Կայքէջ,
Ծանոթություն,
Նախաբան, էջ 1-15, 16-30, 31-45, 46-60, 61-75, 76-90, 91-105, 106-120,
121-135, 136-150, 151-165, 166-180, 181-195, 196-210, 211-225, 226-240, 241-255, 256-270, 271-285, 286-300, 301-315, 316-330, 331-345, 346-360, 361-375,
376-390, 391-405, 406-420, 421-435, 436-450, 451-461
ԺԹ.
ԶԱՒԷ ԳԱՒԱՌ
(Ղազախ)
Ա.
ՊՕՂՈՍ-ՔԻԼԻՍԱ
ԳԻՒՂ.
Հիմնուած է
Դիլիջանի հիւ-
սիս արևմտեան
կողմում,
Աղստև գետակի
ձախ կողմում
մի
լեռնալանջի
վերայ.
բնակիչք
գաղթած են Երևանի
Արզնի և
Կամրիս
գիւղերից Հասան
խանի ժամանակ.
հողն արքու-
նի, լեռնային և
միջակ
արդիւնաբեր.
տեղական
բերքերն
նոյն––ցորեն,
գարի,
գարնանի,
ոչխար. տաւար––պատուա-
կան օդն,
ջուրն և
կլիման, երկար
կեանք 115 տարի.
եկե- ղեցին
սուրբ
Աստուածածին,
հնաշէն, կամարակապ.
քահա- նայ մի:
Ծուխ
74, ար. 501, իգ. 408:
Գիւղումս
կայ միդասեան
ուսումնարան,
աշակերտ 25,
վարժապետին
տարեկան 300
րուբլի:
ՂՈՒՇ-ԴՈՂԱՆ
կոչուած
տեղում, գիւղիս
հիւսիսային
կողմում կայ աւերակ
եկեղեցի գիւղ
և հանգստարան:
ՋՈԽՏԱԿ-ՎԱՆՔ
Գտնուում
է
Պօղոս-քիլիսայի
արևմտեան
կողմում եր- կու
առուակների
մէջ ընկած մի
անտառապատ
հովտում:
Երկու վանքեր
են մօտ առ մօտ
շինուած:
Արևելեան
վանքն1) կառուցեալ
չորս
կամարների վե-
րայ, որոց
գլխին բազմած
է կաթուղիկէն,
ունի չորս
փոքր և մի
աւագ խորան.
ութ
լուսամուտ,
երկու խորհրդարան,
մի դուռն
արևմտեան
կողմից և երկու
ճգնարան. 9
մետր 78 սանթիմ
երկարութիւն,
7 մետր 57 սանթիմ
լայնութիւն:
Գեղեցկաքանդակ
խաչերով
զարդարուած
են երկու
վերին և փոքր խորաններ
և սոցա
ժողովրդահայեաց
երեսներն: Այժմ
խոնարհուած է
ամբողջ
կաթուղիկէն,
հարաւային
լու- սամտի
շրջանակ
անկիւնաքարերն,
դրան սեմերն և
գլխի քարն և
բուսած են
տանեաց վերայ
ծառեր: Վանքիս
հա-
–––––––––––––––––––––
1)
Արձանագրութիւնից
երևում է որ
ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ
է անուոն:
րաւային
կողմում
արտաքուստ:
«Կամաւն
Աստուծոյ ես
Տալիթայս
միաբանեցայ սուրբ
Գրիորիս.
միաբանքս
ետուն Ա.
պատարագ ՛ի
տաւնի ծառա-
զարդին.
կատարիչքն
աւրհնին յԱստուծոյ»:
Աւագ
խորանի
հիւսիսային
կողմում
ներքուստ.
«Այս
իմ գիր է
Բէկիս և
Բարինիս, որ
գնեցաք զաջոյ
խորանս
հանապազ մեզ
պատարագ.
կատարիչք գրոյս
աւրհնին
յԱստուծոյ»:
Արեւմտեան
վանք.
շինուած է այս
եկեղեցու
ձևով մի
կամարի վերայ,
որ ունի երկու
փոքր և մի
աւագ խորան
չորս լուսամուտ
և մի դուռն
արևմտեան
կողմից, 8 մետր 62
սանթիմ երկարութիւն,
6 մետր 40 սանթիմ
լայնութիւն:
Ամբողջապէս
կանգուն է
վանքս և
անվնաս. միայն
բուսած են
տանեաց վերայ
ծառեր:
Դրան
ճակատակալ
քարի վերայ.
«ՈԾ.
Հայոց ..
ամիրութեան Լաշայի,
՛ի տէրութեան
.. խանին ես
Հայրապետ
առաջնորդ
ուխտիս որ
կոչի Պետրոսի
վանս, շինեցի
զսուրբ
Աստուածածինս
և յուսով
կարգեցի
զճրագալոյցն
Բ. խորանն ինձ
պատարագ
առնել և Ա. իմ
եղ- բաւրն
Շմաւոնին և ..
զամեն
եկեղեցիս իմ
ծնողացն… մա-
կաց. կատարիչք
գրոյս աւրհնեալ…
խափանիչք
դատապարտին..
մեղացս տէր է
առաջի
Աստուծոյ»
(կէտադրեալ
բառերն
եղծուած են):
Հիւսիսային
փոքր խորանի
դրան վերայ.
«Ի
թվ. ՈԾԶ. ես
Մայրացեալս
շինեցի
զխորանս ՛ի
հա- լալ
արդեանց իմոց
և առաջնորդք
սորա ի տուն ՛ի
տարումն.. ժամ
տեառնընդառաջին.
խափանողքն դատին
ի Տեառնէ»:
Հարաւային
փոքր խորանի
դրնագլխին.
«Յայսմ
խորանի Ա. ժամ
ի տաւնի սուրբ
Սարգսին՝ Սար-
գսին արասցեն,
զի նորա
արդեամբք
շինեցաւ
խորանս, ով
զժամս խափանէ,
դատի ի Տեառնէ»:
Կային
արձանագրութիւն-
ներ և վանքիս
արևելեան
արտաքին
կողմում. բայց
մեծ մասամբ
եղծուած, վասն
որոյ թողինք:
Վանքերիս
շուրջն լի է
գերեզմաններով:
Միաբանից
սենեակներն
շինուած են
եղել
գետնափոր, վիմափոր
և փայ- տեայ:
Իսկ
շրջապարսպի
հետքերն անգամ
անկարելի
եղաւ գտնել:
ՄԱԹՈՍԻ
ԳԻՒՂԱՏԵՂ.
Ջոխտակ
վանքին հարաւային
հանդէպ, մի
առուի աջ
կողմի
բարձրութեան վերայ,
մի
կանաչազարդ
սարահար-
թում, որի
հարաւ-արևելեան
ծայրումն է
հանգստարանն
և եկեղեցին,
որ փոքր է և
կառուցեալ մի
կամարի վերայ:
Վերից մինչև
վար քանդուած
է խորանի
լուսամուտն
իւր կողերի
պատերով
միասին. և
բուսած տանեաց
վերայ ծա- ռեր:
Եկեղեցիս
ունի և գաւիթ,
որի երկարութիւնն
ձգուած է
հիւսիսից
հարաւ մի միջնակամարով:
Գաւթումս
ամփո- փուած
են շատ ննջեցեալներ:
Եկեղեցւոյ
դրնագլխին
վերայ,
«Կամաւն
Աստուծոյ (ես)
տէր Յորդանան
շինեցի զեկեղե-
ցիս ՛ի թվին
ՈՂԶ.
իշխանութեան
Աւագին
ողորմութեամբ
և տրաւք
Պղնձահանացն
Աստուածածնի
և
առաջնորդութեամբ
Պետրէի և
Համազասպա,
որք
երկրպագէք,
յիշեցէք ի
Քրիս- տոս
զԾնողք մեր
զԵնոք և
զՄարթա իւր և
զՄխիթար, զՄե-
նաւոս, զոր
(դին)
Նաթանաէլն
Յորդանանա
Հոռիմսիմի….»: «Աստուած
ողորմի
Խաչատուրին» «Տէր
Աստուած
ողորմի Աղ-
բադին և
Անդաւին»: Հարաւային
սեմի վերայ. «Ես
Պետրէ և
Համազասպ
համարեցաք
զԾովքն. եդաք
սահման ժողովուրդ
Աստուածածնիս,
ով որ խափանէ,
դատի ի տեառնէ,
ամէն»:
Եկեղեցուս
հիւսիսային
որմի մօտ
արտաքուստ
կայ խաչարձան,
որի երկարութիւնն
առանց
պատուանդանի
է 2 աետր 50
սանթիմ և
լայնութիւնն 1
մետր 20 սանթիմ.
որի վերայ
քանդակուած է:
«Շնորհիւ
Աստուծոյ ես
Մխիթար և
Արուեր (կանգնեցաք)
սուրբ խաչս
բարեխաւս մեզ
թվ. Չ.»:
Սուրբ
Սարգիս
մատուռ. Պօղոս
Քելիսայի
արևմտեան
կողմում մի
տեսարանաւոր
բլրի վերայ:
ՀԱՂԱՐԾԻՆ
ՎԱՆՔ (63),
Հիմնարկուած
է
Պօղոս-Քիլիսայի
հիւսիսային կողմում,
մի խոր ձորի
ձախ լանջի
հարթակի վերայ:
Վանքիս հարա-
վային ձորով
հոսում է
Հաղարծին
վտակն, և
արևելեան ձո-
րով մեծ
աղբիւրի ջուրն,
որ դարձնում
երկու ջրաղաց:
Եր- կու ջրերս
միանալով
վանքից փոքր
ինչ վար
խառնուում են
Աղստևին:
Ա.
ՎԱՆՔՍ, որ
անուանուած է
սուրբ
Աստուածածին,
շինուած է
խաչաձև չորս կամարների
վերայ
սրբատաշ
մոխրագոյն
քարով. որոց
վերայ բազմած
է գեղեցկաձև
կա- թուղիկէն.
ունի մի աւագ,
երկու փոքր
խորաններ,
երկու դուռն
հարաւային և արևմտեան
կողմերից,
հինգ լուսա-
մուտ, (և մի զոյգ
լուսամուտ
մեծ խորանի
ետև), երկու
խորհրդարան, 14
մետր 50 սանթիմ
երկարութիւն,
11 մե- տր լայնութիւն.
(երկու փոքր
խորանների
դռներն
բացուած են
աւագ խորանի
միջով):
Վանքիս
հարաւային
դրնագլխի
վերայ՝ խոշոր
գրերով.
«Թվ.
ՇԻ.»: Միւս
կողմում «ՉԼ.»:
Դրանս
արևելեան
կողմում կայ
մի
գեղեցկաքանդակ
խաչարձան
պատուանդա-
նով հանդերձ,
որի մօտ մի
քարի վերայ
քանդակուած է
երկու
վեղարաւոր
վերդապետների
պատկերներ,
որք փիլոն
ծածկած
և բարձրացրած
են Հաղարծին
վանքիս կաղապարը:
Խաչարձանիս
կից է մի մեծ և
լայն տապանաքար,
որն բա-
ժանուած է
միջից մի
գծով. այս քարիս
տակ
ամփոփուած են
երկու հոգևոր
եղբարք, որք
միացած են
եղել հոգւով,
սրտով,
համամիտ և
համակամ
գործով: Զոր
օրինակ մի հոգւով
բնակած են
երկու
մարմնոց մէջ
կենդանութեամբ.
նոյնպէս մի
քարի տակ
բնակած են
մահուամբ երկու
մար- մնով:
Ներքուստ
տաճարիս
հարաւային
որմի վերայ.
«Շնորհիւն
Աստուծոյ ես
Բէկս որդի
Աշոտոյ յազգէ
Հար- բանց և
ամուսին իմ
Բոբոնա և
եղբայր իմ
Սմբատ
միաբանե- ցաք
ի սուրբ
ուխտս, որպէս
և հայրս իմ և
տվաք գինս շի-
նութեան»:
Վանքս
նորոգած են
Թիփլիսեցի
Չիթախեաններն.
«ես Թիֆլիզեցի
Չիթաղի որդի
Թաղայ, որդի
մահտեսի
Սուլխանս և
եղբայրն իմ
Զալն և մեր
որդիքն Ստեփաննոսն
և Թաղին և
Փահրապատցի
Խոճա Գուլին և
իւր որդի
Յարութիւն մե-
ծաւ յուսով՝
որ առ Քրիստոս
վերստին
նորոգեցաք
զՀաղար- ծինոյ
զեկեղեցիսն
զսուրբ
Աստուածածինն
և սրբոյն
Գրիգո- րին՝
յիշատակ մեզ և
համօրէն
ննջեցելոց
մերոց ՛ի թվ.
ՌՃԼ. Հայոց»:
Վանքիս
ունի և մեծ
գաւիթ, որ
շինուած է
կաթնա- գոյն
չիչ քարով և
ունի 15 մետր 30
սանթիմ
երկարութիւն,
13 մետր 82 սանթիմ
լայնութիւն:
Ամբողջապէս խոնար-
հուած է
գաւթիս
գլուխն:
Բ.
ՎԱՆՔ Սուրբ
Գրիգոր, որ
շինուած է մեծ
վանքի
հարաւային
կողմում միևնոյն
ձևով, բայց
կաթնագոյն
չիչ քարով և
որ ունի չորս
փոքր և մի
աւագ խորան1), մի
դուռն, ինն
լուսամուտ,
երկու
խորհրդարան, մի
կաթուղի- կէ, 9
մետր
երկարութիւն,
7 մետր 90 սանթիմ
լայնու- թիւն:
Վանքս ունի
հրաշալի
գաւիթ, որ
կառուցեալ է
չորս
–––––––––––––––––––––
1)
Բեմի մէջ
տեղից է
խորանս
բարձրանալու
սանդուղն:
միապաղաղ
սիւների և
տասներկու
կիսասիւների
վերայ: Ա-
ռաստաղի մէջ
տեղում
բազմած է կամարների
վերայ մի
ութանկիւնի
գմբէթ, որ
ունի նոյն
ձևով երդիկ:
Երկարու- թիւն
հիւսիսից
հարաւ 14 մետր 30
սանթիմ,
լայնութիւն
արևելից
արևմուտք 11 մետր
50 սանթիմ:
Դրան
վերայ.
«Կամաւ
ամենակալին
Աստուծոյ այս
մեր գիր յիշատակի
է և արձան
մշտնջենաւոր
որդոց մերին
Սարգսին
յազգէ Բա-
գրատունեան
Իւանէի և
Զաքարէի.
յորժամ
նախախնամութիւնն
Աստուծոյ
եհաս յարարածս
և ետ տիրել
սեփհական
ժառան- գութեան
նախնեաց
մերոց, ետ ՛ի
ձեռս մեր
յառաջ զանա-
ռիկ դղեակն
զԱնբերդ և զթագաւորանիստ
քաղաքն Անի և
ապա զամուրն
Բջնի.
զՄարանդմինչև
Գաւազան2) ՛ի
Թավրէզ, ՛ի
Կարնոյ
քաղաքէն
մինչև ՛ի
Խլաթ, զՇաքի և
զՇրուան,
զԲար- տա
մինչև ՛ի
Պէլուկան և
այլ բազումս
իւրեանց
սահմանաւքն,
զոր աւելորդ
համարեցաք
յիշատակել:
Այլ և
անբարկանալին
Աստուած
սիրեաց զթագ
պարծանաց
գլխոյ իմոյ
Զաքարիային և
կոչեաց առ
ինքն, որոյ
ձեռն եղև
արիութիւն: Եւ
ես շի- նեցի ՛ի
մեր վանքս
Հաղարծին
ժամատուն
վիմարդեան, կա-
մարակապ ՛ի
դրան սուրբ
Գրիգորիս և
այգի յԵրևան ետու
վասն
յիշատակի
եղբաւրն իմոյ.
և պարտին սպասաւորք
սորա զաւագ
խորանի
պատարագն
Զաքարէի
մատուցանել
անխա- փան:
Կատարիչք
գրոյս աւրհնեալ
լինին
յԱստուծոյ,
ամէն»:
Գաւթումս.
«՛Ի
թուին ՈԾԵ.
յաշխարհակալ
տէրութեան
Զաքարէի և
Իւանէի,
յառաջնորդութեան
Ստեփաննոսի
ես Խալաթ որդի
Սմբատա իմ
գեղն Քանաքեռ
Սկանդարեանց
զհողն գնեցի և
՛ի Հաղարծինս
ետու վասն իմ
հոգոյս և վասն
յերկարութեան
–––––––––––––––––––––
2)
Գովզան գետ
Պարսից, որ
այժմ
կոչուում է
Կզլ-Օզան և որ
հոսում է
Պարսկաստանի
հիւսիսային կողմից
և թափուում
Կասպից ծովի
մէջ. (Դ. Թագ. ԺԷ. 6.
և Ա. Մնաց. Ե. 26):
Շահանշի
և Աւագին: Եւ
միաբանքս
զծառզարդարին
զերկրորդ
գալստեան
ժամն ինձ
ետուն զամենայն
եկեղեցեացս,
ով զայ- գին
աստից հանցէ
կամ զիմ ժամն
խափանէ, իմ մեղաց
տէր է և
Յուդայի
մասնակից
եղիցի»:
Գաւթիս
հիւսիս-արևելեան
կողմում
երկու քարերի
վե- րայ
քանդակուած է
մի թագաւորի և
մի վարդապետի
պատկերներ,
որոց
շրջապատում
կայ գրութիւն,
բայց գրե- թէ
անվերծանելի:
Տաճարիս
նորոգութեան
մասին.
«Ի
թուին ՈԴ. ՛ի
Թագաւորութեան
Ափխազաց Գաւր
գեայ, ՛ի
հայրապետութեան
Հայոց տեառն
Գրիգորիսի ես
Խաչատուր
վարդապետ և
Սուքեաս
նորոգեցաք զսուրբ
Գրի- գորիս
հրամանաւ
թագաւորին և
իւր մեծ
իշխանին
Սարգսի ամիր
սպասալարին՝
զհին և զնոր
կազմութիւնս
գրով ետ ՛ի
սուրբ
Գրիգորս
զայգին
Միջնաշինին
ջրին, զՏեառն
խաչ Կո-
պավանից ՛ի
միջին զՔուրդ
գեղանն,
զԱբասաձորն,
զՏանձու- տն. և
հրամայեաց
թագաւորն
զսուրբ Խաչն
տաւնն իւր յի-
շատակ
կատարել: Արդ՝
որք հակառակ
կան և հանել
ջանան,
քակեսցին տամբք
և որդւովք և
ազգայնովք.
նզովեսցին ՛ի
վարձէ
Աստուածածնէն
և ՅԺԸ.
հայրապետաց և
ջնջեսցին
յայսմ կենաց.
ամէն»:
Գաւթիս
մէջ կան շատ
ամփոփեալներ:
Սուրբ
Գրիգոր
վանքիս
հարաւային
կողմին կից շինուած
է համակ
սրբատաշ
քարով
թագաւորաց Դամբարան
մատուռն, որ ունի
երկու խորան:
Հիւսիսային
խորանի առաջ եղած
տապանաքարի
վերայ
քանդակուած է:
«ՍՄԲԱՏ
ԹԱԳԱՒՈՐ»: Իսկ
հարաւային.
«Հանգիստ..
ա. թագաւորին
Գագկայ»:
Խոնարհած է
մատուռներիս
գլուխներն և
սոցա գաւթի
թաղն:
Գ.
ՎԱՆՔ սուրբ
Ստեփաննոս.
շինուած է
սուրբ Գրի-
գոր վանքի
արևելեան կողմում,
խիստ մօտ.
միևնոյն ձևով,
ոճով և
ճաշակով: Փոքրիկ,
գեղեցկագոյն
և ուշագրաւ
վան- քս ունի
չորս փոքր և
մի աւագ
խորան, երկու
խարհրդա- րան,
ինն
լուսամուտ, մի
կաթուղիկէ, մի
դուռն
արևմտեան
կողմից, 6 մետր 38
սանթիմ
երկարութիւն,
5 մետր 80 սան- թիմ
լայնութիւն:
Կաթուղիկէին
վերայ. «՛ի թվ.
ՈՂԳ. իշ-
խանութեան Իւանէի
և
առաջնորդութեան
Խաչատուր վար-
դապետի ես
Խալթ որդի
Հարբայ
շինեցի
զեկեղեցիս վասն
իմ հոգւոյս
փրկութեան. և
ամենայն
միաբանքս
զյայտնութեան
ճրագալուցին
ժամն ինձ հրամայեցին
և զզատիկն որ
անխա- փան
առնեն.
կատարիչք
գրոյս
աւրհնին
յԱստուծոյ»:
Հարաւային
որմի
վերայ
արտաքուստ. «Ի
թուին Հայ- ոց
ՌՃ….. աց Շահ
Սուլէմանին
որդոյ փոքր
Շահ Ապասին և
տէ… Ս. իշխանին
և
մէլիքութեան
պարոն
Շահնազարին և ՛ի
հայրապետ..
Ջուղայեցւոյ
և
առաջնորդութեամբ
սուրբ ուխտիս
Յակովբայ
եպիսկոպ.. տէր
Պետրոս աշակերտի
նորին.
ողորմութեամբ
Աստուծոյ մեք յետինքս
՛ի կրօնից
Թիփլիզեցի
հոգեջան
որդիքս Պարոս,
Մխիթարս,
Սափարս և
Զալիս և
որդիքն տէր
Գասպարն,
Հոգեջանն,
Բաղդասարն և
Մելքոնն զմեր
հոգոյ
արդեամբքն
նորոգեցաք
զսուրբ Ստեփաննոս,
որ յոյժ
խախտեալ էր՝
վասն
փրկութեան
հոգւոց մերոց
և երկա-
րութեան
կենաց որդոց
մերոց. և
միաբանք սորա
հաստատե- ցին
յայտնութեան
և յարութեան
պատարագն զմեզ
յիշատա- կել և
մեք խոստացաք
որ զկանթեղ
սորին միշտ ՛ի
վառ պա- հել
որդէց որդի,
կատարողքն
օրհնին յԱստուծոյ
ամէն»:
Սեղանատուն
Շինուած
է Մեծ Վանքի
փլած գաւթի
հիւսիս- արև-
մտեան
կողմում
տաշուած չիչ
քարով երկու
սիւների և
տասներկու
կիսասիւների
վերայ, այնպէս
որ առաստաղն
ու- նի չորս
չորս խաչաձև
կապուած կամարներ,
երկու երդիկ,
երկու
լուսամուտ, մի
դուռն, 23 մետր
երկարութիւն,
10 մետր
լայնութիւն.
Հարաւային
դրան վերայ
«՛Ի
թվ. ՈՂԷ.
յառաջնորդութեան
Յովհաննէսի
վարդա- պետի
շինեալ……1)»:
Հարկ
է յայտնել որ
քանդուած
խախտուած են
վանքե- րիս
սալկախներն և
տեղ տեղ
որմերից
քարեր: Բոլոր
վան- քերի
շրջապատում
կան
գերեզմաններ: Վանքս
ունեցած է և
շրջապարիսպ,
որ այժմ իսպառ
աւերուած է, և
միաբա- նից
սենեակներ,
որք հասած են
եղել
քայքայեալ
դրութեան: Մօտ
տասն տարի է
որ
արժանապատիւ
Պօղոս
վարդապետ
Մարգարեանցն
արիւն քրտինք
թափելով
ճգնում է պայ-
ծառացնել
վանքերս:
Նորոգել
տուած է մի
քանի խուցեր,
որոց առջև տեսլեամբ
գտած է մի
պղնձեայ
ահագին կաթ-
սայ, ապա
փորելով
գիտինը հանած
է նոյն
կաթսայն և
ղրկած Մայր աթոռի
սուրբ
Էջմիածնի
տաճարի
պահարան, որ
ունի
ձուլածոյ
շինուածք 21
փութ և 26 ֆունտ
ծան- րութիւն,
երեք հնաձև
ոտք, չորս
ամուր կանթեր
և այս
արձանագրութիւնը.
«՛Ի թ. ՈՁԱ. ես
Զոսիմա
քահանայ մե-
ղապարտ
անձամբ ստացա
զքոբս
յարդեանց
իմոց.
միաբանքս
էտուն ինձ ՛ի
տարին Ա, ժամ
Գորգա
(Գէորգայ)
զաւրավարի
տաւնին»:
Կաթսայի հետ
գտած է նաև մի
զանգակ, որ
ունի 2 փութ 2
ֆունտ ծանրութիւն:
Արժանապատիւ
Հայր- սուրբն
մաքառելով
ամեն տեսակ
նեղութեանց,
աղքատու-
թեանց և թշուառութեանց
հետ
պահպանում է
վանքերս և ցարդ
հազիւ
կարողացած է
վանքապատկան
անել 5000 օրա- վար
հողերից
միայն 1105
օրավար
(դեսեատին)
հող, և այս ևս
տակաւին
վճռուած չէ
վերջնականապէս:
Վանքերս,
իւրեանց
արևմտեան
կողմում,
ունին կալ,
քարուկիր
մարագ,
կալապան և
ահագին
ցորենահոր.
ունին նաև
վարելահող, անտառ,
խոտահարք,
թոնրատուն,
ջրա- ղաց, գոմ և
անասուն: Այս
ամենի
վերակենդանութիւնը
պարտական ենք
Պօղոս
հայր-սրբին:
Վանքիս
արևելան
կողմում կայ
երեք
քարուկիր մա-
–––––––––––––––––––––
1)
Եղծուած են
բոլոր
կէտադրեալ
բառերն:
տուռ:––Կիսաւեր
է Ա. մատուռն,
որ շինուած է
մի միա- պաղաղ
քարի վերայ:
Բ.
Մատուռն
փոքրիկ է և
ունի գաւիթ:
Գ.
Մատրան, որ
նոյնպէս ունի
գաւիթ, փլած է
թա- ղըն: Երևի
թէ յատուկ
դամբարաններ
եղած են
մատուռներս,
որոց
գաւիթներում
և շրջապատում
կան գերեզմաններ:––շատ
հեռի չեն
վանքերիս
քարահանքերն:
Վանքերիս
շրջապատներում
Խազինա-քար.
վիմահերձ
ապառաժ
քարայր, որ
գտնու- ում է
վանուցս
հիւսիս
արևմտեան
կողմում: Վիմահերձս
իւր
հիւսիսային
կողմով
ունեցած է միայն
մի
դժուարատար
մուտք, որ
աւերուելով
ժամանակի մաշիչ
բռնութիւնից,
այժմ եղած է
անմատչելի:
Աւանդաբար
ասում են թէ վանքիս
գանձն
պահուած է
քարայրումն:
Մի քանի տարի
առաջ Լօռիցի
ոմն
երիտասարդ Դալլաք––Յովսէփ
անուն կտրում
է երկար և
բազմաճղի
ծառեր, շարում
քերձի ճա-
կատին,
բարձրանալով
վերելակ ճղներով
մտնում ներս և
տեսնում որ
Խազինաքար ասուածն
ոչ այլ ինչ է,
եթէ ոչ մի քարայր, որի
առաջի բաց
կողմը
քարուկիր
պատով պա- տած են
ժամանակաւ և
ձևացրած մի
փոքրիկ
բերդակ: Նոյն
դալլաքն
(սափրիչ)
հանած է այրիս
միջից գորգի,
կարպետի և այլ
բրդեղէն
կարասեաց
փտած
մանրուքներ:
Քարայրիս
վերևում
քերձի գլխին
կայ մի
խորագոյն հոր, որի
բերանի
լայնութիւնն
մօտ մի մետր է:
Շատերն
կարծում են թէ
հորս
հաղորդակցութիւն
ունի քարայրին
հետ և գուցէ
մի ժամանակ
հորովս ել և էջ
արած լինին
մարդիկ:
Մեծ––աղբիւր.
Քարայրիս
ստորոտից
բղխում է յոր-
դառատ ակն, որ
բանեցնում է
երկու ջրաղաց:
Անյայտացած
ջերմուկ.
Պատմում են թէ
տաք ջուր եղած
է վանուցս
արևմտեան
կողմում. բայց
վանքերս ան-
մարդաբնակ մնալուց
յետոյ՝
բնակում են
սրբավայրերումս
մահմետականներ,
որք
անյայտացնում
են տաք
ջուրը՝
կաս-
կածելով
թէ ջրին
պատճառաւ
քրիստոնեայք
շինութիւններ
կը շինեն ջրին
մօտ և իւրեանց
ձեռքերից կը
խլուին շատ
բարիքներ: Մի
քանի տարի
առաջ մի խոզարած
տեսնում է որ
իւր խոզերից
մին ընկաւ մի
փոքրիկ լճակի
մէջ, իսկոյն
աղիողորմ
խանչեց խոզն և
առժամայն
թափուեցան
խոզին մազերն:
Խոզարածն
փորձելու
համար ձեռնը
մտցնում է ջրին
և իսկոյն
զգում որ
սարսափելի
տաք է այն: Խոզարա-
ծս խոստանում
է ցոյց տալ
լճակը արժ.
Պօղոս
վարդապե- տին,
բայց
անսպասելի
մահուամբ վախճանուում
է և վեր- ստին
անյայտ է
մնում ջերմկի
տեղն:
Աւերակ
Հաղարծին
գիւղ.
Վանքերիցս
քառորդ մղո-
նաչափ վար,
ճանապարհի
վերայ,
Հաղարծին
վտակի ձախ
ափին է գիւղի
աւերակն, ուր
կայ և
հանգստարան և
կոր- ծանեալ
եկեղեցի:
Բ.
ՆՈՐ-ՇԱՐ-ԽԱՉ
ԳԻՒՂ.
Հիմնուած է
Հաղարծին աւե-
րակից
մղոնաչափ վար
Աղստև գետակի
ձախ ափի լանջի
վե- րայ.
բնակիչք նախ
Ջրաբերդի
գիւղերից տեղափոխուած
են Հաչա-ջուր,
ապա
Նոր-Շար-Խաչ
գիւղս. հողն
արքունի և
սակաւ
արդիւնաբեր. տեղական
բերքերն նոյն.
բարեխառն օդն,
կլիման, և
անվնաս ջուրն.
երկար կեանք 80––90
տա- րի.
եկեղեցին սուրբ
Աստուածածին,
ծածքն
փայտաշէն,
քահանայ մի:
Ծուխ
55, ար. 504, իգ. 483.
Հախկախլու
կոչուած
տեղում, որ
բաւական վար է
Նոր-Շար-Խաչից,
կայ աւերակ
գիւղատեղի,
կանգուն
մատուռ և
հանգստարան.
այժմ
մահմետականաբնակ
է:
Գ.
ՔՐԴԵՒԱՆ ԳԻՒՂ.
Հիմնուած է
Կայենի1) լեռնաբա-
զուկների
մէկի
հարաւահայեաց
լանջի վերայ,
բնակիչք նախ
Արցախի
գաւառներից
տեղափոխուած
են Սև––քար
գիւղն,
–––––––––––––––––––––
1)
Հայերէն
Կայենի սար
(տաճ. Դալի դաղ) է
կոչուում
լեռս, որ կայ
Նոր-Շար-Խաչի
հիւսիսային
կողմում և
ունի 8741 ոտք
բարձրութիւն:
Տէրն մի՝
արասցէ, եթէ
շրջակայ
գաւառներումս
կարկուտ իջնելու
լինի, փորձով
հատատուած է,
որ կարկուտն
նախ գոյանում
է սարիս վերայ
դիզուած ամպերի
բովի մէջ,
թերևս այս վատ
յատկութեանց
համար
անուանած են
ԿԱՅԵՆԻ ՍԱՐ:
ապա
այստեղ. հող,
արքունի,
հացատու, բայց
բազմիցս
կարկտահար.
տեղական
բերքերն նոյն.
գերազանց օդն,
կլի- ման և
ջուրն. երկար
կեանք 110 տարի, եկեղեցին
սուրբ
Աստուածածին:
Ծուխ
32, ար. 255, իգ. 233.
Դ.
ԹԱԼԱ ԳԻՒՂ.
Շինուած է
Աղստև գետակի
ձախ կողմում,
մի սարի
ստորոտում.
բնակիչք
տեղափոխուած
են Խաչեն և
Ջրաբերդ
գաւառներից.
հողն արքունի.
տեղական
բերքերն նոյն,
օդն, կլիման և
ջուրն անվնաս,
երկար կեանք 80
տարի, եկեղեցին
սուրբ Նշան.
ծածքն
փայտաշէն, քա-
հանայ մի:
Ծուխ
40, ար. 268, իգ. 230.
Ե.
ԽԱՒԱՐԱՁՈՐ
շէն
(Ղարանլուղ
դերէ).
Հիմնուած է նոյն
սարի
հիւսիսային
կողմի խոր
ձորի բերանի հովտում,
բնակիչք
տեղափոխուած
Արցախի նոյն գաւառներից.
հողն արքունի,
տեղական
բերքերն՝
խաղող. թութ,
ոչխար, տա- ւար,
խոզ. վատառողջ
օդն և կլիման,
երկար կեանք 55––60
տարի,
եկեղեցին
սուր
Աստուածածին,
ծածքն
փայտաշէն,
քահանան
գալիս է
Հաչա-ջրից:
Ծուխ
15, ար. 82, իգ. 67.
Զ.
ՆԵՐՔԻՆ-ԱՂԴԱՆ
ՇԷՆ. Հիմնուած
է Աղստև գետի
ձախ կողմում.
խճուղու
գլխին.
բնակիչք փոքր
մասամբ բնիկ.
հողն արքունի
և նուազ
բարեբեր, տեղական
բերքե- րըն
նոյն,
վնասակար
ամրան օդն և
կլիման, երկար
կեանք 54 տարի.
եկեղեցին
սուրբ
Աստուածածին.
քահանան
գալիս է
Թալայից:
Ծուխ
20, ար. 127, իգ. 100.
Է.
ՆՈՐ-ՀԱՉԱ-ՋՈՒՐ
ԳԻՒՂ (Աչա-սու)
Հիմնարկուած
է նոյն գետակի
ձախ կողմում,
երկու
առուակներ
մէջ. բնակ- չաց
մեծ մասն
բնիկ, իսկ
փոքր մասն
տեղափոխուած
Ար- ցախի
յիշեալ
գաւառներից.
հողն արքունի
և բարեբեր,
գինևէտ և
ուրեք ուրեք
ջրարբի.
տեղական
բերքերն նոյն,
բարեխառն օդն
և կլիման,
պատուական
ջուրն, երկար
կեանք 80––85
տարի,
եկեղեցին
սուրբ
Աստուածածին.
նո- րաշէն,
կառուցեալ չորս
սիւների
վերայ.
երկարութիւնն
21 մետր 40 սանթիմ,
լայնութիւնն
13 մետր 25 սանթիմ.
քահանայ երկու:
Եկեղեցումս
կայ մի
ձեռագիր
յայսմաւուրք,
բայց թափուած
են թերթեր, պակասաւոր
է, և անյայտ
գրողի անունն
ևն.
Ծուխ
151, ար. 1007, իգ. 890.
Նահատակ.
անունն
անյայտ
ուխտատեղիս
գտնուում է գիւղիս
հիւսիսային
կողմում մի
բարձրակատար
սարի վե- րայ.
անտաշ քարով
շինուած
քարուկիր մատուռ
է, որ ունի
սքանչելի
տեսարան:
Սուրբ
Յովհաննէս.
Քարուկիր
մատուռ,
ուխտատեղի
գիւղիս
արևմտեան
կողմում, որի
մօտ կայ հանգստարան:
Հին-Հաչա
ջուր. Գիւղիցս
վերև, ջրաձորի
ձախ կող- մում,
Մակարայ վանքի
հիւսիսային
հանդէպ, ուր
կայ գիւ-
ղատեղին և
հանգստարանն:
ՄԱԿԱՐԱՅ
ՎԱՆՔ (64)
Հիմնուած
է Հին-Հաչա-ջրի
հարաւային
հանդէպ, մի
գեղեցիկ և
բարձրահայեաց
սարահարթի
վերայ:
Ա.
Հին-Վանք
սուրբ
Աստուածածին
ամենից առաջ շի-
նուած կիսատաշ
քարերով,
խաչաձև, որ
ունի չորս
փոքր, մի աւագ
խորան, վեց
լուսամուտ, մի
դուռն, 11 մետր
երկա- րութիւն
8 մետր 10 սանթիմ
լայնութիւն և մի
գաւիթ իւր
արևմտեան
կողմին կից,
որ կառուցեալ
է չորս
սիւների և
տասն
կիսասիւների
վերայ: Մէջ
տեղում չորս
կամարների
վերայ եղած է
մի հրաշալի
գաւիթ, որ
խոնարհած է
այժմ:
Միապաղաղ են և
բոլորշի
տաշուած
սիւներն1) և
կիսասիւ-
ներն, որք
ունին և
գեղեցիկ
պատուանդաններ
և խոյակներ:
Գաւիթս իւր
հարաւային
կողմում ունի
երկու փոքր
խորան իրարու
վերայ.
հիանալի է
քանդակագործ
սանդուղն, որ
–––––––––––––––––––––
1) 2
մետր 71 սանթիմ
է սիւների
հաստութիւնն:
25
տանում
է վերի
խորանն. իսկ
իւր
հիւսիսային
կողմում ունի
մի մեծ
սենեակ, որ
եղած է
մասնատուն
(նշխար գոր-
ծելու տեղ).
որի մէջ կայ
վառարան (բուխարի):
Գաւիթս ունի
նաև երկու
դուռն հարաւային
և արևմտեան
կողմե- րից,
վեց
լուսամուտ. 14
մետր 10 սանթիմ
երկարութիւն
և նոյնչափ
լայնութիւն:
Գաւթիս
դրան սեմի
վերայ
«ՈՂ.
թիւս. Թամելս
մեծ յուսով
միաբանեցայ
Աստուա-
ծածնիս և ետու
(զարդիւնս)
յուսովն
Աստուծոյ»:
Սորանից
ներքեւ. «Ես
Սերոբ և Թոմա
քահանայք և
եղբարք զմեր հոգոյ
արդիւնս
տուաք ի սուրբ
Աստււածածինս.
հայրս
Յովհաննէս և
միաբանքս
ետուն մեզ Բ.
պատարագ
Թոմային ՛ի
տաւնի Անտոնի.
որ խափանէ,
մեր մեղացն
պար- տական է և
դատի
յԱստուծոյ թվ.
ՉԲ.»:
Բ.
ՆՈՐ-ՎԱՆՔ.
Շինուած է
ամբողջապէս
սրբատաշ պղնձագոյն
քարով կից հին
վանքին և
գաւթին խաչաձև,
չորս
բարձրակառոյց
կամարների
վերայ. բայց
խոնարհուած է այժմ
սորա
կաթուղիկէն:
Վանքս որ
շինուած է Գանձասա-
րի ճաշակով,
ոճով և
ճարտարապետութեամբ,
ունի եօթն
քոքր և մի
աւագ խորան,
տասն և մի լուսամուտ
(երեքն կլորակ
է), երկու
խորհրդարան, երկու
դուռն
հիւսիսից և
արևմտքից.15
մետր 30 սանթիմ
երկարութիւն
և 11 մե- տր 10 սանթիմ
լայնութիւն:
Աւագ խորանի
կլորակի
վերայ շինուած
է տասներեք
հատ
ամենափոքր,
բայց ամենագեղե-
ցիկ խորաններ,
որպիսին
տեսանք միայն Խորանաշատ
վանքի աւագ
խորանում:
Վերին փոքր խորանների
մուտքն բա-
ցուած է աւագ
խորանի միջով;
Հրաշալի և ուշագրաւ
է բեմի
ժողովրդահայեաց
ճակատն, որ
շինուած է
գոյնզգոյն
քարերով և
զարմանազան
նրբաքանդակ
նախշերով:
Հարաւային
փոքր խորանի
դրան վերայ.
«Կամաւն
Աստուծոյ ես
Դաւիթ
առաջնորդ
սուրբ ուխ-
տիս
կամակցութեամբ
եղբարցս
գրեցաք
զՏեառն
ընդառաջ աւրն
զամեն եկեղեցիքս,
որ Վահրամա
լինի պատարագ,
որ- չափ ի
շինութեան է
սուրբ ուխտս,
ով խափանէ…»:
Հարաւային
որմի վերայ,
ներքուստ,
նոյն խորանի
մօտ.
«Անուամբն
Աստուծոյ այս
մեր գիր է
Դաւթի և այլ
միաբանացս որ
գրեցաք վասն
Յովսէփայ,
որ ետ ոսկի ՛ի
գին
եկեղեցւոյս և
մեք տուաք Ա.
պատարագ ի տաւնի
քառաս- նիցն»:
Արեւմտեան
լուամտից
վերեւ,
արտաքուստ.
«Տէր
Յիսուս
Քրիստոս
ողորմեա՛
Իւան Շահին և
ամուս- նոյն
ՈՂԲ.»:
Արտաքուստ
հարաւ. որմի
վերայ արեւի
ժամացուցի
տակ.
«Յուսով
Աստուծոյ ես
Յովանէս
քահանայ էտու
զիմ հո- գոյ
արդիւնս և
գնեցի
յԱրտաւազայ
իւր ամեն
որդեանցն
զայգին և
ընծայեցի
Աստուածածնիս.
Յովանէս
առաջնորդ և
միաբանքս էտուն
Բ. ժամ ՛ի
տաւնի
աշխարհամատրան.
Ա. ժամ ինձ և Ա.
ժամ իմ մաւրն
Զուղին. ով
զայգին
խափանէ, ՅԺԸ.
հարապետացն
անիծած է թվ.
ՉԹ.»:
Գ.
ՓՈՔՐ ՄԱՏՈՒՌ.
շինուած է
վանքերիս
արևելեան կողմում
և ունի սոյն
արձանագրութիւնը
«Ի թուին ՈԽԷ.
Հայ (ոց) ես
յամենայնի
մեղապարտս Յովհանէս՝
ամեն միաբան
եղբարցս
կամակցութեամբ
և ձեռնտուութեամբ՝
զեկեղեցիս՝
յիմ ծնողացն և
եղբարցն, որ
այժմ
ննջեցեալ են, յանուն
շինեցի Վասակայ,
Շուշկանն,
Հասանա և
Վաչէի, և
խնդրեմ մեծ յուսով
և հաւատով և
զԱստուածածին
և զՔրիստոսի
չար- չարանսն
բարեխաւս
ունիմ, որ յետ
իմ սպասաւորին
տեղոյս,