Կայքէջ,
Ծանոթություն,
Նախաբան,
էջ 1-15, 16-30,
31-45,
46-60,
61-75, 76-90, 91-105, 106-120, 121-135, 136-150, 151-165, 166-180, 181-195, 196-210, 211-225, 226-240, 241-255, 256-270, 271-285, 286-300, 301-315, 316-330, 331-345, 346-360, 361-375, 376-390, 391-405, 406-420, 421-435, 436-450, 451-461
բիլիբիստրի,
ագռաւի սողան,
նրկարար,
ալակիզ, բէանկի,
պլանուկ։
ՎԱՅՐԻ
ԾԱՂԻԿՆԵՐ։
Վարդ,
ծմակավարդ
(սպիտակ,
դեղին և
կարմիր և մա- նուշակի
չափ
բարձրացող),
զրավարդ
(մասուրի վարդ),
մա- նուշակ,
ձնծաղիկ,
նովրուզ,
խնձաղայ, նարկիզ,
մշահամուկ
(անթառամ
ծաղիկ),
նունուփար,
կակաջ,
հարսնածաղիկ,
շու- շան, միխակ,
ձիւնածաղիկ,
զամբաղ,
լուածաղիկ ևն.
ևն։
ՎԱՅՐԻ
ՍՈՒՐԲ
ԿԵՆԴԱՆԻՔ.
Մեծ և
բարձր
սարերում և
անտառներում
լինում են
քօշ, այծ,
եղջերու, եզն,
կինճ և խոզ,
իսկ ամայի դաշտե-
րում
հօրաներով
այծեամն, բայց
անդերում
նապաստակ։
ՍՈՒՐԲ
ԹՌՉՈՒՆ.
Անտառներում
և անդերում՝
փասեան,
սալամն,
կաքաւ,
հաւփալ,
աղաւնի, տատրակ,
լորամարգի,
չարտ, մո-
շահաւ կամ
մշահաւ, որի (տուլաշ),
արտուտ, սուրբ
Յակովբի
թռչուն, ճնճղուկ,
չլածիտ։
Մեծ
դաշտերում՝
կատակ հաւ
(թուրաջ)։
Կուր
գետի վերայ՝
արոս, սագ, բադ։
ԳԻՇԱԿԵՐ
ԿԱՄ ԱՆՍՈՒՐԲ
ԹՌՉՈՒՆ.
Արծիւ,
անգղ, բազէ
չորս տեսակ, ա.
թաւար-ղուշ, բ.
թառլան-ղուշ,
գ. ղզըլ-ղուշ, դ.
ղիրղի, լելակ,
ցին, ուրուր,
չորթանագող,
բու,
հողմահար,
գայլագռաւ, ակռաւ,
կաչա- ղակ,
ներկարար,
կտցահար
(ծառակուտկուտ)
ճանճագող,
կու, չղջիկ,
ջրային՝
ձկնկուլ, ճայ,
Ղույ։
ԵՐԳԵՑԻԿ
ԹՌՉՈՒՆ.
Կու,
կուկու,
յոպոպ, սոխակ,
լծի,
բաբաճըզտ,
չլածետ,
դեղձանիկ,
զռզռան,
ջրըպըզտպըզտ,
չափարծակի,
շիլոշիլոյ,
մշահաւ և
ուրիշ
հարիւրաւոր
մանր
թռչուններ,
որոց ա-
նունները ո՛չ
ժողովուրդն
գիտէ և ո՛չ
մենք։
ՉՈՒՈՂ
ԹՌՉՈՒՆՆԵՐ.
Կռունկ,
արագիլ,
սասարք,
սարեակ,
ծիծեռնակ։
ՍՈՂՈՒՆ
ԵՒ ԶԵՌՈՒՆ.
Օձ՝
բազմատեսակ,
որք են՝
Շահմար,
ելմար, իժ, քարբ,
թևաւոր 1),
գիւրզա և ջրի
օձեր զանազան
մեծու- թեամբ
և զանազան
գոյներով 2),
լոկ,
քարաթոթոշ,
կանաչ մողէզ,
մողէզ, կրիա,
խեցգետին,
ոզնի, գորտ, կարիճ,
իշա- խառանջ,
մորմ,
(Մուղանի
դաշտում),
քառասնոտեայ,
մրջիւն,
թևաւոր
մրջիւն,
ձիաւոր մրջիւն։
Միջատներ.
շանաճանճ,
բոռ, ճախարակ,
մլակ, փըն- թիռն,
ճպուռն,
մարախ,
սևաճանճ, մեծ
ճանճ, կանաչ ճանճ,
ձիաճանճ,
պիծակ, լուսատիտիկ,
կետ, Աստուծոյ
կով, Աստու-
ծոյ եզն, զատիկ,
ականջմտուկ,
ոթես,
մոշաթսի,
ոսկեպղոջ, սարդ,
թիթեռնիկ,
աղօթարար
(ունի կանաչ
գոյն և երկար
ոտքեր)։
ԸՆՏԱՆԻ
ԿԵՆԴԱՆԻՆԵՐ.
Արցախն
հարուստ է և
ընտանի
կենդանիներով,
որք են.
Սուրբ
անասուններ.
գոմէշ, եզն,
կով, արջառ, ե-
րինջ, ոչխար,
այծ և խոզ։
ԸՆՏԱՆԻ
ԹՌՉՈՒՆՆԵՐ.
Հնդկահաւ,
սագ, բադ, հաւ,
աղաւնի։
–––––––––––––––––––––
1) Խիստ
սակաւ է օձի
այս տեսակն,
որ
ընհանրապէս լինում
է բա- րակ, կարճ,
մուգ
մոխրագոյն և
արագաշարժ։
2) Աւելի
մեծերն և
թունաւորներն
գտնուում են Մուղանի
դաշտում։
ԱՆՍՈՒՐԲ
ԱՆԱՍՈՒՆՆԵՐ.
Ուղտ,
ձի, ջորի և էշ։
ՆԱՀԱՆԳԻՍ
ԲԵՐՔԵՐՆ.
Ցորեն,
գարի, կորեկ,
որիզ,
գարնանի,
գարնագարի, հաճար,
սորեկ,
կտաւհատ, ոսպ,
սիսեռ, ոլոռն,
բակլայ,
լուբիայ, մաշ,
խաշխաշ,
վարունկ,
դդում
բազմատեսակ,
սոխ, սխտոր,
բողկ 1)
ճակնդեղ,
գազար,
գետնախնձոր,
սեխ բազ-
մատեսակ,
ձմերուկ,
սմբուկ (սև
բաթլիջան)
կարմիր տոմաթ,
պղպեղ, տանձ,
խնձոր, դեղձ,
սևկևիլ, թուզ,
նուռն, ընկուզ,
զղեար,
արքայակաղին,
խաղող, գինի,
օղի, բօժօժ,
մետաքս,
բամբակ,
բուրդ։
Արդէն
խօսած ենք
Արցախեան
ամարանոցների
մասին «Աղ. եր. և
Դրացիք» գրքի 56
երեսում, վասն
որոյ աւելորդ
է վերստին
գրել։
ՈՍԿԻ
Ոսկի
ելնում է
(խառն պղնձի
հետ) Գարդման
գաւառի
Քարհատ գիւղի
մօտի հանքից և
Փառիսոս
գաւառի Գետա-
բակ գիւղի
հանքերից։
ԱՐԾԱԹ
Վաղ
ժամանակից առատօրէն
հանած են
Ջրաբերդ գա-
ւառի Մէհմանայ
աւերակ գիւղի
մօտ եղած
արծաթահան-
քից. բայց
այժմ մնում է
անգործադրելի։
ՊՂՆՁԱՀԱՆՔ
Ա.
Գտնուում է
Ծար գաւառի
Ռմբասարի
որևելեան լանջի
վերայ, որ
սեպհականութիւն
է Խոթա վանքին.
հնուց
գործածուած է
հանքս, իսկ
այժմ անգործածելի։
Բ.
Գարդման
գաւառի
Քարհատ գիւղի
մօտ, որ սեպ- հականութիւն
էր Գարդմանայ
իշխաններին,
իսկ այժմ բա-
նեցնում է
գանձակեցի
Ներսէս-բէկ
Տէր-Ներսիսեանցն։
–––––––––––––––––––––
1) Բազմատեսակ––սև,
սպիտակ,
կարմիր,
ամսական։
Գ.
Փառիսոս
գաւառի
Գետաբակ
գիւղի մօտ, որ
կանխաւ
պատկանում է
գաւառիս
իշխաններին,
ապա Զաքարէ և
Իւա- նէ
սպասալար
իշխաններին,
ապա Վահրամ
իշխանին և յե-
տոյ
Կիւրիկեան
թագաւորներին.
այժմ գործ է
ածում մի
գերմանացի։
Դ. Գտնուում
են շատ հանքեր
Քուստի կամ
Քաւս գա- ւառի
Մրղուզ սարի
հիւսիսահայեաց
ստորոտների
ձորերում. 1)
զուտ և պատուական
պղնձահանք
կայ Թովուզ
գետակի աջ
կողմում Արջաքար
կոչուած
օժանդակի աջ
ափի վերայ
ջրախառնուրդի
մօտ։ 2)
Բրտանոց կամ
Բիւլոր-Բիւթի
ձորում, փոքր
ինչ վերև
առաջնից, Բ.
օժանդակի աջ
ափի վերայ
ջրա-
խառնուրդի
մօտ։ 3) և 4) Հանքն,
զուտ պղինձ,
2-ից
(երկրորդից)
փոքր ինչ վերև
նոյն գետակի
ձորում։ 5)
Պղնձա- հանքն 1)
կայ նոյն
գետակաձորի
վերայ՝
Բուղդալու
անուա- նեալ
Օժանդակի
վերի կողման
մօտ 2)։ Կան
պղնձահանքեր
նաև
նոյնգաւառի
Նաւուրայ––ջուր––ջրաձորում,Հասան
վտակի
վերնամասում.
նախ աջ կողմից
խառնուող
առուակների
վե- րայ, ապա Չաթախ
առուակի
վերայ
Դանիէլի-ղաշ
կոչուածի տակ,
և ապա
Արջի-կոխեր
անուն
ջրաձորում։
Վերջինս գործ
դրուած է
երբեմն։ Այժմ
բոլորովին անգործածելի
են գա- ւառիս
բոլոր
հանքերն։
Ներքին-Թանդիբլուի
ջրաձորում
կայ
արծաթախառն արճճի
հանք.
Վերին-Թանդիբլուի
ջրաձորում՝
արծաթ-պղինձ խառն
արճիճ.
Մեծ-Սադիր
կոչուած
առուակի վե-
րայ կայ
պնձախառն
արջասպի
հանք։ Ինէկ
(կով) դաղի ձո-
րում, վերի
կողմում կայ
պղինձ, իսկ
վարի
կողմում՝
ցինկ։ Կայ նաև
պատուական
քարածուխ Մրղուզ
սարի վերի
կող- մերում։
Ե.
Պղնձահանք
կայ նաև
Դիլիջանից
վերևի ձորում։
ԵՐԿԱԹԱՀԱՆՔ
Գտնուում
է Գարդման
գաւառի
Բանանց
գիւղից վերև,
Բանանց
գետակի ձորի
աջ ու ձախ
կողմերում։
Հանքերիս
–––––––––––––––––––––
1) Հանքս
գործածութեան
մէջ եղած է
երբեմն։
թ) Այս տեղերքում
կան նաև
երկաթախառն
պղինձ և ծծմբախառն
այլ
բաղադրութիւններ։
արտադրած
քարերում կայ
և պողպատաքար.
նոյնպէս և
Զաւէ գաւառի
Կողբ գիւղի
Բովեր
կոչուած սարում
1)։
ԵՐԿԱՆԱՔԱՐԻ
ՀԱՆՔ
Ա.
կարգի և
ամենալաւն է
Խաչեն
գաւառում
Գանձա- սար
վանքի
սեպհական Ջրաղացաքարի
հանքի ելածն,
որ կայ Վանք
գիւղից վերև։
Բ.
նոյն
գաւարում
Առաջաձոր
գիւղի մօտ։
Գ.
Փառիսոս
գաւառում,
Խամշի վանքի
արևելեան կող-
մում Զռքէ
քարահանքից
ելածն։
ՇԻՆՈՒԹԵԱՆՑ
ՔԱՐԱՀԱՆՔԵՐ
Ա.
կարգի և
մարմարանման
քարահանքն
գտնուում է
Գարդման
գաւառի
Քարհատ գիւղի
մօտ։ Հանքիս
մօտ կան և
շինութեան
ուրիշ
քարահանքեր
ևս։
Բ.
կարգի ազնիւ
քարի հանք կայ
Խաչեն և
Տիգրանա- կերտ
գաւառների
սահմանագլուխ
սարում, որի շարունակու-
թիւնն հասած է
մինչև
Ջրաբերդ և Կողթ
գաւառի վերջի
սահմանն։––Սպիտակ
են երկու
քարհանքերիցս
ելած քա- րերն ևս։
Համարեա՛ թէ
լեռնային
բոլոր
գաւառներում
ևս կան
սպիտակ,
մոխրագոյն և
տորոնագոյն
քարահանքեր.
օր.
Գ. Խազազի
սպիտակ
քարահանքն
Վարանդում։
Դ.
Տորոնագոյն
քարահանքն
Դող բերդի մօտ
Դիզակում։
Ե.
Մոխրագոյն
քարահանք
Շուշում,
Քառասնի, Դաշ-
բուլաղ,
Բալլուջա,
Խանձք, ևյլն
գիւղերի մօտ
եղած լեռ-
ներում.
(Խաչենում)։ Տորոնագոյն
ազնիւ
քարահանք Ծմա-
կահող գիւղից
վերև, որով
շինուած է
Գանձասար
վանքն. այսպէս
են Խոթայ,
Խաթրայ և
Ծարայ,
Վարագայ,
Գօշայ և Հաղարծնի
վանքերի
քարահանքերն։
Իսկ մոխրագոյն
են կամ մուք
գորշագոյն
միւս վանքերի
շինութեանց
քարերն։
–––––––––––––––––––––
1) Այժմ
գործածական է
միայն
Գետապակի,
Քարհատի և
Դիլիջանի
հանքերն։
Անգործածելի
են և արծաթահանքն,
նոյնպէս և
երկաթահանքերն։
ՆԱՒԹԱՀԱՆՔ
1)
Գտնուում
է Ուտի
առանձնակ
գաւառում
Մարալեան
գիւղի
արևմտեան
կողմում։
Հանքիցս
ելնում է սև
նաւթ, որ
թանձր է քան
Բագուի
նաւթերն։ Նաւթիցս
գրեթէ չեն
պատրաստում
վառելու, զի
թանձր է
հեղուկն, այլ
պատ- րաստում
են մի քանի տեսակ
իւղեր, որք
գրծածական են
զանազան
մեքենաների
համար։
ԱՐՑԱԽԵԱՆ
ԳԱՒԱՌՆԵՐ.
Գարգարացւոց
բնակութեան
տեղին, որ
սկզբում կո-
չուած էր
Գարգար 2),
հետզհետէ
ընդունում է Արցախ 3),
Փոքր-Սիւնիք
4), Խաչենք
5), Սեաւ
այգի 6) և Ղա-
րաբաղ 7)
անուները։
Ահաւասիկ
այսպիսի
փոփոխութեանց
ենթարկուած
են նաև
նահանգիս
բոլոր
գաւառաց
անուններն։
Մեր յարգելի
բանասէրները
և ընթերցները
այսչափ
փոփոխութեանց
ծանօթացնելու
համար՝ հարկ համարեցինք
կարգաւ դասա-
ւորել այստեղ
գաւառներիս
նախկին,
փոփոխեալ և
այժմեան
անունները
ծանօթագրութեամբ
հանդերձ։
Բնութեան
ճարտարապետն
երեք մասի
բաժանած է
Արցախի բոլոր
գաւառները՝ որք
են Դաշտային,
Լեռնային և
Հարաւային և
կամ Ստորին,
Միջին
և Վերին։
Դաշ- տային
կամ ստորին
գաւառներն
ընկած են
Երասխ և Կուր
գետերի, Աղստև
գետի և
Փոքր-լեռնաշղթայի
միջավայրի տա-
րածութեան
վերայ։
Լեռնային կամ
Միջին գաւառներն
ըն-
–––––––––––––––––––––
1) Փորելու,
հանելու, և
այլ
գործիքներն
նոյն են, ինչպես
են Բագուի
հորերինն։
2) Ցարդ
ևս Գարգար։ է
կոչուում
գետակն, որ
իւր սկիղբը
առնում է
Զառիստ սարից,
բաժանում
իբրև սահման
Խաչեն գաւառը
Վարանդայից,
հոսում Գարգարացւոց
դաշտի միջով և
թափուում
Կուր գետի
մէջ։
3) Խոր. Գ.
գիրք Գ. գլ.
Ասող. եր. 65 ևն։
4) Խոր. Գ.
գիրք Գ. գլ.
Ասող. եր. 65 տպ.
Մոսկ. և Սամ. Ան.
եր. 192։
ջ) Ասող.
եր. 107 և 256։
6) Սամ. Ան.
եր. 193։
7) Մատենագրութեանց
մէջ առաջին
անգամ պատահում
ենք Ղարա- բաղ
անուան, որ գործ
ածած է 1388 թիւ
Փրկ. Թով. Մեծ.
եր. 20։
կած
են
Փոքր-լեռնաշղթայի
և
Մեծ-լեռնաշղթայի
հիւսիսա-
հայեաց
լանջերի և
Ձորագետի
միջև տարածուած
մասի վե- րայ։
Հարաւային
կամ վերջին գաւառներն
ընկած են
Հակա- րի գետի ձախ
ափերի,
Դիզափայտ և
Քիրս
լեռնաշղթայի
հա-
րաւահայեաց
լանջերի մէջ
Երասխից մինչև
Ծար գաւառի
սահմանն։
ԴԱՇՏԱՅԻՆ
ԿԱՄ ՍՏՈՐԻՆ
ԳԱՒԱՌՆԵՐ.
Ա.
Գաւառն, որ
ընկած է
Երասխի և
Ղուրու չայ
գե- տակի ձախ
ափերի,
դաշտաբերանի
և Մուխանք
գաւառի
սահմանի մէջ,
կոչուած է Պիանք 1),
այժմ
Ջաբրայէլի
գաւառ։
Բ.
Գաւառն, որ
ընկած է
Երասխի ձախ
ափի, Վարդա- նակերտ
գաւառի և
դաշտաբերանի
տարածութեան
մէջ, ստացած է Մուխանք
2), Մուղան
3) այժմ Միլին
դաշտ ա-
նունները։
Գ, Դ, Ե և
Զ գաւառներն,
որք ընկած են
Կուր գետի և Գարգար
գետակի աջ
ափերի,
դաշտաբերանի
և Մուխանք
գաւառի
սահմանի մէջ,
ստացած են Արանռոտ,
Տռի, Ռոցպատեան
և Աղուէ
4) այժմ
երկուքն
միասին՝ Քեա-
բիրլու։ Իսկ
վերջին
երկուսն՝
Ջաւանշիր։
Է.
Գաւառն, որ
ընկած է Կուր
գետի և
Խաչենագետի աջ
և Գարգարի ձախ
ափերի և
դաշտաբերանի
մէջ, ստացած է Տուչքատակ
5), Տիգրանակերտ
6) Թառնագիւտ-
այժմ
Շահ-բուլաղ
անունները։
Ը.
Գաւառն, որ
ընկած է Կուր
գետի,
Խաչենագետի,
–––––––––––––––––––––
1) Մատ.
Խոր. եր. 609։
2) ,, ,,
,, 609։
3) Կիր.
Վարդ. Բարձ.
Եսայի. Կաթ.։
4) Մատ.
Խոր. եր. 610 և
ձեռագիրներ։
Հարկ է յայտնել,
որ անհնա- րին
է գտնել
գաւառներիս
մէջ ընկած
միջնասահմանները,
քանզի
ամենևին չկայ որոշող
բնական մի
նշան։ Մով.
Կաղանկատուացին
յիշում է
միայն
Մուխանք, Տրի,
Աղուէ այժմ
(Ալուանգ)
գաւառները
(եր. 264)։
ջ) Մատ.
Խոր. եր. 610։
6) Սեբ. եր.
92։ Մով. Կաղ. եր. 241.
Տկռանակերտ. և
այլն։
Կուրակ
գետակի և
դաշտաբերանի
մէջ, ստացած է Ուտի-առանձնակ
1), Ուտի
գաւառ, այժմ
Ջուանշիր։
Թ. Գաւառն,
որ ընկած է
Կուր գետի,
Կուրակ և Շամ-
քոր
գետակների և
դաշտաբերանի
մէջ, ստացած է Շիկա-
շէն 2), Շակաշէն
3) Արշակաշէն
4) Գանձակ,
Գեան- ջա,
այժմ
Ելիսաւետապօլի
գաւառ։
Ժ.
Գաւառն, որ
ընկած է
Շամքոր
գետակի ձախ,
Կուր և Աղստև
գետերի աջ
ափերի և
դաշտաբերանի
մէջ, ստա- ցած է Կողթ 5),
Շամքոր
6) և Զակամ
7). այժմ Շամ-
շադին և Ղազախ
անուններզ։
(Գ. Դ. Ե. Զ. Է. Ը. Թ և Ժ
գաւառներն
երբեմն
պատկանում
էին Ուտի
նահանգին)։
ԼԵՌՆԱՅԻՆ
ԳԱՒԱՌՆԵՐ ԿԱՄ
ՄԻՋՆ-ԱՐՑԱԽ
ԺԱ.
Գաւառն, որ
ընկած է Երասխ
գետի ձախ և
Ղու- րուչայի
աջ ափերի,
Հադրութի և
Դիզափայտի
լեռնաշղթայի
գագաթնագծի
մէջ, ստացած է Պազկանք
8), Պանծ-
կանք 9), Դիզակ 10),
այժմ
Ջաբրայէլ
անունները։
ԺԲ. Գաւառն,
որ ընկած է
Ղուրու չայի
ձախ և Գար- գար գետակի
աջ ափերի,
Դիզափայտ և
Քիրս
լեռնաշղթայի
գագաթնագծի և
դաշտաբերանի
մէջ, ստացած է Միւս-Հաբանդ
11) կամ Հաբանդ––Ամարաս
12) Վարանդայ
13) այժմ ևս
Վարանդայ։
անունները։
–––––––––––––––––––––
1) Մատ.
Խոր. եր. 610։
2) ,, ,,
,, ,,
3) Բուզ.
եր. 210. Մով. Կաղ. 251
4) Մով.
Կաղ. եր. 265։
5) Բուզ.
եր. 176–177։ Մատ. Խոր.
610։ Մով. Կաղ. եր.
244։
6) Մով.
Կաղ. եր. 252։ Կիր.
եր. 114։
7) Առ,
պատմ. եր. 9։ Ես.
Կաթ. 23։ Հարկ է
յայտնել, որ
գաւառիս
արևելեան
կողմն այժմ
կոչուում է
Շամքոր, արևմտեանն՝
Ղազախ, իսկ
միջավայրն
Զակամ։
8) Մատ.
Խոր. եր. 609։
9) Ձեռագիրներում
Բազկանք,
Պանխկանք։
10) Ես. Կաթ.
եր. 36։ Գազտ. եր.
195։
11) Մատ.
Խոր. եր. 609։
12) Մով.
Կաղ. եր. 264.
«Հաբանդ և
Ամարաս». իսկ
ուրիշ տեղերում
երբեմն
Ամարաս։
13) Ես. Կաթ.
եր. 37։ Գաղտնիք.
եր. 201։
ԺԳ.
Գաւառն, որ
ընկած է
Գարգար
գետակի ձախ և
Թարթառ
գետի աջ
ափերի,
դաշտաբերանի
և Քիրս լեռնա-
շղթայի
շարունակութեան
գագաթնագծի մէջ,
ստացած է Մեծ-իրանք 1)
Մեծարանք
2), Ներքին-Խաչեն
3) այժմ Խաչեն
անունները։
ԺԴ.
Գաւառակն, որ
ընկած է
Թարթառի և
Եանշաղի ձախ և
Թրղու աջ
ափերի մէջ,
ստացած է Ըստիսական 4)
Ըռստակ
5) Հաթերք
անունները։
ԺԵ.
Գաւառն, որ ընկած
է Մռաւ բարձր
լեռնաշղթայի,
դաշտաբերանի, Թրղի
և Թարթառ
ջրերի ձախ և
Կուրակ
գետակի աջ ափերի
մէջ, ստացած է Մեծ-կողմանք
6) Մեծկուանք
7), Չարաբերդ
8), Թալիշ,
Կիւլստան
Ջրաբերդ
9) այժմ
Ջուանշիր
անունները։
ԺԶ.
Գաւառն, որ
ընկած է
Կուրակ և
Շամքոր գետակ-
ների, դաշտաբերանի
և Մռաւեան
լեռնաշղթայի
գագաթնա- գծի
շարունակութեան
մէջ, ստացած է Գարդման
10), Գարդմանաց
ձոր 11), Գարթմանիկ
12) այժմ
Գանձակի
գաւառ
անունները։
ԺԷ.
Գաւառն, որ
ընկած է
Շամքոր
գետակի միջին
օժանդակի և
Գեղամայ
լեռնաշղթայի
գագաթնագծի
շարու-
նակութեան և
Տաւուշ
գետակի
հարաւ-արևելեան
օժանդակի
(Ախնջի) ափերի
և
դաշտաբերանի
մէջ, ստացած է Փառնէս 13)
–––––––––––––––––––––
1) Մատ.
Խոր. եր. 609։ Մով.
Կաղ. եր. 263։
2)
Տե՛ս Արձան.
Վանուց
Մեծիրանաց
գրքիս։
3) Գաւառիս
ներքին մասն
կոչուում է Ներքին-Խաչեն
(Վարդ. Բարձր. եր.
184)։
4) Մատ.
Խոր. եր. 606։
Ձեռագիրք
Ռաստակ.
5) Մով.
Կաղ. եր. 163։
6) ,,
,, եր. 94 և
163։
7) Մատ.
Խոր. եր. 609։
8) Մով.
Կաղ. եր. 124. Կիր.
Գանձ. եր. 216։
9) Գաղտ.
եր. 205։
10) Մատ.
Խոր. եր. 258, 606 610.
11) ,,
,, եր. 258։
12) Վարդ.
աշխարհ.
«Գարդման
գաւառ
Գարթմանիկ է»։
13) Մատ.
Խոր. եր. 609։ Մով,
Կաղ. եր. 273 և 279։
Փառիս 1), Փառիսոս
2)։ այժմ
Շամշատին
անունները։
ԺԸ.
Գաւառն, որ
ընկած է
Տաւուշ կամ Թովուզ
գե- տակի հարաւային
(Ախնջի)
օժանդակի,
Աղստև գետի և
Գեղամեան
լեռնաշղթայի
և
դաշտաբերանի
մէջ, ստացած է Քուստի 3),
Քաւս 4),
այժմ Ղազախ
անունները
(մեծ մասն
Շամշադին)։
ԺԹ.
Գաւառն, որ
ընկած է Կուր
գետի,
Ձորագետի, Խրամի,
Աղստև գետի,
Պօղոս-քիլիսայի
և Կայենի
լեռների
գագաթնագծի
մէջ, ստացած է Զաւէ 5),
Ձորագետ,
Երկիր
Սևորդեաց 6),
երկիր Կայենոյ
7) այժմ
Ղազախի գաւառ
անունները։
ՀԱՐԱՒԱՅԻՆ
ԿԱՄ ՎԵՐԻՆ
ԳԱՒԱՌՆԵՐ.
Ի.
Գաւառն, որ
ընկած է
Պազկանց
գաւառի,
Երասխի և
Հակարի
գետերի,
Դիզափայտ և
Քիրս
լեռնաշղթայի
հարաւա-
հայեաց
լանջերի մէջ,
ստացած է Բերդաձոր 8),
Բերդ-
ձոր 9), Բելուկան
10), Ղալաղշլաղի
ձոր, Ղալա-դա-
րասի
անուները,
այժմ
համարուում է
Ջաբրայէլի
գաւառ։
ԻԱ։
Գաւառն, որ
ընկած է նոյն
լեռնաշղթայի
գագաթ- նագծի
շարունակութեան,
Շուշուց
Կորիս տանող
մեծ ճա-
նապարհի և
նոյն Հակարի
գետի մէջ, ստացած
է Հարճ-
–––––––––––––––––––––
1) Մով.
Կաղ. եր. 273։
2) Վարդ.
Բարձր. եր. 134 և
Ասող. եր. 154, 198, 256, և 283։
3) Մատ.
Խոր. եր. 906.
Քստակ,
Քուստի,
ձեռագիրք
Քուստի։
4) Մով.
Կաղ. եր. 273.
«Սահակ, որ և
Սևադայ
կոչեցաւ...
առհասա- րակ
տիրեաց
Գարդմանայ,
Քաւսայ և
Փառնայ
գաւառաց, այլ
և Ձորագե-
տոյն բովանդակ
եղև իշխան»։
5) Մատ.
Խոր. եր. 606։
6) Յով.
Կաթ. եր. 234։
7) Վարդ.
Բարձր. եր. 184, և
Կիր. եր. 122
«յաշխարհն
Կայենւոյ» «ի
գաւառին
Կայենոյ».
Հարկ է
յայտնել, որ
Ձորագետ էր
կոչուում
գաւառիս
ձորագետի
կողմերն. իսկ
Կայենոյ
գաւառ՝
գաւառիս
հարաւային
վերնամասն։
8) Մատ.
Խոր. եր. 609։
9) Մով.
Կաղ. եր. 264։
10) «Վիճակեցաւ
և սահմանով ի
յԱղուանայ
գետոյ մինչ ՛ի
Երասխն..
Վակունիս,
Զառիստ..
Հաքարի.. Դիզակ,
Բելուկան»
(Արձան. Գտչայ
Վա- նուց)։
լանք 1), Զառիստ
2) այժմ Հաճի
Սամլու կամ
Հաճիլար։
ԻԲ.
Գաւառն, որ
ընկած է
Հարճլանք և
Ծար գաւառի սահմանների
մէջ, ստացած է Վակունիք
3), Վերին-Վայկունիք
4)
անունները։
ԻԳ.
Գաւառն, որ
ընկած է Մռաւ
սարի
հարաւահայ- եաց
լանջերի,
Ռմբասարի
գագաթնագծի,
Վակունիք և
Ռստակ
գաւառների
սահմանների
մէջ, ստացած է Սիսական-Ոս-
տան 5), Սիսական
6), Ծար 7)
Զար 8),
այժմ Զար գա-
ւառ։
Երևի
թէ Խորենացին
գաւառներիս
հետ հաշուած է
և
Վարդանակերտ
գաւառը, որով
լրանում է
ուղիղ քսան և
չորս
գաւառներն
Արցախեան
նահանգի։
Ա. ՊԻԱՆ
ԳԱՒԱՌ.
Խիստ
պակաս է
գաւառիս
ջուրն։
Համարեա՛ թէ ջուր
գտնուում է
միայն Երասխի,
Ղուրու չայի և
Քեօնդալանի
եզերքներում.
վասնորոյ
սակաւ են և գաւառիս
բնակիչներն,
որք են միայն
մահմետականներ։
Ինչպէս
երեևում է հին
ա- ռուի
հետքից, Աղուանից
թագաւորների
ժամանակ ջուր
բե- րուած է
երասխից, որով
ջրուած է ոչ
միայն Պիան
այլ և Մուխանք
և այլ
գաւառներն։
Հայաբնակ էր
գաւառս վա-
ղուց. բայց
հայկական
հնութիւններն
իսպառ
անհետացած են
մահմետական
բնակիչների
ձեռնով։
–––––––––––––––––––––
1) Մատ.
Խոր. եր. 609։
2)
Արձանագ.
Գտչայ վանուց։
3) Մատ.
Խոր. նոյն եր.
4) Մով.
Կաղ. «Կալեայ
զգաւառսն...
որք են
այսոքիկ՝
Վերին Վայ-
կոյնիք,
Բերդձոր,
Սիսական»։
5) Մատ.
Խոր. եր. 609։
6) Մով.
Կաղ. եր. 264։
7) Ստ. Օրբ.
ԾԷ. գլ.։
8) Պարսից
Շահերն
Աղունից
Կաթուղիկոսներին
տուած
հրովարտակ-
ների մէջ յականէ
յանուանէ
յիշում էին
այսպէս.
«Պետրոս Կաթուղիկոսին
(Աղուանից)
Գանձակայ,
Ղարաբաղու, Զար-Զբիլու
(ոսկին առատ
Խար գա- ւառ) և
Շամախու, ևն.։
(Սար. Ջալ. Ճան.
եր. 491)։
Բ.
ՄՈՒԽԱՆՔ ԿԱՄ
ՄՈՒՂԱՆ ԳԱՒԱՌ (1)
Ընդարձակ
է այս բոլոր
գաւառներից,
բայց այժմ
ապար- դիւն,
անբնակ և
անջուր է։
Այժմ
համարեա՛ թէ
ամայի է
լայնածավալ
դաշտս։ Բայց
կայ մի
հնութիւն––Աւերակ
բերդ 1).
(Էօրան ղալա)
անուն, որից
մինչև Ամարաս
մօ- տաւորապէս
8½ մղոն է։
Բերդս
պարսպուած է
թրծեալ մեծ
մեծ և հաստ
աիւսով, որից
շատ մասը
քանդած և
տարած են
Աղջաբադեցիք
և Աղախանլու
մահմետական-
ներն, որ
Երասխից շատ
հեռի չեն։ Բերդումս
կան հին շի-
նութեանց շատ
աւերակներ։
Երևում են
բաւականին փո-
րուածքներ,
քանդուած
տեղերիցս,
ինչպէս
վկայում են,
դտած են ոսկեայ,
արծաթեայ և
պղնձեայ դրամներ
և խե- ցեղէն
անօթներ։
Բերդիցս
քառորդ
մղոնաչափ վար
կայ հայկական
հան- գստարան,
որի մէջ կան խաչազարդ
տապանաքարեր։
Պար- սիկներն
հանգստարանի
մօտ կառուցած
են Փեյղամպեր անուն մի
գմբեթ, որի
մէջ կայ մի
զոյգ գերեզման
կից մի- մեանց,
խաչանիշ
տապանաքարերով։
Մահմետականաց
հա- մար մեծ
ուխտատեղի է
այս։ Հարուստ
շիաներն
գմբեթիս
շրջապատում
են թաղում
իւրեանց
մեռելները։
Գմբեթիս մօտ
շինուած են մի
քանի
բնակարաններ
թէ՛ կարդացող
մոլ- լա
պահապանների
և թէ՛
ուխտաւորների
համար։
Անտանելի են
այստեղ ամրան
օդն ու
կլիման, քանզի
այստեղ կան
թու- նաւոր
օձեր,
կարիճներ,
մորմ, մոծակ, բոռ
և ուրիշ
մժղուկ- ներ։
Բայց կան, և
հօրաններով
այծեամներ
գաւառիս դաշ-
տումն, ուր
չ՛կան այժմ
ո՛չ անտառ և
ո՛չ ջուր։
Գ.
Դ. Ե. և Զ. 2)
գաւառներն
որք են
Արանռոտ, Տռի,
–––––––––––––––––––––
1) Աւերակիցս
տեղափոխուած
են Դիզակ
գաւառի
Թաղասեռ և
Որդ- նաշատ
գիւղերի
բնակիչներն։
Աւերակս
կոչուում է Միլին
քաղաք և դաշտս
Միլին
գիւղ։
2) Արցախի
բուն
գաւառներին
են
վերաբերում Պիանք և
Մու- խանք
գաւառներն.
բայց
որովհետև
գտնուում են
դաշտային
մասում, վասն
որոյ
դասուեցան ՛ի
շարս դաշտային
գաւառաց–Ուտի
նահանգի։
Սակայն
յայտնի են
արդէն Ուտի
նահանգի
գաւառներն։
Ռոցպատեան
և Աղուէ, (2)
նմանապէս
մահմետականաբնակ
են այժմ։
Գաւառներիս
բնակիչներն
շարունակ
երթևեկում են
ամարանոց և
ձմերանոց։
Գաւառներս
հարուստ են
ոչխար- ներով,
տաւարներով,
ձիերով և
ուղտերով։
Գաւառներս առ
հասարակ ուտիաբնակ
եղած են։
Մահմետականք
այնպէս
անյայտացրած են
եկեղեցեաց և
հանգստարաների
քարերը, որ նշաններն
անգամ չեն
գտնուում կամ
հազիւ ուրեք։
Է. ԳԱՒԱՌ՝
ՏՈՒՉՔԱՏԱԿ, ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏ,
ԵՒ ԱՅԼՆ.
Գաւառս
խիստ
արդիւնաբեր է
և հարուստ
այգիներով,
պարտէզներով,
ցորենի,
գարու,
կորեկի, ձմերուկի,
սեխի, վարնկի,
և այլ
նշանաւոր մրգեղինաց
բերքերով, և
չորքո- տանի
սուրբ և
անսուրբ
անասուններով,
սակայն հարկ է
ա- սել, որ
պակաս է
գաւառիս
ստորին մասի
ջուրն։
Գաւառիս
վերնամասումն
է
Տիգրանակերտ 1)
աւանն, որ
աւերակ է
այժմ։ Բայց
հարկ է յայտնել
որ ընդարձակ
գիւղաքաղաք
եղած է այս և
երբեմն
առաջնորդանիստ
և
գաւառագլուխ.
տակաւին մնում
է ընդարձակ
եկեղեցու ա- ւերակն,
շուկայի և
տների և
բաղանիսների
կիսաւեր
քարու- կիր
շինութիւններն
ևն։ Աւերակիս
ստորոտումն է
Շահ-բու- լաղ
մեծ աղբիւրն,
իսկ վերի
ծայրումն՝
հանգստարանն։
Իսկ
աւերակիցս
վերև է
Վանքասարն և
Հովուի սարն.
որոց հետ
կապուած է
աւանդական
պատմութիւն
(տես ծանօթ. 3)։
Աւերակիս մօտ
է մի նոր
բերդակ, որ
շինուած է մաբողջապէս
սրբտաշ քարով
և կոչուում է
Թառնագիւտի
կամ
Շահբուլաղի
բերդ։
Գաւառիս
ստորին
մասումն են
Սոլթան-պուտ
հողեայ բերդն,
որ բլուր
ձևացած է իւր
բարձրութեամբ
և Բելու- կան աւերակ
քաղաքատեղին
Գարգարի ձախ
կողմում, որ
այժմ
կոչուում է Բայեաթ
և ուրիշ 7
հողաբլուրներ։
–––––––––––––––––––––
1) Եսայի
Կաթուղիկոս
(տպ. ի Շուշի),
Սէբէոս և այլք
Տիգրանա-
կերտ են
անուանում,
իսկ տպ.
յԵրուսաղ.
սխալմամբ Ականակերա,
այլք
Տգրանակերտ,
Տգռանակերտ։
Ը.
ՈՒՏԻ–ԱՌԱՆՁՆԱԿ
ԳԱՒԱՌ (4)
Ոչ
ինչ պակաս
հարուստ է և
գաւառս
ցորենով, գա-
րիով, որիզով
և բամբակով։
Ձմերուկ,
նշանաւոր սեխ
(չորս տեսակ),
բրինձ, մաշ, սոխ,
սխտոր, գազար,
սևկևիլ,
խաղող, և այլն
կազմում են
գաւառի
բերքերն։
Գաւառիս ամեն
կողմերով
առատօրէն
վազում են
առուներ, որք
հանուած են
Թարթառ գետից,
վասնորոյ և
բազմարդիւն է
գաւառս և
արգաւանդ
հողս։
Գաւառումս
է Աղուանից երկրորդ
մայրաքաղաքն
Պարտաւ, որ
հիմնուած է
Թարթառ գետի
ձախ կողմում և
որ հեռի է
Եւլախի––երկաթուղու
կայարանիս երեք
մղոնից փոքր
ինչ աւելի
ճանապարհաւ։
Այժմ
համարեա՛ թէ
մի գիւղ է
Պարտաւն,
զրկուած իւր
մեծութեան և հարստութեան
փառքից,
սակայն
հնութիւններն
և աւերակներն
այնքան շատ
են, որք
պահպանած են
քաղաքի
յատկութիւն։
Քաղաքս
ունեցած է
համարեա՛ թէ
մի մղոն
երկարութիւն
և կէս մղո- նից
աւելի
լայնութիւն,
ինչպէս
երևում է աւերակի
հետքե- րից և
փորուածքների
նշաններից։ Հին
շէնքերն
ընդհանրա- պէս
շինուած են
եղել եփած
աղիւսով և
պարզ հողեայ
ցե- խով, զոր
օրինակ
երևում են նոր
ի նորոյ
քանդած ստոր-
երկրեայ
հնութիւններից։
Հողն ունի
կաճային
զօրութիւն, որ
անքակ պահած է
մօտ հազար
տարի
ստորերկրեայ
բնա- կարաները։
Մինչև 6 մեթր
փորուածքներից
ելնում են ոս-
կի, արծաթ,
պղինձ հին
դրամներ և
նօթներ և
երկաթեղէն ու
խեցեղէն
գործիքներ,
կարասիներ և
ամաններ։
Այ-մ
անհետացած են
քաղաքիս
շրջապարսպի
պատերն. բայց
տակաւին
մնում են երեք
միջնաբերդեր,
որոց պարիսպ-
ներն շինուած
են հողեայ
ցեխով։ Առաջին
միջնաբերդն,
որ գտնուում է
փոշտի
ճանապարհի
տակին, այս է
արևելեան
կողմում, ունի
վեց
բարձրագոյն
բուրգեր և հաստ
ու բարձր
պարիսպ. որի
արևելեան
կողմից խախտուած
է փոքր ինչ
տեղ։
Շրջապարսպիս
մէջ տեղում
արձանացած է
մի երկյարկ
աշտարակ, որ
շինուած է
թրծեալ
աղիւսով և
կրաշաղախ
ցեխով։
Աշտարակս
ունի կլորակ
ձև, 31½ մետր
հաստու- թիւն
(արտաքուստ
չափելով) և
մօտ 11 մետր
բարձրութիւն։
Խաչաձև
շինուած է
գետնայարկն,
որի առաստաղի
թաղն փլած է
այժմ։
Խաչաձևի
մէն մի թևից
բացուած է մի
մի լուսամուտ,
որոց վերի
ծայրերն
հասած են
մինչև
վերնայարկի ստորոտն։
Երևի թէ
գերեզմաններ
կան գետնայարկումս,
որք ծածկուած
են փլուած թաղի
տակ։ Արտաքուստ
զարդարուած է
վերնա- յարկն
կարմիր, կանաչ
և սպիտակ մնր
աղիւսներով։
Վեր- նայարկիս
վերի կողմին
մօտ կան
արաբական
սպիտակ գրեր.
իսկ ստորին
կողմին մօտ
մանր
աղիւսներ 1)։
Տեղ տեղ քան-
դուած են՝
վերի յարկից
գլխի կողմն և
վարի յարկից՝
1 մետր և 80 սան. և
միանգամայն երկու
յարկերի
դռներն։ Բեր-
դումս է
արքունի ուսումնարանն
և վարժապետի
բնակա- րանն։
Երկրորդ
բերդակն, որ
նմանապէս
շինուած է հողայ
ցեխով, առանց
բուրգի է և
կիսաւեր և
գտնուում է մեծ
ճանապարհի
արևմտեան
եզրի մօտ և
ունի 104 մետր եր-
կարութիւն և 93
լայնութիւն։
Բերդակիցս շատ
հեռի չեն և
միւս
միջնաբերդերն։
ՈՒԽՏԱՏԵՂԻ
Միևնոյն
ճանապարհի
արևելեան
կողմում է Իմամ- զատէ
կոչուած
մահմետականաց
ուխտատեղին,
որ ունի
թրծեալ
աիւսով և
կրաշաղախ
ցեխով շինուած
մի շինու-
թիւն, որ ունի
երեք դուռն մի՝
հարաւային, մի
արևմտեան և մի
հիւսիսային կողմից։
Շինութիւնս
գրեթէ իւր մէջ
տե- ղում ունի
մի խաչաձև,
միջակ,
գմբեթաւոր և
սենեկանման
յարկ, որի մէջ
տեղում
ամփոփուած են
երկու սուրբ
ան- ձանց
մարմիններն։
Գերեզմաններիս
վերայ, որ
թաղուած են
կից, ծածկուած
է մի
մանրաչեայ,
փայտաշէն
վանդակ, իսկ
վերջնոյս
վերայ
թանկագին և
ոսկեթել
ծածկոց։
Վանդակիս
–––––––––––––––––––––
1) Ոմանք
կարծած են և
կարծում են թէ
արաբական գրեր
են սոյն
աղիւսներն։