Կայքէջ, Ծանոթություն, Նախաբան, էջ  1-15,  16-30,  31-45,  46-60,  61-75, 76-90, 91-105, 106-120, 121-135, 136-150, 151-165, 166-180, 181-195, 196-210, 211-225, 226-240, 241-255, 256-270, 271-285, 286-300, 301-315, 316-330, 331-345, 346-360, 361-375, 376-390, 391-405, 406-420, 421-435, 436-450, 451-461

<<<   >>>

 

 

/Էջ 316/

 

հանայ Բալեանցի մօտ, որ պարունակում է զանազան խրա- տական բաներ, որը գրած է «ամենախոնարհ ծառայ Աստու- ծոյ Եսայեայ դպիր տէր Խաչատրեանց 1848»:

            Ծաղկոց վանք. Հիմնարկուած է Շամքոր գետակի ձախ ափի վերայ մի ժայռի գլխին, որ փոքր ինչ վերև է գիւղիցս: Մենաստանս ոչ սիւներ ունի և ոչ կաթուղիկէ, այլ ունի սովորականից շատ մեծ դուռն, բարձրագոյն շինուած և նեղ նեղ լուսամուտներ, 9 մետր 25 սանթիմ երկարութիւն և 6 մետր 40 սանթիմ լայնութիւն: Անյայտ է վանուցս շինու- թեան թուականն:

            Դրան ներսում հիւսիսային կողմում. «Սուրբ խաչ տէր Ուհան պարոն Գաբրիէլին քաւարան թվ. ՌՃԼԸ.»: Մենաս- տանս ունեցած է և փայտաշէն գաւիթ, որը, հնութեան պատճառաւ քանդած են Գառնակերցիք յորդորմամբ նոյն Յովսէփ քահանային, այժմ շինում են նորը, որի պատերն քարուկիր են, իսկ ծածքն փայտաշէն (գի փայտով): Գաւ- թումս կայ երկու գերեզման, տեղացիք աւանդաբար Ճգնա- ւորների գերեզման են անուանում. տապանաքարերն ան- տաշ են և անարձանագիր:

Հրեշտակապետաց վանք.

            Մենաստանիցս փոքր ինչ վերև է Գաբրիէլ և Միքայէլ Հրեշտակապետաց անուամբ շինուած վանքն, որ նոյնպէս գետակին ձախ ափին է և սագաձև կառուցեալ ինչպէս պարզ եկեղեցի: Ունի երկու փոքր և մի աւագ խորան (աւագ խո- րանի միջից բացուած է հարաւային փոքր խորանի դուռն և շինութեան կարգից բոլորովին դուրս հանուած է հիւսիսա- յին փոքր խորանն) 10 մետր 65 սանթիմ երկարութիւն, 8 մետր լայնութիւն, և այս արձանագրութիւնը. «Շնորհիւն Աստուծոյ շինեցաւ Սուրբ Միքայէլ և Գաբրիէլս ձեռամբ Յով- հաննէս վարդապետի և Մահտեսի Յովհաննէսի հանդերձ միա- բան եղբարբք թվ. ՌՄԿԵ.»: Վանքս ունի նաև քարուկիր գաւիթ, որի մէջ ամփոփուած են ննջեցեալներ: Մի շիրմա- քարի վերայ. «Այս է հանգիստ ճգնաւոր Յոհաննէս վարդա-

 

/Էջ 317/

 

պետի շինող վանիս Մաղաքի որդի. թվ. ՌՄՀԷ.»:

            Վանքումս կայ մի ձեռագիր աւետարան, որ գրուած է հասարակ թղթի վերայ. չունի յիշատակարան, անճաշակ է ամեն ինչ:

            Մի տպ. ձայնքաղ շարականի սկզբի թերթի վերայ.

            «Տենդի աղօթք. Սուրբքն Սուքիր ինքն և Սուքիասանք. իժ մի ժանի և էր իբրև վարազին. կամին սպանանել զնա և ասէ. «Մի՛ք սպանանել զիս, երդնում զնոյն Կենդանին, որ տարածեցաւ ի վերայ խաչին, որ տեղ որ յիշէին, այլ ոչ մեր- ձենան ի տեդին, ջերմին և սարսափելոյն, զի հեռասցէ ծա- ռայս Աստուծոյ այս ինչ անուն»:

            Մենաստանս ունի ինն հին խուցեր, որք ունին նեղ լուսամուտներ և ցած դռներ և մի այգի, որի մէջ կան բա- ւականին պատուաստեալ թթենիք, որթ, կեռասի, ընկուզի և բանջարանոց:

            Հարանց. վանուցս արևմտեան հանդէպ մի քանի քայլ հեռի կայ մի հին հանգստարան, որի մէջ կան ճգնաւորաց, վարդապետաց և միաբանից շատ հանգիստներ:

            Ճգնարան. Ահա այս է Հարանցն: Վանքիս արևելեան հանդէպ գետակի աջ ափի քերծում մի քարայր է, որի մէջ կայ երեք պատուական խաչքար և որի մէջ, աւանդաբար ա- սում են, ճգնած են ճգնազգեաց անձինք:

            Կաղնի խաչ. Գիւղիս արևմտեան հիւսիսային կողմում, ձուաձև բարձրացած երկու սարերի մէջ ընկած մի սեռի վե- րայ կայ երեք հնադարեան խաչարձան, որ իբր ուխտատեղի յարգուած է հասարակութիւնից:

            Ծիրանաւոր. Կաղնի խաչից բաւական վերև, նոյն ճա- նապարհի աջ կողմում կայ աւերակ եկեղեցի, գիւղատեղի և հանգստարան:

            Նահատակ. Գառնակերի հիւսիս արևելեան կողմում, նոյն Շամքոր գետակի աջ ափի վերայ կայ մատուռ, ձեղունն փայտաշէն, որի մէջ կայ մի գերեզման, որ է անունն ան- յայտ նահատակի գերեզմանն:

 

/Էջ 318/

 

            Դ. ԲԱՐՍՈՒՄ ԳԻՒՂ. Հիմնուած է Շամքոր գետակի ձախ ափի վերայ Գառնակերից մօտ մի մղոն վար. բնակիչք գաղթած են Անի քաղաքից, հողն արքունի, անջրդի, շիկա- հող, և նուազ արդիւնաբեր. տեղական բերքերն նոյն, խոր ձոր է գիւղի տեղն, նեղ հորիզօնն, խեղդուած տեսարանն, երկար կեանք 80 տարի, եկեղեցին նորաշէն, կիսատ, չորս սիւների վերայ. երկարութիւնն 22 մետր, լայնութիւնն 11 մետր 40 սանթիմ. քահանայ մի: Ծուխ 154, ար. 614, իգ. 472, ար. ծ. 28, իգ. 21, պս. 10, ար. նն. 10, իգ. 8:

            Գրչագիր աւետարան, թղթեայ, անարուեստ են չորս աւետարանչաց պատկերներն, նկարներն, և կեղծ գոյներն: Յիշատակարանից. «Եւ արդ գրեցաւ սա ի թուականութեանս Հայոց ՌԻԸ. ձեռամբ մեղուցեալ և անարժան Յովհաննէս եպիս-կոպոսի ՛ի գերահռչակ ուխտիս Եւստաթէոսի սուրբ առաքելոյն ԹՌԸՃ. (9800) սուրբ նշխարացս որ աստ կան հաւաքեալ ի մէջ տաճարիս ընդ հովանեաւ սուրբ Աստուածածնին ՛ի հայ- րապետութեան տեառն Յովհաննիսի Աղուանից կաթուղիկո- սի….»: Ստացողն է «Յակովբ էրեց»:

            Գիւղիս մօտերքում կայ երեք եկեղեցի և երկու վանք:

            Ա. քարուկիր և փոքր եկեղեցի, որ կայ գիւղիս հարա- ւային հանգստարանի տակ՝ փայտաշէն ծածքով. դռնագլուխ փայտի վերայ. «Թիվ. ՌՃԵ. էր»:

            Բ. Գիւղիս հին եկեղեցին, որ կայ հիւսիային հանգս- տարանի մօտ, նոյնպէս փայտաշէն ծածքով:

            Գ. Թռան (բարձր տեղ թառած) եղցի վերջին հանգս- տարանիս մէջ մի սեռի վերայ: Կանգուն մնում են միայն չորս պատերն, միջումն բուսած է մի բռշնի ծառ:

            Ա. Վանքն կայ գիւղիս արևելեան կողմում այգիների մէջ, որի չորս պատերն քարուկիր, ծածքն փայտաշէն, ա- նունն անյայտ, մեծութիւնն միջակ:

            Բ. Վանքն Սռւրբ Հռիփսիմէ, որ կայ այգիներում Ակուբանց բաղում: Ամբողջապէս քարուկիր եղած է վանքս, խոնարհած է առաստաղն, որ փայտաշէն է այժմ: Այս է

 

/Էջ 319/

 

Գօշ-Մխիթարի ակնարկած Հռիփսիմէի մենաստանն: Համարեա՛ թէ ընդարձակ հանգստարաններով շրջապատուած է գիւղս: Տեղացի ծերունիք այս երևոյթը բացատրում են հետևեալ կերպով. «Լազկին (Լեկզի) քանի հետ (անգամ) եկած, սար- սափելի պատերազմներ արած, թալանած, կոտորած և գերի- ներ տարած է, մանաւանդ այստեղ մեր Ձորն հաւաքուած հա- յոց հետ: Քանի հետ ղալապատլղ արած են Շամքօռ զետիս աջի ձորում 1): Չորս կողմի հայերն հաւաքուած են ձորս պա- տերազմների ժամանակ. կռիւներում նահատակուած բոլոր հայերն թաղուած են այս հանգստարաններումս, սրան համար էլ շտացալ ա մեր գերեզմանուտը»:

            Ներքին-Ղօթիւլ. Գիւղատեղի հանգստարան և եկեղեցի, որք են Շամքոր գետակի աջ ափի վերայ, ուր կայ և հնուց մնացեալ այգիներ:

Մէլիք-Առստամի ծագումն.

            (Պատմական աւանդութիւն) «Բարսում գիւղացի Մէլիք- Առստամի նախնիքն ծագած են Բագրատունի թագաւորազն սերնդից, այս է Կիւրիկեան թագաւորների յետագաներից»: Կիւրիկեան Բագրատ Բագրատունի իշխանն զինուորական ծա- ռայութեան է մտնում Վրաց մի թագաւորին մօտ, բայց անբաւականութեան պատճառաւ մի ժամանակից յետոյ ել- նում է նոյն ծառայութիւնից և դիմում Պարսից Շահ-Աբաս առաջնոյն: Նախ ներկայանում է Պարսից նախարարական ժողովին, ծանօթացնում իւր Բագրատունի լինելը և փափագ յայտնում զինուորական ծառայութեան մէջ մտնելու: Շահ- Աբաս իւր նախարարներից իմանալով Բագրատի նպատակը՝ ընդունում է զինքը զինուորական ծառայութեան մէջ, այ- նուհետև հետզհետէ փորձով տեսնելով Բագրատի հաւա- տարմութիւնը և կամենալով վարձատրել նորա ծառայու- թիւնը՝ Շահ-Աբաս խանութիւն է տալիս նրան: Բագրատ

–––––––––––––––––––––

                1) Ձորս, ծածկուած է մշտադալար գի ծառերով, բաւական խոր ա- հարկու, դժուարամատչելի և ապահով է պատսպարուելու համար: Այս տեղ կայ հարկ եղած անհրաժեշտ պիտոյք––պատուական ջուր, վառելափայտ, ջրաղաց: Մուտքն գետակի աջ կողմիցն է:

 

/Էջ 320/

 

խանից ծնուում է Առստամ-բէկն: Առստամ-բէկից՝ Այտին- բէկն, Այտին-բէկից՝ Առստամ-բէկ բ. որ ստանալով մէլիքու- թեան հրովարտակ գալիս է նախ Կուսապատ աւանն, ամուս- նանում Ապրէս-աղայի Վարդխաթուն դստեր հետ, ապա գա- լիս Գանձակ Շահվերտի խանին մօտ ներկայացնում շահա- կան հրովարտակը և այնուհետև բնակութիւն հաստատում, իւր նախնիքներից ժառանգութիւն մնացած, Բարսում գիւ- ղումս և տիրում Մլզնաբերդից մինչև Եօթն-աղբիւր (Ետտի- բուլաղ):

            Կիւլստանի Մէլիք-Աբով Գ. ամուսնանում է Մէլիք- Առստամիս դստեր հետ և հաստատում սերտ բարեկամու- թիւն: Մէլիք Առստամիցս ծնուում է Ստեփան-աղան. իսկ սորանից ծնուում են Գրիգոր, Աւագ, Աւետիս, Յարութիւն, Ստեփան, Առստամ, Յովսէփ և Մկրտիչ աղաներն: Մէլիք- Առստամն մինչև իւր մահն ապրում է քաջութեամբ, տի- րում իւր սեփական ժողովրդեան, որ գաղթած է Անի քա- ղաքից և բնակութիւն հաստատած Բարսում գիւղումս և իշ- խում Մլզնաբերդին և ի թիվս այլ գիւղօրէից Քարատակ 1) Համշափոր 2), Վերին-Ղօթիւլ 3) և Ներքին-Ղօթիւլ 4) գիւ- ղերին: (Աւերակներս ընկած են Գարդման գաւառի արևմտա- հայեաց ծայրում:

Մէլիք-Առստամիս գերեզմանն գտնուում է Գանձակի Ս. Յովհաննէս եկեղեցու գաւթի հարաւային կողմում, որի տապանաքարի վերայ քանդակուած է.

      «Անմոռաց յայս տապան քաջ անուանի

Հանգչի մարմին Մէլիք-Առստամի 5),

Յազգէն Բագրատունի Հայկազանց տոհմի,

–––––––––––––––––––––

                1) Այժմ աւերակ գիւղ, եկեղեցի և հանգստարան, որ կան Նիւկզարից Նոր-Փիփ տանող ճանապարհի վերայ:

                2) Նոյն այժմ աւերակ, որի մէջ կայ և եկեղեցի և հանգստարան, որ կան նոյն ճանապարհի արևելեան կողմում, Քարատակից մղոնաչափ վերև:

                3) Նոյն ճանապարհի արևմտեան կողմում եկեղեցի և հանգստարան:

                4) Բարսում գիւղիս հարաւային հանդէպ, գետակի աջ ափի վերայ, մնում է եկեղեցին, որի շուրջն հանգստարան է:

                5) Մելիքիս ծագման և իրաւանց և գործնէութեան մասին գրած է Գերազնիւ պօլկովնիկ Յ. Դաւթեան Լազարեանց տպ. ի Թիփլիս 1877 Կովկաս. գլխաւոր Կառ. տպարանում ռուսերէն լեզուաւ:

 

/Էջ 321/

 

Տիրող Բարսում, Գանձակ նահանգի,

Ծնեալ 1722, վախճանեալ 1794 ամի»:

            Ե. ՋԱԿԻՐ ԳԻՒՂ. Հիմնուած է Բարսումի հիւսիսային կողմում, մի տեսարանաւոր տեղում. բնակիչք բնիկ, հողն արքունի, տեղական բերքերն նոյն, սննդարար օդն, կլիման և ջուրն, երկար կեանք 80––90. եկեղեցին Սուրբ Աստուա- ծածին. քահանայ մի: Ծուխ 110, ար. 459, իգ. 349, ար. ծն, 22, իգ. 18, պսակ 10, ար. ննջ. 9, իգ. 5:

            Զ. ՉԱՐՏԱԽԼՈՒ ԳԻՒՂ. Հիմնուած է Ջակիրի արևմտեան կողմում մի հարթավայր տեղում. որի բարձ. 5181, բնակիչք բնիկ, հողն արքունի, անջրդի, հացաւէտ. տեղական բերքերն նոյն, սննդարար օդն, կլիման և ջուրն, երկար կեանք 80–– 90 տ. եկեղեցին Սուրբ Աստուածածին, հոյակապ, քահա- նայ մի: Ծուխ 200, ար. 770, իգ. 550, ար. ծն. 40, իգ. 31, պսակ 20, ար. ննջ. 15, իգ. 10:

            Տղայոց միդասեան ուսումնարան. աշակերտք 35, միա- մեայ ռոճիկ վարժապետին 300 րուբլի:

            Գիւղիս մօտ է Ոսկան նահատակ անուամբ ուխտատե- ղին, որ Բուլանլուղ ևս է կոչուում:

            Է. ՊԱՏԻ ԳԵՂ. Հիմնուած է մի բարձրահայեաց (4973 ոտք) տեղում. բնակիչք եկած են Ջրաբերդից, Փամբակից և Ղարա-Մուրատ գիւղերից. հողն արքունի, անջրդի, բայց բա- րեբեր. տեղական բերքերն նոյն, պատուական օդն, կլիման և ջուրն. երկար կեանք 100 տ. եկեղեցին սուրբ Աստուա- ծածին, ծածքն փայտաշէն, քահանայ մի: Ծուխ 245, ար. 735, իգ. 713, արակ. ծն. 50, իգ. 48, պս. 28, ար. ննջ. 15, իգ. 14.

            Ը. ՂՈՒԼԱԼԻ ԳԻՒՂ. Հիմնուած է մի խոր ձորում Տա- ւուշ գետակի օժանդակի (Ախնջի) վտակի աջ ափի վերայ, որ սահմանագլուխ է Փառիսոս և Քաւս գաւառների. (նախկին բնակիչք գերի տարուած են Պարսկաստան). այժմեան բնա- կիչք նախ՝ Փառիսոս քաղաքից տեղափոխուած են Մեծ-Ղա- րա-Մուրատ գիւղն, ապա այստեղ. հողն արքունի, սակաւ,

 

/Էջ 322/

 

միջակ արդիւնաբեր. օդն, կլիման և ջուրն անվնաս, երկար կեանքն 80––90 տ. եկեղեցին Սուրբ Յովհաննէս, ծածքն փայտաշէն, քահանայ մի, որ եկած է Բաշ գեղից: Ծուխ 114, ար. 742, իգ. 601, ար. ծն. 31, իգ. ծ. 26, պս. 15, ար. նն. 8, իգ. 6:

            Եկեղեցումս կայ չորս գրչագիր.

            Ա. Աւետարան թղթեայ, փոքրադիր. անճաշակ են չորս աւետարանչաց պատկերներն և նկարներն, բայց գեղեցիկ են փոքր տառերն: Յիշատակարանից. «Արդ գրեցաւ սայ ՛ի թուաբերութեանս Հայոց ՉԾԴ. յԱրարատեան գաւառիս ի տե- ղիս որ կոչի Նորագեղ»: Անյայտ է գրողի անունն, նախկին ստացողն է Սիմէօն անուն ոմն քահանայ, երկրորդ ստա- ցողն է Թանում Հայոց ՋՂԹ.-ին:

            Բ. Աւետարան թղթեայ, փոքրադիր, բազմապատկեր, սակայն անարուեստ, անճաշակ և առանց յիշատակարանի:

            Գ. Աւետարան թղթեայ, փոքրադիր, գրուած Հերմինի վանքում, չունի թուական, անյայտ է գրողն:

            Դ. Աւետարան փոքրադիր, թղթեայ. Յիշատակարանից. «Արդ գրեցաւ սուրբ աւետարանս ի թուականիս Հայոց ՌՃԺԸ. ի հայրապետութեան երիցս երանելոյ հովուապետին տանս Աղուանից տեառն Պետրոսի կաթուղիկոսին, թագաւորութիւն Պարսից Շահ Սիլէմանին գրեցաւ ձեռամբ .. Յովհաննիսի ՛ի յերկիրս Գանձակու ՛ի գեաւղս, որ կոչի Հարցհակիս(տ) ՛ի դրան Սուրբ Մլոնաբերդին. ի դառն ժամանակիս աւարտեցաք որ հարկապահանջութիւն բազմացեալ էր և անօրէնքն յամենայն ժամ խրոխտային ՛ի վերայ քրիստոնէից ազգին»:

Խորանաշատ վանք (51)

            Հիմնուած է նոյն օժանդակ վտակի աջ կողմում, Ղու- լալի գիւղի արևելեան կողմում, մի գեղեցիկ հովտի մէջ: Արևմտահայեաց ձորակիս աջ կողմում կառուցեալ է վանքս համակ տորոնագոյն սրբատաշ, պատուական քարով չորս կա- մարների վերայ, որոց գլխին կանգնած է մի գեղեցկաձև կաթուղիկէ: Տաճարս հրաշալի է Գանձասարից յետոյ. ունի

 

/Էջ 323/

 

մի աւագ և չորս փոքր խորան (իրարու վերայ) երկու խոր- հըրդանոց, երկու դուռն, 13 մետր երկարութիւն, 10 մետր 55 սանթիմ լայնութիւն: Աւագ խորանի ստորոտով, դասա- հայեաց կլոր երեսին վերայ շինուած ին տասն փոքրիկ, գե- ղեցիկ և խորանաձև կերտուածներ: Փորագրուած է խորա- նի մօտ.

            «ՈԿԹ. ես Աւելդատ Սրտժեցի միաբանեցայ Խորանաշատ Սուրբ Աստուածածնին (ս) և ետու զծախս այսմ խորանիս յի- շատակ ծնողաց և եղբաւրց իմոց Շաւուրին և Ապիրատին և վարդապետն հաստատեաց Բ. ժամ յայսմ խորանիս. Ա. ի տաւնի Վարդավառին և Ա. Վարագայ խաչին անխափան. հաստատ է կամաւն Աստուծոյ»: Աւագ սեղանի ետև փոքրիկ խորանների գլխին. «Անդրէաս ՈԿԷ.» «Յովսէփ քահանայ ՈՀԱ»:

            Հիւսիսային փոքր խորանի վերայ.

            «ՈԿԵ. ես Աբրահամ Կանաչհողեցի 1) և ամուսին իմ միա- բանեցաք Խորանաշատու Աստուածածին (նին), ետու զծախս խորանիս և վարդապետն հաստատեաց ինձ Բ. ժամ ի տաւնի Սուրբ Գրիգորի անխափան»:

            Վանքս իւր արևմտեան կողմին կից ունի հրաշազան գաւիթ կառուցեալ չորս միապաղաղ և կլոր սիւների վերայ՝ նոյնպէս շինուած սրբատաշ քարով: Գաւիթս ունի 16 մետր 6 սանթիմ երկարութիւն, 15 մետր 90 սանթիմ լայնութիւն և չորս փոքր խորան, որոց երկուսն իրարու վերայ դրան հարաւային կողմում և միւս երկուսն հիւսիսային: Տաճարիս արևելան որմի վերայ արտաքուստ. «Յանուն Աստուծոյ ես Գրիգոր որդի Վասակայ Միջկա շինեցի զԿաւշկակերանց 2) և տուի ի Սուրբ Աստուածածինս Խորանաշատու. վարդապետն հաստատեաց մեզ Բ. պատարակ ի տաւնի Հոգեգալստեան Ա. ինձ և Ա. ամուսնո իմո, կատարիչքն…»:

            Գաւթի հարաւային որմի վերայ կայ արևի ժամացոյց: Այժմ տեղ տեղ քայքայուած են վանքիս և գաւթիս սալ- կախներն և շրջապարսպի պատերն. մի վանք, որ զարմաց-

–––––––––––––––––––––

                1) Կանաչ-հողեցի: 2) Կօշկակերանց:

 

/Էջ 324/

 

նո՛ւմ է այցելուները իւր երկնանման շինութեամբ և լացաց- նո՛ւմ իւր անցեալի փառքով և ներկայիս աւեր և ամայի դրութեամբ:

            Մենաստանս ունի և շրջապարիսպ, որի ներսում, տա- ճարի հարաւային կողմում կայ մի փոքր մատուռ՝ շինուած սրբատաշ քարով, որը տեղացիք անուանում են Սուրբ Կի- րակի: Այստեղ կայ մի կիսաւեր մատուռ ևս՝ շինուած հա- սարակ քարով, որի մէջ կան ամփոփեալներ:

            Երրորդ մատուռն, որ շինուած է սրբատաշ քարով, պարսպից դուրս արևելեան կողմումն է, միաբանից հանգս- տարանում: Խոնարհուած է մատրանս գլուխն, որի մէջ, ա- սում են, է Վանական վարդապետի գերեզմանն. որպէս վկա- յում է և Կիրակոս, բայց տապանաքարն չունի արձանագրու- թիւն:

            Վաքս ունեցած է մեծ կալուածներ և հողեր, որովք ապահոված է եղել վանիս ապագան. այժմ միայն մնացած է 15 օրավար անվիճելի հող, մի աւերակ ձիթահանք, ծե- րունազարդ ծիրանի և ընկուզի ծառերով լի խոպանացեալ պարտէզ և պատուական քարահանք:

            Աւերակ գիւղեր, եկեղեցիներ և հանգստարաններ կան վանքիս հեռաւոր և մերձաւոր շրջապատում Բլովիկ, Չիլ- քինլու, Ղօշաջի, Աղ-Բուլաղ, Իրիցի շէն, Սղնախ եւ Չի- նարի 1) կոչուած տեղերում:

            Ղուլալի գիւղից վերև, գետակի աջ կողմի լանջի վերայ կայ մի քարուկիր մատուռ, որի մէջ––ասում են Վանական վարդապետն բնակած է մի ժամանակ ստիպեալ Թաթարների երկիւղից: Մատրիցս փոքր ինչ վերև կայ գիւղատեղի, աւե- րակ եկեղեցի և հանգստարան:

 

ԳԱՒԱՌԻՍ ԲԵՐԴԵՐՆ.

 

            Ա. ՓԱՌԻՍՈՍ ԲԵՐԴ 1). Համանուն աւերակ քաղաքին

–––––––––––––––––––––

                1) Մի քանի գերդաստուն հատուածելով Ղուլալի գիւղից բնակութիւն հաստատած են գիւղումն, որ կայ Խորան. վանքից ներքև: Իւրեանց մայր գիւղի հաշուի մէջ է և սոցա ծխաթիւն և ամեն ինչ:

 

/Էջ 325/

 

հիւսիսային լանջին կից՝ բարձրացած է մի քարաժայռ սար, որ բաղկացած է կրաքարից և բոլորովին առանձնացած իւր երեք կողմերից։ Սարիս, որ համարեա՛ թէ ձգուած է արևել- քից արևմուտ դիրքով, արևելեան և հարաւային կողմերն վիմահերձ ապառաժներ են և լայնագոգ ու խոր խոր ձորեր, հիւսիսային կողմն ամենասաստիկ զառիվայր լանջ և լայնա- գոգ ձոր. իսկ արևմտեան կողմից բերդասարս հաղորդակցու- թիւն ունի մի երկարաձիգ և թրաձև սեռով Ղանղալ սարի հետ: Քարուկիր, բրգաշատ և ամուր պարսպով պարսպուած է ոչ միայն հիւսիսային և արևմտեան կողմերն, այլ և բարձր քերծերի գլուխներն: Ամրոցիս երկարութիւնն է 100 մետր, լայնութիւնն մօտ 80 մետր. ունի մի դուռն արևելեան կող- մից, տասներկու աշտարակ, 3 մետր 75 սանթիմ պատի հաս- տութիւն: Բերդիս մէջ լի է աւերակների հոծ բեկորներով, որոց մէջ կայ երկու քարուկիր մատուռ, որոց գլուխներն խոնարհած են և չունին արձանագրութիւն: Բերդս ունեցած է անառիկ բառի բուն նշանակութիւնը, սակայն այժմ տեղ տեղ քայքայուած են պարսպի պատերն:

            Նշանաւոր է ամրոցիս ամենապատուական և յորդառատ ջուրն որ զարմացնում է այցելուները իւր ազնուութեամբ և սառնութեամբ և հնարագէտ շինուածով:

Հիւսիսային պարսպին կից՝ ներքուստ շինուած են երկու պատկից քարուկիր և թաղակապ ստորերկրեայ սենեակներ, որք իրարու հետ հաղորդակցութիւն ունին մի մեծ դռնով, որ բացուած է միջնապատից: Ա. սենեակն գրեթէ կիսով չափ լցուած է հողով. իսկ Բ-ն լի է ջրով: Ասում են որ ջուրը ստորերկրեայ ականով բերած են Ղանղալ սարց՝ հաղորդա- կից սեռովն: Պատմում են թէ հետաքրքիր անձինք ջրաւա- զանիս մէջ լցրած են յարդ, որ ելած է Ղարա-Բուլաղ ա- նուն մեծ աղբիւրից՝ որ բերդիս հիւսիսային ստորոտի ձո- րումն է և դարձնում է երկու ջրաղաց: Փորձով, որպէս

–––––––––––––––––––––

                1) Արութիւնայ սարի հարաւային կողմում է Դինալ սարն 11057 ոտք. ապա Գեղամայ լճի և գաւառիս մէջ ընկած են իբր սահման Օկրուջա 11986, Սև խաչ (Ղարա խաչ) 10081 սարերն:

 

22

 

/Էջ 326/

 

թէ իմացած են, որ մեծ աղբիւրն կապ ունի ջրաւազանիս հետ:

            Բերդիս հարաւային քերծում կան վիմափոր այրեր, ո- րոց մէջ կայ վիմափոր ննջարան: Մուտքն ոչ եթէ բերդիս միջովն է, այլ արտաքուստ քերծի տակովն (52):

            Բ. ՄԱՄՌՈՒՏ ԲԵՐԴ (53). Հիմնուած է Չարէք անա- պատից վար Շամքոր գետակի և Գետաբակ վտակի ջրախառ- նուրդում: Բերդավայրն թեքուած է դէպի Շամքոր գետակի ձախ ափն: Բերդս ունի ամուր բուրգերով շրջապարիսպ, իսկ արևելեան կողմից կրկնապարիսպ, ունի չափաւոր մեծու- թիւն, ամուր դիրք, իւր միջում մի կոնաձև բլուր, զանա- զան մեծութեամբ քարայրներ և քարուկիր շինութեանց շատ փլատակներ: Այժմ համարեա՛ թէ անտառապատ և մա- ցառուտ է ամրոցս և որջ եղած աւազակների. ահարկու են քարայրներն և սոսկալի անտառիս մէջ մտնելն:

            Ջուր չկայ բերդումս, վասն որոյ ունի ստորերկրեայ ա- կան, որով ջուր փոխադրած են բերդս Շամքոր գետակից: Հետզհետէ քայքայուելու վերայ են տեղ տեղ ամրոցիս պա- րիսպներն:

            Գ. Վահրամ իշխանի բերդաքաղաք ամրոցն (այժմ կո- չուում է Ղալա-Բոյուն), որ հիմնուած է մի ձկնաձև սարի վերայ: Սարս գտնուում է Զակամ գետակի ձախ կողմում, որի դիրքն ձգուած է հիւսիսային արևմուտքից հարաւային արևելք: Ահա սարիս վերայ է բերդն, որ միևնոյն ժամա- նակ եղած է և քաղաք ինչպէս ակներև երևում է խանութ- ների, տների և եկեղեցիների աւերակներից: Արդէն յայտնի է երեք եկեղեցու աւերակն, իսկ եթէ եղած է և այլ եկե- ղեցի, ոչինչ յայտնի չէ: Շրջապարիսպն, որ տեղ տեղ կիսա- ւեր է, տեղ տեղ քայքայուելու վերայ, ձգուած է սարի դիր- քի ձևով: Բերդիս մօտ կայ և հանգստարան (54):

            Դ. Դղեակ, որ կոչուում է (Ղըզ-ղալա) որ գտնուում է Ղուլալի գիւղից բաւական վերև նոյն օժանդակի (Ախնջի) աջ ափի վերայ: Ջրեզերքումս ցցուած է մի բարձր և սրա-

 

/Էջ 327/

 

ծայր ժայռ, որ իւր արևելեան կողմից ունի մի դժուարա- տար և ոլոր մոլոր կածան: Հազիւ թէ կալաչափ մեծութիւն ունի ժայռիս գագաթն, որի շուրջն տեղ տեղ նշմարուում են տակաւին քարուկիր պատերին հետքերն և ջրաւազանի վիմափոր փոսեր: Դղեկաբարձ ժայռիս արևելեան ստորոտի հարթակում կայ մի եկեղեցի և հանգստարան (55):

 

ԺԸ. ՔՈՒՍՏԻ կամ ՔԱՒՍ ԳԱՒԱՌ.

 

            Ա. Ղրղի (ղարա-ղայա) գիւղ. Հիմնուած է նոյն (Ախնջի) օժանդակի ձախ կողմի բարձր սարի արևելահայեաց լանջին վերայ. բնակչաց մի մասն բնիկ և միւս մասն տեղափոխուած Ղարա-ղայա գիւղից (գտնուում է Թարսայ գետակի վերայ)։ հողն արքունի, լեռնային և միջակ արդիւնաբեր. տեղական բերքերն՝ ցորեն, գարի, կորեկ, գարնանի, ոչխար, տաւար, գոմէշ, խոզ, տանձ. խնձոր, պատուական օդն, կլիման և ջուրն, ուշագրաւ տեսարանն, 90 տարի երկար կեանքն, սուրբ Յովհաննէս եկեղեցին, որ նոր կառուցեալ է վեց սիւների վերա, քահանան գալիս է Նորաշէնից:

            Ծուխ 84, ար. 541, իգ. 449.

            Կիսատ-խաչարձան. Ղըզ-ղալա-դղեկի հիւսիսային հան- դէպ, նոյն օժանդակի ձախ ափում ճանապարհի վերայ ընկած մի կիսատ խաչարձան, որի արձանագրութիւնը, թէև եղծուած է տեղ տեղ, այնու ամենայնիւ արժան հա- մարեցինք նոյնութեամբ ընդօրինակել. «……. ու- թեամբ ողորմեալ ես … Կիւրիկէի, զԱբասայ աւազան է … որդեկիր և զտէր Յովհանէս ե …. սի արձան շին .. իյո տափին աւետարան … ի ձորի բերաք աշ- խատութեամբ խաչս կանգնեցաք հանդիսիւ բարեխաւս առ Քրիստոս Յիսուս յահեղ աւուրն դատաստանի»:

            Զօրաւոր. Ղրղի գիւղիս արևմտահարաւ կողմում հա- րաւահայեաց մի խոր ձորի հարաւահայեաց լանջի վերայ կայ գիւղատեղի, հանգստարան և փոքր եկեղեցի, որի մօտ մի կոտորուած խաչքարի վերայ.

 

/Էջ 328/

 

«Ես Յոհան հայր և եղբայր իմ Տիրածէր կանգնեցաք զխաչերս, Քրիստոս Աստուած ող…»: Հանգստարանում մի խաչքար տապանաքարի վերայ. «խաչս ոե. թիւ տէր Աթանասի….»:

            Եկեղեցուցս փոքր ինչ հեռի կայ մի հանքային թթու ջուր, որ յար և նման է Շուշուց վեր եղած թթու ջրին:

Վանական վարդապետի քարայր (56)

            Զօրաւորի հիւսիս-արևմտեան կողմում մի բարձր քերձի գլխին կայ մի քարայր, որի մէջ է մի վիմափոր փոքրիկ եկեղեցի և որի մէջ կայ մի գերեզման: Քարայրիցս հեռի չէ աւերակն, որի մէջ կայ եկեղեցի և հանգստարան: Աւերակս այժմ կոչուում է Շլորուտ (սալոր-սալորուտ): Ահա այս է Կիրակոսի «Ոլորուտ» անուած գիւղի աւերակն:

            Բ. ՉՈՐԱԹԱՆ ՇԷՆ. Հիմնուած է Ղրղի գիւղի հիւսի- սային կողմում, մի տեսարանաւոր տեղում. բնակիչք բնիկ, հողն բէկական, անջրդի, բայց հացաւէտ. տեղական բերքերն նոյն. պատուական օդն, կլիման և ջուրն. երկար կեանք 90––100 տարի. եկեղեցին սուրբ Յովհաննէս, ծածքն փայ- տաշէն և առանց փոքր խորանի, երկարութիւնն 18 մետր, լայնութիւնն 9 մետր 65 սանթիմ: Արտաքուստ դրան արևմտեան կողմում. «Թվ. ՌՃԼԲ. յանուն Աստուծոյ շինեցաւ սուրբ եկեղեցիս ձեռամբ մեղապարտ Ովանէս եպիսկոպոսին Խորանաշատու»: Խորանի հիւսիսային կողմում. «Սուրբ խաչս բարեխօս Ովանէս եպիսկոպոսի աշակերտ տէր Դաւթի»: Քա- հանան գալիս է Մովսէս գիւղից:

            Գրչագիր աւետարան թղթեայ, անճաշակ պատկերներով և անազնիւ գոյներով, գրուած է ոմն Սարգիս անուն անձի ձեռնով. «Արդ գրեցաւ սայ ի յերկիրս Աղուանից և գաւառս Մաղաւուզայ ի գիւղս, որ կոչի Վաղազուն ի դուռն սուրբ ուխտիս թվիս ռղա.»: Ստացողն է Մանկասար անուն ոմն: Իսկ գիւղիս հանգստարանում, որ արևմտեան կողմումն է, կայ մի մատուռ Բարձրեալ անուն, որ ուխտատեղի է:

            Ծուխ 28, ար. 198, իգ. 170.

            Գ, ՄՈՎՍԷՍ ԳԻՒՂ. Հիմնուած է Տաւուշ գետակի աջ

 

/Էջ 329/

 

կողմում մի ձորի մէջ. բնակիչք բնիկ, հողն արքունի և բազմարդիւն. տեղական բերքերն նոյն, օդն, կլիման և ջուրն անվնաս, տեսարանն խեղդուած, երկար կեանք 80 տ. եկե- ղեցին սուրբ Գէորգ, քարուկիր, կիսատ. քահանայ երկու:

            Ծուխ 74, ար. 507, իգ. 488.

            Դ. ՆՈՐԱՇԷՆ ԳԻՒՂ. Հիմնուած Չորաթանի արևմտեան կողմում մի փոքր ձորակի ձախ լանջին վերայ. բնակիչք բնիկ. հողն արքունի, անջրդի, հացաւէտ, տեղական բերքերն նոյն. անվնաս օդն, կլիման և ջուրն, երկար կեանք 80 տարի, եկեղեցին սուրբ Աստուածածին, հոյակապ, կառուց- եալ չորս սիւների վերայ, երկարութիւնն 19 մետր 75 սան- թիմ, լայնութիւնն 10 մետր 45 սանթիմ. քահանայ մի:

            Ծուխ 38. ար. 351, իգ. 262.

            Միդասեան ծխական ուսումնարան, աշակերտք 40, թո- շակատու 35, տարեկան ռոճիկ վարժապետի 300 րուբլի:

            Ե. ԿԱՐՄԻՐ-ԱՂԲԻՒՐ. (ղզըլ-բուլաղ) գիւղ. շինուած է մի սարահարթի վերայ Նորաշէնի արևմտեան կողմում. բնա- կիչք բնիկ. հողն արքունի և միջակ բարեբեր. տեղական բերքերն նոյն. պատուական օդն, կլիման և ջուրն. երկար կեանք 88––95 տարի, եկեղեցին սուրբ Յովհաննէս ծածքն փայտաշէն. «Ես տէր Վարդանս շինեցի զեկեղեցիս ձեռամբ Մուրադխանի թվ. ռճծ.»: «Սուրբ խաչս Խանաղին»: «Ովանէս եպիսկոպոս շինեցի զեկեղեցիս ձեռամբ տէր Գրիգորին»: Քա- հանայ մի: Ծուխ 105, ար. 602, իգ. 494.

            Զ. ԲԵՐԴ-ԳԻՒՂ. (թովուզ-ղալա). Շինուած է Տաւուշ գե- տակի ձախ ափի վերայ. բնակիչք բնիկ. (մասամբ եկամուտ), հողն արքունի, անջրդի և միջակ բարեբեր, տեղական բեր- քերն նոյն, բարեխառն օդն, կլիման և ազնիւ ջուրն, երկար կեանք 85 տարի. եկեղեցին սուրբ Գրիգոր (կանխաւ շինուած է եղել չորս սիւների վերայ, բայց խոնարհած է գլուխն), ծածքն փայտաշէն. երկարութիւնն 21 մետր 70 սանթիմ, լայնութիւնն 10 մետր 62 սանթիմ: Ներքուստ արևմտեան որմի վերայ:

 

/Էջ 330/

 

            «Անուն Աստուծոյ ես թիփլիզեցի Չիթախէնց մղտեսի խոճա Սոռլիս շինեցի եկեղեցիս, խորանս Շացոռոյոին (՞) սրբազան եպիսկոպոսին Թաւուզա երկրիս Մէլիք-Ղորխմազին1) կամակցութեամբ յիշատակ հոգւոյ իմոյ և ծնողաց իմոյ Թաղի և Բէկիսուլթանի և կողակցին իմոյ Դարիճանին և ոդոյ իմոյ Ստեփանին և կողակցին Ասլիզատին, Յարութիւնին և կողակցին Բէկիխաթունին և Պօղոս Սարկաւագին և դստերացն իմոյ Ապաշխարող Աննային և Հռիսիմէին, Շահրուպանին և իւր դուստր Քևոժվանին, փեսայ Մելքոնին և իւր դուստր Բէկիսուլթանին»: Քահանայ մի:

            Ծուխ 101, ար. 598, իգ. 458.

            Գիւղիս արևմտեան կողմում կայ Սուրբ Սարգիս ուխ- տատեղի քարուկիր մատուռ, որի մօտ կայ ընդարձակ հան- գստարան:

            Սուրբ Սարգսից վերև Աւագ-Սուրբ-Նշան քարուլիր մատուռ, որի մօտ կայ մանր խուցեր և որ ուխտատեղի է:

            Գիւղիս հարաւային կողմում, գետակի աջ ափի վերայ մի ծառի տակ կայ մի վարդապետի գերեզման:

            Է. ՆԱՒՈՒՐ ԳԻՒՂ. Հիմնուած է Բերդի արևմտեան կող- մում. բնակիչք հաւաքածոյ, հողն արքունի, տեղական բեր- քերն նոյն, օդն, կլիման և ջուրն պատուական, երկար կեանք 100 տարի, եկեղեցին սուրբ Աստուածածին. քահանայ մի: Գիւղիս մօտերքում կան մանր լճակներ և գեղեցիկ խաչարձաններ.

            Ծուխ 34, ար. 253, իգ. 205.

            Ը. ՏԱՒՈՒՇ ԳԻՒՂ (57) Թովուզ. Հիմնուած է Բերդ գիւղի հիւսիսային կողմում, մի ձորի հարաւահայեաց լանջի վերայ. բնակիչք հաւաքուած2) զանազան տեղերից. հողն արքունի

–––––––––––––––––––––

                1) Անկարելի եղաւ իմանալ թէ սա ինքն միայն իշխա՞ծ է Տաւուշի ձորիս, թէ եղած են և այլ իշխողներ. մէլիքութիւնը իւր նախնիքներից ժառանգած է թէ իրանից սկսուած է, յետագայ իշխող մէլիք ժառանգ ունեցա՞ծ է թէ ոչ: Միայն յայտնի է, որ հայ եղած է և մականուն է ՂՈՐԽ- ՄԱԶՆ և ոչ մկրտութեան:

                2) Աւանդաբար ասում են «ՊԱՐՍԿԱՍՏԱՆ ԳԵՐԻ ՏԱՐԱԾ ԵՆ ԳԻՒՂԻՍ ՆԱԽ- ԿԻՆ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ»: