Կայքէջ,
Ծանոթություն,
Նախաբան, էջ 1-15, 16-30, 31-45, 46-60, 61-75, 76-90, 91-105, 106-120,
121-135, 136-150, 151-165, 166-180, 181-195, 196-210, 211-225, 226-240, 241-255,
256-270, 271-285, 286-300, 301-315, 316-330, 331-345, 346-360, 361-375, 376-390, 391-405, 406-420, 421-435, 436-450, 451-461
և
կլիման
տենդաբեր
ամրան, երկար
կեանք 70. եկեղեցին
Սուրբ
Աստուածածին,
ծածքն փայտաշէն.
քահանան
գալիս է Վերին
Չայլուից։ Ծուխ
45. ար. 142, իգ. 115։
ԺԴ.
ՎԵՐԻՆ-ՉԱՅԼՈՒ.
Հիմնուած
նոյն գետի ձախ
ա- փում փոքր
ինչ վերև
Ներքին-Չայլուից,
բնակիչք գաղթած
1828-ին Ուրմիոյ
Ըռհաւա
գիւղից, հող,
տեղ. բերքեր,
օդ և կլիմայ
երկար կեանք
նոյն են. եկեղեցին
Սուրբ Աստուա-
ծածին, ծածքն
փայտաշէն,
քահանայ մի։
(Գիւղիս մօտ
կայ ընտիր
գաճ)։ Ծուխ 55, ար.
255, իգ. 234։
ԺԵ.
ԹԱԼԻՇ ԳԻՒՂ.
Հիմնուած է
Վերին-Չայուի
հիւ- սիսային
կողմում
լեռների մէջ
մի սարալանջի վերայ.
բնա- կիչք
բնիկ, հողն
բէկական
(մէլիքական),
անջրդի
(մասամբ ջրարբի)
հացաւէտ.
ջուրն սակաւ,
տեղական
բերքերն
միայն ցորեն և
գարի,
բարեխառն օդն
և կլիման, քաղցրահամ
ջուրն. երկար
կեանք 85––90.
եկեղեցին նորաշէն,
կառու- ցեալ
հասարակութան
ծախքով չորս
միապաղաղ
սիւների
վերայ, որ
ունի 21 մետր 85
սանթիմ
երկարութիւն,
13 մետր լայնութիւն.
երկու դուռն
հարաւային և
հիւսիսային կողմից.
քահանայ մի։
Ծուխ 130. ար. 568. իգ.
455։
Մագաղաթեայ
մեծադիր
աւետարան 1)
գրուած ամ-
բողջապէս
գլխագրերով.
գողացած են յիշատակարանը,
վասն որոյ
գրում ենք
յետոյ գրուածները.
«Յանուն
Աստուծոյ մեք
Ներքի տանուտէրքս…
յիշէ Զաւելի
դի Մոսին 2). ես Դաւիթ
իմ վանական
եղբարքս
(եղբարբքս)
վկայ եմ այս
գրոյս ՛ի
թուա-
կանութեանս
ՇԺԶ. հաստատուն,
եթէ Աստուած
կամի»։ Ապա
գրուած է
վերջին երեսի
վերայ.
«զՄաթէոս
զՅակոբ
երիցու քեռին,
որ յարդեանց
իւրոց ծախք
արար
յեկեղեցիս և
յեղբարքս, որք
զգիրս
կարդայք, զնա
յաղաւթս
յիշեցէք և
մեղաց թողու-
թիւն
խնդրեցէք…
հաւր Պետրոսի
հրամանաւ Գրեցի»։
Յե- տոյ
գրուած է.
«Զաստուածափառ
և
զաշխարհալոյս
սուրբ աւետարանս
որ
–––––––––––––––––––––
1)
Մեզ անյայտ
պատճառաւ
գտնուում է մի
աշխարհականի
տան։
2)
Ոճ լատինական,
որ նշանակում
է՝ Զաւելի
Մովսէսեան։
ձեռաւք
Հասանայ
Ուղին որդոյ
բերաւ ի
Կեսարիոյ և
նոյն Հաս-
նայն և
ամուսին Ելթի
և պարծանաց.
որդիք իւր
Հասըմբեր և
Սասնայ ետուն
զսա յիւրեանց
տապանատունս
որ էին տեղ-
ւոյս իշխանք
զտուն
Շիրանշահանց
Դաւթի ձեռաւք
՛ի վանս Եղիշէի
և հաստատի սմա
բանիւն
Աստուծոյ և
յանուն Հաս-
նային և
Ելթոյն յետ
մահու
պատարագ ի Քրիստոս
յամեն ե-
կեղեցիս ՛ի
զատկին
յարութեան
աւրն, որ
յարոյց ընդ
իւր բազում
մեռեալք և յարուսցէ
Քրիստոս
փառաւք
զՀասնայն և
զԵլթի հանդերձ
իւր ծնելաւք
միւսանգամ
գալստեանն։ Արդ
որք խափանեն
զպատարագն և
կամ հանէ
զաւետարանս և
զՇի-
րանշահանց
տունն ի
Տապանատնէս 1),
հանեսցի նա
յարքա-
յութենէն
Աստուծոյ։
Առանց
աշխարհաւերի
թիւն Հայոց էր
ՉԺԵ.։ ՉԻԱ
շինեցաւ
ժամատունս
(Եղիշէի)»։
Նորոգութեան
մասին. «Ի
թուաբերութեան
Հայկական
տումարի
հազարերորդի
հարիւրերորդի
ինուսուներորդի
մէկումն
(ՌՃՂԱ.) թուին
գրեցաւ
ամսեանն դեկտեմբերի
Գ. հանուրց
դիտապետի
տեառն
Ներսիսի Աղուանից
Կաթուղիկոսին
և իշ-
խանութեանս
երկրիս Մէլիք
Թամրազին»։
Ապա գրուած է։
«Ես
Մէլիքս և
եղբայր իմ
Նուկզար
որդիք
Մուրատայ
ստացաք
զսուրբ աւետարանս
՛ի հալալ
արդեանց
մերոց ի յի-
շատակ մեզ և
մեր նախնեաց
հաւր
Մուրատայ և
մաւր Մար- գարտին
և որդոց մերոց
Եղիշէին և այլ
ամենայն արեան
մեր- ձաւորաց
և ետուք զսայ
ի ձեռն Ստեփաննոս
աիհեպիսկոպո-
սին առաջնորդ
սուրբ ուխտին
Գանձասարայ,
որ կենայ ի
դրան սուրբ
Յովհաննիսին
յիշատակ մեզ և
մերոց
ամենայնի
կենդա- նեաց և
մեռելոց»։
Հուսկ յետոյ
գրուած է. «Ով
մանկունք
Սիովնի… ի
թուականիս
Հայոց ՌՂԹ.
Գանձասարայ
կա- թուղիկոսն
Գանջայո խանն
տութսաղ էր արել
(բանտարկեալ
էր), մինչև
հատոյց զպարտսն
դահճացն,
ազատեցաւ,
ելեալ գնաց թէ
շրջեսցէ վասն
պարտուցն.
մինչև Խաչեն
գնացի ես ընդ
նմա…
Գանձասարայ
կաթուղիկոսն
անուն Գրիգոր
կոչի»։
Գիւղումս
Ասրի-բէկ
Մէլիք-Թամրազեանցի
մօտ կան հե-
–––––––––––––––––––––
1)
Եղիշ-առաքեալի
վանքից
(ջրվշտիկ)։
տևեալ
հին թղթերն. «ՌՃԾ.
թվին
Սեպտեմբերի
ԻԹ ես
Թիւրաչեցի
Ատին տղայ Հա՛խնազարս,
Հաճի Փահրատս»
ծա- խում են
սոքա իւրեանց
բաղը
Մէլիք-Իսախանի
1) տղայ
Յո- հանին և
սորա եղբօր
Բէկլարին:
Առուծախի
թուղթս նախ
վաւերացրած է
Յովհաննէս,
ապա Եսայի
կաթուղիկոսն,
«Եսայի
կաթուղիկոս
այս գրեալ
մարդկանց
իղրարովն,
ղապուլութիւնովն
վկայեմ» կնքած
է և իւր կնքով;
Երկրորդ.
«ՌՃԿԵ.
յունվարի ԺԸ.
ն. ես Ներքին
շէնացի (Կիւլստանի
գաւառումն է)
Ետկարին տղայ
Ուհանս իմ կամով
ծախեցի իմ
բաժին բաղն
Գրիգոր վարդապետին
ախբօր Սար-
գսին վերայ
ԺԸ. ռ. 2):
Մէլիք Թամրազ
վկայ.. Եղիա
վկայ…
Յարութիւն քոխա
վկա.»:
Իւրաքանչիւր
ստորագրող
կնքած է և իւր
կնիքը:
Երրորդ
թուղթն
մխիթարական
կոնդակ է
գրուած Աղու-
անից վերջին
Ներսէս
կաթուղիկոսից
առ Մէլիք-Թամրազ,
որ սգաւոր
եղած է իւր
որդու
մահուան
պատճառաւ,
բայց չ'ունի
թուական:
Ռախտարխանա
Այս
անուամբ
ճանաչուում է
միայն
աւերակն, որ կայ
Խանակեահ
դաշտակի վերի
բերանում,
Թալիշ գիւղն
տանող ճանապարհի
աջ եզերքի
վերայ: Հին
շինութիւնս, որ
ունի դղեկի
ձև, ասում են,
եղած է
մաքսատուն Կիւլստանի
Մէ- լիքներին.
որք մաքս առած
են գաւառս
բերուած ապրանք-
ներից: Ռուսաց
տիրապետութիւնից
յետոյ մի ժամանակ
ե- ղած է փոշտի
կայարան
շինութիւնս, որ
այժմ
բոլորովին
աւերակ է:
ՀՈՌԵԿԱՅ
ԿԱՄ ՀԻՒՐԵԿԱՅ
ՎԱՆՔ (33).
Հիմնարկուած
է Թալիշ գիւղի
արևմտեան
կողմում լեռ-
ների մէջ մի
հիւսիսահայեաց
լանջի վերայ:
Վանուցս
շինու- թիւնն
ունի շատ հին
ձև, քանզի
խորանն, ըստ
սովորու- թեան,
կլոր չէ
ներքուստ, այլ
քառակուսի, և
շինուած է
–––––––––––––––––––––
1) Երևի
թէ
Մէլիք-Բէկլարեանների
ցեղիցն է Մէլիք-Իսախանն։
2)
Հազարն արժէ
մի րուբլի,
ուրեմն տասնևութ
րուբլի
ամենն։
անտաշ
քարով: Բաց
յայսցանէ
բոլորովին
մութն է, նեղ,
փոքր և
բարձրաշէն, որ
ունի 7 մետր 60
սանթիմ
երկարու- թիւն
և 4 մետր 32
սանթիմ
լայնութիւն: Դրան
վերայ.
«Ի
քահանայապետութեան
Ստեփաննոսի զշինող
եկեղեց- ւոյս
զտէր
Յովհաննէս
յիշեցէք 'ի
Քրիստոս նաև
զծնողս և զեղ-
բարսն իւր թիւ
ՉԻԸ.»: Վանքս
ունի և գաւիթ,
որ նոյնպէս
շինուած է անտաշ
քարով, որի
երկարութիւնն
է 7 մետր 75
սանթիմ, լայնութիւնն
7 մետր: Գաւթիս
վերայ.
«Յաշխարհակալ
տէրութեան
Ապաղա խանին և
'ի հայրա-
պետութեան
տէր
Ստեփաննոսին
և ի պարոնութեան
Նորադի- նին և
Սրաադինին և
Գուրզադինին
ես տէր
Յովհաննէս
շինե- ցի
զգաւիթս
յիշատակ ինձ և
ծնողաց իմոց
ՉԼԳ.»:
Գաւթումս
ամփոփուած են
շատ
եպիսկոպոսաց,
վարդա- պետաց
և սարկաւագաց
մարմիններ,
այնպէս որ
ամբողջ յա- տակն
սալարկուած է
տապանաքարերով:
Վանուցս
արևմտեան
կողմում դեռ
կանգուն են միա-
բանից
սենեակներն,
որ շինուած են
բոլորովին
քարուկիր և
թաղակապ: Բայց
այժմ
վանքումս չկայ
ո'չ վանահայր,
ո'չ միաբան և
ո'չ իսկ
պահապան, վասն
որոյ
հետզհետէ քայ-
քայուում է
ամենայն ինչ:
Գեղեցկաքանդակ
տապանաքարերով
և խաչարձաններով
զարդարուած
են վանուցս
շրջապատն: Այստեղ
ամփոփուած են
ո'չ միայն
միաբանից, այլ
և Մէլիք-Բէկլարեանց
տոհմի և նոյն
իսկ Թալիշ գիւղի
ննջեցեալներն.
այժմ ևս
թաղում են
Թալիշեցիք:
Հետևապէս
խիստ
ընդարձակ է
հանգստա-
րանս. որի մէջ
փայլուն տեղ
գրաւած են
Մէլիք-Բէկլարեանց
բարեհամբաւ
տոհմի
շիրիմներն
իւրեանց գեղեցիկ
արձան- ներով
և երկար
արձանագրութիւններով,
և նախշած տա-
պանաքարերով:
ՄԷԼԻՔ-ԲԷԿԼԱՐԵԱՆՆԵՐԻ
ԱՊԱՐԱՆՆ.
Վանքասարիս
լանջի
ստորոտում
կառուցեալ է Կիւլս-
տանի իշխող
մէլիքների
ապարանն, որ
արտաքուստ
չափելով
16
ունի 42
մետր
երկարութիւն,
36½ լայնութիւն:
Ըստ եր-
կարութեան
ներսի կողմում
արևելքից
արևմուտք
երկու շար
սենեակներ
շինուած են,
որոց մէջն բաց
է իբրև հրապարակ:
Հարաւային
շարքում կայ
վեց սենեակ,
որք ունին
ութաչեայ
կամարակապ
սրահ: Միջի
երկու
սենեակներն
ընդարձակ են և
գմբէթաւոր:
Հիւսիսային
կողմն
բաղկացած է
երեք մեծ
սենեակներից,
որոց թաղակապ
կամարներն
թափուած են:
Ապարանս
ունեցած է
երկու դուռն––արևելեան
և արևմտեան
կողմերից.
առաջինն արդէն
քանդուած է
իւր կողմի
ամբողջ պատով
և երկու
բուրգով
միասին. իսկ
արևմտեան
դուռն իւր սեմերով
քանդած և
տարած են
Թալիշեցիք
եկեղեցուն
համար: Ցաւալի
է տեսնել որ
Թալիշի հայերն
չգիտեն սրբու-
թեամբ
պահպանել
իւրեանց նախնեաց
թանգագին
հնու-
թիւնները:
Քառաբուրգ
բերդակ.
Ապարանիս
հիւսիսային
կողմում, մի
քանի քայլ հեռի
ձորակի ձախ
լանջին վերայ
շինուած է
քարուկիր մի
դղեակ չորս
ամրաշէն
բուրգերով,
որք
արձանացած են
չորս ան- կիւններում:
Կանգուն են
հարաւային,
հիւսիսային և
արև- մտեան
պարիսպներն
իւրեանց
երկու բուրգերով.
իսկ կոր-
ծանուած է
արևելեան
կողմի պատն
իւր երկու աշտարակ-
ներով: Դղեկիս
մէջ տեղումն
կայ մի նուիրական
ուխտատե- ղի,
բայց յայտնի
չէ իւր անունն:
Հիւսիսային
պարսպի ներ-
սի կողմում
կան մի քանի
թաղակապ
սենեակներ:
Դիւտական
գիւղատեղի (34)
Այժմ
ևս Դիւտական է
կոչուում
աւերակ
գիւղատեղիս,
որ կայ Թալիշ
և Մատաղիս
գիւղերի
գրեթէ միջև:
Աւերա- կիս
մօտ կայ մի
կիսաւեր եկեղեցի,
որ ունի 13 մետր
եր- կարութիւն
և 7 լայնութիւն.
և որ շինուած
է բաւական
ճաշակով:
Եկեղեցուս
արևմտեան և
հիւսիսային
կողմերն լի են
գերեզմաններով,
սակայն
ամենամեծ
մասամբ
ծածկուած`
անտառի
ծառերով:
Հիանալի՜
աղբիւր,
ուշագրա՜ւ
դիրք, դու-
րալի՜
տեսարան ունի
աւերակս:
Հարկ
է յայտնել
բարեմիտ
ընթերցողաց
թէ Թալիշ գիւ-
ղըն, Հոռեկայ
վանքն, Ներքին
և Վերին––Չայլուներն
և Դիւտական աւերակս
կանխաւ
պատկանում է
եղել
Ջրաբերդի գաւառիս`
ըստ որոշման
սարերի
բնական
սահմանին: Ահա
այս է պատճառն
որ Ջրաբերդ
գաւառի շարքում
գրեցինք շէն և
աւերակ
տեղերս: Բայց
մէլիքութիւնն
ծնունդ առնե-
լուց յետոյ`
այս մասը յատկացրած
են Կիւլստանի
մէլիքու-
թեան:
ԺԶ.
ՄԱՏԱՂԻՍ 1) ՇԷՆ.
Հիմնարկուած
է Թարթառ գե-
տի ձախ ափի
վերայ Պառաւի
կամրջից փոքր
ինչ վերև. խոր
ձոր է գիւղիս
տեղն և բարձր
լեռներ
շրջապատած են
գրե- թէ չորս
կողմերն. իսկ
Թարթառն
վշվշալով և
մռմռալով
հոսում է
շինիս ստորին
կողմով:
Բնակիչք բնիկ,
հողն ար-
քունի, սակաւ և
նուազ
արդիւնաբեր,
տեղական
բերքերն նոյն,
եկեղեցին
նորաշէն,
կիսատ և դեռ
անկնունք, 15
մետր 50ս.
երկարութիւն 8
մետր 50 սանթիմ
լայնութիւն. քա-
հանան գալիս է
Վարնկաթաղից:
Ծուխ 35, ար. 90, իգ. 75:
ԺԷ.
ԴՈՆԻ-ՇԷՆ
(Դանիէլի շէն)
Հիմնուած է
նոյն գետի ձախ
կողմում Մատաղիսից
բաւական վերև.
բնակիչք տեղա-
փոխուած են
Մաղավուզից.
հողն արքունի,
լեռնային. գե- րազանց
օդն, կլիման և
ջուրն,
եկեղեցին
խիստ հին, փոք-
րիկ, Սուրբ
Գէորգ,
քահանայ մի:
Հարկ է յայտնել
որ գիւղս և
եկեղեցիս և
հանգստարանս
հին են, իսկ
այժմեան բնա-
կիչք շատ յետոյ
եկած են:
Եկեղեցիս
շինուած է
անտաշ քա- րով,
որի
երկարութիւնն
է 6 մետր,
լայնութիւնն 4
մետր 40 սանթ.
դռնագլխի
քարին վերայ. «Ծառայ
Աստուծոյ ես
Մելքիսեթս
նորոգեցի ժամատունս
յիշատակ»:
Վաղեմի գերեզ-
մաններով լի
են եկեղեցուս
չորս կողմերն:
Ծուխ 35. ար. 134. իգ. 113:
Հին
գիւղատեղի.
այսպէս է
կոչուում այն
աւերակ գիւ-
ղատեղին, որ
կայ Դոնի
շինից վերև և
որ ունի
պատուական
–––––––––––––––––––––
1) Բնաւ
շփոթելու չէ
այս Մատաղիսը
Խաչեն գաւառի
Մատաղիս ա-
ւերակ գիւղի
հետ։
և առատ
ջուր, ընկուզի
զառամեալ
ծառեր, և որ պատուած
է անտառով:
Ջոխտակ
մատուռ, Զոյգ
շինուած
քարուկիր
մատուռ- ներ
են, որք կան
Ուղտը-կերանք
կոչուած
տեղում,
նմանա- պէս գիւղիցս
վերև: Այստեղ
ևս կան գիւղի
աւերակ, քարու-
կիր
շինութեանց
հետքեր և
կաղամախի
ծառեր:
ԵՐԻՑ
ՄԱՆԿԱՆՑ ՎԱՆՔ.
Վանքս
շինուած է
Մռաւ սարից
դէպի արևելք
խոնար- հուած
մի
լեռնաբազկի
հարաւահայեաց
լանջի
հարթակին
վերայ, որի
ստորոտով
սրընթաց խոխոջում
է Թրղին 1) գե- տակն,
որ ե օժանդակ
Թարթառի:
Կառուցեալ է չորս
սիւ- ների
վերայ փոքր
դիրքով,
անճաշակ ոճով,
բայց հպարտ
ար-
ձանագրութեամբ:
Դրան
ճակատակալ քարի
վերայ. «Ի
թուին ՌՃԽ. ին
ի ժամանակս
Շահ
Սուլէյմանին
մեծի արքային
Պար- սից ես
Սիմէօն
շնորհիւն Աստուծոյ
կաթուղիկոս 2) Աղուանից
շինեցի
զեկեղեցիս
ընդ հարազատ
եղբաւր իմոյ
Իգնատիոս
վարդապետին,
որ եմք որդիք
Սարգիս քահանային
Մեծ շինա-
ցւոյ, յաղաւթս
յիշեցէք
որդիք Նոր
Սիաւնի…»:
Խորանի
ճակատին. «Կերտեցաւ
այս յարկ
նուիրանաց
տանն Աստուծոյ
և տաճար փառաց
նորոյ ուխտի
պատարա- գաց,
զոր Տէր
Յիսուս մեզ
աւանդեաց,
շինեցաւ
յերկուց հա-
րազատաց
Սիմէօնի
կաթուղիկոսի
և Իգնատիոսի
րաբունոյ և
այլ յոգունց
աշխատողաց
գրելոց 'ի
դպրութեան կենաց,
ի թուականիս
ՌՃԺԳ ին
աւարտեցաւ
սոյն եկեղեցի
'ի փառս անճառ
Տեառն
Յիսուսի……»:
Վանքս
ունի երկու
քարուկիր և
թաղակապ
խուցեր մին
մեծ և միւսն
փոքր:
–––––––––––––––––––––
1) Թրղին
կամ Թորաղա
գետակս առած է
իւր սկիզբը
Մռաւի ամե-
նաբարձր
գագաթի Գոմէշ
(Կեամուշ)։Սարի
(որի բարձ. 12269)
հարաւահա-
յեաց
լանջերից:
2) Այս է
ըստ Գաղտնիքի
Ա. ճըռ և
ինքնակոչ
կաթուղիկոսն,
որ շի- նած է տաճարս
ոչ 'ի փառս
Աստուծոյ, այլ
ի յագուրդ իւր
անարգ փառա-
սիրութեան, 'ի
դաւաճանութիւն
Աղուանից հարազատ
կաթուղիկոսութեան,
հակաթոռ
Գանձասարի……. :
ԺԸ.
ԴԱՍՏԱԿԻՒԼ
(Դաստակերտ) (35)
Աւերակ
գիւղատեղի,
հանգստարան և
կիսաւեր եկեղե-
ցի, որք
գտնուում են
Դոնի շէնի
հիւսիսային
կողմում մի
բարձր,
տեսարանաւոր,
անտառապատ,
բայց
ուշագրաւ սա-
րահարթի
վերայ: Բաւական
փառաւոր
շինուած է եղել
քա- րուկիր
եկեղեցիս, որի
գլուխն այժմ
խոնարհած է, բայց
տա- կաւին
մնում են
կանգուն աւագ
և երկու փոքր
խորանների
թաղերն: Թէև
աւերակ,
սակայն վսե՜մ
տպաւորութիւն
է թողում
այցելուաց
վերայ եկեղեցիս,
որի
երկարութիւնն
է 13 մետր,
լայնութիւնն
10: Աջակողմեան
փոքր խորանի
ճակատին.
«Թւ
ՉԻԵ. 'ի փաթշահութեան
Ապաղէին, յամի
տէրու- թեան
Իւանէի, 'ի հայրապետութեան
տէր
Ստեփաննոսի
ես, տէր Սուքիասանց
ցեղէն տէր
Ներսէս
հիմնադրի,
տկար ոգով
շինեցի
զեկեղեցիս
յիշատակ մեզ և
մերոց, յիշեցէ'ք
'ի Քրիս- տոս,
աղաչեմ»:
Աջակողմեան
խորհրդարանում.
«Ես Մուսէս
(կանգնեցի)
զխաչս Խաթունա
և
Մամխաչունայ»:
Եկեղեցուս
դրան
ճակատակալ
քարի վերայ.
«Կամաւն
Աստուծոյ, ի
դատաւորութեան
Արղոււին, ի
հայրապետութեան
տէր
Ստեփաննոսի, ի
տէրութեան
Իւանէին և
Սադրադինին
որդոյ
Փախրադինին,
ես տէր Սարգիս
շինեցի
զժամատունս,
զուգեցի
զգաւազանս,
զաւետարանս
զըստ ողոգին…»
(Անընթեռնելի):
Այժմ չկայ
ժամատունն,
այլ աւե- րակ է:
Եկեղեցուս
չորս կեղմերն
լի են խիտառխիտ
ամփո-
փեալներով:
Այժմ
մի փոքրիկ շէն
կայ այստեղ,
որի բնակիչք տեղա-
փոխուած են
Շուշուց երեք
գերդաստան,
Մեծ-Սիւնեաց
մի գիւղիցն
երեք
գերդաստան,
Զէյուայից
չորս
գերդաստան,
որք
զբաղուում են
անասնապահութեամբ,
գերազանց է
օդն, կլիման և
ջուրն, քահանան
գալիս է Դոնի
շէնից: Ծուխ 10.
ար. 50. իգ. 40:
Միայնակ
խաչարձան.
Դաստակերտիցս
Եղիշ
առաքեալի
վանքն
տանող ուղու
աջ կողմում,
ոչ այնքան
հեռի ուղուց,
անտառում կայ մի
հին խաչարձան,
բայց
անարձանագիր:
ԵՂԻՇ-ԱՌԱՔԵԱԼ
ԿԱՄ ՋՐՎՇՏԻԿ
ՎԱՆՔ. (36)
Մռաւ
սարի
քղանցքներից
մի
լեռնաբազուկ
յանկարծ
խոնարհուած է
բարձրից
երկու ձորերի
մէջ, ուր և
կազմած է իւր
ծայրից մի
բլրակ, որի
վերայ
հիմնարկուած
է վանքս:
Սրբավայրս
շրջապատուած
է աքխաղխեալ և
բարձրագոյն
լեռներով և
անդնդախոր ձորերով
և սոսկալի
կիրճերով,
վասն որոյ նեղ
է և սեղմուած
իւր հորիզոնն:
Վանքաբլրիս
հիւ- սիսային
ծայրում
բարձրացած և
ցցուած է
լեռնաբազուկն,
արևմտեան և
հարաւային
կողմերում
Դաստակերտի
սարի
շարունակութիւնն
և արևելեան
կողմում
երկու
սարերիս
գրկախառնուած
դիրքն: Մի վտակ
արևմտեան
կողմից շըռ-
շռալով
վիժում է շատ բարձրից
1),
պտտում
վանքիս հարա-
ւային
ստորոտի
խորագոյն
ձորով,
դառնում դէպի
արևելք և
սրընթաց վազում
դէպի Թարթառ:
Վանքաբլրի
հարաւային
կողմն
սոսկալի
վիմահերձ է.
իսկ միւս երեք
կողմերն`
պարս- պուած
քարուկիր
պատով, որ
ունի երեք
դուռն
արևմտեան,
հիւսիսային և
արևելեան կողմերից:
Բլրիս
գագաթում
հիմնարկուած է
վանքն անտաշ
քա- րերով, որի
շինութիւնն
շատ հին է,
ճարտարապետութիւնն`
հասարակ,
բարձրութիւնն`
չափազանց, և
ոճն անճաշակ:
Այ- սու
ամենայնիւ
ազդում է
այցելուաց
պատկառանք և
սրբու- թիւն:
Ունի երկու
դուռն
հարաւային և
արևմտեան կողմե-
րից, 10 մետր
երկարութիւն,
5 մետր 80 սանթիմ
լայնու- թիւն:
Որմերի վերայ
տեղ տեղ գործ
դրուած է և
աղիւս, որի
երկայնութիւնն
և
լայնութիւնն
30 սանթիմ է և
հաս- տութիւնն
11 ս.: Այժմ
խոնարհուած է
վանքիս
ամբողջ ձե-
ղունն և խորանի
արևելեան
պատն:
Մենաստանս
ունի և գաւիթ
շինուած
միևնոյն ճաշա-
–––––––––––––––––––––
1)
Ջրվշտիկ
անունը`
հաւանական է`
որ վանքս ստացած
լինի ջրիս այս
զմայլելի ջրվէժիցն:
Վանքս
կոչուած է և
Ներս-Միհրի
վանք:
կով և
ոճով չորս
սիւների
վերայ,
նոյնպէս անտաշ
քարով, գաւիթս
ունի մի դուռն
արևմտեան
կողմից, 9 մետր 5
սան- թիմ
երկարութեամբ,
8 մետր 45 սանթիմ
լայնութեամբ,
և սոյն
արձանագրութիւնը.
«Թւ.
ՉԺԳ. կամաւն
Աստուծոյ ես
Խաչատուր
շինեցի ժա-
մատունս
յառաջնորդութիւն
տէր Սիմէօնի,
աղաչեմ զձեզ,
յի- շեցէք 'ի
Քրիստոս»:
Ինչպէս
տաճարիս
շուրջն,
նմանապէս
գաւթիս յատակն
ծածկուած է
հանգուցեալ
եպիսկոպոսաց,
վարդապետաց և
միաբանից
տապանաքարերով:
Ահա շատե- րից
մի քանիսի
արձանագրութիւններն
«Այս
է հանգիստ տէր
Սիմէոնի ՉԽԷ.»:
« ,,
,, ,, տէր
Ովանէսի 'ի թվ.
ՊՁ.»:
« ,,
,, ,, տէր
Վարդանի Շ. Քս.
ՋԽ.»:
« ,,
,, ,,
Մատէոս
եպիսկոպոսին
թվ. ՋՁ.»:
« ,,
,, ,, Մելքիսէթ
եպիսկոպոսին,
որ է ա-
ռաջնորդ
սուրբ ուխտիս,
որ անմեղ
սպանեցին
Օսմանցիք ՌՃ.»:
Մենաստանիս
երկու
կողմերում
կան մատուռներ:
Հիւսիսային
կողմում.
(սկսեալ այս
կողմից դէպի
հա- րաւ):
Ա.
մատուռն ունի
երկու խորան և
երկու սեղան,
որ շինուած է
անտաշ քարով:
Բ.
մատուռն, որ
նոյնպէս
շինուած է
անտաշ քարով,
ունի միայն մի
խորան և մի
սեղան:
Գ.
մատրան մէջ,
որ շինուած է
միևնոյն ձևով,
կայ Աղուանից
Գ. Վաչական
թագաւորի
գերեզմանն, որի
վերայ ձգուած
է մի
եռանկիւնի
տապանաքար, որ
պատրաստուած
է առանձին
խնամքով և
յղկուած
մաքուր
տեսքով, որի
եր-
կարութիւնն է
1 մետր և 60 սանթիմ.
բայց չունի
արձա-
նագրութիւն:
Տապանաքարիս
մօտ կայ մի
քարեայ խաչար-
ձան, որ նշանաւոր
է ոչ միայն
իւր խիստ
հեռաւոր հնու-
թեամբ, այլ և
իւր վաղեմի
քանդակագործութեան
գեղա- րուեստի
ճարտարապետութեան
ձևով, այսպէս
է և խորանի աջ
կողմում
եղածն:
Մատրանս, որ
ունի մի
խորան, դրան
ճակատակալ
քարին վերայ
քանդակուած է.
«Այս
է հանգիստ
Վաչական
թագաւորին (37).
Աստուած ողորմի
Հայրապետայ և
ոյր (իւր)
ծնողացն, որ
շինեց զեկե-
ղեցիս
առաջնորդութիւն
տէր Սիմիոնի
թիւ ՉԼԵ. էր»:
Մատ- րանս
դրան դիմացն է
Ջրաբերդի
գաւառի իշխող
բարձրահռ- չակ
Մէլիք Ադամ
մեծի
գերեզմանն:
Ցաւալի է
տեսնել որ
անկիրթ
մահմետականներն
ջարդած են
արձանագրութիւն
կրող
մարմարիոնը,
որ զետեղուած
է եղել
մէլիքիս տապա-
նաքարի մէջ:
Այսու
ամենայնիւ
գաւառիս մեծ և
փոքր ա- մենքն
աւանդութեամբ
գիտեն
իւրեանց սիրելի
իշխան մէ-
լիքիս
գերեզմանը:
Դ.
մատուռն, որ
կանգնած է
վանքին
հարաւային կող-
մում,
երկխորան է և
ունի հեռաւոր
հնութիւն, որի
մէջ է մի
գերեզման, որի
վերայ
փորագրուած է.
«Այս է
հանգիստ տէր
Մեսրոպին
որդի
(արդւոյն) որ է
աւագ եղբայր
Մելքիսէթ
եպիսկոպոսին
թվ. ՌՃԿԲ.»:
Ե.
մատուռն, որ
Դ-ից հարաւ
կայ, ունի մի
խորան:
Զ.
մատուռս
աւելի հնաշէն
է, որ ունի մի
սեղան և գրութիւնս.
«Յանուն
Աստուծոյ ես
Առաքել
վարդապետ, տէր
Մատթէոս
շինեցինք
զեկեղեցիս,
հաջ բերինք…..»:
Է.
մատուռն ունի
միայն մի
սեղան:
Վանքումս
կայ մի հնուց
մնացած և
կոտրած զանգակ,
որի վերայ
փորագրուած է.
«Յիշատակ է
զանկակս Ղազա-
րին, որ է որդի
Քիրիգորին, է
թոռն Եաւրին.
Յուսեփի որդի
Պապէն, որ է Պողոս
թուլգեր
(հիւսն). ես
Շահնա կարմրեցի
(ձուլեցի).
գինն է Գ.
թուման»: Բացի
զանգակիցս
կայ և մի այլ
կոպիտ և
երկարաձև
զանգակ, որ
աւելի հին է:
Վանքս
ցարդ
սրբութեամբ
պահած է
Գաղտնիք Ղարա-
բաղի
հերոսներից
երկու քաջերի
յիշատակը, որք
են
Դալի-Մահրասան
և Տեօնմազ:
Վանքիս արևելեան
պարսպի մօտ է
Աւագ-վարդապետ––Դալի-Մահրասայի
բնակած
սենեակն, որ
ունի նեղ և
փոքր
լուսամուտներ
և ամուր դիրք:
Սենե-
կիս մէջ
տիրում է
խորհրդաւոր
մթութիւն 1):
Վանքիս
հիւսիսային
պարսպի
փակուած դրան
մօտ ներ-
քուստ
փորագրուած է
գլխագրերով. «ՐՇՅՃ
ես Տոնմազս
բե- կեցի թվ.
ՌՃՀԷ.»: Գրերիս
մօտ շինուած է
մի փակագիր
մեծ ձևով, որը
կարդացի
միևնոյն Տոնմազ
անունը:
Մենաստանս
ունի և մի
քանի հին
սենեակներ և
գոմ պարսպի
ներսում:
Վանքիս
դրութիւնն
խիստ խղճալի
է: Անդիմադրելի
ժամանակն
քանդում և
աւերում է
ամենայն ինչ:
Վիճի տակ
ընկած են
վանքիս
սեփական և
անբռնա-
բարելի
իրաւունք
կալուածներն
և բոլոր
հողերն,
սպառուել են արդեանց
աղբիւրներն,
վանքս կարօտ է
նորոգութեան,
բայց փո'ղ
չկայ փո'ղ, զի
խցուած են
արդիւնք հոսող
ակունք- ներն:
Այժմ
վանքումս
մնում է իբրև
պահապան մի
տիրա- ցու, որ
շինած է վանքի
ճանապարհը և նորոգած
Զ. մա- տուռը:
Ողտի
մատուռ.
այսպէս է
կոչուում
կիսաւեր
մատուռն, որ
կայ վանքի
մօտակայ սարի
ուսին վերայ:
Այստեղ կայ և
գիւղատեղի և
հանգստարան:
Մատուռ.
այս անուամբ է
ճանաչուում
այն կիսաւեր,
փոքրիկ և հին շինութիւնն,
որ գտնուում է
Եղիշ-առաքեալ
վանքի և
Եղակեր շինի
միջև մի
տեսարանաւոր
բլրի վերայ:
Մատրան
դռնագլուխ
քարի վերայ. «..
Ես Գրիգոր
կանգնե- ցի
եկեղեցիս
բարեխաւս ինձ
և ծնողաց իմոց»:
Եկեղեցուս
մօտ կայ և
հանգստարան,
որք ծածկուած
են մացառուտ-
ներով և
չունին արձանագրութիւն:
Այսպիսի
կիսաւեր եկե-
ղեցի, հանգստարան
և գիւղատեղի
կայ նաև Թթոտ
կոչուած տեղում,
որ գտնուում է
աւերակիս
հարաւային
հանդէպ վա- րի
լայնագոգ
լեռնահովտի
մէջ:
ԺԹ.
ԵՂԱԿԵՐ ՇԷՆ.
Հիմնուած է
այն սարի
հարաւա- յին
լանջի խոր
ձորում, որ
իբրև
սահմանագլուխ
ձգուած է
Մռաւից մինչև
դաշտաբերան:
Բնակիչք քսան
տարի առաջ
–––––––––––––––––––––
1)
Ժամանակի
հանգամանքներից
ստիպեալ
ամրոցի ձև
ստացած է
Դալի-Մահրասայի
սենեակս.
լուսամուտներն
ոչ եթէ
իսկապէս
լուսամուտ-
ներ են, այլ
հրացան
արձակելու
տեղեր––նեղ
ծակեր:
փոխադրուած
են
Մեծ-Սիւնեաց
Տեղ աւանից
այստեղ: Հողն
արքունի,
լեռնոտ և
յարմար
անասնապահութեան,
տեղական
բերքերն նոյն,
(առատ է ոչխար, տաւար,
չ'կայ այգի,
պար- տէզ և
մետաքս),
գերազանց օդն,
կլիման և
ջուրն, եկեղե-
ցին Սուրբ Աստուածածին
քարուկիր,
կառուցեալ մի
կամարի վերայ
և հին, երկարութիւն
12 մետր 5 սանթիմ,
լայնու- թիւն 7
մետր 50 սանթիմ.
քահանան
գալիս է
Կիւլստանից:
Տաճարիս մօտ
կայ հնուց
մնացեալ մեծ
հանգստարան,
որի մէջ գիր
ունեցող
գտանք միայն. «Այս
է տապան
Մխիթարի որդի
Մեժլում քոխային
թվ. ՌՃՂԹ»:
Ինչպէս
երևում է հին
աւերակներից,
աւելի շատ
եղած է
Եղակերիս
նախկին բնակ-
չաց ծխաթիւն:
Այժմ ծուխ 35. ար.
100. իգ. 85:
Մռաւի
սուրբ.
Արցախեան
նահանգի
ամենաբարձր
լեռներից մին
է Մռաւ սարն,
որ ընկած է
Ծար, Ըռստակ,
Ջրաբերդ, Կիւլ-
ստան և
Գարդման գաւառների
մէջ: Արդէն
գիտենք որ սա-
րիս հարաւային
կողմն ընկած
են Ծար և
Ըռստակ
գաւառն, արևելեան
կողմն`
Ջրաբերդ. իսկ
հիւսիսային
կողմն ընկած
են Կիւլստան և
Գարդման
գաւառներն:
Մռաւիս այս
ամե- նաբարձր
գագաթն, որ
սահմանագլուխ
է Ջրաբերդ և
Կիւլ- ստան
գաւառների,
բազմած է
սարիս վերայ
իբրև
քարաժայռ և
ցից բլուր: Երկու
դժուարատար,
երկիւղալի և
վտանգա- ւոր կածան
կայ
քարաբլրիս
կատարն
բարձրանալու
համար, մին
արևելքից` որ
է Կիւլստանի
մուտքն և միւսն
արևմտեան
կողմից` որ է
Ջրաբերդի
մուտքն: Քարաբլրիս
գագաթի մա-
կերևոյթն մի
մեծ կալաչափ
հարթակ է, որի
եզերքներովն
շարուած են ահագին
վէմ քարեր 1) ինչպէս
պարիսպ, որպէս
զի մարդ
չընկնի
գագթիցն,
նոյնպէս և տեղ
տեղ մուտքերի
երկու
կողմերում:
Ահա գագաթիս
վերայ կայ մի
սպիտակ, փոքր
խաչքար, որի
տակ
աւանդաբար
ասում են, թէ
կայ նահատակի
գերեզման, որ
է ուխտատեղի:
Արևելեան
մուտ- քի մօտ
կայ մի
թոնրաչափ
սառցատուն,
որի միջից
անպա-
–––––––––––––––––––––
1)
Զարմանում է
մարդ թէ ինչպէ՜ս
բարձրացրած
են այս
լեռնանման
մեծ մեծ քարերը
այստեղ:
կաս է
ամրան
եղանակներում
ջուր և սառն:
Սրբավայր գա-
գաթիս բարձ. է 11219
ոտք:
Քանի՜
սքանչելի է
տեղիս
տեսարանն,
քանի՜
ուշագրաւ է
բնութեան
գեղեցկութիւնն,
մանաւանդ երբ
բոլորովին
պարզ է
երկինքն:
Հարաւային
կողմերում
երևում են ի
բացուստ
Արցախեան բարձր
լեռնաշղթան,
որոց վերայ
արձա- նացած
են Ծար, Խաչեն,
Վարանդայ և
Դիզակ
գաւառների
բարձր
գագաթներն.
Պարսկաստանի
Սաւալան սարն
և Երաս- խըն:
Արևելեան
կողմերում
երևում են ամբողջ
Արցախի և
Աղուանից
դաշտերն,
Կասպից ծովի
հարաւային
մասն, հիւ-
սիսային
կողմում Կովկասեան
լեռնաշղթան,
Շահ-դաղն իւր
ընկերներով և
Կազբէկն. իւր.
արևմտեան
կողմում
Կայենի լեռներն:
Բայց մօտուստ
պատկերացած
են բոլոր դաշտային
և լեռնային
գաւառներն,
տեղ տեղ բազմաճղի
աղխաղխեալ
լեռնագօտիներ,
միայնակ կամ ճիւղաւորուած
լեռնաբազուկ-
ներ,
սարաւանդներ,
օձաձև
գալարուած,
նաւաձև,
նաւակա- ձև
ձգձգուած
ձորեր և
ձորակներ,
վիմահերձ
լեռնաճակատ-
ներ,
խոտադէզերի
նման
լեռնագլուխներ,
բլուրներ և
բլրակ- ներ և
միանգամայն
լերկ,
դալարագեղ,
անտառապատ և
մա- ցառուտ
սարալանջեր,
սեռեր և
սրածայր
բլուրներ:
ՋՐԱԲԵՐԴ
ԳԱՒԱՌԻՍ
ԲԵՐԴԵՐՆ.
Երկու
են գաւառիս
գլխաւոր
բերդերն––Քաղաքատեղի
կամ
մայրաքաղաք և
Ջրաբերդ:
Արդէն խօսած
ենք ինչպէս
առաջնոյն
մասին,
նոյնպէս և
Ինն-Մասի բերդանման
ապա- րանի
մասին, ուրեմն
խօսինք վերջնոյս
Ջրաբերդիս 1) մասին»
Ամրոցս
գտնուում է
Մայրաքաղաքի
ուղղութեամբ
Թար- թառի խոր
ձորումն գետի
ձախ ափի
վերայ: Համարեա'
թէ ջրով
շրջապատուած է
բերդավայրս.
որի արևմտեան
ստորո- տով
սրընթաց
խոխոջում է
Թրղին կամ
Թորաղա
գետակն և միանում
Թարթառին. ապա
միացեալ
ջրերս
պատելով բերդին
–––––––––––––––––––––
1)
Կոչուած է նաև
Չարաբերդ,
Չրաբերդ,
Ջերմուկի բերդ,
ղալա: Բերդս
խիստ հին է.
տես. Մով. Կաղ.
եր 124 «հանդիպեցան
յամրոցին Չա-
րաբերդոյ»:
հարաւից
և արևելքից`
դառնում են
դէպի հիւսիս և
ապա հեռանում
վշվշալով: Ահա
այսպէս
թերակղզի
ձևացած է
բերդատեղիս:
Սակայն Թրղին
և Թարթառն
բազմադարեան
ժամանակամիջոցում
քանդած, տարած
և խոր խոր
ձորեր ձևացրած
են իւրեանց
յատակը,
այնպէս որ
այժմ անմատ-
չելի, ահարկու
և բարձր
վիմահերձ
ժայռեր են
բերդիս երեք
կողմերն, իսկ
լեռնակողմն
վիմահերձիցն
վիմահերձ
պարս- պուած է
ամուր պատով:
Ունի միայն մի
մուտք պարսպի
պատով: Բաւական
տարածութիւն
ունի բերդիս
մակերևույթն,
որի վերայ կան
բաւական
քարուկիր
շինութիւններ,
կան որ
բոլորովին
անվնաս
մնացած են:
Սակայն
բուսած են
բեր- դումս
ծառեր, որոց
հաստաբուն
արմատներն
հետզհետէ
փորձ են
փորձում
քանդել
շինութեանց
հիմքերը: Բայց
որով- հետև
բերդումս
չկայ ջուր,
վասն որոյ
բերդիս միջից
դէպի Թարթառ
գետն կտրած են
վիմափոր
ականներ, որոց
միջի սանդղաձև
աստիճաններով
երթևեկելով
ջուր մատակարարած
են բերդիս
պաշարման
ժամանակ: Թարթառն
գործ դնելով
իւր մշտագործ
գործիները վերստին
փորած և
իջեցրած է
բաւականին
իւր հատակը.
այս պատճառաւ
ականների
արտա- քին
բերաններն
բարձր մնացած
են գետի
երեսիցն 1):
Ինչպէս
տեսանք
գաւառների
սահմանների
բաժանմանց
շարքում,
հնուց մի և
անբաժան եղած
են Ջրաբերդ և
Կիւ- լըստան
գաւառներս:
Բայց որովհետև
մէլիքութեան
ժամա- նակ
բաժանուած են
իրարից
գաւառս, որպէս
գծուեցաւ սահ-
մանն, վասն
որոյ առանձին
ենք
դասաւորում
գաւառիս գիւ-
ղերը,
ծխաթուերը և
հնութիւնները:
Նշանաւոր են
Կիւլստա- նիս
տանձն, խնձորն
և ցորենն:
Ա.
ԿԻՒԼՍՏԱՆ
ԳԻՒՂ.
Հիմնուած է
Մռաւ սարի
հիւսի- սային
կողմում Ինջա
գետակի ձախ
ափի վերայ: Լեռներով
շրջապատուած
է գիւղս, վասն
որոյ
գտնուում է
այն մի փոսանման
ձորի մէջ:
Բնակիչք բնիկ,
հողն բէկական,
բարե- բեր, մեծ
մասամբ
անջրդի,
անվնաս օդն,
կլիման և
ջուրն,
–––––––––––––––––––––
1)
Բերդիս
հանդէպ
Թարթառ և Թրղի
գետախառնուրդի
մէջ է Անա-
պատն, որ
ունի և մի
քանի խուցեր: