Կայքէջ, Ծանոթություն, Նախաբան, էջ  1-15,  16-30,  31-45,  46-60,  61-75, 76-90, 91-105, 106-120, 121-135, 136-150, 151-165, 166-180, 181-195, 196-210, 211-225, 226-240, 241-255, 256-270, 271-285, 286-300, 301-315, 316-330, 331-345, 346-360, 361-375, 376-390, 391-405, 406-420, 421-435, 436-450, 451-461

<<<   >>>

 

 

/Էջ 121/

 

թիւնն 7 մետր. քահանայ մի։ Ծուխ 70. ար. 220. իգ. 180։

Ամէնափրկիչ (Ջարկեա մարագ) ուխտատեղի.

            Սպիտակ շէն և Եմիշջան գիւղերի միջև մի բարձրավան- դակի վերայ (3192 ոտք) խիստ հնուց շինուած է մի մատուռ, որ այժմ կիսաւեր է։ Բայց կանգուն մնում է տակաւին վէմ քարն և մի խաչարձան։

            Ուխտատեղիս ծածկուած է մեծ մեծ ծառերի փառաւոր հովանու ներքև, իսկ իւր շրջապատն լի է հին և նոր խիտ- առխիտ ամփոփեալներով։ Կանխաւ ուխտատեղուս մօտ եղած է շարքով շինուած մարագներ, վասնորոյ կոչուած է և Ջար- կեա մարագ։

            ԽԲ. ԵՄԻՇՋԱՆ ԳԻՒՂ. Հիմնուած է Ամենափրկչիս հիւ- սիսային ստորոտում մի սարահարթի վերայ, բնակիչք մեծ մասամբ տեղացի, իսկ փոքր մասամբ գաղթած Պարսկաստա- նից. հողն կիսով չափ արքունի և կիսով չափ բէկական, տե- ղական բերքերն նոյն, պատուական օդն, կլիման և ջուրն, երկար կեանք 90. եկեղեցին Սուրբ Սեփաննոս, ծածքն փայ- տաշէն, քահանայ մի։ Ծուխ 62. ար. 222. իգ. 180։

            ԽԳ. ԱՇԱՆ ԳԻՒՂ. Հիմնուած է գրեթէ Եմիշջան գիւ- ղի արևմտեան կողմում, մի ձորի հարաւահայեաց լանջի վե- րայ. բնակչաց կէս մասն բնիկ, իսկ մնացեալ մասն տեղափո- խուած է Ջրաբերդից. հողն մասամբ արքունի և մասամբ բէկական, տեղական բերքերն նոյն. պատուական օդն, կլի- ման և ջուրն. երկար կեանք 95 տարի, եկեղեցին Սուրբ Աս- տուածածին, շինուած հասարակութեան ծախքով երեք կա- մարների վերայ. երկարութիւնն 17 մետր 95 սանթիմ, լայ- նութիւնն 8 մետր 85 սանթիմ։ Աւազանի վերայ. «Յիշատակ Դաստանց Թա.»։ «Յիշատակ Սահակ Աբրահամեան»։ Քահա- նայ մի։ Ծուխ 104. ար. 415 իգ. 270։

 

Կարմիր աւետարան

 

            Գիւղիս մէջ մի մատուռում, որ հիմնուած է ձորի ձախ կողմում, կայ մի ձեռագիր աւետարան մեծադիր, գրուած

 

/Էջ 122/

 

թղթի վերայ, պակասաւոր (թափուած են թերթերից) ան- յայտացած է և յիշատակարանն։

Յիշատակարան

            Գիւղումս պ. Յակովբ Իշխանեանցի մօտ կայ մի հնա- տիպ ճաշոց, որի մէջ համբարձման պատկերի ետև գրուած է. «Ի հայրապետութիւն Աղուանից տէր Ներսէս Կաթուղիկոսն էր ամաց ՃԻ. էր փիթեալ (փթեալ, զառամեալ) իբրև ծերու- նի»…. «Յիշատակ է ճաշոց գիրքս իշխանի որդի Բալու քո- խին (գիւղապետին) և իւրեան թոռն իշխանին, իւր կողակից Մարեանին, և իւր մայր Խանփերին և իշխանին և իւր կողա- կից Քամիլին և որդի Սարգիսին և դուստր Ազիզգուլին, Բա- լուի որդի Աւթանդիլին, Գրիգորին, իւրեան դուստր Անային, իմ քոյր Խանումին, Ակուլին իւրոյ… որ է ի գաւառէն Վա- րանդու ի գեղջէն Աշանու ի ձեռն գերընդիր… Մարտիրոս վարդապետին…. թուական մեր հայոց ՌՃՂԸ. էր… Մա- րասու (Ամարասայ) առաջնորդն էր Գասպար վարթապետն, իշ- խանն էր Ալլահղուլի Սոլթանն, որ է Չարայպերթու, այսինքն ազգաւ հայ և քաջամարդ, հախթող ընդ թշնամին իւր, Աս- տուած ինքն երկար կենօք պահեսցէ ամենայն պատայհարաց, ամէն«։

            ԽԴ. ՂԶՂԱԼԱ ԳԻՒՂ. Հիմնուած է Աշանի արևելեան կողմում, սարերի մէջ մի գոգաւոր ձորի արևելահայեաց լան- ջին վերայ. բնակչաց ամենամեծ մասն բնիկ, մի քանիսն փո- խադրուած Ջրաբերդի Եղակեր գիւղից, հողն բէկական, գի- նեւէտ և բարեբեր, տեղական բերքերն նոյն, (նշանաւոր է գինին, թութն, նուռն, դեղձն, թուզն և տոմբալանն), պա- տուական օդն, կլիման և ջուրն, գովելի տեսարանն, երկար կեանք 85, եկեղեցին Սուրբ Աստուածածին, քարուկիր, կա- մարակապ. երկարութիւնն է 14 մետր 30 սանթիմ, լայնու- թիւնն 8 մետր 12 սանթիմ։

            Եկեղեցուս դրան ներսում, արևելեան Բ, կամարի վե- րայ. «Ես Ոհաննէս շինեցի եկեղեցիս ի հալալ ինչից իմոց, հայրն իմ Թուման և մայրն իմ Իւսսան, կողակիցն իմ Խանում,

 

/Էջ 123/

 

հանգուցեալ որդին իմ Ա…»։ Միևնոյն կամարի հիւսիսային կողմի վերայ. «Ես Յովհաննէս եպիսկոպոս վերակացու շինեցի եկեղեցիս, հայրն իմ Տաղտան, մայրն իմ Խոնտի։ Եւ Եղիա քահանայն, տէր Պողոս, տանուտէրն Վէլիճան, եկեղեցուս վար- պետ Կէսբեր Յակոբ»։ Քահանայ մի։ Ծուխ 103. ար, 471. իգ. 337։

            Եկեղեցումս կայ մի փոքրադիր ձեռագիր աւետարան, առանց պատկերի և միանգամայն պակասաւոր։ Յիշատակա- րանից. «Արդ գրեցաւ սուրբ աւետարանս ի թուականիս Հա- յոց ՌՀԲ. ձեռամբ մեղսամած և փծուն գրչի Աւետիքի ի քա- ղաքն Հալապ ի դուռն սուրբ Քառասնիցն ի դառն և ի նեղ ժամանակիս։ Դարձեալ յիշեցէք ի Քրիստոս զստացող սուրբ աւետարանիս Դիպխիսցի խոճա Մահտեսի Հովադեղն և զկո- ղակիցն Խասխաթունն… Հովադեղն որ գնաց ի Երուսաղէմ և հանդիպեցաւ ի Հալապ, էառ զսուրբ աւետարանս յիշատակ ի դուռն Կաթուղիկէ Սուրբ Աստուածածնին»։

Ձեռագիր մաշտոց

            Գիւղիս հոգևոր հովիւ բարեկրօն Թովմաս քահանայ Տէր-Գրիգորեանցի մօտ կայ մի ձեռագիր մաշտոց, որի յիշա- տակարանից կարողացանք քաղել միայն հետևեալը. «Գրեցաւ գիրքս, որ կոչի մաշտոց, ձեռամբ… թուին Հայոց ՌՃԻ.»։

            Մաշտոցիս առաջին թերթի առաջին երեսին. «Յիսուսի Քրիստոսի ծառայ Աստուծոյ տէր Գրիգորէս գրեցի. ես առէ (գնեցի) մաշտէց (մաշտոցս) ա. Թուման Եղագրցի Մեծ տէր Սարգսի որդի Ապրհամի որդի տէր Գրիգորէս առ էս մաշտէս, որ Փաթալի խանն 1) եկաւ Շուշի ղալին երայ (վերայ) կռւի թւին ՌՄԺ.»։

Փոքր նահատակ

            Կոչուում է այն նորաշէն և կիսատ մատուռն, որ կայ գիւղիս արևելեան հանդէպ մի բարձրագոյն բլրի գագաթին վերայ։ Նահատակն վաղուց ամփոփուած է. իսկ մատրանս շէնքն քանիցս նորոգուած է ՛ի հիմանէ։

–––––––––––––––––––––

                1) Ուրմեցի Փաթալի-Խանն։ Տես Գաղտնիք եր. 40։

 

/Էջ 124/

 

Մեծ նահատակ

            Մի քարուկիր մատուռ է, շինուած այն բարձր սարի գագաթին վերայ (2492 ոտք), որ սահման է Աշան, Նոր- շէն և Ղզղալա գիւղերի և որ առանձնացած նայում է Աղուէ գաւառի դաշտի վերայ։ Նահատակի գերեզմանն գտնուում է մատրանս մէջ, որի շրջապատում կան խուցեր։ Երևի թէ փոքր միաբանութիւն եղած է այս տեղ. մինչև ց՛այսօր վար- դապետի տափ (գետին) են անուանում արտավարը, որ կայ մատրանս ստորոտում փոքր ներքև սարալանջին վերայ, որի մէջ կայ մի շուքառան ծառ։ Մատրանս մօտ ևս կայ հան- գըստարան։

            ԽԵ. ՆՈՐ-ՇԷՆ. Հիմնուած է Հացի գիւղի արևելեան կողմում, մի բարձր սարի ստորոտի մօտ. դիրքն արևելահայ- եաց. բնակիչք գաղթած Ղարադաղից, Կիւլստանից, Կուսա- պատից, Բանանց գիւղից և Ծամ-ձորից. հողն բէկական, խիստ սակաւ, անջրդի, բայց այգեւէտ, բարեխառն օդն և կլիման, սննդարար ջուրն, երկար կեանք 95––105. եկեղեցին Սուրբ Յովհաննէս, խիստ վտանգուած, քահանայ մի։ Ծուխ 70. ար. 272. իգ. 205։

            ԽԶ. ՀԱՑԻ ԳԻՒՂ. Հիմնուած է Կղարծի գիւղի հիւսի- սային և Նոր-շէնի արևմտեան կողմում մի խոր ձորի հարաւ- արևելահայեաց լանջի վերայ (լանջիս ետևն––արևմտեան կողմն քարեայ բարձր սար է 1) բնակիչք բնիկ, հողն ար- քունի, բարեբեր, տեղական բերքերն նոյն, բարեխառն օդն և կլիման և գովելի ջուրն, բայց խեղդուած տեսարանն լեռ- ներով, երկար կեանք 85, եկեղեցին Սուրբ Աստուածածին, քարուկիր, կամարակապ, շինուած հասարակութեան ծախքով, քահանայ երկու՝ հայր և որդի։ Ծուխ 143. ար. 545. իգ. 450։

 

ԲՌԻ ԵՂՑԷ (եկեղեցի)

 

            Այսպէս է անուանում ժողովուրդն այն ընդարձակ և հին հանգստարանը և եկեղեցիները, որք կան գիւղիցս ներ-

–––––––––––––––––––––

                1) Որ ունի 3829 ոտք, կոչուում է Պտկեսբերք Վարանդի։

 

/Էջ 125/

 

քև ջրաձորի ձախ ափի ճանապարհի գլխին։ Հանգստարանիս մէջ կայ երկու մատուռ, երեք բեմ և երկու եկեղեցի։ Մա- տուռների և եկեղեցեաց մէջ նստած են յատկապէս վանա- հայրեր։ Կարծում ենք որ Աղուանից թագաւորազների և իշ- խանազների մարմիններն ամփոփուած լինին այս առանձնա- պէս պատրաստուած շինութեանց մէջ և աղօթաւոր վարդա- պետներ կարգուած պաշտօնապէս։ Այսպէս էին Խոթայ, Խաթ- րոց, Գանձասարայ, Եղիշառաքելի, Հոռեկայ և այլն վան- քերն ևս։

            Ա. մատուռն փոքր է և լանջի ստորոտում։ Խաչազարդ է մատրանս արևմտեան արտաքին ճակատն և խոնարհուած ամբողջ գլխի ծածքն, որի դրան հիւսիսային սեմին վերայ.

            «Չ. Շահէն վարդապետ եկեղեցոյս յիշեցէք ի Տէր»։ Ար- տաքուստ դռնից վերև. «…. քահանայ և եղբայր իմ Վար- համ և Վարհայք… ունափա շինեցաք զեկեղեցիս բազում աշ- խատանաւք յեպիսկոպոսութեան տէր Յովհանիսին և տէր Ներ- սիսի յիշատակ հոգոց ազգաց և ծնողաց մերոց, որք կարդայք, յաղաւթս յիշեցէք աշխատողք եկեղեցոյս»։

            Բ. մատուռն, որ ողջամբ կանգուն է, ունի 6 մետր 50 սանթիմ երկարութիւն, 4 մետր 12 սանթիմ լայնութիւն և սիրամարգի պատկերներ և սոյն արձանագրութիւնը. «ԶԽա- չենիկ վարդապետ սուրբ եկեղեցոյս յաղաւթս յիշեցէք ի Քրիս- տոս։

            Ա. բեմն շինուած է Ա. մատուռից փոքր ինչ վերև։ Բեմիս բարձրութիւնն 3 մետր 58 սանթիմ է, լայնութիւնն՝ 3 մետր 22 սանթիմ, հաստութիւնն 1 մետր 85 սանթիմ, որի արևմտեան ճակատում զետեղուած են չորս գեղեցկա- քաւդակ խաչարձաններ։ Հազար ափսո՜ս, որ ժամանակի մշտա- գործ մուրճն հարուածելով եղծած և թափած է խաչարձա- նիս ընդարձակ արձանագրութիւնը, այսու ամենայնիւ արտագ- րում եմ պակասները լցուցանելով կէտադրութեամբ։

            «ՆԱ. թիւս….. տէր Վարթ….. ի տարին Ի. ժամ….. աղտատե…….. անէաքս….. մեր սու……. աղաչեմ»։

 

/Էջ 126/

 

Հիւսիսային կողմի վերայ.

            «Ես Խաչենե.. կանգնեցի վարդապետ սուրբ նշանաւս որդի Վարհամա, որք կարդէք (կարդայք) յաղաւթս յիշեցէք ի Քրիստոս»։

            Բ. բեմն շինուած է առաջնոյն հարաւային կողմին մօտ, որ ամեն ինչով նման է Ա-ին.

            «…………… իւբո մա…… Մխիթարո ո՞վ այ- րեցայ…. բենա… ասվաքչին զիսն պատյի.. տէր.… Սնպա- տա ոչ յիսա զգերլելոց….. ի թաբա է մին պետ…. ի մինսն պատ…… սուրբ աղաւթս ձեր….»։

            Գ. Բեմն, որ փոքր ինչ հեռի է Բ-ից, յար և նման է միւսերին. թափուած են իւր միջի երկու խաչերի նախշերն և տեղ տեղ արձանագրութեան բառերից գրեր.

            «Թվ. ՉԺ. Թ… ի կաթուղիկոսութեան տէր ըստեփաննո- սի և յեպիսկոպոսութեան հայր տէր Ներսէսի Աստուծով մեր եղբարցս… ուց այդ եղայ Վարդս.. այար կաթ…. րամիկս.. յորդեացս….. և ծնողաց մերոց… ազգականաց… բար….»։

            Ա. Եկեղեցին հիմնուած է հանգստարանիս հիւսիսային կողմում, բարձր հարթակի վերայ շինուած սպիտակ անտաշ քարով։ Ունի և գաւիթ իւր արևմտեան կողմին կից, եր- կուսն միասին չափելով երկարութիւնն 14 մետր 75 սան- թիմ, լայնութիւնն 8 մետր 20։ Ունի և սոյն արձանագրու- թիւնը.

            «Թվ. ՉԺԹ… ի տէրութեան…. տր Ստեփանոսի յե…. սիսի (յեպիսկոպոսութեան Ներսիսի) Ես մխիթար որդի… կանգնեցի զխաչս»։

            Բ. Եկեղեցին, առաջնոյն արևմտեան կողմում մի քանի քայլ միայն հեռի. փոքր է ևամրաշէն։ Շատ կարելի է որ պատուաւոր ամփոփեալներ լինին եկեղեցեացս և մատուռնե- րիս մէջ և մանաւանդ գաւթումս, բայց ծածկուած լինին թափուածքների ներքև, քանզի խիստ ամնաքուր են յատակ- ներն։ Արձանագրութեանց մեծ մասն եղծուած են թէ՛ տա- պանաքարերի և թէ՛ խաչարձանների վերայից։ Թողում ասել

 

/Էջ 127/

 

ջարդած, կոտրած և փշրած շիրմաքարերը, որոց թիւն խիստ մեծ է և որոց վերայ կան արձանագրութիւններ, բայց ան- վերծանելի, զի անյայտացած են կոտորներն։ Վերջին եկեղե- ցուս մօտերքում մի ջարդուած քարի վերայ.

            «Այս է տապան խմիշի որդուն Սարքիսին. էն ժամա- նակն որ Պապա Ուշաղին թվ. ՌՃՀԴ. որ եկն, ես թապուդի առաջք տուսդ իլի (դուրս ելայ). այանին ճդովն (պարանոց) սպանեցէն, հերքերանցս Աթային, Հերփքիս 1)»։

            ԽԷ. ԱՎՏՈՒՌ ԳԻՒՂ. Հիմնուած է Հացի գիւղի արև- մտեան կողմում մի ձորի երկու լանջերի վերայ. բնակիչք բնիկ. հողն բէկական, անջրդի, բազմարդիւն և պտղաւէտ, պատուական օդն, կլիման և ջուրն. երկար կեանք 90. եկե- ղեցին սուրբ Աստուածածին, կամարակապ, որը իւրեանց ծախքով շինել տուած են մեծ. Սարգիս-բէկ և Յարութիւն-բէկ Ղազեանց, քահանայ մի։ Ծուխ 125. ար. 477. իգ. 370։

            ԽԸ. ՄԻՒՐԻՇԷՆ. Հիմնուած է Ավտուռի արևմտեան կողմում. դիրքն արևեյահայեաց լանջ, բնակիչք բնիկ, հողն բէկական, տեղական բերքերն նոյն, նմանապէս օդն, կլիման և ջուրն և երկար կեանքն, եկեղեցին սուրբ Աստուածածին, քարուկիր, թաղակապ, քահանան գալիս է Ավտուռից։ Ծուխ 31. ար. 150. իգ. 130։

            ԽԹ. ՄԻՐԻՇԱԼԼՈՒ ԳԻՒՂ. Հիմնուած է Աղուէ գաւա- ռի դաշտաբերանում, բնակիչք տեղափոխուած Բէլուկան քա- ղաքից շատ վաղուց, հողն բէկական, բեղմնաւոր, տեղական բերքերն նոյն, օդն և կլիման ծանր ամրան, երկար կեանք 65––70, եկեղեցին սուրբ Գէորգ, խախտեալ, քահանան գա- լիս է Դահրազից։ Ծուխ 55. ար. 194. իգ. 175։

            Ծ. ՎԱՐԱԶԱԲՈՒՆ 2) ԳԻՒՂ. (Արանզամի) Հիմնուած է

–––––––––––––––––––––

                1) Հարկ է բացատրել արձանագրութիւնս մթութիւնը, որ է այսպէս ըստ մեր կարծեաց. 1725-ին Սարգսի վախճանուած ժամանակ Արցախիս վերայ զօրքով եկաւ Պապա-Ուշաղին, ես դիմաւորեցի, բայց սպանեցին մայրս, հօրաքոյրերս––Աթայ և Հերիք։

                2) Ոմանք կարծում են թէ այս եղած է Առանի ամարանոցն, նոյնպէս և Վարազ––Տրդատ և Վարազ––Գրիգոր իշխանների, վասն որոյ կոչուած է Վարազաբուն––բուն Վարազ––Տրդատ իշխանի բնակութեան տեղին։

 

/Էջ 128/

 

Ա. լեռնագօտու Աղուէ գաւառի դաշտաբերանի վերայ կա- խուած՝ արևելահայեաց վերջին լանջի վերայ. բնակիչք գաղ- թած Պարսկաստանի Ղարադաղ նահանգից. հողն բէկական, տեղական բերքերն նոյն, պատուական օդն, կլիման և ջու- րըն, երկար կեանք, 85––90. եկեղեցին սուրբ Աստուածա- ծին, քահանան նոր վախճանեալ։ Ծուխ 155. ար. 540. իգ. 415.

            Տղայոց միդասեան ս. Գրիգորեան ուսումնարան. աշա- կերտ 40, թոշակատու 38, տարեկան ռոճիկ վարժապետին 360 րբլի.։

            ԾԱ. ՓԻՐ––ՃԱՄԱԼ 1) ԳԻՒՂ. Հիմնուած է նոյն սարի արևելահայեաց լանջի վերայ, բնակիչք բնիկ, ոմանք տեղա- փոխուած Ջրաբերդից, սակաւք Հին––Քեաթուկից և Բէլու- կանից, հողն բէկական, անջրդի, այգեւէտ, բայց հացատու, օդն, կլիման և ջուրն նշանաւոր. երկար կեանք 100, եկե- ղեցին սուրբ Աստուածածին, քարուկիր, որը կառուցանել տուած են իւրեանց ծախքով Շուշեցի բարեպաշտ Մահտեսի Շահկեալդին և Փիր-Ճամալեցի հանգուցեալ Բաղդասար Շամ- խալեանն. քահանայ մի։ Ծուխ 146. ար. 475. իգ. 357։

Ղորա ուխտատեղի

            Գիւղիս անդումն է այս անուն ուխտատեղին, այս է երկու փոքրիկ մատուռներ, որոց մէջ, ասում են աւանդա- բար, թէ ամփոփուած են նահատակուած Փիրու և Ճամալի մարմիններն, վասն որոյ ուխտատեղի է յարգուած ո՛չ միայն հայերից, այլ և մահմետականներից։

            ԾԲ. ՆԱԽԻՋԵՒԱՆԻԿ ԳԻՒՂ. Հիմնուած նոյն սարի ա- րևելահայեաց լանջի վերայ, բնակիչք գաղթած են Հին-Նա- խիջևանի կողմից, հողն բէկական, կիսով չափ ջրարբի, տե- ղական բերքերն միևնոյն, բարեխառն օդն և կլիման և սննդա- րար ջուրն, երկար կեանք 80 տարի, եկեղեցին Սուրբ Աս-

–––––––––––––––––––––

                1) Աւանդութիւն. Ասում են. «Հարազատ եղբարք են Փիր և Ճամալ. երկուքն ևս հաստատ մնալով իւրեանց լոյս հաւատքի վերայ՝ նահատա- կուում են անօրէններից։ Յետոյ երկու եղբարցս անուամբ կոչուում է գիւղս Փիր-Ճամալ։ Իսկ սոցա քոյրն նահատակուած է Նախջուանիկ գիւղի հիւսի- սային կողմում»։

 

/Էջ 129/

 

տուածածին, քարուկիր բայց խախտուած, քահանայ երկու։ Ծուխ 193. ար. 618. իգ. 521։

Նահատակուհի

            Գիւղիս և Ասկերան բերդի միջև կայ մի ուխտատեղի, որի մասին ինչպէս ասացինք, Փիրու և Ճամալի քոյրն է, որ- պէս վկայում է աւանդութիւնն։

            ԾԳ. ՆՈՐ-ՔԵԱԹՈՒԿ. Հիմնուած է միևնոյն սարի հիւ- սիսահայեաց լանջի վերայ, Ասկերանից բարձր մի ձորի գըլ- խին, բնակիչք ամենամեծ մասամբ տեղափոխուած Հին-Քեա- թուկից, հողն արքունի, կիսով չափ լեռնային և անջրդի և կիսով չափ հովտային և ջրարբի (Գարգար գետակից), տեղա- կան բերքերն նոյն (չիք այգի, առատ են թթենեաց պար- տէզներն), օդն, կլիման և ջուրն վնասակար, տենդաբեր և մահատու, երկար կեանք արականաց նկատմամբ 50, այրի կանայք բազմաթիւ, եկեղեցին Սուրբ Աստուածածին. քարու- կիր, կամարակապ, քահանայ մի։ Ծուխ 25. ար. 60. իգ. 64։

            Հին-Քեաթուկ. Մօտ կէս մղոնաչափ վերև է աւերակս, որ ունի ընդարձակ ծաւալ։ Աւանդութիւնն ասում է թէ 400––500 ծուխ եղած է Հին-Քեաթուկս, բայց ներկայ դա- րուս սկզբում՝ ստիպեալ սովի և ժանտախտի անողորմ երե- սից՝ գաղթում և տեղափոխուում են զանազան տեղեր, որ- պէս տեսանք։ Այժմ մնում է աւերակ եկեղեցին և մեծ հանգստարանն։

            Սպիտակ-Հէօլ (ուլ այծի) այսպէս է անուանուում այն աւերակ եկեղեցին, հանգստարանն, որ գտնուում է Հին-Քեա- թուկի մօտ։ Ուխտատեղի են նոյնպէս թէ՛ աւերակ եկեղեցիս և թէ՛ Զինաւոր կոչուածն, որ փոքր ինչ վերև է իւր հան- գըստարանով Սպիտակ-Հէօլիցս։

            ԾԴ. ԴԱՀՐԱԶ-ԳԻՒՂ. Հիմնուած է Միրիշալլուից բաւա- կան վերև, դիրքն արևելահայեաց, բնակիչք բնիկ, հողն բէ- կական, տեղական բերքերն նոյն (այգի չունին), պատուական օդն, կլիման և ջուրն, երկար կեանք 95––100, եկեղեցին Սուրբ Աստուածածին, որ շինուած է հանգուցեալ Դաւիթ

 

/Էջ 130/

 

Ադամեանի և Բաղդասար Սողոմոնեանի ծախքով, կամարա- կապ և գեղեցիկ, քահանայ մի։ Ծուխ 65. ար. 249. իգ. 214։

            ԾԵ. ՔՌԱՍՆԻ ԳԻՒՂ. Հիմնուած է նոյն իսկ Պողրխան սարի հիւսիսային ստորոտում, բնակիչք բնիկ, հողն բէկա- կան, տեղական բերքերն նոյն (բացի այգուց և բոժոժից), բարեխառն օդն և կլիման և սննդարար ջուրն, երկար կեանք 80, եկեղեցին Սուրբ Հռիփսիմէ, քարուկիր. քահանայ մի։ Ծուխ 50. ար. 207. իգ. 168։

            ԾԶ. ԴԱՇՈՒ ՇԷՆ. Հիմնուած է Քռասնու արևմտեան կողմում, դիրքն արևմտահայեաց, բնակիչք բնիկ. հողն ար- քունի, աւազուտ, անօգուտ. տեղական բերքերն՝ ցորեն, գարի և կորեկ, բարեխառն օդն և կլիման և անվնաս ջուրն. եր- կար կեանք 70––75, եկեղեցին Սուրբ Աստուածածին, քա- հանայ մի։ Ծուխ 40. ար. 245. իգ. 125։

            Սուրբ Սրաբեկ. Ուխտատեղի նահատակ գիւղիս հիւսի- սային կողմում։ Թափուած քարերից երևում է, որ հնուց մատուռ եղած է Նահատակիս վերայ, բայց կործանուած է հիմնայատակ։ Այժմ ծերունի ծառերի փառաւոր հովանու տակ շարուած են չոր քարեր իբր պատ, որի մէջ դրուած է մի հնաշէն քարեայ խաչ միջակ մեծութեամբ՝ յենած մի մեծ ծառի։ Ահա խաչս է ուխտատեղի, որի ուխտաւորն ամառ, ձմեռ անպակաս է, մանաւանդ Շուշուց, որ շատ հեռի չէ։ Նշանաւոր է արդարև Սրաբեկիս աղբիւրի ջուրն, որի մօտ կայ մի քանի սենեակ։

            Ներքի-շէն և Սողոմոնի շէն աւերակներն, որոց բնա- կիչք փոխադրուած են Շուշի 1860-ին, կան Գարգար գետա- կի աջ ափի բարձրութեան վերայ։ Սակայն տակաւին մնում են Ներքի-շէնի կիսաւեր եկեղեցին, հանգստարանն և թթենի ծառերն։

            ԾԷ. ԴՌՆԱՎԱՐԶ ԳԻՒՂ. Հիմնուած է Պողրխանայ սա- րի հարաւ արևմտահայեաց լանջի վերայ, բնակիչք բնիկ, հողն արքունի, աւազուտ, անջրդի և սակաւ արդիւնաւէտ, տեսարանն գովելի, տեղական բերքերն նոյն բացի այգուց,

 

/Էջ 131/

 

պարտիզից և բոժոժից, ամրան ջերմ օդն և կլիման, պա- տուական ջուրն, երկար կեանք 90––100, եկեղեցին Սուրբ Աստուածածին, կառուցեալ երկու կամարների վերայ, երկա- րութիւնն 17 մետր 60 սանթիմ, լայնութիւնն 8 մետր 90 սանթիմ, հիմնարկուած Հայոց ՌՄՂ. թուականին, քահա- նայ երեք։ Ծուխ 128. ար. 466. իգ. 362։

            Տղայոց միդասեան ուսումնարան, աշակերտ 65, թոշա- կատու 60, տարեկան վարժապետին 250 րուբլի։

Աղին նահատակ

            Գիւղիս հիւսիային կողմում մի բլրակի վերայ անտաշ քարով շինուած է շատ հնուց մի փոքրիկ եկեղեցի, որ կո- չուում է այս անուամբ։ Երկարութիւն 7 մետր 94 սանթիմ, լայնութիւն 5 մետր 12 սանթիմ։ Խաչազարդ է բեմի ժո- ղովորդահայեաց երեսն և հանգստարան եկեղեցուս շուրջն, ուր կայ և մի սենեակ, իսկ բլրի վարի կողմում գիւղատեղի։ Խաչարձանին վերայ, որ թեքուած է տաճարիս արևելեան կողմում. «Ես Սահակ կանգնեցի զխաչս»։ Սենեկի վերայ. «Ես Աղամս Աստուծով սուրբ խաչս կանգնեցի»։

Բեմ

            Եկեղեցուցս փոքր ինչ վերև է սրբատաշ չիչ քարով շի- նուած բեմն, որ ունի երեք մետր լայնութիւն, 2 հաստու- թիւն և 5 մետր բարձրութիւն։ Բեմիս արևմտահայեաց ճա- կատում զետեղուած է երեք գեղեցկաքանդակ և նրբագործ խաչարձան, որոց վերև գրուած է.

            «Թվ. ՇԻ. կամաւ ամենակալին Աստուծոյ ես… Գրի- գոր… Աստուծոյ միաբան եղբարքս լա… զխաչս իշխանու- թեան.. և հայրապետութեան.. Օհանէսի տէր Ներսէսի ո… աղաւթեցէք»։

            ԾԸ. ՇՕՇՈՒ ԳԻՒՂ. Հիմնուած է մի հիւսիսահայեաց ձորի աջ ու ձախ լանջերին վերայ, որ կայ Շուշի քաղաքի արևելեան և Դռնավարզի արևմտեան կողմում, Գարգար գե- տակի հարաւային օժանդակ վտակի աջ կողմի բարձրութեան վերայ. բնակչաց փոքր մասն բնիկ, մեծ մասն տեղափոխուած

 

/Էջ 132/

 

Մէլիք-Բաղու հետ Ծոթից, մի քանի ծուխ Ջրաբերդից և մի ծուխ Պարսկաստանից, հողն արքունի, ամենասակաւ, անջրդի և նուազ արիւնաբեր, տեղական բերքերն նոյն, կայ և թթենի, օդն, կլիման և ջուրն պատուական. երկար կեանք 100. եկեղեցին Սուրբ Ստեփաննոս, կառուցեալ երկու կա- մարների վերայ, երկարութիւնն 17 մետր 50 սանթիմ, լայ- նութիւնն 10 մետր 60 սանթիմ, քահանայ երեք, հիւսիսա- յին կամարի վերայ ներքուստ «ՌՃԻԸ»։

            Դրան ճակատակալ քարին վերայ.

            «Փոքր ծոթով ուր դա.. հասայ քև Տէր. ոտարք շինեցաք զՍորւբ Ամենափրկիչ եկեղեցիս յիշատակ հոգոց մերոց և ննջե- ցելոց ի հայրապետութեան Աղուանիցս տեառն Երեմիայի.. և ի մերոցս նահանգի աթոռն, որ Ղույ (?) տէր Գրիգոր և տէր Դաւիթ եպիսկոպոսաց. ես մեղաւորս տէր Դաւիթ էրեցս եղէ պատկառ յիշ (ատակի) ի Տէր հանդերձ ԺԵ. քահանայիւ, զտէր Առաքել քահանայն յիշեցէք ի Տէր, ՌՃԴ. էր, յաղաւթս յիշեցէք։ Տէր Յիսուս Քրիստոս Աստուած ողորմեա ննջեցելոցն»։

            Երևւի թէ Սոթից և Մազրայից եկած ոտարք––օտարք––հայերն շինած են եկեղեցիս Ամենափրկիչ անուամբ, բայց օծողն անուանած է Սուրբ Ստեփաննոս։ Ծուխ 367. ար. 1248. իգ. 1100։

            Հին-եկեղեցի. գիւղիս հիւսիսային հանդէպ ձորի միւս կողմում կայ մի հնաշէն և խարխլուած եկեղեցի, որի արև- մտեան լուսամտի մէջ մի խաչքարի վերայ։ «Թվ. ՋԷ. (1458) ես Ղոչ սարկաւագ գոյարեցի (կանգնեցի՞) խաչս Ազիզա մաւր իմ»։ Վաղեմի և ընդարձակ հանգստարան է եկեղեցուս շուրջն։

Պըլը-Պուղու գերեզմանն.

            Գիւղիս արևմտեան կողմում, մի փոքր քարայրի մէջ, որ գրեթէ սահման է Շօշու գիւղի և Արկաթալու շէնի հողե- րին, ամփոփուած է Պըլը-Պուղու մարմինն, որ զուարճաբան էր Մէլիք-Շահնազար Գ-ի մօտ։

            ԾԹ. ԱՐԿԱԹԱԼՈՒ ՇԷՆ, Հիմնուած է Պըլը-Պուղու գե- րեզմանի հարաւ-արևմտեան կողմում մի հովտանման ձորա-

 

/Էջ 133/

 

կում, որ շատ հեռի չէ. բնակիչք բնիկ. հողն արքունի. տե- ղական բերքերն նոյն, սննդարար օդն, կլիման և ջուրն, եր- կար կեանք 80––90. եկեղեցին Սուրբ Աստուածածին. քա- հանայ մի։ Ծուխ 26. ար. 120. իգ. 108։

            Կ. ՀԻՒՆՈՏ ՇԷՆ (հուն պտղի անուամբ) Հիմնուած է Գարգար գետակի հարաւային օժանդակի ձախ ափի վերայ, մի սարսափելի խոր ձորում, որի գլխին է Շուշի քաղաքն և խիստ նեղ է հօրիզօնն. բացի ջրաղացներից չունին ուրիշ և ոչինչ։ Ծուխ 19. ար. 70. իգ. 60։

 

ՀՈՒՆՈՏԻ ԿԱՐԱՆ (քարայր)

 

            Երկար դարերի ընթացքում օժանդակս միջից ճեղքած է այն ապառաժ քարեայ սարը, որ միացած է եղել Շուշու սարի հետ։ Հետզհետէ խորացնելով այս ջրատար ճեղքը շի- նած է մի կատարեալ անդունդ։ Նեղ, խոր և ահարկու ճեղ- քուածքիս երկու կողմերն ձևացած են անձեռագործ, բայց յաւիտենական պարիսպներ։ Օժանդակ վտակիս ձորին երկու կողմերում ևս կան շատ քարայրներ, որոց առաջինն գտնու- ում է Հունոտի մօտ, օժանդակիս աջ ափի բարձրութեան վերայ։ Մի նեղ, զառիվեր և միանգամայն վտանգաւոր քա- րեայ կածան առաջնորդում է դէպի քարայրն։ Սոսկալի է կածանիս վտակի կողմն. Տէրն մի՛ արասցէ, եթէ սահեց կամ մի փոքր ծռուեց ոտքդ, թաւալգլոր կորած ես մութ անդըն- դում։ Քարայրիս առաջին մուտքն որ քարուկիր է, ներկա- յացնում է պահապանի կամ դռնապանի բնակարան, երկրորդ տեղն ծառաների, իսկ երրորդն ընդարձակ և գեղեցիկ քա- րայր է, որ է իշխողի բնակարանն։ Քարայրիս մէջ կայ և ազնիւ ջուր։

            ԿԱ. ՔԱՐԻՆ-ՏԱԿ ԳԻՒՂ. Հիմնուած է Շուշի քաղաքի հարաւային ստորոտում, նոյն օժանդակի ձախ ափի վերայ, մի խոր ձորում. բնակիչք տեղափոխուած Բերդաձոր գաւառի Խցաբերդ գիւղից. հողն արքունի, բայց կարի սակաւ և նուազ արդիւնաբեր. տեղական բերքերն ցորեն, գարի, կորեկ, գար- նանի, սորեկ, հաճար, թթենի, ունին և ջրաղացներ, բարե-

10

 

/Էջ 134/

 

խառն օդն և կլիման, պատուական ջուրն, բայց խեղդուած տեսարանն և նեղ հօրիզօն. երկար կեանք 80––85. եկեղե- ցին Սուրբ Աստուածածցն, քարուկիր և հոյակապ, քահանայ երկու։ Ծուխ 174. ար. 625. իգ. 443։

            Բ. Աւանայ-կարան––քարայր––որ կայ գիւղիս հիւսիսա- յին հանդէպ Աւանայ քերծում։ Մուտքն կլորակ է, բայց դժուարաւ բարձրանալի. խիստ խոր, սոսկալի մութ և բաւա- կան երկար է քարայրս, որի ծայրն հասնում է համարեա՛ թէ մինչև Շուշու տակն, այս է Կոհար-աղայի տան տակն։ Առանց լապտերի անհնարին է մտնել և յառաջ գնալ, քա- րայրիս բռնաշունչ հողմն անցուցանում է մոմը։ Քարայրիս խորքումն ևս կայ ջուր (16)։

            Գ. Ալեքսանայ ղուզուն կարան

            Դ. Եուղունիկի կարան (աղաւնու քարայր). որք կան նոյն օժանդակի աջ կողմի բարձր լանջերի վերայ։

 

ԱՄԱՐԱԹՆԵՐԻ ՇԻՆՈՒԹԻՒՆ 1)

 

            Դարձեալ դժուարամատչելի և հին քարայրներ են, որոց առաջքն պատուած են տեղ տեղ և գտնուում են նոյնպէս նոյն վտակին աջ կողմի բարձրութան վերայ։ 1886 թուին մի կատաղի վագր գալիս և մտնում է քարայրներիս մէջ. ան- յայտ մնում է մի քանի օր, ապա յայտնուում և սարսափ տարածում առհասարակ գիւղականաց և քաղաքացիների վե- րայ, ապա անսպասելի կերպով յանկարծ մի գիշեր յայտնուում է Գանձակում և վերջապէս մի օր սպանուում Ջաբրայէլում։

            Պակաս չեն աւերակ գիւղեր, եկեղեցիներ և հանգստա- րան Զառիստում և սորա շրջականերում։

 

ԳԱՒԱՌԻՍ ԲԵՐԴԵՐՆ.

 

Ա. ԲՐԴԱՀՈՆՋԻՆ (բերդաունչ) ՂԱԼԱ (3300)

 

            Չորս կողմերից առանձնացած և ձուաձև բարձրացած մի սար է բերդատեղիս, որ կայ Ներքին-Թաղավարդի արևելեան

–––––––––––––––––––––

                1) Նշանակում է ապարանների շինութիւն։

 

/Էջ 135/

 

հանդէպ, որի արևմտեան, հարաւային և արևելեան կողմերն սեպացեալ վիմահերձեր են գագաթին մօտ, իսկ հիւսիսային կողմն սարսափելի զառիվայն։ Զառիվայր կողմովս վիմահեր- ձից վիմահերձ ձգուած է կրկնապարիսպ, արտաքին պարիսպն ունի և բուրգեր։ Ամրոցս ունի միայն մի դուռն արևելեան կողմից, որից մտնելով ուղին պտտուում է հիւսիսից, ապա մըտ- նում միջնաբերդն։ Այժմ գրեթէ անվնաս մնում են պարիսպ- ներն ամուր շինութեան պատճառաւ։ Բերդիս մակերևոյթն չունի հարթութիւն, այլ անհարթ է սարի ձևովն։ Միջնա- բերդում նշմարուում են բնակարանների շատ բակեր։ Ար- ժանի է բերդս անառիկ տիտղոսին. միայն ափսո՛ս որ չունի ջուր իւր մէջ։ Բայց բերդիս արևելեան ստորոտում կայ մի աղբիւր, որի ջուրն աննման է։ Ահա ջրիցս բերած և լցրած են այն աւազանների մէջ, որ կան բերդումս։ Այժմ անտա- ռապատ է թէ՛ բերդիս ներսի և թէ՛ դրսի կողմերն։

            Բ. Բերդն է Աւետարանոցն, որի մասին արդէն խօսած ենք։

            Գ. Բերդն է Ղալին-Խութ (բերդասար) կոչուածն (17), որ ընկած է Կիշու, Մշկապատի և Կիւնի-Ճարտարի միջև։ Բաւական բարձր է բերդասարս (3735), որի հարաւային և արևմտեան կողմերն անմերձենալի քերծեր են, իսկ արևե- լեան և հիւսիսային կողմերն պարսպուած են ամուր պատով առանց բուրգերի։ Այժմ տեղ տեղ աւերուած են պարիսպ- ներն։ Ամրոցիս մակերևոյթն, որ այժմ հերկուում է, տա- նում է մօտ 14 չուալ 1) սերմացորեն։ Հարթ է ամրոցիս մա- կերևութի հարաւային մասն, իսկ փոքր ինչ լանջ՝ դէպի Կի- շի թեքուած՝ հիւսիսային մասն։ Այս մասի մէջ՝ պարսպի ատորոտումն է աղբիւրն, որ ունի գերազանց ջուր, որից տա- րած և լցրած են ջրաւազանները ի պաշար պատերազմի։ Քերծերիս մէջ պակաս չեն քարայրներ։

            Դ. Աղջկայ բերդ (Ղզղալա)

            Աղուէ գաւառում դաշտաբերանի վերայ արձանացած է մի

–––––––––––––––––––––

                1) Մի չուալն հաւասար է 7 փութի։