Կայքէջ, Ծանոթություն, Նախաբան, էջ  1-15,  16-30,  31-45,  46-60,  61-75, 76-90, 91-105, 106-120, 121-135, 136-150, 151-165, 166-180, 181-195, 196-210, 211-225, 226-240, 241-255, 256-270, 271-285, 286-300, 301-315, 316-330, 331-345, 346-360, 361-375, 376-390, 391-405, 406-420, 421-435, 436-450, 451-461

<<<   >>>

 

 

/Էջ 346/

 

թայ Ղուկաս քաջ րաբունապետին…. ի դառն և ՛ի նեղ ժա- մանակիս, որ քրիստոնեայքն խիստ նեղութեան կային. հար- կապահանջութիւն շատացեր էր ՛ի վերայ քրիստոնէիցն. մէկ խարաջ մի Գ. Դ. ղուրիշ կառնին, հա՜նց (այնպէ՜ս) թան- գութիւն, որ չարէք ցորեն ԺԳ. շահի կու առնեն. այս տարի մեռաւ Խոնթքար Մուրատն և թագաւորեց որդի Մահմուտ փաշան….»:

            Սուրբ Գրիգոր մատուռ, շինուած անտաշ քարով, խո- նարհուած է ծածքն, որ գիւղիս արևելեան կողմումն է: Գեղեցկաքանդակ խաչարձաններով քանդակուած է մատրանս ներսն և ուխտի օրն է Աստուածածնայ վերափոխումն:

            Խոզ-մարագ կոչուած տեղում կայ Գիւղատեղի և հան։ գստարան:

            ԺԶ. Վերին-Աղդան. Շինուած է Կարվանսարայի հա- րաւային կողմում Աղդան վտակի աջ ու ձախ ափերի վերայ: Գիւղս բաժանուած է երեք թաղի Ներքին, Միջին եւ Վե- րին. բնակիչք տեղափոխուած են Ներքին-Աղդանից, հողն արքունի, լեռնային և միջակ արդիւնաբեր, պատուական օդն, կլիման և ջուրն, երկար կեանք 100 տարի, եկեղեցին երկու, ներքին թաղենն՝ Աստուածածին1) Վերի թաղինն՝ Նորաշէն (դեռ չունի անուն). քահանայ մի: Ծուխ 90, ար. 686, իգ. 638:

            Գիւղիս արևելեան կողմում, սարի ստորոտում կայ ընդ- արձակ հանգստարան, որի մէջ կան խիստ հին ամփոփեալ- ներ: Տապանաքարերից շատերն ունի խաչարձաններ: Մի անտաշ քարի վերայ, որի խաչարձանն չկայ. «Խաչս բարե- խաւս Սուլթանի Նաւին»: Այլ քարի վերայ. «Խաչս բարե- խաւս Ասպըտէրին ամենայն ննջեցելոց» (բազմախաչ է տա- պանաքարս):

–––––––––––––––––––––

                1) Եկեղեցումս կայ մի մասունք արծաթեայ աջի մէջ, որը՝ հերկելու ժամանակ՝ գութանն հանած է հողի տակից, յայտնի չէ՝ թէ որ սրբի մա- սունքիցն է:

 

/Էջ 347/

 

            «Սուրբ խաչս Ավաքին ամուսին»: սորանից փոքր ինչ վերև է գիւղատեղին և եկեղեցու աւերակն, որ շինուած է եղել մի սեռահարթի վերայ, որի շուրջն պարսպուած է ե- ղել ահագին քարերով: Այժմ մնացած են միայն եկեղեցու և պարսպի աւերակներ:

 

ՍՈՒՐԲ ԿԻՐԱԿԻ ՄԱՏՈՒՌ

 

            Մի միապաղաղ քարի վերայ շինուած է մատուռս, որ կայ եկեղեցու աւերակի հարաւային հանդէպ, ձորի ձախ կողմի սեռի վերայ: Մատուռս, որի չորս պատերն շինուած է անտաշ և թաղն տաշուած քարով, ունի մի խորան, եր- կու խորհրդարան, չորս լուսամուտ, մի դուռն արևմտեան կողմից և մի կաթուղիկէ և 14 մետր շրջապատ, արտա- քուստ չափելով:

Դրան ճակատակալ քարին վերայ.

            «Կամաւն Աստուծոյ, ղանութիւն Արղունին, թագաւո- րութիւն Դեմետրի ես Մկրտիչս շինեցի զեկեղեցիս ծնողաց իմոց և վասն թողութեան մեղաց իմոց. ամեն. թիվ. ՉԼԵ.»: Հիւսիսային սեմ խաչարձանի ստորոտում. «Աստուծով ես Ալափես ետու զմարանս Մարկոս. ՄԽ. (իթար) քահանա ետ ա. պատարագ զգաւիթս ՛ի սուրբ խաչին» (տօնին): Մատրանս շուրջն հանգստարան է, իսկ հիւսիսային կողմում խիստ մօտ կան խուցերի աւերակներ:

            Անանուն մատուռ շինուած միևնոյն սեռի վերայ, փո- քր ինչ վերև մացառուտների մէջ, որ աւերակ դրութեան մէջ է այժմ.

            Քոսի աղբիւր. երկու պատուական ջրով աղբիւրներ են, որք բղխում են աւերակ մատրան ստորոտի ձորից և հոսում սուրբ կիրակի մատրան հարաւային ձորով: Աղբիւրներիս ակների մօտ կայ մի տորոնագոյն խաչարձան, որի մօտ լուացուելով սրբուում են բորոտութիւնից։

 

/Էջ 348/

 

ԼԱՉԻՆ-ՂԱՅԱԻ-ՁՈՐ.

 

            Գտնուում է Վերին-Աղդանի հարաւային սարի մէջ մի ջրաձորի վերի մասումն: Այս մի խորագոյն, հորիզօնն նեղ, անտառապատ, ահարկու և մթնագին ձոր է, որ ունի միայն մի մուտք ջրաձորով-հիւսիսից հարաւ: Վերնամասն գոգա- ւոր է և ամեն կողմերից անմատչելի: Սոյն մասում կան քարայրներ, բայց մին անմատչելի է այժմ քանզի աւերուած է վերելակ կածանն և ոտից կռուաններն: Ահա այս ձորում և այրերում պատսպարուած են շրջաբնակ հայերն և ազատ մնացած Լեկզիների աւերիչ արշաւանքներից և գերեվարու- թիւնից: Երեք տարի առաջ ձորիցս գտած են տասներկու պղնձեայ ափսէ և երկու արոյրէ աշտանակ:

            Անապատ. Մրղուզ սարի արևմտեան ստորոտում, Սալա գիւղի մօտ (այժմ թրքաբնակ է որ կանխաւ եղած է հայաբնակ) կայ մի փոքր վանք անապատ անուն, շինուած սրբատաշ քարով: Բացի անապատից՝ գիւղումս կայ քարուկիր մեծ եկեղեցի և ընդարձակ հանգստարան:

            Գետաշէնում (Չայքեանդ), Թարսա-չայի աջ կողմում, կայ մեծ եկեղեցի և հանգստարան: Մինչդեռ կանխաւ հայաբնակ եղած է, այժմ թրքաբնակ է:

            Հանքային ջուր, որ գտնուում է մօտ կէս մղոնից աւելի վերև նոյն ջրի ձախ ափումն և կոչուում է տաճկ. Ղոթուր-բուլաղ: յար և նման է ըստ ամենայնի ջուրս Շուշուց վերև եղած թթու ջրին:

            ԺԷ. Ներքին-Ճամբարակ. շինուած է նոյն վտակի (Թարսայ-չայի) աջ ափում, հանքային ջրից վերև, բնակիչք բնիկ, հողն արքունի և խիստ սակաւ արդիւնաբեր, քանզի մօտ 8000 ոտք բարձր է սոցա բնակութեան և ցանքսերի տեղերն. տեղական բերքերն ցորեն, գարի, ոչխար, տաւար և գոմէշ. գերազանց օդն, կլիման և ջուրն ամրան. եկեղե- ցին սուրբ Աստուածածին, քահանան գալիս է Վերին-Ճամ- բարակից:

 

/Էջ 349/

 

            ԺԸ. Վերին-Ճամբարակ. շինուած նոյն վտակի աջ կող- մում մի առուակի աջ ափի վերայ. ամենայն ինչ նոյն. եկե- ղեցին սուրբ Աստուածածին, քարուկիր և հին, քահանայ մի:

            Ծուխ (երկու գիւղերում միասին) 67, ար. 550, իգ. 440.

            Գիւղիս արևմտեան հանդէպ վտակի ձախ կողմի բար- ձրութեան վերայ կայ գիւղատեղի, հանգստարան և եկեղե- ցու աւերակ:

            Վիմափոր խաչարձաններ, Գօշ առուի ձախ ափում, Թարսա-չային խառնուրդին մօտ, ճանապարհի գլխին, ապա- ռաժ քերծի ճակատին փորուած է երեք խաչ, երկուսն մեծ և մին փոքր: Մեծերի գլխին. «Գրիգորոյ է». իսկ տակին. «ՈՁԳ. թուին հայոց»:

            ԺԹ. Ղօշայ-վանք-շէն. շինուած է Թարսա-չայի ձախ կողմում հովուի սարի (Չոբան-դաղի 8435 ոտք) ստորոտում, մի արևելահայեաց լանջի վերայ. բնակիչք 1855-ին տեղա- փոխուած են այստեղ Զաւէ գաւառի Կոթ, Դոստլու, Գվեղ և Սռի գիւղերից. հողն վանքապատկան, տեղական բերքերն նոյն, օդն, կլիման և ջուրն պատուական, քահանայ մի, հոգևոր պէտքերն կատարուում են վանքումն.

            Ծուխ 25, ար. 140, իգ. 130.

 

ԳՕՇ-ՄԽԻԹԱՐԱՅ ՎԱՆՔ (59)

 

            Հիմնարկուած է շինիս մէջ մի գեղեցիկ հարթակի վե- րայ. բարձր և անտառապատ լեռներ պատած են վանքիս և շինիս հարաւային, արևմտեան և հիւսիսային կողմերը, բաց է միայն արևելեան կողմն և գոգաւոր խոր փոս վան- քիս և շինիս տեղն: Մենաստանս շինուած է յանուն սուրբ Աստուածածնայ ամբողջապէս տորոնագոյն տաշուած քարով և հոյակապ կառուցեալ չորս բարձրաշէն կամարների վերայ Գանձասար վանքի իսկական ձևով: Վանքս ունի չորս փոքր և մի աւագ խորան, երկու խորհրդարան, տասներեք լու- սամուտ, մի վեղարաձև կաթուղիկէ, երկու դուռն արևմտ- եան և հիւսիային կողմերից. 15 մետր 75 սանթիմ երկարութիւն, 11 մետր 50 սանթիմ լայնութիւն։ Շարժից

 

/Էջ 350/

 

վնասուած են արտաքուստ արևելեան որմն, կաթուղիկէն և տեղ տեղ սալկախն. իսկ ներքուստ արևմտեան և հարաւայ- ին կողմերն:

 

Աջակողմեան դասի Բ. խորանի ճակատին.

 

            «՛ի ՈԽ. թուին զկնի չորս ամաց առնլոյ զԵրուսաղէմ Սալահադինին՝ սկսեալ եկեղեցիս սուրբ ի նորս Գետիկ և կատարի ամս է, ՛ի խանգար զատկին յունաց ձեռամբ վար- դապետին Մխիթարայ ՛ի հայրութեան Վարդանայ, ձենտու- ութեամբ բարեպաշտ իշխանին Վախտանկայ և նորին զուգա- կցին Արզու խաթունին, և նորին եղբարցն Սմբատայ, Վասա- կայ և խորթն1) Գրիգորոյ և նոցին զաւակացն: Լիցի նոցա պատարագ յեկեղեցիս ՛ի տաւնի սուրբ Աստուածածնին Գ. աւուրն. բայց զԱ. Հասանայ հաւրն Վախտանկայ. Ա. մաւրն նոցին Մամին և Ա. հաւրն Արզու խաթունին Քրդին բարե- պաշտի անխափան»:

 

Աւագ խորանի վերայ

 

            «Յուսով ողորմութեան Աստուծոյ ես Ճարս որդի պարոն Ումիկին, թոռն Ճարին, աշխարհաւ Մանածկերտացի յաշ- խարհակալութեան Ղարա նուին ՛ի թագաւորութեան վրաց Դեմետրի Բագրատունոյ իմ հայրն Ումիկ գնեալ էր զԳետիկ ի ԽՌ. կարմիր տուգատի. ես Ճարս գրեցի զՀովս (գեղս) իւր ամեն սահմանաւք ի դառն ժամանակի, որ հայրենիքն աժան էր և ոսկին թանկ. ԴՌ. կարմիր դուգատ տուի Գետկայ Աս- տուածածնին իմ հոգոյ տանս յիշատակ անջնջելի իմ ծնողացն Ումիկին և Թագուհւոյ, ինձ և իմ որդեացն Արղութիւն և իւր եղբարցն, առաջնորդութեամբ Ղասապ վարդապետին. և մի- աբանքս սահմանեցին զաւագ Ե. շաբաթ աւրն, և զատկի աւրն զամէն եկեղեցիքս պատատագ որչափ մեք կենդանի եմք՝ մեր ծնողացն լինի, և յետ ելից մերոց յաշխարհէս՝ մեզ լինի:

–––––––––––––––––––––

                1) «Վախթանկայ Խաչենւոյ տեառն Հաթերքոյ, և եղբարց իւրոց՝ Գրիգորոյ և Գրիգորիսի և Խոյդանայ և Վասակայ» (Կիր. եր. 125 տպ.՛ի Մոսկ. 1858):

 

/Էջ 351/

 

Արդ՝ ով այս գեղս հանել ջանայ յայս եկեղեցւոյս, կամ զիմ յիշատակն խափանէ ով ոք և իցէ, որ լինիցի ի ծննդոցն Ադամայ, եղիցի նզովեալ չլբ.»:

            Վանքս ունի և գաւիթ, որ կառուցեալ է չորս մի- ապաղաղ և բոլորակ սիւների և ութ կիսասիւների վերայ տաճարի արևմտեան կողմին կից նոյնպէս սրբատաշ քարով: Գաւթի կեդրոնի ուղղութեամբ շինուած է մի ութանկիւնի գմբէթ իբր երդիկ: Գաւիթս ունի չորս [չ-ն և ո-ն բնագրում շրջված են - Ա. Դ.] խորան. տասնևմի լուսամուտ, մի երդիկ, երկու դուռն, 15 մետր 79 սանթիմ երկարութիւն (հիւսիսից հարաւ) 13 մետր 40 սանթիմ լայ- նութիւն: Արեւմտեան դրան վերայ. «….. Եցի ես որ- դի Գայլաձագին միաբանեցայ սուրբ Աստուածածնիս. հաստա- տեցին մեզ Դ. պատարագ ի տաւնի Յովհաննու Կարապետին զկնի յայտնութեան զԱ. իմ հաւրն Գայլաձագին, զԱ. իմ մաւրն Մամաքին. զԲ. իմ եղբարցն Բուսլանին և Աղբերկանն. կատարիչքն աւրհնին յԱստուծոյ ի թվ. ՉԽԲ.»:

            Երկրորդ վանք. որ կոչուում է սուրբ Գրիգոր Լուսա- ւորիչ , պատկից է գրեթէ սուրբ Աստուածածին վանքին հարաւային կողմին: Շինուած է յար և նման մեծ տաճարի ձևով, բայց առանց գաւթի: Սուրբ Գրիգորս ունի 11 մետր 90 սանթիմ երկարութիւն, 9 մետր 12 սանթիմ լայնութիւն, բայց քանդուած է ամբողջ կաթուղիկէն, խորանի կամարի վերի քարերից մի քանիսն, հարաւային կողմի երկրորդ կա- մարի քարերից մի քանիսն և սալկախներ: Աւագ խորանի վերայ.

            «Շնորհիւն Աստուծոյ և կամակցութեամբ եղբարցս և միջնորդութեամբ տէր Գրիգորիսի գրեցաւ յիշատակ եղբաւրս մերոյ Պետրոն Արտաւազայ. միաբանք սուրբ ուխտիս սահ- մանեցաք ՛ի տաւնի Դաւթի և Յակոբայ մատուցանել պատա- րագ ամենայն եկեղեցիքս զկէսն Արդաւազայ և զկէսն ամուս- նոյն իւրոյ Աւթային, որ խափանէ դատի ՛ի տեառնէ»:

Հիւսիսային փոքր խորանի դրան վերայ.

            «Ի տաւնի սուրբ խաչին Ա. աւրն պատարագ Խաչատուր

 

/Էջ 352/

 

վարդապետին և եղբարց իւրոց և ծնողացն, զի նոցա ընչիւք շինեցաւ խորանս»:

 

Հարաւային փոքր խորանի դրան վերայ

 

            «Ծառայն Աստուծոյ Գերգ (Գէո՞րգ) և ամուսին իւր Կա- տայ և զաւակունք նոցին շինեցին իւրեանց ընչիւք զխորանս. Բ. աւր պատարագն նոցա է ՛ի տաւնի սրբոցն Գէորգայ. խափանողքն դատին ի Տեառնէ»:

 

Տաճարիս դրան ճակատակալ քարին վերայ

 

            «Յուսովն Աստուծոյ Բ. եղբարքս Մարտիրոս և Գրիգոր, և ամուսին Թամար միաբանեալ Եփրեմաւ շինեցաք զեկեղեցիս, վասն որոյ տնկեցաք և զայգիսն. տէր Յովհաննէս և միաբանքս ետուն նոցա պատարագ զեկեղեցիս Բ. տաւնն սրբոյն Գրիգո- րի զԵ. խորանս Մարտիրոսի, Գրիգորի, Փիրաժի, Թամարին, Նազխաթունին և Մատթէոսի անխափան. կատարիչքն աւր- հնին յԱստուծոյ ՈՁ»: (Արևի ժամացոյց տաճարիս հարաւային արտաքուստ որմի վերայ):

            Երրորդ տաճար Սուրբ Կարապետ, որ համարեա թէ կից է մեծ տաճարի գաւթին հարաւային որմին: Այս ևս շինուած է համակ սրբատաշ քարով մի կամարի վերայ։ Քանդակազարդ են բեմն և խորհրդարաններն և զոյգ լուսա- մուտներ ունի մեծ խորանն: Տաճարս ունի երկու փոքր և մի մեծ խորան, հինգ լուսամուտ, մի դուռն, 6 մետր 90 սանթիմ երկարութիւն, 5 մետր 38 սանթիմ լայնութիւն:

 

Տաճարիս հարաւային որմի վերայ արտաքուստ

 

            «Ի ՈՁԶ. ես Գրիգոր որդի Ս…. միաբանքս ետուն զաւագ խորան եկեղեցւոյս ինձ պատարագ….»: Խախ- տուած են սուրբ Կարապետիս հարաւային որմի արտաքին երեսի քարերն և թափուած մի քանիսն սալկախի հետ:

            Սուրբ Կարապետիս դրան աջ ու ձախ կողմերում ար- տաքուստ դրուած են երկու քարեայ ականաւոր խաչարձան-

 

/Էջ 353/

 

ներ, որք գրաւուոմ են այցելուների ուշադրութիւնը իւր- եանց սխրալի քանդակագործութեամբ: Հարաւային կողմինն կոտորուած է ստորոտի մօտից. անվնաս է հիւսիսայինն, որի ստորոտում քանդակուած է. «Պաւղոս» որ է շինող վար- պետի անունն:

 

ԶԱՆԳԱՏՈՒՆ

 

            Եռայարկ և բարձր շինութիւն է, որ գրեթէ պատկից մեծ տաճարի գաւթի հիւսիսային կողմին: Մարանատուն է գետնայարկն, որ պատերի արտաքին երեսներն շինուած են ահագին անտաշ քարերով: Միմեանց միջով անցած են չորս կամարներ, որոց ոտքերն հաստատուած են չորս պատերի մէջ զետեղուած ութ կիսասիւների վերայ հիանալի ճար- տարապետութեամբ: Գետնայարկս, որի յատակն լի է ահա- գին քարուկիր հորերով-տաքարներով, ունի վեց լուսամուտ և մի դուռն: Միջնայարկն գաղտնի պահարան է: Խաչաձև շինուած է վերնայարկն, որ ունի մի դուռն հարաւային կողմից, երկու փոքր սեղաններ Գաբրիէլ և Միքայէլ հրեշ- տակապետաց անուամբ արևելեան կողմում մի լուսամուտ (միջնասիւնով զոյգ լուսամուտ) հիւսիսային և մի արևմտեան կողմից: Մուտքի առաջ կայ մի ծակ, որից ներս մտնելով մարդ գտնում է զինքը թանձրամած խաւարի մէջ: Ահա այս է միջնայարկ գաղտնի պահարանի դուռն: Այժմ խո- նարհուած է զանգատանս կաթուղիկէն:

            Արձանագրութիւն. «Կամաւն Ամենակալին Աստուծոյ ի թվիս ՉԽ. մենք երկու եղբարքս Դասապետ վարդապետ և Կա- րապետ եդաք հիմն և ՛ի վերայ եդաք զանգակատուն և եկե- ղեցի յանուն հրեշտակապետացն Գաբրիէլի և Միքայէլի սա- կաւ ընչիւք մերովք և քեռոյն մերոյ Իգնատիոսի. արդեամբք բազմաւք եդաք և պարիսպ շուրջ եկեղեցեաւքս և այլ աշխա- տութիւնս ըստ մերում կարի: Սարգիս վարսապետն հայր վա- նիցս և միաբանքս հաստատեցին զատկին և ճրագալուցին պա- տարագ, յոր եկեղեցին Դասապետ վարդապետին և Կարապե-

 

/Էջ 354/

 

տին սահմանեսցին: Արդ աղաչեմ զամենայն ժառանգաւորսդ յիշման արժանի արարէք զամենայն աշխատեալսն ՛ի սմա, ևս առաւել Զաքէոսն և Գրիգորն»:

            Սեղանատունն. որ ընդարձակ շէնք է և որի գլուխն ամբողջապէս խոնարհուած է այժմ. պատկից է զանգատան գետնայարկի արևմտեան և գաւթին [գ-ն և ա-ն բնագրում շրջված են - Ա. Դ.] հիւսիսային կողմերին: Ջորս պատերն շինուած են անտաշ մեծ մեծ քարերով. եր- կարութիւնն է 17 մետր և լայնութիւնն 12: Ուսանողաց և միաբանից թիւն թէ որքա՜ն մեծ եղած է, դիւրաւ կարելի է մակաբերել սեղանատանս մեծութիւնիցն: Այժմ քայքայուած են միաբանից բոլոր սենեակներն և շրջապարիսպն թողլով միայն իւրեանց տխուր հետքերն և աւեր հիմքերն:

            Շատ տապանաքարեր կան բոլոր տաճարների արևմտ- եան կողմերում և սակաւ արևելեան: Իսկ մեծ տաճարի արևելեան կողմում կայ մի փոքր մատուռ շինուած սրբա- տաշ քարով, որի մասին ոմանք կարծում են թէ գրադա- րան եղած է:

 

Սուրբ Հռիփսիմէ մատուռ

 

            Այսպէս են անուանում մատուռը, որ շինուած է հա- մակ սրբատաշ քարով նախորդ տաճարների ձևով, որ գտ- նուում է շինամիջում և որ ունի 5 մետր 70 սանթիմ եր- կարութիւն և նոյնչափ լայնութիւն:

 

Ներքուստ հարաւային որմի վերայ

 

            «՛Ի տաւնի սուրբ Գէորգայ Ա. պատարագ Շերանշահին է անխափան»:

            Կաթուղիկէի վերայ. «Չ. Տէր Աստուած ողորմեա՛ Խա- չատուր վարդապետին և Բարսղին շինողաց եիեղեցւոյս և ա- մենայն աշխատողացն ի սմա»: Մատրանս մօտ ևս կան ամ- փոփեալներ:

 

/Էջ 355/

 

Հոգին սուրբ մատուռ

 

            Սուրբ Հռիփսիմէ մատուռից վերև է շինի գլխին, որ ունի և գաւիթ: Մատուռը և գաւիթը նորոգած է Պ. Սմ- բատ Փարսատանեանն: Գաւթումս կայ երկու տապանաքար. հիւսիսային շիրմաքարի վերայ փորագրուած է. «Մխիթար»: Ահա այս է Գօշ-Մխիթարի գերեզմանն, որի գլխատակի հողը բժշկութեան համար՝ հաւատով այնքան տարած են որ մեծ փոս ձևացած է: Իսկ հարաւային տապանաքարին վե- րայ. (Գրիգոր քահանայ): Մատրանս և գաւթիս շուրջն լի է խիտաևխիտ գերեզմաններով։ Մատրանս հարաւային կող- մում կայ պատուական խաչարձանով մի տապանաքար, որի վերայ քանդակուած է. «Ոգոյն հարազատ եղբարք Պաւղոս և Յովհաննէս երկորեակ նշանքս աւծելոյն Յիսուսի, ծնողաց մե- րոց, որք երկրպագէք… մի թուի….» (եղծուած է և անընթեռնլի):

            Հազար ափսո՛ս, հետզհետէ բոլորովին ոչնչանում են այս պատուական տաճարներն. կարօ՜տ են նորոգութեան, բայց նորոգող չկայ. խղճալի դրութեան մէջ են, բայց նա- յող չկայ. բոլոր տաճարներս յանձնուած է մի անհասկացող քահանայի, որ իսպառ անհոգէ:

            Յափշտակուած են1) վանուցս բոլոր կալուածները, որովք 700 տարի շէն, պայծառ կեանք և կենդանութիւն ունեցած են վանքերս, այժմ զոհ են գնում անհոգութեան:

            Վանքիցս փոքր ինչ ներքև է Ուռելանջ գիւղն, որ այժմ աւերակ է, բայց կայ իւր հանգստարանն և կիսաւեր եկեղեցին: Իսկ վանքիս հարաւային կողմումն է Տզրկածով անուն գիւղն, որ այժմ թրքաբնակ է: Բաց յայսցանէ լճակի հարաւային կողմում է Աղ-քիլիսա անուն գիւղն, որի մէջ

–––––––––––––––––––––

                1) Ինչպէս երևում է արձանագրութիւններից, վանքերս ունեցած են սեպհական շատ անշարժ կալուածներ-այգիներ, ջրաղացներ, գիւղեր, վա- րելահողեր, անտառներ և ամարանոցներ: Սակայն այժմ յափշտակուած են անտիրութեան պատճառաւ:

 

/Էջ 356/

 

կայ և փոքր եկեղեցի և հանգստարան. այլ այժմ թրքա- բնակ:

 

Հին-Շար-Խաչ

 

            Վանուցս հիւսիս-արևմտեան կողմում, սարի հիւսիսա- հայեաց լանջի վերայ կայ մի աւերակ գիւղ և հանգստարան: Երկոցունցս մէջ տեղում, այս է աւերակի և հանգստարանի միջև, կայ մի բարձր ժայռ, որի հարաւային և արևմտեան երեսների վերայ շարքով շինուած են քսանևվեց հատ մեծ և փոքր խաչեր: Հաստատում են թէ սոյն հանգամանքից ստացած է Շար-խաչ անունը հին գիւղս. որ անցած է և նորի վերայ:

            Աշուղի գիւղատեղ. գտնուում է նոյն սարի ստորոտում, մի առուակի ձախ կողմին ուր կայ և հանգստարան: Սորա- նից փոքր ինչ վերև է Եղցու-Թալա կոչուած տեղն, ուր է գիւղատեղի, հանգստարան և եկեղեցի: Այս տեղից շատ հեռի չէ Գէորգ ճգնաւորի քարայրն և գերեզմանն: Իսկ սոցանից փոքր ինչ ներքև Աղստև գետակի աջ ափի վերայ կայ մի կիսաւեր եկեղեցի, որ է Հին-գետակի վանքի աւե- րակն. մեր համեստ կարծիքով:

            Ի. ԴԻԼԻՋԱՆ ԳԻՒՂ. Հիմնուած է նոյն սարի (Եղջե- րուասար1) Մարալ-դաղի) արևմտահայեաց լանջի վերայ, նոյն- պէս Աղստև գետակի աջ կողմի բարձրութեան վերայ. բնա- կիչք տեղափոխուած են Սև-քար, Հաչա-ջուր գիւղերից և Ջրաբերդի գիւղերից. հողն արքունի, անջրդի, սակաւ և նուազ արդիւնաբեր. տեղական բերքերն նոյն. գերազանց օդն, կլիման և ջուրն. երկար կեանք 100 տարի, եկեղեցին սուրբ Աստուածածին, հնաշէն (պատրաստուում են շինել նորը). քահանայ մի:

            Ծուխ 100, ար. 537, իգ. 474.

            Միդասեան երկսեռ ուսումնարան, (գեղեցիկ է մանա- ւանդ օրիորդաց ուսումնարանի շէնքն) ուր ուսանում են 60

–––––––––––––––––––––

                1) Կոչուում է և Մայմեխ սար, որ ունի 8435 բարձր.:

 

/Էջ 357/

 

աշակերտ և 25 օրիորդ. թոշակատու 70 (երկսեռ միասին). տարեկան ուսուցչաց 1015 րուբլի:

 

ԱՒԵՐԱԿՆԵՐ

 

            Գիւղիս արևելեան կողմում, ճանապարհի վերայ է Դի. լի անուանեալ աւերակ գիւղն, եկեղեցին և հանգստարանն: Դիլիջան գիւղիս մէջ է մի հին եկեղեցի (բանանց գիւղացի Ջղեթանց Ալեքսանի խանութի դիմացն), որի երկարութիւնն է 14 մետր. լայնութիւնն 6 մետր 80 սանթիմ, և ընդար- ձակ հին հանգստարան:

            Բախտիարի գիւղատեղի և հանգստարան Աղստևի աջ ափի հովտում. Կիսաւեր եկեղեցի, որ գտնուում է Աղստև գետակի և Դիլիջան վտակի խառնուրդի մէջ, որի մօտ բնա- կում են այժմ Մալականներ.

 

Գաւառիս Բերդերն

 

Ա. ԵՐԳԵՎԱՆՔ ԲԵՐԴ (60)

 

            Գտնուում է Ղուլալի գիւղի արևմտեան հանդէպ Տա. ւուշի օժանդակ (Ախնջի) վտակի ձախ կողմի բարձր սարի վերայ: Տակաւին երևում են պարսպի պատերն և տեղ տեղ աւերուածների հետքերն: Թէև ցից ցից ժայռեր, նեղ նեղ կիրճի և մացառուտ ձորեր են բերդիս շուրջն, այսու ամե- նայնիւ այնքան ապահով չէ: Ջուրը ամաններով բերած են իւր արևմտեան ձորում եղած աղբիւրից, որի մօտ կայ ըն- կուզի մեծ մեծ ծառեր, գիւղատեղի և հանգստարան:

            Բ. ՏԱՒՈՒՇ կամ ԹՈՎՈՒԶ բերդ, որ կայ նոյնանուն գետակի աջ ափը բարձր սարի վերայ, Բերդ գիւղի արևել- եան հանդէպ: Բերդավայր սարս բոլորովին առանձնացած է իւր շրջապատից-արևելեան և հիւսիսային կողմերից և անջր- պետուած է լայնագոգ ձորերով. հարաւային և արևմտեան կողմերն ահագին վիմահերձ և բարձր ապառաժներն են, որոց ստորոտը քերելով խոխոջում է Տաւուշ գետակն, Բեր-

24

 

/Էջ 358/

 

դս ունի կրկնապարիսպ, որոնց մին սարիս ստորոտով, որ սկսուած է սաստիկ զառիվայր հարաւային կողմից և հասած մինչև արևմտեան վիմահերձն. իսկ միւսն բրգաշատ, որ ձգուած է վերնաբերդի արևելեան և հիւսիսային կողմերով: Ստորին բերդում երևում են տնաբակեր և քարուկիր կիսա- ւեր եկեղեցի. իսկ վերնաբերդում, որ գրեթէ անառիկ է, երևում են քարուկիր շինութեանց հիմունքներն միայն և ջրաւազաններ: Բերդումս չկայ ջուր, վասն որոյ խորագոյն ականով և խեցեղէն խողովակներով ջուր են բերած ի հնու- մն Կիլիլուան կոչուած առուակից մինչև ստորին բերդն, որից ամաններով փոխադրուած են վերնաբերդիս ջրաւազան- ներն:

            Գ. ԿԱԾԱՐԵԹ ԴՂԵԱԿ. որ կայ Տաւուշ գիւղի հարա- ւային հանդէպ եղած սարի վերայ: Սարիս բերդաբարձ մա- սն միապաղաղ և ապառաժ քար է, որի հարաւային և արևմտեան կողմերն վիմահերձ են. իսկ արևելեան և հիւ- սիսային կողմերն խիստ զառիվայր լանջեր: Միապաղաղ քա- րաժայռիս գագաթի շուրջն պարսպուած է քարուկիր պա- տով և ձևացրած փոքրիկ դղեակ, որի երկարութիւնն է 50 մետր և լայնութիւնն 20: Դղեկիս արևելեան մասում պա- տի ներսում կայ վիմափոր մի ջրաւազան, որի ջուրն բերուած է՝ ի պահանջել հարկին արևմտեան կողմից-Ճգնաւորի աղ- բիւրից-խեցեղէն խողովակներով մինչև դղեկիս ստորոտն, որից և ջրաւազանս: Երբեմն երբեմն ելնում են խողովակ- ներիցն գերեզման փորելու ժամանակ, քանզի մօտ է սուրբ Գէորգ մատուռն և հանգստարանն. (տե՛ս Տաւուշ գիւղի շարքում): Վիմափոր քարայր է դղեկիս տակն, որ մի մուտք միայն ունի հիւսիս-արևելեան կողմից: Այցելուն ներս մտ- նելով՝ նախ տեսնում է մի փոքր քարայր, որից մի այլ մուտք տանում է վիմափոր քարայրն: Այժմ հող լցուած է թէ առաջին և թէ երկրորդ մուտքն, վասն որոյ դժուար- ութեամբ է մուտ գործուում ներս:

            Դ. ԴՌԸԿԵԱՆԱՅ ԲԵՐԴ. գտնուում է Տաւուշ գիւղից

 

/Էջ 359/

 

վար համանուն գետակի ձախ կողմում. Օքսուզլու թրքա- բնակ գիւղի մօտ մի բարձր բլրի գլխին: Պարսպուած է սա- րիս վտանգաւոր կարծուած տեղերն և կիրճերն: Ունի նշա- նաւոր ամրութիւն, բարձր դիրք, զուարճալի տեսարան և ջրամբարներ: Ջուրն բերուած է ամաններով մօտակայ ջրիցն:

            Ե. ՑԻՑ ՔԱՐ կամ ՆՈՐ-ԲԵՐԴ (61) Ձուաձև բարձրացած և միապաղաղ արձանացած ժայռ է, որի կատարը դղեակ ձևացրած են հնուց՝ պատելով հարկ եղած տեղերը: Ջուր չկայ դղեկիս մէջ, երևի թէ բերած են մերձակայ աղբիւրիցն: Դղեակս գտնուում է Վարագայ վանքի և Աշուղի գիւղի միջև եղած սեռի վերայ. ըստ նոր բաժանման սեռիս գա- գաթնագիծն է սահման Շամշադին և Ղազախ գաւառների:

            Զ. ՃՇԱՔԱՐ. Ռևազլու շինի արևելահարաւ կողմի բարձր քերձի մէջ կայ մի քարայրանման տեղ, որի մակերևութի տարածութիւնն մօտ երեք կալաչափ է: Քարայրիս առաջքն պատուած է քարուկիր պատով և ձևացած անմատչելի բերդ, որ ունի մի դժուարատար, սանդղաձև և երկիւղալի կածան: Այստեղ ևս չկայ ջուր, բայց երևի թէ սափորներով ջուր բերած և կարասների մէջ լցրած են: Դղեակս կոչուում է և Ճգնաւորի քար. զի այստեղ կայ և երկու գերեզման (62):

            Է. ՂԸԶ-ՂԱԼԱ. գտնուում է մղոնից փոքր աւելի վե- րև Կարվանսարայից Աղստև գետի աջ կողմի բարձրութեան վերայ մի ժայռի գլխին, որ առանձնացած է իւր շրջապա- տից: Կամենալով յարգել հանգուցեալ Մարտիրոս Սիմոնեան- ցի յիշատակը, զետեղում ենք այս տեղ նորա իսկ հետազօ- տութիւնը, որ տպուած է Ղըզ-ղալայիս մասին «Մեղու Հայ..» մէջ 1874 ամի 31 թուահամարում: «Մենք հասանք բերդի պատերին և նորա միակ մուտքով, որ քարից ու կրից շինած կիսաւեր կամար էր և երկու կողմից մարտկոցներ և բուրջեր, ներս մտանք բերդը, բարձրացանք նորա ամենաբարձր կէ- տը………., ժայռի գագաթին գտանւում է մի քառակուսի հրապարակ, որի երկարութիւնը.. և լայնութիւնն է մօտ 15 սաժէն…. մի ընդհանուր պարապով շրջապատուած է այդ

 

/Էջ 360/

 

հրապարակը… Պարսպի անկիւններում գտանվում են բոլորակ բուրջեր…. ներսը գտանվում են մեծ և փոքր սենեակների աւերակներ, ոմանք երկյարկ: Դէպի հիւսիս գտանւող բուրջը չունէ ոչինչ արհեստական մուտք…. մի աւերակ.. ընդարձակ սենեակ, որի չորս պատերը կանգնած էին առանց առաստաղի և.. երկյարկ էր եղած… ամենից մեծ սենեակի (մէջ) ներսը դուրս էին եկած մեծամեծ ծառեր: Հարաւային կողմում գտա- նվում էին… երկու.. նեղ և ձիգ սենեակների աւերակ… եր- դիկի տակ գտանվում էր… մեծ ծառ, որ գլուխը դուրս էր հանել երդից… Այդ սենեակից մի դուռը տանում էր դէպի ներսի կամարակապ սենեակը, որ բացի այդ դռնից ոչինչ մուտք և երդիկ չունէր…. ժայռի մէջ փորած գտանվում էր.. մի երկայն սենեակ, որ ունէր մի մուտք… ժայռից կտրած սանդուխտ..: դա պահպանվում էր ամբողջութեամբ, կային և մի քանի այլ շինութիւններ… կան և բաց դեղնագոյն սրբա- տաշ քարեր, որոնք գործ են դրուած դռների, երդիկների և կամարների համար:…. Ամբողջ մնացած շինութիւնների ոմանց ներսը գտանվում էր կամիր ներկ քսած. իսկ մէկի պատի վե- րայ մի տող գրուածքի տեղ էր, որ աւերվել էր, և միայն կարողացանք պարզ որոշել տողի սկզբի հայերէն տառերը «ԱԾ» (Աստուած)»:

            Ը. ՇՆՔԱՐ կամ ՍՂՆԱԽԻ ՁՈՐ. Գտնուում է Թարսա չայի արևելեան և Աղստև գետակի աջ կողմում: Ձորիս դիր- քըն ընկած է դէպի արևելք, որի միջով հոսում է մի առուակ և թափուում Աղստևի մէջ: Ձորիս աջ կողմում շինուած են վաղուց չոր քարով մեծ մեծ սենեակներ. կան և քարայրեր, որոց առաջի կողմերը ամրացրած են հնուց պատերով և ձևացրած մի մի ամրագին դղեակ: Այս տեղերքումս ևս ամ- րանալով բազմաթիւ հայեր ազատ մնացած են Լեկզիների գերեվարութիւններից: Աւելորդ է գովել ձորիս յարմարու- թիւնները––ամուր դիրք, ապահով պատսպարան, առատ փայտ, պատուական ջուր, ահարկու մուտք և սոսկալի նեղուց: