Կայքէջ,
Ծանոթություն,
Նախաբան, էջ 1-15, 16-30, 31-45, 46-60, 61-75, 76-90, 91-105, 106-120,
121-135, 136-150, 151-165,
166-180, 181-195, 196-210, 211-225, 226-240, 241-255, 256-270, 271-285, 286-300, 301-315, 316-330, 331-345, 346-360, 361-375, 376-390, 391-405, 406-420, 421-435, 436-450, 451-461
բարձր
սար, որ
առանձնացած է
բոլորովին
ամեն կողմերից։
Սարիս
հարաւային
հանդէպ է
Ղզղալա գիւղն
և իւր ստո-
րոտում նոյն
գիւղացւոց
կալերն։
Սարիս
արևելեան,
հարա- ւային և
արևմտեան
կողմերն
վիմահերձ և
սարսափելի
բարձր ժայռեր
են. իսկ
հիւսիսային
կողմն սաստիկ
զառիվայր, որի
ստորոտով
փորուած է
հնուց խիստ խոր
և լայն խրամ և
տեղ տեղ
պարսպուած,
ինչպէս
երևում է
հետքերից։
Սարիս կատարի
հարթակին վերայ
շինուած են
ստորերկրեայ
շատ շինութիւններ,
որք կարծես թէ
հաղորդակցութիւն
ունին
միմեանց հետ։
Բերդիս
գիւղահայեաց
լանջի վերայ,
շինու-
թիւններիցն
ոչ այնքան
հեռի, երեք
տեղ մօտ առ
մօտ շի- նուած
են երեք
վիմափոր ջրաւազաններ,
որք ունին
բաւա- կան
մեծութիւն և
խորութիւն։
Խեցեղէն
խողովակների
շարունակութեան
հետքն Ղզղա-
լա գիւղից
եղած է մինչև
բերդիս ստորոտն––կալերի
մօտ.
աւանդութիւնն
ասում է որ
«Եմիշջան
գիւղի
արևելեան կող-
մից
խողովակներովն
ջուր բերուած
է բերդս»։
Հիանալի՜
տեսրան ունի
բերդս,
հիւսիսային և
արևե- լեան
կողմերում
տարածուած է
Արցախեան––Գարգարացւոց
լայնատարած
դաշտն,
արևմտեան և
հարաւային
կողմերում
Ղզղալի,
Աշանի,
Մեծ-նահատակի
և Խաչեն գաւառի
ստորին
լեռներն և
Տիգրանակերտ
գաւառն։
ՇՈՒՇԻ
ՔԱՂԱՔ (50 0 ոտք)
Հիմնուած
է մի բարձրագոյն
սարահարթի
վերայ, որ
գրեթէ
առանձնացած է
իւր չորս
կողմերից։
Լայն հօրիզօն
և անդնդախոր
ձոր է
հիւսիսային և
արևմտեան
կողմերն. որից
հոսում է բուն
Գարգար
գետակո.
հօրիզօնն նեղ,
վի- մահերձ
սարսափելի
խոր ձոր է
քաղաքիս
արևելեան և
հա- րաւային
կողմն, որից
հոսում է
Գարգար
գետակի
օժանդակն,
լայնատարած
վիմահերձ և
խոր երևոյթ
ունի
արևմտեան և
հարաւային
կողմերի
միջավայրն––քաղաքի
արտաքին
կողմն. իսկ
սաստիկ
զառիվայր է
արևելեան և
հիւսիսային
կողմերի
միջավայրի
տարածութիւնն՝
պարսպից
դուրս։
Այլապէս գրե-
լով
երեք կողմերն
բարձր քերծեր
են, իսկ չորրորդ
կողմն
պարսպուած է
զառիվայրի
բերանով։ Աւելորդ
է գրել թէ քա-
ղաքս կոչուած
է և բերդ, բերդաքաղաք
և ամրոց, որի
մակերևոյթն
զգալի կերպով
թեքուած է հարաւային
արև- մուտքից
դէպի
հիւսիսային արևելք
և որի
տարածութիւնն
պակաս է
քառորդ քառակուսի
մղոնից։
Համարուած է
այս գաւառագլուխ
քաղաք, որի
մէջ նստած է
գաւառապետ,
հաշտարար
դատաւոր
իւրեանց
պարագաներով
հանդերձ։
Քաղաքիս
գլխաւոր
բնակիչներն
են հայ և
շիա-մահմե-
տական.
վերջիններս
բնակում են
քաղաքի ստորին
մասումն։
Մեծամասնութիւնն
կազմում են
առաջիններն––Հայերն,
որք բնակում
են քաղաքի
վերնամասում
և ունին չորս
եկեղեցի։
Բայց որովհետև
հայ տարրն
հաւաքուած է
քաղաքս չորս
տեղերից, որք
են Ղազանչի,
Ագուլիս,
Մեղրի և
Արցախի գիւղերն,
վասնորոյ
եկեղեցիք
բացի իւրեանց
օծման անուն-
ներից,
սովորաբար
ունին և
երկրորդական
անուններ, որք
նախապատիւ
տեղ բռնած են՝
Ղազանչեցւոց
եկեղեցի,
Ագու- լեցւոց
եկեղեցի, Մեղրեցւոց
եկեղեցի և Նոր
եկեղեցի և
Անապատ կուսանաց։
Ա.
Ամենափրկիչ
մայր եկեղեցի
Ղազանչեցւոց՝
շինուած է
ամբողջապէս
սրբատաշ
կրաքարով՝ կառուցեալ
խաչաձև չորս
հաստատուն
սիւների վերայ,
հոյակապ և
բարձրաշէն,
լու- սաւոր և
փառահեղ և
միանգամայն
զարդարուն
ներքուստ և արտաքուստ։
Երկու փոքր
խորանների
վերայ ունի այլ
ևս երկու
խորաններ։
Նշանաւոր է
փայտեայ և
ոսկեզօծ խաչ-
կալն՝ որ
յիշատակ է
բարեհամբաւ
ժամհարեան
եղբարց։ Ու-
նի երեք
դուռն՝
հարաւային,
արևմտեան և
հիւսիսային
կող- մերից,
որոց վերայ
արտաքուստ
շինուած է
երեք նոյնպէս
հոյակապ և
գեղեցկաշէն
սրահ։
Երկարութիւնն
է 34 մետր 75
սանթիմ,
լայնութիւն 22
մետր 70
սանթիմ։
Հարաւային
դրան գլխին
արտաքուստ.
«Շնորհիւ
և
ողորմութեամբ
ամենազօրին
Աստուծոյ կա-
ռուցաւ
հրաշակերտ
սուրբ տաճարս
արդեամբ և տրօք
բարե-
պաշտօն
ժողովրդականաց
Սուրբ
Ամենափրկիչ եկեղեցւոյն
Ղա- զանչեցւոց
Շուշի քաղաքի,
որոյ շինութիւնն
սկսեալ ի 1868 ամի յաւուրս
թագաւորութեան
աստուածազօր
ինքնակալ մեծ
կայսեր
ամենայն
Ռուսաց
Աղէքսանդրի
Բ.-ի և ի
հայրապետու-
թեան Գէորգայ
Դ,-ի, աւարտեցաւ
ի 1887 ամի ի
թագաւո-
րութեան
որդւոյ Նորին
օրհնաբանեալ
կայսեր
Աղէքսանդր Գ-ի
և ի կաթուղիկոսութեան
Մակարայ
Ա-նոյ՝ ի 20
Սեպտեմբերի 1888
ամի»։
Տաճարումս
կան հետևեալ
գրչագրերն,
Ա.
Աւետարան
մագաղաթեայ,
փոքրադիր,
գրուած նրբա-
րուեստ
ճաշակով և
ընտիր
ոսկեզօծ
պատկերներով,
որի լու-
սանցքներում
նկարուած են
Քրիստոսի
բոլոր
բժշկութեանց
և
հրաշագործութեանց
պատկերներն։ Յիշատակարանից.
«Գրեցաւ սուրբ
աւետարանս
ձեռամբ
նուաստ և
յետին Նիկո-
ղայոսի
մեղապարտի ի
թուաբերութեանս
Ասքանազեան և
Աբե- թական
տումարի ՌՃԴ.
և ըստ նորում
շրջանի ԼԴ. և ի
գալ- ստենէ
Կենարարին
ՌՈԾԸ. (1658) ի
ստոյգ և ընտիր
աւր- ինակէ ևս
առաւել
համաբայիցն
(զի գաղափար
սորին էր ի
դրա- նէ Սուրբ
Յովհաննէս
աւետարանչին)
ի յաշխարհիս
Յոնաց.. ի
քաղաքս Կաֆայ
(Թէոդոսիա)
ընդ հովանեաւ
Սուրբ Աստուա-
ծածին… ի
հայրապետութեան
Հայոց տեառն
Յակոբայ և
յեպիսկոպոսութեան
ամենայն հիւսիսական
կողմանց տէր
Խա- չատուր
աւրհնեալ քահանայապետի»։
Բ.
Աւետարան
մագաղաթեայ,
փոքրադիր
տասնևմի նրբա-
գործ և ընտիր
պատկերներով, համանման
ըստ ամենայնի
Ա-ին։ Յիշատակարանից.
«Աւտուածաւանդ
սուրբ
աւետարանս
գրեցաւ ի մայրաքաղաքն
Կոստանդնուպոլիս
ձեռամբ ոգնամեղ
և անարհեստ
Ղազար գրչի ի
թուականիս
մերոյ ՌՃԵ.
Աւգս- տոս
ամսոյ է.»։ «Ես
անարժան
Ղուկաս ստացայ
զսուրբ աւե-
տարանս ի
դուռն սուրբ
Ամենափրկչին»։
Հուսկ յետոյ
աւե- տարանս
գնած է Ղազանչեցի
Նարինն, որի
բարեպաշտ ժա-
ռանգներն ընծայած
են եկեղեցուս
ՌՄԺԴ,
թուականին
Հայոց։
Գ.
Աւետարան
մագաղաթեայ,
փոքրադիր, որ
ունի մի- այն
չորս
աւետարանչաց
պատկերները. Յիշատակարանից.
«Արդ գրեցաւ
սուրբ
աւետարանս ի
թուականիս Հայոց
ՋԻԲ. ի
նահանգիս
Վայո ձորո ի
վանս Հերմոնի
ընդ հովանեաւ
ամ- բարձուղէս
(շ) և
գերաշնորհ սուրբ
Լուսաւորիչս
և սքանչելա-
գործ սուրբ նշանիս
առ ոտն շնորհազարդ
հրաբունոյս
մերոյ Սարգիս
վարդապետիս, ձեռամբ
Եսայի
նկարողի
սորին… նաև
ստացող սուրբ
աւետարանս
Յետկար աղէն և
կողակից Խա-
թուն…»։
«Վերջին
ստացող
աւետարանիս
ՌՄԱ. թվ. Հայոց
Խաշլաբակեցի
Միրզանց
Սահակի որդի
Գեօրգին…»։
Դ.
Աւետարան
միջակ դիրքով,
գրուած թղթի
վերայ,
պատկերազարդ. Յիշատակարանից.
«Արդ այսմ
աստուածա-
յին..
մարգարիտս
ցանկացան
աստուածասէր
և բարեպաշտ
կանայք Աղութ
Խաթուն և
Շահդիշէն……
Արդ յանկ
ելեալ
կատարեցաւ սուրբ
աւետարանս
ձեռամբ
յոգնամեղ…
երիցու Վարդանայ…
ի քաղաքս՝ որ
կոչի Վան… ի
թուականու- թեանս
Հայոց ՋԹ….»։
Ե.
Աւետարան
միջակ դիրքով,
գրուած թղթի
վերայ,
պատկերազարդ. Յիշատակարանից.
«Արդ՝ այսմ
աստուածե- ղէն
և երկնապարգև
զանձիս և
լուսափայլ
մարգարտիս
ցանկա- ցող
ցանկացաւ
աստուածասէր
կինն Մուղալ
խաթուն և
քոյրն իւր
Շամշիղամարն
և ետուն գրել
զսա յիշատակ
բարի հոգւոց
իւրեանց և
ծնողաց
իւրեանց հօր
Բաղդասարին և
մօրն Սուլ-
տան
Մէլիքին……։ Եւ
արդ ես… սուտանուն
քահանայ
Վարդան… յանձն
առի
զաւետարանս և
ողորմութեամբն
Աս- տուծոյ
կատարեցի ի
քաղաքս՝ որ
կոչի Վան ընդ
հովանեաւ
սուրբ
Աստուածածին
և սուրբ
Վարդան քաջ
զօրավարին ի
թուականութեանս
Հայոց ՋԺ. ի
հայրապետութեան
տեառն Զաքարիայի,
որ մին ամ է, որ
նստաւ յաթոռ
սուրբ Լուսա-
ւորչին ի
յԷջմիածին»։
Աւետարանիս
սկզբում. «…
կամաւն
Աստուծոյ ես
Մաղաքիա
քահանայս
գնեցի զսուրբ
աւետարանս ի
հալալ ընչից
իմոց…. և ես
Բէկիջանս
դուստր
Համբուլին և
կողակից
Ումիտին իմ
կամաւորութեամբ..
ծախեցի զաւե-
տարանս
Մաղաքիայ
քահանային…
թվական Հայոց
ՋՂԴ. էր և
տանուտէր
տարւոյն
Առիւծն»։ Ապա
աւետարանս
գնում է
Մալիջանն..
«ՌԽԹ-ին»։
Զ.
Աւետարան
մեծադիր,
գրուած թղթի
վերայ, որ
ունի չորս
աւետարանչաց
անճաշակ
պատկեր. Յիշատակարանից.
«Արդ
գրեցաւ ի թվ.
ՉԿԹ.
զբազմամեղ
գրիչ, կազմիչ և
նորոգիչ»։
Սկզբում.
«Կամաւն
Աստուծոյ ես
Եղիայ Էրեցս,
որ- դի իմ տէր
միլիքսեթ
նորոգել տուինք
զսուրբ
աւետարանս ի
յերկիրս
Մաղայոզ ի գևղն
Արտաշիպի,
թագաւորութիւն
Շահ Ապազին,
հայրապետութիւն
տեառն մերոյ
Յովհաննէս
կաթու-
ղիկոսին թվ.
Հայոց ՌԿԴ»։
Է.
Աւետարան
միջակ դիրքով,
թղթի վերայ,
գրուած է
Արցախի
Վարանդայ
գաւառի
Խաչմաչ
գիւղում Աղէքսան-
դըր
եպիսկոպոսի
ձեռնով ՌԺԸ.
թուին Հայոց.
իսկ ստացած է
Թադէոս
քահանան։
Բոլորովին
անճաշակ են
պատկերներն։
Ը.
Աւետարան
միջակ դիրքով,
գրուած թղթի
վերայ, անյայտ
թուականաւ և
առանց
պատկերի,
միայն յայտնի
է. «ի
հայրապետութեան
տեառն
Նահապետ կաթուղիկոսի
ի ա- ռաջնորդ
Մարտիրոս
պարոն տէր Հազարափրկչին
արդ նորոգե-
ցաւ
յիշատակարան
սուրբ
աւետարանիս
ՌՃԽ և Ե. թվին…
սուրբ Գրիգոր
եկեղեցին ի
գիւղն Գոմէր ի
գաւառն
Շահբուն- եաց
ի յերկիրն Նախչուան»։
Թ.
Աւետարան
միջակ դիրքով,
գրուած թղթի
վերայ առանց
յիշատակարանի,
ունի միայն
չորս աւետարանչաց
հասարակ
պատկերներ։
Ժ.
Աւետարան
փոքրադիր,
թղթեայ,
անյայտ գրողի
ա- նունն,
թուականն և
տեղն։
ԺԱ.
Աւետարան
փոքրադիր,
թղթեայ, ընկած
է բուն յիշատակարանի
մի մասն, բայց
գրուած է
յետոյ. Յիշատա-
կարանից. «……
գրեցաւ ի դառն
և վերջացեալ
ժամանա- կի,
որոյ (յորում)
Լեկզին եկաւ
Գանջոյ,
Պարտոյ,
Խաչենոյ, Վարանդոյ,
Շաքոյ,
Շամախոյ,
Վարաստանոյ,
Զակամայ
չորեք- անկիւ
երկիրն, ամեն
ասպատակեալ
աւերեցին։
Բազում ար-
իւն
անմեղաց եղաւ
(հեղաւ) երկրի,
անթիւ գիրք և
անմեղ գերիք
անկան ի ձեռն
անօրինաց։
Եկեղեցիք խախթեալ
և խաւարեալ
ամայի
մնացին։
Երկրորդ Օսմանլուն
եկաւ կրկին,
բազում
արիւնհեղութիւն
եղև. գերիսն
անթիւ եղև ի
ձեռս Օս-
մանցոց վասն
մեր ծովացեալ
մեղացն՝ սուք
մեծ եղև քրիստո-
նէից ազգիս….
ՌՃՀԱ. թվին
մայիսի ԺԴ-ին
ի գիւղն Արգա-
ւոն էր ի
դուռն սուրբ
իշխանաց…..»։
ԺԲ.
Աւետարան
փոքր, թղթեայ,
առանց
յիշատակարա-
նի։ Այսպէս և
մի գրչագիր սաղմոս
(գողացած են
յիշատա-
կարանները։
Մասունքներ.
1) Մի
քառաթև
արծաթեայ
խաչում
զետեղուած են.
«Սուրբ
Կենաց Փայտն
է.
Սուրբ Գէորգայ
մասունքն է.
Սուրբ Թէոդորոսի
,,
Սուրբ Մեռկեռիոսի ..
Սուրբ Մինասայ
..
Թվ.
ՌՃԹ.»։
2) Մասն
Սրբոյն Գրիգորիսի
Աղուանից
կաթուղիկոսի՝
մի արծաթեայ
ոսկեզօծեալ
աջում. որ
ունի այս
արձանագ-
րութիւնն. «Այս
է աջ սրբոյն
Գրիգորիսի
Աղուանից
կաթու- ղիկոսին
թոռին սրբոյ
Լուսաւորչին.
նորոգող սորա
տէր Յով-
հաննէս որդի
Տաւութին
թոռն Պաղդասարին,
որ է որդի Մէհ-
րապ պէկին
տեառն
Խաչենոյ թվ.
ՌՀ.»։ «Արուեսի
Գալուստ»։
Հուսկ յետոյ
գրուած է.
«Նորոգեաց
վերստին
սուրբ աջս
Գրիգորիսի
Բէյրամ բէկ Մէլիք
Ջիմշիտեան
Մէլիք Շահնա-
զարովն ՌՄԿԱ.
էր»։
Արտաքուստ.
եկեղեցուս
արևմտեան
գաւթի ճակատին
դրուած է
քարից
շինուած
Փրկչի գեղեցիկ
պատկերն, որ ա-
ղօթում է։ Իսկ
տանեաց խաչաձև
շինութեան
չորս կողմերի
բարձրութեան
վերայ դրուած
են արձաններ՝
շինուած նոյն-
պէս քարից։
Արևմտեան
գագաթին
վերայ Փրկիչն
գրկած է Խաչա-
փայտը։
Հիւսիսային
գագաթի վերայ
կանգնած է
սուրբ Յովհան-
նէս Մկրտիչն։
Արևելեան
գագաթի վերայ
պայծառափայլ
արձանացած է
խաչափայտն.
Հարաւային
գագաթին
վերայ իջնում
է Հոգին Սուրբ
Աստուած։
Արտաքուստ
արևմտեան
գաւթի
հիւսիսային
կողմում
ամփոփուած է
Անդրէաս
եպիսկոպոսի
մարմինն, որի
տապա- նաքարի
վերայ
քանդակուած
է՝ թագ,
գաւազան և իւր
տիտ- ղոսների
ձևերն և
արձանագրութիւնն.
«Վիճակաւոր
առաջ- նորդ
Թեմին Հայոց
Արցախայ
Անդրէաս
արքեպիսկոպոս
Պօլ- սեցի
վախճանեալ է 8
Սեպ. 1882 ամի ի
հասակի 48
ամաց»։
Եկեղեցիս
ունի իւր
արևմտեան
կողմում մի
եռայարկ
զանգատուն..
գետնայարկի
չորս
անկիւններում
դրուած են
չորս
հրեշտակապետաց
քարաշէն, բայց
ճարտարարուեստ,
մարդահասակ
բարձրութեամբ
արձաններն,
որք ահարկու
տեսլեամբ
փչում են
փողերը։ Այս
զանգակատունն
յիշատակ
շինուած է
հանգուցեալ
բարեպաշտ
Աբրահամ
Խանդամիր-
եանցն։
Եկեղեցիս
ունի չորս
քահանայ։
Ունի և
ամուր
շրջապարիսպ։
Բ.
Ագուլեցւոց
Սուրբ
Աստուածածին
եկեղեցին, հոյա-
կապ,
կառուցեալ
չորս
վայելչակերտ
սիւների
վերայ անտաշ
քարով քաղաքի
կետրոնում, ունի
երեք
դուռն––հարաւային,
արևմտեան և
հիւսիսային
կողմերից.
երկու գաւիթ
հարաւային և
հիւսիսային
դռների վերայ.
երկու փոքր,
բայց գե- ղեցիկ
կաթուղիկէներ
տանեաց
արևելեան և
արևմտեան գա-
գաթնագծի
վերայ և մի
փայտեայ մեծ
կաթուղիկէ
երկո- ցունցս
միջավայրում.
մի աւագ խորան
և չորս փոքր
խորան
միմեանց
վերայ, վերնատուն
կանանց. 28 մետր 90
սանթիմ
երկարութիւն և
17 մետր 50
լայնութիւն։
Բայց
որովհետև
ճաքած է գագաթնագծի
երկարութեան
համեմատ,
վասնորոյ
արտաքուստ
յենարան
պատեր հիւսած
են նորից հարաւային
և
հիւսիսային
կողմերից։
Հարաւային
դրան ճակատակալ
քա- րին վերայ
արտաքուստ.
«Կամաւն
Աստուծոյ
Սուրբ
Աստուածածնայ
աւագ 1) եկե-
ղեցիս
կառուցին
արդեամբք և
ծախիւք իւրեանց
իշխանք ազ-
նուազգի
հարազատ
աղայք Զօհրապ
Յովհանջան,
Մարկոս և Բաբա
տէր
Մատթէոսեան Թառումեանց
ընդ որս և
որդիք նոցա
Յովհաննէս աղայն
և Աւետիս աղայ
ի յիշատակ և ի
փրկութիւն
հոգւոց
իւրեանց և
սոցա ծնողաց,
ամուսնոց,
որդ- ւոց,
դստերաց
իւրեանց
ամենից և
առհասարակ
ննջեցելոցն ի
Տէր ի կայանս
երկնից, ի 1822 ամի
Տեառն»։
Եկեղեցումս
կան հետեւեալ
գրչագրերն.
Ա.
Աւետարան
միջակ
մեծութեամբ,
թղթեայ գրողն է
ոմն Եսայի.
գրեցաւ «՛ի
թուին Հայոց
ՌՂԴ. ի
հայրապետու-
թեան տեառն Գրիգորի,
ընդ հովանեաւ
Սուրբ
Նահատակիս ՛ի
յերկիս
Տայւուշ ՛ի
գեաւղս, որ
կոչի Թաւուզ,
յորում ամի և
ըստ մեղաց
մերոց
բռնացաւ
անօրէնութեան
չարիք ՛ի
վերայ մեր ՛ի
հինէ Պարսից
լուծ ծառայութեան
նոցա
հարկանելով և
տանջելով ստիպեն
դարձուցանել
՛ի մոլար
յաւրէնս
իւրեանց»։
Բ.
Աւետարան
փոքրադիր,
թղթեայ, չորս
աւետարան- չաց
պատկերներով.
«Գրեցաւ սուրբ
աւետարանս ՛ի
թուիս ՉԾԷ.
յանապատիս
Ասպիսնկայ (?)
ընդ հովանեաւ
սուրբ յա-
րութեանս և
Սուրբ մօրս
լուսոյ
Աստուածածնիս
յառաջնորդու-
թեան Ստեփաննոս
վարդապետի,
գրեցաւ
ձեռամբ Ղազարի
սուտանուն
կրաւնաւորի
՛ի վայելումն
Հայրապետի»։
Գ.
Աւետարանո
փոքրադիր,
թղթեայ և
անթուական. «Գրեցաւ
սուրբ
աւետարանս ՛ի
յերկրիս
Աղուանից ՛ի
գաւա- ռիս
Դիզակայ, ՛ի
գեաւղս, որ
կոչի Թեղասեռ
՛ի դուռն
սուրբ
Սարգսիս ՛ի
Շահ Սեփու
երրորդ ամին
ձեռամբ փծուն
և անար- հեստ
գրչի՝
սուտանուն
Մելքիսեդ
երիցու և
միաշունչ եղբաւրս
ի- մոյ
սրբամիտ և
հեզահոգի տէր
Կիրակոս քահանայի,
որ ի միասին
սկսաք և
աւարտեցաք»։
Աւետարանս
գերի ընկած է
Պարսից
Թաւրէզ
քաղաքն. ապա
Հայոց ՌՄԾԵ.
թուին գնած և
յետ բե- րած է
Արզրումցի պ.
Մկրտիչ և
յանձնած է
Շուշեցի մահտեսի
–––––––––––––––––––––
1)
Մինչև
Ղազանչեցւոցն
շինելն՝ այս
էր աւագ եկեղեցին,
այժմ Ղա-
զանչեցւոցն է
աւագ
եկեղեցին։
Սրապիոն
Շխեանցին…։
Դ.
Աւետարան
փոքրադիր,
թղթեայ,
անյայտ
թուակա- նաւ
միայն յայտնի է.
«՛Ի թվիս
Հայոց ՌՂ. և ՛ի
հայրապե-
տութիւն Սուրբ
Էջմիածնայ
տեառն
Փիլիպպոսի
նորոգեցաւ սուրբ
աւետարանս
ձեռամբ
Սարգիս
կրօնաւորի՝ աշակերտ
(ի) սուրբ
աւետարանիս
՛ի Սուրբ
անապատս
Չարեքայ և
առաջ-
նորդութեամբ
սուրբ ուխտիս
Դաւիթ
եպիսկոպոսի».
Ե.
Աւետարան
փոքրադիր,
թղթեայ և
պատկերազարդ. Յիշատակարանից.
«Արդ գրեցաւ
վարդափթիթ և
ոսկեզօծ
սուրբ և աստուածաշունչ
աւետարանս
ձեռամբ
մեղսաներկ և տառապեալ
Բարսեղ լոկ
անուամբ
քահանայի ՛ի թուականիս
Հայոց ՌՃԻԹ.
ամին ամսեանն
Սեպտեմբերի,
որոյ էին
աւուրք Ժ. ՛ի
թագաւորութեան
Պարսից Շահ Սուլէմանին
և ՛ի հայրա-
պետութեան
տանս Աղուանից
տեառն
Երեմիայի
Սրբազան և
Նորընծայ Կաթուղիկոսի
՛ի
յերկիրս
Գեանջա ՛ի
գեօղս Քարա-
հատ 1)
հովանեաւ
Սուրբ
Աստուածածնիս»։
Մասունքներ.
1) Մի
արծաթեայ
միջակ
մեծութեամբ
խաչի ակումն
զետեղուած է
մասն կենաց
փայտի. իսկ
թևերում մասն Ղուկաս
և Փիլիպպոս
առաքեալների։
2) Մի
լուսամտաձև
արծաթեայ
զարդի մէջ.
«Ա.
Պանդալիոնի
մասն.
Բ
Օսեփ
Արեմաթացւոյն
մասն.
Գ.
Բարթուղիմէոսի ,,
Դ.
Կենաց փայտն ,,
Ե.
Անդրէասի
մասն
Զ.
Լուսաւորչի ..
Է. Յովհաննու
Մկրտչի մասն,
Յիշատակ է
Չարեքու
Մկրտիչ
վարդապետին և
իւր ծնողացն.
թվն. ՌՃՁԸ.
փետր- վարի»։
3) Մի
արծաթեայ
միջակ
մեծութեամբ
խաչի մէջ զետե-
ղուած է Թադէոս,
Բարդուղիմէոս,
Թովմաս
առաքեալների
–––––––––––––––––––––
1)
Գարդման
գաւառի
Քարհատ
գիւղն։
և
ուրիշ սրբոց
մասունքներ։
Տաճարս ունի
չորս քահանայ։
Եկեղեցիս
իւր արևմտեան
կողմում ունի
մի նորաշէն և
շքեղ
զանգատուն,
որի երկու
յարկերն արդէն
պատրաս է և
մնում է
պատրաստել
երրորդ յարկն։
Ունի նաև
սեփական
կալուած իւր
հարաւային
կողմում
տասներկու
խանութ և
հիւսիսային
կողմում
տասնևհինգ։
Գ.
Մեղրեցւոց
եկեղեցի
Սուրբ
Աստուածածին,
հիմնուած
քաղաքի վերի
կողմին մօտ
նոյն անուն թաղում,
կառուցեալ
անտաշ քարով
չորս սիւների վերայ.
բայց ո՛չ
բարձրաշէն։
Ունի երկու
դուռն
հարաւային և արևմտեան
կողմերից, ո-
րոց վերայ
երկու գաւիթ,
կանանց
վերնատուն և
տասն լու-
սամուտ. 24 մետր 75
սանթիմ
երկարութիւն
և 12 մետր 77 ս.
լայնութիւն։
Հարաւային
դրան
ճակատակալ
քարի վերայ.
«1838
Մահտեսի
Պապայ
Հախումեանց
տոհմին
չ՛ունէր
զզաւակ
մարմնաւոր
ինքեան՝ նախ
քան զօրհասին
պատրաս- տեաց
կտակ՝ շինել
զտաճար սուրբ
եկեղեցւոյ մի
երկնահան-
գոյն, որ տայ
վերճեմել
մարդկային
սեռից ի բարին
անհուն՝ յանուն
Տիրամայր
սուրբ
Աստուածածնին
կենաց պատճառի
յի- շատակ
հոգւոյն ընդ
անցաւորին
յայսմ
աշխարհի նախ
քան կատարել
նոր նպատակի
հողացաւ մարմին,
որ աստ կայ
եդեալ ի մէջ
տաճարիս պերճ գերեզմանիս»։
Եկեղեցումս
կան հետեւեալ
գրչագիրներն.
Ա.
Աւետարան
փոքրադիր,
գրուած թղթի
վերայ, որ ունի
չորս
աւետարանչաց
պատկերներ,
բայց անճաշակ
գրողն է ոմն
Յովսէփ
քահանայ. Յիշատակարանից.
«Արդ գրեցաւ
սուրբ
աւետարանս ի
թվին Հայոց
ՊԿԳ. ՛ի դրան
սուրբ Խա- չին
և սուրբ
Կարապետին և
սուրբ Գրիգոր
Լուսաւորչին..
որ կոչի
Կտուց… ի
հայրապետութեան
տեառն Հայոց կաթողի-
կոսի տէր
Դաւթի, Սուրբ
Խաչի Ախամարա
(Աղթամարայ) ա-
առաջնորդի և
առաջնորդութեան
սուրբ ուխտին
Սուրբ Կարա-
պետին..
արհիեպիսկոպոսին
Մխարա…. արդ
գրեցաւ սուրբ
աւետարանս ի
դառն և ի նեղ
ժամանակիս որ
հարկապահան…
զի
կարի՞
ձանձրացեալ
եմք
յանաւրինաց
բռնութենէ, ի
Քրթէ, ի
Թաթարէ և յայլ
ամենայն…. Ես
Մարտիրոս Նոր
շինա- խիւհս
զաւետարան
գնեցի
յիշատակ ինձ և
ծնողաց իմոց»։
Բ.
Աւետարան
միջակ դիրքով,
գրուած թղթի
վերայ,
պատկերազարդ,
սակայն
անճաշակ. Յիշատակարանից.
«Արդ՝ գրեցաւ
սուրբ
աւետարանս ի
յերկիրս Մոգաց
՛ի գիւղս Փա-
սավանք ընդ
հովանեաւ
սուրբ Աստուածածնիս
և սուրբ Գրի-
գորիս և սուրբ
Կարապետիս ի
թուականիս
Հայոց ՋԻԲ.
ամին ի
Ղանութիւն Ամթեցի
Յասան բէկին և
Խոնդքար
Ըռոմցին իրար
առին»։
Աւետարանիս
գրողն է
Իսրայէլ
անուն ոմն, իսկ
ստացողներն
են եղբարք
Մարգարայ,
Կիրակոս,
Յովհան- նէս և
Դաւիթ։
Գ.
Աւետարան
միջակ դիրքով,
անճաշակ
պատկերներով,
գրուած թղթի վերայ.
«Թիւն ՌՄԺԷ,
տէր Մեսրոպս
գրեցի»։ Չունի
յիշատակարան,
գրուած է
վերջում այլ
գրողից. «Արդ
եղև
նորոգութիւն
կազմի սորա
ձեռամբ Յակոբի
ի հայրապե-
տութեան
Հայոց տեառն
տէր Մովսէսի ի
գեաւղն
Շռութ….»։
Դ.
Աւետարան
փոքրադիր,
գրուած թղթի
վերայ, որի
գրողն է
Յովհաննէս
աբեղայ ոմն,
իսկ գնողն է
Մարիամ ա-
նուն տիկին
ոմն. «Ես
Մարիամս
սուրբ
աւետարանս
առի տուի տէր
Մովսէս
քահանաիյն»։
Մասունքներ.
Մասն Յովհաննու
Մկրտչի
զետեղուած մի
արծաթեայ
խաչի մէջ, որի
վերայ գրուած
է. «Յիշատակ է
սուրբ մա-
սունքս
Ներքին շենացունց
1)
եկեղեցուն
Յովհաննու
Մկրտչին, որ
այժմս
պատկանի
սուրբ Աստուածածնայ
եկեղեցւոյն
Մեղ- րեցւոց 1856»։
Եկեղեցումս
քահանայ
երեք։
Դ.
Եկեղեցի
Նոր-թաղի 2)
Սուրբ
Յովհաննէս
Մկրտիչ,
խաչաձև, առանց
սիւների,
թաղակապ.
սրբատաշ
քարով, որ
–––––––––––––––––––––
1)
Միևնոյն
Ներքին-շէնն է,
որի բնակչաց
մասին
ասացինք թէ
փո- խադրուած
են Շուշի։
2)
Հիմնուած է
քաղաքի
հիւսիսային
կողմում, որ կոչուում
է և Վե-
րին թաղի
եկեղեցի։
ունի
երկու դուռն
հիւսիսային և
արևմտեան կողմերից,
մի զանգատուն
և մի գմբեթ
խաչաձևի
վերայ,
երկարութիւն
(զանգատան հետ
միասին) 27 մետր 70
սանթիմ,
լայնութիւն 10
մետր 90
սանթիմ։
Տաճարումս
կայ մի փոքրիկ
գրչագիր
աւետարան, գրուած
մագաղաթի
վերայ, որ
չունի
պատկերներ, բայց
ունի գեղեցիկ
գիր, մանր և
անճաշակ
նկարներ,
նախշեր և
ծաղիկներ.
Յիշատակարանից.
«Արդ գրեցաւ
սուրբ
աւետարանս ի
յերկրիս մերում
Կեղըւայձոյ ի
գեողն, որ
կոչի Կից. ի
դրանէ Սուրբ
Ստեփաննոսի
՝ի
հայրապետութեան
Սուրբ Էջմիածնայ
տէր
Եղիազարու ի
հովուապետութեան
Ըստաթէի տէր
Յով- հաննէս
արքեպիսկոպոսի
և սորին
սպասաւոր տէր
Զաքարիա վարդապետի,
ամէն։ Արդ
գրեցաւ սուրբ
աւետարանս թվ.
ՌՃԼԳ. յունվ. Ժ.
աւարտ սորա ի
թագաւորութիւնն
Պարսից Շահ
Սուլմանի
(Սուլէյմանի)
և դիտող յերկրիս
մերում զԲաք-
դար Սուլդանն,
որում չարչարանք
կորուսուց
յերկիրս, որ
(որում) ետ
Աստուած
զերեք
պատուհասն
Հաճի Ալի խան
սարդար
(փոխարքայ)
եղև, եկեալ ԽԲ.
Ռ, հեծելով
բնակեցաւ ի
քաղաքն
Կանջայ և
բազում
աւերութիւն
արար ի Հայոց
աշխարհիս և
յետ նորա
զմարախն և
զերաշտութիւնն
և բազումք
կորեան վասն
անհնչութեան
իւրեանց….
դարձեալ
յիշեցէք զՇնա-
թաղու քահանայ
զտէր Առաքելն
և զտէր
Գրիգորն, որ
եղև պատճառ
սորին և
տանուտէր
Շապանն…»։ Շատ
յետոյ գրած է
ուրիշ ոմն.
«Կրկին
յիշատակ է
սուրբ
աւետարանս
Անդամէջցի Ծա-
տուրի որդի
Սիրականին, որ
գերի էր անկեալ
(աւետարանս)
՛ի ձեռս
այլազգեաց,
վերոյ (գրեալ)
Սիրականն
ազատեց և յետ
(ետ) յիշատակ
Անդամիջոյ
Սուրբ
Աստուածածնայ
եկեղեցոյն,
որոյ
յիշատակն
օրհնութեամբ եղիցի…
գրեցաւ ի թվն.
ՌՄԽԵ. (1796) սէպ
ԺԵ.»։ Հուսկ
յետոյ գրուած
է.
«Յիշատակ
ետու սուրբ
աւետարանս
Շուշա քաղաքացի
Աւագ
Դանիէլեան
Ղազարեանցս
Սրբոյն Յովհաննու
Մկրտչի
եկեղեցւոյն
յիշատակ
հոգւոց մերոց,
որոյ յիշեցէք
զպատճառն
սորա,
զի այլոց
կալայ (գնեցի
յայլմէ)…
թուական Քրիստոսի
հազար
ութհարիւր
ութսուն երեք
ամի Ժ, մարտի»։
Եկեղեցիս
ունի չորս
քահանայ.
ԱՆԱՊԱՏ
ԿՈՒՍԱՆԱՑ.
Հիմնուած
է մի սեռի
վերայ (որ
գրեթէ
միջավայր է Մեղրեցւոց
և Նոր-թաղի
եկեղեցիների)
կամարակապ՝
առանց
սիւների, որ
ունի երկու
դուռն
հարաւային և արևմտեան
կողմերից, ինն
լուսամուտ և
մի եռայարկ
զանգատուն՝
որ պատկից է
հարաւային
կողմին։
Երկարութիւն
տաճարիս 20
մետր է,
լայնութիւն 9
մետր 45
սանթիմ։
Հարաւային
դրան
ճակատակալ
քարին վերայ,
«Շինեցաւ
սուրբ
եկեղեցիս
յանուն Սուրբ
Աստուածածնայ
արդեամբ
ձեռագործ
աշխատանաց
Կոյս
Հռիփսիմեայ
օժանդա-
կութեամբ
երից եղբարց իւրոց
հարազատաց
Իսրայէլի, Աս-
տուածատրոյ և Պետրոսի
Գրիգորեանք
Բահադուրեանց
ի թվն 1816 ամի»։
Միևնոյն
բազմաշխատ
Կոյս Հռիփսիմէն
շինել տուած է
զանգատունը
առանց օժանդակութեան
այլոց։
Անապատումս
կայ մի
գրչագիր
աւետարան
միջակ դիր-
քով, գրուած
թղթի վերայ,
պատկերազարդ, Յիշատակա-
րանից.
«Հաւատարիմ
տանուտէրն
Յակովբ և հայր
իւր պարոն
Գրիգորն, որ
ստացաւ զսա
(աւետարանս) ի
հալալ
վաստակոց
իւրոց…… Եւ արդ
ես յետինս ի
գրչաց և
անարժանս ի
կարգաւորեաց…
Մկրտիչ
աբեղայ
հրաման առեալ ի
պատուի-
րանդիր
առաքելական
բանէն… գրեցաւ
սուրբ
աւետարանս ի
յաստուածաբնակ
և հրեշտակաճեմ
սուրբ ուխտս,
որ Սալն
Անապատ
կոչիւր, ընդ
հովանեաւ
Սուրբ
Աստուածածնիս
և Սուրբ Կարապետիս….
ի
հայրապետութեան
տեառն Սարգսի
կաթուղիկոսի
և ի թուականիս
Հայոց ՋԼԴ.
ձեռամբ… հա- բեղայի…»։
Աւետարանիս
կողքին
գրուած է.
«Յիշատակ
է սուրբ
աւետարանս
Մայրապետ
մենաստանի
Կուսանաց
Շուշու
Վառվառեայ
Բահաթրեանցին
1888 ամի 8
(ութերորդ
ամսի) 31 ի
Շուշի»։
Անապատս
ունի մի
ազնիւ,
աշխատասէր
տնտեսագէտ և
խնամածու
աբբասուհի,
երեք
սարկաւագուհի
և նի նորեկ
միաբանուհի։
Շուշումս
է թեմական
առաջնորդարանն.
գրեթէ Աղուա-
նից
կաթուղիկոսութեան
մահից վերջն
քաղաքումս
նստած են
Արցախի
թեմակալ
առաջնորդներն՝
սկսեալ Բաղդասար
մետրապօլից
մինչև
ցայսօր։
Շուշում
կայ Հայոց
ծուխ 3016, ար. 7859, իգ. 5792,
ար. ծն. 325, իգ. ծն. 281,
երկորեակ 4,
պսակ կոյս ընդ
կուսի 138, այրի
ընդ կուսի 17,
այրի ընդ
այրւոյ 15, մի-
ամեայ
վածճանեալ ար.
179, իգ. 178։
ԹԵՄԱԿԱՆ
ԴՊՐՈՑ Զ.
ԴԱՍԵԱՆ
Թիւ
համօրէն
աշակերտաց . 330
Թոշակատու . . . . 260
Ձրիավարժ . . . .
70
Արդեանց
աղբիւրներն
են
1)
Թոշակադրամ
աշակերտներից
1)
2)
Մոմավաճառութիւնից.
3)
Սրբադրամից
4) Ծննդեան
վկայականներից
5)
Պսակադրամներից
6)
Տպարանից
Ընդ
ամենն մօտ . 11000
րուբլի
Ելք
Տասնևչորս
վարժապետաց և
մի տեսչի
Տարեկան
ռոճիկ . . . 11000 ,,
Ս.
Մարիամեան
օրիորդ.
երկդասեան
ուսումնարան
Թիւ
համօրէն
աշակերտուհեաց
մօտ 200
Թոշակատու . . . . 165
Ձրիավարժ . . . .
35
–––––––––––––––––––––
1)
Երեք
աստիճանի
բաժանուած է
թոշակների
քանակութիւնն,
հա- րուստներն
տարեկան
վճարում են 12 ր.
միջակներն՝ 8,
իսկ երրորդ դասակարգն
4 րուբլի։
Նոյն են
արդեանց
աղբիւրներն
Վեց
վարժապետաց և
երկու
վարժուհեաց
տարեկան
ռոճիկ . . . . 3250
ր.
Փայտի,
տան վարձուց,
ծառայի և
սպասուհու 300
––––––––––––––––––––––––––––––––––––
Ընդ
ամեն 3550
ր.
Քաղաքումս
կայ նաև
Րէալական
գիմնազիա.
քաղաքա- կան
ուսումնարան
և Օրիորդաց
վարժարան։
Քամու
խաչ
Քաղաքիս
ստորին
մասում, թրքաց
թաղում կայ մի
հին քարեայ խաչ,
որ կոչուում է
Քամու խաչ,
այս է յօդացաւ
հիւանդութիւնը
բժշկող խաչ։
Ուխտագնացութեան
օրն է
աւագ––չորեքշաբթի։
Այս օր
առաւօտեանից
մինչև երեկոյ
անպակաս է ուխտաւորն
և այն խուռն
բազմութեամբ։
Նահատակ
Քաղաքում
եղած
Հին––Հանգստարանի
վարի կողմին
մօտ կայ մի
գերեզման, որ
կոչուում է Նահատակ։
Սորա
տապանաքարի
վերայ գրուած
է. «Այս է տապան
Թիփլիսեցի
Նահատակ
Անտօնին ՌՄԽԴ.
ին։ Ես Թիփլիսեցի
Սիմոնի որդի
Սարկիս այս
քարս հոկացի
սէրս
Նահատակին»։
Հանգստարանիս
հարաւային
կողմում
«Յարձանիս
շիրիմի
ամփոփեալ դնի
Մարմին
իշխանին
Խաչեն գաւառի,
Վեհ
իշխանազնեայ
Դանիէլ Բէկի
Որդւոյ
Մէլիք Բէկ
իշխանապետի,
Ի տանէ
հայկազն մեծ
Ջալալ Դօլի
Տեառն
Արցախայ
Հայոց
աշխարհի,
Որ
Ղարապաղայ
կամ Շուշւոյ
նահանգ
Նա
սովորաբար
արդ
վերաձայնի,
Առ սուրբ
հաւատոյ սա
լուսահոգի
Նահատակի
աստ յամրոցիս
Շուշի
Դառն
տանջանօք Իմրահիմ
խանի
Որ
թշնամի էր
Խաչին
Քրիստոսի.
՛Ի ՌՄԽ.
կանգնեաց
զայս արձան