Կայքէջ,
Ծանոթություն,
Նախաբան, էջ 1-15, 16-30, 31-45, 46-60, 61-75, 76-90, 91-105, 106-120,
121-135, 136-150, 151-165, 166-180, 181-195, 196-210, 211-225, 226-240, 241-255, 256-270, 271-285, 286-300, 301-315,
316-330, 331-345, 346-360, 361-375, 376-390, 391-405, 406-420, 421-435, 436-450, 451-461
Ծատուրն…
Առաքեալն և
որդին իւր
Յովհան»։
Դրան
վերայ. «Կամաւն
Աստուծոյ մեք
Փիփեցոց ժողո-
վուրդս
միաբան
շինեցաք
զեկեղեցիս 'ի հայրապետութեան
տեառն
Պետրոսի
(Աղուանից) ձեռամբ
Սարգիս
վարդապետին,
յիշխանութեան
Մուրթուզա-Ղուլի
խանին.
յիշեցէք 'ի
Քրիս- տոս
տանուտէր
Վարդանէսն և
կողակից
Մարեան»։
Բարսամ
ճգնաւոր.
Այսպէս են անուանում
մատուռը, որ
կայ
եկեղեցուն
հարաւային
կողմում:
Մատրանս մէջ
կայ երեք
գերեզման, երկու
տապանաքարերի
վերայ չկայ
արձա- նագրութիւն.
միայն
երրորդի
վերայ. «Ես
Մաղագայ եպիսկո-
պոս կանգնեցի
զխաչս հաւր..
եղբաւրն իմոյ
տէր Պար.. մարհ
եպիսկոպոսին
թվ. ՋԶ.»։
Օխտը
եղցի կամ
Քարահերձ (44)
Շիպասարիցն
դէպի Շամքոր
գետակն
երկարած է մի
լեռնաբազուկ,
որի
հիւսիսահայեաց
ծայրի քերծի
ճակատում
փորուած են
եօթը
քարայրներ և քարուկիր
պատով պա-
տուած բաց
տեղերն: Քերծս
և քարայրներս
շրջապատուած
են թանձր
անտառներով:
Քարայրներս
բոլորն ևս եկեղեցի
չեն, այլ
միայն
երկուսն, որոց
մէջ մնում են
վէմ և սեղան
քարերն ցարդ:
Վիմահերձի
ճակատով
շինուած է
ուղի, որ
տանում է
այրերն: Ուղիղ
Չարեք բերդի
հարաւային
հան- դէպ են
քարայրներս,
որոց
արևելեան
կողմում կայ
պատուա- կան աղբիւր,
որից խմած և
գործածած են
այրերումս
նստող
կաթուղիկոսներն:
Աղիւսաշէն.
Մի գիւղատեղի,
հանգստարան և
կիսաւեր
եկեղեցի է այս
անուամբ, որ
գտնուում է
Քարահերձից
վերև նոյն
լեռնաբազկի
վերայ:
ԳԱՐԴՄԱՆ
ԱՒԱՆ (45)
Գտնուում
է Աղիւսաշէն
աւերակի
արևմտեան հանդէպ
Գարդման
վտակի 1) ձախ
կողմում: Այս
էր ահա
Գարդման
գաւառիս
գաւառագլուխն,
որի անուամբ
ամբողջ
գաւառս
–––––––––––––––––––––
1)
Այս է Շամքոր
գետակի
արևելեան մեծ
օժանդակն, որ
խառնուում է
Չորէք բերդի
ստորին
կողմում:
կոչուած
է Գարդման, և
գաւառիս
իշխանաց
աթոռանիստ
աւանն: Այժմ
աւերակ է
աւանս և
թրքաբնակ և
կոչուում է Գրթմանիկ:
Կիսաւեր
եկեղեցու
արևելեան
որմի արտաքին
երեսին վերայ
քանդակուած է
մի խաչքար: Իսկ
հարաւային
կողմում` մի
քանի քայլ
հեռաւորութեամբ`
գտնուում են 7
հատ ցից,
ահագին և նշանաւոր
մահարձաններ,
որք միատե-
սակ են և մօտ
առ մօտ. յորոց
միոյն վերայ
փորագրուած է.
«Կանգնեցաւ
խաչս
Քրիստոսի թ.
ՌՄՂԱ.»։ Եղծուած
են գրեթէ և
անընթեռնելի
միւս 6 մահարձանների
գրութիւն-
ներն:
Սրբլթոն.
Գարդման
աւանիս
հարաւային
կողմում փոքր
ինչ հեռի կայ
մի ուխտատեղի
Սրբլթոն
անուն, որ մի
փոք- րիկ
մատուռ է և
որն բնաւ
չունի
արձանագրութիւն:
Բայց մատրանս
մօտ կայ մի
մահարձան, 3½ մետր
բարձր, որի վերայ
փորագրուած է
«Այս է տապան
սուրբ Սրապիոնի
թոռն մեծին
Սամորին
մեծին Սատին 1)
թ. ՉՁ.»։
Լայնածաւալ
հանգստարան
կայ մատրանս մօտ,
որի մէջ են
գեղեցիկ մա-
հարձաններով
զարդարուած
շատ
գերեզմաններ:
Դդում-բլուր.
(Ղաբաղ թափէ)
ընդարձակ
գիւղաեղի,
հանգստարան և
եկեղեցի, որք
կան Գարդման
աւանից բա-
ւական վերև:
Դեռ կանգուն է
ընդարձակ
եկեղեցին, որ
կա- ռուցեալ է 4
սիւների
վերայ:
Տաճարիս, որի
դուռն հարա-
ւային կողմից
է, մի սիւնի
վերայ գրուած
է. «Ես Խոսրովս
թվ. ՌՃԽԱ.»։ Միւս
սիւնի վերայ
գրուած է. «'Ի թ.
ՌՃԾԵ.»։
Տաճարս հոյակապ
է, որ ունի 21 մետ.
երկ. 13 լայն.:
Այժմ մահմետականներ
են բնակում
գիւղումս:
ԱՐՈՒԹԻՒՆԱՅ
(46) ՍԱՐ (տճկ.
Ղոչ-ղարա) 11085 ոտք
Մի
հսկայ,
բոլորակաձև և
գեղեցիկ սար,
որ գրեթէ
Մռաւեան և
Գեղամեան
բարձր
լեռնաշղթայի
խառնուրդի
շարքից դէպի հիւսիս
դուրս ելած,
առանձնացած է,
բայց մի հսկայ
լեռնասեռով
կցուած է նոյն
լեռնագօտու
խառ-
–––––––––––––––––––––
1)
Գուցէ
Սադունին:
նուրդին
և
վեհանձնաբար
արձանացած
Գարդման գաւառիս
լեռնամասում:
Համարեա' թէ
իւր շրջապատի
բոլոր բարձր
լեռներից
ամենասիրունն
է: Հինգ ժամ է
տևում մինչև
սա- րիս
գագաթն
բարձրանալն և
երեք ժամ`
իջնելն: Չորս
կա- լաչափ
տեղի
մեծութեամբ
տափարակ է
սարիս կատարն,
որի վերայ կայ
մի գերեզման,
որի շուրջն
շարուած են
շատ քա- րեր:
Այս երևոյթն
ենթադրել է տալիս
թէ մատուռ
եղած լինելու
է վաղուց
այստեղ:
Գերեզմանիս
մօտ կայ մի
լճացեալ ջուր,
որ անկասկած
գոյացած է
ձիւնից և
անձրևից.
սակայն
անպակաս է
ամառ. ձմեռ
ջուրն
լճակիցն: Քանի՜
ուշագրաւ է
գագաթիս
տեսարանն,
քանի՜
գեղեցիկ և
անբացատրելի
է դիրքն.
անթերի՜
զուարճութիւնն
և բարձրաթռի՜չ
այցելուի
սլացող
միտքն….:
Սարիս
լանջերից և
ստորոտներից
բղխում են հետևեալ
գետակների
բուն
սկզբնական
ակունքներն:
Ա.
Գանձակ
գետակի մի
մասն:
Բ.
Արութիւնայ
վտակն, որ
հոսում է
Բանանց գիւղի
մօտով:
Գ.
Գարդման
վտակն:
Դ.
Փառիս վտակն,
որ հոսում է
փառիսոսի
վանքի ա- րևելեան
կողմով,
բաժանում
Գարդման և
Փառիսոս
գաւառ- ներն
իբր
սահմանագլուխ
և ապա միանում
Շամքոր գետա-
կին Ջոխտակ
կամրջի (Ղօշա
քեօրփի) մօտ:
Ադի շէն.
այժմ աւերակ
է, բայց
եկեղեցին
կանգուն է:
աւերակ գիւղս,
եկեղեցիս և
հանգստարանս
գտնուում է
Փա- ռիսոսի
վանքի
արևելեան
հանդէպ,
Փառիսոսի
վտակի աջ կող-
մի
բարձրութեան
վերայ:
ԳԱՒԱՌԻՍ
ԲԵՐԴԵՐՆ
Ա.
Ղալա
անուն բերդակ,
որ կայ Ոսկանապատից
մօտ մի մղոն
վերև նոյն
գետակի ձախ ափին:
Քարուկիր և
գրե- թէ
քառակուսի է
բերդակս, որ
ունի չորս
աշտարակ և մի
դուռն: Փոքր է,
բայց ունի
գեղեցիկ դիրք,
հաստատուն
պարիսպ
և յարմար տեղ: Երևի
թէ գետակի
կողմում ունե-
ցած է
կրկնապարիսպ,
որ փոքր ինչ
ցած է բուն
պարսպից և
ունի քարուկիր
շինութիւն և
բնակարան իբր
տուն:
Բ.
Մլզնաբերդ
կամ Մածնաբերդ
(47)
Գտնուում
է համանուն
վանքի
հիւսիային
հանդէպ, ձորի
միւս կողմում:
Իւր
շրջապատից
առանձնացած է
նաև բերդասարս,
որի
հարաւային և
արևելեան
կողմերն վիմա-
հերձ և
բարձրագոյն
ապառաժներ են,
հիւսիսային
կողմն ան-
մերձենալի
սարալանջ, իսկ
արևմտեան
կողմն ունի
հաստա- տուն
պարիսպ երեք ամուր
աշտարակներով:
Ունի միայն մի
դուռն արևմտեան
կողմից և
բաւական
մեծութիւն,
որի մա- կերևոյթն
թեքուած է
հարաւից
հիւսիս:
բերդիս վերնամա-
սում 1) կայ
հանգստարան և
բնակարանների
շատ աւերակ: Ստորին
մասում կայ
յատկապէս
միջնաբերդ,
որը տեղացիք
անուանում են Նարին-Ղալա,
որ ունի
առանձին
պարիսպ և
մուտք: Մեծ
ուշադրութեամբ
ամրափակուած
են քարու- կիր
պատերով
կասկածաւոր
տեղի կիրճերն.
վերջապէս նշա-
նաւոր
ամրոցներից
մին է բերդս և
շատ հին: Բերդիս
հիւ- սիսային
մասում կայ մի
բարակ ջուր,
սակայն երևի
թէ բնա- կիչք
չեն
բաւականացած
ջրովս, այլ
խեցեղէն
խողովակներով
ջուր բերած են
արևմտեան
կողմից:
Կարծես թէ
եղած է և քաղաք:
այժմ հերկում
են
Հարցհանգիստ
գիւղի բնակիչներն
բերդիս մէջը -
հետզհետէ
քայքայւուում
է են պատերն:
Գ.
Ղըզ-Ղալա բերդակ,
որ կայ
Նիւկզար
գիւղի արևե-
լեան կողմում,
մի սարի
վերայ, որ
բաւական
հնաշէն է:
Դ. Կեռստավանք
բերդ.
Հիմնուած
է Շամքոր
գետակի աջ
կողմի բարձրութեան
վերայ
Րուսական
նահատակից
փոքր ինչ ներքև:
Բերդիս տեղն
թեքուած է
դէպի գետակն,
իսկ երկու
կողմերն`
ձորեր են:
Ունի
շրջապարիսպ, որից
այժմ տեղ տեղ
քանդուած է
կամ լաւ ևս է
ասել մնում է
պարսպի
ստորին մասն և
քարու-
–––––––––––––––––––––
1)
Բարձր են
վերնամասիս
հարաւային և
հիւսիսային
ծայրերն, իսկ
փոս միջավայրն:
կիր
շինութեանց
բեկորներ:
Ոմանք
կարծում են թէ
վանք
եղած է այս,
իսկ այլ ոմանք
թէ` բերդ
է: Մենք
հաւանա- կան
ենք համարուն
վերջին կարծիքս.
քանզի
ժամանակաւ
մեծ ճանապարհ
եղած է գետակիս
ձորովն
Գեղամայ լճի
ա- րևելեան
ափի վերայ,
վասն որոյ
Չարէք բերդն
շինուած է
գետակիս ձախ և
բերդս աջ
ափերի վերայ`
թշնամեաց
մուտ- քը
արգիլելու
համար:
ԺԷ.
ՓԱՌԻՍՈՍ
ԳԱՒԱՌ.
Գաւառիս
սահմաններն
են արևելքից
Շամքոր գետակն
և Փառիս
օժանդակն,
հարաւից`
Գեղամեան լեռնաշղթայի
գագաթնագիծն,
արևմուտքից`
Տաւուշ գետակի
արևելեան
օժանդակն և
հիւսիսից
դաշտաբերանն:
Այցելու
սուրբ
(Փիրնազար)
երկու աւերակ
եկեղեցիներ,
որք կան
Տանձուտից
բաւական վերև:
Մերձաբնակ
պարսիկ բնակիչներն
մեծ յարգանքով
են
վերաբերուում
ուխտ
անե- լով և մոմեր
վառելով
աւերակներիս
քարերին և
յարգանքով արտասանում
Փիր-Նազար:
Տանձուտ
աւերակ.
Գտնուում է
Փառիս վտակի
ձախ ափի
վերայ, Ատի շէն
աւերակի
հանդէպ: Խիստ
ընդարձակ է
գիւղիս աւերակն
և հանգստարան.
ևս առաւել
եկեղեցին, որ հիացնում
է
այցելուները
իւր հոյակապ
շինութեամբ և
մեծութեամբ:
Կառուցեալ է
վեց սիւների
վերայ. ունի
եր- կու փոքր և
մի աւագ
խորան, երկու
գեղեցիկ
խորհրդարան,
երկու դուռն
հարաւից և
հիւսիսից. 27
մետր
երկարութիւն,
15 մետր 60 սանթիմ
լայնութիւն:
Այժմ
խոնարհուած է
աւագ խորանն,
ձախակողմեան
դասի կամարով
միասին և փոքր
ինչ տեղ
տաճարիս
արևմտեան
հիւսիսային
անկիւնից
(ձեղունից).
չունի
արձանագրութիւն:
ՓԱՌԻՍՈՍԻ
ՎԱՆՔ.
Հիմնուած
է Տանձուտիցս
փոքր ինչ վերև
մի պատուա-
կան և
անտառապատ
սարահարթի 1)
վերայ:
Արևմտեան
–––––––––––––––––––––
1)
Սարահարթս
ունի բոլորակ
ձև, միջակ
մեծութիւն:
կողմում
բարձրացած է
Հովուի սարն
(Չօպան-դաղի)
սարա- հարթիցս
վերև, որի
եզերքներով
շրջապատուած
է ամուր
պարիսպ, որ
այժմ կիսաւեր
է, որի մէջ կայ
երեք եկեղեցի:
Ա.
շինուած է արևելեան
կողմում. Բ-ն`
մէջ տեղում.
Գ-ն` արևմտեան
կողմում,
համարեա' թէ
մի շարքի
վերայ: Բ. և Գ. տաճարներն
ունին երեք
սիւնով
կամարակապ գա-
ւիթ. իւրեանց
հարաւային
կողմում, իսկ
Գ. տաճարն իւր
դռնագլուխ
քարի վերայ
ունի. «Մուսէս
երէց»։ Միջի
եկեղե- ցին
աւելի մէծ է
միւսերից:
Երեքն ևս հին
շինուածք են,
որոց դռներն
բացուած են
հարաւային
կողմից:
Արևելեան
տաճարս ևս
ունի փոքրիկ
գաւիթ, որի
մօտ է
զանկատունն,
որ շինուած է
սրբատաշ չիչ
քարով. չիչ
քարով
շինուած են
բոլոր
տաճարների և
սրահների
անկիւնաքարերն
և կամար- ներն.
իսկ մնացեալ
մասերն անտաշ
քարով: Բ. և Գ. տա-
ճարներն
ունին 25 մետր
երկարութիւն
և 11 մետր 70 սան-
թիմ լայնութիւն:
Ամբողջապէս
կանգուն են
տաճարներս.
բայց աւերակ
են միաբանից
բոլոր
խուցերն: Շատ գերեզ-
մաններ կան թէ՛
պարսպիս
ներսումն և
թէ' դրսումն,
սա- կայն
չգտանք
գրութիւն:
Վանքիս մօտ
երևում են
ջրաւա- զան և
խեցեղէն
խողովակների
հետքեր, արևմտեան
կողմի
աղբիւրի
ջուրն
բերուած է
վանքս:
Ջոխտակ-կամուրջ.
Գետաբակի
երկաթուղու
վերջին
կայարանն է այս,
որ կայ
Փառիսոս և
Շամքոր
վտակների
խառնուրդի
մէջ: Կայարանումս
դիզուած են
խարոյկներով
փայտ և ահագին
ամբարներով
ածուխ, որք
հետզհետէ փո-
խադրւում են
Գետաբակի և
Փառիսոսի
գործարաններն
պղնձա- քարերը
հալելու:
Երկաթուղու
գիծն
վերջացած
տեղի
արևելեան հանդէպ,
վտակի աջ
կողմի
բարձրութեան
վերայ կայ մի
եկեղնցի, որի
գլուխն խոնարհուած
է:
ՓԱՌԻՍՈՍ
ՔԱՂԱՔ
(Ղալաքեանդ) (48)
Շինուած
է Շամքոր
գետակի աջ ու
ձախ ափերի
լան- ջերի
վերայ Ջոխտակ
կամրջից մօտ
երեք մղոն վերև:
Բաւա-
կան
ընդարձակ է
աւերակիս
ծաւալն.
բնակչաց
որքանու-
թիւնը
մօտաւորապէս
գիտենալու համար`
բաւական է
յայտ- նել, թէ
աւերակ
քաղաքումս
կայ տասնևմի
եկեղեցի,
երեքն գետակի
աջ ափի վերայ,
յորոց մին
կանգուն է և
երկուսն
կիսաւեր. իսկ
ութն շինուած
է գետակի ձախ
կողմումն, ո- րից
կանգուն են`
երկուսն և
աւերակ` վեցն:
Աւերակների
հիմքերն
պարզապէս
երևում են և շատ
տարի չէ որ
քան- դած են,
ինչպէս վկայում
են
ականատեսներն:
Մայր եկեղե- ցին
հիմնուած է
գետակի ձախ
ափի վերայ,
որը մի քանի
տարի առաջ
քանդած 1) և
սորա քարերով
շինած են խա-
նութներ:
Աւերակ
տաճարիս
երկարութիւնն
է 15 մետր,
լայնութիւնն
11 մետր 50 սանթ. և
գտնուում է
այժմեան
խանութների
մօտ: Դեռ
պարզապէս
նշմարուում
են խիտ առ խիտ
տնաբակեր և
քարուկիր
շինութեանց
շատ հետքեր:
Աւագ
եկեղեցուս
արևմտեան
կողմում, ոչ
այնքան հեռի,
եր- կաթուղու
գծի տակ կայ
երկու քարեայ
խաչարձաններ.
ա- րևելեան
խաչարձանի
վերայ.
«Թվին
ՉԻ. յանուն
Աստուծոյ ես
Հայրապետ . ւա …
եղ- բայր Փա
կանգնեցաք զխաչս
յիշատակ հաւր
մերոյ
Խորենայ, մաւր
մերոյ
Շաղակկոյ ու
եղբաւր մերոյ
Խայոմթենշայ,
ով զայս գիրս
կարդայ… 2)»։
Արևմտեան
խաչարձանի
վերայ. 3)
«Թվ.
ՋԼ. յանուն
Աստուծոյ ես
Սասնայս
կանգնեցի
զխաչս 'ի
տէրութեան
ժամանակի
իմոյ` յիշատակ
ինձ և ծնողաց
իմոց և ամուսնոյն
իմոյ
Սիրունիկայ և
որդւոյ իմ
Սարգիսայ և դստերն
իմոյ Մամա
Խաթունայ, Նփաղհաճայ
եղբաւրն
Սիրունիկայ.
կանգնեցաւ
խաչս բարեխաւսութեան
հոգոց մերոց:
Ով կար- դայ
այս. Դաւիթս յիշեսցէ
առ
Աստուածջրհեց….
(շինող վար-
պետի անունն է
Դաւիթն)»։
Այժմ
անմարդաբնակ
է
քաղաքս, բայց
ամրան երեք ա-
միսներում
հաւաքուում
են այստեղ մի
քանի
վաճառական-
–––––––––––––––––––––
1)
Տակաւին
մնում են
հիմքն և
խորանի
կլորակն
2)
Անընթեռնլի
են կետադրեալ
բառերն:
3)
Ունի 2 մետր 75
սանթ. երկար: 1
մետր. 22 սանթ.
լայնութ.
ներ`
դարբին,
պայտառ,
դերձակ և այլ
արհեստաւորներ`
ա- մարանոց
բարձրացողների
պէտքերը հոգալու
և շահուելու
համար:
Սուրբ
Յովհաննէս.
Քարուկիր
փոքր եկեղեցի,
որ կայ
Փառիսոս քաղաքի
աւերակի
արևելեան
հանդէպ
գետակի աջ
կողմի
բարձրութեան
վերայ, մի
գեղեցիկ
հարթակի վերայ:
Տաճարիս
երկարութիւնն
է 8 մետր 27
սանթիմ, լայնութիւնն
5 մետր 5 սանթիմ:
Փոքր ինչ
ծակուած է
հարաւային
դասի
առաստաղից:
Արտաքուստ
արևմտեան մի
կանաչագոյն
խաչ- քարի վերայ.
«Թվ. ՇԾԵ. (1106) ես Վա…..
(անընթեռնելի)»։
Դրան մօտ այլ
խաչքարի վերայ. «Թվ.
ՋԻ.»։ Ունեցած
է և
շրջապարիսպ և
միաբանից
խուցեր, բայց
կործանուած
են, մնում են
միայն
գերեզմաններ:
Եկեղեցուս
արևմտեան
կողմում, փոքր
ինչ վար լանջի
վերայ կայ մի
փոքրիկ
մատուռ շինուած
անտաշ քարով,
որի մէջ կայ
մի գերեզման, բայց
անարձանագիր
է քարն, որ կո-
չուում է Ճգնաւորի
գերեզման:
Աւերակ
գիւղատեղիներ,
եկեղեցիներ
և հանգստա-
րաններ կան
Ղարա-Բուլաղ,
Սաբէթ-Կէչմազ
և Չայ-դաղ կո-
չուած
տեղերում, որք
գտնուում են
Փառիսոս
քաղաքիս հիւ-
սիսային
կողմում:
Գարգար
աւերակ գիւղ
Փառիսոս
քաղաքի
հիւսիս-արև-
մտեան կողմում,
ջրաձորի աջ
լանջի վերայ,
ուր կայ
կիսաւեր
եկեղեցի և
հանգստարան:
Այժմ
մահմետականներ
են բնա- կում
այստեղ և
կոչում են
գիւղս Գեառգեառ:
Փոքր-Ղարա-Մուրատ 1)
Գարգար
գիւղիս
արևմտեան
հանդէպ, վտակի
ձախ կող- մի
բարձրութեան
վերայ Հայոց
գիւղ, այէմ թրքաբնակ,
բայց կայ
կիսաւեր
եկեղեցի և
հանգստարան:
Մեծ-Ղարա-Մուրատ,
որ կայ նոյն
վտակի ձախ
կողմի լանջին
վերայ: Այստեղ
կայ երկու
եկեղեցի, մինն
խիստ ըն-
դարձակ, հոյակապ,
կանգուն և
միւսն փոքր և
կիսաւեր`
–––––––––––––––––––––
1)
Գււղերիս
բնակիչներն
Վրաց վերջին
Հերակլ թագաւորի
օրով գաղ- թած
և բնակութիւն
հաստատած են
Շուլաւերում:
մօտ առ
մօտ: Վեց սիւների
վերայ
շինուած է մեծ
եկեղե- ցին,
որի մէջ մնում
են վէմ և
սեղան քարերն:
Խորանի ճա-
կատին.
«Շինեցաւ
սուրբ տաճարս
ձեռամբ
անարժան
Ջուղա- յեցի ուստա
Մուսէսին
որդի Ետկարին
զաւակ
Սողոմոնին`
հրա- մանաւ
Փիլիպոս
կաթուղիկոսին
եկի շինեցի
սուրբ
եկեղեցիս
Ղարամուրատին
Հայոց թվին
ՌՁԳ. ով
կարդաք,
ողորմի Մո-
սէի յիշեցէք
'ի Տէր,
Աստուած ձեզ
յիշէ, ամէն»։
Ձախ փոքր
խորանի
ճակատին. «….
թվին ՌՁԴ. էր… և
եկեղեցի… Սառիկն
և հայրն
Վելիճանն և
որդին Ղարա
մուրատն, Ղու-
կասն և
դուստրն իւր
Գուլաղէն,
Զաքարի հայրն
Վելիճան,
կողակիցն իւր
Գուլդանէն,
որդին իւր
Աջամն,
Հախնազարն,
Ովանէսն
յիշեցէք և
Աստուած
ողորմի ասէք»։
Փոքր ինչ սո-
րանից
ներքև.
«Սուրբ սեղանի
քարն յիշատակ
է Ըռըստիմին,
իւր եղբայր
Էվազին, Պարոնին,
իրենց մայր
Խաթունին թվ.
ՌՁԴ»։ Գիւղիս,
եկեղեցուս և
հանգստարանիս
ծաւալից այ-
ցելուն եզրակացնում
է թէ
Մեծ-Ղարա-Մուրատ
գիւղաքա- ղաք
եղած է: Այժմ
թրքաբնակ է և
այս:
Խոնարհուած է փոքր
եկեղեցու
առաստաղն:
Դռան վերայ.
«Շնորհիւ
Աստու- ծոյ ես
Ովանէս
վարդապետս,
որդի ապաշխարողի
շինեցի զե-
կեղեցիս
(անապատ
կուսանաց) արդեամբ
գուիք
(գոյիւք) ամե-
նայն քրիստոնէից`
յիշատակ ինձ և
ծնողաց իմոց և
ամենայն աշխատողաց
'ի
մայրապետութեան
անապատիս
Թագուհւոյն և
Կայինային 'ի
ՌՃԾ. թվ.»։
Կիսաւէր
Անապատ Մեծ
Ղ.-Մուրատիս
արևելեան հան-
դէպ վտակի աջ
կողմի հարթի
վերայ, որի
մօտ կայ հանգս-
տարան և
խուցերի
աւերակ և մի
երկար քարեայ սիւն,
որ ընկած է
գետնի վերայ,
բայց կրում է
խաչ նշան և
հակիրճ
արձանագրութիւնս
«Սուրբ Սարգիս»։
ԽԱՄՇԻ
ՎԱՆՔ (49)
Հիմնարկուած
է աւերակիս
կամ սիւնիս
արևելահիւսիս
կողմում մի
ձորահովտում:
Կառուցեալ է
սրբատաշ
քարով երկու
սիւների վերայ
սագաշէն, որ
կանգուն է
բոլորովին և
21
որի
երկարութիւնն
է 15 մետր 5
սանթիմ,
լայնութիւնն 9
մետր 60 սանթիմ
է: Դրան վերայ
արտաքուստ.
«Սուրբ խաչս
Մար….. (եղծուած
է)»։ Սորա
հիւսիային
կողմում.
«սուրբ խաչս
Ամիրխանին»։
Վանքս իւր
հիւսիս-արևելեան
անկիւ- նում
ունի երկյարկ
զանգատուն
շինուած
համակ
սրբատաշ քարով:
Թափուած են
ինչպէս
վանքիս
տանեաց նոյնպէս
և զանգատանս
սալկախներն:
Վերջնոյս գետնայարկում
աստի- ճանաւոր
պատուանդանի
վերայ
հաստատուած է
մարդաչափ
բարձրութեամբ
մի քարեայ խաչ`
յար և նման
Յիսուս Քրիս-
տոսի
խաչափայտին, որի
հարաւային և
հիւսիսային
թևերի վերայ.
«Յիսուս
Քրիստոս» և
գագաթնահայեաց
ստորոտում.
«Թվ. ՌՁԸ.»։
Անյագ նայում
է այցելուն,
զմայլում և
միան- գամայն
զարմանում
խաչիս նուրբ
քանդակագործութեան
գեղարուեստի
ճարտարութեան
վերայ: Խաչիս
մօտ մի այլ
քարի վերայ
կայ երկար արձանագրութիւն,
բայց մահմետա-
կանք ջարդած են
քարս և արած
միջից երկու
բաժին: Ան-
կարող եղանք
գտնել կէսը,
որ միմեանց
մօտ բերէինք և
ըն- դօրինակէինք»։
Վանքս
ունեցած է և
շրջապարիսպ,
միաբանից սենեակ-
ներ, որք
աւերուած են
այժմ, միայն
մնում
հանգստարանի
տապանաքարերն:
Փնտխլու
կամ
Նոր-Սարաթովկա,
գիւղս
մինչդեռ կան-
խաւ եղած է
հայաբնակ,
այժմ
մալականաբնակ
է և հիմ- նուած
Զակամ գետակի
արևմտեան
օժանդակի ձախ
ափին: Սակայն
մնում է
հանգստարանն,
որ ունի խիստ
երկար (մի քար 3
մ. երկար է)
տապանաքարեր
և կիսաւեր
եկեղեցին, որի
երկրութիւնն
18 մետր,
լայնութիւնն
11 մետր է:
Գիւղիցս
Բաշ-գեղ տանող
ճանապարհի
վերայ կան հե-
տևեալ
հնութիւններն.
Ա.
Մի փոքր
եկեղեցի,
հանգստարան և
գիւղատեղի կայ
ճանապարհի
արևելեան
եզրի մօտ:
(Գուցէ այս է
Սուլթանէ
գիւղն, որի
մասին տես
Բանանց գիւղի
Թ. աւետարնի
յի- շատակարանը):
Բ.
Սորանից
գրեթէ
նոյնչափ վերև
ճանապարհի արև-
մտեան եզրում
է Մէլիք-զատա
գիւղի
աւերակն, մի
մեծ և մի փոքր
կիսաւեր
եկեղեցի և
խիստ
լայնածաւալ
հանգստա- րան (50):
Գ.
այլ անանուն
գիւղատեղի,
հանգստարան և
աւերակ
եկեղեցի, որ
կայ
Բաշ-գիւղից
ներքև:
Ա.
Բաշ-գեղ.
Հիմնուած է մի
սարի 1)
հարաւահայեաց
լանչի վերայ.
բնակիչք տեղափոխուած
են այստեղ
Չորաթան
գիւղից. հողն
արքունի,
սակաւ,
լեռնային,
անջրդի, բայց
հացատու և
յարմար
անասնապահութեան,
տեղական բեր-
քերն` ցորեն,
գարի,
գարնանի,
հաճար, ոչխար
առատ, կով, եզն,
գոմէշ,
գերազանց օդն,
կլիման և
ջուրն, երկար
կեանք 112 տարի.
եկեղեցին նորաշէն,
Սուրբ Մինաս,
ծածքն փայ-
տաշէն, «Անուն
Սրբոյն
Մինասայ
շինեցաւ
եկեղեցիս
արդեամբ
ժողովրդոց
Բաշքեանդի 1872
ամի մայիս
5-ին»։ Քահանայ 2
ծուխ 115, ար. 804, իգ. 639:
Գիւղիս
նախկին
բնակչաց
եկեղեցին
Սուրբ Յովհաննէս
անունն, ծածքն
փայտաշէն, որի
մէջ փոքր խորանում.
«թվ. ՌԾԶ.». Այս է
եկեղեցուս
շինութեան
թուականն: Մի
կի- սատ
խաչքարի վերայ.
Սիմոն, Տէր
Մխիթար, Զանէ
հան- գուցեալ
ի Տէր»։ «Սուրբ
խաչս
բարեխաւս
Սահակի կին
Եղի- սաբէթին»։
Նախկին
բնակչաց
հանգստարանում
կայ մինչև 700
տարուան, այս
է Հայոց ՈԽԳ.
թուականից
արձանագ-
րութիւն:
Գիւղիս
շրջականերում
կան հետևեալ
աւերակներն.
Ա.
Փարա-գիւղ,
որի մէջ կայ և
եկեղեցի և
մօտն հան-
գստարան`
Բաշ––գիւղիս
արևելեան
կողմում:
Բ.
Աղքիլիսա
(սպիտակ
եկեղեցի), ուր
կայ
գիւղատեղի,
հանգստարան և
մեծ եկեղեցի:
Աւերակներումս,
որ գտնու- ում
են գիւղիս
հարաւային
կողմում.
բնակում են
մալա- կաններ:
Գ.
Փոքր և աւերակ
եկեղեցի, որ
գտնուում է
Աղ-քի-
լիսայից փոքր
ինչ հեռի:
–––––––––––––––––––––
1)
Սարս գրեթէ
գտնուում է
Զակամ գետակի
և Տաւուշ
գետակի արևե-
լեան
օժանդակի
(Ախնջի) միջև:
Դ.
Կարմիր
վանք
(Ղզըլ-քիլիսա),
որ շինուած է
կար- միր
քարով
Աղ-քիլիսի հարաւային
կողմում.
Բաբաջան
անուն վտակի
ձախ ափում. մի
բարձրագոյն
ժայռի վերայ:
Ե.
Այլ
գիւղատեղի,
հանգստարան և
եկեղեցի Կարմիր
վանքի
արևմտեան
կողմում:
Զ.
Բաբաջան
գիւղատեղի,
եկեղեցի և
հանգստարան,
Կարմիր վանքից
ներքև նոյն
վտակի ձախ
կողմում:
Է.
Շմեղ
գիւղատեղի,
հանգստարան և
եկեղեցի,
Բաշ-գեղի
արևմտեան կողմում
Շմղ կոչուած
տեղում:
ՀԻՆ-ԳԵՏԱԲԱԿ
Հիմնուած
է Շամքոր
գետակի ձախ
կողմում մի ձորի
հարաւահայեաց
լանջի վերայ,
որի նախկին բնակիչներն
առ- հասարակ
եղած են հայ:
Այժմ ևս այստեղ
է Հայոց սուրբ
Գէորգ
եկեղեցին, մեծ
հանգստարանն,
շուկան,
խանութ- ներն
և շատ կանգուն
տուներ:
Այստեղ եղած է
և ուրիշ մի
եկեղեցի Հայոց,
որը քանդել տուած
է պղնձահանքի
կապա- լառու պ.
Քելլ
գերմանացին և
քարերը գործ
դրած այլ շի-
նութեանց
համար: Նոյն պ.
Գերմանացին
շինել տուած է
ինչպէս
այստեղ,
նոյնպէս և
Փառիսոս
քաղաքի
ստորոտում
շատ
գործարաններ,
բնակարաններ
և զանազան
շինութիւն-
ներ (բոլոր գործարանների
և երկաթուղու
գործիքներ
շինե- լու
համար) այս
տեղից մինչև
Ջոխտակ
կամուրջ երկաթուղի
և հեռագիր:
Վերջապէս
այստեղ են պղնձահանքերն:
(որոց
արտադրած
պղինձներն
աւելի ընտիր
են) տեսակ
տեսակ շո-
գեշարժ
մեքենաներ,
վառարաններ,
պղնձաբովեր,
ձուլարան-
ներ,
զտարաններ,
ևն. ևն.: Մօտ 800
մարդ է բանում
օրա- կան թէ՛
այստեղ և թէ՛
Փառիսոսի
գործարանում:
Պղնձաքա- րերը
հանում են
հանքերից––լեռների
տակերից, նախ
զա- տում
վատերը
լաւերից,
վատերը դիզում
լեռնաձև,
այրում ածխով
կամ փայտով,
ապա ջարդում և
լցնում
բովերի մէջ,
վերստին
հալում, զտում
և հուսկ յետոյ
կոտոր կոտոր
ձու- լում կաղապարներում:
Ընտիր պղնձի
հետ ելնում է
և ոսկի: Բայց
անտանելի է
սաստիկ մուխն
և ծծմբահոտն,
որք գի-
շեր և
ցերեկ
Եգիպտոսի
խաւարի նման
թանձրակոյտ և
մա- ռախլապատ
տարածուած են
ոչ միայն գետաբակիս
վերայ, այլ և
ծածկում են
մերձաւոր
շրջակաները:
Այժմ այստեղ
բնակում են
վաճառականներ,
արուեստաւորներ,
ծառայող- ներ,
հայ, ռուս,
գերմանացի
գործավարներ
և մշակներ, ո-
րոց մէջ կան և
մահմետականներ:
Երևի թէ
շրջապարիսպ
ունեցած է
Հին-Գետաբակս
իբր ամրոց,
բայց անհետացած
է այժմ:
Բ.
ՆՈՐ-ԳԵՏԱԲԱԿ
գիւղ.
Հիմնուած է
Հին-Գետաբակի
արևելեան
կողմում––սեռի
ետևի
արևելահայեաց
լանջի վե- րայ.
բնակիչք 1863
թուին
տեղափոխուած
են Ղազախի
Կոթ, Ղալաչա և
Ոսկեպար
գիւղերից
այստեղ, նախ
բնակութիւն
հաստատած
Հին-գետաբակում,
ապա տէրութեան
հրամանաւ
փոխադրուած
Նոր-Գետաբակս:
Տեղական
բերքերն նոյն,
հողն արքունի,
բայց խիստ
սակաւ և
միանգամայն
ապարդիւն. ան-
վնաս օդն,
կլիման և
ջուրն,
եկեղեցին
նոյն––է սուրբ
Գէ- որգ, քահանայ
մի: Ծուխ 33, ար. 215,
իգ. 202, ար։ ծն. 25, իգ.
22, պսակ 6, ար. ննջ. 7,
իգ. 5:
Սուրբ
Սարգիս.
Ուխտատեղի է և
փոքրիկ
մատուռ Հին-
Գետաբակի արևելեան
հանդէպ
ջրաձորի աջ կողմի
բարձր և
գեղեցիկ
սարայարթում.
ունի և փայտաշէն
սրահ և անտա-
ռապատ շուրջ:
(Այս տեղ բնակած
է
Յովհան––Մայրագոմեցի
գիտնական
վարդապետն):
Չարէքայ
անապատ
Հիմնուած
է Շամքոր
գետակի ձախ
ափի վերայ:
Գրեթէ
սագաշէն և
փոքր եկեղեցի
է կառուցեալ
չորս սիւների
վե- րայ, ունի և
գաւիթ, որ
շինուած է
տաշուած
քարով: Ար- տաքուստ
հարաւային
դրան վերայ.
«Ի
թվին ՌՃԼԳ.
շնորհաւք
ամենակալին
Աստուծոյ կա-
ռուցաւ
յանուն
փրկչին
վերնատուն
տեղի Հոգւոյն
ճշմարտի ե-
կեղեցիս
սուրբ և գաւիթ
գովելի.
շինեցաւ
ձեռամբ տեառն
Ներ- սիսի
հանդերձ եօթանասուն
եղբարց ամենի
փրկութեան.»..»։
Արտաքուստ
արևմտեան
դրան սեմի
վերայ.
«Սուրբ
խաչս
բարեխաւս տէր
Մովսէսին
Ներսէսեանց
վասն
փրկութեան
հոգւոյ
Բարխուտարին,
որք բազում
սիրով ետուն
շինել զգաւիթ
սուրբ
եկեղեցւոյն»։
Անապատս
ունի և փոքր
զանգատուն,
որի վերայ.
«Ի
թուին ՌՃԸ.
կամաւք
Աստուծոյ
շինեցաւ
զանգակա-
տունս յանուն
Հրեշտակապետացն
Միքայէլի և
Գաբրիէլի ի
հայ-
րապետութեան
Պետրոսի սրբազան
կաթուղիկոսին
տանն Աղուա-
նից և յառաջնորդութեան
սուրբ ուխտիս
և անապատիս
Չա- րէքայ
Սարգիս
վարդապետի
ձեռնտուութեամբ
և աղաւթիւք
եօթանասուն
միաբանից
կատարումն
եղև խորանիս ի
փառս
Աստուծոյ, արդ
ես Քրիստոսի
ծառայ Սարգիս
վարդապետ և
աղաւթաւոր
եղբարքս
շինեցաք
զսուրբ
կաթուղիկէս ի
փրկու- թիւն
հոգւոց մերոց
և ամենայն
հետևողաց, որք
ընթեռնուք,
յիշեցէք զմեզ
ի Քրիստոս»։
Փոքր
ինչ դէպի արևելք Հարանց
մատուռ, որի
վերայ. «Ի
թուին Հայոց
ՌՃԺԶ. ի
հայրապետութեան
տեառն Պետ-
րոսի
կաթուղիկոսին,
ես Քրիստոսի
ծառայ Սարգիս
վարդա- պետս
կանգնեցի
զխաչս ի
լուսաւորութիւն
հոգւոյ իմոյ և
ծնո- ղաց իմոց
տէր
Յաւանէսին,
Եղիսաբէթին և
միաբանիցս,
որք աստ կան
հանգուցեալ և
ամենայն
ողորմածաց
մերոց…..»։
Անապատս ունի
և միաբանից
խուցեր և
ամուր շրջապարիսպ,
որի դրան
ճակատին. «Ի
թուին ՌՃԿԳ.
ես Մկրտիչ
վարդա- պետս
շինեցի
պարիսպս, որ
եղև խարջ ԻԸ,
թուման.
Ովանէս
վարդապետն
տուաւ Ժ.
թուման.
շինեցաւ…»։
Մատրանս մէջ
ամփոփուած են
Դաւիթ
եպիսկոպոսի և
Կիրակոս,
Սահակ և Սարգիս
վարդապետների
մարմիններն:
Վանքս ունի վանա-
հայր և մի
քանի ծառաներ.
Խունիսայ
վանք.
Հիմնուած
է
Նոր-Գետաբակի
արևելեան
հանդէպ, Գե-
տաբակ անուն
վտակի ձախ
կողմում, մի
հարթակի
վերայ, որին
մօտ է
Մօլլալու
թրքաբնակ գիւղն:
Փոքր վանքս
ունի
կաթուղիկէ և
գեղեցիկ շինութիւն.
բայց այժմ
անմար-
դաբնակ:
Ջոխտակ
եկեղեցի. մօտ
առ մօտ
կանգնած են
երկու
եկեղեցիքս
Նոր-Գետաբակի
արևելեան
հիւսիսային
հանդէպ մի դալարագեղ
լանջի վերայ,
որոց մօտ կայ
գիւղատեղի և
հանգստարան:
Բայց
անարձանագիր
են տաճարներն
և հան-
գստաքարերն:
Սուրբ Ստեփաննոս.
Ջոխտակ
եկեղեցու
արևելեան կող-
մում, նոյն սարի
արևելահայեաց
լանջի վերայ,
Տանձուտ կո- չուած
տեղում (այլ է
Տանձուտս
նախորդիցն)
կայ մի աւե- րակ
եկեղեցի, որի
քարերը քանդած
և տարած են
մերձաբ- նակ
Սաւեանկա
գիւղի
բնակիչներն 1):
Այժմ մնացած է
մի- այն աւագ
խորանի
կլորակ մասն:
Հարաւային
փոքր և աւագ
խորանի մէջ
եղած պատում
մի խաչքարի
վերայ.
«Եկեղեցիս
Սուրբ Ստեփան,
ես Մովսէս….»։
Այստեղ կայ
մեծ գիւղատեղի
և հանգստարան:
Գ.
ԳԱՌՆԱԿԵՐ
ԳԻՒՂ.
Հիմնուած է
Շամքոր
գետակի ձախ
ափին.
խորագոյն ձոր
է գիւղիս
տեղն, վասն որոյ
և խեղդուած
տեսարանն.
բնակիչք բնիկ,
հողն արքունի
և նուազ
արդիւնաբեր և
սակաւ,
տեղական բերքերն
նոյն և այգի––գինի,
օղի, սևկևիլ,
դեղձ, տանձ,
խնձոր, ոչխար,
փոփոխական
օդն, տենդաբեր
կլիման, 65––70 տարի
երկար կեանքն.
եկեղեցին Սուրբ
Աստուածածին,
կառուցեալ
երեք կամարների
վերայ 1838-ին.
ունի մի աւագ
և մի փոքր
խո-րան (հիւս.
կողմում).
երկարութիւն
12 մետր 35 սանթիմ,
լայնութիւն 8
մետր 20 սանթիմ.
քահանայ մի:
Ծուխ 80, ար. 618, իգ. 533,
ար. ծն. 29, իգ. 23,
պսակ 12, ար. ննջ. 4,
իգ. 3:
Քարոզ
գրքեր. Ա.-ն
գտնուում է
Փիփեցի պ.
Յովհան- նէսի
մօտ, որ նօտրագիր
է և
պարունակում
է առաքինու-
թեանց և մոլութեանց
ճառեր: Բայց
թափուած են
ձեռագ- րիս
սկզբից և
վերջից
թերթեր: Բ.-ն
բարեկրօն Յովսէփ
քա-
–––––––––––––––––––––
1)
Աղանդաւորներիս
բնակութեան
տեղին ևս աւերակ
գիւղ եղած է
այոց, որի մէջ
եղած է
եկեղեցի և հանգստարան: