Կայքէջ, Ծանոթություն, Նախաբան, էջ  1-15,  16-30,  31-45,  46-60,  61-75, 76-90, 91-105, 106-120, 121-135, 136-150, 151-165, 166-180, 181-195, 196-210, 211-225, 226-240, 241-255, 256-270, 271-285, 286-300, 301-315, 316-330, 331-345, 346-360, 361-375, 376-390, 391-405, 406-420, 421-435, 436-450, 451-461

<<<   >>>

 

 

/Էջ 76/

 

Որ է Բ. հաքիմ էլաւ Ե. մուհալին.

Շահն ոզեց (ուզեց) Արամ տարաւ,

ԶՌ (6000) թուման ջարմայ առաւ,

Ուրախ սրտով յղի (ուղի) արաւ,

Ողորմի թվ. ՌՃՂԴ.

Որ փոխեցաւ առ Աստուած,

            Որ ընթեռնուք, մէկ բերան Աստուած ողորմի ասացէք».

            «Այս է տապան մեծին Մէլիք Եկանի որդի Մէլիք Եսա- յուն և էր սա իշխան կարգեալ Նատիր Շահէն. ԼԳ. ամ տիր- եաց երկրիս Դիզակու և արար բազում քաջութիւն և յաղթու- թիւն ընդ անօրէնսն, և էր ինքն պարթև յոյժ զօրաւոր քան զառաջինսն իւր և թել կենաց սորա կամաւ Աստուծոյ վաղ- ճանեցաւ թվ. ՌՄԼ. հոգտեմբերին բ.-ին գշ. որ ընթեռնուք, մէկ Հայր մեղայ ասացէք. ամէն»։

            «Այս տապան լուսահոգի Մէլիք Արամի որդի Բաղր բէ- կին. թվ. ՌՄԼԸ. էր»։

            Մելիք-Եկանի ապարանն գտնուում է աւանիս մէջ, որ բաղկացած է երկյարկ շինութիւնից, որ կառուցեալ է հա- մակ սրբատաշ քարով։ Հետևեալն քանդակուած է գետնայար- կի դրան գլխի ճակատակալ քարին և սեմերին վերայ.

            «Թիւն ՌՃԺԶ. յիշատակ է Թանապաս. այս է, որ ես Ղուկազ վարդապետի որդի, որ իմ անուն Մէլիք Եկան, առաջ խելխն (խալխն-ժողովուրդն) ջամ դեռին 1), ինձ կարգեցին քօխայ, յետ նորա որ օլքան 2) սալամաթ եղաւ։ Դեռ Աւշառ Սուլթան Հիւսէնիյ (ինի) տղայ Ղահթմիշ երեքն որ ՛ի յէն չա- փաղուլ 3) ողարկէ. որ պիրաւ ինձ. տու չե՞ս 4) Մէլիքութիւն տվաւ։ Այլ Օսմանլուն եկաւ առաւ ՛ի ձեռն Աւյնից (Աղուա- նից) որ ան էլ սա չափաղուլ ուղարկէ որ պերէն։ Ես թողեցի ոչ 5) Հայաստանաս 6) եսիր տալու… ի՜նչ տվաւ սօվ Լղար ա-

–––––––––––––––––––––

                1) Գումարուեցան։

                2) Երկիրն խաղաղացաւ։

                3) Որ Ղահթմիշն երեք գունդ զօրք ասպատակ սփռէ։

                4) Պիրաւ – բերաւ. և ասաց – Դու չե՞ս Եկանն։ Երբ իմացաւ որ ես եմ, մելիքութիւն տուաւ.

                5) Թողեցի ոչ – չ՛թողի։

                6) Հայաստանէս։ Աղուանից երկրի հայերիցն։

 

/Էջ 77/

 

ղին 7)։ Շահ Նայդիր զօրեղ թագաւոր եկաւ, զօրով առաւ օլ- քաս ՛ի ձեռէս Օսմանլուէնանայ (Օսմանցիներից), նոր աէս (այս) շափաղուլ կողարկէ, որ բերաւ ինձ այս եզմոհիլիս. ազկ քրիստից (ազգ քրիստոնէի՞ց) որ մէկն Թալիշ, մէկն Չմյպթ (Չա- րաբերդ), մէկն Խաչէն, մէկն Վարանդայ, մէկն Քոչէզ, մէկն Տուզաղ. այստունց 8) (սոցա) խանը պակլար պէկայ տեղ ար ինձ շափաղաթ արաւ։ Ով որ յեդով կարդէ այս գիր, էս իմա- նայ որ մեր որպիսութիւն այպէս իլաւ. մին ողորմեայ այսէ (ասէ), եղև. ամեն»։

 

ՍՈՒՐԲ ՍՏԵՓԱՆՈՍ ՆԱԽԱՎԿԱՅ.

 

            Աւանիս հարաւային կողմի հանգստարանում կայ մի քա- րուկիր եկեղեցի, որ շինուած է մեծ մեծ քարերով։ Դրան ճակատակալ քարի վերայ.

            «Թվ. ՌՃՂԶ. յիշատակ է սուրբ Ըստեփանոս եկեղեցուս գլուխն, որ նորոգեց Մէլիք Եկան և որդին Մէլիք Եսային, յիշատակ է հոգոյ»։

            Դրանն սեմերի վերայ. «Ովանէս եպիսկոպոս, Մանուէլ եպիսկոպոս»։ Եկեղեցիս խիստ հին է, այն է առնուազն վեց- հարիւր տարուան շէնք է։

 

ԱՆԱՊԱՏ.

 

            Հանգստարանիս վերևի ծայրում կայ մի այլ քարուկիր եկեղեցի ևս, կառուցեալ մի կամարի վերայ, որի ճակատի խա- չի վերայ փորագրուած է. «Խաչս Վարդան»։ Եկեղեցուս մէջ է Մէլիք-Բախտամի գերեզմանն, որ ծածկուած է հողով։ Եկե- ղեցուս մօտ նշմարուում են խուցերի և կացարաների բա- կեր և բեկորներ, որոց մասին պատմում են թէ կուսանոց եղած է անապատս։

            Դող աւանս ունեցած է ամուր շրջապարիսպ, բայց այժմ այնպէս քանդած և քարերը տարած են, որ հազիւ է նշմա- րուում շրջապարսպի հետքերն ուրեք ուրեք։ Սակայն տա-

–––––––––––––––––––––

                7) Սովն վտիտ աղային հարուած տուա՜ւ։

                8) Դիզակ գաւառս հաւաքուողների վերայ զիս իշխան կարգեց Շահն։

 

/Էջ 78/

 

կաւին ապրում են մարդիկ, որք հաճախ կանգուն տեսած են պարիսպը։

            Գրչագիր Աստուածաշունչ. Աւանումս կայ մի ընտիր ձեռագիր աստուածաշունչ, ոի մէջ նախադրութիւններ կայ բոլոր գրոց համար առանձին առանձին հատուածներով։ Մի- այն ափսո՜ս որ անխնամ պահուած է, վասնորոյ շատ տեղե- րում իրարու փակած են մի քանի թերթեր, որոց հետ և յիշատա- կարանն։ Երկար թերթելուց վերջն հազիւ կարողացայ գտնել միայն. «Զստացող սուրբ գրոցս զՍիմէօն րաբունի զաշակերտ մեծին Գրիգորի և զանիմաստ ծրող սորին զՅովհաննէս եպիս- կոպոս Անւոյ, աղաչեմ զձեզ դասք լուսերամից, յիշման առնել զմեզ արժանի, զի և դուք յիշեալ լիջիք ՛ի բարիս բարերարին Աստուծոյ աւրհնելոյն յամենայն յաւիտեանս. ամէն»։ Աստուա- ծաշունչս, որ գտնուում է պ. Տէր-Սարգսեանցի մօտ. չունի թուական։

            ԼԲ. ՄՈԽՐԵՆԻՍ գիւղ. Հիմնուած է Թաղոտ գիւղի արև- մտեան կողմում, ջրաձորի ձախ կողմի լանջի վերայ, դիրքն արևելահայեաց. բնակիչք բնիկ, հողն մելիքական, տեղական բերքերն նոյն, օդն, կլիման և ջուրն գերազանց, երկար կեանք 100. եկեղեցին սուրբ Սարգիս, քարուկիր, քահանայ մի։ Ծուխ 40 ար. 180. իգ. 170։

            Օխտը դռնէ (Եօթն դուռ ունեցող)

            Ուխտատեղիս գտնուում է գիւղիցս վերև մի լեռնա- բլրակի վերայ։ Շինուած է եղել տորոնագոյն տաշած քարով, որ այժմ կիսաւեր դրութեան մէջ է։

            ԼԳ. ՏՈՒՄԻ. Հիմնուած է գիւղս Մոխրենիսի արևմտեան կողմում Շնաքարի գետ կոչուած վտակի ձախ ափի բարձրու- թեան վերայ, դիրքն հարաւ-արևելահայեաց. բնակիչք բնիկ. հողն բէկական, լեռնային, անջրդի, բայց հացատու. տեղա- կան բերքերն նոյն (կայ նաև խոզ) 1), օդն, կլիման և ջուրն պատուական, երկար կեանք 85–95. եկեղեցին սուրբ Յով-

–––––––––––––––––––––

                1) Գիւղս իւր անդերով և անտառներով պատկանում է մեծ. Մովսէս-բէկ Աթաբէկեանցին։

 

/Էջ 79/

 

հաննէս, քարուկիր, կամարակապ, առանձ սիւնի, քահանայ երկու։ Ծուխ 120. ար. 563. իգ. 470։

 

ԿԱՐՄԻՐ ԵԿԵՂԵՑԻ.

 

            Գիւղիս հարաւային կողմում, ձորակի աջ կողմի սեռի վե- րայ, շինուած է հասարակ քարով։ Ամբողջապէս փլած է ե- կեղեցուս հարաւային պատն և թաղն կամարներով միասին։ Ունեցած է երկու դուռն հարաւային և արևմտեան կողմե- րից։ Երկարութիւնն 11 մետր, լայնութիւնն 6 մետր 45 սանթիմ։ Արտաքուստ արևմտեան լուսամտի գլխին փորա- գրուած է։

            «՛Ի ՆԽԹ. թվ. և ի թագաւորութեանս տեառն Գագիկայ (Աղուանից) Որդոյ Մուսէի ես Ոսկի դուստր Մուսէի շինեցի տուն Աստուծոյ ՛ի փրկութիւն հոգո իմո և ծնողաց իմոց»։ Եկե- ղեցիս հանգստարանի մէջ է. վաղեմի հանգստարանիս մէջ կան խիստ հին ամփոփեալներ, որոց տապանաքարերն անար- ձանագիր են ամենամեծ մասամբ։

 

ԹԱԳԱՒՈՐԻ ՊԱԼԱՏ.

 

            Հանգստարանիցս փոքր ինչ վերև, մի առանձնացած սա- րահարթի վերայ կան քարուկիր շինութեանց բեկորներ։ Հետ- քերիցն յայտնի երևում է որ շրջապարսպով ամրափակուած է եղել սարահարթս։ Խեցեղէն խողովակների շարքերից նշմա- րուած է որ ջուր բերուած է ժամանակաւ սարահարթս։ Ժո- ղովուրդն աւանդաբար թագաւորի պալատ անունը յատկաց- րած է աւերակ հնութիւն կրող սարահարթիս։

 

ԹԱԳԱՒՈՐԻ ԳԵՐԵԶՄԱՆ 1).

 

            Պալատատեղուցս դէպի հարաւ՝ փոքր ինչ հեռի՝ մի կո- նաձև բարձրացած բլրի մօտ կայ մի հին և առանձին այլ հանգստարան, որի մէջ երևում է մի մատրան աւերակ։ Աւե- րակիս հարաւային կողմին մօտ կայ մի տապանաքար, որ ու-

–––––––––––––––––––––

                1) Ըստ մեր կարծեաց այս է գերեզման Աղուանից Ներսէհ իշխանի որ- դի Գագիկ իշխանին, որ էր հայ Աբու-Մուսաէի, որի մասին տես ծանօթ. 12։

 

/Էջ 80/

 

նի 2 մետր 3 սանթիմ երկարութիւն և 73 սանթիմ լայնու- թիւն և 5 գծով նախշեր, սակայն չունի արձանագրութիւն։ Ահա այս է որդւոց որդի աւանդաբար մատնանիշ արած թագաւորի գերեզմանն։

 

ԹԱԳԱՒՈՐԻ ԱՂԲԻՒՐ.

 

            Պալատատեղու հիւսիսային ձորակում, որ կայ գիւղի և Կարմիր եկեղեցու միջև, կայ մի պատուական աղբիւր, որի վերայ վաղուց շինուած է եղել սրբատաշ քարով կառուցեալ գեղեցիկ շէնք։ Ահաւասիկ այս է Թագաւորի աղբիւրն։ Ցա- ւակի է, այո՛, խիստ ցաւալի որ գիւղացիքս յիմարաբար քան- դած և տարած են թէ Կարմիր եկեղեցու թէ Պալատի և պար- սպի և մատրանն և թէ՛ աղբիւրիս քարերը։

 

ԳԱՒԱՌԻՍ ՎԱՆՔԵՐՆ

 

ԳՏՉԱՅ ՎԱՆՔ.

 

            Արդէն ծանօթացանք Հատրութի մօտի վանքին. այժմ ծանօթանանք Գտչայ վանուց, որ հիմնարկուած է մի գե- ղեցկատես և հիւսիսահայեաց սարահարթակի վերայ, Թաղլար աւանի հանդէպ, Ղուրու-չայ գետակի աջ կողմի բարձրու- թեան վերայ։ Շինուած է համակ սրբատաշ տորոնագոյն քա- րով (որի հանքն շատ հեռի չէ վանքիցս) խաչաձև, քառա- կուսի, չորս կամարներով, որոց վերայ բարձրացած է գեղեց- կաձև կաթուղիկէն, որի վերայ բուսած է մի ճապկի և մի խնձորի ծառ։ Վանքս ունի մի աւագ, չորս փոքր խորան, տասներեք լուսամուտ, մի դուռն, 10 մետր երկարութիւն և 7 մետր 50 սանթիմ լայնութիւն։ 1868-ի մեծ շարժով ար- տաքուստ թափուած է տաճարիս արևելեան հարաւային ան- կիւնի քարերն։

            Վանքիս հիւսիսային որմի վերայ փորագրուած է.

            «Յանուն Հաւր և Որդւոյ և Հոգւոյն սրբոյ, ես Սարգիս և

 

/Էջ 81/

 

Վրդանէս եպիսկոպոսք հիմնարկեցաք զեկեղեցիս ի ՈՂ. (1241) թվիս. շատ աշխատութեամբ աւագ խորանն խփեցաւ և եղ-բայրս իմ Տէր Սարգիս ի Քրիստոս փոխեցաւ։ Ես տէր Վրդա- նէս կատարեցի բազում աշխատութեամբ և հալալ արդեամբք իմովք ՈՂԷ, թվիս ի դառն և ի նեղ ժամանակիս՝ որ ազգն նետողաց զբազում գաւառս աւերեաց և մնաց այլասեռից ա- թոռ ի վիճակ սրբոյն Գրիգորիսի, որ է հաստատեալ աջով և սուրբ նշանաւն և գաւազանաւն սրբով. վիճակեցաւ և սահմա- նով ի յԱղուանոյ գետոյ մինչև Երասխն, մինչ ի Աւազն Գա- տուհատի, Վակունիս Վաղազնագետով, ի Քարատնիս և Խոզա- նագետովն, Զառիստ իւր գետովն. Հաքարի Հազարագետովն, Քրտագետ իւր գետովն, իւր սահմանովն, Դիզակ, Բէլուկան իւր գետովն և հայրենիքն եկեղեցւոյս տուինք, Փարախն և Գո- տանոցն, Եկեղեցաձորն իւր սահմանովն. Ա. լուծ հոզ ի Տա- յիս. Ա. լուծ ի Դող ի Գաղս, Ա. ի Մոխրենիս. ով որ այս սահմանէս յետ առնէ կտթուղիկոս կամ իշխան կամ հայրապետ, երեք սուրբ՝ ժողովոյն նզոված եղիցի, յԱստուծոյ և յամենայն սրբոց անիծեալ, մասն և բաժին ընդ Յուդայի առցէ»։

            Ներքուստ հարաւային փոքր խորանի ճակատին.

            «Ի թվին ՈՂԷ. ես Տէր Վրդանէս շինեցի զեկեղեցիս և զցրուեալ վիճակս, հաստատեցի և զհայրենիքս և արձանի գրե- ցի հանապազ ուրբաթն անյիշատակաց ժամն, և տարւոջն Ժ, ժամ ինձ և Ժ. ժամ Տէր Սարգսի։ Յինանցն Ա. ժամ Ուխտանէս եղբաւրն իմ, Ա. ժամ Մովսիսի իմ քվեր որդու, որ խափանէ մեր մեղացն տէր է առ Աստուած»։

            Հիւսիսային փոքր խորանի ճակատին. «Ես Ջերգամ և որդի իմ Ղարաք միաբանեցաք սուրբ ուխտիս տէր Վրդանէս իւր կամաւ զժամատունն ինձ երետ և ես իմ հալալ արդիւնն ընծա բերի Սուրբ ատոռոյս (աթոռոյս)»։

            Վանքս ունի և հնաշէն գաւիթ, որի գոյութիւնն խիստ հին է քան վանքինն։ Գաւթումս, որ կառուցեալ է մի կա- մարի վերայ, կայ երկու խաչարձան կանգնեցրած տաճարի դրան առաջ աջ ու ձախ կողմերում։

 

/Էջ 82/

 

            Հարաւային կողմի գեղեցկաքանդակ խաչի վերայ

            «Թվին ՈՂԵ. Ես տէր Վրդանէս կանգնեցի զխաչս ի փըր- կութիւն հոգւոյ իմոյ»։

            Հիւսիսային կողմի խաչարձանի վերայ

            «Յիշատակ է Սուրբ տաճարիս կաթուղիկէն Դողեցի Սար- գսի որդի Սայուն և իւր կողակից Հերիքնազին թվին ՌՃԿԶ.»։

            Գաւթումս ամփոփուած են մի քանի եպիսկոպոսների և վարդապետների մամիններ, որոց վերայ կան տապանաքա- րեր։ Գաւթիս արևելեան հիւսիսային կողմին կից է մի աւելի հին եկեղեցի, որի դրան առաջ մի տապանաքարի վերայ փո- րագրուած է.

            «Այս է տապան տէր Սիմէօնի որդի Մեսրոբ վարդապետին թվին ՌՃՀԲ.։ Լուսահոգի Մէլիք Եկանն ձեռնադրել տվաւ եպիսկոպոս, կարգեց Կտիչոյ վանքին առաջնորդ։ Որ եկի հաս- տատեցի սուրբ աթոռս թվին ՌՃՂԶ. ով որ կարդայ, մէկ բե- րան ողորմի ասէ»։

            Վանքս ունի մի քանի հնոտի սենեակներ և մի աշխար- հական պահապան։ Հետզհետէ քայքայուում է պատուական վանքս. գրեթէ ամբողջապէս յափշտակուած են վանքիս հո- ղերն....։

 

ԳԱՒԱՌԻՍ ԲԵՐԴԵՐՆ

 

ՋԱԼԱԼԵԱՆ ՎԵԼԻՋԱՆ-ԻՇԽԱՆԻ ԲԵՐԴՆ կամ ՑՕՐԱԲԵՐԴ (10)

 

            Մի բարձրագոյն սար է բերդատեղին (5019 ոտք), որ առանձնացած է ամեն կողմերից, երկարած արևմուտքից դէ- պի արևելք և արձանացած Վանք, Տագ, Ցոր և այլ գիւղօ- րէից մէջ։ Բարձր քերծեր են բերդիս հարաւային կողմերն, իսկ ամուր պատերով պարսպուած մնացեալ կողմերն։ Մակե- րևութի մեծ մասն հարթ է, տեսարանն զմյլելի և օդն դե- րազանց։ Երկու դռներ ունեցած է, մին արևելեան և միւսն արևմտեան կողմից։ Բայց այժմ տեղ տեղ քանդուած և թա- ձուած են պարսպի պատերն և դռներից անգամ։ Պարսպի

 

/Էջ 83/

 

հաստութեան չափն է մօտ 2 մետր. որ հիւսուած է անտաշ քարով և կրացեխով։ Ջուր չկայ բերդումս, բայց ուրեք ու- րեք երևում են անձրևի քանդած տեղերում մեծ մեծ և հաստ հաստ խեցեղէն խողովակներ. այս երևոյթն նշան է, որ ջուր բերուած է բերդս Շաղախ գիւղի և ուխտատեղու մօտից։ Հետզհետէ գտնում են բերդիցս մեծ-մեծ կարասներ, անօթ- ներ և ուրիշ գործիքներ, և քարուկիր շինուած հորեր։

 

ՎՆԷՍԱՅ ՂԱԼԱ (ՅՈՎՀԱՆՆԷՍԻ ԲԵՐԴ). (11)

 

            Հիմնուած է Հիւքիւրաթաղից վերև եղած մի բոլորշի բարձրացած սարի գագաթին վերայ 1) (500 ոտք) Անդնդա- խոր ձորեր են ամրոցիս արևմտեան, հիւսիսային, արևելեան և հարաւային կողմերն. միայն մի սեռով կցուած է հոմա- նուն Վանէսայ սարին։ Ամրոցս ունի քարուկիր շրջապարիսպ, որ բոլորուած է գագթի դիրքի ձևով, երկու բարձր և ա- մուր բուրգ և մի դուռն։ Բայց տեղ տեղ քանդուած են պա- տերն և դուռնն, կանգուն մնում են միայն բուրգերն։ Պա- րսպի ամենաբարձր մասն երկու աշտարակների կողմն է։ Հարթ և հաւասար է ամրոցիս մակերևոյթն, որ համարեա՛ թէ հա- րիւր քառակուսի մետր է և ունի ուշագրաւ տեսարան և վեհ դիրք։ Ամրոցիս յատակն լի է բնակարանների քարուկիր բա- կերով. իսկ վերնամասում շինուած է իբրև միջնաբերդ մի փոքրիկ դղեակ, որի մէջ է քարուկիր շինուած մի ընդարձակ ջրաւազան, որի մէջ տակաւին կայ ջուր, բայց անմաքուր։ Աւանդաբար ասում են, որ սորա ջուրն խողովակներով բե- րուած է եղել բերդիս հարաւային կողմում եղած աղբիւր- ների ջրերից, որք կան ճանապարհի վերայ։

 

ԴՈՂ ԲԵՐԴ (4892 բարձ.) (12).

 

            Բերդասարս, որ բոլորովին առանձնացած է իւր շրջա- պատից, հսկայաբար արձանացած է Թաղլար, Դող, Մոխրե-

–––––––––––––––––––––

                1) Բերդասարս ճիւղաւորուած է Դիզափայտ լեռնաշղթայից և ձգուած հարաւային արևմուտքից դէպի արևելք և վերջացած դաշտաբերա- նում։ Բերդս կոչուում է Աւան-Իւզբաշու բերդ։

 

/Էջ 84/

 

նիս և Տումի գիւղօրէից մէջ։ Վիմահերձ, ապառաժ և բարձր քերծեր են բերդիս հիւսիսային, արևմտեան և հարաւային կողմերն, իսկ անտառապատ և քարակոյտ արևելեան կողմն։ Գագաթի բաց տեղն պարսպուած է վերևից վիմահերձից վի- մահերձ, իսկ վարից ձորուած է ահագին խրամ. վերջապէս ունի խիստ նշանաւոր, բայց անբացատրելի ամրութիւն։ Գա- գաթի վերայ եղած է հարիւրքառասնի չափ բնակարան, ո- րոց պատերն այժմ դեռ մնում են կիսաւեր։

            Բնակարաններիս վերի կողմում որևմտեան վիմահերձի գլխին է անտաշ քարով շինուած եկեղեցիս, որ քարուկիր է և ամբողջապէս կանգուն, սակայն բաւականին հնաշէն։ Եկե- ղեցիս ունի երկու դուռն արևմտեան և հարաւային կողմե- րից, երկու լուսամուտ արևմտեան և արևելեան կողմերից և 9 մետր 3 սանթիմ երկարութիւն և 6 մետր լայնութիւն։ Մի փոքր տեղ վնասուած է հիւսիսային կողմից։ Տաճարումս կան սպիտակ շերտաքարից շինուած հինգ քարեայ փոքր խա- չեր, որոց վերայ քանդակուած է. «Խաչս Նազազին». «Խաչս Մրհապետին». «Խաչս Շահումին». «Խաչս ղազարայ». «Խաչս Եզուայ»։

            Արտաքուստ հարաւային դրան արևելեան սեմի վերայ քանդակուած է Սուրբ Աստուածածնայ պատկերն, որ գրկած է մանկացեալ Յիսուս Քրիստոսը և մի աղերսարկու վեղարա- ւոր վարդապետի պատկերն, իսկ արևմտեան սեմի վերայ՝ եր- կու աղօթաւոր վարդապետի պատկերներն և մի խաչ։ Ափ- սո՜ս, որ թուական չունի եկեղեցիս. սակայն բաւական հին են թէ տաճարիս շինութիւնն և թէ խաչերի ձևերն և տա- ռերն։

            Եկեղեցուս 1) արևելեան կողմում մի քանի քայլ հեռի կայ մի վարդապետի գերեզման, որի տապանաքարի վերայ փորուած է երկգլխի, օձաձև գաւազան և մի ձեռաց թաթ. որ բռնած է գաւազանը, և այս արձանագրութիւնն, «թվին ՉԶ. (1257) այս է տապան Մովսէս վարդապետին ...........»։

–––––––––––––––––––––

                1) Սպիտակ են եկեղեցուս քարերն և բոլորովին նման Յակովբայ տա- ճարի քարին, երևի թէ քարերս բերուած են Կաւաքայ սարի հանքից։

 

/Էջ 85/

 

Օրն տարաժամեայ լինելու պատճառաւ հազիւ կարողացանք կարդալ այսչափ, մնացեալը չ՛ժամանեցինք ընթեռնուլ։

            Կեօլեր. Եկեղեցուս հարաւային կողմում կայ չորս կա- լաչափ մեծութեամբ մի լճակ, որ միշտ լի է անձրևաջրով և ձիւնաջրով։ Թուի թէ պատերազմների ժամանակ պաշարեալ- ներն կառավարուած են ջրովս։

 

ԴԻԶԱՓԱՅՏԻ ԲԵՐԴ (5994)

 

            Բերդասարս իբրև լեռնաբազուկ Դիզափայտի արևմտեան կողմից կախուած է Տումի գիւղի վերայ և առանձնացած ա- մեն կողմերից։ Պարսպուած է սարիս հարաւային և արևե- լեան կողմերն և կասկածաւոր նեղուցներն ու կիրճերն, ուր եղած են։ Մուտքն արևմտեան կողմիցն է և պարիսպն չու- նի բուրգեր։ Պարսպիս ներսում կան բնակութեանց բակեր, թէ և հարթ չէ բերդիս անտառապատ մակերևոյթն։ Ջուր չկայ և այս ամրոցում, վասն որոյ շինուած են յատկապէս հարաւային կողմում հորեր և ամաններով ջուր բերած բեր- դիս սրևմտեան ստորոտում եղած Թաղալ անուն պատուա- կան աղբիւրիցն։ Հարկ է յայտնել որ բերդս չունի Դողայ բեր- դի բոլորովին ապահով ամրութիւնը։ Ամրոցիցս շատ հեռի չէ Դիզափայտի հին վանքի տեղն, ուր շինած են այ-մ մի մատուռ (13)։ Ամրոցիս հիւսիսային կողմում քերծի գլխին՝ ծառերի տակ կայ մի աւերակ մատուռ Օխտը-դռնէ-խութ ա- նուն, որ տարբեր է և այլ նախորդ յիշուածից։

 

ԺԲ. ՎԱՐԱՆԴԱՅ ԳԱՒԱՌ.

 

            Գաւառիս սահմաններն են Ղուրու-չայ և Գարգար գե- տակներն, դաշտաբերանն, Քիրս և Դիզափայտ լեռնաշղթա- ների գագաթնագիծն։ Ինչպէս Դիզակ, նոյնպէս և Վարան- դայ գաւառիս ջուրն պակաս է. սակայն հարուստ է հացով և հայ բնակիչներով։

            Ա. ԹԱՂԼԱՐ ԱՒԱՆ. Հիմնուած է այն սարի հարաւա- հայեաց լանջի վերայ, որ իբր լեռնաբազուկ սկսուած է Փոքր-Քիրս սարից և երկարած մինչև Դրախտիկ։ Բնակիչք տեղա-

7

 

/Էջ 86/

 

փոխուած են այստեղ Հին-Թաղլարից, հողն արքունի, լեռնա- յին, ամենամեծ մասամբ աւազուտ, խիստ սակաւ և նուազ արդիւնաբեր. տեղական բերքերն՝ ցորեն, գարի, կորեկ, գար- նանի, հաճար, գարնագարի, սորեկ, կտաւհատ, բողկ, գա- զար, սոխ, սխտոր, լուբիա, բակլա, խաշխաշ, թութ, տանձ, խնձոր, գինձ (համեմ), կուտեմ, անանուխ, թարխուն, սու- սամբար, և այլն։ Օդն, կլիման և ջուրն պատուական, տեսա- րանն գեղեցիկ, երկար կեանք 100. եկեղեցին Ամենափրկիչ, քարուկիր, թաղակապ երկու կամարների վերայ առանց միջ նասիւների. երկարութիւնն 19 մետր. 45 սանթիմ։ Եկեղե- ցին շինուած է աւանիս հասարակութեան ծախքով. երկու նոր լուսամուտներ բացուած են հարաւային կողմից։ «Այս է լուսամուտներս յիշատակ է որդոց Շահնազար պապալեանցին 1892»։ Քահանայ չորս։ Ծուխ 450. արակ. 1400, իգ. 1070։

            Եկեղեցումս կայ մի ձեռագիր աւետարան միջակ դիրքով, գրուած մագաղաթի վերայ, պատկերազարդ, բայց անճաշակ և անարուեստ։ Յիշատակարանից։

            «Արդ գրեցաւ սուրբ աւետարանս ի յերկիրս Որոտեան ի գիւղս, որ կոչի Լոր. ընդ հովանեաւ սուրբ Գէորգեայ զորա- վարի ի հայրապետութեան սուրբ Էջմիածնի և փոխանորդ սուրբ լուսաւորչին Հայոց տեառն Յակովբ սրբազան Կաթու- ղիկոսի, և մերոյ Ստաթէի սուրբ աթոռոյս Յովհաննէս քաջ րա- բունապետի և Նետողաց Տաճկաց Շահ Սէլիմանի ի թուաբե- րութեանս Հայոց ՌՃԻԲ. ամի։ Գրեցաւ Աստուածախօս սուրբ տառս սուտանուն Արիստակէս սարկաւագի…։ Արդ ստացող սուրբ աւետարանիս… բարեմիտ քահանայն տէր Վրդանէս, որ է սա երկրէն Կաքաւաբերդու ի գեղջէն Մահրաւու…»։ Յետոյ գրուած է. «Յիշեսջիք վերստին ստացող… աւետա- րանս Թաղլարեցի Պազունց Պօղոսի որդի.. պարոն Աբրա- համն. տեսեալ այլազգաց ձեռն, հալա արդեանց իւրոց ետ և էառ և ետ ի դուռն Տեղու (մեծ-գիւղ Մեծ-Սիւնիքում) սուրբ Գէորգ եկեղեցուն իւր և ծնողաց…»։ Հուսկ հետոյ գրած է վերջին ստացող և եկեղեցուս նուիրողն. «Յիշատակ է զսուրբ

 

/Էջ 87/

 

աւետարանս և ետու սրբոյն Ամենափրկչի եկեղեցւոյն՝ ծնողացն իմոց Պօղոսին Բաղդասարեան Թաղլարեցի, և մօրն իմոյ Խա- թունին, աբրահամ Պօղոսեան»։

            Սուրբ Սահակեան տղայոց միդասեան ուսումնարան. ուր կայ 50 աշակերտ. թոշակատու 38, ձրիավարժ՝ 15, տարե- կան ռոճիկ վարժապետաց 315 րուբլի։

            Մար-Խաթուն (Մայր-Խաթուն) 4199 ոտք բարձ.

            Հին գիւղատեղի, հանգստարան և մատուռ, որք գտնու- ում են Շեխեր գիւի հարաւային կողմի բարձրութեան վե- րայ։ Մատրանս շինութեան թուականն է. «Թվ. ՌԾԲ.»։

Ծծախաչ (Շմանէք).

            Երկու ահագին քարայրներ են, որք կան Թաղլարից վար, Ղուրու-չայի ձախ եզերքին մօտ Ծծախաչ անուն։ Վարի քա- րայրից կաթկաթում է ջուր։

Իշխանի գիւղատեղի (Ըշխնեցէք).

            Գտնուում է Թաղլարի հարաւային հանդէպ, նոյն Ղու- րու չայ գետակի աջ կողմի լանջի վերայ, ուր կայ նաև հան- գստարան։

Իգակուց կամ Հայկազն գիւղատեղի.

            Այս անուն աւերակ գիւղ, հանգստարան և մատուռ կայ բուն Ղուրու չայ գետակի (միջի վտակի) ձախ կողմի լանջի վերայ, Տումի գիւղի արևմտեան կողմում։ Սակայ այժմ այս տեղն պատկանում է Տումու հողերին։

Հանգած-եղցէ (եկեղեցի).

            Թաղլարի արևմտեան կողմում ոչ այնքան հեռի կայ գիւղատեղի, հանգստարան և աւերակ եկեղեցի։

            Բ. ԱԶՈԽ գիւղ. Հիմնուած է նոյն սարի հարաւ-արևե- լեան ստորոտում, մի ձորի հովտում. բնակիչք ամենամեծ մասամբ գաղթած են Ղարադաղից, իսկ մնացեալք բնիկ. հողն բէկական, սակաւ, բայց միջակ արդիւնաբեր. տեղական բեր- քերն նոյն, օդն և կլիման ամրան տօթագին, ջուրն պա- տուական, երկար կեանք 75–80. եկեղեցին սուրբ Աստուա- ծածին, քարուկիր, կառուցեալ երկու կամարների վերայ, եր-

 

/Էջ 88/

 

կարութիւնն 14 մետր 70 սանթիմ. լայնութիւնն 8 մետր 17 սանթիմ, քահանայ մի։ Եկեղեցումս կայ մի ձեռագիր ա- ւետարան միջակ դիրքով, առանց պատկերի, գրուած մանր գրերով թղթի վերայ, ոչ այնքան գեղեցիկ. չունի յիշատա- կարան, միայն յայտնի է որ գրած է Սարգիս անուն ծերա- ցեալ ոմն քահանայ։ Ծուխ 140. ար. 427. իգ. 380։

 

ՈՐՎԱՆ ՔԱՐԱՅՐ

 

            Գիւղիս արևելեան կողմում, ձորակի ձախ կողմի բարձ- րութեան վերայ կայ մի խիստ խոր, խաւարամած և միան- գամայն ահարկու քարայր, որի մէջ կայ մի կնոջ արձան, որ գրկած է մի մանուկ։ Արձանս կոփուած է քարից, կնոջ զգես- տի տարազն և գլխի շինութեան ձևն ներկայացնում են Ար- ցախի կանանց հագուստների և փաթաթոցներով շինած գլուխ- ների տիպը։ Երկիւղալի է առանց զէնքի և լուսի միայնակ ներս մտնելն. հարկ է զգուշանալ։

            Գ. ՆՈՐ-ԴՐԱԽՏԻԿ գիւղ 1). Հիմնուած է նոյն սարի ծայ- րում. մի արևելահայեաց լանջի վերայ, դիրքն վեհապանծ, տեսարանն զմայլելի. բնակիչք բնիկ, տեղական բերքերն նոյն, հողն բէկական, անջրդի և կարի սակաւ արդիւնաւէտ. գե- րազանց օդն, կլիման և ջուրն. երկար կեանք 60–65 տա- րի 2). եկեղեցին սուրբ Գրիգոր Նարեկացի. քարուկիր, շի- նուած ՌՂԴ. թուին Հայոց մի բարձրահայեաց բլրի վերայ, որի հարթակն լի է ծերունի ծառերով և հանգիստներով. քա- հանայ մի։ Ծուխ 47, ար. 136, իգ. 116։

            Կախան. Հին- Դրախտիկից հիւսիս մի բարձր բլրի գագա- թին վերայ կայ մի ուխտատեղի Կախան անուն։ Երևում է որ աւերակ է այս մի հին, փոքր վանուց, որ զարդարուած

–––––––––––––––––––––

                1) Հին- Դրախտիկն իւր քարուկիր եկեղեցիով մնում է նորից վար՝ կա- լերի մէջ։

                2) Զարմանալու է ընթրցողն օդի, կլիմայի և ջրի գերազանց լի- նելը համեմատելով բնակչաց կեանքի կարճութեան հետ, պատճարն այն է, որ սոցա հունձն և կալերն ընկած են Պիան գաւառի դաշտի վերայ ամրան տօթակէզ միջոցին գործում են դաշտումս։

 

/Էջ 89/

 

է զառամեալ ծառոց փառաւոր հովանիներով, որոց՝ ոչ ոք չէ համարձակում կացին զարկել։

            Դ. ՇԵԽԵՐ շէն. Հիմնուած է նոյն սարի հիւսիսային կողմում, դիրքն հիւսիսահայեաց. բնակիչք տեղափոխուած են Թաղլարից և Աւետարանոց աւանից, հողն բէկական և արդիւնաւոր, տեղական բերքերն նոյն, սննդարար օդն, կլի- ման և ջուրն, երկար կեանք 80. եկեղեցի սուրբ Վարդան, քարուկիր և փոքր. քահանան գալիս է նոր-Դրախտիկից։

            Ծուպ 65 (բէկեր են 42 ծուխն), ար. 240, իգ. 114։

            Ե, ՆԵՐՔԻՆ-ԹԱՂԱՎԱՐԴ. Հիմնուած է նոյն սարի հիւսի- սային կողմում, Քեօնդալան գետակի աջ կողմի բարձրութեան վերայ, գիւղի դիրքն արևելահայեաց լանջ. բնակիչք բնիկ. հողն բէկական, անջրդի, բարեբեր, տեղական բերքերն նոյն (կայ այգի և թթենի), օդն, կլիման և ջուրն պատուական, երկար կեանք 100. եկեղեցին Սուրբ Աստուածածին, կառու- ցեալ երկու կամարների վերայ, երկարութիւնն 17 մետր 70 սանթիմ, լայնութիւնն 9 մետր։ Դրան ճակատակալ քարի վե- րայ. «Շինեցաւ եկեղեցիս յանուն Սրբոյ Աստուածածնին ար- դեամբ և ծախիւք ազնիւ Բէրամ աղայի արդւոյ պօլկովնիկ Մէ- լիք Ջիւմշիտեան Շահնազարեանց ի յիշատակ կենդանեաց և հա- մայն ննջեցելոց իւրեանց ի Քրիստոս 1840 թվ. ՌՄԺԷ. 1)» Քահանայ երեք։ Ծուխ 170. ար. 590. իգ. 550։

            Այստեղ կայ Սուրբ Մեսրոպեան տղայոց միդասեան ու- սումնարան. աշակերտ 40, թոշակատու 33, ձրիավարժ 7. ուսուցչաց միամեայ ռոճիկ 300 րուբ.։

            Հին-Ներքին-Թաղավարդ, որ նորից 1/7 մղոն ներքև է։ Վնասուած եկեղեցին, որ կառուցեալ է երեք կամարների վե- րայ. դրան գլխին մի քարի վերայ. «Ես անարժան Գրիգորս շինեցի Թաղվարդու եկեղեցին առաջնորդութիւն Տաւութին որդին, Նոր Պապասին Ամիրպեկին, այնպէս սէրուն էր, որ գի- շերն քուն չկէ»։

–––––––––––––––––––––

                1) Սխալ է ՌՄԺԷ. թիւն, քանզի Փրկչական 1840 թուականն հաւասար է Հայոց ՌՄՁԹ.–ին։

 

/Էջ 90/

 

Բրդահոնջին (Բերդաունչին) եղցի

            Քեօնդալանի աջ կողմում, Շեխեր տանող ճանապարհի գլխին բարձր սարահարթի վերայ կայ մի հին եկեղեցի, որի դուռն աւերուած է և շինութիւնն տեղ տեղ խախտուած։ Հիւսիսային որմի մէջ խաչքարի վերայ. «Խաչս Շահումին»։ Եկեղեցուս արևմտեան կողմում, քարընկէց հեռաւորութեան վերայ կայ քարուկիր հին շինութիւն, որ նման է սենեակն- ների։ Մեզ թուում է թէ վանք եղած է այս. քանզի եթէ եկեղեցի եղած լինէր, անշուշտ կունենար գիւղատեղու աւե- րակ և հանգստարան. բայց չունի ո՛չ այս և ո՛չ այն։

            Զ. ՎԵՐԻՆ-ԹԱՂԱԱՐԴ. Հիմնուած է միևնոյն սարի հիւսիսային կողմում, նոյն ուղղութեամբ փոքր ինչ հեռի դէպի արևմուտք. գիւղի դիրքն արևելահայեաց. բնակիչք տեղափոխուած են Մեծ-Սիւնեաց Խնձորեսկ, Տեղ և Տաթև գիւղերից. հողն բէկական, անջրդի, պակաս, սակայն հացա- տու, նշանաւոր է ցորենն և գարին, պատուական օդն, կլի- ման և ջուրն և դուրալի տեսարանն. երկար կեանք 105. եկեղեցին նորաշէն ժողովրդեան ծախքով, քարուկիր և տա- կաւին առանց օծուելու, երկարութիւնն 18 մետր 35 սան- թիմ, լայնութիւնն 9 մետր 65 սանթիմ, քահանայ մի։ Ծուխ 137. ար. 497. իգ, 398։

 

ՋՈՒԽՏ-ՊՌԸՒԱԾԱՌ (Զոյգ պառաւածառ).

 

            Գիւղիս հարաւային կողմում, միևնոյն լեռնաբազկի վե- րայ (որ ձգուած է Փոքր-Քիրս 1 սարից մինչև Դրախտիկ) բարձրացած է ձուաձև մի բլրակ, որի վերայ ցաղ ժամանա- կից շինուած է մի վանք անտաշ քարով։ Շինութիւնս ունի նեղ և երկար ձև, որ կիսաւեր է արդէն, քանզի բաղկացած է վանքից և գաւթից։ Փոքր վանքիս խորանի մէջ մի խաչ քարի վերայ. Սուրբ Յովհաննէս. Սուրբ Ովհաննէս.....»։ Այլ քարի վերայ. «Յիսուս Քրիստոս Աստուած. Ուսէփ էրեց»։ Այլ քարի վերայ ևս. «Հոգևոր հարք և եղբարք. զՍողոմոն երայց

–––––––––––––––––––––

                1) Մեծ-Քիրսն ունի 7340 ոտ. Փոքր-Քիրսն՝ 4009։