Կայքէջ,
Ծանոթություն,
Նախաբան, էջ 1-15, 16-30, 31-45, 46-60, 61-75, 76-90, 91-105, 106-120,
121-135, 136-150, 151-165, 166-180, 181-195, 196-210, 211-225, 226-240, 241-255, 256-270, 271-285,
286-300, 301-315, 316-330, 331-345, 346-360, 361-375, 376-390, 391-405, 406-420, 421-435, 436-450, 451-461
տեղի,
հանգստարան և
փոքր եկեղեցի:
Խորանի հարաւային
կողմի կամարի
վերայ մի
խաչքարի
ստորոտում.
«Թվն. ՈՀԹ. է …. 1)
Աստուած
ողորմի
Սարգսին»:
Եկեղեցուս
հարաւա- յին
կողմում
հանգստարանի
մէջ. «Ամփերին
Մելիցքու
Բուրխտ թվին
Ռ.»: Բոլոր հին
եկեղեցիներս խոզանոց
արած են Գե-
տաշէնի
խոզարածներն:
Պատիւ է
բերում
Գետաշէնցւոց…:
ԺԳ.
ՆՈՐ-ՂԱՐԱ-ԲՈՒԼԱՂ
ՇԷՆ. հիմնուած
է շէնս Հին- Ղարա-Բուլաղից
փոքր ինչ
ներքև նոյն
օժանդակի աջ
կող- մում.
բնակիչք
տեղափոխուած
են Խաչակապ,
Բանանց և Փիր
գիւղերից. որք
նախ գնած են
Պաւլի-խան հայ
բէկիցն
շինատեղի և
անդի հողերը,
շինած
բնակարաններ
և ապա բնակած
այստեղ: Տակաւին
չունին
եկեղեցի: Ծուխ
25, ար. 60, իգ. 55:
Նորաշէն
կամ Ենիջայ
աւերակ
գիւղատեղի,
եկեղեցի և
հանգստարան,
որ գտնուում է
շինիցս ներքև:
ԲԵՐԴ
ՄԷԼԻՔ-ԲԷԿԼԱՐԵԱՆՆԵՐԻ.
Չորս
կողմերից
առանձնացած,
վիմահերձ
սեպաձև բարձ-
րացած և դէպի
արևելք
երկարած մի
բարձրագոյն
սար է, որ
գտնուում է
Կիւլստան
գիւղից վերև:
Ինջա գետակն
նախ հոսում է
բերդիս
արևմտեան
կողմով, ապա
հիւսիսային
ստո- րոտով և
ապա դառնում դէպի
արևելք,
վասնորոյ
գրեթէ
թերակղզի
ձևացած է
բերդասարս,
որի գլուխն
բարձրանա- լու
համար կայ մի
դժուարատար և
ոլոր մոլոր
կածան, որ
խիստ զառիվեր
է: Բերդս ունի
կրկնապարիսպ,
արտաքինն՝
սարի կիսով՝
արևելքից
արևմուտք. իսկ
երկրորդն՝
սարի գա- գաթի
եզերքներով,
որ աւելի
բրգաշատ է և
անմատչելի,
կարող ենք
ասել, և
անառիկ: Բերդիս
երկարութիւնն
է 230 մետր,
լայնութիւնն
20 մ., պարսպի
հաստութիւնն
80 սան-
թիմետրից
մինչև 1½
մետր: Բերդիս
հիւսիսային
կողմում կայ
աւերակ
եկեղեցի և շատ
աւերակ
տնատեղեր:
Բայց տա- կաւին
կանգուն են
մնում
Մէլիք-Յովսէփի
ապարանն, որ
հիմնուած է
բերդի
հարաւային
կողմում մուտքի
աջ ու ձախ
–––––––––––––––––––––
1)
Անընթեռնելի
են կէտադրեալ
բառերն։
անկիւններում։
Բերդս ունի
երկու դուռն,
որից մեծն հա-
րաւային
կողմից, իսկ
փոքրն
հիւսիսային
կողմից որ
անգոր- ծածելի
է: Ապարանն
բաղկացած է
երկու մասից,
արևելեան և
արևմտեան, խոնարհուած
են երկոցունց
ծածքերն ևս,
բայց տակաւին
մնում են
պաշտելի
հնութիւններն:
Բայց
որովհետև
խմելու ջուր
չկայ
բերդումս, վասն
ո- րոյ բերդի
վերին կողմին
մօտ արևմտեան
հիւսիսային
կողմից մինչև
գետակն
շինուած է մի
նշանաւոր,
թաղակապ, քա-
րուկիր և
ստորերկրեայ
ական իբրև ջրի
ճանապարհ,
որով ջուր
փոխադրած են
բերդիս
ջրամբարներն,
որք գտնուում
են ամրոցի վերի
կողմին մօտ,
հիւսիսային
պարսպի մէջ:
Այժմ գետակն
քանդելով
խորացրած է
իւր յատակը և
բարձր մնացած
է ականի
բերանն:
Ղալաչա
Բերդիս
հարաւային
հանդէպ
հարթակի
վերայ կայ մի
դղեակ, որը
տեղական
անուամբ
կոչուում է
Ղալաչա: Դղեակս
ամուր է և
քառակուսի.
չորս
անկիւններում
ունի չորս
հաս- տատուն
աշտարակ. իսկ
հիւսիսային
կողմից մի
դուռն և ա- մեն
կողմերից
հրացան արձակելու
ծակեր, 7½
մետր երկա-
րութիւն, 7
մետր
լայնութիւն, 4½
մ.
բարձրութիւն
և 1 մ. 28 ս. պարսպի
հաստութիւն:
Այս ևս
պատկանում է
Մէլիք-Բէկլարեաններին.
Դղեկիս
շուրջն
ընդարձակ,
բայց աւերակ
գիւղատեղի է,
որն կարծես
թէ, քաղաք
եղած լինի,
տակաւին պարզ
երե- ւում են
քարուկիր և
խիտ առ խիտ շինուած
շատ տնաբա-
կեր, փոքր ինչ
հեռուն
ընդարձակ
հանգստարան,
բայց ան-
արձանագիր:
Դղեկիս
հարթակի
ստորոտում
շինուած են
եղել
նշանաւոր
բաղանիսներ. որք
կիսաւեր
դրութեան մէջ
են:
ՉԱՓԱՐԻ
ՂԱԼԱ.
Մռաւ
սարից դէպի
արևելք
կախուած մի
դալարագեղ
լանջի վերայ
կայ հողաբերդ,
որի արևելեան
կողմից
հոսում է Ինջա
գետակի աջ
օժանդակն, որ
և միանում է
Ամենա- փրկիչ
վանքից ներքև՝
Ինջային:
Բերդիս, որի
շրջապատն պա-
տած է
թանձրախիտ
անտառներով,
ասում են,
բազմիցս ա-
պաւինած է 'ի
հնումն
Կիւլստանի
հայ ժողովուրդն,
մանա- ւանդ պատերազմների
ժամանակ և
ազատ մնացած
թշնամուց:
ԺԶ.
ԳԱՐԴՄԱՆ
ԳԱՒԱՌ, որ
ընկած է
Կուրակ և Շամ-
քոր
Գետակների,
դաշտաբերանի
և Մռաւեան
լեռնաշղթայի
գագաթնագծի
մէջ: Ամենամեծ
մասամբ անհարթ
է գաւա- ռիս
մակերևոյթն:
Սարսափելի
խոր ձորեր,
մութ մութ
կիրճեր,
օձապտոյտ
խոխոմներ,
բարձրագագաթ
սարեր և
բլուր- ներ և
թանձրախիտ
անտառներ
գրաւած են
գաւառիս մա-
կերևոյթը: Իսկ
վերնամասն
խիստ
զուարճալի է
լեռնահար- թեր,
ծաղկալի
հովիտներ,
մարգալի
արօտներ,
դալարագեղ
լեռնալանջեր
են գաւառիս
Մռաւ և Արութիւն
սարի կող-
մերն:
Ա.
ԳԵՏԱՇԷՆ ԱՒԱՆ.
Հիմնուած է
Կուրակ 1)
գետակի ձախ
ափի վերայ,
խոր է
գիւղատեղի
ձորն և նեղ
հորիզոնն.
բնակիչք
ամենամեծ
մասամբ տեղափոխուած
են Ըռստակ և
Ջրաբերդ
գաւառից. բնիկ
է միայն
ամենափոքր
մասն, հողն
արքունի, մեծ մասամբ
անջրեի և
միջակ
արդիւնաբեր,
տե-ղական բերքերն
ցորեն, գարի,
կորեկ,
կտաւհատ,
գետնա- խնձոր,
տանձ, խնձոր,
դամոն, դեղձ,
խաղող,
ընկուզ, կե-
ռաս, թութ, օդն,
կլիման և ջուրն
գովելի, երկար
կեանք 100.
եկեղեցին
Սուրբ Աստուածածին,
հոյակապ
կառուցեալ
վեց սիւների վերայ
համակ
սրբատաշ
տորոնագոյն
քարով, երկու
փոքր
խորանների
վերայ կայ այլ
ևս երկու
խորան.
երկարութիւն
23 մետր 40 սանթիմ,
լայնութիւն 14
մետր 30 սանթիմ:
Եկեղեցիս, որի
միջից բղխում
է բարեհամ
ջուր, չունի
արձանագրութիւն,
բայց երևում է
որ նորոգուած
է. քահանայ 2: Աւանումս
ծաղկած է
հիւսնութեան,
դարբնու- թեան,
ոսկերչութեան,
դերձակութեան,
թամբագործութեան,
–––––––––––––––––––––
1)
Գետակս է
սահմանագլուխ
Արցախի և
Թիփլիսի հոգևոր
կառավա-
րութեանց
թեմերին կամ
Ղարաբաղի և
Գանձակի:
Գետաշէնցիքս
տեղափո- խուած
են Ըռստակի
գաւառի
Խոտորաշէն
գիւղիցն, որ
այժմ աւերակ
է: Գետակս իւր
սկիզբը առած է
Մռաւի միջնագագաթի––Բազրկեանի––հիւսի-
սային
լանջերից։
սայլագործութեան,
քարտաշութեան,
ոստայնագործութեան
և
ատաղձագործութեան,
և այլն արուեստներն:
Ծուխ
434, արական 920,
իգական 782.
արական ծը-
նունդ 51,
իգական
ծնունդ 32, պսակ 31.
ար. ննջեցեալ 18,
իգ. 11:
ԱՒԱԳ
ՍՈՒՐԲ ՆՇԱՆ.
Աւանիս
վարի ծայրին
մօտ շինուած է
մի քարուկիր
մա- տուռ, որ
ունի միջակ
մեծութիւն,
ցած դուռն, 7
մետր 90 սանթիմ
երկարութիւն,
5 մետր 45 սանթիմ լայնութիւն՝
Նահատակ
անուն:
Դասամիջի ուղղութեամբ
խորանի տակ
կայ մի փոս,
որի մուտքն բացուած
է բեմի
ժողովրդահա-
յեաց երեսից,
որի մասին
ասում են նահատակի
գերեզման.
բայց անծանօթ
է անունն:
Ներքուստ
հիւսիսային
որմում մի քարեայ
խաչի վերայ.
«Սուրբ
խաչս
բարեխաւս
Թանգրղուլին»:
Իսկ
մատրանս
դռնագլուխ
քարի վերայ.
«Թվ.
ՌՃԻԶ. կամաւ
ամենակալին
Աստուծոյ
շինեցաւ
սուրբ
Նահատակս
ձեռամբ
Սի.է.նի (գուցէ
Սիմէօնի) և
որդուն Քա-
մալ բէկին,
օգնականութեան
(թեամբ)
գիւղիս,
թագաւորու-
թեան Պարսից
Շահ Սուլէման….»:
Մատրանս մէջ,
որ և
ուխտատեղի է,
կան հետևեալ
գրչագրերն և
մասունքներն.
Ա.
Աւետարան
մագաղաթեայ,
միջակ
մեծութեամբ, ար-
ծաթապատ,
ոսկեզօծեալ
կողակալներով,
որի մէջ կայ
չորս
աւետարանչաց
և Յիսուսի
Քրիստոսի բոլոր
հրաշագործու-
թեանց և
բժշկութեանց
պատկերներն:
Ընտիր է
մագաղաթն,
գեղեցիկ
թռչնագրերն,
սքանչելի
ծաղիկներն,
հիանալի նախ-
շերն,
ուշագրաւ
նկարներն,
թանկագին
ներկերն,
ազնիւ ոս-
կեզօծն և
զմայլելի
գեղարուեստի
նրբագործութիւնն:
Մար- կոսի և
Ղուկասի վերջում
գրուած է.
«Յիշատակ
է աւետարանս
Մահտեսի
Ջանղուլուն 1)
և ծնո- ղացն
Վէլիջանին,
Համանին և
կողակցուն իւրոյ
Փարուն և
–––––––––––––––––––––
1) Յետոյ
աւելացրած է
ուրիշ գրող.
«որ եղև քահանայ
և եղին զա-
նուն նորա տէր
Գրիգոր»։
եղբարց
Պապին և
Ետկարին և
հանգուցեալ
եղբարցն Միրա-
քին,
Շահիջանին և
ամենայն
ազգականաց ամէն:
Ծրեցաւ սա-
կաւ
յիշատակարանս
ձեռամբ Ալեքսան
գրչի թվին
ՌՃԺ, և եօթի և
ըստ իմում
չափու, ասէք
ողորմի»:
Յիշատակարանից.
«Գրեցաւ սուրբ
աւետարանս
ձեռամբ
նուաստ և յետին
գրչի Նկղս
(Նիկողայոսի)
մեղապարտի,
ունայ- նագործ
մելանաւորի ի
թուաբերութեանս
Ասքանազեան և
Աբեթական
տումարի ՌՃԺԶ.
և ըստ նորում
շրջանի՝ ՂԴ. և
գալստենէն
Կենարարին
ՌՈՀԲ. 1) ի
յստոյգ և
ընտիր աւրինա-
կէ ևս առաւել
համաբայիցն,
զի գաղափար
սորին էր ի
դրանէ Սուրբ
Սարգիս
եկեղեցւոյ ի
աշխարս
Հոնաց..
աստուածապահ քաղաքն
ի Կաֆայ առ
ոտս Սրբոյն
Սարգսի
զաւրավարին ի
հայրապետութեան
Հայոց տեառն
Յակովբայ և առաջնորդու-
թեան ամենայն
հիւսիսական
կողմանց տէր
Մարտիրոս քաջ
րաբունապետի
և ի տեղապահութեան
Յակովբ
վարդապետի… ի
թագաւորութեան
Պարսից Շահ
Սափին, և
Նախիջևանայ
խանին Ալուղուլի…..
Արդ այժմ
աստուածապատում
և քրիս- տոսաւանդ
տառիս
ցանկացող
եղեալ
աստուածարեալ
և պա- տուական
այրս մահտեսի
Ճանղուին ետ
գրել զսուրբ աւետա-
րանս յիշատակ
հոգւոյ
իւրոյ….
զՄէլիք Նարնպէկն…
դար- ձեալ
յիշեսջիք
զՄահտեսի տէր
Վարդանն, որ
զաւետարանիս
զմագաղաթն
շնորհեաց… Դարձեալ
յիշեսջիք
զՂրիմեցի
զլուս- պարոնն
և զորդեակն
իւր զԴաւիթն,
որ մեզ տեղ
շնորհեցին, որ
աւարտեցաք
զսուրբ գիրքս,
զի դառն
մահտարաժամ
եղև ի քաղաքն
Կափայ և մեր
տեսեալ
զդառնութիւն
և զաղէտ
մարցն,
կամաւորութեամբն
Աստուծոյ և
հրամանաւ
Նորին
բնակեցաք ի
Ղրիմ ժամանակ ինչ
և աւարտն
հասուցաք ըստ
մեր տկար
բնութեան և
ծաղկազարդեցաք
ոսկով և
բազում
գունզգուն որակօք….
Յիշատակ է սա
ի յեկեղեցին
Ամենափրկչին
ի յերկիրն
Նախիջևան ի
գաւառն
Երնջակ ի դէմս
Սուրբ Կարա-
պետին ի
գեաւղն
Շահկերտ, որ
այժմ կոչեն
Ղազանչիլար ի
–––––––––––––––––––––
1) Կա'մ
ՌՃԺԶ.-ն սխալ է
և կամ ՌՈՀԲ.-ն
վասն զի
Կենարարին
ՌՈՀԲ. թիւն
հաւասար է
Հայոց ՌՃԻԱ.-ի.իսկ
ՌՃԺԶ.-ն
հաւասար է
Քրկչ. ՌՈԿԷ.
թուին։
յառաջնորդութեան
յայսմ
նահանգիս
յԵսայեայ և
Առաքել քաջ
րաբունապետաց…»:
Մեղաց
գրութիւնից
ազատարար
Յիսուսի
Քրիստոսի
սոյն
աւետարանն գերի
է ընկնում
այլազգեաց
ձեռքն, որը
գնում է Ջրաբերդի
Մէլիք-Ադամ Ա.
«որ գնեաց զսա
ի հալալ ընչիւք
իւրովք 'ի
ձեռաց
այլազգեաց…
նաև մաքուր արծաթօք
պա- տեալ
զարդարեաց և
ընդելուզեաց
ոսկով
պատուականօք
և յետ (եդ) զսա
յիշատակ 'ի
սուրբ աթոռն
Եղիշէի
առաքելոյն
(Ջրվըշ- տիկ) և սուրբ
լուսաւորչին
Աղուանից
ձեռամբ գերիմաստ
և
յոգնահանճար
Աւագ քաջաջան
վարդապետին 1)…
Յիշեցէք ի
մաքրափայլ
աղօթս ձեր
զՄէլիք Հաթամն
և հայր իւր
Մէլիք
Իսրայէլն և
զպապն իւր Մէլիք
Եսային և սորա
որդոցն Ովսէ-
փին, Մէժլումին,
Իսրայէլին ևս
առաւել
որդւոց սոցին
Սէյրա- րին,
Ալլահղուլին,
Ալլահվերտին
և մօրն Հերիքնազին
և որդոցն
ծաղկելոց
նորափթթիցն
Իսրայէլին և
Մէժլումին և
ամենայն
արեանառու
ննջեցելոց…
գրեցաւ թվին
ՌՄ. երկուսին,
որ ըստ փրկչականին
1753»:
Բ.
Աւետարան
մեծադիր,
հաստ, գրուած
թղթի վերայ,
որի սկզբում
կայ
ոտնալուայի,
Յուդայի
մատնութեան,
Ղա- զարոսի
յարութեան,
Ծաղկազարդի,
Քրիստոսի
խաչելութեան,
պատանքուելուն,
քառասնօրեայ
գալստեան,
մկրտութեան,
աւետման,
ծննդեան և
չորս
աւետարանչաց
պատկերներն,
բայց
բոլորովին
անճաշակ և
զուրկ գեղարուեստի
շնորհքից և
ընտիր
ներկերից:
Գողացած են և
սորա
յիշատակարանը,
վասն որոյ
մնում է անյայտ
գրողի անունն,
տեղն և թուա-
կանն: Միայն
գրուած է
Մատթէոսի
վորջում.
«Յանուն Աս-
տուծոյ ես
Յովհաննէս
երէց Պետանց
աբեղայս ու
Բրտանց Սարգիս
մեր սրտի
հաւժարութեամբ
աւետարանս
ծախեցաք
Վարդանայ և
առաք ի նրանէ
ա. կով, բ. կապիճ
հաց, աւ-
տարանին…
Ծարեցի
Չարմանին
որդին
Խատապայ վկայ…
Նաճպատինայ
որդին
Վահրավայ
վկայութեամբ,
իմ Յոյսիկ
Իրի- ցոյ
վկայութեամբ,
որ զգիրս
գրեցի թվ. ՊԵ.
քաղոց Գ.
գրեցաւ»:
–––––––––––––––––––––
1) Սա
ինքն է Դայի
մահրասան։
Իսկ
միւս թերթի
առաջին
երեսում գրող
Կարապետ
աբեղան յայտնում
է թէ կազմել
տուած է
աւետարանս
թուին «ՊԻԱ.»:
«Զաւետարանս
թագւորնայ բերուց
(բերաւ) գինն
առաւ, ու
տարաւ»:
Գ.
Աւետարան
մեծադիր,
մագաղաթեայ
ամբողջապէս
գրուած
գլխագրերով,
որ ունի միայն
ծաղկազարդի և
չորս
աւետարանչաց
պատկերներ,
Քրիստոսի
պատկերը որ
ձախ ձեռնով
բռնած է
աւետարանը և
աջ ձեռնով
օրհնում է մի
վեղարաւոր և
մի գլխաբաց
մարդ:
Վեղարաւորի
գլխից վերև
գրուած է.
«Քրիստոս որդի
Աստուծոյ,
ընկալ
զբանաւոր զա-
ւետարանս մեղապարտիս
Սահակայ իբրև
զՏէր և
ողորմեա'»: Իսկ
գլխաբաց
մարդից վերև,
«Առաքել ծառայ
Աստուծոյ»:
Աւետարանիս
սկզբի
նախշերի
գլուխներին և
տակերին գրու-
ած են սպիտակ
ներկով. «Տէր
Աստուած,
ողորմեա Առաքելին…
Տէր Աստուած
գթայ ի հոգի
Ռեմանոսի
ծառային քո.
ամէն. Աստուած
իմ Յիսուս
ողորմեա
մեղուցեալ
ոգոյս, ամէն 1)»:
Հարկ է
յայտնել թէ
միջակ
գեղեցկութիւն
ունին պատկեր-
ներն,
նկարներն,
ծաղիկներն և
ոսկեզօծն:
Համարեա թէ
երեք
յիշատակարան
ունի աւետարանս,
առաջին
յիշատակա-
րանի վերջում
գրուած է. «Տէր
Աստուած
ամենակալ,
նորո- գեա' 'ի
կեանս անծերանալիս
զՍահակ
ստացող սուրբ
աւետա- րանիս лисн
ամէն»:
Նոյն իսկ
աւետարանս
գրողի գրչով
գրուած է և
յիշատակարանս
և յունարէն
տառերս:
Երկրորդ Յիշատակարանովս
յայտնում է
գրողն թէ
աւետարանս
ստա- ցած է Սահակ
կրօնաւորն, որ
եղած էր Անեցի
և աշակերտ
Հաղբատալ.
յիշում է նաև,
թէ Սարգիս
կրօնաւորն
միաբան Հաղբատի,
«իբրև
զիմաստուն
վաճառական
խնդրող եղեալ
պա- տուական
մարգարտին և
«գտեալ զսա
(զաւետարանս)
ի գաւա- ռի անդ
Անւոյ, մեծածախ,
ոսկեգիր և
ոսկեճաճանչ
ծաղկաւք
զարդարեալ,
ստացաւ զսա 'ի
հալալ ընչից
իւրոց… և ընծա-
յեաց զսա մեծ
կողմանց
եպիսկոպոսարանիս,
որ է իւր տեղի
սննդեան և 'ի
տարւոջն Բ.
աւր ժամ….
ընծայեցաւ
կենաց
–––––––––––––––––––––
1)
Գրուած է
Մատթէոսի
վերջում նոյն
իսկ աւետարանս
գրողի գրչով.
«Տէր Աստուած
ողորմեա'
Սարգսի
կուսակրաւն
քահանայի….»։
աւետարանս
Սուրբ
Գրիգորիս 'ի
թուականութեանս
ՈՀԲ. (1223) 'ի
յիշխանութիւնս
հզաւրին
Հասանայ որդւոյ
Վախթանգայ և ի
հայրապետութեանս
(Աղուանից)
տեառն
Յովհաննիսի:
Եւ արդ գրեցաւ
սա և ծաղկեալ
կազմեցաւ
յամի, յորում
էր թիւ
համարոյ
թուականութեանս
Հայոց հարիւրոց
վեցից և
նոյնքա- նեաց
տասանց, իսկ
նորոյս շրջանի
միոյ
հարիւրոյ
քսան և ու-
թեակ 1) թուոյ
ի սուրբ ուխտս
Հաղբատայ
գծագրեցաւ ձե-
ռամբ Յակոբայ,
յառաջնորդութեան
տեառն
Յովհաննիսի
սրբա- սիրի, ի
թագաւորութեանն
Հայոց
արևմտայինն
կողման Լևոնի
քրիստոսասէր
և յաղթող
թագաւորի և
մերոյ կողմանցս
և Վրաց
Գէորգեայ
թագաւորի և 'ի
սպարապետութեան
Զաքարիա Շա-
հանշահի….
զբովանդակ գոյք
ծնողաց մերոց
և եղբարց ծա-
խեցաք և շինեցաք
զաստուածաբնակ
սուրբ
եկեղեցիքս և
անդ եդաք
զսուրբ
աւետարանս
Աստուծոյ, որ
շինեցաւ 'ի
մէնջ ի
Վանս
Արջուառճի՞….»:
Յետոյ
կազմուած է
աւետարանս
նախ Հոռոմոսի
վան- քում
(Օձուն գիւղի
կողմերում)
«հրամանաւ
հաւրն Մխիթա-
րայ»: Սորանից
ներքև գրուած
է. «Ի թվ. ՉՀԴ.
կամաւ ամե- նակալին
Աստուծոյ ես
տէր Վանական
գտի հնացեալ և
աւե- րեալ
զսուրբ աւետարանս
և ետու
վերստին
նորոգել…»: Շա-
րայարած է երրորդ
անգամ
կազմողն. «ՊԼԲ.
էր, մեհեկի
ամ-սի ԻԶ. էր, որ
կազմեցաւ, որ
է սուրբ
աւետարանս
Մեծ Կող- մանց
Խաչենոյ
Եպիսկոպոսարանէն
Մայրաքաղաքէնս
2), իշխա-
նութեան
պարոն
Ջալալին,
եպիսկոպոսութեան
տէր Գրիգորին
Գեռաքարեցին
(ւոյն) …»: Կցած է չորրոդ
անգամ կազմել
տուողն
գրելով Մարկոսի
վերջում ՛ի
միջի այլոց.
«Ուլախա- թուն…
զի յոյժ հնացեալ
էր սուրբ
աւետարանս, ետ
նո- րոգել զսա
ի ժամանակիս,
որ է Մատխան (՞)
եկն Թաւրէզ
թվ. ՋԽԶ…»:
Դ.
Աւետարան
միջակ դիրքով,
գրուած թղթի
վերայ,
–––––––––––––––––––––
1)
Կոչուում է
այս փոքր
թուական
Հայոց որ
շինուած է
Փառիսոսցի
Սարկաւագ Յով.
վարդապետն
փրկչական 1116։
2)
Հաւանական է
որ այդ
ժամանակներում
եպիսկոպոսանիստ
աթոռն եղած
լինի մեզ ծանօթ
Մայրաքաղաքին
մէջ։
որ ունի
միայն չորս
աւետարանչաց
պատկերներ, բայց
ան- ճաշակ են
նոյն
պատկերներն,
ծաղիկներն և
թռչնագրերն,
միայն
գեղեցիկ են
փոքր տառերն: Յիշատակարանից.
«Արդ գրեցաւ աւետարանս
այս 'ի
գիւղս որ
կոչի Դաստիգիւր
(Դաս- տակիւլ)
ձեռամբ
Սարգիս երիցու
ի թուականիս
ՌՃԻԲ.»: Երեք
աւետարանների
(բացի
Յովհաննիսից)
վերջերում
գրուած է.
«Յիշատակ է
Սուրբ
աւետարանս Եարամիշին
և իւր որդի
Ամիր- խոճին,
Թումանին… թվ.
ՌՃԻԶ.»:
Մասունքներ
Ա.
Մասն կենաց
փայտէն
զետեղուած մի
արծաթեայ
փոքր խաչում.
Բ.
Մասն բազկին
Եղիշ
առաքեալի, որ
կայ մի արծա-
թեայ
ոսկեզօծեալ
աջում, որի վերայ
գրուած է. «Այս
է աջ սրբոյն
Եղիշէի առաքելոյն,
աշխատողքս՝
որ այ (է)
Իգնատիոս
եպիսկոպոս, որ
եբեր սուրբ նշխարս
ի Կաֆայու (է)
յիշատակ սորա,
տէր Ոսկան
եպիսկոպոս»:
«Կամաւն
Աստուծոյ
Կարա- պետ
եպիսկոպոս
ետոյ նորոգեցի,
Աստուած
ողորմի
ասացէք»: Աջիս
բազկի տակի
կողմի վերայ.
«Կամաւն Աստուծոյ
Մու- րատս
որդի Նիազի
շինեցի սուրբ
աջս, Աստուած
ողորմի ասա-
ցէք.
առաջնորդութեան
Ոսկան
եպիսկոպոսին,
թվն. ՌԿԸ. էր»:
Գ.
Մասն անյայտ
սրբի,
զետեղուած մի
ականազարդ խաչում:
Աւելորդ
է յայտնել թէ
աւետարաններս
և մասունք-
ներս բերած են
իւրեանց հետ
Ջրաբերդից՝
ժողովրդեան
հետ
տեղափոխուող
քահանայք:
Անապատ
Մի
փոքր եկեղեցի
է շինուած
աւանիս վերի
ծայրում
գետակի ձախ
ափում, քարուկիր
կառուցեալ մի
կամարի վե-
րայ. որ ունի միայն
մի դուռն
արևմտեան
կողմից, երկու
նեղ լուսամուտ,
մի մեծ և մի
փոքր խորան
հիւսիսային կող-
մում. 12 մետր 14
սանթիմ
երկարութիւն 7
մետր 15 սան- թիմ
լայնութիւն:
Դռնագլխի
քարի վերայ.
«Այս է Մէլիք
Թամրազին
(Կիւլ. Մէլիք)
որդի
Սարուխանին
եխպար Եաւրին.
Քապաճին
Ապովի որդի,
որ 1-ի Մէլիք
Օսեփին
Վէլուխոյ Պէ-
հէզ Սարգսին,
Պէհէզ»։
Անհասկանալի
է
արձանագրութեանս
վերջին բառի
իմաստն: Գուցէ
«Որ 1-ի»––Ա. Մէլիք-Յովսէփին:
Ներսում
միջնակամարի
հարաւային
կողմի կիսապատուան-
դանի քարին
վերա. «Ես
Աքոլլեցի
Գրիգորի որդի
Պօղոսին մար
(մայր),
Եփրեմին քոր
(քոյր)
Թագուհին 1)»։
Շինութեան
թուականն է
սորանից վերև
խոյակի վերայ.
«Թվ. ՌՃՂԸ.»։
Անապատիս
արևելեան և
արևմտեան
կողմերում
եղած են
խուցեր, դեռ
մի քանիսն
կանգուն են այժմ:
Հաստա- տում
են թէ
Կուսանոց
եղած է այս, երկար
ժամանակ նըս-
տած են այստեղ
կուսանք, որոց
մէջ եղած է և
մի կոյս
Մէլիք-Բէկլարեանների
տոհմից, որի
պատճառաւ
Մէլիք-Թամ-
րազին որդին նորոգել
տուած է
անապատս:
Անապատիս
արևմտեան
կողմին խիստ
մօտ է Հայոց Ուսումնարանի
շէնքն, որ դեռ
կիսատ է և
ունի 34 մետր 45
սանթիմ երկարութիւն
և (պատշգամով
միասին) 11 մետր
լայնութիւն:
ԵՂՆԱՍԱՐ
ՎԱՆՔ.
Հիմնուած
է գետաշէնիս
հարաւային
հանդէպ եղած
լեռնաբազկի
սարահարթի
վերայ՝
յանուն
Եղիշէի
առաքելոյն:
Վանքս կառուցեալ
է երկու
սիւների
վերայ համակ
սրբա- տաշ քարով,
որի
երկարութիւնն
է 12 մետր 43
սանթիմ, լայնութիւն
10 մետր 33 սանթիմ: Դրան
հարաւային
սեմի վերայ. «Թ.
ՌՃԼԵ. ես Նա..ո..ա
Մովսէս էրից»։
Հիւսիսային
սեմի վերայ.
«Ի
հոպելիանէ
Ազատարարէ Գ.
թուահամարէ մետասան
տարեկ վեր տար
(1311). ես անարժան
տէր Ղազարս
գրեցի»։
Երևում է որ
վանքս
նորոգուած է
երբեմն երբեմն:
Վանքս
ունեցած է
շրջապարիսպ և
թաղակապ,
գեղեցիկ
սենեակներ, յորոց
այժմ եօթն
կանգուն և
եօթն
կիսակործան են:
Նմա-
–––––––––––––––––––––
1)
Իմաստն է. Ես
եմ Աքուլեցի
Գրիգորի որդի
Պօղոսին
մայրն և Եփ- րեմի
քոյր
Թագուհին։
նապէս
կործանուած են
շրջապարսպի
արևելեան և
արև- մտեան
պատերն և
վանքիս
հիւսիսային որմի
արտաքին
երեսն:
Հին
հանգստարան. Գետաշէն
աւանիս
հանգստարանի
հին մասումն
կան շատ հին
գերեզմաններ,
որոց գլխակալ
խաչարձաններն
զարդարուած
են հիանալի
նախշերով և
քան-
դակներով:
Այնքա՜ն
գեղեցիկ են
փորուածքներն,
մինչև ան- գամ
այցելուն
զմայլում է
ժամանակին
քանդակագործութեան
գեղարուեստի
նուրբ ճաշակին
և ընտիր ոճին
վերայ: Խաչար-
ձաններիցս
մէկի վերայ
փորագրուած է.
«Խաչս յիշատակ
հաւրն իմոյ Խունին
և մաւրն իմոյ
Գուլին թվ.
ՃՂԱ.»։ Կից
սրան. «Ես
Ետկար աղէս
կանգնեցուցի.
ես մեղաւորս
Ազարիա»։
Այլ
խաչարձանի
վերայ
քանդակագործուած
է մի ձիա- ւոր
մարդ, որ
վահանը կապած
իւր ձախ բազկի
վերայ գե-
ղարդը
խրած է մի
այլ փախչող
ձիավորի
սնակուշտն, որ
ու- ժասպառ
եղած է:
Առաջնոյն
թիկնապահն,
վեր առած վա-
հան և նետեր,
վազում է իւր
տիրոջ ետևից:
Փորագրուած է
քաջի ստորոտում.
«Թվ. ՋՂԹ. Տտէն
Ազաբի էչ (էջ)
իւր Բ.
թաւրովն
(թորով, թրով),
ողորմի
ասացէք»։
Հանգստարա-
նումս կան և
մելիքազունների
գերեզման, որք
են Մէլիք-
Մնացականեանների
ցեղից:
Մրցունիս
Գիւղատեղի,
հանգստարան և
եկեղեցի, որք
կան աւա- նիս
արևմտեան
կողմում
գետակին ձախ
կողմի բարձր
լանջի վերայ:
Արդէն
գոմանոց
փոխած են գիւղիս
աւերակը Գետա-
շէնցիք, բայց
քարուկիր
եկեղեցին
կանգուն մնում
է փոքր ինչ
վերև աղբիւրի
մօտ, որ
շինուած է մի
կամարի վերայ,
ունի միայն
աւագ խորան,
մի դուռն
արևմտեան
կողմից, եր-
կու նեղ
լուսամուտ,, 12
մետր
երկարութիւն,
6 մետր 95 սանթիմ
լայնութիւն։
Խորանի վէմ
քարն ունի
հիանալի նախ-
շուն
քանդակներ,
բայց չունի
գիր: Դրան մօտ
մի խաչքա- րի
վերայ:
«Յովհանէսի
մորն
Նուրացիանին»։
Նոյն
արևմտեան ար-
տաքին
ճակատում.
«Թիւ ՉԷ. Ես
Եղահ անշահ
կանգնեցի զսուրբ
Սարգիսս ինձ և
եղբաւր իմոյ
Վարդանայ»։ Մի
կարակ- նաձև
տաշուած քարի
վերայ, որ
դռնագլուխ
եղած է, այժմ
ընկած է դրան
հիւսիսային
կողմում արտաքուստ.
«Թվ. ՉԼԴ.
կամաւն
Աստուծոյ և
հրամանաւ
սուրբ հայրապետին
Ըստեփա- նոսի,
եպիսկոպոսութեան
տէր Գրիգորի.
Սոմաճին, ես
Յովա- կիմս… ի
բարեխաւսութիւն
հոգոյ իմոյ»։
Այս տեղ,
դրանս առաջ մի
գեղեցկաքանդակ
խաչարձանի
վերայ
փորագրուած է.
«Վասն Մկրտիչ
եպիսկոպոսի
հոգւոյն
փրկութեան»։
Բ.
ԱԲԼԱՀ ԳԻՒՂ.
հիմնուած է
Գետաշէնի
հիւսիսային
կողմում մի
ձորի մէջ.
բնակչաց մեծ
մասն բնիկ,
փոքր մասն
տեղափոխուած
Հաթերքից և
այլ տեղերից,
հողն արքունի,
մեծ մասամբ
ջրարբի և
արդիւնաւէտ.
տեղական
բերքերն նոյն,
բարեխառն օդն,
կլիման և
քաղցրահամ ջուրն,
երկար կեանք 80.
եկեղեցին Սուրբ
Մինաս,
հոյակապ,
կառուցեալ
վեց սիւների
վերայ.
երկարութիւն
18 մետր 85 սանթիմ,
լայնութիւն 10
մետր 30 սանթիմ: Արձանագրութիւն.
«Թվ. ՌՃՁԱ.
յիշատակ է
Պետրոսին,
Յակոբին,
Մրզին տրոպ
(տրոպ) տէր
Պօղոսին, որ
էինք որդիք
Աւետիսի՝
ազգէն
Հասանայ, որ
էր ժամանակն
Վալի Նամատին (Նատր
Շահին), որ
կոչի Թահ- մազ,
որ
թագաւորեցաւ, ի
երկրին
Բարսից
բազում
գաւառս
աւերեաց»։
Քահանան գալիս
է Սուլուկ
գիւղից: Ծուխ 34,
ար. 91, իգ. 66, ար. ծնունդ
8, իգ. 5, պսակ 3, ար.
ննջ. 3, իգ. 2:
Տաճարումս
կայ Գ.
գրչագիր.
Ա.
Աւետարան
պատկերազարդ,
գրուած թղթի
վերայ, միջակ
դիրքով, միջակ
գեղեցկութիւն
ունին պատկերներն,
նախշերն,
թռչնագրերն և
ծաղիկներն: Յիշատակարանից.
«Եւ արդ ես
մեղապարտ
գծողս
Նիկոլայոս..
գրեցի զաւետա-
րանս ի
քաղաքս, որ
կոչի Վան ընդ
հովանեաւ
Սուրբ Աստուա-
ծածնին և
սուրբ Վարդան
զաւրավարիս ի
թուականութեանս
Հայոց ՋԺԲ. ի
հայրապետութեան
տեառն
Զաքարիայի
Հայոց կաթուղիկոսի
և մերոյ
աթոռակալի
սուրբ ուխտիս
Վարակայ տէր
Յովհանիսի և
'ի թագաւորութեան
Ջհան Շահի
Միրզին»։
Յետոյ
գրուած է. «Ես
Փիլիպպոս
կաթուղիկոս
զայս աւետա
րանս ետու
Սոթեցի Յակոբին,
որ իւրն
յիշատակ դնէ»։
Մար- կոսի
վերջում և
յիշատակարանի
ետև «Ես
Մարտիրոս
եպիս- կոպոս
Էջմիածնայ Պազուխէն
գնեցի
զաւետարանս
ու Գ.
շա-րականոց և
դրի ի դուռն
սուրբ
Էջմիածնայ»։
Դժուրին է
իմանալ թէ ինչ
առթիւ ընկած է
այստեղ
աւետարանս:
Բ.
Աւետարան
մեծադիր,
գրուած հաստ
թղթի վերայ,
առանց
պատկերի,
անյայտ է գրողի
անունն և
տեղն, գրուած
է միայն յիշատակարանի
տեղ. «թկվս.
ԲՃՁԳ. ին». իսկ
Մար- կոսի
վերջում. «Ի
թվականիս
ԲՃՂԱ. ին ես Ամիր
Վահապ և Սուդի
Վասիլ իշխանս
շինեցի եկեղեցիս,
և գաւառանս, ա-
ռուն հանեցի
Կինեվանուց
ձորերէն ու
սարերէն.
բնակիչք
գիւղիս
խոստացան
տարէնը Գ. ժամ
կատարողն
Աստուծոյ
աւրհնի:
Դարձեալ կամուրջն
շինեցի, ու
կապն կապեցի.
ԹՃ. (900) անծեն յերինջ
(չծնուած
երինջ)
մորդեցի,
աչխարաց,
ղոչից, գառնից
սաւա 1). այս
եղաւ դարձեալ
Բուսխանի
(սառ- նատան)
մուլքն իմն
էր, ջուր
չունէր, շապտէնն
ա. աւր ծակ
քարով ջուր
տվի իմ մլքի
խաթրին համար»։
Աւետարանիս
սկզբումն.
«Շահ Ապազն
վար (որ) երեկ,
Ղարապաղս
կալաւ, պարոն
տէր Ոհանն
Գանճոյ քաղաքէն
շատ գերի
ազատեց, շատ
գիրանք ա.
շարականոց
նրետ Սուրբ
Եղի- շեայ
առաքեալին
վանքն. դ. մաշտոց,
ա. աւետարան, ա.
սաղ- մոսարան,
ա. աղթարք, ա. խրատագիրք
տուի տէր
Մելքի- սեթն…:
Տէր Ոհանէսս
Ղալապեկ 2) ես
այս գիրանքս
ազա- տեցինք
անաւրինաց
ձեռքէն, տվինք
մեր հոգիս ա.
աւետա- րան
տվի Ոսկեան, ա.
շարականաց տվի
Աւանէս էրէցն
Շաշվացի. թիւն
ՌԾԶ. էր»։
Գ.
Աւետարան
միջակ դիրքով,
գրուած թղթի
վերայ, առանց
յիշատակարանի,
միայն
Ղուկասի
վերջում
գրուած
է. «Յանուն
Աստուծոյ ես
Մուրադչէս
ծախեցի զիմ
հայրենի աւե-
տարանս քեզ
Խաչատուր
Իրիցիդ.. ի գօառէն
(գաւառէ՛ն)
Եղի-
–––––––––––––––––––––
1) Բացի
ոչխարից-խոյից
և գառներից։
2) Թերևս
մտահան արած
չէ ընթերցողն
Հաթերքեցի Տէր-Հովհաննէս
Ղալաբէկը:
Երևում է որ
աւետարանս
բերուած է
Հաթերքից։
շէի
առաքելոյն 'ի
յաթոռոյն
Ջրվշտկայ 1)… և
սպասաւորին
սուրբ ուխտին
Հախբատայ.. 'ի
թվ. ՊՂԷ. 'ի տրէ
ամսոյ 'ի ԻԵ.
Աստուած
շնորհաւոր
անէ. ամէն»։
Ս.
Յովհաննէս
ուխտատեղի.
Գիւղիս
հջւսիսային
կող- մում
բարձր սարի
գլխին մի փոքր
խաչարձան է,
որի մօտ կան
մեծ մեծ հացի
և կաղնի
ծառեր: Խաչիս
վերայ եղած է
մատուռ, որ
վաղուց արդէն
փլած է:
Գ.
ԲԱԽՇԻ կամ
ՀԱՃԻ ԳԻՒՂ.
Շինուած է
Աբլահի հա- րաւ
արևմտեան կողմում,
մի ձորակի ձախ
լանջի վերայ.
բնակիչք 1870
թուին
տեղափոխուած են
այստեղ
Հաճի-քեանդ
ամարանոցից
մարմնաւոր
կառավարութեան
հրամանաւ,
հողն արքունի,
լեռնային,
անջրդի, մջջակ
արդիւնաւէտ,
պատուա- կան
օդն, կլիման և
ջուրն,
եկեղեցին
Ամենափրկիչ, քարու-
կիր
կառուցեալ երկու
կամարների
վերայ,
երկարութիւն
17 մետր 29 սանթիմ,
լայնութիւն 8
մետր 29 սանթիմ:
Եկե- ղեցուս դրան
մէջ, ներքուստ
արևմտեան
որմի վերայ.
«Սուրբ խաչս
էտգար
(յիշատակ) Էղիսաբէթ
թվ. ՌՀԹ.»։ Յայտնի
է որ եկեղեցիս
հնաշէն է,
գիւղս արդէն
աւերակ եղած է,
նոր բնակչաց
եկած ժամանակ.
խջստ մեծ է
հին
հանգստարանի
ծաւալն: Ծուխ 36,
ար. 127, իգ. 93, ար. ծն. 5,
իգ. 3, պսակ 2, ար.
ննջ. 1, իգ. 1:
Դ.
ՍՈՒԼՈՒԿ ԳԻՒՂ.
Շատ հեռի չէ
Բախշի գիւղից
Սու- լուկ կամ
Ազատ գիւղն,
որ հիմնուած է
Պանդ անուն
սարի
արևելահայեաց
լանջին վերայ.
բնակիչներից
բնիկ 15 գեր-
դաստան, Խոյից
գաղթած 20, Բօզլուխից
եկած 7, իսկ Բախ-
շի գիւղից
տեղափոխուած 8
ծուխ: Հողն
արքունի,
լեռնային
անջրդի և սակաւ
արդիւնաւէտ,
գերազանց օդն,
կլիման և ջուրն
և տեսարանն
երկար կեանք 100
տարի
եկեղեցին Ս. Յովհաննէս
Մտրտիչ 2)
քարուկիր,
կառուցեալ չորս
սիւների
–––––––––––––––––––––
1)
Կարծում ենք
որ
Ողտի-Մատուռ
աւերակ
գիւղացի է
(գտնուում է
Ջրվշտիկ
վանքի մօտ)
աւետարանիս ծախողն։
2)
Տաճարիս
հիւսիսային
կողմում, դրան
վերայ բարեպաշտ
ոմն շինած է
երկյարկ
զանգատուն.
«Սուրբ
Աստուածածին
(սխալմամբ
գրուած է) եկե-
ղեցւոյ զանկագատունս
շինեցի
արդեամբ Մակի
Պետրոսեան
Աւալեանցի ի
յիշատակ
հանգուցեալ
որդոյ իւրոյ Խաչատուրի
1890 յամի մայիսի 10
օրն»։
վերայ,
երկարութիւն
16 մետր 80 սանթիմ
լայնութիւն 10
մետր 40 սանթիմ:Արձանագրութիւն.
«Շնորհօք
Ամենակալին
ես Մէլքէմ
գամաւս շինեցի
եկե- ղեցիս
յիշատակ ինձ և
նախնեացս
պարոն Աղային,
Մէ- լիք
Ետկեարին,
Մէլիք
Աղապէկին, Ղամար-Սուլթանին
և իւր ծնողին
Մէլիք Պաղուն,
Աւար
խաթունին,
կողակցին
Սավո- յինային
և եղբօրն.
Պատօ պէկին,
Աղասի պէկին.
թվ. Ռ…»։
Քահանայ մի:
Ծուխ 50, ար. 192, իգ. 181,
ար. ծն. 7, իգ. 6,
պսակ 2, ար. ննջ. 1,
իգ. 1:
Վանք
(աւանդութեամբ
Երմողեայ
քահանային)
Գտնուում
է Սուլուկից
քառորդ
մղոնաչափ վերև
մի սեռի
բլրակի վերայ,
որ կախուած է
երկու առուակների
մէջ: Մատրանս,
որ շինուած է
հնուց անտաշ
քարերով, խոնար-
հուած է
գլուխն, մնում
են այժմ միայն
չորս պատերն: Դռնագլուխ
քարի վերայ.
«Թիւն
ՉԻԸ. ես
Մխիթար ու
Տիրածէր
շինեցաք զեկեղե-
ցիս ի
հայրապետութեան
տէր
Ըստեփաննոսի
Աղուանից կա-
թուղիկոսի»։ Փոքր
ինչ վերեւ
դռնագլխից. «Ապաղայ
Ելչ խանին ու
Խարայնախին
Աւառս լեղով
շինեցի զեկեղեցիս»։
Մատրսնա մէջ
կայ մի
հանգիստ, որի
շիրմաքարն կոտրուած
է միջից,
կտորները
միմեանց մօտ
բերելով՝
կարդացինք հե-
տևեալը. «Այս է
հանգիստ Սայի
որդի Հասանայ
փեսայիս»։
Դարձեալ
ներսում մի
կոտրած
խաչարձանի
վերայ. «Թվ. ՈԻԳ. է….»։
Այլ
տապանաքարի
վերայ դրսում.
«այս է հանգիստ
Միսայէլայ
Սասնի որդի,
որք կարդէք,
յաղաւթս յիշեցէ'ք
թվ. Չ.»։ Մեծ
հանգստարան
տարածուած է
մատրանս
շուրջն, յորոց
շատերն ունին
նշանաւոր
տապանաքարեր
և գեղեց-
կաքանդակ
խաչարձաններ: Մի մեծ
խաչարձանի վերայ.
«Կամաւն
Աստուծոյ
կանգնեցաւ
սուրբ նշանս ի
բարեխաւսու-
թիւն
Մալսուկին և
ծնողաց իւրոց
և եղբարց
իւրոց
Արթուշին,
Խաւջին,
Շահմէլիք խաթունին
թվ. ՊՂԶ.»։
Մատրանս հիւ-
սիսային
կողմում. «Այս
է հանգիստ
Ջեանայ որդի
Հասանայ 'ի թվ.
ՉԿԴ:»։