Կայքէջ, Ծանոթություն, Նախաբան, էջ  1-15,  16-30,  31-45,  46-60,  61-75, 76-90, 91-105, 106-120, 121-135, 136-150, 151-165, 166-180, 181-195, 196-210, 211-225, 226-240, 241-255, 256-270, 271-285, 286-300, 301-315, 316-330, 331-345, 346-360, 361-375, 376-390, 391-405, 406-420, 421-435, 436-450, 451-461

<<<   >>>

 

 

/Էջ 106/

 

Հովարան սուրբ աթոռոյն Ամարասայ, որ և մասն  բերեալ ի նմանէ ամփոփեցաք աստ, իսկ հիմնարկեցաւ ՌՃԺԶ. թվին, կատարեցաւ ՌՃԻԵ. ին»։

            Գիւղիս հին հանգստարանում կայ մի հնաշէն մատուռ Սուրբ Աստուածածին անուամբ, որ խարխուլ է արդէն և քայքայւում է.

            ԻԵ. ԾՈՎԱՏԵՂ ԳԻՒՂ. Շինուած է նոյն սարի հիւսի- սային կողմում ոչ այնքան հեռի Հիրհերից. բնակիչք բնիկ, հողն արքունի, անջրդի, միջակ արդիւնաբեր, բայց պտղա- տու. տեղական բերքերն նոյն (նշանաւոր են տանձն ու խըն- ձորն), պատուական օդն, կլիման, տեսարանն և ջուրն, եր- կար կեանք 90, եկեղեցին Սուրբ Աստուածածին, քարուկիր, կառուցեալ երկու կամարների վերայ. քահանայ մի։ Ծուխ 86. ար. 306. իգ. 276։

 

ԿԱՐՄԻՐ ԵԿԵՂԵՑԻ.

 

            Այս անուամբ է կոչուում Մէլիք Փաշաեանցների Դամ- բարանն, որ կայ գիւղիս արևելեան կողմում, ոչ այնքան հեռի, մի բլրակի վերայ։ Դամբարանիս շուրջն հանգիստներ են հնուց խիտ առ խիտ ամփոփուած, որի մէջ կան և խա- չազարդ տապանաքարեր։ Դամբարանս ստորերկրեայ է և բաղ- կացած չորս պատկից մատուռներից, որոց Ա-ն մեծ. Բ-ն մի- ջակ մատուռներ են։ Գ-ն եկեղեցի է՝ Դ-ն փոքր մատուռ է։ Լայնութիւնից լայնութիւն պատկից մատուռներս հաղորդակ- ցութիւն ունին միմեանց միջնադռներով։ Ա-ն մեծ մատուռն–– վնասուած է գագաթնագիծ ճեղքուածքով, որի՛ հարաւային պատն և դուռնն միայն են երևում. քանզի ստորերկրեայ են բոլոր մատուռներս։

Ա. Մատրան ճակատակալ քարի վերայ.

            «Թվ. ՌՀ. Դաւիթ եպիսկոպոս. յիշատակ է եկեղեցի վանքս որ լինի սա դամբարան և շիրիմ մերոց նախնեաց»։

Մատրանս խորանի հարաւային կողմի խաչին վերայ.

            «Թվ. ՌԼԵ. ի հայրապետութեան Դաւիթ, առաջնորդի Մէլիք Փաշիկ 1), Պետրոս եպիսկոպոս»։

–––––––––––––––––––––

                1) Այսինքն ՛ի մէլիքութեան կամ ի պարոնութեան։

 

/Էջ 107/

 

Վէմ քարի ժողովրդահայեաց երեսին.

            «Դաւիթ եպիսկոպոս»։

Բեմի խաչի վերայ.

            «Դաւիթ աբեղա կանգնեցի զխաչս Առան վարդապետի Տարսոնե.. և զիս իշա (յիշեա՛)»։

Խորանի հիւսիսային կողմի խաչքարի վերայ.

            «Թվ. ՌԻԵ. ի հայրապետութիւն տէր Յովհանիսի. առաջ- նորդութիւն Մէլիք Փաշին, յանուն Աստուծոյ ես Սահակ եպիս- կոպոս կանգնեցի զխաչս ի փրկութիւն եղբաւր մերոյ Ղազա- րին, աղաւթս յիշեցէք» (14)։

Բ. Մատրան մէջ հարաւային պատում մի կիսատ խաչի վերայ.

            «Անուն Տեառն Աստուծոյ ես Մեիկ Հացգերգ (?) կանգնե- ցի զխաչս որդոյ իմոյ Սադիկայ և որ Եւայ ու Արղուն ձորոյ խոց. Աստուած ողորմի……»։

Մի մեծ խաչի կէս երեսին վերայ.

            «Այս է Սահակ եպիսկոպոսն, որ փոխեցաւ….»։ Միւս կողմի վերայ։ «Անուամբն Աստուծոյ ես Պետրոս եպիսկոպոս, Դաւիթ խան այանս կանգնեցինք զխաչս ի փրկութիւն Սահակ եպիսկոպոսին, աղաւթեցէք»։

Դ. Մատրան մէջ մի գեղեցկաքանդակ խաչքարի վերայ.

            «Կամաւ ամենակալին Աստուծոյ, ես Մէլիք Աւան կանգ- նեցի զխաչս ՛ի փրկութիւն իմոյ Մէլիք Պապին, մաւրն իմոյ Խոնդի խաթունին, ով որ յիշէք ՛ի Տէր, յիշեսջիք առ Աստուած թվ. ՌԺԵ. ին»։

Ուրիշ խաչի վերայ

            «Կամաւ Ամենակալին Աստուծոյ ես Մէլիք Աղամ որդի Մէլիք Պապին որդոյ Հախիջանայ թոռանց որդոյն Թոմասին որդոյ մեծի իշխանին Աւանայ կանգնեցի զխաչս ի փրկութիւն նախնեաց մերոց….»։

Այլ խաչարձանի վերայ

            «Իշխանութեան Թահմազին, հայրապետութեան տեառն Գրիգորիսի և առաջնորդութեան ուխտիս Սահակայ եպիսկո- պոսի…»։

 

/Էջ 108/

 

            Սարսափելի մութ, խոնաւ և անմաքուր են մատուռ- ներս և լի ջղջիկներով, մաշուած, տեղ տեղ եղծուած և դը- ժուարաւ ընթեռնելի են արձանագրութիւններն. վասնորոյ հազիւ թէ երկու օրում կարողացանք ընդօրինակել մեծ զգու- շութեամբ այդ արձանագրութիւններդ։ Թողում ասել որ յա- ճախակի յարձակուելով ջղջիկներն մեր վառ մոմերի վերայ՝ անցուցանում էին զայն զմեզ թողնում դժոխային մթու- թեան մէջ։

            Արդէն խօսած ենք լճակների շարքում երկու փոքր լճակների մասին, որք կան Ծովատեղ գիւղի և Խերխան շինի միջև։ Ոմանք ասում են թէ Ծովատեղ գիւղն լճերիցս ստացած է իւր Ծովատեղ անունը։

            ԻԳ. ԽԵՐԽԱՆ ՇԵՆ. Հինուած է նոյն լեռնագօտու հիւսիսային լանջի վերայ. բնակիչք բնիկ 1), հողն բէկական. ամենայն ինչ նոյն, եկեղեցին Սուրբ Գրիգոր, քարուկիր, քա- հանան գալիս է Ծովատեղից։ Ծուխ 31. ար. 150 իգ. 120։

            ԻԴ. ՄԱՇԱԴԻ ՇԷՆ. Հիմնուած է մի ձորի երկու լան- ջերին, որ գտնուում է Մսմնայ գիւղի արևելեան կողմում. բնակիչք բնիկ. հողն բէկական և բազմարդիւն, տեղական բերքերն նոյն, օդն, կլիման և ջուրն անվնաս, երկար կեանք 75––80. եկեղեցին Սուրբ Աստուածածին, քարուկիր. քահա- նայ մի։ Ծուխ 120. ար. 510. իգ. 433։

            ԻԵ. ՄՍՄՆԱՅ. Հիմնուած է նոյն լեռնագօտու հիւսի- սային կողմում, Շօշկայ վանքի արևելեան ձորի լանջի վերայ. բնակիչք բնիկ, հողն բէկական, անջրդի, հացաւէտ, տեղական բերքերն նոյն, պատուական օդն, կլիման, տեսարանն և ջուրն, երկար կեան  ք 89––90. եկեղեցին Սուրբ Աստուածածին, քա- րուկիր, կառուցեալ երկու կամարների վերայ. քահանան գա- լիս է Ղաւախան գիւղից։ Ծուխ 70. ար. 260. իգ. 230։

            ԻԶ. ՀՂՈՐԴԻ ԳԻՒՂ. Հիմնուած է մի բարձր սարի ա- րևելահայեաց լանջին վերայ. բնակիչք բնիկ. հողն բէկական,

–––––––––––––––––––––

                1) Սոքա կանխաւ բնակած են հին գիւղում, որ կայ այժմեան շինից ներքև, որի մէջ դեռ երևում է Րևալ (երևայ, երևի) անուն եկեղեցին և որի մօտ՝ հին հանգստարանն։

 

/Էջ 109/

 

տեղական բերքերն նոյն, գերազանց օդն, կլիման և ջուրն, երկար կեանք 90–100. եկեղեցին Սուրբ Աստուածածին, քարուկիր, քահանայ մի։ Ծուխ 136. ար. 624. իգ. 508։

            Միդասեան ուսումնարան տղայոց. աշակերտք 35. թո- շակատու 25, ձրիավարժ 10, տարեկան ռոճիկ վարժապետի 220 րուբլի։

 

ԲՈՂՐԽԱՆԻ ՎԱՆՔ (սարիս բարձ 5326 ոտ.)

 

            Հիմնուած է համանուն սարի հարաւ արևելեան կող- մում մի փոքր ձորակի ձախ լանջում մի հարթակի վերայ։ Ըստ ամենայնի ունի եկեղեցու ձև կառուցեալ անտաշ կաթ- նագոյն քարով մի կամարի վերայ։ Ունի մի մեծ և միայն մի փոքր խորան, մի դուռն, երեք լուսամուտ, երկու խորհրդա- րան. 9 մետր 65 սանթիմ երկարություն, 5 մետր 50 սան- թիմ լայնութիւն։ Մի կոտրած և փոքր խաչքարի վերայ. «Խաչս տանն Արխի»։ Այլ փոքր խաչքարի վերայ. «Խաչս Կ. ես Բ. Հ.»։

            Ունի շրջապարիսպ քառակուսի պատուած, որ ու- նի միայն մի դուռն։ Պարսպի հարաւային և արևմտեան կող- մում ներքուստ շինուած են թաղակապ խուցեր, անվնաս մնում է միայն վանահօր սենեակն, ամբողջապէս խոնար- հուած են միաբանից սենեակների գլուխներն։ Պարսպի եր- կարութիւնն է 40 մետր, լայնութիւնն՝ 18 մետր 50 սան- թիմ։ Անտառապատ է վանքիս շուրջն, որ ունի պատուական ջուր և մաքուր օդ։

            ԻԷ. ՀԱՐԱՒ ԳԻՒՂ. Հիմնուած է Ա. լեռնագօտու 1) հիւսիսային կողմում մի ձորակի աջ կողմի բարձրութեան վե- րայ, բնակիչք բնիկ, հողն բէկական և սակաւաբեր, բարե- խառն օդն և կլիման, պատուական ջուրն, երկար կեանք 85 տարի, եկեղեցին սուրբ Մեսրոպ, քարուկիր, քահանայ մի։ Ծուխ 65. ար. 245. իգ. 200։

            ԻԸ. ՆԻՆԿԻ ԳԻՒՂ. Հիմնուած է Բ. կամ միջին լեռնա-

–––––––––––––––––––––

                1) Բարձր գագաթն է Խաչախութ 5028 ոտք։

 

/Էջ 110/

 

գօտու հարաւահայեաց լանջին վերայ, բնակիչք բնիկ, հողն արքունի, անջրդի, բայց բազմարդիւն, տեղական բերքերն նոյն, պատուական օդն, կլիման և ջուրն, երկար կեանք 100, եկեղեցին Սուրբ Աստուածածին, քարուկիր, կառուցեալ չորս սիւների վերայ, քահանայ երկու։ Ծուխ 230. ար. 1041. իգ. 818։

 

ԾԱՌԵԽ ՈՒԽՏԱՏԵՂԻ.

 

            Գիւղիս հիւսիսային կողմում մի բարձր սեռի վերայ կայ հնուց մնացեալ մի մատրան աւերակ, որի մէջ դրուած է մի խիստ հին քարեայ խաչ։ Ահա խաչս է ուխտատեղին, որի շուրջն բուսած են ծերունի ծառեր, որք անձեռնմխելի մնա- ցած են իբր նուիրական ծառեր գիւղացու կացնի հարուած- ներից։

            ԻԹ. ՂԱՒԱԽԱՆ ԳԻՒՂ. Հիմնուած է մի ձորի մէջ, խեղ- դուած է տեսարանն և սեղմուած հօրիզոնն շրջապատող լեռ- ներով 1). բնակիչք կիսով չափ բնիկ, կիսով չափ տեղափո- խուած Ղափանից, Խանձաձորից և չորս գերդաստան Խնձորս- տանից, հողն բէկական, բարեբեր, ամրան ծանր օդն և կլի- ման, երկար կեանք 65––75, եկեղեցին Սուրբ Աստուածա- ծին, քարուկիր, երկարութիւնն 17 մետր 40 սանթիմ, լայ- նութիւնն 8 մետր 65 սանթիմ. «Շինեցաւ այս եկեղեցիս Ղաւախանու հասարակութեան աշխատանօք 1871 ամի»։ Քա- հանայ մի։ Ծուխ 34, ար. 149, իգ. 131։

            Գիւղիս հիւսիսային կողմում կայ հին հանգստարան և քարուկիր մատուռ, որի մէջ կան խաչարձաններ, որից միոյն վերայ. «Թվ. ՋՂԷ ես Շահաւոր կանգնեցի խաչս հայր Պախա, մայր իմ Շահմար…»։

            Լ. ԵՆԿԻՋԱՆ գիւղ. Հիմնուած է Նինկի գիւղից բաւա- կան ներքև նոյն գիւղի ջրաձորի ձախ կողմում մի սեռի վե- րայ. բնակիչք հատուած և եկած Նինկի գիւղից. ամենայն ինչ նոյն, եկեղեցին նոր շինել է տալիս պ. Գալուստ Գաբ-

–––––––––––––––––––––

                1) Արևելեան սարի բարձ. 3780 ոտք։

 

/Էջ 111/

 

րիէլեան իւր սեպհական ծախքով, քահանան գալիս է Նին- կի գիւղից։ Ծուխ 20. ար. 115. իգ. 95։

 

ՍՈՒՐԲ ԼՈԻՍԱՒՈՐԻՉ

 

            Ծառեխի սարի շարունակութեան վերջի ծայրին մօտ՝ բարձր սեռի վերայ շինուած է կաթնագոյն անտաշ քարով մի փոքր և հին եկեղեցի, որ ուխտատեղի է։ Աւանդաբար ասում են թէ Սուրբ Գրիգորիս Աղուանից Ա. կաթուղիկոսն հիմնարկել տուած է յանուն սրբոյն Գրիգորի Լուսաւորչին։ Դարերի ընթացքում քանիցս նորոգուած է։

            ԼԱ. ՊԱՌԱՒԱԹՈՒՄԲ. Հիմնուած է սուրբ Լուսաւորչի եկեղեցու սարի վերջացած տեղի հիւսիսային ստորոտում, ջրա- ձորի աջ կողմում. բնակիչք տեղափոխուած են Մեծ-Սիւնեաց Պղնձահանքի մօտից, հողն արքունի և բարեբեր, տեղական բերքերն նոյն (մանաւանդ տանձ, խնձոր, բոժոժ), սննդա- րար օդն, կլիման և ջուրն. երկար կեանք 85, եկեղեցին Սուրբ Աստուածածին, ծածքն փայտաշէն, քահանան գալիս է Կղարծուց։ Ծուխը (Հաշուած է Կղարծի գիւղի վերայ)։

            ԼԲ. ԿՂԱՑԾԻ ԳԻՒՂ. Հիմնուած է Ա. լեռնագօտու հա- րաւային կողմում, Պառաւաթմբի հիւսիսային հանդէպ, նոյն ջրաձորի ձախ ափի բարձրութեան վերայ, դիրքն արևելա- հայեաց, բնակիչք բնիկ, հողն բէկական, արդիւնաւէտ. տե- ղական բերքերն նոյն. պատուական օդն, կլիման և ջուրն. երկար կեանք 100. եկեղեցին յանուն Սրբոց Թարգմանչաց, քարուկիր, հոյակապ չորս սիւների վերայ, շինուած բնակչաց ծախքով, երկարութիւնն 18 մետր 75 սանթիմ, լայնութիւնն 12 մետր 60 սանթ. քահանայ մի։ Ծուխ 165. ար. 604. իգ. 585։

Եկեղեցումս կայ.

            Ա. Մասն կենաց փայտից զետեղուած մի արծաթեայ խաչում։

            Բ. Աւետարան գրչագիր, գրուած հասարակ թղթի վե- րայ, մեծադիր, պատկերազարդ։

 

/Էջ 112/

 

            Յիշատակարանից «Զաւրութեամբն Աստուծոյ կատարեցի զսուրբ աւետարանս զայս յաստուածախնամ կղզիս Աղթամար., ի հայրապետութեան տեառն Զաքարիայի և ի թուաբերութեան Հայկազեանս տումարի ՋԻԶ. ի դառն և ի նեղ ժամանակիս։

            Արդ ես Յովհանէս ետու գծագրել զսուրբ աւետարանս..»։ Շատ յէտոյ գրուած է. «Ի վերջին դառն և ի նեղ ժամանակ խուժադուժ ազգ նետողաց՝ տաճկաց ազգաց չարամահ եղեն. Համզաբէկ անուն պարոն և այլ անթիւ զաւրք հրամանաւ ինք- նակալին՝ որ կոչի Շահ Իսմայիլ՝ գնացին ի վերայ աշխարհին Քուրդստանայ, աւերումն բազմապատիկ ածին ի վերայ Հայոց, զորն սպանելով և զոր գերելով, գիւղ և քաղաք, վանք և անա- պատ միահաղով (ոյն) յափշտակեցին զՀայք և բերին զսուրբ աւետարանս գերմամբ ի յերկիրն՝ որ կոչի Արցախ, և հանդի- պեալ այսմ աստուածաշունչ բուրաստանիս քահանայ մի և տե- սեալ զսա… և գնեաց զանգին մարգարիտս ի հալալ ընչից իւրոց, ետ գին սորա ԶՌ. դահեկան և ետ յառաջնորդ Գան- ձասարու աթոռոյն և ծախեաց զսա ի Թաւրոս էրեց….»։

Մատթէ ուխտատեղի.

            Գիւղիս հիւսիսային հանդէպ մի տեսարանաւոր բլրի վե- րայ կայ մի հին մատուռ, որ շրջապատուած է ծերունի ծա- ռերով։ Ասում են աւանդաբար. «Խաչարձանիս տակ ամփո- փուած է Մատթէ անուն քահանան, որ նահատակուած է ան- հաւատ բռնաւորներից հին ժամանակներում»։

            ԼԳ. ՄՋԿԱՊԱՏ 1) գիւղ. Հիմնուած է այն բարձր լեռ- նաշղթայի վերայ, որ ճիւղաւորուած է Ա. լեռնագօտուց և հասած մինչև Ամարաս վանքի հիւսիսային կողմն. բնակիչք բնիկ. հողն արքունի և բէկական և արդիւնաւոր. տեղական բերքերն նոյն. օդն և կլիման գերազանց, ջուրն պատուական. երկար կեանք 100 տարի, եկեղեցին Սուրբ Աստուածածին 2), քարուկիր, քահանայ մի։ Ծուխ 83. ար. 465. իգ. 362։

            ԼԴ. ՔԱՐԱՀՈՒՆՋ (ունչ) ԳԻՒՂ. Հիմնուած է նոյն լեռ- նաշղթայի հարաւային կողմում. բնակիչք բնիկ, հողն արքու-

–––––––––––––––––––––

                1) Մէջքն (ետևի կողմն) պատուած, քանզի բերդն շատ հեռի չէ գիւղիցս։

                2) Եկեղեցուս մօտ է Վարդան անուն նահատակի մատուռն։

 

/Էջ 113/

 

նի, միջակ արդիւնաւոր, տեղական բերքերն նոյն, օդն և կլիման ո՛չ այնքան լաւ. երկար կեանք 65––70. եկեղեցի չ՛կայ, քահանան գալիս է Քերթից, որ խիստ մօտ է։ Ծուխ 36, ար. 125. իգ. 95։

            ԼԵ. ՔԵՐԹ ԳԻՒՂ. Հիմնուած է նոյն սարի հարաւ ա- րևելահայեաց ստորոտում, բնակիչք բնիկ, հողն արքունի, անջրդի և բազմարդիւն, տեղական բերքերն նոյն, ջուրն պա- տուական, օդն և կլիման փոքր ինչ բարեխառն, երկար կեանք 75––80. եկեղեցին Սուրբ Գէորգ, քարուկիր, քահանայ մի։ Ծուխ 56. ար. 194. իգ. 150։

 

ԱՄԱՐԱՍ ՎԱՆՔ (15)

 

            Հիմնուած է այն երկրալեզուի վերայ, որ Մուղան դաշ- տից կամ գաւառից մտած է Խազազի և Լուսաւորչի սարերի մէջ և կազմած դուրալի հովիտ, որի միջից հոսում է Ամա- րաս վտակն 1)։ Վանքս հիմանէ նորոգ կառուցեալ է 1858-ին չորս հաստատուն սիւների վերայ ամբողջապէս սրբատաշ կաթնագոյն քարով։ Ունի մի աւագ և երկու փոքր խորան- ներ, տասն մեծ մեծ լուսամուտ, մի դուռն արևմտեան կող- մից, երկու խորհրդարան, մի աւազան և մի փոքր կաթու- ղիկէ։ Աւագ խորանի տակ է շատ վաղուց շինուած հնու- թիւնն, որի մուտքն բացուած է դասի հարաւային կողմի բե- մի մօտից. տասնևութ սանդուղներով իջնում է մինչև յա- տակի մատուռն։ Ստորերկրեայ շինութեանս երկարութիւնն 1 մետր 90 սանթիմ։ Փոքրիկ մատուռս, որ ամբողջապէս շինուած է Խազազի հանքի սրբատաշ քարով, բացի հարաւային մուտքիցս ունեցած է և միւս մուտք արևելեան կողմից, որ փակ է այժմ։

            Հիւսիսային դասում առաջին լուսամտին պատկից շի- նուած է մի գեղեցիկ տապանաքար, որի տակ է ամփոփուած

–––––––––––––––––––––

                1) Վտակս առնում է իւր սկիզբը Սօս, Քերթ, Քարահունջ, Հիրհեր, Խերխան գիւղերի աղբիւրներից և մօտերքից և ջրում Ամարասի արտերը, այգիները և պարտէզները։

 

/Էջ 114/

 

Սուրբ Լուսաւորչի Թոռի-Աղուանից Ա. կաթուղիկոս Գրիգո- րիսի մարմինն։ Ահա այս է գլխաւոր ուխտատեղին։ Վանքիս երկարութիւնն է 23 մետր, լայնութիւնն 13 մետր 33 սանթիմ։

            Տաճարումս է մասն սրբոյն Գրիգորիսի զետեղուած մի արծաթեայ, ոսկեզօծ, ականակուռ և մատանիներով զարդա- րուած աջի մէջ, որ կրում է.

            «Աջ սրբոյն Գրիգորիսի Աղուանից հայրապետին. շինեցաւ յամին 1870 ի Շուշի քաղաքի անվարձ աշխատութեամբ շուշե- ցի ոսկերիչ Միրզաջանայ Խոջաբաղրեանց, Գրիգորի Բատամ- եանց և Առաքելի Յարութիւնեանց»։

            Տաճարս ունի քարաշէն, ամրակազմ, քառակուսի և բարձրագոյն շրջապարիսպ, չորս անկիւններում չորս աշտա- րակներ և պատերի վերնամասից հրացան արձակելու ծակեր, որք շինուած են ռուսներից, երբ այստեղ էր մաքսատունն։ Պարսպիս երկարութիւնն արևելքից արևմուտք 94 մետր է, լայնութիւնն 56 մետր 40 սանթիմ։ Պարսպիս ներսում արևե- լեան [նոր տողը մերն է,]

կողմում կայ 5 մեծ սենեակ (այժմ գոմ), հարաւային

            ,,          ,, 6       ,,          արևմտեան

            ,,          ,, 5       ,,          (այժմ 4-ն անկարգ) հիւսիս.

            ,,          ,, 8       ,,          (   ,,      5-ն      ,,      

Հարաւային մասում միայն կայ վերնայարկ երկու աւերուած սենեակ։ Շինութեան մէջ ամենաշքեղ մասն եղած է միայն սենեակներս, որք շինուած են տաշուած կաթնագոյն քարով և ունին չորս կողմերից զոյգ զոյգ լուսամուտներ և մէն մի լուսամուտ ունի մի մի բաժանարար քարեայ սիւն 1)։ Ահա այս եղած է երբեմն կաթուղիկոսարան Աղուանից։ Ընդհան- րապէս անմաքուր, անկարգ և անխնամ է այս պատուական վանքն ամենայն մասամբ, որ այժմ ընկած է բարոյապէս և նիւթապէս։

Վանուցս անշառժ կալուածներն են.

            Ա. Վարելահողեր,

            Բ. Այգի և թթենեաց պարտէզ,

            Գ. Մի ջրաղաց։ Վանահայրն է մի տիրացո՞ւ….։

–––––––––––––––––––––

                1) Ցաւալի է տեսնել որ քանդուած է այս հնադարեան պատուական հնութիւնն։ Ասում են թէ «Մի տիրացու քանդած է առանց հրամանի……»։

 

/Էջ 115/

 

Ամարաս աւերակ գիւղաքաղաք.

            Վանքիս հարաւային կողմում, ջրի աջ կողմի բարձր լան- ջի վերայ կայ ընդարձակ աւերակ։ Տնաբակերից երևում է, որ տներից ամենամեծ մասն շինուած է եղել Արցախի յա- տուկ և հին ձևով––գետնափոր––Ոչինչ պակաս ընդարձակ է գիւղաքաղաքիս հանգստարանն, որ մօտ է աւերակիս։

            ԼԶ. ՍՕՍ ԳԻՒՂ. Հիմնուած է լուսաւորչի սարի արև- մըտահայեաց ստորոտին մօտ լանջի վերայ. բնակիչք բնիկ, հողն կիսով չափ արքունի և կիսով չափ բէկական, անջրդի, բայց բարեբեր և հացաւէտ. տեղական բերքերն նոյն, օդն և կլիման սննդարար, ջուրն գովելի, երկար կեանք 85––90. եկեղեցին Սուրբ Գէորգ, քարուկիր, առանց կամարի և սեան. երկարութիւնն է 12 մետր 60 սանթիմ, լայնութիւնն 7 մետր 90 սանթիմ։ Դրան ճակատակալ քարի վերայ. «Զայս պատուիրեմ, զի սիրեսջիք զմիմեանս». Քահանայ երկու։ Ծուխ 107. ար. 385. իգ. 302։

            Լուսաւորչի սար, Բարձրացած է գիւղիս գլխին վերև արևելեան հանդէպ։ Սարիս կատարին վերայ կան շատ թա- փուած քարեր, տնաբակեր և եկեղեցու աւերակ։

            Աւանդութիւն, Աւանդաբար պատմում են. «Սուրբ Գրի- գոր Լուսաւորիչ կողմերումս քարոզելու և եկեղեցիներ հիմնար- կելու ժամանակ գիշերն բարձրացած է սարիս գլուխն և աղօթ- քով լուսացրած գիշերները։ Սուրբ Գրիգորիս Աղուանից կա- թուղիկոսի մարմինը երբ փախցրած բերում են նորա աշա- կերտներն Դարբանտից այստեղ, նահատակել տուող թագաւորի զօրականներն, փախցնողների ետևից ընկած, գալիս են մինչև այստեղ։ Սակայն աշակերտներն ապաւինելով յԱստուած և դի- մելով Սուրբ Լուսաւորչի աղօթած տեղն, ազատ են մնում հա- լածողներից և ապա նահատակուած Սուրբ Գրիգորիսի մար- մինը տանում թաղում Ամարասի վանքում և իրանք փախչում դէպի Հայաստան»։

 

ԵՂԻՇԱՅ ԿՈՒՍԻ ԱՆԱՊԱՏ.

 

            Հիմնարկուած է այն բարձրագոյն գագաթի վերայ, որ

 

/Էջ 116/

 

արձանացած է Սօսի, Լուսաւորչի սարի, Քերթի և Ղուզի-Ճարտարի մէջ։ Հանգստարան է անապատիս շուրջն, գագաթս զարդարուած է թեղի և տխկի ծառերով և հին ու նոր տա- պանաքարերով։ Մենաստանս շինուած է անտաշ որձաքարով, իսկ կամարներն և բոլոր անկիւնաքարերն սրբատաշ քարով։ Մենաստանս, որ կանգնած է երկու սիւների վերայ, ունի երկու փոքր և մի աւագ խորան, երկու խորհրդարան, աւա- զան, վեց լուսամուտ, քարեայ խաչկալ, մի դուռն արևմտեան կողմից, մի փոքր կաթուղիկէ իբրև զանգակատուն և մի փոք- րիկ խորանաձև գերեզման՝ աւագ խորանի բեմի տակ, որի դուռն բաց է դէպի դասի մէջ տեղն։ Ահա այս է Եղիշա Կուսի գերեզմանն, որ մեծ ուխտատեղի է։ Անապատիս եր- կարութիւնն է 15 մետր 95 սանթիմ, լայնութիւնն 9 մետր 70 սանթիմ։ Քարեայ խաչկալի հարաւային դրան հիւսիսային սեմի վերայ. «Յիշատակ է Համասուտանց Միրզախանի որդի Մանուէլ վարդապետիս այս խաչկալս. եղբարքն իմ Պապան և Վանլալան, քորար (քորք) իմ Գուլասմար, Ինթաղիհ, ծնողքն իմ Մումխանոիմ, կողակից իմ Նազլու, որդի իմ Հախնազար, Շահպատ, Սիրուն, Վռամին, Մազրվանին և դստերն իմ Բաջուն, Դօսդաշին թվ. ՌՃԴ.»։

Խաչկալի հիւսիսային կողմում մի խաչքարի վերայ.

            «Ղազար, կողակից ուր (իւր) Նազլու թվ. ՌՃԴ.»։

Հիւսիսային խորանի ճակատակալ քարի վերայ.

            «Ես Աղէս կանգնեցի զխաչս փրկութիւն ինձ և կենակ- ցին իմոյ, որդւոյ և դստերաց իմոց ՋՀ.»։ Կարծում ենք որ խաչքարս գերեզմանից վեր առած և դրուած է այստեղ։

Դրան ճակատակալ քարի վերայ 1)

            «Կարողութեամբ ամենազօրին Աստուծոյ ես նուաստս տէր Յոհան անձամբ տկար աբեղայս և որդէգիր Փոքր տէր Յոհանս շինեցաք սոյն զեկեղեցիս ըստ անուան Սրբուհոյ Կուսին Եղի- շէի ի կաթուղիկոսութեան տեառն Երեմիայի և տանս Աղուա-

–––––––––––––––––––––

                1) Դրանս հիւսիսային սեմի վերայ, «Տէր Եղիազարս որ ձեռնադրե- ցաւ յաբեղայ ՌՃՀԳ.»։

 

/Էջ 117/

 

նից որ ՛ի մայր աթոռոյն Գանձասարայ վասնորոյ յիշել աղա- չեմք հանդերձ ծնողովք մերովք ՌՃԻԴ.»։ Անապատիս որմին արևմտեան արտաքին երեսն  խաչազարդուած է խաչքարերով։

Սոյն երեսի լուսամտի գլխին.

            «Տէր Աստուած Յիսուս Քրիստոս, ես անարժան ուստայ Կաբրըելս շինեցի այս եկեղեցիս ի ձեռամբ իմով, ով կարդա, մէկ բերան ողորմի ասէ. խաչս յիշատակ է Գաբրելիս և ծնո- ղաց իմոց և դստերաց և որդոց իմոց»։

            ԼԷ. ՂՈՒԶԻ-ՃԱՐՏԱՐ (Հիւսիսահայեաց Ճարտար). Շի- նուած է նոյն սարի հիւսիսային կողմում, բնակիչք բնիկ, հողն արքունի, առատաբեր, տեղական բերքերն նոյն, նշա- նաւոր է ցորենն և գարին, գերազանց օդն, կլիման և ջուրն, երկար կեանք 110 տարի, եկեղեցին Սուրբ Գէորգ, կառու- ցեալ մի կամարի վերայ, երկարութիւնն 15 մետր 50 սան- թիմ, լայնութիւնն 8 մետր 60 սանթիմ, քահանայ երկու։ Ծուխ 145. ար. 580. իգ. 465։

            Եկեղեցումս կայ մի փոքրագիր, թղթեայ ձեռագիր ա- ւետարան, պատկերազարդ, անյայտ է գրողի անունն, միայն յայտնի է, որ ստացած է Յովհաննէս անուն ոմն։

            Մասունք Երից մանկանց մի արծաթեայ փոքր խաչի մէջ։

            ԼԸ. ԿԻՒՆԻ ՃԱՐՏԱՐ (Արեգդէմ Ճարտար) Հիմնուած է բերդասարի հարաւային կողմում. դիրքն հարաւ-արևելահայ- եաց, միայն մի ձորակով բաժանուած Ղուզի-Ճարտարից. բնա- կիչք բնիկ. հողն արքունի, անջրդի, սակայն բազմարդիւն, տեղական բերքերն նոյն (այգի, թթենի գովելի, հռչակուած է գիւղիս ցորենն), գերազանց օդն, կլիման, ջուրն և տեսա- րանն. երկար կեանք 111 տարի, եկեղեցին Ամենափրկիչ, քարուկիր, կառուցեալ մի կամարի վերայ, ունի միայն աւագ խորան. երկարութիւնն է 11 մետր 95 սանթիմ, լայնութիւնն 7 մետր 55 սանթիմ։ Դրան ճակատակալ քարին վերայ. «ՌՄԼԶ. թվին. այս է Ամենափրկչին սուրբ եկեղեցիս, սա եղէւ ոքևոր յիշատակ տէր…. Իյ. Խանումէն»։ Իսկ վերև.

9

 

/Էջ 118/

 

«Ուստայ Թիւնի» (Յարութիւն շինող վարպետի անունն է)։ Քահանայ մի։ Ծուխ 260. ար. 1095. իգ. 855։

            Գիւղումս կայ Ս. Գրիգորեան միդասեան ուսումնարան տղայոց, աշակերտք մօտ 50, թոշակատու 38, ձրիավարժ 10. միամեայ ռոճիկ վարժապետին 220 ր.

 

ԿՈՀԱԿ ՈՒԽՏԱՏԵՂԻ

 

            Մի աւերակ մատուռ է Կոհակ ամուամբ, որ հիմնուած է գիւղիս անդում մի խութի վերայ։ Աւերակս ծածկուած է ճապկի ծառերով։ Խութիս գագաթն ունի մօտ երկու կալա- չափ մեծութիւն։ Ուխտի օրն է ամեն Համբարձման տօնն։

Դավէ-չիչէք

            Այս անունը կրող աղբիւրն բղխում է գիւղիս արևմտեան հանդէպ եղած քերծիցն և թափուում իւր տակի փոսին մէջ։ Կարմրուկ (տեղական բարբառով խաւարթնը) ախտով հիւան- դացեալները բերում և լողացնում են փոսի միջի ջրովն, ո- րով բժշկուում է հիւանդն։

Բերդի նահատակ

            Աղբիւրիցս վերև մի բարձր ապառաժի վերայ կայ մի կիսաւեր մատուռ, որ իւր մէջ կրում է իւր արեամբ ներ- կուած մի նահատակի մարմինը, որի անունն անյայտ է։ Մի- այն յայտնի է որ ուխտատեղի է խիստ հին դարերից աւան- դաբար մնացեալ։

            ԼԹ. ԽՈՒՆԸՇԻՆԱԿ (Խուն-շինակ). Հիմնուած է բերդա- սարի արևելահայեաց լանջի վերայ. բնակիչք բնիկ, հողն բէ- կական, անջրդի բայց բազմարդիւն, տեղական բերքերն նոյն, օդն և կլիման փոքր ինչ ծանր ամրան, տեսարանն պատուա- կան, ջուրն սննդարար, երկար կեանք 80––85. եկեղեցին Սուրբ Աստուածածին, կամարակապ, կառուցեալ երկու կա- մարների վերայ, երկարութիւնն 17 մետր 45 սանթիմ, լայ- նութիւնն 8 մետր 80 սանթիմ, քահանայ երկու։

            Արձանագրութիւն դրան ճակատակալ քարի վերայ.

            «՛Ի ՌՅԹ. (1860) Կամաւն Աստուծոյ կառուցաւ եկեղեցիս

 

/Էջ 119/

 

Խնշինագ գեղջ անուն սուրբ Աստուածածնի սեպհական ար- դեամբք և ծախիւք Շուշի քաղքցի բարեպաշտօն, ազնուազգի աղա Հայրապետ բէկի Դօլուխանեանց ի յիշատակ հոգւոյ իւրոյ և ազնուհւոյ ամուսնոյն իւրոյ Բակումայ Մէլիք Բէկլարեանց և ծնողաց իւրոց հօրն Բաղդասար բէկի, մօրն Նազլու Խանին»։

            Ձեռագիր աւետարան փոքր դիրքով, գրուած թղթի վե- րայ, պատկերազարդ (ընկած է Ղուկաս աւետարանչի պատ- կերն)։ Գեղեցիկ և ճարատարարուեստ են պատկերներն, նախ- շերն, ծաղիկներն և թռչնագրերն, ընտիր ոսկեզօծն և ներ- կերն։

            Յիշատակարանից. «Որ (Ամեն. Երրորդութիւն) ետ կա- րողութիւն տկար և մեղապարտ, անարժան Գրիգոր երիցու, որ ծաղկեցի զիա (զայս) և հասայ ՛ի յաւարտ սուրբ աւետա- րանիս. ծրագրեաց սա ՛ի յաւնդանց 1) ձեռամբ Վարդան երի- ցու …. Մահտեսի Թաղիաջի խոջա Գազպարն և որդի նորա խոջա Յակովբջանն յայսմ տարւոջ եկին ի Վան, որ էր թուա- կանիս հայոց ՌՃ և ԻԱ. և ստացան զսա ի հալալ վաստակոց իւրեանց ի յիշատակ իւրեանց և իւրեանց ծնողացն»։

            Չգիտենք ի՞նչ պատճառաւ յետոյ աւետարանս ընկած է Աւետարանոց աւանն. «Գրեցաւ ի 1845 ամի փետ. 18-ին. այս յիշատակ հայերէն աւետարանս տուեալ եղև ի գիւղն Խու- նիշինակ Սուրբ Աստուածածնայ եկեղեցւոյն որ է ընծայողն Չանաղչու (Աւետարանոց) գիւղին բնակիչ Մէլիք Ջահանբաղչի որդի դուստր Նանակուլ Մէլիք Շահնազարեանց և այլ մին սուր- ջառ (շուրջառ) իւր արծաթի չափռաստովն…»։

            Գրչագիր մաշտոց. գրուած է թղթի վերայ, «Արդ աղա- չեմ զՁեզ… յիշեսջիք մաքրափայլ աղաւթս ձեր զԱստուածա- տուրն և զեղբայրն իւր զՄարգարէն և ծնողսն նորա և զՅակովբ քահանայ և զՍիմէոն քահանայ, որ աշխատեցաւ ի գրելն …»։ Մաշտոցս եկեղեցուս նուիրած է շուշեցի տիրացու Անաստաս Տէր-Մկրտչեանց 1855-ին դեկ. 1-ին։ Ծուխ 96. ար. 485. իգ. 325։

–––––––––––––––––––––

                1) Թերևս գծագրեցաւ այս ընտիր աւրինակաց։

 

/Էջ 120/

 

            Խ. ԿԻՇԻ ԳԻՒՂ. Հիմնուած է բերդասարին հիւսիսային կողմում մի հարաւահայեաց լանջի վերայ. բնակիչք բնիկ. հողն բէկական, ամենամեծ մասամբ անջրդի, բայց արդիւ- նաւէտ, տեղական բերքերն նոյն (բոժոժ, թութ, խաղող ա- ռատ են), օդն, կլիման և ջուրն պատուական, տեսարանն զմայլելի, երկար կեանք 60. եկեղեցի Սուրբ Մինաս, թա- ղակապ, երկարութիւնն 16 մետր 65 սանթիմ, լայնութիւնն 7 մետր 85 սանթիմ. քահանայ մի։ Գիւղումս կայ եօթա- նասուն այրի կին։ Պատճառն այն է, որ մարդիկ ամրան ջերմ ամիսներում աշխատում են Մուղանի դաշտաբերանում և վախճանուում անժամանակ։ Ծուխ 127. ար. 584. իգ. 481։

 

ՈՍԿԵԱՆՑ ԽԱՉ

 

            Այս անուամբ կոչուում է այն վաղեմի սրբավայրն, որ կայ գիւղիս աղբիւրի մօտ, ջրաձորի աջ ափում և որ ունի այժմ քառակուսի ձև, քարուկիր շինուած։ Այժմ բաց է շի- նութեանս գլուխն և մի ծերունի թքեռնի ծառ բուսած է սրբավայրիս մէջ, ուր կայ և մի քարեայ խաչ, որի վերայ վառում են մոմեր։ Դրան սեմի վերայ.

            «Թվ. ՌՅ. յիշատակս յօրինեցաք Սայեամ կամ (և) Բաղդա- սար Յարութիւնեան Բաղրեանց»։ Սրբավայրիս մօտ եղած հին հանգստարանում. «Այս է տապան Պակնայզարի որդի Աղա- բէկ քոխային (գիւղապետին) ՌՃՀԲ.»։

            ԽԱ. ՍՊԻՏԱԿ ՇԷՆ. Հիմնուած է Կիշի գիւղի հիւսիսա- յին կողմում, մի հարաւ արևելահայեաց սարալանջի վերայ։ Այն գեղեցիկ հովիտն, որ վտակաձորով 1) ներս մտած է Մու- ղանից իբրև երկրալեզու, բաժանած է Սպիտակ գիւղի սարս Կիշու սարից։ Բնակիչք գաղթած են Խոյից. հողն բէկական և արդիւնաւոր, տեսարանն հիանալի և նախանձելի, տեղա- կան բերքերն նոյն, գերազանց օդն, կլիման և ջուրն, եր- կար կեանք 90, եկեղեցին Սուրբ Աստուածածին, ծածքն փայտաշէն, երկարութիւնն է 15 մետր 33 սանթիմ, լայնու-

–––––––––––––––––––––

                1) Վտակս առնում է իւր սկիզբը Նինկի, Կղարծի և Պառաւաթումբ գիւղերի և անդերի աղբիւրներից։