Էլեկտրոնային
համաշխարհային
«սարդոստայնը» չնայած
օրեցօր աճող
հսկայածավալ
բովանդակության,
դեռևս
շատ աղքատիկ է
հայկական,
հայահունջ ու հայատառ
գրականության
ինչպես նաև
հայությանը
վերաբերող
օտարալեզու
աղբյուրների
առումով։
Մակար
եպիսկոպոս
Բարխուտարյանցի
«Արցախը»-ի վերաձևավորումը
կայքէջի իմ
համեստ
լուման է այս
բացը
լրացնելու
գործում (Տե՛ս
նաև http://armenia-survival.50megs.com)։
Սակայն, նման
գրքի
էլեկտրոնային
տեքստի պատրաստումը
հսկայածավալ
և շատ ժամանակ
խլող աշխատանք
է։ Վերջապէս
բոլորս էլ
ունենք մեր
առօրյա
հոգսերը և
բացառիկ
«գժերն» են, որ պատրաստ
են մի գրքի
համար
մեկ-երկու
տարի
շարունակ
օրական մի
քանի ժամ
տրամադրել։
Կոչ եմ
անում բոլոր
նրանց ովքեր
պատրաստ են իրենց
սուղ ժամանակից
մի քիչ
զոհաբերել
հանուն
գաղափարի, միացէ՛ք
այս գործին։
Թեկուզ մեկ HTML էջի
տեքստի
հավաքումը
մեծ ներդրում
կլինի Ձեր
կողմից։
Գործերը
համակարգելու
և կրկնակի
աշխատանք
չկատարելու
համար
խնդրում եմ ինձ
հետ կապվել aasa@artsakh.am հասցեով։
Հայրենասիրությունը
նաև նման
կամավոր աշխատանք
կատարելու
մէջ է։
Վերջապէս
մտածեք թէ աշխարհի
տարբեր
ծայրերում
որքա՜ն հայ
երիտասարդներ
ու պատանիներ
մոռացության
են մատնում
մայրենին
հետաքրքրական
ու հայատառ
գրականության
բացակայության
պատճառով (և
ոչ միայն)։ Հազար
հոգանոց
կամավորների
բանակն
օրինակ՝
կարող է տարին
մինչև 500
գիրքով հարստացնել
ինտերնետային
ցանցը։ Նոյնիսկ
նման տեմպով
աշխատանք
կատարելու
դեպքում մի
քանի տասնյակ
տարի
կպահանջվի
շոշափելի արդյունքի
հասնելու
համար։
Սթափվէ՛ք, հետ
ենք մնում աշխարհից,
շա՜տ հետ...
հետո ուշ
կլինի սխալն
ուղղելու
համար։ Հավատացէ՛ք,
նման
աշխատանքը
բրազիլական
սերիալ
նայելուց
նվազ
հետաքրքիր չէ
և անհամեմատելի
է հոգու
հարստացման
ու
բավարարվածության
առումով։
Կարիք ունենք ամենատարբեր
բովանդակությամբ
կայքէջեր
պատրաստելու, սկսած
պատմագիտական
ու հոգևոր
գրականությունից
վերջացրած
վեպերով,
վիպակներով
ու բանաստեղծությամբ,
ինչու չէ նաև
մանկական
հեքիաթներով
ու առասպելներով։
Արշակ
Զավենի
Դավիդյան
(Բահուտյան)