Կայքէջ, Ծանոթություն, Նախաբան, էջ 1-15, 16-30, 31-45, 46-60, 61-75, 76-90, 91-105, 106-120, 121-135, 136-150, 151-165, 166-180, 181-195, 196-210, 211-225, 226-240, 241-255, 256-270, 271-285, 286-300, 301-315, 316-330, 331-345, 346-360, 361-375, 376-390, 391-405, 406-420, 421-435, 436-450, 451-461
Այս էլեկտրոնային կայքէջը դեռևս կառուցման ընթացքի մէջ է։
Սեղմէ՛ք այս կապը իմանալու համար թէ ինչով կարող էք օգտակար լինել։
Մակար եպիսկոպոս Բարխուտարյանցի հեղինակած «Արցախը» լույս է տեսել Բաքվում 1895 թվականին։ Այն իրենից ներկայացնում է ճանապարհորդական գրառումների մի հավաքածու, որ հեղինակը ի մի է բերել Արցախում անձամբ կատարած երկարատև ճանապարհորդությունից հետո։ Այստեղ մանրամասն կերպով նկարագրվում են Արցախի զանազան գյուղերն ու քաղաքները, հին ու նոր աշխարհիկ ու եկեղեցական շինությունները, բնությունը, բերքերն ու բարիքները ինչպես նաև շատ արժեքավոր տեղեկություններ այն ժամանակվա ժողովրդագրական վիճակի մասին։
Թէև գրքի ոճը թվում է բավականին չոր ու միօրինակ, այնուամենայնիվ խիստ հետաքրքրական է։ Ինչպես Բարխուտարյանցն է ասում՝ «Մի առ մի գրելով աւերակները՝ ձանձրացնում եմ իմ յարգելի ընթերցողները։ Ես չձանձրացայ մի առ մի շրջելուց, Դուք էլ մի՛ ձանձրանաք կարդալուց, ձեր հոգուն մատաղ, սիրելի ընթերցողք» (էջ 203)։ Այն հատկապես արժեքավոր կարող է լինել նրանց համար, որոնք ծրագրում են այցելել Արցախ և լինել գյուղական շրջաններում։ Ձեռքի տակ ունենալով այս գիրքը, դուք կիմանաք որտեղ ինչ որոնել և ընդհանրապես այլ աչքով կնայեք Արցախի գեղեցկությանն ու պատմությանը։
Ելնելով այս ամենից և վստահ լինելով, որ այս աշխատությունը հասանելի չէ ընթերցողների լայն շրջանակի, ձեռնարկեցի նրա էլեկտրոնային տարբերակի պատրաստման դժվարին աշխտանքը իմ ու իմ ընտանիքի ժամանակի հաշվին։ Արդ, թէև անավարտ, ներկայացնում եմ Ձեր ուշադրության։
Հնարավորինս ուշադիր կերպով եմ տեքստը մուտքագրում, պահպանելով բնագրի էջադրումը, ուղղագրությունը (ինչու չէ նաև ուղղագրական/տպագրական վրիպումները), կետադրությունը և այլն։ Ներկայացված է նաև յուրաքանչյուր էջի պատկերը համապատասխան տեղում կապի (link) միջոցով։ Հայցում եմ Ձեր ներողամտությունը թույլ տրված որևէ սխալի համար և երախտապարտ կլինեմ եթէ զիս տեղեկացնեք aasa@artsakh.am հասցեով բնագրի հետ որևէ տարբերություններ գտնելու դեպքում։
Երախտապարտ ու շնորհակալ եմ Ստեփանակերտում հայտնի մանկավարժ և ինձ գործընկեր տիկին Նելլի Խորենի Դանիելյանից, որ հորից մնացած այս գիրքը ինձ տրամադրեց երկար ժամանակով՝ մինչև գործի ավարտը։
Արշակ Զավենի Դավիդյան (Բահուտյան)