Կայքէջ, Ծանոթություն, Նախաբան, էջ  1-15,  16-30,  31-45,  46-60,  61-75, 76-90, 91-105, 106-120, 121-135, 136-150, 151-165, 166-180, 181-195, 196-210, 211-225, 226-240, 241-255, 256-270, 271-285, 286-300, 301-315, 316-330, 331-345, 346-360, 361-375, 376-390, 391-405, 406-420, 421-435, 436-450, 451-461

<<<   >>>

 

 

/Էջ 1/

 

I

ԱՐՑԱԽԻ ՍԱՀՄԱՆՆԵՐՆ

 

            Մեծ-Հայոց 15 նահանգներից մինն է Արցախն, որի սահմաններն էին Հայոց Վաղարշակ թագաւորի ժամանակ Երասխ գետն, Արցախական ամենաբարձր սարերի գագաթ- նագիծն և Հնարակերտ ամրոցն 1)։ Այս սահմանների և Կուր գետի և Կովկաս մեծ սարի մէջ ընկած տարածութեան վե- րայ Կուսակալ կարգուած էր Սիսական Առանն նոյն Վա- ղարշակ թագաւորից։ Բայց երբ ծնում է և Աղուանից Ար- շակունի թագաւորութիւնն ևս, ծագում է սահմանի համար հակառակութիւն Հայոց և Աղուանից թագաւորութեանց մէջ. այն ժամանակ Արցախի և Աղուանից երկրի մէջ սահմանա- գիծ որոշուում է Կուր գետն 2)։ Ե. դարում Աղուանից թա- գաւորութեան ենթարկուում է և ամբողջ Արցախեան նա- հանգն։  Ծար, Վակունիք, Աղահէճ, Բերդաձոր գաւառներն, որք պատկանում էին Արցախին, Մեծ-Սիւնեաց թագաւոր- ներն ճգնած էին իւրացնել, վասն որոյ ծագում է երկարա- տև հակառակութիւն և խռովութիւն Մեծ-Սիւնեաց և Աղուա- նից թագաւորութեանց և հոգևոր իշխանութեանց մէջ և զբաղեցնում Հայոց շատ կաթուղիկոսները։ Այս խռովութեանց ընդ միշտ վերջ տալու և սէր ու խաղաղութիւնը վերահաս- տատելու համար սոյն երկու դրացի թագաւորութեանց և հոգևոր իշխանութեանց մէջ՝ ամենայն Հայոց Սարգիս կա- թուղիկոսն՝ Հայոց ՆԾԵ. թուին արձակում է մի շրջաբերա- կան կոնդակ 3) որի սկզբում գրուած է. «առ նախագահ և աստուածամեծար տունդ Սիւնեաց յաստուածապսակ թագա- ւորդ Վասակ և յաստուածապահ իշխանսդ Սևադայ և Աշոտ և առ այլ ազատսդ, ևայլն»։ Վարջաբանի մօտ. «իսկ բոլորո- վին, որում բազում հակառակութիւնք լեալ էին 4) և մե-

–––––––––––––––––––––

                1) Խոր. Բ. գիրք Ը. Գլ. և Մով. Կաղ. Ա. հատ. Դ. Գլ.։

                2) Փաւս. Բուզ. Ե. դպր. ԺԳ. Գլ.։

                3) Շրջաբերականիս բնագրի օրինակը տես Ս. Օրբէլեան ԾԷ. Գլ.։

                4) Աղուանից և Մեծ Սիւնեաց մէջ։

 

/Էջ 2/

 

ծամեծ նզովիւք ամրացուցեալ էին Կաթուղիկոսք Հայոց՝ հա- տանէ զսահմանն Աղուանից՝ Ըռմբի խոռն, Ծար գաւառ, Աղահէջ, ընդ որ Աղուանոյ գետն 1) հատանէ մինչ ի Քա- րավազի կամուրջն (Երասխ գետն)»։ Ի վերջոյ շարայարում է. «թէ ոք հակառակել կամի այդմ աթոռոյ և կամ խանգար- ման պատճառ լինի այդմ հայրապետագիր սահմանի . . և վի- ճակի և ժառանգութեանց եկեղեցւոյ, զանբաւ հրահոսան անէծսն ժառանգեսցէ, որ յառաջին սուրբ հայրապետացն  կարգեալ է և կրկնապատիկ ՛ի մէնջ իսկ, ևն»։ Ուրեմն Ե. դարում և ՆԾԵ. թուականից ցարդ Արցախի սահմանագիծն եղած է Երասխ, Կուր, Խրամ և Ձորագետ (միացած) և Հա- կարի գետերի և Կայենի, Դիլիջանի, Գեղամեան ամենաբարձր լեռների գագաթնագծի մէջ եղած տարածութիւնն։ Քանզի Խորենացին թէ և գրած է թէ 13 գաւառ ունի Արցախն 2) սակայն ԻԶ. նահանգի գաւառների շարքում գրած է. «և այլ գաւառս (Արցախայ) զորս ի Հայոց հանեալ է (թագաւորն Աղուանից) Շիկաշէն, Գարդման, Կողթ և Զաւէ և այլ քսան գաւառ մինչև ցխառնումն Երասխայ ի Կուր գետ 3)։ Քսան և չորս գաւառը ամբողջացնում է այպէս––13 Արցախի, 6 Ուտի գաւառի 4), 4 վերևի գաւառներն, որք են Շիկաշէն ևայլն. Վարդանակերտ գաւառ, որ գտնուում է Կուր և Երասխ գետերի խառնուրդի մէջ, որով ամբողջանում են Ար- ցախեան նահանգի 24 գաւառներն։

            Այս նահանգն զանազան դարերում փոփոխութիւններ կրելով Հայերից կոչուած է Գարգար 5), Արցախ 6), Փո- քըր-Սիւնիք 7) Խաչենք, Սեաւ Այգի 8) իսկ Պարսիկ- ներից և Տաճիկներից՝ Ղարաբաղ։

–––––––––––––––––––––

                1) Հակարի գետի վերնամասն։

                2) «Արցախ երի կայ Սիւնեաց. գաւառք են՝ ի նմա երեքտասան, զորս Աղուանք ունին Հաբանդ, Վակունիք, Բերդաձոր, Մեծկուանք, Մեծիրանք, Հարճլանք, Մուխանք, Պիանք, Պանծկանք, Սիսական ոստան, Քուստի, Փառ- նէս, Ռոստակ» (Մատ. Խոր. եր. 609 և այլ ձեռագիրք։

                3) Մատ. Խոր. եր. 606 և այլ և այլ ձեռագիրք։

                4) «Ուստի առ մտից կայ Երասխայ ընդ մէջ Արցախայ և Կուր գետոյ, ունի գաւառս եթն, զորս Աղուանք ունին, Արանռոտ, Տռի, Ռոցպատեան, Աղուէ, Տուշքատակ ... Ուտի առանձնակ» (նոյն գիրք որ. 610 և ձեռագիրք։

                5) Մատ. Խոր. եր. 78, 168, 248։

                6)     ,,    ,,   ,, 607, Ասող. եր. 65 ևայլն։

                7) Խոր. Գ. գիրք Գ. Գլ. Մով. Կաղ. եր. 272. Ասող. 107 Սամ. Անեց. եր. 192։

                8) Սամ. Անեց. եր. 193։

 

/Էջ 3/

 

ԲՆԱԿԱՆ ՆԿԱՐԱԳԻՐ

 

ԼԵՌՆԵՐ.

 

            Սարերից ամենամեծն է Արցախեան լեռնաշղթան, որ ընկած է Երասխի և Ձորագետի մէջ։ Լեռնաշղթայիս ամե- նաբարձր գագաթներն են––Արութիւնայ սարն 1) Արցախի Գարդման գաւառի վերի ծայրում, Մռաւ սարի արևմտեան և արևելեան գագաթներն Հաթերքի հիւսիս-արռմտեան կող- մում և Կիւլստանի հարաւային հանդէպ. Քիթ և Քեթի սա- րերն Ծար գաւառից վերև. Քիրսն Վարանդայ գաւառի վերի ծայրում և Դիզափայտ Դիզակ գաւառի վերի ծայրում։ Ամ- րան կանաչազարդ են լեռնաշղթայիս վերնամասերն իսկ ան- տառապատ հիւսիսահայեաց լանջերն և միանգամայն առա- տաջուր։ Բարձր և երկար լեռնաշղթաս, որ ընկած է Երասխի և Ձորագետի մէջ, տարածած է դէպի իւր հիւսիսհայեաց կողմերն հազարաւոր և բազմաճղի լեռնագօտիներ, սարա- ւանդներ և լեռնաբազուկներ, որք աղխաղխելով միմեանց կազմում են բազմաթիւ անդնդախոր ձորեր և ահարկու վի- հեր, սարսափելի կիրճեր և սոսկալի նեղուցներ, օձապտոյտ ձորակներ և մերկ ապառաժներ, բարձրագոյն քերծեր և զար- հուրելի քարայրեր և միանգամայն սագաձև, ձկնաձև, ձուա- ձև, լիսեռնաձև և թամբաձև լեռներ և լեռնակներ, բլուր- ներ և բլրակներ, թումբեր և խութեր։ Փոքր լեռնաշըղ- թաներ. երկարաձիգ լեռնաշղթան, որ սկսուած է Ձորա- գետի և Խրամի խառնուրդի աջ կողմից, հասած է մինչև Երասխի ձախ կողմն շարունակ Արցախեան դաշտաբերանով։ Ամբողջապէս լեռնաշղթայիս վերայ են Զաւէ, Քուստի կամ Քաւս, Փառիսոս, Գարդման, Մեծ-կողմանք, Մեծ-իրանք, Հա- բանդ կամ Վարանդայ, Դիզակ և Պանծկանք 2) գաւառներն։

–––––––––––––––––––––

                1) Թուրքերէն Ղոչ-ղարադաղ։

                2) Աւելի լաւ էր Բազկանք անուանել վերջին գաւառս, վասն զի գաւառս ամբողջապէս բաղկացած է լեռնաբազուկներից, որք թեքուած են դէպի Երասխի ձախ ափն։ Կայ և մի այլ լեռնակ, Կախա անուն որ ընկած է Կուր գետի աջ եզերքով (Գանձակ գաւառում)։ Աւելի բարձի է Ղազար- լու արևմտեան գագաթն, որ է 1723 ոտք. իսկ Կախան-արևմտեանն 1284 ոտք։

 

/Էջ 4/

 

Այս լեռնաշղթան ևս, որ տարածուած է ամենաբարձր լեռ- նաշղթայի և դաշտաբերանի մէջ, նմանապէս արձակած է լեռնաբազուկներ, խոր խոր ձորեր, և ոլոր մոլոր ձորակներ, նեղուցներ և կիրճեր, տեղ տեղ ուռած և բարձրացած սա- րեր և սարակներ, բլուրներ և բլրակներ, թումբեր և թուփակներ, և ուրեք ուրեք անձրևատար հեղեղատներ, միայն թէ ամենամեծ մասամբ զարդարուած են թանձր անտառնե- րով և մացառուտներով, այգիներով և պարտէզներով։ Լեռ- նագօտուս ամենաբարձր գագաթներն են Կայենի լեռներն Զաւէ կամ Կայենի գաւառում, Մրղուզ՝ Քուստի կամ Քաւս գաւառում, Սուրբ Գէորգի սարն՝ Խաչենում, Բողրխան և Քեաթուկ՝ Վարանդում, Դող-բերդ, Թաղլարի և Հատրութի սարերն Դիզակում։

 

ԴԱՇՏԵՐ.

 

            Ա. Ամենամեծ դաշտն է Գագարացւոց կամ Արցախի և կամ Մուղանի դաշտն, որի մասին արդէն գրուած է «Աղուա- նից Եր. և Դրաց.» գրքի մէջ։

            Բ. Գագայ դաշտն, որ նոյն դաշտի շարունակութիւնից տարածուած է Զաւէ կամ ըստ այժմեան Ղազախ գաւառի ստորին մասում։ գագայ սուրբ Սարգիս սարի աջ ու ձախ կողմերում, այսինն Ոսկեպար վտակի և Կուր գետի հովիտ- ներում։

 

ԴԱՇՏԱԿՆԵՐ.

 

            Ա. Գտնուում է Մեծ-կողմանց կամ Կիւլստան գաւառի մէջ տարածուած Ղարաչինար և Ներքին շէն գիւղերի մէջ, քրի միջով հոսում է Սև գետակն (Ղարաչայ)

            Բ. Վարանդայ գաւառի ստորին մասում Ղըզղալա գիւ- ղի կալերի մօտ։

            Գ. Նոր-շէնի մօտ, որ ընկած է երկու լեռների մէջ։

            Դ. Դաշտակն ընկած է Կիշի Պառաւաթումբ, Սպիտակ շէն (Աղքեանդ) գիւղերի մէջ։

            Ե. Խունըշինակ գիւղի դաշտակն։

 

/Էջ 5/

 

            Զ. Ճարտարեցւոց կալատեղերի մօտ եղած դաշտակն։

            Է. Դողայ դաշտակն, որ ընկած է Կաւաք սարի, Ազոխի, Ջրակուսի, ևն գիւղերի մէջ։ Հարկ է յայտնել որ բոլոր դաշտակներս գրեթէ Գարգարացւոց Մեծ դաշտի շարունա- կութիւնից իբր դաշտալոզու մտած են տեղ տեղ փոքր լեռ- նաշղթայիս մէջ։ Այսպէս են համարեա՛ թէ Ամարասայ, Հատրութի և Ջաբրայէլի դաշտակներն։

            Ը. Բելուկանայ դաշտակն որ ընկած է Երասխ և Հա- կարի գետերի ձախ ափերի մէջ։

 

ՀՈՎԻՏՆԵՐ.

 

            Գեղեցիկ են Աղստևի, Թարսա չայի, Ղուլալուի, Վե- րին-Զակամի, Շամքորի, Գետաշէնի, Կիւլստանի, Հաթերքի 1), Խաչենագետի, Պետրեցւոց (Խոջալլու), Գարգար, գետակների և Հակարի գետի հովիտներն, մանաւանդ բոլոր լեռնահո- վիտներն։

 

ԳԵՏԵՐ ԵՒ ԳԵՏԱԿՆԵՐ.

 

            Ամենամեծերն են Կուր և Երասխ, որոց մասին ար- դէն խօսած ենք «Աղուան. երկ. և Դր.» գրքի 31 թուահա- մարում։ Այս––տեղ միայն ասում ենք––համարեա՛ թէ Արցախ- եան նահանգն մի կատարեալ թերակղզի է, որ ընկած է Կուր և Երասխ, Ձորագետ և Հակարի գետերի մէջ։

            Երասխ գետին ձախ կողմից միանում է Հակարին, վեր- ջինս, որ սկիզբն է առնում իսական և Վակունիք գաւառ- ների հարաւահայեաց լանջերից, ընդունում է իւր ձախ կող- մից գետակներ և առուակներ. Հարճլանք գաւառից ընդու- նում է Հազարագետ և Վաղազին, (Շոր-Ջուր), Յարարի ջուր և Ղոզլու վտակները Բերդձոր գաւառից։

            Երասխիս նմանապէս ձախ կողմից, խառնուում է և Թաղլարի և Դողայ միախառնւող գետակն և առուն, որք միա-

–––––––––––––––––––––

                1) «ՅԸռոստակ գաւառն Մեծ կողմանց ի Չղախեան հովիտն յԱպարի- սական դաշտակն առ ափն  Տրտուական գետոյն» (Մով. Կաղ. եր. 163 տպ. Մոսկ.)Թուրքերէն Ղոչ-ղարադաղ։

 

2         

 

/Էջ 6/

 

նալով կոչուում է Ղուրու չայ։ Առաջինն սկիզբ է առ- նում Դիզափայտ լեռնաշղթայի հիւսիսահայեաց լանջերից, կազմում երեք գլխաւոր առուակ, որք միանում են Տումի գիւղից բաւական վար։ Երկրորդն՝ հոսում է Մոխրենիս և Թաղոտ գիւղերի լեռներից, նոյն լեռնաշղթայի շարունակու- թիւնից՝ միանում Դողայ մոտ և խառնուում վերջի աւանիցս վար՝ Թաղլարի գետակին հետ։

            Քեօնդալան գետակն, որ բաղկանում է գլխաւորա- բար երկու վտակներից, որոց առաջինն իւր սկիզբը առնում է Քիրս լեռնաշղթայից և հոսում Աւետարանոց աւանի հա- րաւային ստորոտով։ Իսկ երկրորդն սկիզբն է առնում նոյն լեռնաշղթայից, հոսում Ղևոնդեանց անապատի սարին հա- րաւային ստորոտով և միանում առաջի վտակին նոյն անա- պատից բաւական վար և մանր ջրեր ընդունելով հոսում արևելահարաւ և խառնուում Երասխին (գարնան ժամանակ միայն)։ Արցախեան ամենաբարձր լեռնաշղթայից բղխում են գետակներ և հոսելով միանում Կուր գետին, որք են.

            Գարգար գետակն, որ սահմանագիծ է Խաչեն և Վա- րանդայ գաւառների, կազմուում է հինգ գլխաւոր վտակնե- րից. որք են՝ Ա.-բուն Գարգար, որ բղխում է Քիրս լեռնա- շղթայի Զառիստ սարերի հիւսիսային և հարաւային լանջե- րից և հոսում Շուշի քաղաքի հիւսիս-արևմտեան անդնդա- խոր ձորով։ Բ, բղխում է Քիրս լեռնաշղթայի հիւսիսահայ- եաց լանջերից և հոսում ահարկու ապառաժների միջով՝ յիշ- եալ քաղաքի հարաւ-արևելեան կողմով։ Երկու վտակներս միանում են Մազի կամրջի ստորոտում։ Բայց բուն Գարգարն՝ սկսեալ կամրջիցս մինչև վտակախառնուրդն՝ երկար դարերի ընթացքում ճեղքած է ապառաժ սալ քարը և բաւականին խորացնելով շինած ոլոր մոլոր ճանապարհ իւր համար։ Գ. վտակն բղխում է նոյն լեռնաշղթայի շարունակութիւնից––Խանածախ գիւղի սարից––և միանում Գարգարին փոշտի ճա- նապարհի տակով։ Դ. վտակն սկիզբն է առնում նոյն լեռ- նաշղթայի շարունակութեան հիւսիսահայեաց կողմերից––Բալ-

 

/Էջ 7/

 

լուջայի սարից, առուակներ ընդունելով իւր աջ ու ձախ կողմերից՝ միանում Գարգարին նոյն ճանապարհի տակով։ Ե. վտակն՝ բղխելով նոյն լեռնաշղթայից––Պետրեցւոց սարերից առուակներ ընդունելով աջից ձախից, միանում է բուն Գար- գարին, որ հոսելով դէպի արևելահիւսիս և կտրելով Արցախի դաշտի կէսը, ապա անյայտանում աւազի տակ և յետոյ ել- նում բաւականին վար և թափուում է Կուր գետի մէջ հե- ղեղների ժամանակ։

            Խաչենագետ––գետակ––որ սկիզբն է առնում նոյն լեռնաշղթայից, նախ հոսում դէպի արևելք, ընդունում իւր աջ ու ձախ կողմերից մանր վտակներ, ապա իւր աջ կողմից Աղուանք կոչուած պարսպի տակով ընդունում Քոլատակի վտակը, որ բղխում է Խոխանայ և Կաչաղակայ բերդերի սա- րերիցն։ Խաչենագետս շատ տարիներ չի հասնում Կուր գետին, այլ ցամաքում է։

            Թարթառ գետ. Ամենից մեծն և ամենից ար- դիւնաւոր գետն է այս և Արցախի փառքն ու պարծանքն։ Գետիս ակունքները բղխում են Ըռմբի խոռ կամ այժմեան անուամբ Ռումբասար լեռնաշղթայի արցախահայեաց, Մռաւ սարի հարաւահայեաց և Ծար գաւառի արևելահայեաց և հիւսիսահայեաց լանջերից։

            Միջին վտակն հոսում է սրընթաց Ծար գիւղաքաղաքի հարաւային կողմով, որին խառնուում է վերին ջերմուկն կամ Տաք––ջրի վտակն։

            Սորա առաջին օժանդակն զմայլելի ջրվէժներ կազմելով հոսում է Ծարի հարաւային ձորով նոյն իսկ պարսպի քերծի տակով և միանում միջի վտակին՝ վանքին մօտ։ Գ. վտակն հոսում է Ծար գիւղաքաղաքի հիւսիսային քերծի տակով, միանում մի այլ վտակի, ապա միասին միախառնուում միջի գետակին Ծարի ստորոտում։ Միջին գետակս, որ ընդունելով յիշեալ վտակները՝ եղաւ մեծ գետակ, հոսում է մի խոր և աւազակաց որջ եղած ձորով և ընդունում իւր աջ կողմից Ներքի––տաք––ջուրը և իւր երկու կողմերից ուրիշ շատ

 

/Էջ 8/

 

վտակներ՝ շարունակում իւր ճանապարհը։ Դ. վտակն սկիզբն է առնում նոյն իսկ Ըռմբի խոռից, և իւր աջ ու ձախ կող- մերից ստանալով առուակներ և բարակ ջրեր հոսում դէպի հիւսիս-արևելք։ Ե. Զ և Է. վտակներն սկիզբն են առնում Մռաւի հարաւահայեաց լանջերից, անցնում Լևա գիւղի աջ ու ձախ կողմերով, նախ միանում Դ. վտակին և ապա վերև յիշուած գետակին։ Ե. Զ. Է և Դ. վտակներին միանում է և Եանշաղ 1) վտակն, որ բղխում է Մռաւի հարաւահայ- եաց լանջերից և հոսում դէպի արևմուտք, յետոյ խառնուում միւս վտակներին։ Սոյն ջրերը իւր հետ միացնելուց յետոյ՝ Թրթառն իւր ձախ կողմերից ընդունում է մանր մունր ջրեր իւր ծոցն, ապա Թրղին գետակը, որ բղխում է Մռաւ սարի վերնամասի հարաւահայեաց լանջերից, հոսում մութ մութ ձորերով և Երեք-Մանկունք վանքի արևմտեան և հա- րաւային կողմի ձորով և ապա միանում Թարթառին Ջրա- բերդ ամրոցի արևմտեան վիմահերձը քերելով։ Ձախ կողմից ընդունած Թարթառի վերջին ջուրը Ջրվշտիկ վտակն է և Դոնի-շէնի և Մատաղիս շէնի առուակները։ Իսկ իւր աջ կողմից Թարթառն ստանում է մի քանի առուակներ, որոց գլխաւորն է Դութխու գետակն, Հաւքախաղացի, Խաթրա վանքի, Վաղահաս գիւղի և Ամենափրկիչ վանքի վտակները։ Զոր օրի- նակ Նեղոս գետն է Եգիպտոսի առատութեան և աժանու- թեան պատճառն, նոյնպէս Թարթառս է Արցախի առատու- թեան և աժանութեան պատճառն, քանզի բազմաթիւ առու- ներով ջրում է Ուտի առանձնակ և ուրիշ գաւառներ։ Այս է հին պատմիչներից Տրտու կամ Դրտու, իսկ տաճկերէն Թարթառ կոչուած գետն, որի բազմաթիւ առուներով ջուր բաշխելու մասին երգած է մի Հայ աշուղ թուրքերէն լեզուաւ։

«Բու Թարթա՛ռ նաշի Թարթա՛ռ,

Չայլարըն բաշը Թարթա՛ռ.

Արազինան մուսայիպ,

Քիուռն եօլտաշը Թարթա՛ռ։

–––––––––––––––––––––

                1) Անընդհատ խօսող. իսկ այստեղ փոխաբերաբար միշտ շըռ շըռ ձայն հանող։

 

/Էջ 9/

 

Իւչ իւզ ալթմըշ ալթը

Արխըն  անասը կենա կոջա Թարթա՛ռ»։

            Սև գետակ կամ Ղարա-չայ. գետակիս օժանդակն հո- սում է Կիւլստան գիւղի հարաւային կողմով և կոչուում է Բարակ (Ինջա)։ Մի ուրիշ օժանդակ ևս հոսում  վտակիս հարաւային կողմով––Ամենափրկիչ վանքի հարաւային կողքով և կոչուում Սռնաւոր (խիսկ ցուրտ), որ միանում է Բա- րակին Կիւլստանից վերև։ Սև գետակս իւր սկիզբը առնում է Մռաւի Գինալ գագաթի հիւսիսային լանջերից, հոսում է Բարակի հիւսիսային կողմով Վերի շէն, Ներքի շէն, Ղահ- թութ, Նորաշէն, Նոր––Խրխափոր և Ղարա-չինար գիւղերի առջևից։ Երկու ջրերս, միանում են ու կոչուում Սև գետակ։

            Կուրակ գետ, որ սահմանագլուխ է Արցախի և Թիֆ- լիզի առաջնորդութեանց հոգևոր իշխանութեանց, առնում է իւր սկիզբը նոյն Մռաւ լեռնաշղթայի հիւսիսահայեաց լան- ջերից և ընդունում հետզհետէ իւր աջ ու ձախ կողմերից օժանդակ առուներ, ապա հոսում դէպի Կուր գետն։

            Ոսկանապատի կամ Գանձակ գետակ, առնում է իւր սկիզբը նոյն լեռնաշղթայից, և Արութիւնայ հարաւային լանջերից, հետզհետէ ընդունում վտակներ իւր աջ ու ձախ կողմերից, հոսում Ոսկանապատ գիւղի հարաւային ստորո- տով, ապա Գանձակի միջով դթպի Կուր գետն (կոչուում է և Գանձակի գետ)։

            Բանանց գետակ (Ղոչ-ղարա), առնում է իւր սկիզբը Արութիւնայ սարից, իւր աջ ու ձախ կողմերից ընդունում Քարհատ և Խաչակապ գիւղերի վտակները ևս, և հոսում Բանանց գիւղի հարաւային ստորոտով։

            Շամքոր գետակ. բուն միջի վտակն առնում է իւր սկիզբը Գեղամայ լեռնաշղթայի հիւսիսահայեաց լանջերից, ընդունելով ջրեր՝ հոսում Փառիսոս քաղաքի (Ղալաքեանդ) աւերակի միջով, այնուհետև իւր աջ կողմից ընդունում Փա- ռիս վտակը, որ բղխում է Արութիւնայ սարից, Գարդման վտակը, որ բղխում է նոյն սարի ստորոտներից, Փիփ գիւղի

 

/Էջ 10/

 

ջուրը և Ծծերի առուակը։ Իսկ ձախ կողմից Սև աղբիւրի (Ղարա-բուլաղ), Գետաբակի, Գառնակեր և Բարսում գիւղերի, ևն. ջրերը և հոսում դէպի Կուր գետն։

            Զակամ գետակ, որ բաղկացած է 3 գլխաւոր վտակ- ներից, միջ վտակն բղխում է նոյն լեռնաշղթայից, Բ-ն հիւ- սիսայինն նոկնպէս, որ հոսում է Նովի-Սարաթովկայ մալա- կանի գիւղի հարաւային եզերքով և միանում միջի վտակին, փոքր ինչ վար։ Իսկ հարաւային օժանդակն, որ առած է իւր սկիզբը Փառիսոս բերդի հիւսիսային լանջերից և որ հոսում է Մեծ-Ղարամուրատի արևելեան կողմով, միանում է առաջի 2 վտակներին։ Միացեալ ջրերս հոսում են ապա դէպի Կուր գետն։

            Տաւուշ կամ Թովուզ գետակ, որ բաղկացած է 2 գլխա- ւոր վտակից. Ա-ն վազում է Ղուլալի գիւղի հիւսիսային ստո- րոտով Ախնջի անուամբ, իսկ Բ-ն Բերդ գիւղի հարաւային ստորոտով։ Երկու վտակներս ևս բղխում են Մրղուզ լեռնա- շղթայի հարաւային և արևելեան ստորոտներից և լանջերից, միախառնուում Մովսէս գիւղից վար և թափուում Կուր գետի մէջ։

            Հասան վտակ, որ իւր սկիզբը առնում է Մրղուզ լեռնաշղթայի հիւսիսահայեաց ստորոտներից և հետզհետէ ընդունելով բարակ ջրեր՝ հոսում դէպի վար։

            Աղստև գետ, որ առնում է իւր սկիզբը Բամբակի լեռներից, իւր աջ կողմից գլխաւորապէս հետզհետէ ընդու- նում է Դիլիջանի կամ Պղնձահանք, Թարսաչայ 1) և Կարա- վանսարա վտակները. իսկ ձախ կողմից՝ Ջոխտակ-Վանքի, Պօ- ղոս քիլիսի, Հաղարծնի, Մթնաձորի, Ներքին-Աղդանի, Հաչա- ջրի և Ոսկեպարի վտակներն և ջրերն։

            Ձորագետ, որ հոսում է Շինող գիւղի հիւսիսային կողմով, իւր աջ կողմից ընդունում Շինողի վտակը և հետըզ- հետէ ընդունելով նոյն կողմից այլ ջրեր, միանում է բաւա- կան վար Խրամի հետ և խառնուում Կուր գետին։

–––––––––––––––––––––

                1) Առած է իւր սկիզբը Գեղամեան մեծ լեռնաշղթայի Ծուռ (8727 ոտք բարձր Այրիջայ) սարի հիւսիսային լանջերից։

 

/Էջ 11/

 

ՄԵԾ ԱՂԲԻՒՐՆԵՐ.

 

            Նախ՝  գտնուում է Փառիսոս գաւառում, Փառիսոս (Ղա- լաքեանդ) աւերակ քաղաքի արևելահիւսիս կողմում։ Ղարա- բուլաղ է կոչուում այժմ աղբիւրս, որ դարձնում է երկու ջրաղաց։

            Երկրորդ մեծ աղբիւրն, որ դարձնում է 2 ջրաղաց և ունի պատուական ջուր, գտնուում է Զաւէ կամ Կայենի գաւառում, Հաղարծնի վանքի մօտ։

            Երրորդ մեծ աղբիւրն գտնուում է Քուստի կամ Քաւս գաւառում, Կարաւանսարայից վերև մեծ ճանապարհից ոչ այնքան հեռի և կոչուում Չըռչռ։

            Չորրորդ մեծ աղբիւրն գտնուում է Սիսական կամ Ծար գաւառում, Զբիլ գիւղի արևմտեան կողմի ստորոտի ձորում։

            Հինգերորդն՝ գտնուում է Տիգրանակերտ աւերակ աւանի մօտ. տես «Աղ. երկիր և դրացիք» եր. 52։

            Վեցերորդն՝ Վարանդայ գաւառում Ղարաբուլաղ գիւղի մօտ, որ դարձնում է մի ջրաղաց։

            Եոթներորդն՝ Ջաբրայէլ գիւղաքաղաքի մօտ, բայց այս ինքնաբուխ չէ, այլ ականափոր է։

 

ՀԱՆՔԱՅԻՆ ՍԱՌՆ ՋՐԵՐ

 

            Ա. Երկաթաջուր. գտնուում է Շուշուց վերև Քիրս լեռնաշղթայի մի սարի հիւսիսահայեաց ձորի մէջ, մեծ ճա- նապարհի վարի կողմում։ Ցուրտ է ջուրս, որ բղխում է ձո- րիս ձախ ափիցն։

            Բ. Թթու ջուր կոչուածն, (զելտերսկի), որ բղխում է նոկն ձորի նոյն ափից փոքր ինչ վերև երկաթաջրիցն։

            Գ. Ջրիս յար և նմանն գտնուում է Քուստի կամ Քաւս գաւառում Ներքին-ճամբարակ գիւղից ներքև, Թարսա-չայի ձախ ափին ճանապարհի վերայ։ Ջուրս տաճկական բարբա- ռով կոչուում է Ղոթուր-Բուլաղ։

 

/Էջ 12/

 

ՀԱՆՔԱՅԻՆ ՏԱՔ ՋՐԵՐ.

 

            Ա. Ամենալաւն և օգտակարն գտնուում է Սիսական կամ Ծար գաւառում, Զբիլ գիւղի հարաւային կողմի խոր ձորում։ Ջուրս, որ բաւական առատ է, բղխում է վտակի աջ կողմից։ Բայց չունի շինութիւններ և պատսպարուելու բնակարաններ։ Ամրան ամիսներում խռնում է այս պրոբա- տիկէի մօտ շրջակայ նահանգներից և գաւառներից ցաւագար անձանց մեծ բազմութիւն և առողջանալով վերադառնոմ։ Ափսո՛ս որ այս պատուական ջերմուկի հօրիզօն խիստ նեղ է և տեղն անյարմար։

            Բ. Ջերմուկն, որի ջերմութեան աստիճանն ստոր է Ա-ից, բղխում է նոյնպէս նոյն վտակաձորի աջ կողմից, սակայն գտնուում է Ծարից բաւական վար։

            Գ. Ջերմուկն եղած է Հաղարծին վանքի կողմերում, բայց այժմ յայտնի չէ տեղն, զի անյայտացրած են (տես նոյն վանքի նկարագրութեանց շարքում)։

 

ԼՃԱԿՆԵՐ.

 

            Առաջին լճակն է Ալհարակ, որ մօտաւորապէս մի և կէս մղոն հեռի է Գետաշէնից դէպի Մռաւ լեռնաշղթան։ Լճակս շրջապատուած է անտառախիտ լեռներով, որոց մէջ ամենա- բարձրն է Կեփաս 1) ըստ Տաճ. Քեաֆազ ապառաժ քարեայ սարն, որ հպարտօրէն արձանացած է լճի արևելեան հարա- ւային կողմում։ Լճակս բաժանուած է երկու մասի, վերնամասն կոչուում է «Ըստծու ծով (Աստուծոյ ծով)»։ Երկու մասերի մակերևութի տարածութիւնն է մօտ 54 օրավարա- չափ։ Լճակիցս, որի եզերքներով տեղ տեղ դիզուած են ահա- գին քարեր, ելնում են ընդհանրապէս 3 տեսակ ձուկն։

            Ա. տեսակն, որ ազնիւ է միւսերից, որոշուում է իւր

–––––––––––––––––––––

                1) Սարիս գագաթի վերայ կայ գերեզման, որի տապանաքարի վերայ գրուած է. «Կեփաս ճգնաւորի գերեզմանն է»։ Հաւանական է թէ Ալհարակ անունն յետոյ տեղի տուած է Կեփաս անուանս ճգնաւորիս անուան պատ- ճառաւ, որը մահմետականք չկարողանալով ուղիղ հնչել, արտասանում են Քեաֆազ։

 

/Էջ 13/

 

սպիտակութեամբ և կամիր ու սև բծերով։

            Բ. տեսակն ևս ունի սպիտակ գոյն, սակայն ունի միայն սև բծեր։

            Գ. տեսակն ունի միայն սև գոյն և մեծ մեծ սև սև բծեր։ Վերջապէս բացի լճակիս հիւսիսային կողմից ելած ձկներից՝ համեղ են միւս կողմերից հանուած բոլոր ձկներն։

            Երկրորդ լճակն, որ գտնուում է Գօշայ վանքի հա- րաւային կողմում կէս մղոնաչափ հեռի, կոչուում է Տզրկա- ծով, որի մէջ չկայ ձուկն, այլ միայն տզրուկ, զորդ և մանր օձեր։

            Երրորդ լճակն, որ փոքրիկ է, գտնուում է Ծար գաւառի Պղնձահանքի հարաւային կողմում եղած մեծ սարի ստորոտում։

            Չորրորդն Գեօլ-եայլաղը կոչուած տեղում Լև գիւղի արևմտեան կողմում։

            Հինգերորդն գտնուում է Լև գիւղի հիւսասյին կողմում, որ կոչուում է Տզրկածով (Զալի-գեօլ)։

            Վեցերորդ՝ 3 լճակներ, որք կոչուում են Բեադր––գեօլլարը։

            Եօթներորդ՝ Մարդասպան (Ղանլը-գեօլ) Իրիցի շէնի գլխին 1

            Ութերորդ Ղամշոտ ծով, որ գտնուում է Խաչենի Արութիւնայ շինի անդում, 2 ամենափոքր լճակներ, որոց եզերքներն բուսնում են եղեգներ։

            Իններորդ լճակն է Վարանդայ գաւառի Նինկի գիւղի անդում եղածն, որ կոչուում է Սիւլիւկնածով։

            Տասներորդ՝ 2 ամենափոքր լճակներ Ծովատեղ գիւ- ղի մօտ։

            Տասն և մէկերորդ՝ 2 աղի լճակներ, որք գտնուում են Արանռոտ գաւառում։

            Չենք նշանակում Կուր գետի աջ ափերում տեղ տեղ եղած լճացեալ անշարժ ջուրերը, քանզի բազմիցս լի են լճակ-

–––––––––––––––––––––

                1) Ծար գաւառում եղած Գ. Դ. Ե. Զ և Է. լճակներս ամենափոքր են ամբողջապէս և զուրկ լուղակներից, միայն տզրուկ ունի Տզրկածովն։

 

/Էջ 14/

 

ներս, երբ յորդում է գետն. և երբեմն ցամքած, երբ ե- րաշտ է։ Սակայն և այնպէս կան որ անցամքելի են։

 

ԱՆՏԱՌՆԵՐ.

 

            Արցախական նահանգն ընդհանրապէս հարուստ է (բա- ցի Մուղանի դաշտից) ոչ միայն անտառներով և մացառնե- րով, այլ և վայրի պտղատու ծառերով, տեսակ տեսակ թփե- րով, տարբեր տարբեր բուսեղէններով, սուրբ կենդանիներով և գազաններով, սուրբ թռչուններով և անսուրբ հաւքերով, ոսկու և արծաթի, պղնձի և երկաթի հանքերով, ամարա- նոցներով և ձմերանոցներով։ Ձորագետից մինչև Երասխի մօտ տարածուած լեռնաշղթայի վերնամասերն դալարագեղ ամարանոցներ են, իսկ մնացեալ մասերն ծածկուած են խտա- ցեալ անտառներով. իսկ փոքր լեռնագօտին՝ մացառներով և շամբերով։ Բայց հարկ է յատնել որ նշանաւոր անտառներն գտնուում են Դիլիջանի, Հաղարծնի, գետաշէնի, Երից-ման- կանց, Եղիշէի, Թարթառի, Խաչենագետի, Քոլատակի և Պետ- րեցւոց գետակի ձորերում, Քոլ կոչուած անտառում և Կուր գետի աջ եզերքում։

 

ԱՆՊՏՈՒՂ ԾԱՌԵՐ.

 

            Համարեա՛ թէ բոլոր անտառներում կան կաղնի, հա- ճարակի, լայնատերևի, կռզենենի, տխկի, թեղի, հացի, բեխի, կիչի, լորի, տոսախի, ջղանի, ճապկի և կոռելի ծառեր։ Բայց սաղուզի, ծառերն սուտ ընկուզի և կարմրափայտ (ըստ տաճ. եալան-ղոզի և Ղզըլ-աղաջ) միայն գտնուում են Կուր գետի անտառում և Քոլ կոչուած տեղում։ Բռշնի և թիքեռնի ծառերն գտնուում են անդերում, գենի (գի) և բևեկնի՝ Կիւլստանի անտառներում, Թարթառի ձորերում և Դիզակ գաւառի Դիզափայտի լեռնաշղթայի, մանաւանդ դէպի Երասխն խոնարհուած մասերում, մայրի և վայրենի ուռենի ծառեր միայն Դիլիջանի անտառներում, իսկ արջախնդեղնի՝ մեծ լեռների անտառներում. կաղամախի, սօսի և բարտի և

 

/Էջ 15/

 

փշատի (փշաշատի) ծառեր միայն դաշտային մասերում և ու- ռենի գետահովիտներում։

 

ՊՏՂԱՏՈՒ ՎԱՅՐԻ ԾԱՌԵՐ.

 

            Գրեթէ բոլոր անտառներում գտնուում են ճըռ տանձի, ծտի-տանձի, ճըռ խնձորի, զկռի (զղեարի), սզնի, սալորի, հունի, տկողնի (արքայակաղնի), ընկուզի, իսկ անդերում գտնուում են միայն մոխրատանձի և լկրթնի։

 

ԹՈՒՓԵՐ.

 

            Մացառներում և շամբերում լինում են ցախաւելի կամ հռըմառկի, գերամասրի, թբլղի, դժնիկ, տատասկ, ծմա- կամոշ (մորենի-մալինա), սևամոշ, մռամոշ, գետամոշ 1), մա- սուրի, կծըխուրի, ցրդի, վարդենի։

 

ԻՆՔՆԱԲՈՅՍ ՈՒՏԵԼԻ ԿԱՆԱՉԵՂԷՆՆԵՐ.

 

            Ծմակներում լինում են խազազ, կռմզուկ, սմնդուկ, ծմակթափան, սոկոն կամ սունկ։

            Անդերում ձնեբեկ, փիփերտ (ամենաքեօմաջի) խնջլոզ, շրիշ-խնջլոզ, կնձմնձուկ, տտըպաշար, ուտուտիտեմ, սիբեղ, թարթանջուկ, պառաւապորտ, եզնաճակատ, գինազոխ, շու- շան, եղինճ, շրիշ, աւելուկ, շէպ և բոխի։

            Ջրերի մէջ կամ մօտերքում ջրիկուտեմ, դաղձ, ջրա- փափուկ ճռճռոկ։

            Արցախի դաշտերում՝ շոմին (վայրի սպանախ), տոմ- բալան (նման է գետնախնձորի և կուտուի միայն խորոված, սամիթ և կապար։

––––––––––

            Խոտ, առոյտ, խնձործաղիկ, կռոթնը, արջաթանթուլ, տխտըկոռնը, շնավարունկ, լօշտակ, սուտ եղինճ, կածուկ,

–––––––––––––––––––––

                1) Ինչպէս մոռենիների թուփերն նոյնպէս և պտուղներն չորս տեսակ են, որք են ծմակամոշ՝ մալինա, սևամոշ՝ անդերում եղածն, մռա- մոշ, որոց ցողուններն 2–3 թիզ միայն կբարձրանան, իսկ գետամոշն լինում է սովորաբար գետերի և այլ ջրերի հովիտներում։