Կայքէջ, Ծանոթություն, Նախաբան, էջ  1-15,  16-30,  31-45,  46-60,  61-75, 76-90, 91-105, 106-120, 121-135, 136-150, 151-165, 166-180, 181-195, 196-210, 211-225, 226-240, 241-255, 256-270, 271-285, 286-300, 301-315, 316-330, 331-345, 346-360, 361-375, 376-390, 391-405, 406-420, 421-435, 436-450, 451-461

<<<   >>>

 

 

/Էջ 196/

 

            Զանգատուն. Շինուած է 1) վանքիս արևմտա-հիւսիսա- յին անկիւնում արտաքուստ, երկյարկ և սրբատաշ տորոնա- գոյն քարով։ Վանքս ունի շրջապարիսպ, քարուկիր սենակ- ներ և խուցեր իւր հիւսիսային կողմում։ Այժմ աւեր է պարսպի հարաւային կողմն և մի քանի խուցեր։ Պարսպի մեծ դուռն, որ հիւսիս-արևմտեան կողմից է, դեռ կանգուն է իւր պա- տերովն։ Վանքս շրջապատուած է անտառախիտ վաղեմի ծառերով։

            Վանքիս կալն. Շինուած է տաճարիս արևելեան հան- դէպ, ձորի աջ կողմի սեռի վերայ։ Կալիցս փոքր ինչ վերև նոյն սեռի վերայ կայ մի քարուկիր մատուռ, որի մօտ նաև այլ կալեր։

            Խաչարձան եւ կամուրջ. Վանքից ներքև Թարթառի վերայ կայ մի հին կամուրջ և կամրջիս մօտ մի խաչարձան, որի վերայ քանդակուած է. «Կամաւն Աստուծոյ ես Ասփայ դուստր մեծ իշխանին Տարսայիճին և Մինայ խաթունին և ա- մուսին հսկայազաւր իշխանին Գրիգորի որդւոյ մեծ իշխանին Հասանայ քաջի տեառն Աղուանից կապեցի զխաչս, շինեցի զկամուրջս յիշատակ հոգւոց անցելոց, ներկայից և ապագայից»։

            Այլ խաչարձանի վերայ. «Յորժամ թուականն էր ՈՁ. (1201) բարեպաշտ պատրոնիկն Վասակ թոռն Իիւրիկայ թա- գաւորին, որդի Հասանայ որդւոյ Սակռայ տեառն Հաթերքոյ, Հանդաբերդոյ, Հաւքախաղացին, եղբայր Վախտանկայ Նորին աթոռակալի եբեր զխաչս և ոչ կարաց կանգնել վասն անպա- րապութեան. քանզի երթեալ եղև ի Գոլաշտեան և առ զնա յանաւրինաց աւգնութեամբն Աստուծոյ և բնակեցոյց անդ զոր- դին իւր և ինքն նահատակեցաւ ՛ի վերայ քրիստոնէից և իջեալ լոյս ՛ի վերայ ՛ի տեսութիւն բազմաց. և յետոյ ՈԾ. թուին կանգնեցին որդիք նորա Խոյդան և Խաւչախն յիշատակ հոգւոյ նորա և յերկարութիւն կենաց իւրեանց….»։

            Պէտք չէ մոռանալ իմ առաջնորդը, որ վաղահասցի մի

–––––––––––––––––––––

                1) Շինել տուած է Վահրամ իշխանի որդի Սարգիս եպիսկոպոսն (տես Դատի վանուց արձանագր. շարքում)։

 

/Էջ 197/

 

քաջ, սրտոտ և զուարթ երիտասարդ էր Գրիգոր Օհանեանց անուամբ և որ օգնեց ինձ ամեն կերպով։

            Խոթայ վանքից ներքև, Թարթառի աջ ափերի վերայ, հետևեալ աւերակ գիւղերում կան աւեր եկեղեցիներ, մա- տուռներ և հանգստարաններ––Ջոխտակ-եղցի, Վարդանայ գիւղ, Մրջման շինատեղ (ընդարձակ աւերակ)։

 

ԽԱՉԵՆ ԳԱՒԱՌԻՍ ԲԵՐԴԵՐՆ.

 

            Ա. Շիկաքար (21) որի տեղն այժմ կոչուում է Քարագ- լուխ, իսկ սորա հիւսիսային բարձր քերծն՝ Շիկաքար (մօտ 3100)։ Բերդս ունի երկու մուտք––արեւելեան և արեւ- մտեան կողմերից. դռների կողքերն ամրապնդուած է եղել քարուկիր պատերով, ինչպէս նշմարուում է հետքերից։

            Բ. Բերդն է Ուլու-պապի ամրոցն, որ կայ Պտգեսբերքի մօտ։ Բայց ամրոցիս մէջ ևս չկայ ջուր։ Այս բերդն Շիկա- քարի չափ հին չէ, այլ պատկանում է Ջալալեան իշխաննե- րի ժամանակներին։

            Գ. Կաչաղակաբերդ, (5642 ոտ.) որ գտնուում է Պտրե- ցիք գիւղի արևմտեան կողմում։ Ձիով մի ժամի ճանապարհ է Պտրեցիք գիւղիցն մինչև ամրոցս, որ արձանացած է Մեծ-Իրանաց վանքի հարաւային կողմում։ Բերդակալ (22) սարն ժայռ է միապաղա՛ղ, առանձնացած բոլորովին իւր չորս կող- մերից և սեպաձև ցցուած հիւսիսից հարաւ դիրքով. որի մա- կերևոյթն փոքր ինչ թեքուած է դէպի հարաւ։ Բերդաքա- րիս արևմտեան, հիւսիսային և արևելեան կողմերն գագաթ- ներից մինչև գետինն բնութեան քարտաշն այնպէս ուղի՜ղ կտրած է, կարծես թէ յատկապէս կանխաւ մրաթելով նշան արած լինէր։ Հարաւային կողմով վիմահերձից վիմահերձ պա- տուած է քարուկիր պատով, նոյնպէս միւս կողմերով քեր- ծերի եզերքներովն։ Միայն հարաւային կողմից է մուտքն, որ բաւական դժուարատար է։ Բաւական տարածութիւն ու- նի բերդիս մակերևոյթն, ուր կայ շատ բնակարանների բա- կեր։ Ափսո՛ս որ ջուր չկայ բերդումս, որ արժանի է անառիկ

14

 

/Էջ 198/

 

տիտղոսին. բայց գրեթէ կեդրոնի մէջ ունի մի վիմափոր քա- ռանկիւնի հոր։ Պատերազմների ժամանակ ջուր բերած և լցած են հորս այն պատուական աղբիւրից, որ գտնուում է մուտքի ուղղութեամբ դէպի հարաւ փոքր ինչ հեռի։ Քանի՜ գեղեցիկ տեսարան ունի ամրոցս, հարաւային կողմում երե- ւում են Քիրս լեռնաշղթան, Շուշին, Բողրխան, Խաչենի հա- րաւակողմի գիւղերն, արևելեան կողմում մօտուստ Սուրբ Գէորգ, հեռուստ Կովկասեան լեռնաշղթան, հիւսիսային կող- մում Ջրաբերդի լեռներն, Առաջաձորի լեռնաշղթան, Մռաւ սարն, իւր ստորոտում Աղուան 1) պատն, իսկ իւր արևմտեան կողմում Խոխանաբերդն և Նատարի-Ղալան։

            Դ. Խոխանաբերդ (23) կամ Թարխանայ Ղալա. (6237)

            Չորս կողմերից առանձնացած և ձուաձև արձանացած մի բարձր ժայռ է մի բարձրագոյն սարի վերայ, որ կայ Գան- ձասարի հարաւային հանդէպ, Խաչեն գետակի աջ կողմում։ Սաստիկ զառիվեր, խիստ վտանգաւոր և միշտ ահարկու կա- ծան ժեռքարի վրայով արևելեան կողմից դէպի հարաւ արև- մուտք բարձրանում է մանուածոյ ձևով։ Ահա այսպիսի դը- ժուարատար և միանգամայն սոսկալի է նեղ կածանն, քան- զի, Տէրն մի՛ արասցէ, եթէ սահեցաւ բարձրացողի ոտքն կամ փոքր ինչ ծռուեցաւ նորա մարմնոյ հաւասարակշռութեան դիրքն, իսպառ կորսուած է. վասն զի ընկնելուց յետոյ սե- պացեալ ժայռերին զարկուելով պիտի գլորուի անդունդն։ Բերդակիս մակերևոյթի տարածութիւնն աւելի չէ երեք կա- լաչափ մեծութիւնից. այսու ամենայնիւ պակաս չեն քարու- կիր հին շինութեանց հետքեր։ Քարուկիր պատով պատուած են տեղ տեղ ժայռիս կատարն, ոչ եթէ իսպառ խզելու հա- մար թշնամեաց մուտքը ամրոցիցս, այլ որպէս զի մարդ

–––––––––––––––––––––

                1) Այս վաղեմի պարիսպն, որ ընկած է Խաչեն գետակի և Քոլատակ վտակի մէջ՝ խառնուրդի մօտ, չկարողացանք իմանալ թէ ինչ պատճառաւ կոչուում է Աղուանք, թէ և ջանքն անպակաս եղաւ մեր կողմից։ Ար- դեօք պարսպի խիստ հեռաւոր հնութեա՞ն պատճառաւ. թէ Աղուանից թա- գաւորների ժամանակից շինուած լինելու պատճառաւ։––Միայն յայտնի է որ պարիսպս շինուած է ռազմագիտական դիրքով, որով արգելուած է թշնա- մին ջրաձորս մտնելուց։ Սորա մասին տե՛ս ծանօթութիւն 26։

 

/Էջ 199/

 

չընկնի վերևից վար պաշարուածներից։ Արդարև անառիկ է ամրոցս և միանգամայն անմերձենալի և շրջապատուած վա- ղեմի անտառներով։ Բայց որովհետև այստեղ ևս չկայ ջուր, վասն որոյ պատրաստած են վիմափոր հորեր և ի պահանջել հարկին ջուր բերած մօտակայ աղբիւրից, որ գտնուում է բաւական տեղ ներքև։ Թէ որքա՜ն դժուարութեամբ իջանք, թողնում ենք բարեմիտ ընթերցողաց երևակայութեանց։

            Ե. Նատարին (24) Ղալա. (6493 ոտք) Համարեա՛ թէ յար և նման ամրոց է այս Խոխանաբերդին։ Առաջինն գտնու- ում է վերջնոյս հարաւային կողմում քառորդ մղոն հեռաւո- րութեան վերալ։ Միայն թէ Նատարն բարձրանալու ուղին այնքան վտանգաւոր չէ։

            Զ. Անանուն բերդակ. Գտնուում է գրեթէ Առաջաձորի և Ծմակահողի միջև երկու քարեայ խաչերի մօտ։ Բերդաբ- լուրն բոլորովին առանձնացած և ձգուած է հիւսիսից հա- րաւ դիրքով և միանգամայն թրաձև տեսքով. վասն որոյ նեղ և երկար է բերդակիս մակերևոյթն բլրի գագաթի ձևով։ Պարսպուած է բլրիս գագթն ամուր պարսպով, միայն հիւ- սիսային ու հարաւային անկիւններում շինուած են երկու բուրգեր, որք միևնոյն ժամանակ ծառայած են իբրև ջրամ- բար, որոց ջուրն բերուած է մօտակայ աղբիւրներից։ Անպա- կաս են և սորա միջից քարուկիր հին տնաբակեր։

            Է. Խաթրայ բերդ (25) Գտնուում է Խաթրայ վանքի արևմտեան հանդէպ, ձորի ձախ լանջի գլխի քերծի մէջ։ Այս ընդարձակ քարայրի նման մի տեղ է, որի առաջն պարսպուած է և որ ունի մի դժուարատար և վերելակ կածան։ Այս ևս պատկանում է Ջալալեան իշխաններին։ Շատ անգամ եղ- նորթներն գալիս և պատսպարուում են ինչպէս բերդումս, նոյնպէս և Խաթրայ վանքում։

            ԺԴ. ԳԱՒԱՌՆ, որ ընկած է Թարթառ գետի և Եան- շաղ վտակի ձախ և Թրղի գետակի աջ ափերի, Մթնաձորի 1) և այս ձորի սարի լեռնաշղթային մէջ, որի ստորին ծայրն

–––––––––––––––––––––

                1) Ղարանլուխ-դէրէ։

 

/Էջ 200/

 

հասած է նոյն Թարթառ գետի ձախ եզրին, ստացած է Ըս- տիսական, Ըռստակ և Հաթերք անունները։ Գաւառս հա- րուստ է ջրերով, անտառներով և ամարանոց պատուական լեռներով, բայց փոքր գաւառակ է։ Ըստ կարգի այժմեան դասաւորութեան մարմնաւոր կառավարութիւնն միացրած է գաւառակս Ջրաբերդի հետ։

            Ա. ՀԱԹԵՐՔ ԳԻՒՂ (27). Հիմ,նուած է Թարթառ գետի ձախ կողմում, մի բերդասարի արևելեան ստորոտում, բնակ- չաց փոքր մասն բնիկ, իսկ մեծ մասն տեղափոխուած Փա- ռուխ, Կղարծի, 2 Ճարտար, և Խաչեն գաւառի Խանածախ գիւղերից և Վանից, հողն արքունի, մեծ մասամբ անջրդի և բարեբեր, տեղական բերքերն ցորեն, գարի, գարնանի, գար- նագարի, հաճար, կորեկ, կտաւհատ, սորեկ, լուբիա, բակլայ, խաշխաշ, սիսեռ, ոլոռն, տանձ, խնձոր, թութ, կեռաս, ոչ- խար, տաւար, գոմէշ, չի, խոզ. օդն և կլիման բարեխառն, պատուական ջուրն, երկար կեանք 80––90. եկեղեցին Սուրբ Աստուածածին, քարուկիր, կառուցեալ չորս կամարների վե- րայ առանց միջնասիւների, խիստ հին և բոլորովին անշուք, երկարութիւն 22 մետր 75 սանթիմ, լայնութիւն 9 մետր 85 սանթիմ. քահանան գալիս է Մեծ-Շէնից։ Ծուխ 70. ար. 369. իգ. 325։

            Եկեղեցուս դրան արտաքին կողմում մի քարի վերայ կայ կանացի պատկեր, որի շուրջն քանդակուած է կարակ- նաձև.

            «Կամաւն Աստուծոյ ես տէր Թաթէոս, Մարկոս եղբարքս ամեն կանկնեցինք Սուրբ Աստուածածնայ եկեղեցիս, Ռըստա- կէս աւագ քահանայ. Տէր Աստուած ողորմեա՛»։

            Մուղդուսին գեըրզմանոտ. Ընդարձակածաւալ, վաղեմի հանգստարան, որ կայ գիւղի արևելեան հանդէպ, ձորի միւս կողմում։

            Մացառուտների մէջ խաչարձանների վերայ.

            1) «Սուրբ խաչս բարեխաւս պարոն Ղալաբէկին թվ. ՌԿ.»։

            2) «Սուրբ խաչս է բարեխաւս Խանխաթունին հոգուն,

 

/Էջ 201/

 

Մանկասարին»։

            3) «Սուրբ խաչս բարեխաւս Խաթունին հոգուն»։

            4) «Կամաւն Աստուծոյ պարոն տէր Ոհանէս կանգնեցի սուրբ խաչերս. թագաւոր Շահ Աբազն, երկրիս պարոն տէր Ոհանէս»։

            5) «Կամաւն Աստուծոյ ես Ղալաբէկի Ո… հաւր եղբայր իմ պարոն տէր Ոհանէս Ղա…. 1)։

            6) «Սուրբ խաչս բարեխաւս Զիլփիխանին»։

            Մի այլ խաչազարդ քարի վերայ. «Աստուած ողորմի Դէ- լոյիխանին, որ է որդի Սարումին»։ Սորա վերայ կայ մի գա- յիսոնի քանդակ։

            Հաթերքիս շրջակայքում կան հետևեալ հնութիւններն.

            Աստղաբլուր. Մի բլուր է, որ գտնուում է գիւղիս ա- րևելեան հանդէպ Թարթառի ձախ կողմում։ Բլրիս վերայ կայ մի հնաշէն մատուռ, որի մէջ է մի գերեզման, որ մեծ ուխտատեղի է։ Բայց այժմ խոնարհուած է թաղն. (28)

            Քարահունչ. Խիստ մօտ Հաթերքին հարաւ-արևմտեան կողմին, կանգուն քարուկիր եկեղեցի, հանգստարան և գիւ- ղատեղի, որի ահագին ընկուզի ծառերն ապրում են տակաւին։

            Մասիս կամ Մսիս անուն ուխտատեղի աւերակ մա- տուռ, որ շինուած է Մռաւ սարից անջատուած մի լեռնա- բազկի սեռին վերայ, Հաթերքի հիւսիսային կողմում։

            Շուքավանք, որ շինուած է մի թանձր անտառի մէջ, այժմ աւերակ է վանքս, մնում են միայն չորս պատերն։

            Մթնաձոր. (Ղարանլուխ դէրէ) աւերակ եկեղեցի, հան- գստարան, գիւղատեղի, կալեր, մարագատեղեր։ Աւերակիս մօտ կայ մի ամենապատուական և մեծ աղբիւր։

            Սռին շինատեղ, հանգստարան և գիւղատեղի, որի եր-

–––––––––––––––––––––

                1) Հետևելով բոլոր արձանագրութեանց տեսնում ենք որ պարոն տիտղոսը կամ պատուանունը յատկացրած են միայն այն եպիսկոպոսներին, վարդապետներին և քահանաներին, որոց ծագումն իշխանական է, նոյնը տեսաւ նաև ընթերցողն։ Աւանդաբար ասում են որ սոքա են Առաք. պատ. (Գ. գլ. 9 եր.) գրուած. «Օղլան քեշիշն և իւր եղբայր Ղալաբէկին ի Հաթերք գեղջէ»։ Սոքա, որք գնացած են լինում Պարսկաստան, վերադառնում են վերստին իւրեանց հայրենիքն։

 

/Էջ 202/

 

կու կողմերով հոսում են ջրեր և թափուում Թրղին գետակի մէջ, որ օժանդակն է Թարթառին։

            Ծոս գիւղատեղի––կալեր, ընկուզի ծառեր, կալատեղեր և այլն։

            Խոտորաշէն քարուկիր տնաբակեր, ջրաղացներ, հան- գստարան։ Գիւղիցս տեղափոխուած են գանձակի գետաշէնցիք։

            Սրաշէն (Սարին շէն) քարուկիր մատուռ, հանգստարան։

            Սումին շինատեղ. նոյնպէս գիւղատեղի, հանգտարան և հիմնայատակ մատուռ։

            Երկու լճակներ կան Հաթերքի հիւսիսային և 2 արև- մտեան կողմումն։

            Ականայ աւերակ. Մեծ գիւղատեղի է Ականայ անուն վտակի աջ կողմում շինուած, որի մէջ կանգուն է տակաւին եկեղեցին որ կառուցեալ է հոյակապ վեց սիւների վերայ, բայց անմարդաբնակ։ Տակաւին մնում են ընկուզի, թթենի և դամոնի ծերունազարդ ծառեր, և ընդարձակ հանգստարան աւերակիս մօտ։

            Բ. ՉԱՓԱՐ 1) ՇԷՆ. Հիմնուած է Հաթերքի արևմտա- հարաւ կոմում, Թարթառ գետի ձախ ափին մօտ. եկեղեցին, հանգստարան խիստ հին են. այժմեան բնակիչք՝ մօտ ութ տարի առաջ տեղափոխուած են 20 ծուխ Ղալաղշլաղ, Ծամ- ձոր և Տաթև գիւղերից՝ բնակութիւն հաստատած այնտեղ. ամենայն ինչ նոյն։ Ծուխ 12. ար. 35. իգ. 30։ 2)

            Կայ պղնձահանք Նոր-շէն աւերակ գիւղի մօտ, որ Չա- փար-շինի հարաւային կողմումն է, և Դադի վանքին հարա- ւային կողմում––Թարթառի ձորում։

            Սկսեալ Չափար շինից մինչև Խոթայ վանք, մինչև Եան- շաղ կան շատ աւերակներ, որոց մէջ կան աւերակ եկեղեցի- ներ և մօտերքում հանգստարաններ։ Գաւառումս այժմ մնա- ցած են միայն երկու հայաբնակ գիւղ. երեսուն գիւղից ա- ւելի է մնացեալ հայ գիւղերի աւերակներն, որոց շատերին

–––––––––––––––––––––

                1) Չափար գիւղ անուն յիշուած է Դադի վանուց արձանագրու- թեանց մէջ։

                2) Վերադարձած են իւրեանց գիւղերն 8 ծուխերն։

 

/Էջ 203/

 

մէջ այժմ տեղակալած են աւազակաբարոյ Քեօլանի անուն մահմետականներ։ Այսպէս են Խոթ գիւղն և Եանշաղ վտակի մօտ եղած Եանշաղ գիւղն, որոց մէջ բնակում են մահմե- տականք, բայց եկեղեցիներն մնում են դեռ կանգուն։ (Եան- շաղ գիւղիս մասին տես և Ջրաբերդ գաւառի Մաղավուզ գիւղի մաշտոցն)։ Ահա այսպէս թափուր մնացած է խեղճ Ըռստակ գաւառս հայ բնակիչներից։ Մի առ մի գրելով ա- ւերակները՝ ձանձրացնում եմ իմ յարգելի ընթերցողները։ Ես չձանձրացայ մի առ մի շրջելուց, Դուք էլ մի՛ ձանձրանաք կարդալուց, ձեր հոգուն մատաղ, սիրելի ընթերցողք։ Այցե- լուն համարեա՛ ամեն քայլափոխում տեսնում է խաչարձան- ներ, աւեր կամ կիսաւեր մատուռներ, եկեղեցիներ և վան- քեր, գիւղերի և շէների աւերակներ ևն. ևն……։

 

ԴԱԴԻ ՎԱՆՔ 1)

 

            Վանքս գտնուում է Թարթառ գետի ձախ կողմում Խաթ- րայ վանքի ուղղութիւնից բաւական վերև, և ունի վաղեմի շրջապարիսպ։ Առաջին անգամ վանքս հիմնարկուած է, ինչ- պէս վկայում է աւանդութիւնն, Թադէոս առաքեալի Դադի անուն աշակերտի անուամբ։ Բայց անյայտ է այս շինութեան թուականն, զի հետզհետէ նորոգուած է հնութիւնս այլ և այլ ժամանակներում. վասն որոյ և գլխովին անյայտացած է հնութիւնն, միայն մնացած են նորոգութիւններն։ Ահա այս վանքիս վանահայրն էր Վախտանգ թագաւորազնի որդի Գրի- գոր եպիսկոպոսն, որի մօտ գալով կրօնաւորեցան իւր եղբայր Հասան և իւր եղբայրկին Մամայ.

            «Կամաւն Աստուծոյ ես Հասան որդի Վախտանգայ, տէր Հաթերքու և Հանդաբերդու, Խաչենաբերդու և Հաւքախաղացին կացի յաւագութեանս ամս. Խ. շատ պատերազմաւ յաղթեցի թշնամեաց իմոց աւգնութեամբն Աստուծոյ և եղեն ինձ Զ.

–––––––––––––––––––––

                1) Կոչուում է Խութայ կամ Գոթալ վանք, քանզի շինուած է մի խութի վերայ։ Խոթ գիւղն ունեցած է մօտ 300 տուն բնակիչ, որք նախ գաղթում են Երևանի կողմերն և հիմնում Ենիջա գիւղը և յետոյ տեղափո- խուում են Շուլաւերի կողմերն։

 

/Էջ 204/

 

(վեց) որդի, զբերդերս և գաւառս ետու նոցա և ես եկի ՛ի վանս մօտ իմ եղբայր պարոն տէր Գրիգորէս և եղէ կրաւնաւոր և բերի զխաչքարս ի յԱղուայ, շատ աշխատութեամբ և բազում հնարիւք կանգնեցի սուրբ նշան հոգւոյ իմոյ։ Արդ՝ վասն ձեր հոգւոցդ, որք ընթեռնուք՝ զիս յաղաւթս յիշեցէք ՈԼԱ. թուիս»։

            «Ես Մամա թագուհի ամուսին Հասնայ՝ դուստր Կուրի- կայ թագաւորին, կացաք յաւագութեան ամս Խ. ես և այր իմ, և թողեալ զհայրենիքս որդւոց մերոց եկաք ՛ի վանքս մօտ տէր Գրիգորիս և որդի մեր հոմանուն նորին և զգեցաք զձև միան- ձանց և կանգնեցի զխաչս յիշատակ հոգւոյ իմոյ, որք երկիր- պագէք, յաղաւթս յիշեցէք ՈԼԱ. թուիս (1182)»։

            Ապա 1214 (ՈԿԳ.) թուին թագաւորազն Վախտանգի բարեպաշտ տիկինն չորս սիւների վերայ կառուցանել է տա- լիս սրբատաշ քարով առաջնոյն––նոյն վանքի կից հրաշալի շինութիւնը որի հարաւային որմի վերայ արտաքուստ գը- րուած է.

            «Շնորհիւ ամենակարողին Աստուծոյ և Միածին որդոյ Յիսուսի Քրիստոսի և պարգևօք ամենասուրբ Հոգւոյն ես Արզու խաթուն նուաստ աղախին Քրիստոսի՝ դուստր մեծի իշխանաց իշխանի Քրդին և ամուսին Վախթանկայ թագաւորազնոյ տեառն Հաթերքոյ և ամենայն Վերին-Խաչենոյ, յուսով մեծաւ շինեցի զսուրբ կաթուղիկէս ի տեղւոջ հանգստարանի առն իմոյ և զա- ւակաց իմոց Հասանայ անդրանկին իմոյ և Գրիգորի՝ որ ի Տէր կէսաւրեայ վաղճանելոյ. զի վասն մեղաց իմոց խրատեաց զիս Աստուած և եբարձ ի գլխոյ իմոյ զերկոսեան պսակսն վայե- լուչս, զի անդրանիկն իմ Հասան սպանաւ ի թուրքաց պատե- րազմին վասն քրիստոնէական հաւատոյս և զկնի երից ամաց զկրտսեր որդին իմ զԳրիգորն ի Տէր կոչեցեալ զպարտ բնու- թեանս հատուցանելով վճարեաց ՛ի կենցաղոյս և փոխեցաւ առ Քրիստոս՝ առ ՛ի անմխիթար թողլոյ թշուառացելոյ մաւրս իւ- րեանց։ Այլ զի ի կենդանութեան իւրեանց յոյս ՛ի մտի եդեալ նոցա շինել եկեղեցի յայսմ տեղւոջ և ո՛չ ժամանեցին վասն ա- րագահաս լինելոյ ՛ի վերայ նոցա մահուն. և ինձ աւանդեցին

 

/Էջ 205/

 

անդարձիւ կատարել զփափագ սրտից նոցա. և իմ յանձն առեալ մեծ յուսով և շատ աշխատութեամբ շինեցի զքաւարանս ի փրկութիւն հոգւոց նոցա և իմ դստերաց և ամենայն զարմից։ Արդ աղերսիւ հայցեմ, որք երկրպագէք սրբոյ խորանիս, յիշել յաղաւթս ձեր զվերոյգրեալս ՛ի սմա։ Կատարեցաւ ի թուակա- նութեանս Հայոց ՈԿԳ. ՛ի փառս Աստուծոյ»։

Տաճարիս խորանումն սեղանի ետեւ.

            «Աւգնականութեամբն Աստուծոյ ես Մամա ամուսին ա- րիականին Հասանայ և որդիս մեր Գրիգոր տեարք գոլով տե- ղոյս հայրենեաւք որ և մեր պարոնէքն հաստատեալ էին և մեք տուաք ի սուրբ ուխտս զԾովատեղն, զՃաճոռանց, զՉաւլբէկանց։ Ես Գրիգոր տվի զԾադունանց հողերն զմեր բաժինն իւր չորե- ցովն 1) որդին իմ Տէր Սարգիսն և միաբանք սահմանեցին սուրբ Ստեփաննոսի տաւնի ժամն, որ լինի իմ մաւրն և ա- մուսնոյ իմոյ Ասփային, թէ ոք զժամն խափանէ կամ զընծայն յետ ունէ, դատի յԱստուծոյ. Մոխրաբակս մեր բաժին ևս տվաք ՛ի սուրբ ուխտս թվ. ՉԿԱ.»։

Աւագ խորանի ճակատին.

            «Շնորհիւն Աստուծոյ ես Աշոտ որդի Ամիր Հասանայ….. ած իշխանէն Պռաւշա և մայրն իմ Աճիբնի միաբանեցաք սուրբ ուխտիս և տվաք… հողն ի Խաչենագետի զլ… սուրբ կա- թուղիկէս տէր Աթանաս… տվին ինձ պատարագ զամեն եկեղեցիս…. թվ. ՉԻ.»։

            «Կամաւն Աստուծոյ ես Սմպատ իշխան որդի մեծի Լիպար- տի միաբանեցայ սուրբ ուխտիս Դատու վանաց առաջնորդու- թեամբ տէր Աթանասի և գնեցի զԽռանտաշանց այգին և յԵ- ղեգիս իմ գնած Ձիթահանքն և այլ արդիւնք ըստ կարի և զկանանչաւոր գեղն և այլ որ հաստատեցի ամեն խարճովն ան- չար և ետու ՛ի սուրբ Կաթուղիկէս։ Տէր Աթանաս և այլ միա- բանքս սահմանեցին մեզ զատկի կիրակի յարութեան աւրն զա-

–––––––––––––––––––––

                1) Արցախում արօրով հերկած ժամանակ լծում են երկու գոմէշ և եր- կու եզնը, որ կոչուում է չորեց, չորուց, չորկով։ ծագած չորս բառից։ Այժմ ևս գործածական են բառերս։ Այստեղ նշանակում է «հողերն» չորս անասուններով միասին։

 

/Էջ 206/

 

մեն եկեղեցիքս մեզ ժամ։ Արդ ով խլէ զմեր տուածն կամ զժամն խափանէ, ՅԺԸ. հայրապետացն նզոված եղիցի, թուին ՉԺԴ.»։

            Որովհետև տաճարս և գաւիթն շինել տուած էր բարե- պաշտուհի Արզու խաթունն իբր հանգստարան Վախթանկեան ցեղին, վասն որոյ ամփոփուած են գաւթումս.

            Վախթանկ թագաւորազնի, իւր կնոջ

            Արզու խաթունի և սոցա որդւոց

            Հասնայ անդրակի և կտրսերոյն

            Գրիգորի , որ վաղաթառամ վախճանեցաւ.

            Մամքանայ 1), որ քոյր էր Արզու խաթունիս, կին միւս

                                   քաջ Հասանին և մայր Գրիգոր իշխանին.

            Զաքարիա կաթուղիկոսին.

            Աթանաս                   ,,

            Յովհաննէս 2) ,,

            Սարգիս 3) եպիսկոպոսին.

            Գրիգոր Կաթուղիկոսին մարմիններն։

 

ԴՈՓԻ ՈՐԴԻՔՆ ԵՒ ԹՈՌՆԵՐՆ 4).

 

            Դոփ բարեպաշտուհի դուստր Սարգսի իշխանաց իշխա- նին. սա (Դոփ) ունէր ամուսին իւր զբարեպաշտ իշխանն զղարա Գրիգորն և որդի սոցա քաջ և յաղթող զաւրավարն և մեծ իշխանն Հասան տէր Ականոյ, Հանդաբերդոյ, Սոթից, Շաղվաքու և այլ բազում գաւառաց, որ և քան զամենայն առաւել սիրէր զգեաւղն Ծար, հայրենիք և պարգևք քաջու- թեան, որ են գինք արեան տուեալ յաշխարհակալացն Հայոց։

–––––––––––––––––––––

                1) «Այս է հանգիստ Մամքանայ ամուսնոյ Հասանայ դստեր Քրտին և Խորիշահի մայր Գրիգորոյ, աղաչեմ, յիշէք ՛ի բարի թվ. ՉԽԷ.»։ Տես և արձան. Ծարայ։

                2) «.. ի հայր … և ՛ի երանեալն Հաղբատայ և Դատէի և Խաթրայի աթոռակալն զտէր Յովհաննէս, եղբայր քաջ զամրականին Հասանա, և ար- քայաշնորհ իշխանին հաւրն զինուորին Գրիգորոյ, աղաչեմ, յիշէք ՛ի բարին թվ. ՉՁԴ.»։ Միևնոյն ցեղից է։

                3) «Զտէր Սարգիս… յիշեցէք ի բարի թվ. ՉՁԲ.»։

                4) հատուածս ընդօրինակեցինք իշխանական շղթայի շարունակու- թիւնը պարզելու համար։

 

/Էջ 207/

 

Սա ունէր զկին Մամքան դուստր Քրտին, և որդի սոցա զբա- րի Գրիգորն և ամուսինն իւր Ասփայ դուստր Կոմսի Տարսա- յիճին իշխողի կողմանն Սիւնեաց. և սա բազում ընչիւք և ծախիւք փարթամացոյց զսուրբ ուխտն Դատի վանս և զԽաթ- րի վանս, զի շինեաց զտաճարսն, որ է Դարպասներն և այլ բազում արդիւնս արար, և միւս որդին տէր Յովհաննէսն՝ որ շինեաց զսուրբ ուխտն գէտամէջ, և որդի Գրիգորի Վահ- րամն, որդի սորա Սարգիսն, որ զբազում արդիւնս արարեալ՝ և մի ի բազմացն այս է զգեղեցիկ զանգականին ի Դատի վանս, ի Խաթրի վանս, ի Գետամէջ, ի գեաւղաքաղաքն Ծար, և է մինչև ցայսօր։ Որդի սորա (Սարգսի) Հասան և այս Հա- սանէս բաժանին Դոփայ ցեղն որք են այսոքիկ.

                        Շահանշէն Ուլուբէկանց պապ.

                        Աղբուղէն Այտինցւոց պապ.

            Ջհանշէն Ջհանշեցւոց պապ։ Եւ որդի Հասանայ Աղբու- ղէն և որդի սորա Տուրսունն, և որդի սորա Այտինն և ի ժամանակի սորա ՛ի զաւրանալ Իսմայէլացւոցն և ի նուազիլ տանս Հայոց, ցիր և ցան լինելն իշխանացն Հայոց, յարեան այլազգիքն և զմուլքն մեծ իշխանին Հասանայ պէթալմալ արարին. գնաց պարոն Այտինն ՛ի դիւան և երեք ամ աշխա- տեաց, և բազում ինչ տուեալ՝ ազատեաց և ձեռաց այլազ- գեացն զվանորայքս և զշինարէքն, զոր Տէրն ամենայնի տա- ցէ զվարձս վաստակոց իւրոց»։

Վանքիս հարաւային որմի վերայ

            «Եւ ՛ի նորոգութիւն սուրբ ուխտիս գեաւղս և ագարակս իւրեանց սահմանաւքն զԱպահէն, զԵզնարածանց, զԲչանց, զԿանաչաւորն, որ ՛ի Վայոց ձոր, Բ. տունս յԱրփա հաստատե- ցաք կամակցութեամբ եղբարցս զաւագ խորանի պատարագն յանուն վերագրելոցս կատարի անխափան։ Եթէ ոք այսմ վճռի հաստատնոյ խափանումն առնէ յիշխանաց կամ յարաջնորդաց տեղւոյս կամ ով ոք իցէ, խափանեսցի յոյս նորա՝ որ առ Քրիս- տոս և դատեսցի յԱստուծոյ»։

 

/Էջ 208/

 

Զանգակատուն 1)

            Ինչպէս տեսաւ ընթերցողս, զանգակատունս շինուած է Դոփեանց Վահրամ իշխանի որդի Սարգիս եպիսկոպոսի ձեռ- նով այն խիստ հնաձև, նեղ և երկար վանքի վերայ, որ հիմ- նարկուած էր յանուն Դատի առաքեալին և յետոյ նորո- գուած քանիցս։

            «Կամաւ ամենակալին Աստուծոյ և տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի այս մեր գիր է իշխանական հրամանի։ Ես Տուր- սունս, Սէյտիս, Պռաւշս, Գրիգորս, Հասանս և եղբարքս և որ- դիքս մեր զայս հաստատ Սիկիլս տուաք տէր Աւագ եպիսկո- պոսին և իւր եղբայր Մանուէլ աբեղային, որ մեր հայրենի աթոռն զԴատի վանս, զԽաթրի վանս, զԳետամէջն, որ մեր գերեզմանատուն է ՛ի մեր պապանցն մեզ մնացած, վասն սո- ցա լաւ միամտութեան համար, զի ՛ի վանօրայքս մարդ չ՛կար, որ յառաջն կար և շէն պահէր և եկեղեցիքս լուսաւորէր. յայս պատճառէս երես դրաք և զայս սուրբ աթոռնին ՛ի նոքա ապըս- պարեցաք, և զերկու իշխանութիւնն էլ հէնց ի (նոսա) յանձ- նեցաք, որպէս առաջին մեծ կաթուղիկոսն մեծ տէր Զաքա- րիային, տէր Աթանասին և տէր Սարգսին էր տուեալ զԴատի վանս, զԽաթրի վանս, զՀաղբատ իւր վիճակաւն, նոյնպէս և այս տէր Գրիգոր կաթուղիկոսն զայս երեք աթոռս հաստա- տեաց վիճակաւ և շրջաբերական թղթիւ»։

            «Կամաւ ամենակալին Աստուծոյ ես Սէյիտս, որդի պարոն Շանշին, թոռն պարոն Հասանայ, ես Գրիգորս, Հասանս, Պէ- կիս, Ալթունս որդիք պարոն Վահրամայ, թոռունք պարոն Հասանայ, ես Այտինս որդի պարոն Տուրսունին, թոռն պարոն Աղբուղին. ես Շահանշէս որդի Հասանայ, թոռն պարոն Ճհան- շին. մեք չորս եղբարք տուաք մեր վանորէիցս զԱպահէն, զԽութ, զԽոզենակս իւր չորս սահմանովն, ի Չափարին հան-

–––––––––––––––––––––

                1) Զանգակատանս մօտ, արևելեան կողմում կան երկու մատուռ, ո- րոց մէջ կայ մի մի քարեայ, սխրագործ և հիանալի քանդուած խաչեր. մէկի վերայ. «Զաւրութեամբ Աստուծոյ ես տէր Աթանաս որդի Հասանայ կանգնեցի զսուրբ Նշանս ի յիշատակ հոգւոյ իմոյ». Իսկ միւսին վերայ «զՏէր Գրիգոր սնուցանող Աթանասայ յիշեցէք ի Քրիստոս»։

 

/Էջ 209/

 

դէն Ձագունանց ագարակ տեղովն, Բռնչի աղբիւրովն, Թաղա- նանց գետովն. Պետրոսաբակ, որ մեր պապերն տուեալ են զՍոխանանց, զԾովատեղն, Ջաջոռանց, Չաւլբէկանց, զՑրտնոտն, զՇիռմանանց, զԳրիգորաթաղս, զԴատի վանս 1) իւր քաւլա- տակերովն (մացառուտներով) զՀերանանց Հակառակաբերդովն, Նաւի աղբիւրովն, Բերդաքարովն, Կռապաշտուցովն, Ողնովն, Խուզենակուց մեծ այգին, Մանանածովն, Ծաղիկանց, Եզնա- րածանց տուաք Աւագ եպիսկոպոսին, որ մեր ճոճաւոր էր, քանի որ իւր պէտքն է՝ վարէ 2) Աստուծով ազատ է։ Իսկ ե- թէ այլ մարդ վարէ, տասանորդն առնու և տայ վանքին ան- պատճառ։ Այս եղև մեր ուխտ առաջի Աստուծոյ և սուրբ Դա- տի առաքելոյս։ Արդ՛ ով ոք զկնի այս վախմիաթներս այլայլէ կամ խլէ թէ՛ յորդոց և թոռանց մերոց և յազգայնոց իցէ, ա- ռաջի Աստուծոյ պարտական և սևերես լինի. ՅԺԸ. հայրապե- տաց նզոված է……..»։

            Վասակ նահատակի որդի Գրիգոր եպիսկոպոսն շինած է մի ուրիշ գաւիթ անտաշ քարերով։

            Հասանի որդի Գրիգոր եպիսկոպոսն 3) շինած է մի ե- կեղեցի չորս սիւների վերայ, որ շատ հեռի չէ վանքերիցս, որ գտնուում է խղճալի անմաքուր դրութեան մէջ։ Վանքիս վանահայրն է այժմ տաթևացի ոմն քահանայ, որ մեր եկած ժամանակ նա գնացած էր իւր հայրենիք։ Ափսո՜ս, ափսո՜ս, հազար ափսո՜ս, քայքայուում և աւերուում են պատուական վանքերս, խլուեցան, ինչպէս տեսանք զանազան ժամանակ- ներում, զանազան իշխաններից վանքերիս նուիրուած ահա-

–––––––––––––––––––––

                1) Խոթայ վանքի գիւղն։

                2) Նշանակում է՝ հերկել։

                3) Այլ Գրիգոր եպիսկոպոս ոմն ԺԶ. դարում ասում է. «Յանուն Աստու- ծոյ ես տէր Գրիգորէս տղայութեամբ եկի ի դուռն եկեղեցոյս շատ աշխա- տանք արարի. իշխանութիւն Շահ Թահմազին էր զվանքս տուին տըհուլ, ես ղաբուլ չարարի, գնացի Նոր շէնն, շինեցի երեք Ջաղաց, երեք բաղճայ և եկի ՛ի դուռն սուրբ Առաքելոյն, շինեցի զԽութ (Խոթայ վանք), որ եկե- ղեցոյս մալն քաշէ. զբաղուբաղճէս և զջրաղացներս և այլ ամենայն աշ- խատանս եկեղեցւոյս վախմ տուի։ Արդ՝ ով որ այս գեղարանքերս և զիմ վախմերս հանել ջանայ ՛ի սուրբ Առաքելոյս (Դատի վանուցս) ՅԺԸ. հայրա- պետացն նզոված է …….. թուին ՌԷ. (1558)»։

 

/Էջ 210/

 

գին կալուածներն, անտառներն և հողերն։

Վիմափոր քարայր.

            Դատի կամ Խոթայ վանքից վար Թարթառի ձախ կող- մում կայ մի վիմափոր քարայր, որի մուտքն գետնի երեսիցն է։ Լուսահոգի Բաղդասար մետրապօլտի կենդանութեան ժա- մանակ Քեօլանի մահմետական ոմն որսորդ կրակում է մի քօշ, որ անյայտանում է թաւագլոր։ Հասնում է ետևից որ- սորդն և տեսնում որ քօշն ընկած միջոցին ջարդուած են այրի բերանի փտած փայտերն, այրի մէջ ընկած է որսն, ուր և դարսուած են շատ գրքեր։ Որսորդն վեր է առնում գրքե- րից մին, աճապարում Շուշի, յայտնում Բաղդասար մետրա- պօլտին, որ պարգևատրում է որսորդը և Շուշի փոխադրել տալիս ձեռագրերը։ Գրչագիրներումս եղած է մի ձեռագիր ընտիր մաշտոց՝ գրուած սուրբ Մեսրոպի աշակերտ Ստեփան- նոս վարդապետի ձեռնով, որ այժմ գտնուում է Ս. Էջմիած- նի հնադարանում 1)։

 

ՎԻՄԱՓՈՐ ԴԻՏԱՐԱՆ.

 

            Մի քերծի մէջ, որ կայ Խաթրայ բերդի հիւսիսային հանդէպ Թարթառի ձախ ափի բարձրութեան վերայ, կայ մի բնակարան, որի առաջն պատած և լուսամուտ թողուած է։ Բայց՝ այս բնակարանն մուտ գործելու համար՝ քերծի դրսից չունի վերելակ սանտուղ. իսկ ներսից անյայտ է բոլորովին մուտքի տեղն։ Արտաքուստ ակներև երևում են քարուկիր պատն և լուսամուտն, որի ստորոտով––գետահովտով ճանա- պարհ է։ Այս դիատարանն, մեր կարծիքով հաղորդակցական կապ ունեցած է Խաթրայ և Հաւքախաղաց բերդերի հետ և թշնամու արշաւանքը արգելելու քաղաքական նշանակութիւն։ Դիտարանիցս ներքև կայ մի քարուկիր մատուռ։

–––––––––––––––––––––

                1) Շուշու առաջնորդարանում եղած ձեռագրերի ամենամեծ և ընտիր մասը, որը փոյթ խնամքով ժողոված էր Բաղդասար մետրապօլիտն, վաճա- ռած է Շուշու առաջնորդներից ոմն եպիսկոպոս՝ մի Թիփլիզեցու վերայ մի քանի հազար րուբլու։