Կայքէջ,
Ծանոթություն,
Նախաբան,
էջ 1-15, 16-30, 31-45, 46-60,
61-75, 76-90, 91-105, 106-120, 121-135, 136-150, 151-165, 166-180, 181-195, 196-210, 211-225, 226-240, 241-255, 256-270, 271-285, 286-300, 301-315, 316-330, 331-345, 346-360, 361-375, 376-390, 391-405, 406-420, 421-435, 436-450, 451-461
րից
շինած է
վարպետն մի
շղթայ և որի
ստորին ծայրում
մի խաչ։ Քարեայ
շղթաս և խաչս
արտայայտում
են արուես- տաւորի
ճարտարութիւնը
և
գեղեցկագործութիւնը։
Ոչինչ պակաս
գեղարուեստ
ճարտարութեամբ
շինուած են
երկու
փողահար
հրեշտակապետաց
քարեայ
արձաններն,
որք դրուած են
նոյն դրան
վերայ. Շրջապարսպի
վերայ
շարուած են
եր- կաթեայ
գեղեցիկ
վանդակներ։
Թաղիս հայ
ժողովրդեան
ջեր- մեռանդ
բարեպաշտութեան
և
կրօնասիրութեան
ապացոյց են
հոյակապ
տաճարս, իւր
շրջապարիսպն
և
ուսումնարանն։
ՄԻԱԴԱՍԵԱՆ
ԵՐԿՍԵՌ ԾԽ.
ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆ.
Աշակաերտ . . . . . 99
Աշակերտուհիք . . . . 94
Վճարում
են բոլոր
վարժապետաց և
վարժուհաց
տարեկան . . . 3650
ր.,
որք
գոյանում են
մոմի
արդիւնքից,
թոշակադրամներից,
նպաստներից և
դրամագլխի
տոկոսներից։
Գ.
ՍՈՒՐԲ ԳԷՈՐԳ
ԵԿԵՂԵՑԻ
Շինուած
է նոյն գետակի
ձախ կողմում
Մեծ-Շուկայի
մօտ, հողաշէն
և անշուք է։
Եկեղեցումս
կայ սուրբ Գէոր-
գայ մասունք,
վասն որոյ
ւխտատեղի է
այս ոչ միայն
Հա- յոց համար,
այլ և
այլազգեաց։
Մասունքս
բերած է
եկեղե- ցուս
ծխական
ժողովուրդն
Երևանից, որից
գաղթած է այս-
տեղ 1814 թուին.
կեղեցիս ունի
իբր սեպհական
կալուած մի
քանի
խանութներ և
սենեակներ
իւր բակում և
մի քա- հանայ։
Դ.
ՍՈՒՐԲ
ԱՍՏՈՒԱԾԱԾԻՆ
ԵԿԵՂԵՑԻ
Հիմնարկուած
է քաղաքիս
հիւսիսային
կողմում Նորա-
շէն կոչուած
թաղում։
Եկեղեցուս
ծխական
ժողովուրդն
գաղթած է Երևանի
կողմերից մօտ
1712-ին։
Եկեղեցիս, որ
շինուած է
Հայոց ՌՃԿԲ. թուին,
քարուկիր,
հոյակապ,
բարձրաշէն և
ընդար-
ձակ
է՝ կառուցեալ
վեց միապաղաղ
սիւների վերայ։
Բայց ո-
րովհետև
արևելքից
արևմուտք
ճաքած են
եկեղեցուս
հիւ- սիսային
կողմի
կամարներն,
վասնորոյ
արտաքուստ
շինած են նոյն
կողմից
քարուկիր
յենարաններ և
մի գաւիթ դրան
վերայ։
Եկեղեցուս
երկրութիւնն
է 26½ մետր,
լայնութիւնն
16։
Եկեղեցումս
կայ մի
մեծադիր և
ձեռագիր
աւետարան,
գրուած թղթի
վերայ։ Յիշատակարանից.
«Յամի թուակա-
նութեանս
հայկազեան
տոհմի ՉՀԱ. (1322)
Ներսէս
քահանայ
ստացող
աւետարանիս։
Գրեցաւ սուրբ
աւետարանս ի
ժամա- նակիս
վերջացեալ
դարիս, ըստ
այնմ՝ որ ասէ. Յոտից
մինչև ցգլուխ
չիք
առողջութիւն.
ա՜ւխ, աւա՜խ և
ո՜խ. առ սմա
ելեալն ժպիհր
ազգին որ
քրիստոսադաւան
ազգիս
հասուցին
մինչև ՛ի դրունս
մահու....։ Ես
անպիտանս ՛ի
կարգս կրօնաւորաց
սուտանուն
գրիչ Վդ...
գրեցի
զաստուածային
տառս ՛ի
գեղջն, որ
կոչի Պէչգենա
Գոմեր առ դրան
սուրբ
Զաւրաւարին
Գէ- որգեայ»։
Կայ
նաև Թադէոս
սրբազան
առաքեալի
մասունքն՝
հաս- տատուած
մի արծաթեայ
փոքր խաչի
մէջ, որ կրում
է սոյն
արձանագրութիւնը.
«Յիշատակ է սուրբ
խաչս Մնացական
Գրիգորեանց
Վասակով, որ
ետ Նորաշէն
սուրբ Աստուածած-
նայ
եկեղեցւոյն,
որ և այժմ
նորոգեաց որդի
նորին Գէորգ
Վասակով 1868 ամի
ի սմա է
ամփոփեալ
բոյթն
Թադէոսի
առաքելոյն Ա.
Գ. Թ.»։
Եկեղեցիս
ունի երկու
քահանայ։
Քաղաքիս
չորս եկեղեցիներն
միասին ունին
12 քահա- նայ.
ծուխ 1600. արական
4751, իգական 4516. մի
տարում պատահած
է ար. ծնունդ 273,
իգ. 226. պսկա 103. ար.
ննջեցեալ 138, իգ.
104։
Քաղաքումս
է նստում
նահանգապետն,
քաղաքումս
կան՝ բարձր
ուսումնարան 1),
արուեստաւորաց
ուսումն. 2) և
քաղաքական ուսումնարամն
3)։
–––––––––––––––––––––
1) Գիմնազիա,
որի մէջ (բացի
այլ
աշակերտներից)
կայ 93 հայ։
2) Ուսանում
են այգեգործութիւն,
շերամապահութիւն.
հիւսնութիւն,
ատաղձագործութիւն,
փականագործութիւն
տակառագործութիւն,
ևն. ևն.։
3) Այդ
ուսումնարաններում
եղած բոլոր
հայ աշակերտաց
թիւն է մօտ 130
հոգի։
Արժ.
Գրիգոր
աւագ-քահանայ
Թումանեանցի
մօտ տե- սայ մի
կոնդակ՝
հայոց
Փիլիպպոս
կաթուղիկոսից
գրուած, որ
ուղղած է առ
ժողովուրդն,
որք բնակում
էին մի քանի
գիւ- ղերում։
Արժան համարեցինք
զետեղել այստեղ
ընդօրինակու-
թիւնը։
Կոնդակս իւր
ճակատին
վերայ կրում է
կարմիր քա-
նաքով
կնքուած կաթուղիկոսական
կնիքը, որի
մէջ գրուած է.
«Աստուած
Յիսուս
Քրիստոս. Տէր
Փիլիպպոս
Կաթուղիկոս
ամենայն
Հայոց և
Պատրիարք
Վաղարշապատու,
Յիսուսի Քրիս-
տոսի ծառայ
Փիլիպպոս
վարդապետ ՛ի
վճկիդ. Գղմյ.
(վիճակիդ
Գեղամայ)»։
«Յիսուսի
Քրիստոսի
Ծառայ Փիլիպպոս
կաթուղիկոս
ամե- նայն
Հայոց և Պատրիարք
Վաղարշապատու
երկնահանգէտ
և ագինասարաս
քրիստոսահիմն
և լուսանկատ
սրբոյ աթոռոյ
Էջ- միածնի,
յորմէ
ժամանեալ
հասցէ գիր
աւրհնութեան
և նամակ
պահպանութեան,
շնորհք
առաքելական և
աստուածային
աւրհ-
նութիւնն. ի
վերայ Սուրբ
Եղիշէի
առաքելոյ
վանից աստուա-
ծախնամ.. և ի վիճակի
սեպհական
ժողովրդեան
իւրաքանչիւր
գեղջ
Հաթերքու,
Ականու 1)
Ջանկաթաղու,
Կուլաթաղայ,
Մոխրաթաղու,
Կիսապատու,
Մեծ շինու,
Մահմնու,
Մալատկանու,
Չարտախին,
Վերին
Շնաթաղու,
Ափիտուլա,
Սահլապատայ,
Թըթուտին,
Ուղտակակայ,
Կօկթափին,
Եղակերու,
Ծակառա-
շինու,
Վանքին, Գետաշենու,
Սլուքեցւոյ,
Բաղչիքու,
Մրցնու, Հաճիշինու,
Քօշկայ,
Հատիսու,
էիբլօդայ,
Միրզիկուայ,
Ոսկա- նապատի...
Ցնծահալայ,
Գետամիջու,
Համասրապակուց
եկե- ղեցեաց,
քահանայից............
Եւ ընդ
աւրհնութեանս
ծաներուք
վերոյգրեալ
Սուրբ Եղիշէի
առաքելոյ
վանից առհա-
սարակ սեպհական
քահանայք և
ժողովուրդք,
զի մեր ճշմար-
տապէս լուեալ
և ականատես
իսկ եղեալ
վանից ձերոց
խաւար և աւեր
մնալոյն և
մանաւանդ թէ
զձեզ ևս
տեսեալ
այդպէս առանց
հովուի և
առաջնորդի,
թէպէտ և կարծէք
մինչ ցայս-
–––––––––––––––––––––
1)
Այժմ աւերակ են
Ականայ,
Մահմնլու,
Մալաական, Վերին
Շնաթաղ,
Ափիտուլա,
Սահլապատ,
Թթուտ,
Ուղտակաւ,
Հատիս,
Էիբլօդա
գիւղերն.
Թրքաբնակ՝
Ծակառաշէն,
Քօշկայ,
Ցնծահալայ,
Համասրապակ և
Մրցնա գիւ-
ղերն.
Հաճիշէնն
ամարանոց
արած են
Գանձակաի
համար։
վայր
եղեալ, քանզի
ի վերայ
ժողովրդեան,
որոյ աստուածային
խնամքն և
ողորմութիւնն
լինի, թոյլ
ո՛չ տայ
Աստուած, այլ
այնպիսեացն
բարի առաջնորդ
և հովիւն..... 1) որ
և մեր ընտրութեամբն
աստուածային
այսօր առ ձեզ
խոստացաք տալ
ձեզ հովիւ և
առաջնորդ
զհոգևոր բազուկ
իմ և նեցուկ
սրտիս զտէր
Կիրակոս
վարդապետն
հաւանութեամբ
ձերով և
խնդրուա-
ծովք...... և տո՛ւք
զհաս և
զիրաւունս
ձեր՝ աթոռոյ
ձերում ի ձեռս
դորին
անթերի....
զհոգեբաժինն,
զաթոռահակն,
զխաչահանէքն..
զկողոպուտս,
զդիազարդս... տանց
մելիք- ներաց,
տանց ազատաց,
տանց քահանայից,
տանց երեսփո-
խանաց, տանց
տանուտերաց...
յանկարծամահիցն
զամենայն
առաջնորդին
է..... յամսեան
յուն...»։
Հայրապետական
կոնդակիցս
պարզ երևում
է, որ յիշեալ
բոլոր գիւղերն
սեպհական
թեմ եղած է
Ջրվշտիկ––Եղիշէ––
առաքեալ
վանքին. թէ
վանքս էր
յատկապէս
յաջորդանիստ
աթոռն և թէ՛
քանի՛ քանի՛
զուտ
հայաբնակ
գիւղեր
աւերակ են
այժմ կամ
թրքաբնակ։
Ահա և
Ներսէս Ե.
կաթուղիկոսի
արձակա՛ծ
կոնդակի իս-
կական
պատճէնն, որը
մեծ սիրով
յանձնեց ինձ
իմ ազնիւ
բարեկամ
Գանձակեցի պ.
Աղեքսանդր Իսահակեանցն՝
ընդօրի-
նակելով
բնագրիցն, որ ուղղուած
է իւր
հանգուցեալ
հօր։
«Ներսէս
ծառայ
Քրիտոսի և
անհասանելի կամօքն
Աս- տուծոյ 2)
եպիսկոպոսապետ
և կաթուղիկոս
ամենայն Հայոց
Ծայրագոյն
Պատրիարք
համազգական
նախամեծար աթոռոյ
Արարատեան
մայր
եկեղեցւոյ
սրբոյ Կաթուղիկէ
Էջմիածնի։
Ամենապատուելի
հասրակութեան
Հայոց
Ելիսաւետապօլ
քա- ղաքի
ընկալաք զխնդրագիր
ձեր գրեալ
այսր ամսոյ 5.
ստո-
րագրութեամբ
եօթանասուն և
չորս անձանց յաղագս
կարգելոյ ի
տեղի
գանձապետի
Սրբոյ Երուաղէմի
Տիրացու Պօղոսի
Զա-
–––––––––––––––––––––
1)
Կէտադրեալ
բառերից
կային, որ
անհնթեռնելի
էին, կային՝
որ ան-
յայտացած էին
թղթի
պատառեալ
մասի հետ և
կային, զորս
թողինք հա-
մառօտագրութեան
համար։
2)
Կնքոյ մէջ
գրուած է. «Է.
Ներսէս
եպիսկոպոսապետ
և կաթուղիկոս
ամենայն
Հայոց ՌՄՂԲ. 1843»։
առափեանց՝
զաղայ
Առոստամն
Ափանասեան
երեք տարի ժա-
մանակաւ
այնու
պայմանաւ, զի
բոլոր գումարն
գանձանակաց և
կրպակաց
պատկանելոց
սրբոյ վանիցն
առաքելոյն
Յակովբայ՝ որ
յԵրուսաղէմ՝
եղիցի ի ձեռս
Ափանասեանցին
տասնին մէկ
շահով, ընդ
նմին խնդրէր
զթոյլատրութիւն
մեր վասն
գնելոյ եղեալ
առ ձեռն գումարաւ
զկրպակս
յանուն նոյն
Աթոռոյն, առ
որ ծանուցանեմք
ձեզ, եթէ ի
սզբանէ անտի
լուսաւորու-
թեան
այաստանի
քրիստոնէական
սուրբ
հաւատով,
եկեղեցիք մեր
և վանօրայք
չունին
զնշանաւոր ինչ
գումար, և
այժմ ևս
գումարք
բազում
եկեղեցեաց
մնալով ի ձեռս
երեսփոխանաց
և
գանձապետաց՝
մատնեալ են
ըստ ձախող
դիպուածոց
ժամա- նակին ի
կորուստ, որոց
աղագաւ
շարունակի
ցարդ գրագրու-
թիւն ի հոգևոր
իշխանութեան։
Մեք
ունելով ըստ
մերում կոչ-
մանց և պարտաւորութեանց
զառաւել
իրաւունս քան զՊատ-
րիարքն
Երուսաղէմի և
այլոց
վիճակաւոր առաջնորդաց
յաղագս
պաշտպանութեանց
կառավարութեանց
և շինութեանց
վանև- րէից և
եկեղեցեաց
յանձնելոց
մերում
Ծայրագոյն
տեսչութեանց՝
բարւոք
համարեցաք
վասն
ապահովելոյ
զվիճակն
սրբոյ վանիցն
առաքելոյն
Յակովբայ՝ որ
յԵրուսաղէմ,
եդաք
յարքունի
բանկն զտասն և
մեկ հազար
րուբլիս
արծաթոյ
զստացեալն
մեօք ի
բազմաշխատ գանձապետէն
Սրբոյ
Երուսաղէմի ի
Թիփլիզու քա-
ղաքացի Աղա
Յովհաննէսէ
Մնացականեանց,
և ստացաք ի
բան- կէն
զբիլեթ
յանուն նոյն
Աթոռոյ, զոր և
առաքեցաք առ
սըր- բազան Պատրիարգն
Երուսաղէմի.
Եւ այժմևս
զբոլոր
գումարն
եղեալս առ
գանձապետ
Տիրացու
Պօղոսն Զառափեանց
մտա- բերեմք
նոյնպէս
առաքել ի
բանկն յանւն
սրբոյ
Երուսաղէմի և
զբլէթն
առաքել առ
սրբազան Պատրիարգն,
որոյ վասն
գրե- ցաք
յիշեալ
Զառափեանցին
առաքել առ
մեզ՝ զեղեալ
առ ինքն բոլոր
գումարն
գանձանկաց և
վարձուց
կրպակաց։ Եւ
յաղագս
փոխելոյ զնա՝
որպէս թէ ՛ի
պատճառս ծերութեան
և անգի-
տութեան
հաշւոց, մեք
ո՛չ գտանեմք
զօրեղ
պատճառս, ըստ
որում չիք ինչ
դժուարութիւն
յայնմ
պաշտաման, զի
զժողով- եալ
գանձանակս
ունի պահել և
զվարձս կրպակաց
ստանալ և
յաւարտ
ամին առաքել
առ մեզ, և որպէ
ունիմք զգրաւոր
տե-
ղեկութիւնս,
նա ընտրեալ է
յամին անցելոյ
համաձայնութեամբ
երևելեացն ի
ժողովուրդս և
է ինքն անձն
բարեպաշտ և
հարա- զատառ
սուրբ
եկեղեցին։
Յաղագս
գնելոյ զկրպակս՝
նախապէս
պարտին
յայտնի լի-
նել մեզ և Սինօդին
սրբոյ
Էջմիածնի,
մանրամասն
հանգամանք
շինութեանց,
տեղեաց,
տարեկան
վարձուց և ծախուց
նոցին, որք
եթէ արժն
համարեսցեն,
յայնժամ
տնօրինեսցեն
վասն գնելոյ
զայնս. իսկ
յաղագս տալոյ
մասնաւոր անձանց
զգումարս որ և
իցէ եկեղեցեաց
և վանօրէից,
ըստ
զօրութեան
Բարձ- րագոյն
կարգադրութեան
հաստատելոյ
յամին 1836 ի Մարտի
11. պարտի լինել
գրաւականօք
հաստատեցելովք
՛ի դատարանի,
այնպէս զի
գրաւականն
երկպատիկ և
աւելի արժիցէ
քան զգը- լուխ
դրամն. իսկ պատասխանատուութիւնն
կորստեան
եկեղե- ցական
դրամոց եղեալ
կայ ի վերայ
հոգևոր
իշխանութեան.
ուստի
այսոցիկ
հանգամանաց
լաւ համարեմք
դնել ի բանկն
զառ ձեռն
եղեալ դրամս
առ Տիրացու Պօղոսն
Զառափեանց
վասն ապահով և
անկորուստ մանալոյ,
յօգուտ սրբոյ
վանիցն
Յակովբայ
Առաքելոյն։
Կաթուղիկոս
ամենայն
Հայոց Ներսէս.
թուահամար
124.
յամի
ազգական 1302 և
Փրկչական 1853.
ի
մարտի ի
Թիփլիզ»։
ՍՈՒՐԲ
ԱՍՏՈՒԱԾԱԾԻՆ
ՈՒԽՏԱՏԵՂԻ.
Քաղաքիս
հարաւային
կողմում կայ
մի քարուկիր
մա- տուռ
սուրբ
Աստուածածին
անուամբ, որ
շրջապատուած
է այգիներով,
և ունի այս
արձանագրութիւնը.
«Կառուցաւ
այս տաճար Միածնի,
Յանուն
Սրբուհւոյ
Աստուածածնի.
Արդեամբ
Յովհաննէս
Միւրումեանցի,
Յիշատակ
հոգւոյ իւր
կենդանի։
Ի 1
Օգոստոսի 1867
ամի»։
ՍՈՒՐԲ
ՍԱՐԳԻՍ
ՄԱՏՈՒՌ.
Քաղաքիս
հիւսիսային
կողմում
Նորաշէն թաղի մօտ
կայ մի
հողաշէն մատուռ
սուրբ Սարգիս
անուն, որ
ուխտատեղի է։
Երկու
ուխտատեղեացս
արդիւնքները
յատկացրած են
ու-
սումնարաններին։
Ս.
ԿԻՐԱԿՈՍ ԵՒ
ՅՈՒՂԻՏԱ.
Պարոն
Նաբաթեան
եղբարց
այգում
գտնուած է մի գե-
րեզման, որի
տապանաքարը՝
որ խաչազարդ
է, վերցնելու
ժամանակ
ջարդուում է և
լինում չորս
կտոր։ Մի
կտորի վե- րայ
փորագրուած է
«Սուրբ Կիրակոս»,
երկրորդին
վերայ՝ «Սուրբ
Յուղիտա» և
«Թուտ», երրորդին
վերայ՝
«Նռիթճ...»։ Թէ
խաչերն և թէ
գրերն հին են
և ունին ԺԱ.
դարի ձևերը և
տիպերը։
Արդէն
գիտենք որ
Հայոց
եկեղեցին
յիշատակում է
ի շարս
տօնուած
սրբոց «Կիրակոս
և մայր սորա
Յուղիդայ».
գիտեն նաև որ
սոքա––Կիրակոս
և իւր մայրն
Յուղիտա
Փոքր––Ասիոյ
Իկոնիոն
քաղաքից էին և
թագաւորական
ցե- ղից և նահատակուեցան
Կիլիկեցւոց
Տարսսն
քաղաքում
(յայս-
մաւուրք
յուլիս 15)։
Սակայն չ՚գիտենք
թէ ո՞վ են
ուրեմն
Գանձակի
Կիրակոսն և իւր
մայրն,
բոլորովին
տարբեր ան-
ձեր ե՞ն սոքա, գուցէ
նահատակուած
և ամթոթուած
են այս- տեղ և անյայտ
մնացած են
գրականութեան
սոցա անուն- ներն
և
նահատակութեան
դէպքն, և թէ՛
յիշատակուած
սըր- բոց
անուամբ
շինուած
սեղանաքար է
կամ
գերեզման։
ԳԱՆՁԱԿԻՍ
ԽԱՂՈՂՆԵՐԻ
ՏԵՍԱԿՆԵՐՆ
1)
Լկենի 1)
գինու խաղող
(սև)՝
2)
Թաւրիզենի 2)
գինու խաղող
(սպիտակ)՝
3)
Տեղացի գինու
խաղող (սև),
–––––––––––––––––––––
1)
Արցախեան
բարբառով լակ
նշանակում է
առաջատար,
միջի հիւթն
շատ,–լակենի–։
2)
Նշանակում է
թէ խաղողի այս
տեսկի որթն
բերուած է
Թաւ- րիզից։
4)
Իծապտուկ
կարմիր
ուտելի խաղող,
5) ,, սև ,, ,,
6)
Կանաչենի
կարմիր ,, ,,
7)
Մարանդենի 1)
. ,, ,,
Շակաշեն
գաւառիս մէջ
այժմ կայ
միայն երեք հայա-
բնակ և
դաշտային
գիւղեր, որք
են.
Ա.
Ջարկեալար կամ
Խոյլըլար, որ
շինուած է
Կուրակ
գետակի ձախ
կողմում, փոշտի
հին
ճանապարհի
գլխին. բնա-
կիչք գաղթած
են Խայից,
հողն արքունի,
ջրարբի և բեղմնա-
ւոր. տեղական
բերքերն՝
ցորեն, գարի,
կորեկ, բոժոժ,
բամ- բակ,
խաղող, գինի,
դեղձ, սևկևիլ,
արքայակաղին
և այլն. օդն և
կլիման ծանր
ամրան և
տենդաբեր և
ջուրն՝ անա-
խորժ. երկար
կեանք 60–65 տարի.
եկեղեցին
Սուրբ Աս-
տուածածին,
հողաշէն և
անշուք,
քահանան գալիս
է Ղա-
րադաղլու
գիւղից։ Ծուխ
38, արակ. 61, իգ. 60, միամեայ
ար. ծնունդ 2, իգ.
2, պսակ 1, ար. ննջ, 1,
իգ. 1.։
Բ. Ղարադաղլու
կամ Խանքեանդ.
գիւղս, որ
հիմնուած է
նոյն գետակի
ձախ ափում, շատ
հեռի չէ
Ջարկեալար
գիւ- ղից.
բնակիչք գաղթած
են Ղարադաղից
և Խոյից. հողն
արքունի,
ամենայն ինչ
նոյն.
եկեղեցին
Սուրբ Գէորգ,
աղիւսա- շէն և
գեղեցիկ, որ
ունի սոյն
արձանագրութիւնը.
«1855 ամի 20 մարտի ի
սէր սիրելի
իմոց
հայրենեաց
արդոց Սիօնի
փոքունց և
մեծաց այս
տաճար փոքրիկ
ի հիմանց անտի
բա- րեպաշտ
կամօք աստ
կառուցանի
սեպհական
արդեամբ մեծ
իշ- խանի
Աղա-Ռուստամի
որդոյ
Դանիէլի
յանուն սրբոյ
Գէորգայ մոծի,
շքեղ
հանդիսիւ
աստէն օծանի»։
Քահանայ մի,
ծուխ 75, ար. 174, իգ. 166,
ար. ծն. 8, իգ. 7,
պսակ 4, ար. ննջ. 6,
իգ. 6։
Գ.
Սարով. գիւղս
հիմնուած է
նոյն գետակի
ձախ կող- մում. բնակիչք
տեղաձոխուած
են տեղս
Ուտի-առանձնակ
–––––––––––––––––––––
1)
Որթն բերուած
է Մարանդ
գաւառից։
Մինչդեռ Արցախի
դաշտային
գաւառների
որթերն
ընդհանրապէս
բարձրացրած
են ծառերի
վերայ, Գան-
ձակումս
ընդհակառակն
բարձրացնում
են սարու
վերայ։
Սարիներն
առհա- սարակ
եղեգնեայ են.
մէն մի որթի
հենարանն՝
երեք եղեգն է։
5
գաւառի
Սարովից և
իւրեանց
նախկին գիւղի
անուամբ Սա-
րով անուանած.
գիւղիս հողն
բէկական,
ջրարբի և
բազմար- դիւն,
նոյն են
բերքերն, օդն
ու կլիման,
երկար կեանքն
և նոյն քահանան,
եկեղեցին
Սուրբ
Աստուածածին,
հողաշէն և ան-
շուք։ Ծուխ 31,
ար. 86, իգ. 77, ար. ծն. 4,
իգ. ծն.3, պսակ 1,
ար. ննջեց. 1, իգ. է։
ՂԱՓԱՆԼՈՒ
ԱՒԵՐԱԿ.
Գաւառիս
ստորին
մասում, այս է
Կուր գետի,
Կուրակ և
Շամքոր
գետակների և
երկաթուղու
գծի միջև եղած
տա- րածութեան
վերայ պակաս
չեն հայկական
աւերակներ,
այժմ մեծ
մասամբ
մահմետականաբնակ
գիւղեր են,
հանգստարաններ
և եկեղեցեաց
բեկորներ։ Մասնաւորապէս
Ղափանլու
աւե- րակն, որ
ընկած է
երկաթուղու,
Շամքոր
գետակի աջ
ափե- րի և Կուր
գետի մէջ։ Աւերակիս
երկարութիւնն
մօտ մի մղոն է,
ընդարձակութիւնս
կարծել է
տալիս թէ
գիւղաքա- ղաք
եղած է
Ղափանլուս, որ
ծածկուած է
ընկուզենի,
կաղամախի և
այլ զառամեալ
ծառերով։
Հնագոյն բնակարան-
ներն շինուած
են հաստ հաստ
և մեծ մեծ աղիւսներով,
ո- րաց
երկրութիւնն
է 40 սանթիմետր
և
հաստութիւնն՝
9։
Փորուածներից
ելնում են վաղեմի
կարասներ,
կճուճներ և
այլ խեցեղեն
անօթներ,
արծաթեայ և
պղնձեայ
դրամներ և հին
աղիւսներ։
Այժմ
թրքաբնակ է
աւերակս. թէ
ի՞նչ եղած են
գիւղաքաղաքիս
հայ
բնակիչներն,––չգիչտենք,
միայն գի-
տենք որ մի
քանի
գերդաստան այստեղից
փոխադրուած
են Գանձակ մօտ
հարիւր տարի
առաջ։
Մահմետակներն
ան- յայտացրած
են եկեղեցեաց
և
գերեզմնների
քարերը....։
ԵԼԵՆԴՕՐՖ
Գիւղաքաղաք
է այս
Գերմանական
գաղթականութեան, որ 1819
թուին
հիմնարկուած
է դաշտաբերանում
Գանձա- կիցս
վերև նոյն
անուն գետակի
աջ կողմի
բարձրութեան
վե- րայ։
Ուղղագիծ,
լայն և շար ի
շար են
փողոցներն,
որոց աջ ու
ձախ եզերքներով
շինուած են
բնակարաններն
և շարա-
կարգ
տնկուած են
կաղամախի,
սօսի և բարտի
ծառեր, ո- րոց
գեղեցկութիւնն
առանձին փայլ
է տալիս գիւղաքաղաքիս։
Իւրաքանչիւր
ծուխ ունի աղիւսաշէն
(կայ և քարով
շինուած) և մի
քանի սենեակներից
բաղկացած
կանոնաւոր
տուն, ա-
ռանձին խնամքով
մշակուած
այգի, կարգ ու
սարքով ցա-
նուած
բանջարանոց,
կով, եզն, ձի,
հնդկահաւ, սագ,
բադ, հաւ և
աղաւնի։ Այս
պատճառաւ
Գանձակն համարեա՛
թէ տարուան
ամեն
եղանակներում
ունենում է
թարմ կանաչի,
կաթ և կարագ,
սեր և իւղ։ Վերջապէս
սոցա մէջ կայ
եւ- րոպական
ամեն տեսակ
կարգ ու կանոն
թէ ներքին և
թէ արտաքին
կենցաղավարութեան
և
յարաբերութեանց
մէջ։
Այստեղ
կան
Գանձակեցի և
Ոսկանապատ,
Գետաշէն, Սուլակ,
Միրզիկ,
Հարցհանգիստ
(Չաւդառ),
Բանանց և Բրա-
ջուր
գիւղերից թէ
ընտանեօք և թէ
սոսկական
հայեր, որք
զբաղուում են
վաճառականութամբ
և տեսակ տեսակ
ա-
րուեստներով։
Ընտանեօք
հայերն
բաղկացած են 30
գերդաս-
տանից, իսկ
սոսկական՝ 30
անձից։
Գիւղաքաղաքիս
արևմտեան կողմում,
Գանձակ
գետակի
հովտում
գոյանում են
ինքնա- բոյս
տորոն և
ընկուզի շատ
ծառեր։
Ժ. ԿՈՂԹ
ԳԱՒԱՌ (6)
Գաւառս
կից է Շիկաշէն
գաւառին
արևմտեան կողմին
և անջատուում
է միայն Շամքոր
գետակով։ Թէև
միևնոյն
Շիկաշէնի
հողը ունի
գաւառս,
սակայն չունի
նոյնի
հարուստ բարեմասնութիւնները,
քանզի ամբողջապէս
թրքաբնակ է
գաւառս։
Մահմետականք
գրեթէ ոչնչացրած
են հայկական
բոլոր
հնութիւններ,
վասնորոյ
հազուագիւտ
են գաւառումս
եկեղեցեաց,
մատուռների,
հանգստարանների
և
խաչարձանների
քարեր։
ՇԱՄՔՈՐ
ԱՒԵՐԱԿ ՔԱՂԱՔ
(7)
Շամքոր
քաղաքի
աւերակն
երևում է
Շամքոր գետակի
ձած ափում՝
երկաթուղու
գծի վերի և
վարի կողմերում։
Մեծ եղած է
քաղաքիս
ծաւալն, ինչպէս
երևում է
աւերակիս մե-
ծութիւնիցն,
մօտ մի մղոն
երկարութիւն
ունեցած է քա-
ղաքս իւր
արուարձանով
միասին և կէս
մղոնից
պակաս՝ լայ-
նութիւն։
Տակաւին
գտնում են
աւերակներիցս
ոսկի, արծաթ, և
պղինձ դրամներ
և պղնձեղէն,
երկաթեղէն և
խեցեղէն
գործիքներ,
կարասիներ և
անօթներ։
Այժմ ամենայն
ինչ կոր-
ծանեալ
դրութեան մէջ
է. միայն
կիսաւեր է
բերդն։
Ամրոցս՝
հիւսիսային,
հարաւային և
արևմտեան կողմե-
րից
շրջապատուած
է քաղաքիս
աւերակներովն,
իսկ արևել-
եան կողմից
(պարսպի
տակով) հոսում
է Շամքոր
գետակն։
Բերդս ունի շատ
բուրգեր, հաստ
պարիսպ և
հաստատուն
ամրութիւն։
Պարսպի և
բուրգերի
վերայ
համարեա՛ թէ
մի մի շար
թրծեալ աղիւս
շարած է և մի
մի շար անտաշ
գե- տաքար
կրաշաղախ
ցեխի հետ
միասին։ Ահա
այսպէս
շինուած է
բերդս, որ
ունի 130 մետր
երկարութիւն,
70 մետր և 50
սանթիմ
լայնութիւն, 2
մետր և 45 սանթիմ
պատի հաստու-
թիւն և 2
դուռն՝ մին
հարաւային
միւսն
հիւսիսային
կող- մից։
Բացի բերդիս
պարսպիցն՝
կայ և մի
ընդարձակ
պարիսպ, որ
սկսուած է
բուն բերդի
հարաւային
պարսպի
շարունա-
կութիւնից և
պատելով
արևմտեան
կողմով՝
կցուած ապա բուն
բերդի
հիւսիսային
կողմի
պարսպին։ Բայց
այս պարիսպն
հիւսուած է
տեղ տեղ
քարուկիր և
տեղ տեղ անեփ
աղիւսով։
Երկաթուղին
տակաւին
չ՛սկսած
այստեղ էր փոշտի
մի կայա- րանն,
որ կոչուում
էր Շամքորի
կայարան՛
Այժմ
քաղաքիս
աւերակներում
բնակում են մի
քանի
մահմետական
գերդաստան։
ԴԻՏԱՐԱՆՆԵՐ.
Առաջին
բարձրագոյն
դիտարանն, որ
եղած է Բ.
բերդի
հիւսիսային
կողմում, փլած
է 1844 թուին։
Երկրորդ
դիտարանն՝
Շամքոր
գետակի ձախ
կողմում՝
դաշտաբերանումն
է։
Երրորդ և
չորրորդն՝ որ
կանգուն են,
արձանացած են
Ազդան սարի
ստորոտի մօտ։
Ամբողջապէս
քարուկիր են
բո- լոր
դիտարան
բուրգերն։
ԶԱԿԱՄ
Կողթ
գաւառիս
միջին մասն է
կազմում
Զակամ գետակի
դաշտերն և
արևմտեան
մասն՝ Աղստև
գետակի աջ
ափերի մէջ ընկած
տարածութիւնն։
Երկու Զակամ
կայ––Վերին––Զակամ
և
Ներքին––Զակամ.
առաջնոյն
մասին յետոյ,
իսկ վերջնոյս
մասին այժմ։ Ներքին
Զակամիս մէջ
այժմ չէ գըտ-
նուում հետաքրքրաշարժ
հնութիւններ,
բայց գիտենք,
թէ այս մասի
մէջ էր Խաղխաղ
քաղաքն։
ԽԱԼԽԱԼ.
(8)
Զակամ
գետակի
հովիտն իբրև
երկրալեզու
դաշտի շա-
րունակութիւնից
մտած է
լեռների մէջ։
Հովտալեզուս՝
սեղ- մուելով
արևելեան և
արևմտեան
լեռներից՝
գետակի ընթաց-
քով մտած է
նոյն լեռների
մէջ, ապա փոքր
ինչ վերևում
ստացած
լայնագոգ ձև,
մանաւանդ
ջրաձորի ձախ
ափերում։
Արևելեան կողմից
Ընկուզուտ
(Ղոզլու),
հարաւային
կողմից Մամռուտ
(Մամրթլու)
սարերն պատած
են լայնագոգ
հո- վիտս իբր
բնական
շրջապարիսպ,
գետակի աջ ու
ձախ կող-
մերով։
Հովիտս
ներկայացնունմ
է հեռաւոր
հնութեան
բեկոր- ներ և
հետքեր––աւերակների
թափուած
քարեր, հին և
կո- պիտ
խեցեղէն անօթների
բեկորներ, իսկ
ստորերկրեայ
փո- րուածներից
ելնում են
կրով և
աղիւսով
շինուած պատեր
և ահագին տաքարներ։
Սովորականից
չափազնց հաստ,
եր- կար և լայն
են աղիւսներն,
այս է 31 քառակուսի
սանթի- մետր։
Խեցեղէն
խողովակներով
աղբիւրներ
բերուած են
աւե- րակ
քաղաքատեղիս
խիստ հնուց,
որոց հետքերն
ակներև է
Զուլկատարով
Համիտ-բէկի
քանդած
երկարաշար
կոպիտ խո-
ղովակներից,
որ գտնուում
են աւերակիս
արևմտեան
կողմե- րում։
Ափսո՛ս, որ
իսպառ
անհետացել են
եկեղեցեաց
աւե- րակներն։
Այժմ մի
գիւղ է
աւերակիս
տեղն, որն
ծածկուած է
պարտէզներով
և այգիներով.
սակայն
հասակաւոր
բնակիչք
խոստովանում
են, որ քաղաք
եղած է այստեղ։
Աւերակիս
արևելեան և
արևմտեան
կողմերում կան
ա- ւերակ
գիւղատեղիներ
և
հանգստարաններ,
բայց
անարձանա- գիր
են
տապանաքարերն։
Այժմ տիրապետում
են աւերակիս
Զուլկատարեան
եղբարք, որք
են.
Ալլահեար-բէկ,
Մեհրալի-բէկ,
Համիտ-բէկ և
Ադիլ-բէկ։
Զմեզ
յարգանօք
հիւրասիրողն 653
թուակնին
նախ՝
Բակտրիայից
եկած են Շիրազ
քաղաք, որից
ապա
Տիգրանակերտ
և ապա՛, շատ
յետոյ՝
այստեղ։
Խաղխաղ
աւերակիս
շրջապատում
կան հետևեալ սրբա-
վայրերն և
աւերակ
դղեակներն.
1)
Սուրբ Ղազար,
որ է երեք
գերեզման
Խաղխաղիս արևելեան
կողմում եղած
սարի գլխին։
2)
Սորա
արևմտեան
կողմում, ո՛չ
այնքան հեռի,
կայ մի աւերակ
մատուռ։
3)
Մի աւերակ
դղեակ, որ շատ
հեռի չէ
աւերակ մա- տուռիցն
և կոչուում է
Շահ-Փեքար կամ
Աղաճ-ղալա։ Բարձր
քերծեր են
դղեկիս
հարաւային,
արևելեան և
արևմտեան
կողմերն, իսկ
քարուկիր
պարսպուած
(այժմ
կիսաւեր) հիւ-
սիսային
կողմն։
Համարեա թէ
հարթ է դղեկիս
մակերևոյթն։
Բայց թէ ի՞նչ
եղած է վաղեմի
դղեկիս իսկական
անունն.––ո՛չ
ոք չ՛գիտէ։
4)
Դղեկսի արևելեան
կողմում կայ
մի փոքրիկ
վանք, որ
ամբողջապէս
կանգուն է,
որի
հարաւային
հանդէպ կայ մի
փոքր եկեղեցի,
գիւղատեղի և
հանգստարան։
5)
Ընդարձակ և
աւերակ
գիւղատեղի և
հանգստարան կայ
նաև նոյն
դղեկին
հարաւ-արևելեան
կողմում, որ
կո- չուում է
Քեշիշ-Քեանդ։
6)
Ղազանչի
աւերակ և
կիսաւեր
եկեղեցի և
հանգստա- րան,
որք գտնուում
են
Քեշիշ-Քեանդի
արևելեան
կողմում, ո՛չ
այնքան հեռի։
7)
Երկու անանուն
դղեակներ ևս,
յորոց մին
գտնուում է
Ղազանչի աւերակի
արևելեան
կողմում, ո՛չ
այնքան հեռի
և միւսն հիւսիսային
կողմում։ Անյայտ
և անծանօթ են բեր-
դակներիս իսկական
անուններն և անցեալն։
8) Զակամ
գետակիս Ջրաձորի
աջ ու ձախ կողմերում
կան նաև եկեղեցու
վեց աւերակներ
և հանգստարաներ։
ԿՌԶԷՆ ԳԻՒՂ.
Հիմնուած
է Կուր գետի աջ
ափում՝ մօտ 2½ մղոն
հե- ռի Թովուզ երկաթուղու
կայարանից։ Սուլթանի
կամրջից ներ- քև
միանում են բուն
Տաւուշ (Թովուզ)
և իւր օժանդակ
Ախնջին, ապա խառնուում
Կուր գետին Կռզենի
արևելեան կողմով։
Բուն Ուտեաց մնացորդներիցն
են գիւղիս բնակիչ-
ներն, որք ունին
և առանձին բարբառ
(Ուտիերէն), բայց
գիտեն և հայերէն։
Մօտ 700 տուն եղած
է գիւղումս, բայց
այսօր մնացած է
միայն 30 ծուխ, պատճառն
այն է, որ օդն և կլիման
խիստ ծանր են ամրան։
Այս պատճառաւ համե-
մատելով ամեն տարուայ
ծնածները մեռելոց
հետ՝ միշտ աւելի
եղած է վախճանուածների
թիւն։ Չհաշուելով
Կուր գետի քանդած
տարածը՝ քառորդ
մղոնից պակաս չէ
հանգստարա- նի
ծաւալն։ Հողն արքունի,
ջրարբի և բազմարդիւն,
տեղա- կան բերքերն
նոյն, օդն և կլիման
տենդաբեր ամրան
և մա- հատու. երկար
կեանք 50, եկեղեցին
սուրբ Յովհաննէս,
քա- հանան գալիս
է Մովսէս գիւղից։
Գիւղիս
մօտ կայ և հին գիւղատեղի
և հին հանգստա-
րան և քարուկիր
եկեղեցի, որից
այժմ մնացած է
միայն խո- րանի
կլոր շինութիւնն։
Հանգստարանումս
կայ մինչև 600 տարուան
գրուած տապանաքար։
Արձանագրոթիւններից
ե- րևում է որ ամփոփուած
են այստեղ Թաւրիզեցի,
Հալապցի, Կարնեցի
և այլ քաղաքներից
վաճառականներ։
Նշանաւոր է գիւղիս
բոժոժն կամ մետաքսաթելն,
վասնորոյ հաւանական
է որ գիւղս բազմամարդ
եղած ժամանակներում,
արտադրած է մեծ
քանակութեամբ
մետաքսաթել, որը
գնելու համար եկած
լինեն հանգուցեալ
վաճառականներն։
Կան նաև գիւղիս
իշխող Մելիք-Ջհանկիրի
տապանաքարն և Աւետարան
անուն մի ուխտատեղի
մատուռ։ Ծուխ
30, ար. 90, իգ. 80։
ՀՈՂԱԲԵՐԴ (ԹՈՓՐԱՂ
ՂԱԼԱ)
Կռզենից
կէս մղոնաչափ վերև
նույնպէս Կուր
գետի աջ կողմում
կայ մի հողեայ
բլուր, որը անուանում
են Հողա- բերդ։
Գեղեցիկ հարթակ
է բլրի գագաթն,
որից ելնում են կարասներ,
հին հրացաններ
և պղնձեղէն ու
խեցեղէն անօթ-
ներ։ Մօտ քառասուն
տարի առաջ գտած
են այս տեղից վեց
սափոր լի արաբական
և պարսկական դրամներ։
ՂԱԶԱԽ––ՓՈՔՐԻԿ
ՔԱՂԱՔ.
Նոր քաղաքս
հիմնուած է Աղստև
գետակի աջ ափի
բարձ- րութեան
վերայ 1881 փետրվ.
13-ին։ Բնակիչներն
են հայ, պարսիկ
և ռուս։ Հայերն
մեծաւ մասամբ եկած
են Գանձակից, Շուշուց,
Արցախի և Ղազախի
գիւղերից. բայց
Բանանց գիւղից
եկածներն ունին
տներ և խանութներ։
հայերն կազ- մում
են բոլոր բնակչաց
երեք մասից երկուսն։
Նոր քաղա- քումս
կայ հիւանդանոց,
դեղատուն, բժիշկ,
գաւառապետ, գաւառապետի
օգնական, հաշտարար
դատաւոր, զօրանոց,
փոշտ, հեռագրատուն,
գանձարան և երկդասեան
քաղաքա- կան ուսումնարան
հանդերձ ամենայն
պարագայիւք։ Կայ
նաև շուկայ, վաճառականի
և արուեստաւորի
խանութներ, որք
ըստ մեծի մասին
հայեր են։ Օդն
և կլիման տենդաբեր
ամրան. եկեղեցին
նորաշէն և կիսատ
տակաւին. որը շինել
է տալիս պ. Մկրտիչ
Ջաղէթեանցն թրծեալ
աղիւսով և կրացե-
խով։ Ծուխ 50, 10 տուն
ևս վակզալում։
ար. 120, իգ. 11։
ԼԵՌՆԱՅԻՆ
ԳԱՒԱՌՆԵՐ
ԺԱ. ՊԱԶԿԱՆՔ
ԿԱՄ ԴԻԶԱԿ ԳԱՒԱՌ.
Գաւառիս
հարաւային սահմաներն
են Երասխ գետն,
արևելեանն՝ Պիան,
հիւսիսայինն՝
Վարանդայ և արևմտեանն՝
Բերդաձոր գաւառների
սահմաններն։
ՋԱԲՐԱՅԷԼ (9).
Այժմ
գաւառագլուխ է
նոր և փոքրիկ քաղաքս,
որ հիմ-