Կայքէջ, Ծանոթություն, Նախաբան, էջ  1-15,  16-30,  31-45,  46-60,  61-75, 76-90, 91-105, 106-120, 121-135, 136-150, 151-165, 166-180, 181-195, 196-210, 211-225, 226-240, 241-255, 256-270, 271-285, 286-300, 301-315, 316-330, 331-345, 346-360, 361-375, 376-390, 391-405, 406-420, 421-435, 436-450, 451-461

<<<   >>>

 

 

/Էջ 271/

 

            Մատրանս արևմտեան կողմում կայ գիւղատեղի։ Հետ- քերից երևում է, որ նշանաւոր գիւղ եղած է այս։

 

ՊԱՆԴԱԼԻՈՆ ՎԱՆՔ (39)

 

            Վանքս հիմնուած է նոյնանուն սարի բարձր գագաթին վերայ։ Մատուռիցն մինչև սարիս գլուխն շարունակ զառի- վեր է, բարձրանում է մարդ երկու ժամում և իջնում երեք քառորդ ժամում։ Ձուաձև բարձրացած է վանքաբարձ սարն 1) և բոլորովին առանձնացած իւր շրջապատի բոլոր լեռներից։ Երկու մեծ կալատեղի չափ տափարակ է վանքասարիս կա- տարն, որի վերայ վաղուց եղած է մեծ վանք, շատ սենեակ- ներն և միաբանութիւն։ Բայց այժմ մի մատուռ է շինուած հին վանքի տեղում, որն վաղուց փլած է արդէն։ Բարեպաշտ ոմն Գանձակեցի բարեկ. Սարգիս քահանայ Ազարեանց ի հի- մանէ նորոգած է մատուռս ի յիշատակ վախճանեալ իւր Յով- հաննէս որդուն։ Իսկ մատրանս երկաթեայ դուռն յիշատակ է նոյնպէս Գանձակեցի Պ. Մկրտիչ Յովհաննիսեանին։ Մեծ ուխտատեղի է մատուռս, որի ուխտի օրն է Ս. Աստուածած- նայ տօնն։

 

ՀԱՃԻ ՔԵԱՆԴ.

 

            Գտնուում է Սուլուկի հիւսիսային կողմում մի անտա- ռապատ և բարձր սարահարթի վերայ։ Ինչպէս կանխաւ իմա- ցանք բնակում էին այստեղ Բախշի կամ Հաճի-քեանդի բնա- կիչներն։ Բայց 1870 թուին կառավարութեան հրամանաւ այս տեղն փոխուեցաւ ամարանոց Գանձակ քաղաքի՝ միևնոյն Հաճի-քեանդ անուամբ։ Այժմ շինած են գեղեցիկ բնակարան- ներ, որք ներկայացնում են իբր մի կատարեալ փոքրիկ քա- ղաք, որի մէջ ամրան ամիսներում լինում են՝ հեռագրա-

–––––––––––––––––––––

                1) Վանքիս անուամբ ամբողջ սարս կոչուում է Պանդալիոնի սար, որը, կրճատելով ըստ տեղական սովորութեան, Պանդայ վանք, Պան- դայ սար են անուանում։ «Աղուան. եր. և Դր.» գրքի 208 երեսում գրուած է. «Գրեցաւ սուրբ աւետարանս ձեռամբ… Աբեթէի ՛ի գեող Անուն Հա- ւատուն Հինդուզակ ՛ի դուռն.. Պանդալիոնի բժշկի, ևն.»։ Կարծում ենք, որ վերևի մատրան գիւղատեղին է Անուղ––Հաւատուն––Հինդուզակ գիւղն:

 

/Էջ 272/

 

տուն, փոշտ և դատարան։ Հայոց եկեղեցին այժմ փոխուած է Ռուսաց եկեղեցու։

Գիւղատեղիներ և հանգստարաններ.

            Հայոց գիւղատեղի և հանգստարան կայ

            Ա. Հաճի-քեանդումս։

            Բ. Սորանից ներքև արևելեան ձորի մօտ։

            Գ. Նշանաւոր խաչարձան Հաճի քեանդից վերև անտա- ռի մէջ։

            Դ. Դեղին Սար կամ Սարու եալ կոչուած լանջի վերայ։

            Ե. Հաճի քեանդի և Մռութ գիւղի միջև անտառախիտ ճանապարհի վերայ ծմակի մէջ կայ մի աւերակ մատուռ Քեօշք անուն, որի արձանագրութեան քարն կոտորուած է. կէս մա- սին վերայ. «՛Ի թիւ Հայոց ՋԶ. կամաւն Աստուծոյ և ողորմու- թեամբ Քրիստոսի Ամենակալին շինեցի զեկեղեցիս……»։ Մատուռիցս փոքր ինչ հեռի կայ և գիւղի աւերակ։

            Ե. ՄՌՈՒԹ ԳԻՒՂ. Հիմնուած է Պանդալիոն սարի հիւ- սիսահայեաց լանջի վերայ անտառի մէջ. բնակիչք բնիկ, հողն արքունի, լեռնային և սակաւ արդիւնաբեր, տեղական բեր- քերն նոյն (չունին պարտէզ և այգի) պատուական օդն, կլի- ման և ջուրն, երկար կեանք 90––95 տարի, եկեղեցին Սուրբ Աստուածածին, փոքր և նորոգեալ ի հիմանէ, որ ունի մի քահանայ. և սոյն արձանագրութիւնը.

            «Ես Գանձակ քաղաքացի Մահտեսի Քերովբէ Տէր-Մարտի- րոսեան կառուցի իմով արդեամբք եկեղեցիս Մռուտ գեղջ ի յիշատակ պապին իմոյ Տէր-Մարտիրոս աւագ քահանայի և ծնո- ղաց իմոց Մկրտումի և Հռիփսիմի և կանանց իմոց Խանումի (վախճանեալ) և Սեհարի ամի Տեառն 1881»։ Փորագրուած է արձանագրութեանս տակ. «Եկայք առ իս ամենայն աշխա- տեալք և ծանրաբեռնեալք և ես հանգուցից զձեզ». Ծուխ 30, ար. 135, իգ. 131, ար. ծն. 15, իգ. 14, պսակ 6, ար. ննջ. 2, իգ. 2։

            Զ. ՈՍԿԱՆԱՊԱՏ (40) ԳԻՒՂ. Հիմնուած է Մհակ սարի ստորոտում, Գանձակ գետակի 1) ձախ ափի բարձրութեան

–––––––––––––––––––––

                1) Կոչուում է և Ոսկանապատի (Զուռնաբադի) գետ,

 

/Էջ 273/

 

վերայ, խոր ձորի մէջ, բնակիչք բնիկ, հողն արքունի, լեռ- նային անջրդի և սակաւ արդիւնաբեր.. տեղական բերքերն նոյն, բարեխառն օդն և կլիման, գովելի ջուրն, 90 տարի երկար կեանքն. Սուրբ Յակովբ եկեղեցին, հոյակապ կառու- ցեալ չորս սիւների վերայ, երկարութիւն 25 մետր 55 սան- թիմ, լայնութիւն 11 մետր։ Տաճարս ունի նաև հարաւային և հիւսիսային պատերում առանձնապէս կամարներ և ոտներ, ինն լուսամուտ, երկու փոքր և մի աւագ խորան և մի դուռն։ Աւազանի մօտ հիւսիսային խոյակի վերայ. «Ես Ովանէ՛ս, Գրիքոր կամարս բերի Գուդկան, դվիմ իմ մեր (մօր) Ուռումի (Հռիփսիմէի) հոգին համար»։ Արտաքուստ արեւմտեան ճա- կատին. «Սուրբ խաչս աւգնական Տէր Ովանէսին թվ. ՈԴ.»։ Քահանայ մի։ Ծուխ 89, ար. 321, իգ. 275, ար. ծն. 7, իգ։ 6, պսակ 4. ար. ննջ. 2, իգ. 2։

            Տաճարումս կայ երկու գրչագիր.

            Ա. Աւետարան մագաղաթեայ, միջակ դիրքով, որ ունի միայն չորս աւետարանչաց պատկերներ։ Ընտիր են պատկեր- ներն, նախշերն ծաղիկներն, թռչնագրերն, ոսկեզօծն և գոյներն։

            Յիշատակարանից. «Ի ձեռն ուրումն եբեր յաշխարհէն Հայոց գրեալ ոսկեզաւծ որակաւք ի Դրազարկն ձեռամբ Թորո- սի փիլիսոփային, զոր տեսեալ տեառն Ստեփանոսի Տարսայիճ հզաւր և իմաստուն գիտնականի վարժեալ ի վարժարանի վար- ժապետին Եսայոյ տիեզերաքարող լուսաւորչին, որդի իշխանաց իշխանին քաջ սպառազէն մենամարտիկ զինաւորի Ջալալին, թոռն մեծ Աթաբակին Հայոց և Վրաց Վեհ Տարսայիճին, Տէր և Վերատեսուչ գահերէց և գլուխ արհի երից աթոռոցս Սիւ- նեաց Տաթևոյ և Նորավանից և Ցախաց քարոյ, պետ երկոտա- սան գաւառաց, ուրախ եղև իբրև ընծայ ի վերուստ առաքեալ։ Եւ յաղագս եղբաւր իւրոյ պարոն Շահնշահի, որ կիսաւրեայ մահուամբ, տղա տիաւք, ցանկալի տեսողաց, գեղեցիկ հասա- կաւ, և քաղցր բարուք, աներկևան հաւատով և հաստատուն յուսով՝ ի բազմավրդով կենցաղոյս խրախոյս տուեալ առաջնոր-

 

/Էջ 274/

 

դեաց խաղաղական և բարի հրեշտակաւք առ յոյսն ամենայնի և յԱստուած բոլորից, որ հանգուցանողն է ամենայն հոգւոց բարեաց, հանգուսցէ ի գոգն Աբրահամեան նովին հաւատով լցեալ։ Ստացաւ հանդերձ հոգևոր հարբ իւրով Կիրակոս վար- դապետովն ի հալալ արդեանց իւրոց և ընդելուզել ոսկւով և արծաթով և ակամբք պատուականաւք յիշատակ վերասացեալ եղբաւր իւրոյ։ Եւ արդ ես նուաստ, եղկելի, թշուառացեալս Ստեփաննոս խոց լերթոց և թախիծ կսկծալի սրտիւ, հողամած դիմաւք զդասդ սրբազանից զպատահեալսդ տիեզերաքարոզ ա- ւետարանիս սրտի մտաւք յիշել զգեղաղէշ և զարեգակնափայլ եղբայրն իմ զպարոն Շահանշահ առաջի զենման Քրիստոսի… յիշել զծնողսն իմ զհայր իմ զՋալալն և զմայր իմ զամենաւրհ- նեալ Գոնցա և յերկար կենդանութիւն խնդրել երկուց եղբարց իմոց պարոն Էլիկիւմի և Աղբուղային։ Եղև մեզ այս բաւթ տրտմագին ՛ի տաւնի զատկին ՛ի ՉՁ. թուականի Հայոց ՛ի տրէ Գ.»։ Մատթէոսի սկզբում գրուած է ի միջի այլոց. «Ես Յովհաննէսս Ոսկանապատոյ ձեռնաւորս գնեցի զաւետարանս իմ հալալ արդեամբս յիշատակ ինձ և իմ ծնողաց»։

            Բ. Աւետարան, թղթեայ, միջակ դիրքով, պատկերազարդ, բայց ո՛չ այնքան ճաշակով գծուած, Յիշատակարանից. «Շնորհիւ Տեառն սկսայ և ողորմութեամբ նորին կատարեցի, զմեղուցեալ գրիչս Իսրայէլ յիշեցէ՛ք…. Արդ գրեցաւ սա յար- քունական երկիրն Մոկաց ի տեղիս Անապատ, որ Փասավանք կոչի, ընդ հովանեաւ Սուրբ Աստուածածնիս.. ձեռամբ յոգ- նամեղ և անարուեստ գրչի Իսրայէլ… ՛ի թուականիս Հայոց ՋԺԲ. ամեն. ՛ի խնդրոյ.. Մահդասոյն Պաւղոսի յիշատակ հոգ- ւոյն իւրոյ»։ Յետոյ գրուած է. «Նորոգեցաւ սուրբ աւետա- րանս ընդ հովանեաւ աստուածընկալ սուրբ Նշանիս Վարագայ ձեռամբ Սահակ անարժան աբեղայի ի յառաջնորդութիւն սուրբ ուխտիս Կիրակոս վարդապետի, որ բազում ջանիւ զվանքս կրկին անգամ նորոգեաց զեկեղեցիք, զդարպաս, զտներ, զոր ի շարժմանէ ապականեալ էր, ի թուականիս ՌՂԸ. ի խնդրոյ Յոհան անուն անկեալ երիցին, որ ստացաւ զսա ՛ի հալալ ըն-

 

/Էջ 275/

 

չից իւրոց և ետ նորոգել»։ Դժուարին է իմանալ թէ ի՞նչ դի- պուածով ընկած է Ոսկանապատ գիւղիս մէջ։

Սուրբ Աստուածածնայ վանք.

            Հիմնուած է գիւղիս վերի ծայրում գետակին ձախ ափի վերայ, կառուցեալ երկու կամարների վերայ, որ ունի մի դուռն հարաւային կողմից և երկու նեղ լուսամուտ արևե- լեան և արևմտեան կողմերից և միւս ևս հարաւից։ Երկա- րութիւն 12 մետր 75 սանթիմ, լայնութիւն 6 մետր 75 սանթիմ։ Ունի եկեղեցու ձև և ոչ վանքի, սակայն ունեցած է միաբանից խուցեր տաճարս իւր արևմտեան կողմում, որ- պէս վկայում են տեսողք. բայց յորդ անձրևի հեղեղներն քանդած և տարած են սոյն սենեակները և կոյտ կոյտ խիճեր դիզած խուցերի տեղերում։ Տաճարիս հարաւային որ- մի մօտ արտաքուստ. «Այս է տապան Յարութիւն պապին, որ վերստին նորոգեաց սուրբ եկեղեցիս թվ. ՌՄՀ.»։

Սուրբ Սարգսի վանք.

            Ս. Աստուածածնայ վանքիս հանդէպ գետակի աջ ափի վերայ, շինուած երկու կամարների վերայ, վնասուած գա- գաթնագծի ուղղութեամբ մինչև գետինն։ Վէմ խաչքարի ստորոտում. «Սուրբ խաչս աւգնական….»։ Աւերակ դրու- թեան մէջ են միաբանից խուցերն և շրջապարիսպն։

            Գիւղիցս բաւական վերև, գետակիս ձախ կողմում կան հետևեալ հնութիւններն, որք շինուած են իրարից զանա- զան հեռաւորութեան վերայ։

            Ա. Դաստրափոր աւերակ գիւղ Հայոց, այժմ թրքաբնակ, բայց մնում են հանգստարանն և վեց սիւների վերայ շի- նուած հոյակապ եկեղեցին։

            Բ. Ցնծահալ, որ նոյնպէս թրքաբնակ է, որ ունի ըն- դարձակ հանգստարան և մեծ քարուկիր եկեղեցի, որի գլուխն խոնարհուած է։

            Գ. Գեատամիշ (Գետամէջ) գիւղ. որ ունի հանգստարան և մի անսիւն միջակ մեծութեամբ եկեղեցի։ Թրքաբնակ է և աւերակս։

 

/Էջ 276/

 

            Դ. Պալլուջա աւերակ գիւղ։

            Է. ՄԻՐԶԻԿ ԳԻՒՂ. Հիմնուած է Ոսկանապատի հիւսիս- արևմտեան՝ կողմում մի տեսարանաւոր և արևելահայեաց լանջի վերայ, բնակիչք բնիկ. հողն արքունի, անջրդի և լեռ- նային, տեղական բերքերն նոյն (առատ է տանձ, խնձոր, ոչխար) գովելի օդն, կլիման և ջուրն, երկար կեանք 90, եկեղեցին Սուրբ Գաբրիէլ, քարուկիր, կառուցեալ չորս սիւ- ների վերայ և խաչազարդեալ վաղեմի խաչքարերով. երկա- րութիւն 16 մետր 95 սանթիմ, լայնութիւն 12 մետր 10 սանթիմ։ Դռնագլուխ քարի վերայ. «Արդեամբ Միրզիկայ սուրբ Գաբրիէլ եկեղեցիս շինեցաւ 1674 ամի»։ Հարաւային փոքր խորանի սեմին վերայ. «Կանգնեցի Սարուխանս սուրբ խաչս (բերուած է հանգստարանից) բարեխաւս Ոսկի հոգուն թվ. ՌՀԶ.»։ Եկեղեցիս ունի և փոքր զանգակատուն և մի քահանյ։ Ծուխ 60, ար. 320, իգ. 277, ար. ծն. 17, իգ. 12, պսակ 7, ար. ննջ. 2, իգ. 2։

            Ովասափ մատուռ. գտնուում է գիւղիս հարաւային կողմում, մի բարձր սեռի վերայ ուղու տակին։ Այժմ կիսա- ւեր է, շինուած է եղել անտաշ քարով, բուսած է խորա- նում մի մեծ կաղնի ծառ։

 

ՔԵԱՐԽԱՆԱՅ ՎԱՆՔ.

 

            Հիմնուած է մատուռիցն վերև մի գեղեցիկ լեռնահովտի հարաւային ծայրում։ Բարձր սարեր պատած են վանքիս հիւ- սիսային, արևմտեան և հարաւային կողմերը (վանքիս այս կողմն ձոր է, խորանդունդ ձոր, որից հոսում է մի առուակ և միանում ստորև Գանձ. գետակին)։ Վանքս շինուած է մի կամարի վերայ տորոնագոյն տաշուած քարով, և ունի երկու փոքր և մի աւագ խորան, վեց նեղ լուսամուտ և մի դուռն արևմտեան կողմից, 12 մետր երկարութիւն, 7 մետր 70 սանթիմ լայնութիւն։ Բեմի ճակատին մի խաչքարի վերայ. «թվ. ՌԿԴ.»։

            Վանքս ունի և գաւիթ, որ շինուած է հասարակ քա-

 

/Էջ 277/

 

րով 7 մետր 30 սանթիմ երկարութեամբ և 7 մետր լայնու- թեամբ, որի մէջ ամփոփուած են.

            «Հանգիստ հողապատեան տեառն Եղիազարու յաւէտ հան- գիստ է անվշտակիր նշխար սորին, որ աստ կան, հոգին գո- լով միջնորդ առ Տէր ժտական վասն իւր որդեկացս, որ եմք տատանման փորձանաց գաղտնի, որ օցտել փութան զմիաբա- նութիւն հոգևորական, փրկել ի փորձանաց այժմ և յապագայն, հանգեաւ սուրբ հայրն մեր թուին Հայկազնւոյ ՌՃԿԲ.»։

            «Այս է հանգիստ Չարեքու անապատի Մկրտիչ վարդա- պետին թվ. ՌՂԵ.»։

            «Այս է՛ տապան տանս սպասաւոր Մահտեսի վերաձայնի, Նաւասարդ աղա անուանի, եղբայր Թամրազ Քալանթարու Զա- կամ Մեծ Սահակ ՛ի Ղարամուրատ գեղջէ, կոչի Արամի, մահն դիպէ վաթսուն Բ. ամի ՌՃՂ. թուի և շամդրեա 1) մարմին է ՂԳ. ամի»։

            Վանքս ունի և կիսաւեր շրջապարիսպ և մի քանի խու- ցեր միաբանից համար, որք արդէն քայքայուում են հետզ- հետէ և մի քանի օրավար պատուական հողեր։ Վանքիս ա- րևելեան կողմում է Քեանդակիրմազ մականուանեալ Սար- գիս վարդապետի գերեզմանն։

            «Այս է տապան Սարգիս վարդապետի Ազարեանց Տփխի- սեցւոյ Քեանդակիրմազ մականուանեալ, որ յայտնապէս անբաս- տութեամբ (անբասիր) վարեաց զկարգ կրօնաւորութեան ի զա- նազան վանորայս Գանձակայ գաւառի աւելի քան 70 տարի և վախճանեցաւ ի հասակի 96 ամաց ի Միրզիկ գեղջ 1877 ամի»։

            Վանքիս մօտ կայ վանքապատկան պարտէզ, թթենի և տանձի ծառեր, և հանգստարան և գիւղատեղի։

            Աստուածածին աւերակ մատուռ, որ գտնուում է Միր- զիկ գիւղիցս վերև այն սեռի վերայ, որ կախուած է գիւղիս վերայ, իսկ երեք քարեայ խաչարձաններ մատուռիցս վերև։

            Ը. ԲՐԱՋՈՒՐ (Աղբրաջուր) ԳԻՒՂ. Հիմնուած է Միրզիկի

–––––––––––––––––––––

                1) Գուցէ շատամեայ:

19

 

/Էջ 278/

 

հիւսիսային կողմում, բնակիչք բնիկ, հողն արքունի, տեղա- կան բերքերն և ամենայն ինչ նոյն, եկեղեցին Գաբրիէլ, քա- րուկիր. քահանան գալիս է Միրզիկից։ Ծուխ 33, ար. 191, իգ. 171, ար. ծն. 8, իգ. 6, պսակ 2, ար. ննջ. 2, իգ. 1։

            Գիւղիս հարաւային կողմում կայ կայծաքարի և սպիտակ քարի հանք։ Վերջինս նման է Հին-Ղարաբուլաղի քարահան- քի քարերին, որը տանում են ծախում Բագու քաղաքում։

            Թ. ՄԵԾ-ԲԱՆԱՆՑ ԳԻՒՂ. Հիմնուած է Արութիւն (Ղոչ- Ղարա) վտակի ձախ կողմի վերայ, մի խոր և հորիզոնն նեղ ձորում (Բրաջրի արևմտեան կողմում) բնակիչք բնիկ, ամե- նամեծ մասամբ արուեստաւոր––արծաթագործ, ոսկերիչ, դեր- ձակ, քարտաշ, որմահիւս, սայլագործ, վաճառական, ևն. հողն արքունի, չափազանց սակաւ, ապառաժ և անպէտք երկրագործութեան. տեղական բերքերն ցորեն, գարի, ոչխար, տաւար. անվնաս օդն, կլիման և ջուրն, երկար կեանք 85, եկեղեցին Սուրբ Լուսաւորիչ, ընդարձակ, կառուցեալ վեց սիւների վերայ և ապառաժ սալ քարի վերայ 1863 թուին, երկարութիւն 28 մետր, լայնութիւն 13 մետր 35 սանթիմ։ Քահանայ երկու։ Ծուխ 263, ար. 1144, իգ. 1116. ար. ծն. 50, իգ. 44. պսակ 14, ար. ննջ. 10, իգ. 9։

            Տաճարումս կան հետևեալ գրչագրերն.

            Ա. Աւետարան մագաղաթեայ, մեծադիր, ամբողջապէս գրուած գլխագրերով և առանց պատկերի, որի սկզբից և վեր- ջից թափուած են թերթեր, կամ գողացած են, վասնորոյ չունի յիշատակարան. միայն գրուած է բուն ընդօրինակողի գրով. «Շնորհիւն Աստուծոյ և ողորմութեամբ ամենասուրբ Հոգւոյն, պահպանութեամբ սրբոյ Խաչին և աղաւթիւք ամենայն սրբոց…. ժառանգեսցէ (ջնջուած)»։ Աւետարանս նախ նո- րոգած է Թադէոս անուն ոմն միայնակեաց, ապա Ալեգսա- նոս աբեղան ՋԲ. թվ.»։ ապա նորոգուած է ՋԿ. թուին. ուր և գրուած է. «Կամաւ Ամենակալին Աստուծոյ ես Կոշ որդի Սեթիկին, թոռն Թադէոսին, աւետարանս իմ պապեց գնուած էր. եկի, դաւի արարի, էլ բարիշեցաք և սազեցաք. Բ. եզն

 

/Էջ 279/

 

ինձ ծառայութիւն, ես էլ գիր տուի և զաւետարանիս դաւէն (կռուելէն) անցայ։ Էլ ո՛չ ես և ո՛չ իմ որդին էլ դաւի չանէ. ՅԺԸ. հայրապետաց անիծած է…. Մուրատ փաշէն վկայ, Ջանդարն վկայ, Մուրատ բէկն վկայ»։ Հուսկ յետոյ գրուած է. «Զվերջին նորոգիլ տուող սուրբ զաստուածաշունչ ծեր ա- ւետարանիս Պանանցայ…. ճամահաթն թվին ՌՀԴ. էր. նո- րոգեցաւ ձեռամբ Շատախեցի Յովհաննէս երիցու… Ո՛չ հան- դիպողք, խիստ դառն, նեղ ժամանակ այսմ տարոյս, Շահ Ա- պազն բազում խան ու իշխանք ուղարկեց Վրացտուն ի քա- ղաքն Տպղիս՝ ընդ ձեռամբ իշխանին անուն Մովրով, սպանեց հնարաւք Ղարչղա խանն, որ իշխանութեամբ ստրատելատ էր և այլ սիրելի խանն Յուսուբ ապանաւ ընդ նմա. մեծ դառնու- թիւն ելաւ ի մէջ Պարսիկ ազգին. վերջն Աստուած գիտի թէ ինչ կուլի»։

            Բ. Աւետարան մագաղաթեայ, փոքրադիր, որ ունի իւր սկզբում աւետման և չորս աւետարանչաց պատկերները, որք այնքան գեղեցիկ չեն։ Մատթէոսի վերջում. «Զստացող սուրբ աւետարանիս զՆերսէս սրբասէր քահանայ զծնողսն… և զա- մուսին իւր Մսրմէլիք»։

            Յիշատակարանից. «Արդ գրեցաւ սուրբ աւետարանս ձեռամբ մեղապարտ և փծուն գրչի Խաչատուր անպիտան քա- հանայի ի թուականութեանս Հայկազեան տումարի Ջ. և Ժ. ի հայրապետութեան տեառն Գրիգորի և յաշխարհակալութեանն Ջահան Շահի, որ տիրեաց բազում աշխարհի և գաւառի բռնու- թեամբ… (գրեցաւ) ի գիւղաքաղաքն, որ կոչի Ուրծ. ընդ հո- վանեաւ սուրբ Աստուածածնին և սուրբ Ստեփաննոս Նախավ- կային»։ Վերստին կազմուած է Հայոց ՌԻԹ. թուին։

            Գ. Աւետարան մագաղաթեայ, փոքրադիր, որ ունի մի- այն չորս աւետարանչաց պատկերներ։ Հասարակ են պատկեր- ներն, թռչնագրերն, ծաղիկներն և նախշերն. սակայն գե- ղեցիկ են փոքր գրերն։ Անյայտ է գրողի անունն, միայն յայտնի է ստացողն, որ է Պապճան անուն ոմն, որ գրած է. «Արդ.. նախ և առաջ եկն ի վերայ մեզ խաշանց մահ, որ ա-

 

/Էջ 280/

 

նասունքն կոտորեց վասն մեր ծովացեալ մեղացէս… եկաւ ի վերայ մեզ նեղութիւն, մուրեախն և թրթուռն Դիզակ և Վարանդ, Խաչեն, Չորաբերդ, որ շատ ժամանակ շրջեց ի վե- րայ երկրիս… վա՜յ մեզ, եկեալ ի վերայ աշխարհիս սով սաս- տիկ ի վերայ երկրիս վասն մեր մեղացէս, վա՜յ մեզ, չիմացանք զի՛նչ գործենք կամ զի՛նչ աշխատեմք, մարմնով չարչարեցանք, հոգով հիւանտացանք, մտօք հեռացանք. վա՜յ մեզ. մենք ասէինք թէ պրծանք. այլ զի՜նչ կը տեսնունք. եկեալ ի վերայ մեզ մահտարաժամ, մեծ և սաստիկ և անո՜ւն, որ պովանդակ աշ- խարհն պատեալ էր, օր մի վաթսուն և եօթանասուն մեռա- նէին։ վա՜յ մեղաւորաց, որ չմնաց քահանայ պատարագին, կամ աշխարհական իւր պսակին, հայր լաց իլաւ (լացաւ) իւր ա՜յ իմ որդին, մայր լալով կոծէր դստան (դուստր) ի վերայ գերեզմա- նին։ Վա՜յ ինձ, զի՞նչ էինք և զի՞նչ տեսաք. Տէր Աստուած Յի- սուս Քրիստոս ի գեօղն, որ կոչի Պալլուջա 1) ի հայրապետու- թիւն տեառն Եսայի.. կաթուղիկոսի ամենայն աղուանից, գրեցաւ ՌՃԿԶ. թվ.»։ Յետոյ շարայարած է այլ գրիչ. «Արդ ի ժամանակս պռնակալութեան Գանճայու քաղաքիս Ուղուր- լու խան, որ է որդի Քալպալի խանին և իշխանութեան ի Ոս- կանապատու Ծորոյս Տէր Մէլիք Յովսէփին, որ է որդի Մէլիք Եաւրին ի Ոսկանապատ գեղջէն….»։ Աւետարանս յետոյ ստացած է Բանանցեցի Եսայի քահանան ՌՄԾԲ. թվին։

            Դ. Աւետարան մագաղաթեայ, փոքրադիր, առանց պատ- կերի, անճաշակ նախշերով, ծաղիկներով և գլխագրերով՝ որի գրողն է. «Փծուն գրիչ սուտանուն Յովսէփ ի թվին Ջ.»։

            Ե. Աւետարան թղթեայ, փոքրադիր, որ ունի միայն չորս աւետարանչաց պատկերներ, բոլորովին անճաշակ, գը- րուած է Մեծ-Սիւնեաց Տաթևի վանքում ՌԼԴ. թուին Յով- հաննէս եպիսկոպոսի ձեռնով։

            Զ. Աւետարան թղթեայ, նմանապէս ամենայն ինչ ան- ճաշակ։ Յիշատակարանից. «Գրեցաւ թվ. ՌՄԺԱ. ՛ի բառ- նալ թագաւորութեան արևելեան երկրիս Ելիմացւոցն այլազ- գեաց…. զի բազում քաղաքս և գեօղս քայքայեցին և աւար

–––––––––––––––––––––

                1) Ոսկանապատից վերև Դաստափոր գիւղի մօտ, գետակի ձախ կող- մում, այժմ թրքաբնակ գիւղ:

 

/Էջ 281/

 

արարին յԱղուանս հայս, զի զօրք ելեալ յԱլանաց և յԵլիմաց ի Շօշ քաղաքէ մինչ ի քաղաքն Գանձակ, որ է շահաստան, և ընդ այնմ մնացեալ հեծելազօրօքն, զի իշխանքն Պարսից անօ- րինաց ո՛չ ուրեք հնազանդեալ և ո՛չ միաբանեալ կամաց իրա- րաց՝ սուր հասեալ ընդ ամենայն տեղիս ի տեառնէ»։

            Է. Աւետարան թղթեայ, փոքրադիր, ամենայն իյնչ հա- սարակ։ Յիշատակարանից. «Գրեցաւ սուրբ աւետարանս ձե- ռամբ.. անարուեստ գրչի Գրիգորի աբեղայի ի սորւբ և ի հռչակաւոր ուխտս ի Հաղբատ ի թուականութեան Հայոց ՋԴ. ի կաթուղիկոսութեան տեառն Գրիգորի և յառաջնորդութեան տեղւոյս տէր Աստուածատրոյ արքեպիսկոպոսի ի Ղանութեան Տաճկաց (Պարսից) Ջիհան Շահի, ՛ի դառն և ՛ի նեղ ժամանա- կիս, որ ի խստութենէ այլադաւան սեռի որ յահէ և յերկիւղէ նոցա մաշեալք և հալածական լինէաք, փախստեայք և մոլորեալք, գերեալք և տատանեալք։ ՛Ի յառաւել խստութենէ հարկապա- հանջութեան և ՛ի հոլովութենէ գերելոցն և ի չքաւորութենէ ընչից ո՛չ կարէր օգնել եղբայր եղբօր և ոչ ողորմէր ազգս ազ- գիս… Եւ ես անարժան և տառապեալ ծերունիս Գրիգոր՝ երերուն տատանեալ շրջեցայ… ուխտիս Հաղբատայ և տէր Աստուածատուր եպիսկոպոս սիրով ընկալաւ զմեզ»։ Բայց թէ ի՞նչ դիպուածով ընկած է աւետարանս եկեղեցուս մէջ, ան- յայտ է մնում։

            Ը. Աւետարան թղթեայ, փոքրադիր, ըստ ամենայնի հասարակ։ Յիշատակարանից. «Արդ գրեցաւ Սուրբ աւետա- րանս ի թուականիս Հայոց ՋՀԳ. ձեռամբ.. Ալեգսանոս աբե- ղայի ի սուրբ ուխտս Մաքենացւոց 1) ի դուռն սուրբ տաճա- րիս Աստուածածնիս»։

            Թ. Աւետարան թղթեայ, փոքրադիր և առանց պատ- կերի։ Յիշատակարանից «Շնորհօք և օժանդակութեամբ Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի աւարտեցաւ նոր կտակա- րանս.. ձեռամբ.. Մխիթարի ի թուականութեան հայկական տումարի ամի հազարերորդի, հարիւրերորդի, քսաներորդի…

–––––––––––––––––––––

                1) Գտնուում է Սևանայ լճակի հարաւային ափից մղոնաչափ հեռի–– Բասար––Կեչարից ոչ այնքան հեռի:

 

/Էջ 282/

 

ի յայս ամի սաստիկ մահ յերկիրս Վերին Զակամայ, որ օր մի ՛ի տան միում եօթն հոգի վախճանեցաւ… ի հայրապետու- թեան տեառն Պետրոսի Սրբազան Կաթուղիկոսին Սրբոյ Գան- ձասարայ, ի առաջնորդութեան նահանգիս Մինաս վարդապե- տի և ի տէրութեան Պարսից Շահ Սուլէիմանին ի  յերկիրս Վերին Զակամայ ՛ի գեօղս որ կոչի Սուլտանեցիք ընդ հովա- նեաւ սուրբ Աստուածածնիս ի խնդրոյ բարեմիտ Եւային և այրն (առն) իւրոյ Ոսկանին…։ Արդ ես Եւայս ստացայ զայս աւետարանս և ետու վախմ ի դուռն Ղարամուրատ Կուսանաց անապատի Սուրբ Աստուածածնի»։ Հուսկ յետոյ գրուած է այլ գրչից. «Զվերջին ստացող զսուրբ աւետարանս… Մէլիք Սարգիս և ծնողացն հայրն իմոյ Ովանէսն… թվին ՌՃՀԸ»։

            Ժ. Աւետարան թղթեայ, միջակ դիրքով, առանց պատ- կերի, ամենայն ինչ հասարակ։ Յիշատակարանից. «՛Ի ՌՃԱ. թուականիս Հայոց և ի յամսեանն մարտի ԻԱ. աղուհացից պա- հոց առաջին շաբաթին երկուշաբաթ օրն եղև սկիզբն գրու- թեան սուրբ աւետարանիս և կատարեցաւ ապրիլ ամսոյ ԺԵ. յաւուր մեծի հինգշաբթին 1)... արդ գրեցաւ սա ի յերկիրս Զակամ ի գիւղս Մէլիքզատայ, ընդ հովանեաւ սուրբ Աստուա- ծածնիս և Սուրբ Թովմայ և այլ սուրբ նահատակի, որ աստ է, ձեռամբ անարուեստ և փծուն գրչի Յակովբայ յետնեալ քա- հանայի»։ Աւետարանս ստացած է Կիրակոս երէցն, ապա Մէ- լիք Ովանէս, «Արդ ես Մէլիք Ովանէսս ստացայ զսուրբ աւե- տարանս ի հալալ արդեանց իմոց յիշատակ ինձ և ծնողացն.. հայրն Միրզախան, և որդիքն իմ Մէլիք Մատթէոսն»։ Եւ ա- պա գրած են Մէլիք-Մատթէոսի թոռներն. «Արդ ես Մէլիք Մատթէոսի թոռն Աղաջանս և Սարգիսն ի թուին Հայոց ՌՄԽԴ. ն էր, որ Չէզոք (Ներքինի Աղա-Մամատ) Շահն Պար- սից եկն ի քաղաքն Թիփլիզ Սուրբ Խաչի պահոց երեքշաբա- թի օրն, առաւ, աւերեց և ցիրուցան արար զամենայն, կոտո- րեաց ավելի քան ԺԲՌ. (12000) մարդ և զայր ու զկին ամեն

–––––––––––––––––––––

                1) Սխալ է երևում «մարտի ԻԱ.» ամսաթիւս, քանզի երբ աւագ հինգ- շաբթի օրն լինի ապրիլ. 15, Բշ. (Մեծ պահոց) Ա. օրն եղած կը լինի մար- տի (Ա.) վասնորոյ գրած է գուցէ՛ Մարտի ՛ի Ա.:

 

/Էջ 283/

 

կերի արարին և բազում նշխարս սրբոց և զսպաս եկեղեցեաց աւար առին, դարձան յետս նոյն ամի։ Երկրորդ թուին (ՌՄԽԵ.–1796) մեծի պահոց միջոցն Թիփլիզու Էրէկլայ (Հերակլ) ար- քայն վրաց եկն ՛ի վերայ Կանձակու հանդերձ Շամշադինու զօ- րօք և Շուշու Իբրահիմ խանն հանդերձ Լազկիւն. տեղոյս իշ- խող Ջաւատ խանն էր. մազապուրծ եղեալ ի Ղալայն բազում պատերազմ արարին, ոչ կարացին յաղթել նմա. հրաման արա- րեալ եկն ՛ի սար գիւղօրայս Սուլթան Շամշադին զօրօք իւ- րովք և սուտ երդմամբ հանեալ զմեզ կերի վարեցին և սրա- խողխող արարին և մնացելոցն այսր և անդր ընթանալով ոշ ոչ գտաք հանգիստ ոտից մերոց։ Յետոյ զօրքն Վրաց հանդերձ յազկիւն եկն և զմնացեալսն կերի արարին և Բանանց գիւղս ամեն այրեցին հրով։ ԽԶ. (ՌՄԽԶ.––1796) թվին սով և մահն եկն ի վերայ մեր. Կորեկ ալիւրի լիտրն (18 ֆունտ) Թ. ապա- սի դժուար գտանելով, վասն որոյ ուրացեալ այր զկին և կին զայր իւր, հայր ՛ի որդոյ և որդի ՛ի հօրէ, մայր ՛ի դստերէ և դուստր ի մօրէ իւրմէ բաժանեալ, ոչ գտանէինք հանգիստ ո- տից մերոց. զի կերակուր մեր էր կաղինն և կաղնի քլէպ (կե- ղևն) և մեր առեալ զայս սուրբ աւետարանս մեծաւ զգուշու- թեամբ և բազում տառապանօք, շնորհօք սուրբ Հոգոյն հասու- ցաք մինչև ցայսօր։ Իսկ ի թվին մերոյ ՌՄԿ. էր, եկն ի վե- րայ մեր ժանտամահն. առաջ Ըռուսի մէջն անկաւ, շատ կո- տորեց, յետոյ թուրք ազգի մէջն անկաւ, յետոյ Քիլիսա-Քեան- դըն 1) և Նորաշէնն 2) անկաւ, յետոյ սար կեղօրայք և Բանանց կիւղս անողորմ կոտորեց. շատ մարդ առանց կին մնաց, և շատ կին առանց այր, շատն առանց որդի և շատն առանց դուստր։ բազումք առանց քահանայի թաղեցին, բազում տունք աւեր մնացին։ Այս ամենայն եկն ի վերայ մեր վասն մեղաց մերոց։ Սոյն ժամանակ Դաւիթ վարդապետն սաղն (կենդանի մնացածները) վեր առաւ գնաց Քիճիք-Բանանց 3) որ է Դամ-

–––––––––––––––––––––

                1) Մինչև ցայսօր Քիլիսա-Քեանդ է կոչուում Գանձակի Հայոց . Յով- հաննէս եկեղեցու թաղն:

                2) Նոյն քաղաքի Հայոց հիւսիսային թաղն:

                3) Փոքր-Բանանց այժմ աւերակ գիւղն կայ՝ Բանանց գիւղից վերև Ա- րութիւնի վտակի և Քարհատի առուի խառնուրդի հարաւային լանջի վերայ:

 

/Էջ 284/

 

պըլաձոր, որ կնաց կումերն, որն կնաց պաղերն, փոքր ինչ հանդարտեաց ցաւն. վա՜յ մեզ, իմացանք, թէ պրծանք ցաւէն. աստուածասաստ բարկութիւնն հասեալ, գազան մի աւերեալ և բազում վնաս արար և քանի մի անձինք չարաչար մեռան… սոյն ժամանակիս նորոգել տուինք սուրբ աւետարանս յիշա- տակ մեզ և ծնողաց մերոց, մեր պապ Մէլիք-Մատթէոսին.։.. գրեալ ՛ի մատեանս ՌՄԿԳ. ՛ի տիրապահ գիւղս Բանանց ընդ հովանեաւ Սուրբ Աստուածածնի եկեղեցոյն։ ՌՄԾԲ. ին Ռու- սըն եկաւ Կանջու վերայ, մէկ ամիս նստաւ, մէկ սհաթումն առաւ. սհաթուկէս ԳՌ. (3000) մարդ կոտորեց»։

            ԺԱ. Աւետարան թղթեայ, փոքրադիր, անյիշատակարան, անյայտ գրողի անունն և ամենաստոր չորս աւետարանչաց պատկերներն և ամենայն ինչ։

            ԺԲ. Աւետարան թղթեայ, փոքրադիր, ամենայն մասամբ ստոր։ Յիշատակարանից. «Գրեցաւ սուրբ աւետարանս ի դառն ժամանակիս ՛ի լաւ ընտիր օրինակէ ՛ի յերկիր Վերին Զակամ ՛ի Ղարամուրատի Հարանց անապատիս ձեռամբ մեղօք զառա- ծեալ Աւետիս աբեղայի, որ իմ յերկրէն Տաւուշու ՛ի գեղջէն Քամալու. հ. ի թուականիս Հայոց ՌՃԻԸ։»։

            ԺԳ. Աւետարան փոքրադիր, գրուած գեղեցիկ թղթի վե- րայ, որ ունի չորս աւետարանչաց պատկերներ։ Յիշատա- կարանից. Աւրհնեալ է Աստուած, թվին ՌՃԺԹ. յուլիսի Ե. աւարտ եղաւ»։ «Արդ ես Կարմիր Ծատուրենց Ջուղայեցի մե- ղապարտ Աւետիքս եկի ի քաղաքն Տփխիս … զուրբ աւետա- րանս ետու յիշատակ ի դուռն Բեդղահեմու Սուրբ Աստուա- ծածնին թվին ՌՃԻԶ.»։ Ապա գրուած է այլ գրչից. «Գրեցաւ թուականիս ՌՄԽԹ. յունվարի Ե. որ ես Սարգիսս Կանջայու ի գիւղն որ կոչի Գետաշէն, ի ժամանակին Ջաւատ խանն էր»։ Աւետարանիս սկզբում յայտնուած է, որ նոյն Գետաշէնցին յիշատակ տուած է աւետարանս Բանանց եկեղեցուն։

            Գիւղումս կայ տղայոց միդասեան ուսումնարան, ուր ուսանում են 55 աշակերտ, թոշակատու 48, ձրիավարժ 7, միամեայ ռոճիկ ուսուցչի 350 րուբլի։

 

/Էջ 285/

 

ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ԱՆԱՊԱՏ.

 

            Շինուած է Բանանց գիւղին հարաւային հանդէպ, Արու- թիւն վտակի աջ կողմում և կոլորած առուակի աջ ափի բարձ- րութեան վերայ։ Անապատս, որի տեղն գեղեցիկ հարթակ է, կառուցեալ է մի կամարի վերայ անտաշ քարով, որ ունի մի- այն մի փոքր խորան հիւսիսային կողմում և մի աւագ, չորս նեղ լուսամուտ, երկու դուռն––հարաւից և արևմուտքից, 15 մետր 55 սանթիմ երկարութիւն 9 մետր 25 սանթիմ լայնութիւն բացի գաւթից։ Հարկ է յայտնել, որ ճաքած է գագաթնագծի ուղղութեամբ երկար։

            Արեւմտեան դրան վերայ. «Շինեց սուրբ եկեղցիս Միլ- խաւճայ Ազիզն թվ. ՌՀԹ.»։ «Սուրբ խաչս Ովանէսին»։ Նոյն դրան հիւսիսային սեմի վերայ. «Սուրբ խաչս Փարին, Շահումին»։ «Սուրբ խաչս բարեխաւս Հռումսիմին ՌՀԸ.»։

            Ունի և մի փոքր գաւիթ և զանգատուն հարաւային դրան վերայ, որի մօտ մի տապանաքարի վերայ. «Այս է տա- պան Տէրունց Յարութիւնի որդի Գաբրիէլ եպիսկոպոսին, 60 ամ վանահայր էր սա անապատիս, 96 ամեայ էր որ փոխեցաւ առ Քրիստոս 182/1331 ՌՄՁ.»։ Զանգատան գետնայարկի հիւ- սիսային ոտքի հարաւահայեաց ճակատին. «Ես Պաղտասարի որդի Մահտեսի Ներսէսս և Օսէփս տվինք սուրբ անապատիս ա. թուման վախմ. սոքա տվին մեզ տարեն դ. ժամ. եթէ ոք խափանի, պարտական լինի առաջի ատենին Քրիստոսի. թվ. ՌՃԽԴ.»։ Զանգակին վերայ. «Յիշատակ է Ապովի որդի Խոճայ Ղազարին ի դուռն Բանանցայ սուրբ Անապատին թվ. ՌՃԺԶ.»։ Անապատիս գլխին, արևելեան կողմի գագաթնագծի վերայ դրուած է մի քառակուսի քար, որի չորս երեսն քանդա- կուած է չորս խաչ և մէն մի խաչի տակ մի մի անուն, որք երևի թէ չորս անձինք կամ չորս եղբարք եղած են նուիրա- բերներն. ահա «Սուրբ խաչս բարեխօս տէր Եղիշէին, Անտու- նին, Գրիգորին և Եղիսէին»։ Իսկ արևմտեան գագաթնագծի վերայ եղածին գրուած է միայն «Տէր Եղիա»։

            Անապատիս արևելեան կողմում, շրջապարսպի ներսում