Կայքէջ,
Ծանոթություն,
Նախաբան, էջ 1-15, 16-30, 31-45, 46-60, 61-75, 76-90, 91-105, 106-120,
121-135, 136-150, 151-165, 166-180, 181-195, 196-210, 211-225, 226-240, 241-255, 256-270, 271-285, 286-300, 301-315, 316-330, 331-345, 346-360, 361-375, 376-390, 391-405, 406-420, 421-435, 436-450, 451-461
ԱՐՑԱԽ
ԵՐԿԱՍԻՐԵՑ
ՄԱԿԱՐ ԵՊՍ. ԲԱՐԽՈՒՏԱՐԵԱՆՑ
ԲԱԳՈՒ
ՏՊԱՐԱՆ «ԱՐՕՐ»
1895
–––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––
Дозволено
Цензурою.
Тифлисъ, 24-го
Февраля 1895
года
–––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––
ՎԵՀԱՓԱՌ ՀԱՅՐԻԿ
Իբրև հոգևոր որդի Ձերդ Վեհփառութեան՝ պարտաւոր զգացի արտայայտել իմ ամենախորին երախտագիտութիւնը մի վայելուչ ընծայով։ Այս պատճառաւ երկար մտածեցի ընծայել իմ Հոգևոր Ծնողին այնպիսի մի նուէր, որ թէ՛ արժանաւոր լինի և թէ՛ մշտակայ։ Բայց որովհետև սիրում է Ձերդ Վեհափառութիւն հայրենի հնութիւնները և աստուածակոխ Ա երկիրը, ինչպես ակներև է Ձերդ Հայրութեան սրտաշարժ և հոգեշունչ բանահիւսութիւնից– «Հրաւիրակ երկրին Արարատայ» և «Հրաւիրակ
երկրին
Աւետեաց», վասն որոյ բարւոք համարեցի նուիրել Հոգեծին և Բազմերախտ Հորդ իմոյ՝ «Արցախ»-ը, որ պատկերացնում է Մեծն-Հայաստանի 15 նահանգներից մէկի հայկական աւերակների և հնութեանց փոշիները և Յիսուս Քրիստոսի ձեռագիր աւետարանների յիշատակարանների փշրանքները։
Յուսալով արժանանալ ընդունելութեան և Հայրական օրհնութեան մնամ նուաստ որդի Ձեր հոգևոր
Մ. եպիսկոպոս Բարխուտարեանց
ՅԱՌԱՋԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Այնքան անհոգ ու անտարբեր ենք, որ չգիտենք թէ ինչ հնութիւններ կան մեր հայրենիքում՝ մեր նախնիքնե-
րից մեզ աւանդ մնացած. չգիտենք թէ պատմական փշրա- նաց ինչ յիշատակարաններ կան թաքնուած մեզ շրջապա- տող լեռների, ձորերի եւ դաշտերի մէջ. չգիտենք թէ ազ- գային անցեալ պատմութեան մութ կէտերը լուսաբանող ինչ արձանագրութիւններ կան աւերակ վանքերի եւ անա- պատների, մատուռների եւ եկեղեցիների, խաչարձանների եւ տապանաքարերի վերայ եւ մագաղաթեայ գրչագիրների յիշատակարաններում։ Մեր անտարբերութիւնից օգուտ են քաղում օտարներն։
Մէն մի հայրենի նահանգ հետազօտելն անկ է ընկե- րութեանց եւ հարուստ անձանց, որպէս զի կրողանան նիւթական ուժով՝ մասնագէտ, հմուտ անձանց եւ ակա- նաւոր լուսանկարների ձեռնով ՛ի լոյս հանել նախնական ամեն մի հնութիւն եւ արձանագրութիւն իւրեանց իսկական ոճով եւ ձեւերով։ Սակայն տեսնելով որ ժամանակի ա- նողոք ճիրաններն լափում եւ եղծում են մեր թանկագին հայրենիքի–Արցախի– ամենապատուական հնութիւնները եւ արձանագրութիւնները. տեսնելով որ տգէտ եւ թշնամի ձեռներ քանդում, աւերում եւ ոչնչացնում են հայրենի սրբազան աւանդները. տեսնելով որ ցեցերն կրծում եւ անհայտացնում են անգին ձեռագիրների յիշատակարան-
ներում եղած պատմական մարգարիտները եւ խոնաւու-
թիւնն ու անհոգութիւնն կլանում են պատմական ակունք- ները. վերջապէս տեսնելով որ ընկերութիւններն եւ հա- րուստներն ցարդ չձեռնարկեցին Արցախի հետազօտութեան գործին, վասն որոյ պարտք համարեցի սիրով կրել ամեն
նեղութիւն, աղքատօրէն հետազօտել, գէթ ազատել մնաց- եալ յիշատակարանները աւերիչ ձեռքերից, ցեցերից եւ խոնաւութիւնից եւ ժամանակի ճիրաներից եւ գոնէ կազ- մել մի ուղեցոյց՝ ապագայ հմուտ մասնագէտների համար։ Զօր օրինակ մեղուն ծաղկից ծաղիկ ոստոստալով հաւա- քում է ծաղկանց ընտիր հիւթերը եւ կազմում պատուա- կան մեղր. նոյնպես շրջելով գաւառից գաւառ, գիւղից գիւղ, աւերակից աւերակ եւ սարից դաշտ՝ կազմեցի «Արցախ-ը»։
Գործիս մէջ յականէ յանուանէ նշանակեցի Արցախ- եան նահանգի նախկին եւ փոփոխեալ սահմանագլուխները եւ սոցա մէջ գտնուած լեռները եւ լեռնակները, դաշտերը եւ դաշտակները, գետերը եւ գետակները, մեծ-աղբիւրները եւ լճակները, նաւթահանքը եւ հանքային ջուրերը, ոսկու եւ արծաթի, պղնձի եւ շիպի, երկաթի եւ պողպատի, եր- կանաքարի եւ շինութեանց քարերի հանքերը, քարայրերը եւ վիմափորները, անտառները եւ մացառները, պտղատու եւ անպտուղ ծառերի եւ թփերի տեսակների անունները։ Երկասիրութեանս մէջ զետեղեցի ինքնաբոյս եւ ցանուած ծանօթ բանջարեղինաց եւ կանաչեղինաց, ծաղիկների եւ խոտերի, ընտանի անասնաց եւ գրաստուց, սուրբ եւ ան- սուրբ կենդանեաց եւ գազանաց, բնիկ եւ երթեւեկ հաւ- քերի, սողունների եւ զեռունների, օձերի եւ միջատների, ճանճերի եւ մժղուկների եւ միագամայն տեղական բեր- քերի տեսակների անունները (տեղ տեղ տեղական բար- բառով)։
Ըստ չափու ձեռնհասութեանս որոշակի նշանակեցի Ուտիական եւ Արցախական բոլոր գաւառների սահմաննե-
րը 1) բացի մի քանի գաւառների միջնասահման գծերից,
–––––––––––––––––––––
1)
Գաւառների
սահմանագծերը
որոշելու
համար՝ հնարաւոր
զգուշու- թեամբ
հետևած եմ
պատմութանց,
վանքերի
արձանագրութեանց,
մի քանի
ձեռագիր
աւետարանների
յիշատակարաններին,
Աղուանից
կաթուղի- կոսներին
տուած
շահական
հրովարտակների,
Էջմիածնի և
Աղուանից կա- թուղիկոսների
կոնդակներին
մատնանիշ
արած սահմանագծերին
և բազ- մադարեան
յարատևած
աւանդութեանց
կանօնի զօրութիւն
ստացած տրա- մադրութեանց։
զորս
անհնարին
եղաւ ճշտիւ
որոշել, վասն
զի չկային միջ-
նագիծ
սահմանները
որոշող
բնական
նշաններ,
ինչպէս են
գետեր, ձորեր,
լեռներ,
եւայլն։ Իսկ
մնացեալ
բոլոր գա- ւառների
չորս
սահմանագլուխները
որոշելուց
յետոյ՝ կար- գաւ
նշանակեցի
նոյն չորս
սահմանների
միջեւ գտնուծ
շէն, կիսաւեր
եւ աւերակ
քաղաքների եւ գիւղերի,
վան- քերի եւ անապատների,
մատուռների
եւ բեմերի,
բերդե- րի եւ
դղեակների
տեղը, դիրքը,
անունները,
բնակչաց
ծխաթիւը,
արականաց եւ
իգականաց
որքանութիւնը,
քա- հանայից
եւ եկեղեցեաց
քանակութիւնը,
միամեայ
ծնելոց,
պսակելոց եւ
ննջեցելոց
թիւերը, վարլահողերի
եւ պտղա- բերութեանց
աստիճանները,
օդի, կլիմայի
եւ ջրի յատ- կութիւնները
եւ ամենից
երկար ապրողի
տարեթիւը։
Համառօտ
ծանօթութիւնները
գրեցի մէն մի
երեսի ստորոտում,
իսկ
ընդարձակները՝
գրքիս
վերջում, ուր ա-
ռանձին
առանձին
զետեղուած են
նաեւ բոլոր յատուկ
անուանց, շէն
եւ աւերակ
քաղաքների,
գիւղաքաղաքների,
գիւղերի,
վանքերի եւ
բերդերի ցանկերն
եւս։ Այս
ամենը
յայտնելուց
յետոյ՝ յայտնւմ
եմ նաեւ.
Ա.
Հետազոտութեանց
ժամանակ ո՛չ
կռատանց հետք
գտայ եւ ո՛չ
մեհեանների,
ոչ Արցախական
եւ ո՛չ Ուտիա- կան
նահանգներում։
Միայն գտայ որ
կռապաշտ դարերի
ընթացքում
ամփոփուած են
ննջեցեալներն
չորս ձեւով.
Նախ՝
ահագին,
խեցեղէն
կարասներում։
Երկրորդ՝
երեք ահագին
քարերի տակ՝
կռնկի վերայ
երկարցրած։
Երրորդ՝
մեծ մեծ
քարերի տակ
նստեցրած
դիրքով։
Չորրորդ՝
աւազանանման
վիմափոր
տապաններում,
որք ունին եւ
կափարիչ
քարեր։
Իւրաանչիւր ամփոփեալ,
թէ՛ արական եւ
թէ՛ իգական,
իւր հետ ունի
գերեզմանում
իւր զէնքերը
եւ զարդերը։
Բացի
իգականաց
ցարդերից
լինում են
խեցեղէն
պուլիկներով
լի
ուլունքներ։
Բ. Մի
մղոնը գործ
ածած եմ՝ 7
վերստի տեղ,
այլա- պէս 7
վերստն
հաւասար է մի
մղոնի։
Գ.
Չափելու
համար գործ
ածած եմ մետր չափը,
որովհետեւ
գրեթէ
ընդհանրացած
է չափս ամենուրեք։
Դ.
Անխտիր չափած
չեմ բոլոր
վանքերի,
եկեղեցի- ների
եւ բերդերի
երկարութիւնները
եւ լայնութիւնները,
այլ միայն
չափած եմ հարկ
համարածներս։
Ե. Գործ
ածեցի
ժողովրդական
ս ե ռ բառը, որ
կարճ, գեղեցիկ
եւ իսկական
իմաստը
յայտնող է եւ
որ նշանա- կում
է լեռների եւ
լեռնակների
թրաձեւ երկարած
գա- գաթնագիծը։
Ըստ մեր
կարծեաց սեռ արմատիս հետ
բարդուած է
շարականի
սեռակնաձեւ
սեռ-ակն-ձեւ
բառն. այսպէս
է եւ ճախարակի
իլկի լիսեռն,
լի-սեռն բառն։
Զ. Առանց
ձանձրանալու
ընդօրինակեցի
բոլոր գրչա- գիրների
յիշատակարաններից
(արժան
համարուած) հա-
տուածներ եւ
պատմական
հետաքրքիր
կտորներ եւ
վան- քերի,
եկեղեցիների,
անապատների,
մատուռների, ապա-
րանների,
խաչարձանների,
մասունքների,
եւ մահարձան- ների
արձանագրութիւնները,
մանաւանդ
պատմականները։
Է. Արցախեան
ջրերից գետ անուանեցի
միայն Թար- թառը,
Հակարին եւ
Աղստեւը, իսկ գետակ եւ վտակ
մնացեալ
ջուրերը,
քանզի ամբողջ
ամառ եղանակներում
չեն հասնում
Կուր գետին։
Ը. Համարեա՛
թէ շատ
լեռների,
լեռնակների, բլուր-
ների եւ
բլրակների եւ
սեռերի վերայ
արձանացած են
վաղեմի,
քարեայ,
անպաճուճ եւ
անարձանագիր
խաչեր։ Այս
անխօս
խաչարձանների
մասին աւանդութիւնն
ասում է. Մի
մասն տնկուած
է Ս. Գրիգոր
Լուսաւորչի
հրամա- նաւ, մի
մասն Ս.
Գրիգորիսի եւ
միւսն՝ Ս.
Մեսրոպի։
Թ.
Հնարաւոր
եղածին չափ
նշանակեցի
ուսումնարա- նաց
անունները,
թիւը,
աշակերտաց
որքանութիւնը
եւ դրամական
մտից եւ ելից
քանակութիւնը։
Ժ. Արցախեան
մէն մի գաւառ
ունեցած է իւր
սեպ-
հական
վանքը եւ իւր
առանձին
գաւառակալ
առաջնորդը
միաբաններով
հանդերձ, որ
նստելով իւր
իսկ վանքում
հովուած է
նոյն գաւառի
բանաւոր հօտը.
օրինակ Դիզակ
գա- ւառն
իբրեւ
եպիսկոպոսարան
նախ ունեցած է
Դիզափայտ
վանքը, ապա
Կաւաք, ապա
Գտիչ եւ յետոյ
Սպիտակ-Խաչ
վանքը.
Վարանդան՝
Ամարասը եւ
Հիրհերի տաճարը
եւ երբեմն
Քոչիզի
շինութիւնը.
Խաչենն՝
Մեծ-արանց կամ
Մեծ-իրանաց
վանքը եւ
Մայրաքաղաք,
Ըռստակ
գաւառն՝ Դատի
վանքը,
Ջրաբերդն՝
Ջրվշտկի կամ
Եղիշ-առաքեալի
վանքը,
Մեծ-կողմանք
կամ
Կիւլստանն՝
նախ Մլզնաբերդ
եւ յետոյ
Թարգմանչաց
վանքերը, Փառիսոսն՝
նախ Փա- ռիսոսի,
ապա
Խորանաշատի
եւ յետոյ
Զարեքայ
վանքերը, Քուստի
կամ Քաւս
գաւառն
Շխմուրատայ
եւ Վարագայ
վանքերը,
եւայլն,
եւայլն։ Դեռ
1828-ին շէն եւ պայծառ
եղած են
վանքերս,
ինչպէս
վկայում են
ականատեսներն։
1764 թուին հետեւեալ
վանքերում
գահակալում
էին Ա- ղուանից
հետեւեալ եպիսկոպոսներն
Մելիքսեթ
արքեպիսկոպոս
առաջնորդ
Եղիշառաքեալի,
Ազարիա
եպիսկոպոս ,, Հոռեկայ,
Զաքարիա
եպիսկոպոս ,, Գանձակի,
Իսրայէլ
արքեպիսկոպոս ,, Թարգմանչաց,
Օհաննէս ,, ,, Փառիսոսի
վանից։
Բայց
յայտնի է թէ
Աղուանից
կաթուղիկոսութեան
մահից յետոյ,
այս է 1828 թուականից
յետոյ
վանքերն
հետզհետէ
սկսած են զրկուիլ
ու
անզաւականալ
միաբանական
խմբե- րից եւ
անխնամ
մնալով
քայքայուիլ
մեծ մասանբ։
Լուսահոգի
Բազդասար
մետրապօլտի
կենդանութեան
ժամա- նակ շէն
եւ պայծառ
տեսած եմ
Եղիշ-առաքեալը,
Ինն մասը,
Գանձասարը, Ս.
Յակովբը,
Պտկեսբերգը,
Ամարասը,
Գտիչը եւ
Սպիտակ-Խաչը
եւ Ղեւոնդեանց
անապատը վա- նահայրերով,
միաբաններով
եւ
ուսումնարաններով։
Զոր
օրինակ
քաղաքական
բուռն
հոսանքներից
ստիպ-
եալ
տեղից տեղ
փոխադրուած է
յաճախակի
հայոց ընդ- հանրական
վեհարանն,
նոյնպէս ստէպ
ստէպ տեղից տեղ
փոխադրուած է
եւ Աղուանից
կաթուղիկոսարանն,
որ հաս- տատուած
է
Ա.
Դարբանդ կամ
Զողա.
Բ.
Գիս (ըստ
աւանդութեան).
Գ.
Պարտաւ
Դ.
Կթղըկոսարան
(Դոնի շինի
հանդէպ).
Ե.
Եղիշ-առաքեալ
կամ Ջրվշտիկ
Զ.
Գանձակ,
Է.
Քարահերձ.
Ը.
Խամշի վանք,
Թ.
Հաղբատ.
Ժ.
Գանձասար
ԺԱ.
Ջալէթ
ԺԲ.
Վերստին
Գանձասար, ուր
եւ
վախճանուած է
կաթուղիկոսութիւնն
Աղուանից եւ
թաղուած վերջին
Սար- գիս կաթուղիկոս
Ջալալեանցի
գերեզմանում։
Աղուանից
կաթուղիկոսների
մասին գրելու
եմ «Աղուանից
պատմու- թեան»
մէջ եւ ոչ
այստեղ։
ԺԱ.
Որովհետեւ
արդէն գրած եմ
«Աղ. երկ. եւ Դրա- ցիք»
գրքում, վասն
որոյ ավելորդ
համարեցի
գրել Արցախի կրօնական
եւ քաղաքական
կենաց մասին
եւ գիւ- ղական հիւանդութիւնների
եւ բժշկութիւնների եւ կերակուրների
մասին, որք
գրեթէ նոյն են
ամե- նայն
մասամբ, միայն
Արցախն չունի
խ ն կ ա լ
կերակուրը։
ԺԲ.
Հող. գրեթէ
առհասարակ
ջրարբի,
բազմարդիւն
(այժմ բացի
Մուղանի
դաշտից) եւ
գաճային են ամբողջ
դաշտային
գաւառների
հողերն, որովք
վարձատրուում
են
երկրագործներն
եւ հովիւներն
եւ
անասնապահներն
առա- տագոյն
ցորենով,
գարիով, բոժոժով,
բամբակով եւ
ամե- նատեսակ
ազնիւ
պտուղներով,
եւ ազնիւ
ոչխարով, տա- ւարով,
գոմէշով, ձիով
եւ ուղտով։
Միջակ արդիւնաւէտ
եւ
անջրդի
են Դիզակի եւ
Վարանդայի եւ
Բերդաձորի հո-
ղերն, նուազ
արդիւնաբեր՝
Խաչենի,
Հարճլանքի,
Վակու- նիսի,
Ծարի,
Ըռստակի,
Ջրաբերդի,
Կիւլստանի, Գարդմա-
նի, Փառիսոսի,
Քաւսի եւ
Զաւէի
վերնամասի
հողերն։
ԺԴ.
Ջուր.
Համարեա՛ թէ
ընդհանրապէս
առատ, ամե- նապատուական
եւ վճիտ են
Արցախի բոլոր
գաւառների
ջուրերն եւ
միանգամայն
ականաբուխ.
իսկ դաշտայինն
(Ուտիական
նահանգինն)
առհասարակ
գետերի, գետակ-
ների,
առուների եւ
առուակների
եւ ուրեք ուրեք
ջրհորի
ջուրեր են,
որք լինում են
յաճախակի պղտոր
եւ անա- խորժ,
սակայն ոչ
վատառողջ։
ԺԴ.
Որթ.
Բացի Գանձակի
որթից, որ
ջրարբի է, սա- կայն
հեծած չէ ծառի
վերայ,
դաշտային բոլոր
որթերն
(այգիներն)
ամբողջապէս
ջրարբի են եւ
բարձրացած ծա-
ռերի վերայ.
Արցախեան
գաւառներինն
ընդհանրապէս
անջրդի են,
որոց մատերը
(ծայրերը)
ամեն գարնան
յա- պաւում են
եւ կապոտում
մարդաչափ
բարձրութեամբ
ցցած սարու
(ձողերի)
վերայ, ինչպէս
եւ Գանձակինն։
ԺԵ.
Հագուստ.
Թէ՝ արականաց
եւ թէ՝
իգականաց
զգեստներն ունին
իւրեանց
յատուկ ձեւը,
զորս տեսած կը
լինի ամէն ոք,
քանզի
համարեա՛ թէ
ամէն ուրեք
գտնուում են
արցախեցիներ։
Սակայն հարկ է
յայտնել թէ մի
քանի
տարիներից վեր
մուտ գործած
են յԱրցախ
Թիֆլիսի եւ
Եւրոպայի
սեպհական
արականաց եւ
իգականաց
զգեստ- ների
ձեւերն։
ԺԶ.
Բնակարան.
Գաւառներում
տակաւին
ամենա- մեծ
մասամբ գետնափոր
են
բնակարաններն
եւ անշուք.
բայց նոր ՛ի
նորոյ սկսած
են շինել եւ
երկյարկանի
գեղեցիկ
բնակարաններ։
Ամենամեծ
մասամբ
գեղեցկաշէն
են քաղաքների
բնակարաններն։
ԺԷ.
Վանքեր, մատուռներ
եւ բեմեր.
Կար- ծում եմ
թէ ոչ մի
նահանգ
այնպէս
հարուստ չէ այսպի-
սի
սրբավայրերով
ու
ուխտատեղիներով,
ինչպէս Արցախ-
եան
նահանգն. բայց
եւ այնպէս ոչ
մի նահանգի վանքեր,
անապատներ եւ
ուխտատեղիներ
այնպէս
բոլորովին
զըր- կուած
չեն իւրեանց
բարոյական եւ
նիւթական փառքերից,
ինչպէս
Արցախեան
վանքերն եւ
սրբավայրերն։
ԺԸ.
Ցրուած
եւ գերուած
հայեր.
բոլորովին
զար- մանում
եւ սրտաճմլիկ
դրութեան մէջ
է ընկնում հետա-
զօտող հայն,
երբ տեսնում է
միլիօնաւոր
հայ բնա- կիչներով
հարուստ
Արցախն իսպառ
դատարկուած։
Այո՛, դատարկուած
են իւրեանց
հայ եւ
հայադաւան
բնակիչնե- ից
Պիան, Մուղան,
Վարդանակերտ,
Արանռոտ, Տրի,
Ռոցպատեան,
Աղուէ,
Տուչքատակ,
Ուտի-առանձնակ,
Շի- կաշէն,
Կողթ,
Բերդաձոր,
Հարճլանք,
Վակունիս, Ծար
եւ Ըռստակ
գաւառներն.
իսկ կիսով չափ
կամ ամենամեծ
մասամբ դատարկուած
են Գարդման,
Փառիսոս, Քաւս
կամ Քուստի, Զաւէ,
Ջրաբերդ,
Խաչեն,
Վարանդայ եւ
Դիզակ գաւառներն։
Ի՞նչ եղան
սոցա հայ
բնակիչներն։–
Մի մասն
կերակուր
եղաւ 1798–1799 թուի
սովին եւ ժան- տախտին.
մի մասն գերի
գնաց
Պարսկաստան,
մի մասն
գողթեց
Տաճկահայաստան,
մի մասն Պարսկաստան,
մի մասն Շաքի
եւ Շամախի, մի
մասն Կախեթ եւ
Վրաստան, մի
մասն Բագու,
Ղուբա,
Դարբանդ եւ
Ռուսիա։
Տասնից մին
հազիւ մնացած
է այսօր, սիրելի
ընթերցող, եթէ
չես հաւատում
ինձ, ականէ՛
աւերակների
ցանկը, որ կայ
գրքիս վերջում։
ԺԹ.
Օտար
ցեղեր. Դաշտային
գաւառներում
բնա- կում են
այժմ Արաբ,
Սուննու եւ
Շիա մահմետա- կաններ,
որք
առհասարակ
երթեւեկում
են ամարանոց
եւ ձմեռանոց
եւ տարուայ
մեծ մասը
անցուցանում
են թաղիքեայ
վրաններում։ Թաթարաց
ցեղի
մնացորդներն
բնակում են
Զակամ կայարանից
վերեւ
համանուն
գետա- կի
հովիտներում. Մարաց
ցեղից
քուրդեր
բնակում են
Ծար,
Վակունիս, Հարճլանք
եւ Բերդաձոր
գաւառներում.
իսկ Քոլանի կոչուած
ցեղն՝ Ըռստակ
գաւառում։
Սոքա
առհասարակ
յետոյ մուտ
գործած են։
Ի.
Արտահանութիւն.
Նահանգս
արտահանում է
ցորեն, գարի,
բոժոժ, բամբակ,
բուրդ, բրինձ,
լուբիայ բակ- լայ,
սոխ, սխտոր,
գետնախնձոր,
ստեպղին,
ճակնդեղ, ձմե- րուկ,
սեխ, վարունկ,
խաղող, գինի,
օղի, ընկուզ,
իւղ, պա- նիր,
մեղր, կով, եզն,
գոմէշ, ոչխար,
այծ, խոզ, ձի, ջորի,
ուղտ, արջենի,
աղուէսենի,
ընձենի,
գայլենի, սամուր
(դէլէ) գոմէշենի,
տաւարի,
ոչխարի, ձիու,
ջորու, խոզի կաշիներ
եւ մորթիներ,
պատուական
գորգ, կարպետ, մափռաշ,
խուրջին,
ջրաղացաքար,
տապանաքար,
ձուկն,
ձկնհաւկիթ եւ
ձկնապուխտ։
ԻԱ.
Շրջակայութեանս
ժամանակ
կրեցի մեծ նեղու-
թիւն. երեք
անգամ
ազատուեացայ
արիւնարբու աւազակաց
ձեռքն
ընկնելուց,
երեք անգամ
ձիու տակ
մնացի վտան- գաւոր
տեղերում, այս
է սահեցաւ
ձիու ոտքերն,
ընկաւ
ուժգնակի
գետնին եւ ես
մնացի ձիու
ներքեւ. երեք
օր մնացի
անսուաղ Ծար
գաւառում հաց
չգտնելու
պատճառաւ։
ԻԲ.
Այս ամենը
յայտնելուց
յետոյ՝
յայտնում եմ հրապարակաւ
իմ
երախտագիտութեան
խորին յարգանքը
եւ ջերմ
շնորհակալութիւնը
այն ամեն վարդապետ,
քահա- նայ արժ.
եղբարց,
վարժապետ,
երիտասարդ,
պատանի
սիրելեաց,
ազնիւ
տանուտեարց,
արք
անձնուիրաբար
օժան- դակեցին
ինձ այս
ծանրագոյն
գործում, որոց
վասն մնամ
միշտ
աղօթարար
Մակար
եպիս.
Բարխուտարեանց