Կայքէջ,
Ծանոթություն,
Նախաբան, էջ 1-15, 16-30, 31-45, 46-60, 61-75, 76-90, 91-105, 106-120,
121-135, 136-150, 151-165, 166-180, 181-195, 196-210, 211-225, 226-240, 241-255, 256-270, 271-285, 286-300, 301-315, 316-330, 331-345, 346-360, 361-375, 376-390, 391-405,
406-420, 421-435, 436-450, 451-461
զի
զատկի աւրն
նոցա արասցեն
ժամ, որ
խափանէ, նզով
առցէ. կատարիչքն
աւրհնին
յԱստուծոյ»:
Այժմ
աւերուած են
վանուցս
շրջապարիսպն
և միաբա- նից
սենեակներն և
խուցերն և տեղ
տեղ թափուած
վան- քերի
սալկախներիցն
և որմերից
քարեր: Գերեզմաններ
կան
գաւիթներում,
վանքերիս
արևմտեան կողմերում
և դռների
առաջ:
Հարկ
է յայտնել որ
Բ. վանքի
արևելեան
արտաքին որմի
վերայ կայ մի
երկար
արձանագրութիւն,
որի մէջ յի-
շուած է միայն
Մակարայ
վանք անունն:
Անմարդաբնակ
են վանքերս:
Հին-Պիպիս
գիւղ. Այժմ
աւերակ գիւղ,
սուրբ Աստուա-
ծածին
անուամբ
կանգուն
մատուռ և
հանգստարան
վան- քերիս
հարաւային
կողմում:
Քոլամիջի
խաչ. Մակարայ
վանքից վար,
ճանապարհի
հարաւային կողմում
(և Հաչա-ջրից
վերև) գիւղատեղի,
հան- գստարան
և փոքր
եկեղեցի
սուրբ
Աստուածածին
անուն:
Ը.
ՍԵՒ ՔԱՐ ԳԻՒՂ.
Հիմնուած է
Հաչա-ջրի
հիւսիս- արևմտեան
կողմում, մի
հովտի մէջ.
բնակիչք տեղափո-
խուած են
Կիւլստան և Ջրաբերդ
գաւառներից,
հողն ար-
քունի, ջուրն
սակաւ,
տեղական
բերքերն նոյն,
պատուա- կան
օդն. կլիման և
ջուրն, երկար
կեանք 90––95 տարի,
եկեղեցին սուրբ
Պետրոս, ծածքն
փայտաշէն,
քահանայ եր-
կու:
Եկեղեցումս
կայ երկու
ձեռագիր
աւետարան, որք
պա- կասաւորք
են, և չունին
յիշատակարան.
Ծուխ
175, ար. 1306, իգ. 1116.
Թ.
ՆՈՐԱԳԵՂ. Սռի
գեղ կամ
Ղլիջ-քեանդ.
Հիմնուած է մի
սեռի վերայ
Սև-քարի
հիւսիսային
կողմում, բնակիչք
բնիկ, հողն
արքունի,
անջրդի և
միջակ արդիւնաբեր,
տե- ղական
բերքերն նոյն,
բարեխառն օդն
և կլիման,
պակաս ջուրն,
երկար կեանք 80––85
տարի,
եկեղեցին
սուրբ Յով-
հաննէս, ծածքն
փայտաշէն.
քահանայ մի:
Ծուխ
77, ար. 411, իգ. 342.
Ժ.
ՄԷԼԻՔ ԳԻՒՂ.
Հիմնուած է մի
տեսարանաւոր
հարթի վերայ.
Սռի գիւղի
արևմտա-հիւսիս
կողմում. բնա-
կիչք բնիկ.
հողն արքունի,
անջրդի. միջակ
արդիւնաւէտ.
տեղական
բերքերն նոյն,
պատուական
օդն, կլիման և
ջու- րըն,
երկար կեանք 90––100
տարի.
եկեղեցին սուրբ
Յով- հաննէս.
ծածքն
փայտաշէն,
քահանայ մի:
Ծուխ
38, ար. 262, իգ. 175.
ԺԱ.
ՆՈՐ-ՊԻՊԻՍ կամ
Ջողազ. Հիմնուած
է Ոսկեպար1) (ըստ տաճկ.
Ասկի փարա)
վտակի աջ
կողմի
բարձրութեան
վերայ.
բնակիչք բնիկ,
հողն կիսով
չափ արքունի,
տեղական
բերքերն նոյն.
անախորժ
ամրան օդն,
կլիման և
ջուրն, և
տենդաբեր,
երկար կեանք 50
տարի,
եկեղեցին
սուրբ Գէ- որգ.
ծածքն
փայտաշէն. քահանան
գալիս է Մէլիք
գիւղից:
Ծուխ
35, ար. 177, իգ. 174.
ԺԲ.
ՆՈՐ-ԿՈՒՆԷՆ
ԳԻՒՂ.
Հիմնուած է
Նոր-Պիպիսի արևմտեան
կողմում այն
սեռի վերայ,
որ ընկած է Ոսկե-
պար վտակի և
Կունէն
առուակի մէջ.
բնակիչք
գաղթած
Երևանի Նորք և
Կողթ կամ
Շամշատին գաւառի
Կռզեն
գիւղերից.
հողն կիսով
չափ արքունի.
տեղական
բերքերն նոյն,
օդն կլման և ջուրն
ոչ այնքան
գովելի՛,
երկար կեանք 60––70
տարի,
եկեղեցին
սուրբ
Երրորդութիւն,
քահանան
գալիս է
Ոսկեպար
գիւղից:
Ծուխ
34, ար. 185, իգ. 156.
Սուրբ
Աստուածածին
մատուռ.
Գիւղիցս վերև
Կունէն2) առուակի
աջ ափի
բարձրութեան
վերայ.
շինուած
անտաշ քարով
մի կամարի վերայ:
Դրան
գլխի քարին
վերայ. «Թվին
ՌՃԽԴ. ես
Մէլիք-Շահնազարս…
ամուսին Խանզատէն
շինե- ցինք
սուրբ
Աստուածածին
ձեռամբ Յակոբին»:
Մեծ հան-
գստարան
շրջապատած է
մատրանս
շուրջն:
Հին Կունէն աւերակ,
որ կայ
մատրանս
հիւսիս-արևմտ-
եան հանդէպ
առուի ձախ
ափին:
–––––––––––––––––––––
1)
Վտակիս ջուրն
միանում է
Աղստևին
Ղազախ քաղաքի
հանդէպ:
Գիւղիս մօտ
կայ մի
ուխտատեղի
Պիպիս կամ
Ջողազ անուն.
ուխտի օրն է
զատիկ օրերն:
2)
Խառնուում է
Ոսկեպարին:
ԱՌԱՔԵԼՈՑ
ՎԱՆՔ 1)
Հին-Կունէնից
փոքր ինչ
վերև, նոյն
առուակի ձախ
կողմում մի
լեռնաբազկի
վերայ:
Հիմնուած է չորս
կամար- ների
վերայ, որ
ունի մի աւագ
խորան (առանց
փոքր խո- րանի),
չորս
լուսամուտ,
երկու խորհրդարան,
մի կաթու-
ղիկէ, մի դուռն
արևմտեան
կողմից, 10 մետր 25
սանթիմ երկարութիւն,
7 մետր 45 սանթիմ
լայնութիւն:
Որմերի ներսի
երեսներն
շինուած են
անտաշ, իսկ
դրսի երեսներն՝
սրբատաշ
քարով:
Մենաստանս
ունի և գաւիթ,
որ կից է իւր
արևմտեան
կողմին,
կառուցեալ
ութ կիսասիւների
վե- րայ,
երկարութիւն
(հիւսիսից
հարաւ) 10 մետր 40
սանթիմ,
լայնութիւն 9
մետր 50 սանթիմ: Գաւթիս
դրնագլուխ քա-
րի վերայ. «Ի
թվին ՈՂԴ.
կամաւ
բարերարին
Աստուծոյ և
ողորմութեամբ՝
Աթաբագ ամիր
ապսալար
Խութլու
փուղին (Խութէ
ու Բուղին) ես
Գրիգոր թոռն
Խաչենիսենց
ապաւի- նեցայ
սուրբ առաքելոյս
իմ հալալ
արդեամբ և
բնակիչք
սուրբ ուխտիս
ետուն Բ.
պատարագ ՛ի
տաւնի սուրբ
Գրի- գորի
գիւտի
նշխարացն-.
կատարիչքն
աւրհնին
Աստուծոյ և
խափանողքն
դատին ՛ի Տէր»:
Արտաքուստ
տաճարիս
հարաւային
որմի տակ կայ
մի նշանաւոր
խաչարձան, որի
երկարութիւնն
2 մետր 50 սան- թիմ
է (առանց
պատուանդանում
զետեղուած
մասին) լայ-
նութիւնն 1
մետր 10 սանթիմ:
Խաչարձանիս
վերին մա-
սումն
քանդակուած է
Յիսուսի
Քրիստոսի պատկերն2), որը
բռնուած են
երկու
հրեշտակներ:
Իսկ Յիսուս
Քրիստոս բռ-
նած է իւր
ձեռքում մի
թուղթ, որի
վերայ
քանդակուած է,
«Ես եմ
լոյս
աշխարհի….»: Իսկ ստորին
մասում.
«Ով
քառաթև սուրբ
պանծալի,
Փրկագործող
մարդկան ազգի,
–––––––––––––––––––––
1)
Հիւսիսային
պատում կայ մի
գազտնի
պահարան, որի
ճանապարհն
գաւթի տանեաց
վերայովն է:
2)
Փորագրուած է
պատկերիս
կողքերով. «Բանն
Հաւր
Բարձրեալ
անսկզբնական
Կարապետին
լե՜ր
աւգնական»:
Տեսիլ
փառաց
անճառելի,
Գերապայծառ
և սխրալի,
Յորժամ
փայլես ընդ
ամպս երկնի,
Լե՛ր
բարեխաւս
Տեառն
Յիսուսի,
Կարապետին
քո աւգնողի,
Ալմկանին
իւր կենակցի,
Եւ զաւակացն
գովելի,
Համայն
ազգացն, որ ՛ի
կամս Հաւր
ննջեցին»:
Խաչարձանիս
վերայ
փորագրուած
են նաև ուրիշ խօս-
քեր աւելի
խոշոր գրերով,
սակայն
անընթեռնելի
են, քանզի
եղծուած են:
Մենաստանս
ունի ամրոցի
նման ամուր
պարիսպ՝ շի-
նուած
լեռնաբազկի
դիրքով, որ
ձգուած է գրեթէ
հիւսի- սից
հարաւ և ունի
հաստատուն և
բարձր
բուրգեր: Պար-
սպի ներսում
կան միաբանից
խուցեր,
պալատանման
բնա-
կարաններ,
սենեակներ և
գոմեր: Վանքիս
արևելեան կող-
մում, հովտի
մէջ կայ,
գիւղատեղի,
ձիթահանքեր և
հին շինութիւններ:
Իսկ հարաւ
արևմտեան
կողմում, ձորի
միւս լանջի
վերայ,
հանգստարան և
մի քառաթև և
բարձր խաչ,
որպիսին
տեսանք Խամշի
վերքի մօտ:
Կերանց
վանք.
Հիմնուած
է Առաքելոց
վանքից
բաւական վերև
նոյն վտակի
ձախ ափի մօտ:
Տաշուած
մոխրագոյն քարով
շինուած են
դռներն և
հիմքից բարձր
երկու շար
քարերով
շրջապատն. իսկ
մնացեալ
բոլոր մասերն
շինուած են
թրծեալ
աղիւսով:
Մենաստանս
կառուցեալ է
երկու
սիւների և երկու
կիսա- սիւների
վերայ, խաչաձև
է ներքուստ, բայց
եկեղեցու ձև
ունի
արտաքուստ:
Ունի երկու
փոքր և մի
աւագ խորան,
երկու
խորհրդարան,
երկու դուռն
(հարաւից,
արևմուտքից)
ութ նեղ և երկար
լուսամուտ, մի
բարձրագոյն և
գեղեցիկ կաթուղիկէ1). 17 մետր 60
սանթիմ
երկարութիւն,
12 մետր
–––––––––––––––––––––
1)
Կաթուղիկէիս
արտաքին
երեսն
շինուած է
մանր և
գոյնզգոյն
եփած
աղիւսներով:
15 սանթիմ
լայնութիւն:
Բարձրում
նկարուած են սրբոց
պատկերներ,
բայց ոչ
հայկական
ճաշակով և ոճով,
այլ յու-
նական. սակայն
պատկերների
ստորոտում
կան հայերէն
գրեր, զորս
անհնարին
եղաւ մեզ
կարդալ խիստ
հեռաւո-
րութեան
պատճառաւ: Հիւսիսային
փոքր խորանի
միջից կայ մի
վերելակ, նեղ
և մութ
սանդուղ, որ
տանում է մի
գաղ- տնի
պահարան:
Բեմի
դասահայեաց
ճակատն չէ
շինուած
աղիւսով, այլ
քա- րերով,
որոց վերայ
կան նրբագործ
քանդակներ,
ծաղիկներ և
նախշեր.
գեղեցկաքանդակ
են և դռների
սեմերն:
Մենաստանս
ունի երկու
գաւիթ.
արևմտեան
դրան վերայ
եղած գաւիթն
շինուած է
տաճարիս
լայնութեան
չափով. իսկ
հարաւային
դրան վերայ
եղածն՝ ըստ
երկարու-
թեան: Տաճարիս
հիւսիային
կողման կից
կայ մի
մատուռ, որի
ստորին մասն
շինուած է
քարով, իսկ
վերնամասն՝
աղիւսով:
Տաճարիս
արևմտեան
գաւթից մի
քանի քայլ
դէպի արևմուտք,
երեք կամարի
վերայ
շինուած է մի
ընդարձակ շինութիւն,
որ ունի երկու
դուռն
արևելքից և
արևմուտքից:
Կարծում ենք
թէ
սեղանատուն է
այս կամ
ուսումնարան:
Տաճարս
ունեցած է
քառակուսի
ձևով
շրջապարիսպ,
որ սկսուած է
սեղանատուն
կարծուած
շինութեան
հիւսի- սային
ժայռից, պատած
հարաւային և
արևելքից
հասցրած նոյն
ապառաժ ժայռի
ծայրին, որ
քանդուած է
արդէն: Ունեցած
է և սենեակներ
և խուցեր, որք
աւերուած են
այժմ: Տաճարիս
հարաւային և
արևելեան
արտաքին որմերի
տակերն լի են
գերեզմաններով:
Պարսպի
շուրջն լի է
տնատեղի
բակերով. իսկ
գիւղիս հանգստարանն
գտնուում է
հիւսիսային
հանդէպ եղած
մօտ բլրակի
վերայ:
Դեղձնուտի
վանք
Հիմնուած
է Կերանց
վանքի
հարաւ-արևելեան
կողմի
անտառապատ
լեռների մէջ:
Հարաւային
կողմից
միանում է
Կունէն վտակի
մի այլ
առուակ, որի
ջրաձորի
արևմտեան կողմում
բաւական վերև
շինուած է
Դեղձնուտ անուն
վան- քն Դեղձնուտ
կոչուած
տեղում: Վանքս
ամբողջապէս
շի- նուած է
սրբատաշ
քարով, որ
գրեթէ ունի
Մակարայ վան- քի
մեծութիւնը և
մի գաւիթ, որ
շինուած է շատ
յետոյ: Տաճարս
ունի երկու
փոքր և մի
աւագ խորան,
երկու խոր-
հրդարան, մի
դուռն
արևմտեան
կողմից: Գաւթումս
ամփո- փուած
են մի քանի
ննջեցեալներ, սակայն
աւելի
ուշագրաւ են
երկու
գեղեցկաքանդակ
խաչարձաններն,
որոց
գեղարուես- տի
նրբագործութիւնն
ներկայացնում
է ժամանակին
ճար-
տարապետութեան
արտափայլումը:
Հարկ է
յայտնել թէ
խախտուած է վանքիս
գաւիթն, որի
մօտերքում
կան գե-
րեզմաններ:
Սամսոնի
վանք.
Կառուցեալ է
Խնձորկուտի
ջրաձորում, մի
տափարակ
տեղում, անտաշ
քարով: Փոքր
վանքս, որ
ներսից
խաչաձև է,
ունի
կաթուղիկէ,
աւերակ
խուցեր և
հանգստարան:
ԺԳ.
ՆՈՐ-ՈՍԿԵՊԱՐ
(Աքսիպար).
Հիմնուած է
Կունէն գիւղի
հիւսիի-արևմտեան
կողմում
Ոսկէպար
վտակի աջ կող-
մի
բարձրութեան
վերայ,
բնակիչք բնիկ,
հողն արքունի,
տեղական
բերքերն նոյն,
ոչ այքան գովելի
օդն և կլիման
ամրան, երկար
կեանք 75 տարի,
եկեղեցին
սուրբ Աստուա-
ծածին, ծածքն
փայտաշէն,
քահանայ մի:
Ծուխ
35, ար. 172, իգ. 121.
Հին-Ոսկեպար.
Ընդարձակ
աւերակ,
Նոր-ին
հանդէպ, վտակի
ձախ կողմումն,
որի մէջ կայ
կիսաւեր մեծ
եկեղեցի և հանգստարան,
բաղանիս և
փլատակների
տակ ծածկուած
շէնքեր:
Փորուածքներից
գտնում են սսկեղէն,
արծաթեղէն և
պղնձեղէն զարդեր
և անօթներ և
երկաթեայ խոփ,
ձև- իչ,
ճամբարակ: Այս
տեղից
փոխադրուած
են
Նոր-Ոսկեպարի
բնակիչներն.
բայց այժմ
թրքաբնակ է
աւերակս:
Աշտարակ.
Աւերակ
Ոսկեպարիցս
վերև կայ մի
քարու- կիր բարձր
աշտարակ նոյն
վտակի ձախ
կողմում, որը
անուա-
նում են
Ղըզ-Ղալա: Մի
դիտարան է
այս:
Ջոխտակ
եկեղեցի. Մօտ
մղոնաչափ
վերև կայ աւե-
րակ հայկական գիւղ,
հանգստարան
և երկու մօտ
առ մօտ
կիսաւեր եկեղեցիներ:
Ահա այս է
նոյն անունը
կրող աւե-
րակն, որ այժմ թրքաբնակ
է:
Աւերակ
Գիւղատեղի,
հանգստարան
և եկեղեցի
կայ
Նոր-Ոսկեպարի
հիւսիսային
հանդէպ վտակի ձախ
կողմում:
ԺԴ.
ԲԱՂԱՆԻՍ ԳԻՒՂ.
Հիմնուած է
այն լեռնաշղ-
թայի
հարաւահայեաց
լանջի վերայ,
որ սկսուած է
արևմտ- եան
լեռներից,
անցած
Ճչեվանք,
Բաղանիս և
Ղոշղոթան
գիւղերի
հիւսիսային կողմով
դէպի Գաւարզին:
Բնակիչք բնիկ,
հողն արքունի,
տեղական բերքերն
նոյն,
բարեխառն օդն
և կլիման,
երկար կեանք 85
տարի,
եկեղեցին
փայտա- շէն և
վնասուած,
քահանան
գալիս է
Ղոշղոթան
գիւղից, որ
խիստ մօտ է:
Ծուխ
47, ար. 239, իգ. 183.
ԺԵ.
ՂՈՇՂՈԹԱՆ
ԳԻՒՂ.
Հիմնուած է Բաղանիսի
հիւ-
սիս-արևելեան
կողմում.
բնակիչք բնիկ,
հողն արքունի,
տե- ղական
բերքերն նոյն,
պատուական օդն,
կլիման և
ջուրն, երկար
կեանք 100 տարի,
եկեղեցին սուրբ
Յովհաննէս,
ծածքն
փայտաշէն.
քահանայ երկու:
Ծուխ
89, ար. 575, իգ. 450.
ԺԶ.
ՃՉԵՎԱՆՔ ՇԷՆ.
Բաղանիսից
վերև մի
անտառա- պատ
ձորի ձախ
լանջի վերայ.
բնակիչք
տեղափոխուած
են այստեղ
Ջալու և
Հաղբատ գիւղերից.
հողն արքունի,
տե- ղական
բերքերն նոյն.
պատուական
օդն, կլիման և
ջուրն,
եկեղեցին նորաշէն
սուրբ
Աստուածածին,
քահանան
գալիս է Պարանայ
գիւղից. Ծուխ 17,
(արականք և
իգականք հա-
շուած են
Ղոշղոթանի
վերայ):
Դվեղայ
սուրբ Սարգիս
վանք.
Հիմնարկուած
է մի
անտառապատ ևե
խոր ձորի աջ լանջի
հարթակի
վերայ, որի
հիւսիսային
կողմն վիմահերձ
ապառաժ
է: Մենաստանս
շինուած է
ամբողջապէս
սրբա- տաշ
քարով, բայց
եկեղեցու
ձևով և ունի
երկու փոքր,
մի աւագ
խորան, մի առանձին
խորան ևս
հիւսիսային
որմի մէջ, մի
դուռն
հարաւային
կողմից, մի
քանի լուսամուտ,
մի զանգատուն,
որ բազմած է
աւագ խորանի
գլխին, 11 մետր 80
սանթիմ
երկարութիւն,
7 մետր 80 սանթիմ
լայ- նութիւն:
Հնաշէն են
աւագ խորանն և
հիւսիսային
երկու
խորաններն,
իսկ նորոգուած
են մնացեալ
բոլոր մասերն:
Հարաւային
կամարի վերայ
«Շինեցաւ
յատակս սուրբ
սեղանոյս
արդեամբ Խաչատուր
և Դարչօ
Հախվերտեանցի»:
Դրան
ճակատին:
«Ողորմութեամբն
Աստուծոյ
շինեցաւ եկեղեցիս
յանուն
սրբոյն
Սարգսի տրովք
բարեպաշտից,
ջանիւք և
վերակացու-
թեամբ տփխիսեցի
Եսայեան
Նուրենց, զոր
յիշատակէ Տէր
յաւուրն
վերջին:
Հիմնարկեցաւ ՛ի
1845 և աւարտեցաւ
1849 ամի Տեառն»:
Վանքիս
հիւսիսային
կողմում կայ
մի մատուռ սուրբ
Կիւրակէ
անուն:
Մատրանս
հիւսիսային
խոր ձորում
ժայ- ռից
բղխում է մի
պատուական
ջուր, որը
անուանում են Օրհնած
աղբիւր:
Ոմանք
թիփլիզեցիք
շինած են
վանքիս մօտ մի
քանի
սենեակներ,
ուխտի օրերն
են ամեն
զատկին. մեծ
բազմու- թիւն
է լինում
այստեղ
ուխտաւորաց:
ԺԷ.
ՆՈՐ-ՊԱՐԱՆ կամ
ԱՊԱՐԱՆ գիւղ.
Շինուած է
սուրբ Սարգսի
արևմտեան
հիւսիսային
կողմում մի
ջրաձորի
արևելահայեաց
լանջի վերայ.
ամբողջ ձորն
զարդարուած է
այգիներով,
բնակիչք
տեղափոխուած
են այստեղ
Ապարանից,
վասնորոյ և
պահած
իւրեանց
նախկին
բնակավայրի
անունը-
Ապարան––, որը
կրճատելով
կոչած են
Պարան: Հողն
ար- քունի,
լեռնային,
սակաւ, բայց
արդիւնաւէտ,
տեղական
բերքերն նոյն,
օդն, կլիման և
ջուրն գովելի,
երկար կեանք 100
տարի, եկեղեցին
սուրբ Սարգիս,
ծախքն
փայտաշէն,
քահանայ երեք:
Ծուխ
95, ար. 573, իգ. 441.
Աւերակ
գիւղ,
հանգստարան և
եկեղեցի կայ Հին-Պա-
րանում, որ
գիւղիցս վերև
է և Մկնաձորում:
Իսկ Պղնձա-
հանք, որ կայ Միսխանա
կոչուած
տեղում, աւելի
վերև է
Հին-Պարանայ
աւերակից:
ԺԸ.
ՆՈՐ-ԿՈՂԲ
ԳԻՒՂ. Շինուած
է Պարանայի
արև- մտեան կողմում
(խիստ մօտ) մի
ջրաձորի
արևմտահայեաց
լանջի վերայ,
բնակիչք
տեղափոխուած
են Արարատեան
նա- հանգի
Կողբ գիւղիցն,
վասն որոյ
պահած են
միևնոյն գիւ-
ղանունը,
բարբառը և
սովորութիւնները.
հողն արքունի,
տեղական
բերքերն նոյն,
գովելի օդն և
կլիման, բայց
ոչ ջուրն,
երկար կեանք 100
տարի,
եկեղեցին
սուրբ Աստուա-
ծածին,
հոյակապ,
կառուցեալ
վեց միապաղաղ
սիւների վե-
րայ,
երկարութիւն
22 մետր 35 սանթիմ,
լայնութիւն 13
մետր 5 սանթիմ,
քահանայ
երկու:
Եկեղեցումս
կայ մի գր-
չագիր
աւետարան, որ
պակասաւոր,
անպատկեր և
թղթեայ է, որը
գրած է Սարկաւագ
Նասիպն Դիզակ
գաւառին Տագ
գիւղումն Հայոց
ՌԺԲ. թուին:
Ծուխ
160, ար. 979, իգ. 814.
Միդասեան
ուսումնարան,
որ ունի
գեղեցիկ շինութիւն,
յարմար
դասարաններ և
սոյն
արձանագրութիւնը.
«Կանգնե- ցաւ
ուսումնարանական
շինութիւնս ՛ի
սեպհական
տեղոջն սեպհական
արդեամբ կամ
ծախիւք Կողպա
բնակիչք պ.
Բէկ- լարի և
որդոց նորա
Սարգսի և Մարտիրոսի
Տէր-Բարսեղեանց
ի յիշատակ
նոցա և որդոց
նոցա ի
թուականին
Փրկչին 1892-ին և
Հայոց ՌՅԽԱ.»:
Աշակերտք
30. համարեայ թէ
ամենքն ևս
ձրիավարժ են.
տարեկան
վարժապետին 250
րուբլի:
Սուրբ
Աստուածածին մատուռ.
Գիւղիս հին
հանգս-
տարանում
սրբատաշ
մոխրագոյն
քարով
շինուած է
կիսաւեր
մատուռս, որի
վերայ. «Ես
Ասլան և Սար…
զերկն խաչին
զ… յեկեղեցիս
և տվաք Ե..
սուրբ
Աստուածածին
Բ. աւր ժամ..
տարումն կարգեցաք
լոյս.. Ադիղին
և Արևտեղին.
ով
այլ
հակառակեսցէ,
Կայենին և
Յուդային
մասն ժառանգեսցէ»:
Մատրանս
մօտ (արևելեան
կողմում) մի
խաչարձանի
վերայ.
«Ի
թւիս ՈՂԳ. ես
Սարգիս
քահանայ
կանգնեցի
զխաչս ի
յիշատակ ինձ և
որդոց իմոց Եպիփանայ,
Եփրեմի և եղ-
բաղց Ունծ
Ալէքսիոսի,
Իգնատիոսի և
հաւրեղբաւր
իմոյ Ոհա- նին,
արդ որք
երկրպագէք,
յիշեսջիք
զմեզ առ
Քրիստոս»:
Շարայարուած
է. «ԶԱբէլ և տէր
Աւագ կազմոզ
խաչիս յիշե-
ցէք ի Տէր»:
Սուրբ
Նշան
ուխտատեղի.
Գտնուում է
գիւղիս հա-
րաւային
կողմի բարձրագոյն
սարի
արևմտահայեաց
սեռի վերայ,
փայտաշէն է,
որի մէջ մի
կիսատ
խաչքարի վերայ.
«Ես Բենիամին
վարդապետ
Հայոց արարի
յիշատակ ինձ
սուրբ զբեմս,
որ է հիմն
հաւատոյ և
պատուանդան
սուրբ Նշանիս
տեղի աղաւթից
երթևեկաց և յոյս,
որ գնան
արդարութեամբ
յերկրի»: Այլ
քարի վերայ. «Յանուն
սրբոյն Գիսայ
(գուցէ
Սարգիսայ) ես
հայր Գրիգոր
կանգնեցի
նշանս Քրիստոսի
աւգնական մեր
ի Տէր և որք
Տեառն են»:
ՍՈՒՐԲ
ԱՍՏՈՒԱԾԱԾՆԱՅ
ՎԱՆՔ (65)
Սուրբ
Նշանից փոքր
ինչ վերև մի
զմայլելի սարահար-
թի վերայ
կառուցեալ է
վանքս համակ
սրբատաշ,
սպիտակ,
տորոնագոյն և
երկնագոյն
քարերով մի
կամարի վերայ,
որ ունի չորս
փոքր և մի
աւագ խորան,
երկու
խորհրդարան,
չորս
լուսամուտ, մի
դուռն, 12 մետր
երկարութիւն
և 8 մետր
լայնութիւն:
Հիանալի քանդակներով
զարդարուած
են բեմի և
խորհրդարանների
քարերն:
Դրան
գլխի քարի
վերայ.
«Ես
Ռըստակէս և
այլ միաբանքս
հաստատեցաք ՛ի
տա- րին Բ. ժամ. Ա.
Աբեսալայ, Ա.
Ազըզին ՛ի
տաւնի քառա-
սնից, որ
խափանէ, մեր
մեղացս տէր է
առաջի
Աստուծոյ»:
Տաճարիս
արևմտեան
կողմին կից է
քառակամար և գեղեցիկ
գաւիթ, որ
կանգնած է երկու
միապաղաղ
սիւների և վեց
կիսասիւների
վերայ: Գաւիթս
ունի երկու
փոքր խո- րան,
երկու գեղեցկաքանդակ
խաչարձան,
երեք
լուսամուտ, մի
դուռն, 14 մետր 85
սանթիմ
երկարութիւն
13 մետր լայնութիւն:
Հարաւային
խորանի վերայ
«Տէր Աստուած
ողորմեա՛յ
յԱզատին և իւր
ծնողացն ամեն
ՈՂԶ.»: Հար.
խա- չարձանի
վերայ. «Տէր
Աստուած
ողորմի Աւմ
Տողմիշին,
Դաւփին, Խոյտանին»:
Հիւսիային
խաչարձանի
վերայ. «Տէր
ողորմեայ Թաշ-
տին և իւր
ծնողաց, որ
զխաչս կանգնեաց
՛ի թվիս Հայոց
ՉԽ.»: Գաւթիս
յատակն լի է
տապանաքարերով,
որք են գերեզման
եպիսկոպոսաց
և վարդապեաաց:
Տաճարիս
հարաւային
որմի վերայ
արտաքուստ,
արևի Ժամացոյց.
«՛Ի թուակ ԷՃԲ.
(ՉԲ.) ես Վասակ,
Սիսխաթունս
էգի ետու
Աստուածածնիս.
Ռըստակէս և
միաբանքս
տվաք Գ. ժամ
աւետեացն
տաւնին. ով
զիրուր տայ
(խառնէ), յԱս-
տուծոյ
անիծած եղիցի»:
Վանքիս
արևելեան
կողմում (արտաքուստ)
ընկած է մի
կոտրած տափակ
քար, որի վերայ
գծուած է տասն
և ինն
կարակնաձև
գծեր, որոց
մէջ գրուած են
հայոց
թուեր-ա- բ. գ. դ.
ե. զ. ևն. թուերն
նման են տարեգրի,
վերադրի,
եօթներեակի.
երևի թէ դաս
տալու համար
շինուած է:
Քարիս ստորոտում
քանդակուած է.
«Շարադրութիւն
Գրիգորոյ»:
Շատ ջանացի
ընդօրինակել
նոյնութեամբ,
բայց որովհետև
եղծուած են
շատ գրեր,
վասն- որոյ
թողի
ակամայից և
հեռացայ:
Վանքիս
շուրջն լի է
գերեզմաններով,
այս տեղ կայ և
գիւղատեղի, որ
կոչուում է Վանք:
Անյայտ են
միաբանից
խուցերի
տեղերն:
Վանքիս
արևմտահիւսիս
կողմում,
քարընկէց
հեռի կայ մի մատուռ,
որ շինուած է
սրբատաշ
քարով, իսկ հա-
րաւ արևելեան
կողմում,
փայտաշէն
ծածքով Բարձրեալ
անուն այլ
մատուռ:
Անշարժ
խաչարձան.
Վանքիս
աղբիւրից
վերև, քարա-
հանքում
վանքաշէն
վարպետներն
տաշած են
քարահանքի
ճակատը, նախ
շինած մի մեծ
խոնչայ և ապա
խոնչայիս մէջ
մի հիանալի
խաչարձան:
Հին-Կողբ.
աւերակ
գիւղատեղի,
կիսաւեր
եկեղեցի և հին
հանգստարան,
որք կան Նոր-կողբից
վերև
համանուն
վտակի աջ
կողմում:
Տւարայ
եղցի. աւերակ
գիւղատեղի,
հանգստարան և
կիսաւեր ընդարձակ
եկեղեցի,
Հին-կողբից
մօտ քառորդ
մղոն վերև
նոյն ջրաձորի
ձախ ափի
վերայ:
Մխիթար
վարդապետի
մատուռ.
Նոր.Կողբի
այգինե- րի
գլխին, ջրի
ձախ ափին, ծածքն
փայտաշէն
մատուռ, որի
մէջ
ամփոփուած են
երկու
վարդապետի և
երկու քահանայի
մարմիններ:
Սուրբ
Առաքել.
Գիւղիս
արևմտա-հիւսիս
հանդէպ սա- րի
վերայ քարուկիր
մատուռ, որից
մնում են
միայն չորս
պատերն. որի
մօտ կայ գիւղատեղի
և հանգստարան:
Ամուրիներ
(Ազափլար).
մատրանս
հարաւային
կողմի
բարձրութեան
վերայ՝
խաչարձաններով
գերեզմաններ,
որոց մասին
աւանդաբար
ասում են. թէ
երեսուն հայ
ամուրի
երիտասարդներ
քաջութեամբ
պատերազմում
են Լեկզիների
հետ և յաղթում
նոցա
հրոսակներին,
բայց յետոյ
նահատա- կուում
են օժանդակ
եկան
Լեկզիներից և
ամփոփվում են
իւրեանց
ընկած
տեղերում և
խաչեր կանգնում
գերեզման-
ների վերայ և
անուանում Ամուրիներ:
Վարդի
գիւղ. Գիւղիս
արևմտեան
կողմում
աւերակ
գիւղատեղի, հանգստարան
և եկեղեցի,
որից մնում են
չորս պատերն և
վէմ քարն:
Հանգստարանումս
կայ սուրբ
Գէորգ անուն
մի մատուռ.
Բարսում
գիւղատեղի,
հանգստարան և
մի մատուռ,
որի միջի
գերեզմանը
անուանում են Բարսում
Ճգնաւոր:
ԺԹ.
ՇԷՆ կամ ՇԻՆՈՂ
գիւղ.
Հիմնուած է
Ձորագետի աջ
կողմի
բարձրութեան
վերայ և
բաժանուած երկու
թաղի:
Հիւսիսային
թաղն արդէն
եղած է
բերդաթաղում, որի
շր- ջապատն
անմատչելի
վիմահերձներ
են. այս
բերդիս հիւ-
սիսային
կողմով
հոսում է
Ձորագետն,
արևմտեան՝
Շինող գետակն,
հարաւային
աղբիւրաջրեր,
արևելեան
կողմն պար-
սպուած է
վաղուց, որ
ունի և ամուր
բուրգեր,
այնպէս որ
բերդավայրն
բարձրացած է
իւր չորս
կողմի
ձորերից: Ամ-
րոցս ունի երկու
մուտք
արևելեան և
հարաւային,
առաջի
մուտքով ել և
մուտք են
անում սայլեր
և անասուններ.
իսկ
երկրորդով
ընդանիք ջուր
են բերում
աղբիւրներից,
քան զի նեղ,
զառիվայր և
դժուարատար է:
Բոլորովին
հարթ է բերդիս
մակերևոյթն,
որ ունի բաւական
մեծութիւն և
գեղեցիկ
տեսարան: Եկեղեցին
սուրբ Գէորգ1)
նորաշէն.
հոյակապ, որ
ունի 16 մետր 30
սանթիմ երկարութիւն,
9 մետր 82 սանթիմ
լայնութիւն,
քահանայ մի:
Բարեկրօն
Ալեքսան
քահանայի մօտ
կայ մի ձեռագիր
շարական, գր-
ուած թղթի
վերայ
փոքրատիր: Յիշատակարանից:
«Արդ
եղև աւարտ
գրչութեան.. ի
շրջակայութեան
Հայ- կազեան
տումարի հազար
հարիւր և չորս ամի ՛ի
դառն և
ամբարի,
վշտաշատ
ժամանակի, որ
երերուր և
տատանեալ
ազգս Հայոց ՛ի
ձեռն
այլազգեաց և
անօրինաց և
յանիրաւ պահանջողաց,
ի
հայրապետութեան
տեառն
Պետրոսի նորըն-
ծայ և սրբազան
կաթուղիկոսի
և առաքելական
աթոռ սորին Գանձասար
կոչի և ՛ի
խանութեան
երկրիս
մերում
Մուրթուզա
խանին ՛ի
սուրբ և ՛ի
գերահռչակ
ուխտիս որ
կոչի..
Չարեքայ
անապատ… բայց
եղև սկսանել
շարականոցիս ՛ի
երկրին մե-
րում վերին
Զակամ ՛ի
հայրենական
գեօղն իմ
անուն Պապա-
ջան և այժմ
օտարացեալ և
փախուցեալ
կամ ՛ի երկիրս,
զոր ՛ի
վերոյ գրեցաք,
՛ի գիւղս որ
կոչի
Խաւունիս, որ
եղև աւարտ
շարականոցիս,
զի ՛ի շէնս այս կայ
պատուական
Ջուխտակ
–––––––––––––––––––––
1)
Բերդիս մէջ
արևմտեան
կողմում կայ
մի հին եկեղեցի,
որ կան- գուն է
ամբողջութեամբ:
Արևելեան
կողմում,
արտաքոյ
բերդին մի քա-
րուկիր
մատուռ սուրբ
Աստուածածին
անուն, որի
մօտ կայ և
հանգստա- րան
և քարայրներ,
որք փոխուած
են գոմերի:
Իսկ բերդիս
հիւսիսային
քերծի
քարայրներից
ելնում է բորակ:
եկեղեցիս1) …
Գերեցաւ ձեռամբ
ամենամեղ.,
գրչի Աւետիս
անպիտանի քահանայ
կոչի»:
Հարաւային
թաղն
կոչուում է
Նորաշէն, որի
բնակիչ- ներն
մօտ քառասուն
տարի առաջ
հատուածելով
Շնողից
հիմնարկուած
են բերդի
հարաւային հանդէպ:
Թաղս ևս ունի
իւր յատուկ
եկեղեցին սուրբ
Սարգիս, հոյակապ
կան- գնեալ չորս
սիւների
վերայ,
քահանայ
երկու: Երկու
թա- ղերիս
բնակիչներն
ևս գաղթած են
Արցախի մէլիքների
գա- ւառներից,
հողն արքունի
և նուազ արդիւնաբեր,
տեղական
բերքերն նոյն,
բարեխառն օդն և
կլիման,
պատուական
ջուրն. 85––90 տարի
երկար կեանք:
երկու
թաղերում
միասին:
Ծուխ 197,
ար. 961, իգ. 826.
Ղարախանի
հանգստարան
(Նորաշէնի
արևմտեան կող-
մում) որի մէջ
կայ մինչև 900
տարուայ
խաչարձան և
իւր մօտ
գիւղատեղի և
աւերակ
եկեղեցի:
Բուրայ
եղծի. որ կայ
Ղարախանի
հանգստարանի
հա- րաւային
կողմում, որի
մէջ տարին մի
անգամ պատարագ
են
մատուցանում Բուրայ
քահանայի
տօնին, որի
մարմինն ըստ
աւանդութեան
ամփոփուած է
եկեղեցումս,
որ նորո-
գուած է:
Շինու
Սարկաւագ. մի
աւերակ
մատուռ, որ
կայ Բու- րայ
եկեղեցու արևմտեան
կողմում:
Աւանդաբար
ասում են, «Մատրանս
մէջ
ամփոփուած է
Շինու
սարկաւագի մարմինն»:
Ուխտատեղի են երկոցունցս
գերեզմաններն
ևս––քահանային
և սարկաւագիս––.
Ակեղցու
ղաշ.
Ղարաքեօթիւկ,
Թեղուտ և Ձորագեղ
կոչուած
տեղերում ևս
կան աւերակ
գիւղեր, եկեղեցիներ
և
հանգստարաններ:
Մանստեւի
վանք.
Ձորագեղից
հարաւ, Շինող
վտակի վերայ
սրբատաշ
քարով
շինուած վանք,
որի տանեաց վերայ
դրուած է մի
խոյ (քարեայ
արձան) որի
գլուխն
երևում է
արևելեան
կողմում. իսկ
դմակն՝
արևմտեան
կողմում, Մե-
–––––––––––––––––––––
1)
Թերևս
ընթերցողն
մտահան արած
չէ Նոր-Գետաբակի
արևելեան
հանդէպ եղած
ՋՈՒԽՏԱԿ
ԵԿԵՂԵՑԻՆ, որի
մօտ եղած
աւերակն է
ԽԱՒՈՒՆԻՍ
գիւղն:
26
նաստանս
ունի
միաբանից
խուցեր և
հանգստարան:
Ի.
Արճէշ
գիւղ.
Հիմնուած է
Շինողի կամ
Շինու արևել-
եան կողմում,
մի գեղեցիկ
տեսարան
ունեցող
լանջի վերայ,
բնակիչք
տեղափոխուած
են Շինող գիւղից.
հողն արքունի.
տեղական
բերքերն նոյն,
գովելի օդն,
կլիման և
ջուրն. երկար
կեանք 100 տարի. եկեղեցին
սուրբ Յակովբ.
ծածքն
փայտաշէն,
քահանայ մի,
որի մօտ կայ
մի ձեռագիր
նարեկ, բայց
սկզբից և
վերջից
թափուած են
թերթեր:
Ծուխ
61, ար. 234, իգ. 202.
Սուրբ
Յակովբ մատուռ.
այս է նախկին
բնակչաց փոքր
եկեղեցին,
գիւղիս վերի
կողմին մօտ:
Ուղտըքամակ
կոչուած
ձորում, որ
կայ գիւղիս
արևե- լեան կողմում,
կայ
գիւղատեղի,
հանգստարան և
աւերակ մատուռ:
Ճգնաւորի
գերեզման.
գիւղիս
հարաւային
կողմում կայ
մի հին եկեղեցի,
որի շուրջն լի
է հին
ամփոփեալնե-
րով, որոց մէջ
կայ ճգնաւորի
գերեզման
անուն մի հան-
գիստ, որը
այնքան
յարգում է
ժողովուրդն,
մինչև անգամ
զգուշանում է
երդուել նոյն
գերեզմանով:
ԻԱ.
Լճկաձոր շէն.
Հիմնուած է
Արճէշի
արևելեան և
Ձորագետի աջ
կողմում մի
հիւսիսահայեաց
խոր ձորի մէջ.
բնակիչք նախ
Խոյից գաղթած
են Ուլաշլու,
որ մօտ է Բօր-
չալու
կոչուած
բերդին, ապա տեղափոխուած
թարգևին1) ապա
ճալու և հուսկ
յետոյ
Լճկաձոր, հողն
արքունի, ան-
վնաս օդն,
կլիման և
ջուրն.
եկեղեցին նորաշէն
և կիսատ, քահանան
գալիս է
Արճէշից:
Շինումս
կայ 12 ծուխ, որք
արականով և
իգականով
հաշուած են
Արճէշի
ծխաթւոյն հետ:
ԻԲ.
ԲԵՐԴԱ-ԳԻՒՂ
(Ղալաչայ)
Շինուած է
Կողբ գիւղից
փոքր ինչ վար
նայնանուն
վտակի աջ
ափում: Բաժանուած
է երկու
թաղի––Արևելեան
և Արևմտեան թաղ.
բնակիչք
–––––––––––––––––––––
1)
Ձորագետի աջ
կողմում են
ՈՒԼԱՇԼՈՒ կամ
ՂՈՒՇՉԻՇԱՐ,
ԹԱՐԳԵՒԻՆ,
ՃԱԼՈՒ աւերակ
գիւղերն և
հանգստարաններն:
Թարգևին
գիւղում
մնում է
կանգուն
ՍՈՒՐԲ ՆՇԱՆ
եկեղեցին: