Կայքէջ,
Ծանոթություն,
Նախաբան, էջ 1-15, 16-30, 31-45, 46-60, 61-75, 76-90, 91-105, 106-120,
121-135, 136-150, 151-165, 166-180, 181-195, 196-210, 211-225, 226-240, 241-255, 256-270, 271-285, 286-300, 301-315, 316-330, 331-345,
346-360, 361-375, 376-390, 391-405, 406-420, 421-435, 436-450, 451-461
և սակաւ
արդիւնաւէտ.
տեղական
բերքերն նոյն
(կայ և այգի). անվնաս
օդն, կլիման,
պատուական
ջուրն, նեղ
հորեզօնն,
խեղդուած
տեսարանն. 80
տարի երկար կեանք,
սուրբ
Աստուածածին
եկեղեցին,
ծածքն փայտաշէն,
բեմն և
ժողովրդահայեաց
երեսներն
խաչազարդ, որք
բերուած են
հին հանգատարանից,
մի քանիսին
վերայ կայ
արձանա- գրութիւն.
«Սուրբ
խաչս է
Վանէսին և
Հռիասմոնոյ և
Գոհարին և ՛ի
վեր Քրիստոս
Աստուած, վաշ
վաշ… Վարդան
կազմող
(խաչիս) ՌԿԷ.»:
«Սուրբ
խաչս
բարեխաւս
Փարուն»:
« ,,
,, ,, Մխիթար…
Քիրամ կազմող
թվ. ՌՀԹ.»:
Եկեղեցուս
հիւսիսային
կողմում կայ
մի առանձին փոքր
խորան (բացի
փոքր խորանից)
որ ուխտատեղի
է. ոչ ոք չգիտէ
գիւղացիներից
թէ ի՞նչ
ուխտատեղի է:
Քահանան
գալիս է
Բերդից:
Ծուխ
95, ար. 663, իգ. 502.
Գիւղիս
անդերում կան հետևեալ
աւերակներն.
1)
ԽԱՉԱՂԲԻՒՐ
գիւղիս
հիւսիսային
կողմում, որի մօտ
կան
խաչարձաններ:
2)
ՔԱՐՈՒԿԻՐ
ՄԱՏՈՒՌ
Դռընկեանայ
բերդի
հարաւային
ստորոտում, որ
ուխտատեղի
եղած է կանխաւ
(գիւղիս
արևել- եան
կողմում):
3)
ՍՈՒՐԲ
ԿԻՒՐԱԿԻ
մատուռ
(գիւղիս
հարաւային հան-
դէպ Կածարէթի
լանջի վերայ)
որի մէջ կայ
քարեայ խաչար-
ձան՝ մնացեալ
ի հնուց՝ և որ
ուխտատեղի է:
4)
ՍՈՒՐԲ ԳԷՈՐԳ
ՄԱՏՈՒՌ (Կածարէթի
մօտ հարթակի
վերայ հին
հանգստարանում,
գիւղիս հարաւային
հանդէպ), որի
ծածքն
փայտաշէն է և
ունի խորանումն
մի խաչարձան:
5)
ՉԻՆՉԻՆ.
Գեղեցիկ
ցանքսերով
զարդարուած
բարձր
սարահարթ
(գիւղիս
արևմտեան
կողմում), ուր
կայ գիւղա-
տեղի,
հանգստարան և
եկեղեցի, որի
ծածքն փայտաշէն
է:
6)
ՂՈԶԱՆԱՅ
ՇԻՆԱՏԵՂ.
Չինչինի
արևմտահիւսիս
կող- մում, ուր
կայ
հանգստարան և
մի աւերակ եկեղեցի,
որից մնացած է
միայն սեղանի
կլորակ թաղն:
7)
ԿԱՊՏԱՎԱՆՔ. որ
գտնուում է
Ղոզանայ շինատեղի
արևմտեան
կողմում մի
անտառապատ սարահարթի
վերայ, որի
հիւսիսային
խորանդունդ ձորով
հոսում է
Հախում վտակն:
Վանքս
շինուած է
կապտագոյն1) մեծ մեծ և
անտաշ
քարերով: Վանքս
կառուցեալ է
չորս
կամարների
վերայ, որոց
ոտքերն
զետեղուած են
պատերում: Մենաս-
տանս ունի խաչաձև
շինուածք, մի
աւագ խորան,
չորս փոքր խորաններ,
երկու դուռն
հարաւային և
արևմտեան կողմերից,
մի գեղեցկաձև
կաթուղիկէ, 11
մետր 50 սանթիմ
երկարութիւն,
9 մետր
լայնութիւն և
երկու խորհրդանոց:
Արեւմտեան
դրան վերայ.
«Ա.
աւր պասխային
նոր կիւրակին
ես Հանէս
արդեամբ
կառուցի
եկեղեցիս
հոգոյ իմոյ….
թվ. Ո.»: Հարաւային
դրան վերայ.
«Անուամբ
Աստուծոյ ես
Աջիշէր որդի
Գորգորոյ ըմբերիս
միաբանեցայ
այս եկեղեցիս.
բնակիչք եկեղեցուս
գրեցին Բ.
պատարագ
յայտնութեան
ճրագալուցին
ինձ, միւսն
ամուսնոյն
իմոյ,
կատարողք
աւրհնեալ եղիցին»:
Սորա մօտ. «ՈՁԳ.
ես Աբլհասնն
միաբանեցայ
այս եկեղեցիս
և հայրս և
միաբանքս
գրեցին մին
աւր պատարագ
սուրբ խաչին….»:
Մենաստանս
ունեցած է մի
քանի խուցեր և
շրջապա- րիսպ.
բայց այժմ տեղ
տեղ թափուած
են կաթուղիկէի
և տանեաց
սալկախներն,
միջից
ջարդուած է սեղան
քարն,
քայքայուած
են Խաչաձևի
հարաւային և
արևմտեան վեր-
նամասերն,
շրջապարսպի և
խուցերի
ամենամեծ
բաժիններն:
Բայց կան
ամփոփեալ միաբաններ
վանքիս
մօտերքում:
Մենաստանս
իւր
հարաւային
կողմում ունի
մի նշա- նաւոր
աղբիւր, որի
ջուրն՝ իւր
հազուագիւտ
ազնուութեամբ,
–––––––––––––––––––––
1) Դուցէ
այս
յատկութիւնից
ստացած լինի
ԿԱՊՏԱՎԱՆՔ
անունը կամ
ԿԱՊՏԵԼ բայից
կապտուած:
ասես՝
թէ անմահական
է:
Թ.
ԹԱԹԼՈՒ ԳԻՒՂ.
Հիմնուած է
Տաւուշ գիւղի
հիւսի- սային
կողմում
Հասան վտակի
աջ ափում.
բնակիչք բնիկ
(նախ բնակած
են եղել Պառաքար
կոչուած
տեղում, որ
գտնուում է
միևնոյն
անդում, ապա
փոխուած են
այստեղ) հողն
արքունի,
սակաւ և նուազ
արդիւնաբեր.
տեղական
բերքերն նոյն,
օդն և կլիման
ծանր ամրան և
տենդաբեր. երկար
կեանք 70 տարի,
եկեղեցին
սուրբ Յովհաննէս,
ծածքն
փայտաշէն.
քահանայ մի:
Ծուխ
96, ար. 519, իգ. 415.
Ժ.
ՀԱԽՈՒՄ ԳԻՒՂ.
Հիմնուած է
Թաթլուից
վերև նոյն
վտակի աջ
կողմի
բարձրութեան
վերայ. բնակիչք
հաւաքուած են
զանազան
տեղերից. հողն
արքունի և
միջակ
արդիւնա- բեր.
ջրարբի են
վտակահովիտներն.
տեղական բերքերն
նոյն. համարեա
թէ նոյն են
օդն և կլիման, ջուրն
պատուական,
երկար կեանք 75
տ. եկեղեցին Սուրբ
Նշան. ծածքն
փայ- տաշէն,
քահանայ մի:
Ծուխ
82, ար. 448, իգ. 379.
Տաճարումն
կան հետեւեալ
աւետարաններն.
Ա.
Աւետարան
մագաղաթեայ,
փոքրադիր,
անյայտ գրողի
անունն, ժամանակն
և տեղն:
Բ.
Աւետարան
թղթեայ,
մեծադիր.
Յիշատակարանից.
«Գրեցաւ սուրբ
աւետարանս և ի
դառն և ի նեղ
ժամանակիս ի
լաւ, ընտիր
աւրինակէ ի
յերկիրս
վերին Զական ՛ի
գիւղս՝ որ
կոչի Շաքար
բէկ ձեռամբ
մեղաւք
զառածեալ Յովհաննէս
իրիցու, որ եմ
ի յերկրէն
Գանջայոյ ՛ի
գեղէն
Շատախոյ, որդի
մահտեսի
Դաւիթ
քահանայի ՛իհայրապետութեան
սուրբ Ա-
թոռոյն
Էջմիածնայ
տեառն տէր
Մովսէսին, որ
կրկին լու-
սաւորեաց
զՀայաստան
աշխարհս և յայսմ
ամի փոխեցաւ
առ Քրիստոս,
հայրապետութիւն
Աղուանից տէր
Յովհաննիսին,
որ մատնեցաւ ի
ձեռն պարսիկ
ազգին, տարան
ի դուռն
Շահին, վերջն
Աստուած գիտէ
և եպիսկոպոսութեան
պարոն
տէր
Բարսեղին ի
թուականիս
հայոց ՌՁԲ. ի
ժամանակս Շահ
Աբասին….»: Յետոյ
գրուած է
կարմիր
թանաքով. «Աոտուածաշունչ
աւետարանս
վախմ ՛ի արէ ՛ի
դուռն սուրբ
Աստուածածնի
տաճարիս, որ է
հարանց
անապատ
Ղարամու-
րատու…
առաջնորդ
սուրբ ուխտիս
Յովհաննէս
եպիսկոպոս
հարանց
անապատիս
Ղարամուրադու
թիւին
ռճիգ.-ին
գրեցաւ ձեռամբ
անարժան Եղիա
աբեղային…»:
Հուսկ յետոյ
շարայարուած
է. «Ողորմութեամբն
Աստուծոյ նորոգեցաւ
սուրբ
աւետարանս ՛ի
դուռն
Եղնասարա
անապատն… Պետ-
րոս սարկաւագին
ՌՋՂ. ապրիլ ա. »:
Գ.
Աւետարան
թղթեայ, միջակ
դիրքով, որ
ունի չորս
աւետարանչաց
պատկերներ,
բայց չունի ո՛չ
յիշատակարան
և ո՛չ
թուական:
Դ.
Աւետարան
թղթեայ,
փոքրադիր. Յիշատակարանից.
«Արդ գրեցաւ
սայ յամի
թուաբերութեանս
Հայոց ՋԾԴ։ ի վանս
Գլակայ ի
դուռն սուրբ
Կարապետի
ծեռամբ.. Մար- տիրոսի,
որ մականուն
աբեղայի, ի
հայրապետութեան
տէր Սարգսի
Հայոց
Կաթուղիկոսի …»:
Ե.
Աւետարան
թղթեայ,
պատկերազատ.
(խիստ անճա- շակ
և անարուեստ). «Արդ
գրեցաւ
աւետարանս
յընտիր աւ-
րինակէ ի
թուիս Հայոց
ՌԼԵ. ի գեաւղն՝
որ կոչի Դվնիկ
ի դուռն սուրբ
Սարգսին
ծեռամբ
Ներսէս գրչի»
(գրուած է
Ղուկասի
վերջում):
Տաճարումս
ամփոփուած է
Գրիգոր ե-
պիսկոպոս
Մանուչարեանի
մարմինն:
Պառաւաքար.
Այս անուն
ուխտատեղի
կայ Հախումի
հիւսիսային
հանդէպ համանուն
վտակի ձախ
կողմում, մի
բերդաձև սարի
գլխին: Չորս
քարով
պատուած է
ուխտատե- ղուս
շուրջն, որի
մէջ կայ չորս
խաչաքար
տապանաքարով
գերեզման. և այլ
համանման գերեզմաններ:
ՇԽՄՈՒՐԱՏԱՅ
ՎԱՆՔ
Հիմնուած
է Հախում
գիւղից
բաւական վերև,
Հասան վտակի
ձախ ափին, մի
բարձր և ցից
ժայռի ներքև,
ճանա-
պարհի
տակ: Վանքս
կառուցեալ է
խաչաձև,
տաշուած մոխ-
րագոյն չիչ
քարով. ունի
մի աւագ և
չորս միմիանց
վերայ
շինուած փոքր
խորան, երկու
դուռն
արևմտեան և
հարա- ւային կողմերից,
երկու
խորհրդարան,
մի գեղեցիկ
կաթու- ղիկէ. 9
միտր
երկարութիւն,
7 միտր 40 սանթիմ
լայնու- թիւն:
Հարաւային
դրան վերայ
եղած է գաւիթ,
որ փլած է
այժմ: Գաւթիս
արևելեան
կողմում կայ
խորան, որի
ճակա- տակալ
քարին վերայ.
«Յամի
Կ երորդի, ե,
երորդի նորո
շրջակայիս1) ես տէր
Գրիգոր
շինեցի
խորանիկս
Աստուածաբնակ
հրամանաւ Սա-
դորնո մեծի
իշխանի վասն
յիշատակի
ննջեցելոց
իւրոց և յա-
ւետենականութիւն
անձին իւրոյ,
որք
սպասաւորէք ի
սմա, զիս զտէր
Գրիգոր և
զծնողս իմ
յաղաւթս
յիշեսջիք ընդ
նմին և այլ
զազգատոհմն».
Տաճարիս
հիւսիսային
փոքր խորանի
ճակատին.
«Յանուն
Աստուծոյ ես
Դանիէլ և
Այլարայ
միաբանեցաք
վանքս և տուաք
յայտնութեամբ
Ժամհերայ
տղին……»: Ուշա-
գրաւ է այն
երևելի
խաչարձանն, որ
կանգուն է
տաճարիս
հարաւ-արևմտեան
կամարակալ
ոտի ճակատին.
այո՝, ասում
եմ որ իւր
գեղարուեստի
նրբաքանդակ ճարտարութեամբ
զարմացնում է
այցելուները: Վանքիս
բուն
արձանագրու-
թիւնն կայ
արևմտեան
դռնագլուխ
քարի ճակատին,
որը անկարելի
եղաւ կարդալ:
Վանքս
ունի և
երկրորդ
գաւիթ իւր
արևմտեան կող-
մում, որի
վերնամասն-թաղն-շինուած
է սրբատաշ չիչ
քա- րով՝
երկու
սիւների
վերայ և որի
երկարութիւնն
հիւսիսից
հարաւ 10 մետր,
արևմտից
արևելք 9 մետր 40
սանթիմ է:
Այժմ
խոնարհուած է
գաւթիս
գլուխն, որ
իւր մէջ ամփո-
փուած ունի
շատ
ննջեցեալներ,
բայց
անարձանագիր
են
–––––––––––––––––––––
1)
Փառիսոսցի
Յովհաննէս-սարկաւագ
վարդապետն շինած
էր մի նոր տումար
փրկչական 1116
թուին, որ
կոչում է նոր
թուական: Երբ
սարկա- ւագադիր
1 թուականս
հաւասար է
փրկչ. 1116-ին և
Հայոց ՇԿԵ.-ին: Ուրե-
մն 65 (կե.) «ՆՈՐՈՅ
ՇՐՋԱԿԱՅԻՍ»
հաւասար է
փրկչ. 1181-ին, որ է
վանքիս
հիմնարկութեան
թուականն:
տապանաքարերն:
Տաճարս
ունեցած է
շրջապարիսպ և
միա- բանից
խուցեր,
սակայն
քանդուած են
այժմ: Վանքիս
տա- նեաց
վերայ բուսած
են ծառեր: Վանքիս
արևելեան կող-
մում, ոչ
այնքան հեռի,
կայ գիւղատեղի
և հանգստարան
Շխմուրատ
անուն:
ՀԱՅԿԱԿԱՆ
ՀԻՆ
ԱՒԵՐԱԿՆԵՐ.
վանքիցս
բաւական վերև
վտակաձորիս ձախ
կողմում կայ Քարագեղ,
Աղ-սու եւ Խաչ-
բուլաղ
անուն
գիւղատեղի,
հանգստարան և
կիսաւեր ու
աւերակ
եկեղեցիներ:
ՉԻՆԱՐԻ
կոչւած
տեղում, որ
կայ
Հախումեցւոց
գո- մերի մօտ,
կայ
գիւղատեղի և
սուրբ Գէորգ
անուն մի մա-
տուռ, որի մէջ
կան
խաչարձաններ
և որի ծածքն փայտա-
շէն է:
ՎԱՐԱԳԱՅ
ՍՈՒՐԲ ՆՇԱՆ
ՎԱՆՔ (58)
Հասան
վտակի ձախ
կողմում մի
տեսարանաւոր
սարա- հարթի
վերայ
հիմնարկուած
է հրաշալի
վանքս, որ
շրջա- պատուած
է թանձր
անտառով:
Շինուած է յար
և նման
Գանձասարի
ձևով, բայց
երկնագոյն
սրբատաշ
քարով, որ
ունի մի աւագ
և ութ փոքր
խորան (չորսն
արևմտեան
կողմում) մի
գեղեցկաձև
կաթուղիկէ,
երկու դուռն
հարաւային և
արևմտեան
կողմերից. 15
մետր 60 սանթիմ
երկարութիւն
10 մետր 70 սանթիմ
լայնութիւն: Հարաւային
դրան ճա-
կատակալ քարի
վերայ. «Շինեցաւ
եկեղեցիս
ձեռամբ Յով-
հաննէս
վարդապետի
հրամանաւ և
իշխանութեամբ
իշխանաց
իշխանի
Վասակայ
որդւոյ…
պոռնկի
բարսաւ (?) և
սահնա- կեցար
չարաչար»
(թերիմաստ է
բանս):
Տաճարիս
հիւսիսային
որմի վերայ
ներքուստ.
«՛ի
թվ. ՈՁ. (1231) ընդ
այլ աշխարհս
հոլովս հարաւ
գաւազան և
ցասումն
Աստուծոյ
գաւառն Խլաթա
ի ձեռն
Խորազմին և Թամթարին,
ընդո րս և
մեծահռչակ
սուրբ ուխտս Վարագային
շինեցեալ
վասն մեղաց
մերոց յայսմ ամի.
ես Ղուկաս
հայր Վարագայ
առեալ
զտիեզերահամբաւ
սուրբ
նշանն
զշնորհեալն
յԱստուծոյ ՛ի
փառս մարդկան ՛ի
ձեռն
Պատրոնիկեայ
և սուրբ
Հռիփսիմեանց
և Թոդկաւս վեց
ամ շրջեցայ
թափառեալ ի
տեղւոյ ի տեղ.
ապա ի կամսն
Աստու- ծոյ
ամենատես
խնամոց տեառն
հասի ՛ի նոր
բերդն առ
Քրիստոսասէր
իշխանն Վասակ
յաստուածաբնակ
անապատ
կոչեցեալ վանքս
և ազդումն
հնչեալ առիս
հաճոյանալ
սուրբ Նշանիս ՛ի
տեղւոջս.
նկարեցի և
զգեղաղէշ
եկեղեցիս արժանի
հանգստեան
սորա և
մեծարեալ ՛ի
քրիստոնէիցս՝
առի զվան- քս և
ետու զխաչս
եկեղեցիս այս
միջնորդութեամբ
և վկայ-
ութեամբ
տեառն
Յովհաննու
շինողի
եկեղեցոյս՝
առաջի հրեշ- տակաց
և մարդկան և
հաստատեցաւ
ինձ ՛ի տաւնի
սրբոց
առաքելոցն
Պետրոսի և
Պողոսի, Յակովբայ
և Յովհաննու
յամենայն
եկեղեցիս պատարագ:
Արդ եթէ ոք
հանել ջանայ
աստի, կապանս
և անէծս
ժառանգեսցէ ՛ի
հոգի և ՛ի
մարմին
անբժշկելի ՛ի
սուրբ Նշանէս
և յամենայն
սրբոց
Աստուծոյ: Որչափ
այս եկեղեցիս
շէն է, մի՝ ոք
իշխեսցէ ի զխաչս 1) հա- նել և
զիմ յիշատակս
խափանել, ապա
թէ ոչ, նախ զինքն
ջնջեսցէ ի
կենաց գրոցն և
՛ի յիշմանէ
Աստուծոյ.
ասասցեն
հրեշտակք և
մարդիկ, եղեցի՝
եղեցի՝»: Արեւմտեան
դրան
ճակատակալն
վերայ.
«՛Ի
թվին ՈՁԶ. (1237) ես
վասակ որդի
Դաւթի, որ-
դւոյ Վասակայ,
՛ի տանէ
Բագրատունի ի
տոհմէ Դաւթայ
մարգարէին ՛ի
փառս
Աստուծոյ
կառուցի
զեկեղեցիս,
զոր շի- նեցի ի
ձեռն
Յովհաննու և
ընծայեցի
զԾաղկագուզի
իւր կոպարովն ՛ի
վանս ի
Քրիստոս և
հաւանութեամբ
եղբարցս հաստատեցաւ
ինձ պատարագ
յայտնութիւն
և զատիկն յիմ
շինեալ մեծ
եկեղեցիս,
որպէս իմ
հաւրն յիւր
շինեալ փոքր
եկեղեցին
գրեցաւ և
կնքեցաւ, անուամբ
Աստուծոյ
յաւուր՝
յորում Վարազայ
հայրն Ղուկաս
զսուրբ Նշանն
եդ յեկեղե-
ցիս: Արդ թէ ոք
զմեր տուեալ
գիւղերս ՛ի
մեր
եկեղեցոյս
հանել ջանայ և
զմեր յիշատակն
խափանել, թէ
քրիստոնեայ է՝
–––––––––––––––––––––
1)
Վանքումս չէ
կենաց փայտի
մասն, զի այժմ
անմարդաբնակ
է մենաստանս:
ի
Քրիատոսէ և
յիւր
ընտրելոցն է
նզոված, և թէ յայլազգեաց՝
յԱստուծոյ և ՛ի
դենէ և յառաջնորդաց
իրեանց և մեր
մեղացն
պարտական է յաւուրն
դատաստանի և
ասասցէն ամէն,
եղիցի, եղիցի»:
Վանքս
ունեցած է և
հրաշալի
գաւիթ, որի
գլուխն փլած է
այժմ և որի
երկարութիւնն
է 14 մետր 50 սանթիմ
և
լայնութիւնն
13 մետր 20 սանթիմ.
և ունի սոյն ար-
ձանագրութիւնը.
«Թվ. ՉԺ. կամաւ
Աստուծոյ ես
Հայրուտս
վայելեալ
զձիավարժ
իշխանութեան
և հասեալ
յայս տեղի՝
զարհուրեցայ ՛ի
սպառնալեաց և
դիմեցի
յեղբարանոց
անա- պատիս առ ոտս
տեր
Յովհաննէս
շինողի սուրբ
ուխտիս և
ստացայ զտնակս
սակս յիշատակ
ինձ և իմոցն….»:
Մենաստանիս
հարաւային կողմին
կից է մի այլ
վանք իւր
գաւթով
միասին: Այս է
Վասակի հայր
Բագրատունի
Դաւիթ իշխանի
շինել տուածն,
ինչպէս իւր
արձանագրու-
թեանց մէջ
յիշեց արդէն
Վասակ իշխանն:
Այժմ
խոնարհած է և
գաւթիս
գլուխն:
Իսկ
իւր
հիւսիսային
կողմին կից՝
մեծ վանքս
ունի մի
առանձին
խորան, որ
քայքայուելու
վերայ է:
Ունեցած են վանքերս
և շրջապարիսպ,
և միաբանից
խուցեր, որք բոլո-
րովին
քանդուած են
այժմ:
Վանքերիս վերայ
գործ դրուած
են տորոնագոյն,
երկնագոյն եւ
կանաչագոյն
քարեր, որոց
հանքերն
գտնուում են
վանքիս հարաւ
արևմտեան
կողմում ոչ
այքան հեռի:
Երևում
է թէ վանքս
բերուած է
խողովակներով
այն ջուրն, որ
հոսում է
հարաւային
ձորով. այժմ յայտնի
է ջրաւազանն և
ուրեք ուրեք
աւերուած խողովակներն.
ջուրն
ընդհատուած է
և վանքս անմարդաբնակ:
Կայ
այլ ևս երկու
մատուռ մին
վանքի
հարաւային և
միւսն
հիւսիսային
կողմում: Այս
կողմումն է և
միաբանից
հանգստարանն:
ԺԱ.
ԱՇՈՒՂԻ կամ
ԼԱԼԻ գեղ.
Հիմնուած է
Աղստև գե- տակի
աջ կողմում.
Վարագեան
լեռնաբազկի
հիւսիսահայեաց
լանջի մի սեռի
վերայ.
բնակիչք տեղափոխուած
են Խաչեն և
Ջրաբերդ
գաւառներից.
հողն արքունի
և կիսով չափ
ջրարբի,
տեղական
բերքերն նոյն,
պատուական
տեսարանն,
բարեխառն օդն
և կլիման, և
բարեհամ
ջուրն, երկար
կեանք 85 տարի.
եկեղեցին նոր
սկսեալ.
քահանան
գալիս է
Ուզուն-Թալայից:
Ծուխ
30, ար. 140, իգ. 113:
Ա.
ԴԻՏԱՐԱՆ կամ
ԴԻՏԻՒԱՆ.
Հիմնոած է
Ղազախ
քաղաքից վերև,
նոյն գետակի և
արքունի
ճանապարհի աջ
կողմում մի բլրակի
վերայ, որ
ունի բոլորշի
ձև, և քարու- կիր
շինութիւն,
որի
գոյութիւնն
շատ հին չէ:
Բ.
ԴԻՏԱՐԱՆ
շինուած է թրծեալ
աղիւսով և
կրացե- խով
եռայարկ,
նոյնպէս բոլորշի,
որ կայ Ուզուն-Թալա
կայարանի
հանդէպ
գետակի աջ
կողմի ափի
վերայ: Շատ
հին չէ և այս,
որ ունի
վերնայարկում
հրացան
արձակելու
ծակեր և որն
ճեղքուած է
վերից վար:
ԺԲ.
ՈՒԶՈՒՆ-ԹԱԼԱ
գիւղ.
Հիմնուած է
Վարագեան
լեռնաբազկի հիւսիսահայեաց
լանջերի և
սեռերի վերայ.
բնակիչք
կիսով չափ բնիկ
և կիսով չափ
տեղափոխուած
Խաչեն և
Ջրաբերդ գաւառներից,
հողն արքունի,
արդիւ- նաւոր
և կիսով չափ
ջրարբի,
տեղական
բերքերն նոյն
(ունի այգի և
պարտէզ). օդն,
կլիման և
ջուրն
սննդարար, երկար
կեանք 90 տարի.
եկեղեցի
երկու,
արևելեանն՝ Ամենափրկիչ.
քարուկիր,
կառուցեալ չորս
բոլորշի
սիւների
վերայ, որ ու-
նի 17 մետր երկարութիւն
11 մետր
լայնութիւն.
մի քա. հանայ:
Իսկ արևմտեանն՝
Ս.
Աստուածածին,
նոյնպէս կամա-
րակապ չորս
սիւների
վերայ, որ
ունի 15 մետր 15
սանթիմ
երկարութիւն,
9 մետր 15 սանթիմ
լայնութիւն և
մի քա- հանայ:
Երկու թաղերում
միասին
քահանայ 2.
Ծուխ
133, ար. 650, իգ. 500.
Միդասեան
ծխական
ուսումնարան.
աշակերտք 50, տարեկան
ռոճիկ
վարժապետին 300
րուբլի:
ՍՐՎԵՂ
ՎԱՆՔ (1)
Հիմնուած
է Համզա սարից
դէպի Ուզուն-Թալա
խո- նարհուած
լեռնաբազկին
հարթակին
վերայ, որ անտառապատ
է և ուշագրաւ:
Մենաստանս
շինուած է
թրծեալ
աղիւսով և
կրացեխով
բացի
հիմունքներից,
որք քարաշէն
են: Վան- քս
ունի չորս
փոքր և մի
աւագ խորան,
երկու լուսամու-
տով մի
վեղարաձև
կաթուղիկէ,
երկու դուռն
հիւսիսային և
արևմտեան
կողմերից,
բարձրագոյն
շինուածք, 15
մետր 60 սանթիմ
երկարոթիւն, 10
մետր 22 սանթիմ
լայ- նութիւն:
Վէմ քարի
վերայ.
«Կանգնեցաւ
սուրբ Նշանս ՛ի
բարեխաւսութիւն
Ո. ամի»:
Հիւսիսային
որմի վերայ
աւազանից
արևմուտք. «Թիւ
ՈԱ. ես
Արտաւազ և
Սարգիս
շինեցաք զեկեղեցիս
ձեռամբ Յով-
հաննիսի..»:
Վանուցս
արևելեան-հիւսիային
կողմում ար-
տաքուստ. «ՈԾ.
թուին ես
Անանիաս որդի
սուրբ ուխտիս
բարեխաւսութեամբ
աւրն աղաւթ…
երկրպագէք»:
Վանքս
նորոգուած է
զանազան
ժամանակներում.
զոր- օրինակ
երևում է
շինութեան
նշաններից և ծեփի
հետ- քերից: Արեւմտեան
դրան վերայ.
«Ես
Ասդոհի տղայ
Մխիթարս
սուրբ Սրվեղի
Բ. դուռս
շինեցի
(նորոգեցի), ով
կարտայ,
ողորմի ասի
թվ. ՌՃԽԱ.»:
Բոլորովին
աւերակ են
մենաստանիս
խուցերն և շրջա-
պարիսպն և
Ձիթահանքն և
բուսած են
վանքի տանեաց վերայ
մի քանի հացի
և բռշնի ծառեր
և վնասուած են
հիւսիային
կողմի
ձեղունն և արևմտեան
հիւսիային ան-
կիւնն:
Մենաստանիս
հիւսիային
կողմում,
պարսպի ներսում
կայ սուրբ
Աստուածածին
անուն մի
եկեղեցի, որի
ծածքն
–––––––––––––––––––––
1)
Բացատրում են
երկու տեսակ
իմաստով. Ա.
վեղարի նման
սրա- ծայր
կաթուղիկէ
ունեցող վանք:
Բ. Սարու
հող–շիկահող–վանքատեղ:
փայտաշէն
է և ուխատեղի:
Խեցեղէն
խողովակներով
վանքս բերուած
է վաղուց
ԿԵՈՒՌ (Յորդ)
աղբիւրն, այժմ
չէ հոսում ջուրն,
բայց կայ
ջրաւազանն և
խողովակների
հետքերն:
Վանքիս
շրջապատում
կան երեք Գիւղատեղիներ
և հանգստարաներ,
որք ծածկուած
են թանձրախիտ
անտառ- ներով:
Վանքիս
հիւսիային
կողմում,
ճանապարհի
վերայ կան կարմիր,
կանաչ և դեղին
գոյնով հեղեր,
որովք
գիւղացիք
ներկում են կարմիր,
կանաչ և դեղին
գունով թելեր:
Սուրբ
Նշան մատուռ,
որ գտնուում է
Ուզուն-թալա և
աշուղի
գիւղերի միջև:
Քարուկիր է,
հնաշէն և
անարձա-
նագիր, որի
մօտ կայ գիւղատեղի,
հանգստարան
և գեղե- ցիկ
ծառեր:
ԺԳ.Ռեւազլուշէն.
հիմնուած է
Ուզուն-թալայի
արև- մտեան
կողմում նոյն
սարի
(Համզայի)
հիւսիային
ստորո- տում,
նոյն գետակի
աջ ափի
բարձրութեան
վերայ. բնակ-
չաց կէս մասն
բնիկ, միւս
կէսն փոխադրուած
Սռի գիւղից.
հողն արքունի
և միջակ արդիւնաբեր,
տեղական
բերքերն նոյն,
պատուական օդն,
կլիման և
ջուրն.
եկեղեցին
սուրբ Գրիգոր,
ծածքն
փայտաշէն,
քահանայ մի:
Ծուխ
22, ար.107, իգ. 98.
Ռևազլու
և Խաչթառակ
գիւղերի միջև
կայ մի ընդար- ձակ
Գիւղատեղի,
երկու հանգստարան
զարդարուած
խա-
չարձաններով,
ձիթահանքի
քարեր և
խաղողի որթեր:
ԺԴ.
խաչթառակ
գիւղ
(Սարհատլու).
շինուած է
նոյն սարի
ստորոտում, բնակչաց
մի մասն բնիկ
և միւսն տեղա-
փոխուած
Ջրաբերդի և
Կիւլստանի
գիւղերից,
հողն արքունի
և սակաւ
արդիւնաբեր,
տեղական
բերքերն, օդն
և կլիման
նոյն, երկար
կեանք 85––90 տարի,
եկեղեցին
սուրբ Աստուա-
ծածին, ծածքն
փայտաշէն. քահանան
գալիս է
Հաչա-ջուր
գիւղից:
Ծուխ
60, ար. 410, իգ. 342.
23
Ղամիշ-կեօլում,
որ կայ գիւղիս
արևմտեան
կողմում, կան գիւղատեղի
և հանգստարան
և եկեղեցի,
որից մնացած է
այժմ խորանի
գլխի թաղն:
ՄՈՐՈՅ
ՁՈՐՈՅ կամ
ԾՌՎԶԻ ՎԱՆՔ
Հիմնուած
է գիւղիս,
գրեթէ
հարաւային
կողմում, Ծռ-
վիզ կոչումած
գոմերի մօտ,
ձորի աջ կողմում:
Կառուցեալ է
խաչաձև
սրբատաշ չիչ
քարով: Վանքիս
երկարութիւնն
է 7 մետր 20
սանթիմ, լայնութիւնն
նոյնչափ: Այժմ
քան- դուած են
արևմտեան
կողմի կամարն,
արևելեան
կամարի կէսն և
կաթուղիկէի
սալկախն:
Խորանի
հիւսիային
կողմում:
«Թ.
ՈԿԶ. ես
Մխիթար և
ամուսին եմ
միաբանեցաք
եկեղեցւոյս և
ետուն մեզ ժամ
Աստուածածնին
բ. մին ինձ, Ա.
(միւսն)
Հարկևորին, ով
խափանէ, մեր
մեղաց
պարտական է,
դրած աղին
արծաթագին»:
«Յանուն
Աստուծոյ ես
Սասնայս
միաբանեցայ
իմ որդաւ- քս
Մորոյ-ձորոյ
Աստուածածնիս
և հայրս Գրիգոր
և այլ մի-
աբանքս ետուն
ինձ տարին Բ.
ժամ զՎարդավառին
շաբաթ աւրն և
զկիւրակէն Ա.
աւրն ինձ, Ա.
Շուշանկան…»:
Հիւսիային
կողմում. «Անուամբ
ամենակալին
Աստուծայ ես
Գեաւրկի (Գեօրկի)
Թագաւորաց1) թագաւոր
ետու զՄորոյ
Ձորոյ վասն
հայր Յովհաննէս
և արարի ազատ յամենայն
հար- կէ. ամիր
Քրտին
հոգացողութիւն
(թեամբ) որ ինձ
աղաւթս անեն.
որ մեր
հրամանացս հակառակ
լինի,
Աստուծոյ հրա-
մանին է
հակառակ,
հաստատ է գիրս
անուամբ
Աստուծոյ»:
Կաթուղիկէի
արևմտեան
կողմի վերայ
արտաքուստ. «Ես
հայր Գրիգոր…
վանքս շինեցի
Աստուածածին….
(ան-
ընթեռնելի)»:
Արդէն
հերկուած են
միաբանից
խուցերի և
շրջապարսպի
տեղերն, որոց
արևելեան
կողմում կայ Գիւ-
ղատեղի և հանգստարան:
ԺԵ.
Կարվանսարա
գիւղ.
(կարաւանի
իջևանելու
տեղ).
–––––––––––––––––––––
1)
Վրաց Գէորգի
թագաւորն և
Թամար
թագուհու հայրն,
որ թագա- ւորեց
1156––1184 թուականն
փրկչին:
շինուած
է Աղստև
գետակի աջ ափի
վերայ, Աղտան
վտակի աջ ու
ձախ կողմերի
վերայ. գիւղիս
նախկին
բնակիչներն
գերի տարուած
են Պարսկաստան
և ցրուած են
մնացեալ- ներն:
Այժմեան
բնակիչք
տեղափոխուած
են Երևանի Ղըրխ-
Բուլաղ, Արզն
և Կեամրիս
գիւղերիցն
(անյայտ է
տեղափո-
խուելու
ստոյգ
թուականն),
հողն արքունի,
մեծ մասամբ
անջրդի, նուազ
արդիւնաւէտ, բայց
այգևէտ.
տեղական
բերքերն նոյն,
պատուական
օդն, կլիման և
ջուրն. երկար
կեանք 90––100 տարի.
եկեղեցին
Ամենափրկիչ,
ծածքն
փայտաշէն,
քահանայ երեք:
Ծուխ
115, ար. 751, իգ. 613.
Տղայոց
միդասեան
ուսումնարան,
ուր ուսանում
են 77 տղայք,
թոշակատու 68,
ձրիավարժ 9,
տարեկան ռոճիկ
վարժապետին 310
րուբլի:
Եկեղեցումն
կան հետեւեալ
գրչագրերն.
Ա.
Աւետարան
մեծադիր,
թղթեայ,
պատկերազարդ.
միջակ գեղեցկութիւն
ունին
պատկերներն,
ծաղիկներն,
թռչնագրերն և
նկարներն:
Փտած և
թափուած են
յիշա- տակարանի
կէսն, միայն
մնացած է. «……..
Գրեցաւ
Հայկական
թուականիս
չհա. յանապատս
Աղուանաձոր
(Վանայ
կողմերում)
ընդ հովանեաւ սրբուհւոյ
մաւրս լուսոյ
Աստուածածնիս
և Վա- սիլ
թագաւորի
սուրբ Նշանիս
և այլ և այլ
հաւաքեալ
սրբութ- եանցս
՛ի ղանութեան
Բյուստիտին (?)
և ի
քահանայապե-
տութեան
տեառն
Զաքարիայի
ձեռամբ
ամենամեղ և
անար- հեստ
գրչի Յակոբայ
մեղապարտ…
հանդէպ սրբարար
ծով- ուն, ուր
մանր ձկունք
ելանեն…..
ստացող սորա
Մոսէս
կրաւնաւոր
հանդերձ ծնողիւք
և եղբայրք
կենդանեաւք….»:
Վերջին
յիշատակարանից.
«Գրեցաւ ի
թուին հայոց
ՊԵ. են ՛ի
դուռն սուրբ
Նախավկային
ձեռամբ սրբոյ
Էջմիա- ծնի
նուիրակ
Սիմէոն վարդապետի
յառաջնորդութեան
սուրբ
սքանչելագործայ
տեառն
Ներսիսի եպիսկոպոսի,
վկայութեամբ
բազմաց
ժողովրդոց…»:
Բ.
Աւետարան
փոքրադիր,
թղթեայ,
ամբողջապէս
գլ- խագրով
գրուած, որի
սկզբից պակաս
են թերթեր, վասն
որոյ չունի
յիշատակարան:
Սակայն նայելով
գլխագրերի
ձևերին՝ 800
տարուայ
գրուած
լինելու է
աւետարանս:
Գ.
Աւետարան
միջակ դիրքով,
թղթեայ, որ
ունի մի- այն
չորս
աւետարանչաց
անճաշակ
պատկերներ. Յիշատա-
կարանից. «Եւ
ես յետինս ՛ի
կրաւնաւորաց…
Գրիգոր ե-
պիսկոպոս….
գծեցի զսա
մեղսամած
մատամբ իմով ՛ի
Բջ- նի ընդ հովանեաւ
երկնանման
աթոռոյ սուրբ
Աստուածածնիս
՛ի
հայրապետութեան
տեառն Սարգսի
(Բ-ի) Հայոց վերադի-
տողի ՛ի
թուաբերութեանս
Հայոց ՋԻԷ…. Եւ
արդ ես պատրոնս
և ամուսին իմ
Մէլիքխաթուն
ստացաք
զսուրբ ա-
ւետարանս ՛ի
յարդար
վաստակոց
մերոց և տուաք
ընծայ ՛ի
դուռն սուրբ
Ամենափրկիչ
Աշտարակու և
սուրբ
Մարիամին և
սուրբ Կամբրաւորին
ի վայելումն
մանկանց սոցա»:
«… և ես տէր
Գրիգոր
եպիսկոպոս
աշտարակեցի
նստելով
եպիսկոպոս իմ
ի սուրբ աթոռս
ԺԷ. ամ և Զ. ամիս
գրեցի զսուրբ
աւետարանս…..»:
Դ.
Աւետարան
փոքրադիր,
թղթեայ,
պատկերազարդ,
որք նկարուած
են ճաշակով,
արուեստով և
ընտիր գոյնե-
րով, ընկած է
յիշատակարանի
կէսն, վասն
որոյ մնում է
անյայտ գրողի
անունն, տեղն
և թուականն:
Միայն գրուած
է Մատթէոսի
վերջում. «Զստացող
սուրբ
աւետարանիս
զբա- րեմիտ և
հաւատարիմ
տանուտէր
Յովհաննէսն և
զեղբայրն իւր զՄարտիրոսն,
որ ստացաւ
զսուրբ
աւետարանս…..
թվ. ՌՃԻԱ.»:
Ե.
Աւետարան
միջակ դիրքով,
թղթեայ,
պատկերազարդ
(անճաշակ են). Յիշատակարանից.
«Արդ գրեցաւ և
աւար- տեցաւ
սուրբ
աւետարանս ի գաւառս
Միջագետաց
յԱմիթ
մայրաքաղաքի
ընդ հովանեաւ
Թէոդորոսի
զինւորին և
ամենա- սրբուհի
կուսին Մարիամու
Աստուածածնի
և սուրբ
Կարապե- տին
Յովհաննու և
Գէորգայ
զաւրավարին ի
հայրապետու-
թեան տեառն
Կոստանդնի
Վահկեցոյ և ՛ի
վերադիտողութեան
Ամիթ
Շահաստանի
տեառն Մկրտչի
աստուածաբան վարդա-
պետի և
արքեպիսկոպոսի
ամենայն
միջագետաց և երիցփո-
խանի
Կաթուղիկոսի
ամենայն Հայաստանեայց
և մինչ ի ծայ-
րս արևելեան
իշխեցողի, և ի
թագաւորութեան
ամենայն
Միջագետացս պարունայց
պարոնի, որ
կոչի Շահ
Աւթման պահաթուր
ի թվ.
Հայկականս
տումարի ՊՅ.
երորդի, յորում
ամի մերկացաւ
սուրն
վաղակաւոր
յազգերէ
իւրմէ և վասն ծո-
վացեալ մեղաց
սուր
պատուհասի
Աստուծոյ տարածեցաւ
տա- րաժամ մահ
ընդ ամենայն
երկիր և առաւել
ևս
բարկութիւնն
Աստուծոյ
տեղեաց յԱմիթ
մայրաքաղաքի
և իսպառ
կոտորեաց
զամենայն առհասարակ
առաւել քան
զանդրանկածախն
Եգիպ- տոսի, որպէս
յանապատի
զԻսրայէլ և
յաւուրս
Դաւթի ՀԷ.
հազարացն. զի
անկաւ ՛ի
ժողովրդենէն
ԶՌ. (6000) արանց
միայն, զորս ՛ի
թիւ արկին,
թող
զանհամարսն և
զայն որ
արտաքոյ
քաղաքին ի
Գաւառսն և ՛ի
գեաւղսն որ և
բազում աւանս
անմարդաբնակ
արար, մինչ զի
չորքոտանիքն
յամայի
շրջէին և
ամենայն
հայրենիք
կողոպուտ
եղեն
յարքունեան:
Եւ արդ ոչ ոք
կարէ ընդ գրով
արկանել կամ
լեզուաւ
ճառել զաղէտս
կսկծանաց և
զողբս տարակուսանաց
և զհառաչանս
սրտից և
զգործս
տարակուսանաց,
որ գործեցան ՛ի
միջի մերում.
զի
բարկութիւն
Աստուածային
էր և սաստիկ
էր հրաման……
յամենայն
ուրեք ողբ
հառաչանաց և
յամե- նայն
տուն գործս
տարակուսանաց
լալումն որբոց
և աղաղակ
այրեաց, կսկիծ
ծերոց և
մաղկատումն
մանկամեռ
մարց, յա-
մենայն
լեզուէ վա՜յ և
յամենայն
բերանոց
ապաշաւանք…..
Մայտեսի Ազիզն…
որ ստացաւ
զսուրբ
աւետարանս… և
ընծայեաց սուրբ
աւետարանս
նուիրէք
սուրբ Թորոս
զաւրա- վարին…
և կայցէ սուրբ
աւետարանս
յիշատակ
անջնջելի…..
յիշեցէք ՛ի
Քրիստոս..
զԳրիգոր
գրագիիր, որ
գրեաց զսա յընտիր
աւրինակէ
այլև
զԱբրահամ
վարդապետ, որ
զարդար- եաց
զսա ծաղկով»:
«Նորոգեցաւ
սուրբ
աւետարանս ՛ի
թվ. ՌԽԴ. ի
քաղաքն յԱմիթ ՛ի
դուռն սուրբ
Կիրակոսի, ՛ի
յառաջնորդութիւն
Ամ-