Կայքէջ, Ծանոթություն, Նախաբան, էջ  1-15,  16-30,  31-45,  46-60,  61-75, 76-90, 91-105, 106-120, 121-135, 136-150, 151-165, 166-180, 181-195, 196-210, 211-225, 226-240, 241-255, 256-270, 271-285, 286-300, 301-315, 316-330, 331-345, 346-360, 361-375, 376-390, 391-405, 406-420, 421-435, 436-450, 451-461

<<<   >>>

 

 

/Էջ 241/

 

երկար կեանք 80––85. եկեղեցին Սուրբ Աստուածածին, հո- յակապ չորս սիւների վերայ (երկու փոքր խորանների վերայ կան երկու խորաններ ևս), երկարութիւն 22 մետր 80 սան- թիմ լայնութիւն 15 մետր 67 սանթիմ, քահանայ մի։ Ծուխ 56, ար. 200, իգ. 175։

            Ծեր-աւետարան. երկէջ, մեծադիր, թղթեայ, որ կայ եկեղեցումս և ունի չորս աւետարանչաց անճաշակ պատկեր- ները։ Աւետարանիս գրողն է. «ԶԳրիգոր մեղապարտ գրիչ յիշեա ի Քրիստոս»։ Գողացած են յիշատակարանը մի քանի թերթերով միասին, վասն որոյ անյայտ է աւետարանիս գրու- թեան թուականն և գրուած տեղն։ Տաճարիս դուրսն, արև- մտեան որմի մօտ մի քարի վերայ. «Այս է տապան Օհանէսին, որ էր որդի Օսէփ բէկին և թոռն Մելիք Ստեփանին 1) ՌՄՁԴ.»։

            Գիւղիս հիւսիսային ծայրում կայ մի հնաշէն եկեղեցու աւերակ, որ շինուած է եղել ամբողջ սրբատաշ քարով և կո- չուում է այժմ սուրբ Մինաս, որի հիւսիսային որմի վերայ. «Կամաւն Աստուծոյ շինեցինք խորանս տանուտէրն Ուլուխան, աշխատողք երկու տէր Դաւիթն, Սպարապետն, պտղն (պտղա- բերողքն) առ հասարակ ժողովուրդքն թվ. ՌՃԸ.»։

            Գիւղումս կայ մի քարուկիր և կամարակապ ապարան, որ ունի սոյն արձանագրութիւնը. «Շնորհիւն Աստուծոյ շինե- ցաւ ապարանս ի թվ. ՌՄԱ. ես Յակոբոս ծառայ Աստուծոյ իշխող գեղոյս որդի Աբրահամ Ըսպարապետին 2)»։ Բանակարա- նիս տէրն, որ այն սոյն սպարապետիս յետագայ ժառանգն է, ունի մի ապահովագիր, որով «Տանուտէրանց Ջանի որդի Յարութիւնն» վաճառում է Ամենափրկիչ վանքի մօտ եղած իւր գետինը Աբրահամ––իւզբաշու որդի Յակովբջան իւզբա- շուն 10,000 թումանի։ Առուծախիս վկայ գրուած են «Հիւ- րեկայ առաջնորդ տէր Պետրոս. Ներսէս ճգնազգեաց վարդա-

–––––––––––––––––––––

                1) Մէլիք-Բէկլարեանների ցեղիցն չէ մէլիքս։ որպէս հաստատում են, մէլիքութիւնն սկսուած է իւրով Մէլիք-Ստեփանով և մեռած իւր հետ։ Բայց ինչպէս կարծում եմ, ամփոփեալս լինելու է Մեծ-Սիւնեաց Մէլիք-Ստեփան- եանների ցեղիցն:

                2) Երևի թէ Սպարապետս եղած է Մէլիք-Բէկլարեանների զօրապետն, բայց չկայ գրաւոր ոչինչ:

 

/Էջ 242/

 

պետ, Քաջամարդիկ Մէլիք-Յոսէփ, Քաչալ Հրապետ, Կոսունց Եաւրի. Չովղուն 1) Յարութիւն, Ուստա Բալաս» ևն. հուսկ ուրեմն գրած է գրագիրն. «ՌՄԻԳ. մայիսի Զ. գրեցաւ Գիւ- լըստանին գլխին կալին Քարագլխին»։

 

ԱՄԵՆԱՓՐԿԻՉ ՎԱՆՔ ԿԻՒԼՍՏԱՆԻ

 

            Վանքս գտնուում է Սռնւորայ (սառնագին) վտակի ձախ ափի մօտ։ Ինջա գետակի օժանդակն է Սռնաւոր վտակն որ իւր սկիզբը առած է Մռաւի սրբասարի արևելեան կողմից։ Մենաստանս, որ գիւղիցն մօտ կէս մղոն հեռի է դէպի հա- րաւ, կառուցեալ է անտաշ քարով չորս միապաղաղ սիւների վերայ, ունի մի դուռն հարաւային կողմից, մի մեծ, երկու փոքր խորաններ, երկու խորհրդարան և երկու նեղ լուսա- մուտ։ Վանքս, որ ունի 23 մետր 50 սանթիմ երկարութիւն, 10 մետր 10 սանթիմ լայնութիւն, տակաւին կանգուն է, միայն ճաքուած է արևելեան պատն գագաթից մինչև գե- տինն և ծակուած է աւազանի ետևից, որի մօտ քանդակուած է. ՌՂ. թվ.»։ Չունի ուրիշ արձանագրութիւն։ Հարաւային կողմում կան ամփոփեալներ։

            Մենաստանս իւր արևմտեան կողմում (խիստ մօտ) ունի երկու թաղակապ սենեակ, մէկի մուտքի սեմին վերայ. «թիւ ՌՃԿԴ. յիշատակ է այս օթաղս Եղիա վարդապետին»։ Միա- բանութեան սենեակներն, որ գտնուում են հիւսիս արևե- լեան կողմում (մի քանի քայլ հեռի) արդէն կիսաւեր են։

            Ամենափրկիչ մատուռ. որ մօտ է վանքիս և շինուած քարուկիր, աւազանի արևելեան խաչի վերայ. «Խաչս Հիւրիա ապաշխարողին»։ Սորա դրան առաջ. «Այս է հանգիստ Հիւ- րեղ տատին, աղաչեցէք. թվ. ՌԿԲ.»։

            Կարմիր եղցի գտնուում է գիւղից վերև, Ինջայի ձախ կողմի լանջի վերայ աւերակ եկեղեցի, որ շինուած է եղել

–––––––––––––––––––––

                1) Փոխաբերական մականուն, որ նշանմակում է՝ բանականները և ա- նասունները կոտորող կարկտաբեր կամ բքաբեր ամենասաստիկ քամի. իսկ իմաստն է քաջամարտիկ, այսպիսի մականուններ շատ կայ Գաղտնիք Ղարաբաղի մէջ:

 

/Էջ 243/

 

երկյարկ, այժմ մնում է միայն գետնայարկն, որ ծառայած է լանջը հարթելու։ Աւերակիս մօտ կայ գիւղատեղի և հան- գստարան, որի մէջ մի մամռապատ քարի վերայ. «Այս է տա- պան Առուսի որդի ՌԱ. (թուին)»։

 

ԴԱՏԻ-ԲԷԿԱՆՑ ՎԱՆՔ.

 

            Կիսաւեր վանքս գտնուում է Կիւլստան գիւղից ներքև Ինջա գետի աջ կողմում։ Մենաստանիս մօտ կայ միաբանից սենեակներ և հանգստարան։

            Զաքին նհատակ. Աւերակ վանքիս հիւսիսային կողմում, Պարանապատ անուն անտառում, Ինջայի ձախ կողմում կայ գիւղատեղի, հանգստարան և կիսակործան մի փոքր եկեղեցի Զաքին նհատակ անուն։

            Հին-Խրխափոր գիւղ. Հիմնուած է Կիւլստան և Նոր- Խրխափոր գիւղերի միջև մի հովտում. ուր այժմ երևում են գիւղի աւերակն, թթենի, ծիրանի, տանձի և խնձորի ծառերն և պարտէզներն. իսկ ձորի արևելեան կողմում փոքր եկեղե- ցին և հանգստարանն։

            Բ. ՆՈՐ-ԽՐԽԱՓՈՐ. Հիմնուած է Սև-գետ––գետակի (ղա- րաչայ) աջ կողմում, Գեօրգին սարի ստորոտում, մի գեղեցիկ դաշտակի հարաւային ծայրում. բնակիչք մի քանի տարի ա- ռաջ տեղափոխուած են Հին-Խորխափորից. հողն բէկական, (մէլիքապատկան) ջրարբի և բազմարդիւն, բացի սովորական բերքերից ընտիր տանձ, խնձոր, մետաքս և բամբակ. օդն և կլիման փոքր ինչ տաք ամրան, ջուրն պատուական. եկեղե- ցին նորաշէն, կիսատ, կառուցեալ չորս սիւների վերայ. որ ունի երկու դուռն հարաւային և արևմտեան, վեց լուսա- մուտ, 16 մետր 56 սանթիմ երկարութիւն և 11 մետր լայ- նութիւն։ Շինուում է Մէլիք-Բէկլարեանց Թալիշ-բէկի ծախ- քով և բնակչաց աշխատութեամբ. քահանայ մի։

            Եկեղեցիս ունի մի պատկերազարդ գրչագիր, փոքրադիր աւետարան, գրուած թղթի վերայ, գողացած են յիշատակա- րանը, վասնորոյ անյայտ է գրողն, թուականն և տեղն. մի-

 

/Էջ 244/

 

այն գրուած է Մատթէոսի վերջումն. «Ստացող սուրբ աւե- տարանիս Շիրվանայ Հինղարցի Մելքումն և եղբարք Ապրիսն, Փիրպուտաղն»։ Իսկ Մարկոսի վերջում յիշուած են նոյն Մել- քումի բոլոր ազգակիցների անուններն յականէ յանուանէ։ Ծուխ 21, ար. 88, իգ. 88։

            Աղբիւր. Որովհետև եղած չէ գիւղումս աղբիւր կամ պատուական ջուր, այս պատճառաւ աւագ––սարկաւագուհին համեստափայլ Փեփրոնէ կոյս Խուբեանց Մէլիք-Բէկլարեանցն՝ իւր սեփական ծախքով վերի սարիցն խեցեղէն խողովակնե- րով շէնս բերել տուած է պատուական ջուր, որը և երկու բաժին անելով՝ մի մասը հանած է եկեղեցուս մօտ հասա- րակութեան համար և միւս մասը՝ մեծ. Թալիշ-բէկ Մէլիք- Բէկլարեանցի բակն։ Եկեղեցու մասին աղբիւրի շինութեան վերայ փորագրուած է. «Ես կոյս աւագ սարկաւագուհի Փեփ- րոնեայ Խուբեանցս Մէլիք-Բէկլարեանց Խարխափութ (Խրխա- փոր) գեղջ աղբիւրն կառուցի իմով արդեամբ ի յիշատակ իմ և հանգուցեալ ծնողացս և քերց և եղբարց իմոց 1-ն մարտի 1893 թ.»։

            Երկու արձաններ. Կիւլստանից մինչև Նոր-Խրխափոր բարեպաշտ ոմն հարթելով պատրաստած է կառքի ճանա- պարհ։ Մի արձան կանգնած է Խաչ-կեադուկի 1) մօտ և միւսն Հին և Նոր-Խրխափորի միջև։ Վերջին արձանագրութիւնը. «1890 ամի ի 1-ն մայիսի ճանապարհս շինեց Գրիգոր Մէլիք- Բէկլարեան իւր հօր Բէկլար Ֆրիդօնեան Մէլիք-Բէկլարեանցի յիշատակին։ Այս յիշատակի յարգողը թող ապագայում նորոգի գիրս»։

Աւերակ վանք.

            Կողեր անուանեալ տեղում կայ մի աւերակ վանք, որից մնացած է միայն արևմտեան պատն և հիմքերն, այստեղ կայ հին հանգստարան։

            Գ. ՂԱՐԱՉԻՆԱՐ կամ Աղջա-Ղալա. Հիմնուած է Սև գետակի աջ կողմում. բնակիչք բնիկ, հողն բէկական, ամե-

–––––––––––––––––––––

                1) Խաչ-կեադուկումս, կայ երկու քարեայ հին խաչարձան ճանապար- հի աջ ու ձախ եզերքներում, բայց գիր չունին:

 

/Էջ 245/

 

նայն ինչ նոյն, երկար կեանք 65––70. եկեղեցին Սուրբ Յով- հաննէս, նորաշէն, կառուցեալ չորս սիւների վերայ. քահա- նայ մի, կայ արքունի ուսումնարան։ Ծուխ 120, ար. 405, իգ. 400։

            Դ. ՆՈՐԱՇԷՆ ԳԻՒՂ. Հիմնեալ նոյն գետակի աջ կող- մում, բնակիչք բնիկ, հողն բէկական, ամենայն ինչ նոյն, ե- կեղեցին Սուրբ Մինաս, ձեղունն փայտաշէն, քահանայ մի։ Ծուխ 38, ար. 223, իգ. 200։

            Ե. ՂԱՀՏՈՒԹ կամ ԶԷՅՈՒԱ ԳԻՒՂ. Հիմնուած նոյն գետակի ձախ կողմում, բնակիչք բնիկ, հողն բէկական, ա- մենայն ինչ նոյն, չունին եկեղեցի, զի խիստ մօտ է Ղարա- Չինարին. քահանան գալիս է Նորաշէնից։ Ծուխ 11, ար. 45, իգ. 42։

            Զ. ՆԵՐՔԻՆ-ՇԷՆ. Հիմնուած է նոյն դաշտակի վերի ծայրումն և նոյն գետակի ձախ ափի վերայ մի սարի ստո- րոտում. բնակիչք բնիկ, հողն բէկական 1), կիսով չափ ջրար- բի, ամենայն ինչ նոյն, օդն, կլիման և ջուրն անվնաս, եր- կար կեանք 80, եկեղեցին Սուրբ Աստուածածին, հոյակապ, կառուցեալ վեց սիւների վերայ, բայց սագաշէն և ցած, խո- րանի հիւսիսային կամարի վերայ. «Եկեղեցիս անուանեցաւ Սուրբ Աստուածածին թվ. ՌՃԽԶ.»։ Երկարութիւնն 20 մետր, լայնութիւն 9 մետր 5 սանթիմ, ճաքած է արևելեան պատն։

            Եկեղեցուս դրան ճակատակալ քարի վերայ.

            «Աստուած ողորմի Գօրեցի Գօրգինի որդի Տաւթին, որ պատճառ եղեւ»։ «Կամաւն Աստուծոյ շինեցաւ սուրբ եկեղեցիս ձեռամբ տէր Եղիային յիշատակ իւր և ծնողացն հօրն Աթին և մօրն Հոռոմին և կողակցին և որդոցն տէր Դաւթին, Կոս- դանտին, Ետկարին… տացութեամբ Շիրմազանի որդի Մել- քումին…»։ Քահանայ երեք։

            Եկեղեցումս կայ երկու գրչագիր աւետարան.

            Ա. աւետարան փոքրադիր, անճաշակ նախշերով, գրուած թղթի վերայ. գողացած են յիշատակարանը, վասն որոյ ան-

–––––––––––––––––––––

                1) Թալիշից սկսեալ մինչև այստեղ բոլոր հողերն պատկանում է Մէ- լիք-Բէկլարեանց ժառանգներին. իսկ գիւղինս թուրք բէկի՜:

17

 

/Էջ 246/

 

յայտ է գրողն, թուականն և տեղն։ Մարկոսի վերջում միայն յայտնի է նախ՝ որ Յովհաննէս անուն միայնակեաց ստացած է աւետարանս իւր Յովասափ հարազատ եղբօր հետ։ Երկրորդ անգամ ստացած են նոյն աւետարանը այլ հարազատ եղբարք Յունան և Դաւիթ թվ. ՌՁԷ.––ին։

            Բ. աւետարան. «Գրեցաւ սուրբ աւետարանս ի յերկիրս Որոտան, ի գիւղն՝ որ կոչի Լոր ձեռամբ անիմաստ և անար- ժան Աբրահամ գրչի ՌՃԻԷ. ամի.». Աւետարանս չունի ո՛չ պատկեր և ոչ յիշատակարան։ Ծուխ 105, ար. 481, իգ. 372։

            Իրեք մանկունք. Աւերակ վանքս, որի միայն կանգուն են արևմտեան և հիսւսիային պատերն, գտնուում է գիւղիս հարաւային կողմում, նոյն գետակի աջ կողմում շինուած մի սեռի վերայ, որի երկու կողմերն ձորեր են։ Չունի արձա- նագրութիւն, միայն աւանդութեամբ են ասում Իրեք (երեք) մանկունք։ Վանքիցս վար, ձորի մօտ կայ Լիտր անուն հին գիւղատեղի, հանգստարան և երեք քարեայ խաչեր։

Անջուր կամուրջ.

            Ներքի և Վերի շէներքի միջև կայ մի հնաշէն և քա- րուկիր կամուրջ Սև գետակի վերայ։ Գետակն փոխած է իւր ընթացքը դէպի հիւսիս և անջուր մնացած է կամուրջն։

            Է. ՎԵՐԻ-ՇԷՆ. Հիմնուած է նոյն հովտի վերայ միևնոյն գետակի ձախ ափումն. բնակիչք բնիկ, հողն բէկական, լեռ- նային, անջրդի, հացաբեր. տեղական բերքերն նոյն, գիւղն շրջապատուած լեռներով, անվնաս օդն, կլիման և ջուրն. երկար կեանք 80, եկեղեցին Սուրբ Աստուածածին, քարու- կիր, կառուցեալ երեք կամարների վերայ. երկարութիւնն 19 մետր 50 սանթիմ, լայնութիւն 10 մետր 80 սանթիմ։ Հիւ- սիսային խորանի գլխին կայ գաղտնի պահարան։ Քահանան գալիս է Ներքին-շէնից։

            Եկեղեցումս կայ գրչագիր, մագաղաթեայ աւետարան, որ ունի միայն չորս աւետարանչաց պատկերներ և փոքր դիրք։ Գեղեցիկ են փոքր գրերն, բայց անճաշակ և անոճ բո- լոր գլխագրերն, նախշերն, ծաղիկներն և նոյն իսկ պատկեր-

 

/Էջ 247/

 

ներն. գրողն է Սարգիս անուն ոմն։ Յիշատակարանից. «Ի ժամանակիս յայսմիկ, որ վասն ծովացեալ մեղաց մերոց ի վտանգի կայր ազգն քրիստոնէից ի ազգէն անորինաց և էր թուականն Հայոց ՋԽԲ. և ողիմբիաթն, որ է նահանջ՝ ՄԼ. և ղանութիւն Հասան բէկին, որ գնաց յաշխարհն Հոռոմոց և ազգի ազգի չարութիւն հասոյց ի հետ ազգին տաճկաց և ի կաթուղիկոսութեան Հայոց տէր Ռաստակեսի (Գ-ի) և հայրա- պետութեան սուրբ ուխտին գետամիջոյ տէր Սարգսի և փակա- կալութեան տեղւոյն Յովհաննէս կոյսակրաւն աբեղայի։ Բայց արդ գրեցաւ սուրբ աւետարանս ի գաւառիս Խաչենաձորոյ, ընդ հովանեաւ սուրբ Ստեփաննոսի, սուրբ սքանչելագործ Նշա- նիս 1) Սուրբ Սարգսի և ի տէրութեան տեղւոյս պարոն Վէլի- ջանին, զոր Տէր Աստուած ընդ երկայն աւուրս արասցէ։ Արդ գրեցաւ սուրբ աւետարանս յաւրինակէ տեառն Եփրեմի Խուրին Ասորոյ համարաւ և կիտիւ և բանիւ և նշանագրով… ի խնդը- րոյ արքեպիսկոպոսի, որ վառեալ ջահ է եկեղեցւոյ… Պարոն Տէր։ Թողութիւն արարէք եղանակիս, որ գրուեցաւ. անձրև խիստ և տեղիքս գէճ և հողս ջրքաշ և ես մենակ»։ Շարայա- րուած է յետոյ.

            «Կազմեցաւ սուրբ աւետարանս ձեռամբ Քարթմանկեցի (Գարդմանցի) Արիստակէս երիցու որդի Վադան քահանային ՌՃՂԸ.»։ Ապա գրուած է ի միջի այլոց. «Ես Վերին շէնի տանուտէր Յարութիւնս առի (գնեցի) զայս Քրիստոսի սուրբ աւետարանս ի անօրինաց ձեռքէն, իբր թէ գերի անկեալ թա- փեցի»։ Ծուխ 91, ար. 524, իգ. 454։

 

ՄԷԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ.

 

            Գիւղումս բնակում է Բէկլար-բէկ Մէլիք-Շահնազարեանց Շահփուրեանցն, որի նախնիքն ևս Մեծ-Մազրա գիւղից փո- խադրուած են Արցախ, նախ բնակութիւն հաստատած Աւե- տարանոց աւնում, ապա Շուշում, ապա Թիփլիզում և հուսկ յետոյ գիւղումս։ Մէլիք-Շահնազարեանների այս ճիւղի պատ-

–––––––––––––––––––––

                1) Խաչենաձորիս վանքերն են Կոշիկ անապատն, որի մէջ գրուած է աւետարանս:

 

/Էջ 248/

 

մութիւնն անյայտ մնացած է գրականութեան. վասն որոյ զետեղում եմ այստեղ հետևեալ վաւերաթղթերը իբրև նիւթ ապագայ պատմութեան։

            Ա. «Վկայական. 1860 ամի մայիսի 3-ին Առուստամ բէկ Բապայբէկեան Մէլիք Շահնազարեանց Շահփուրեանց, որոյ նախնիքն եղեալ են բնակիչք Գեղարքունւոյ (այլ ազգ. Գեօգ- չայու) բնակելով ի Ղարաբաղ ի ժամանակի նախկին տիրա- պետող կողմանս խանաց 1) շահեալ է ամենայն արտօնութեամբք և իրաւամբ յարգելի և մեծապատիւ բէկանց Ղարաբաղու՝ լի- նելով ՛ի շարս մեծարգոյ Հայոց իշխանաց, ունեցեալ է ընդ տիրապետութեամբ իւրով զստրուկս բնակեալս ի գեղջն Մազ- րայ Գեօգչայ գաւառի Զարզբիլ 2) մերձ Նախիջևանայ, ընծա- յեալ ծնողաց նորա ՛ի Պարսից Շահացն, առ որ յիշեալ Առըս- տամ բէկն ունի զհրովարտակս ՛ի Շահ Ապասէն յանուն հաւու հօրն իւրոյ Մէլիք Եաւրուն Մէլիք Շահնազար Շահփուրեանին Գեղարքունւոյ (Գեօգչայու)։ Ազգն Առուստամբէկին և ի ներկայ ժամանակիս նոյն շահի յարգելի բէկական իրաւամբք և արտօ- նութեամբք. Առուստամ բէկն այժմ ևս գտանի ընդ որդւոց իւ- րոց ի շարս Ղարաբաղու բէկաց և ունի հրովարտակս ի Շահ Ապասէն շնորհեալ նախնեաց նորա և զվկայականս ի տիրա- պետող խանացն Ղարաբաղու և յարգելի աղալարաց վասն մե- ծապատիւ բէկական իրաւանց իւրոց և վասն ծագման նորա յազգէն Մէլիք Շահնազարայ Շափուրեանց Գեղարքունւոյ (Գեօգ- չայու)։ Ի ճշմարտութիւն վերագրելոցն տուեալ եղեև այժմ ևս մեօք այս վկայութիւն որդւոց նորա մեծապատիւ Ասլան բէկին և Բէկլար բէկին Մէլիք Շահնազար Շահփուրեանց ի հետևումն պահանջման նոցա»։

            Ստորագրուած են Մուսայէլ Դօլուխանեանց, Սարգիս-

բէկ Մուսայէլբէկեան Մելիք-Շահնազարեանց,

Սարգիս Բաղրբէկեան        ,,                      ,,          ,

Օվանէս-բէկ Իսրայէլբէկեան                    ,,          ,

–––––––––––––––––––––

                1) Ճըռ խաներն:

                1) Գտնուում է Սոթի հարաւ արևելեան կողմում, որ և տարբեր է Ծար գաւառի Զարից և Զբիլից:

 

/Էջ 249/

 

            Բ. «Վկայական. Ըստ հրամանի Նորին Կայսերական մե- ծութեան ինքնակալին ամենայն Ռուսաց տուաւ այս ի Լու- սաւորչական Հայոց կանսիստորիէս Ղարաբաղու համաձայն օրագրական սահմանադրութեան Նորին կայացելոյ յ3-դ աւուր փետրվարի 1861 ամի հիմնեցելոյ ի վերայ խնդրագործութեան բնակչի Շուշուայ գաւառի Ջրաբերդ գաւառակի Վերին շէն գեղջ Ասլան բէկի Ռուստամբէկեան Մէլիք-Շահնազար-Շահֆու- րեանց վասն այն թէ արդէն երևի ՛ի հաւաքեալ օրինաւոր ե- ղանակաւ հաւաստութեանց՝ ազգապետ սերնդոց նորա է Մէ- լիք Շահնազար Շահֆուրն, յորմէ ծնեալ են Մէլիք Եավրին և Եաւրի աղայն, ի Մէլիք Եավրիէն ծնեալ է Մէլիք Աստուածա- տուր, յորմէ ծնեալ են Միր-Դաւիթ-խան և Բապայ բէկն, ի Եավրի աղայէն ծնեալ է Նաղտի բէկն, յորմէ և ծնեալ է Միան- սար բէկն, ի Բապայ բէկէն ծնեալ են Ռուստամ բէկն և Առու- շան բէկն, ի Ռուստամ բէկէն ծնեալ են Ասլան-բէկն և Բէկ- լար բէկն, յԱսլան բէկէն ծնեալ են Միրզաջան բէկը և Բալայ բէկե և ի Բէկլար 1) բէկէն ծնեալ են Բալասան բէկն և Սեր- կէյ բէկն։ Ստուգութեան որոյ վկայէ Լուսաւորչական Հայոց վիճակային Կոնսիստորիայն Ղարաբաղու ստորագրութեամբ և դրոշմամբ արքունի կնքոյ, ի 19 Ապրիլի 1861 ամի ՛ի Ք. Շուշի։

                                               Անդամ Կոնսիստորիայի Տէր Իսրայէլով.

871             Քարտուղար Մէլիք Շահնազարեանց»։

            Մի հաստ և հին թղթի վերայ վիմագրուած է Միր- Դաւիթ-խանի պատկերն՝ Պարսից Շահիցն շնորհուած տիտ- ղոսի ժապաւէնով և պարսկական աստղանիշ շքանշանով. Պատկերի տակ վիմագրուած է. «Միր Դաւիթ խան Ծատու- րեան ի տանէ Մէլիք Շահնազարեանց Մազրայի. ասպէտ ա- ռաջին աստիճանի կարգացն Արեգական առիւծոյ Պարսից Ար- քային, ևն. երբեմն դեսպան ՛ի կողմանէ նոյն արքայէ առ թա- գաւոր Փռանցիու 1816 թուին»։ Տպուած է նաև նոյնի Գաղ-

–––––––––––––––––––––

                1) Բէկլար-բէկիցս ծնուած են (բացի Բալասան և Սերկէյ բէկերից) Ջաւատ-բէկ, Նազար-բէկ և Առուստամ-բէկ։ Իսկ Ասլան-բէկից ծնուած են Պաւլի-բէկ և Ջիւմշիւտ-բէկ:

 

/Էջ 250/

 

ղիերէն թարգմանածն։

            Քարահունջ աւերակ կամ Բալլու ղայա կոչուած տե- ղում, որ գիւղիցս վերև է, կայ գիւղատեղի, հանգստարան և մի փոքր եկեղեցու աւերակ, որից մնում են տակաւին չորս պատերն և խորանի թաղն։

            Հին-Պարիս աւերակ գիւղատեղի, հանգստարան և եկե- ղեցի, որ գտնուում են այն սարի գլխին, որ արձանացած է Ներքին և Վերին շէներքի և Նոր-Պարիս գիւղի մէջ և կո- չուում է Շամփրապտուկ. Այժմ աւերակ գիւղումս բնակում են մալականներ։

            Գիւղիս մօտ կայ մի ուխտատեղի, որը անուանում են Նահատակ։

            Ը. ՆՈՐ-ՊԱՐԻՍ գիւղն շատ հեռի չէ մալականներիցն, բնակիչք տեղափոխուած են Հին-Պարիսից, հողն բէկական, ջրարբի և արդիւնաբեր, տեղական բերքերն նոյն. գերազանց օդն, կլիման և ջուրն, տակաւին չունին եկեղեցի. քահա- նայ մի։ Ծուխ 38, ար. 191, իգ. 165։

            Թ. ԷՐՔԱՋ ԳԻՒՂ. Հիմնուած է մի խոր և հօրիզոնն նեղ ձորի մէջ, որի արևելեան, հարաւային և հիւսիսային կողմերն բարձր լեռներ են, բնակիչք բնիկ, որք մէլիքների հետ գնացած են բնակելու Բօլնիս և յետոյ վերադարձած այս տեղ. հողն բէկական, կիսով չափ ջրարբի, տեղական բերքերն նոյն, օդն, կլիման և ջուրն գերազանց, երկար կեանք 115 տարի. եկեղեցին Սուրբ Սարգիս, հոյակապ, բարձ- րաշէն, կառուցեալ վեց սիւների վերայ (երկուսն միապաղաղ) երկարութիւնն 21 մետր 70 սանթիմ, լայնութիւն 14 մետր 60 սանթիմ. դրան ճակատակալ քարի վերայ. «…մէ յիշա- տակ թվն ՌՃԿԵ.»։ Աւազանին կողմին մօտ փոքր խորանի ճակատին մի նրբագործ խաչքարի վերայ. «Թվ. ՉԹ. ես Ակոբ կանգնեցի զխաչս Սարգիսա և կամ ամեն ծնողաց մերոց, Աս- տուած ողորմի»։ Եկեղեցուս արևմտեան պատին մօտ արտա- քուստ. մի տապանաքարի վերայ «Թվ. ՌՄԿԶ. որ է Պօլնու- սու գալն (վերադարձն) մայիսի Ի. (20) Քրիստոսի ծառայ տէր

 

/Էջ 251/

 

Դանիէլ»։ Քահանայ երկու։

            Գիւղիս արևմտեան ստորոտի խոր ձորով հոսում է Փոքր-Կուրակ անուն վտակն, որ է օժանդակ 1) Կուրակ գե- տակին։ Գիւղիս բարեկ. Սարգիս քահանայ Տէր-Սարգսեանցի մօտ կայ.

            Ա. Մի օրինակ գրչագիր, փոքրադիր, ընդհանրական գրուած թղթի վերայ, որի մէջ է Յակոբոսի, Յովհաննու և Յուդայի առաքելոց թղթերն. (անյայտացած է յիշատակա- րանն)։

            Բ. Բացատրութիւն Հայոց ամիսների, որպէս են նաւա- սարդ, հոռի, ևն.։

            Գ. Մարմնախաղութիւն և երազահան։

            Դ. Բացատրութիւն յատուկ և հասարակ անուանց։

            Ե. «Թարգմանութիւն ի Պարսիկ բառից» և ընդօրինա- կութիւն «ի գրոցն Վարդանայ աշխարհագրի»։

            Զ. Խրատ Պլուտարքոսի, անյայտ է գրողների անուններն։

            Հարկ է յայտնել որ «Պաղդասար» անուն ոմն հեղինա- կից գովասանական ոտանաւորներ են պարունակում Ս. Լու- սաւորչի, Հռիփսիմեանց և Տրդատ թագաւորի մասին Բ. ձե- ռագրումն։ Ծուխ 78, ար. 384, իգ. 364։

            Ժ. ԲՕԶԼՈԽ ՇԷՆ. Հիմնուած է Էրքաջից վերև Կուրակի նոյն օժանդակի ձախ ափի բարձրութեան վերայ. բնակիչք բնիկ, հողն բէկական և անջրդի, բայց հացատու. տեղական բերքերն նոյն (չունին պարտէզ և այգի), եկեղեցին Սուրբ Մինաս, ծածքն փայտաշէն, քահանան գալիս է Նոր-Պարի- սից։ Ծուխ 15, ար. 80, իգ. 70։

            Սուրբ Մինաս. ուխտատեղի. գիւղիցս վերև նոյն, օժան- դակի աջ կողմում, մի հին քարուկիր փոքր եկեղեցի է սուրբ Մինաս անուն, որի մօտ կան աւերակ գիւղ և հանգստարան։

            ԺԱ. ՄԱՆԱՇԻԹ կամ Մանուշ շէն. Հիմնուած է Բօզ- լուխից ներքև նոյն օժանդակի ձախ կողմի բարձրութեան վերայ, բնակիչք բնիկ, հողն բէկական, անջրդի, սա-

–––––––––––––––––––––

                1) Իւր սկիզբը առած է Գոմէշ (նոյն Մռաւ) սարի հիւսիսային կողմից:

 

/Էջ 252/

 

կայն արդիւնաւէտ, տեսարանն գովելի, օդն,. կլիման և ջուրն պատուական, երկար կեանք 110. եկեղեցին նոր են սկսաում շինել. քահանան նոյն։ Ծուխ 35, ար. 218, իգ. 141։

            Նահատակ. Գիւղիս արևելեան կողմում ընկուզի ծառե- րի տակ մի մատուռ է Նահատակ անուն, որի մէջ կայ մի գերեզման, բայց տապանաքարի վերայ չ՛կայ արձանագրու- թիւն։

            Թեօդան աւերակ, գիւղատեղի է որ գտնուում է Ղա- րա-Բուլաղ գիւղն տանող ճանապարհի վերայ, մի ձորակի հիւսիահայեաց լանջի վերայ։ Քարուկիր և սրբատաշ քարով շինուած է եկեղեցին, որի գլուխն խոնարհուած է։ Հարա- ւային կողմի փոքր խորանի վերայ. «Ժամանակս Շահ Սեփին, խանութիւն Մուրթուզա Ղուլի խանին Թահուլդ, կաթուղիկոս Գանձասարայ տէր Գրիգորին թվ. Ռ.»։

            Այլ քարի վերայ. «Կամաւն Աստուծոյ ես տէր Եղիշէս շինեցի սուրբ եկեղեցիս յիշատակ հոգւոյ իմոյ, կողակցին, Եկա- ղին, որդիքն Ատի բէկին, Նկեղ»։

            Թեօդանի մատուր, աւերակիցս փոքր ինչ վերև մի քա- րուկիր հին մատուռ, որ ունի 5 մետր 18 սանթիմ երկա- րութիւն և 4 մետր 5 սանթիմ լայնութիւն, սակայն չունի արձանագրութիւն։ Արտաքուստ դրան հիւսիսային կողմում պատին յենած է քարեայ մի հին խաչ, որի երկարութիւնն է 2 մետր 35 սանթիմ, և լայնութիւնն 1 մետր 5 սանթիմ. և որի ստորոտում քանդակուած է. «Ի թուին ՉԾԷ. (1308) ես Գրիգոր ու Պապաք կանգնեցաք զխաչս ի բարեխաւսութիւն ծնողաց մերոց ԷՂոր…»։ Մատուռս նորոգած են Մանաւ- շեցիք. «Սուրբ եկեղեցիս Մանուշեցի շինողք են Ղևոնդ, Աւե- տիս, Սահակ, Գրիգոր, Դանիէլ, Սարգիս Ալիքսանեանց 1890 ամի»։ Ուխտատեղի է մատուռս, որի շրջապատն մեծ հան- գստարան է, սակայն անարձանագիր են քարերն։

            ԺԲ. ՀԻՆ-ՂԱՐԱ-ԲՈՒԼԱՂ ԳԻՒՂ. Հիմնուած է մի հիւ- սիսահայեաց լանջի վերայ, որի ստորոտով հոսում է Կուրակ գետակի աջ կողմի երկրորդ օժանդակն և փոքր ինչ յետոյ

 

/Էջ 253/

 

միանում նոյն գետակի հետ։ Բնակիչք բնիկ, հողն բէկական, անջրդի, հացաւէտ, տեղական բերքերն նոյն. պատուական օդն, կլիման և ջուրն, երկար կեանք 100, եկեղեցին Սուբ Աստուածածին, հոյակապ, կառուցեալ վեց սիւների վերայ, երկարութիւն 22 մետր 25 սանթիմ, լայնութիւն 12 մետր 36 սանթիմ. քահանայ մի։

Արեւմտեան դրան ճակատակալ քարի վերայ.

            «Շնորհօք ամենակալին մեք Ղարաբուլաղի ժողովուրդս մեծ և փոքր շինեցինք սուրբ եկեղեցիս յիշատակ հոգոց մերոց և ամենայն ննջեցելոց ի հայրապետութեան տեառն Պետրոսի (Աղուանից), ի թագաւորութեան Պարսից Շահ Սիւլէմանի խա- նութեան երկրիս Ուղուրլու խանին և պարոնութեան գեղիս Ֆարզալի բէկին, տարուղէն (հարկահան) Մուրթուզա Ղուլին, տանուտէր տէր Սիմէօն, տէր Յակովբ, տէր Ազարիէն, տէր Դաւիթ, Գրիգոր, Ազարիա, Շահնազար, Սարուի Աւան, որ ջերմեռանդ սիրով աշխատեցին. Մեղիդիւթ էրեցս 1) գրե։ ցի թուին ՌՃԻԵ. որ կարդաք, մէկ բերան ողորմի ասէ՛ք ամէն»։

            Արաձանագրութեանս աջ ու ձախ կողմերում.

            «Սուրբ խաչս բարեխօս Շահնազարին»։ «Ես Խօճա Ան- տոնս սակաւ օգնական եղէ սուրբ եկեղեցուս վարձուն յիշա- տակ ինձ և կողակցին Մարիանին և որդոցն Գասպարին, Մել- քումին»։ «Ես Սիմէօն անարժան էրեցս կանգնեցի զսուրբ խաչս և սակաւ աշխատեցի ի վերայ սուրբ եկեղեցոյս…»։ Ծուխ 36, ար. 149, իգ. 147։

            Կրակի դիմացող քարահանք––огнеупорная глина գտնու- ում է գիւղիս արևելեան կողմում խիստ մօտիկ։ Հանքիցս հանուած և Բագու տարուած քարերն գործադրուում են կրակով գործող մեքենաների վառարանների համար։

            Հին եկեղեցի քարուկիր, միջակ մեծութեամբ, որ գըտ- նուում է գիւղիս վերի ծայրում ընկուզենի ծառոց հարթակի վերայ, ունի միայն մի փոքր խորան հիւսիային կողմում և

–––––––––––––––––––––

                1) Եկեղեցուս մեծութիւնն, ութ քահանայից քանակութիւնն և գիւղիս շատ աւերակ տնաբակերն ապացուցանում են թէ գիւղս մօտաւորապէս 700 ծուխ եղած լինելու է, մինչդեռ այժմ 36 ծուխ և մի քահանայ մնացած է:

 

/Էջ 254/

 

մի աւագ խորան։

            Անապատ. այսպէս է անուանում ժողովուրդն այն քա- րուկիր մատուռը, որ կայ հին եկեղեցու հիսւիսային կողմում խիստ մօտ։ Մատրանս մէջ կայ մի հանգիստ որի տապանա- քարն չունի արձանագրութիւն. հետևապէս անյայտ է մեզ ամփոփեալս։ Մատրանս և հին եկեղեցու միջավայրն ամբող- ջապէս հին ամփոփեալներ են։

            Բրտի շինի եղցին. Գիւղիս արևմտեան հանդէպ վտակի ձախ ափի բարձրութեան վերայ կայ աւերակ գիւղատեղի և մի միջակ եկեղեցի։ Այժմ ոչ ոք չէ բնակուում այստեղ. բայց կանգուն մնացած է եկեղեցին։

Միջի վանք.

            Այսպէս է կոչուում այն եկեղեցին, որ շինուած է հին- Ղարաբուլաղից վերև նոյն օժանդակի աջ կողմում։ Եկեղե- ցիս շինուած է միայն մի կամարի վերայ, որի վերնամասն քանդուած և եկեղեցին ճաքած է արևելքից արևմուտք ուղղու- թեամբ. խախտուած է և բեմն։ Շատ ջանացինք գտնել ար- ձանագրութիւն, սակայն չ՛գտանք, միայն գտանք  մի խաչ- քարի վերայ. «Այս խաչս է Կոսին» և այլ կիսատ խաչքարի վերայ. «Այս սուրբ խաչս է տէր Առաքելին Աստուծոյ»։ Եկե- ղեցուս մօտ կայ ընդարձակ գիւղատեղի և սրբատաշ տապա- նաքարերով և նրբագործ խաչարձաններով նշանաւոր հան- գստարան, որի մէջ ամփոփուած են եպիսկոպոսներ, վարդա- պետներ, քահանաներ և ժողովուրդ։ Զմայլում է մարդ գե- ղեցկաքանդակ շիրմաքարերը տեսնելով։

Երի վանք (վերին վանք)

            Միջի վանքից բաւական վերև վտակի ձախ ափում կա- ռուցեալ է երկու կամարների վերայ մի քարուկիր տաճար, որ ունի մեծ և փոքր խորաններ, աւազան, լուսամուտներ և մի դուռն հարաւային կողմից։ Երկարութիւն 17 մետր 35 սանթիմ լայնութիւն 8 մետր։ Հիւսիսային որմի վերջին կամարի տակ. «թվ. ՉԻ. Ես Տաւտար Որդի Ջանասի կան- գնեցի զխաչս ինձ և եղբաւր իմոյ»։ Տաճարիս մէջ տեղում

 

/Էջ 255/

 

ամփոփուած է մի պատուաւոր ննջեցեալ, որի տապանաքարի վերայ փորագրուած է. «Այս է հանգիստ Սուրբ Գրիգորոյ Գանձակայ եպիսկոպոսին»։ Անվնաս մնում է տաճարս, միայն թէ գլխին բուսած են ծառեր, որք կարող են վնասել հետ- զհետէ մեծանալով։ Այստեղ կայ ևս գիւղատեղի վտակի ձախ հովտի վերայ և փոքր ինչ վերև հանգստարան։

 

ԱԼՀԱՐԱԿ ԼՃԱԿ (38)

 

            Մղոնաչափ է Երի-վանքից մինչև լճակս, որ տաճկերէն կոչուում է Գեօգ-գեօլ և որ շրջապատուած է անտառախիտ լեռներով։ Լեռանց մէջ ամենաբարձրն է Կեփաս 1) (ըստ Տաճկ. Քեափազ) անուանած ապառաժ սարն, որ հպարտօրէն արձանացած է լճակի արևելեան հարաւային կողմում։ Սա- րիս լանջերի դժուարատար տեղերում հօրաններով ճարա- կում են քօշեր։ Լճակս բաժանուած է երկու մասի, վերնա- մասն կոչուում է «Ըստծու ծով» (Աստուծոյ ծով)։ Լճակիս մա- կերևոյթի խորանարդ տարածութիւնն է 54 օրավարաչափ (դեսեատին)։

            Լճակիցս, որի շրջապատում տեղ տեղ դիզուած են ահա- գին քարեր, ելնում են ընդհանրապէս երեք տեսակ ձկներ.

            Ա. տեսակն, որ ազնիւ է միւսերից, որոշուում է իւր սպիտակութեամբ և կարմիր ու սև բծերով։

            Բ. տեսակն ևս ունի սպիտակ գոյն, բայց ունի միայն սև բծեր։

            Գ. տեսակն ունի սև գոյն և միայն սև ու մեծ մեծ բծեր։ Բացի հիւսիսային կողմից ելած ձկներից ազնիւ և հա- մեղ են միւս բոլոր կողմերից հանուած ձկներն։

Կոսի կալ

            Միջի վանքի արևմտեան հանդէպ վտակի ձախ  կողմի բարձրութեան վերայ մի գեղեցիկ սարահարթում կայ գիւղա-

–––––––––––––––––––––

                1) Սարիս գլխին կայ մի գերեզման, որի տապանաքարի վերայ գրուած է թէ Կեփաս ճգնաւորի գերեզմանն է։ Հաւանական է թուում մեզ, որ Ալ- հարակ լեռ անուն տեղի տուած է Կեփաս անուան, որը մահմետական- ներն չկարողանալով ուղիղ հնչել Քեափազ են հնչում։: