Կայքէջ,
Ծանոթություն,
Նախաբան,
էջ 1-15, 16-30, 31-45,
46-60,
61-75, 76-90, 91-105, 106-120, 121-135, 136-150, 151-165, 166-180, 181-195, 196-210, 211-225, 226-240, 241-255, 256-270, 271-285, 286-300, 301-315, 316-330, 331-345, 346-360, 361-375, 376-390, 391-405, 406-420, 421-435, 436-450, 451-461
տակ
յայտնի
երևում են
զոյգ
տապանաքարերն.
իսկ սորա
աչքերից
կապուած և
կախուած են
հազարաւոր,
գոյնզգոյն
թելեր և
մետաքսեայ ու
բամբակեայ
ծուէններ, որք
կա- պուած են
մահմետական
ուխտաւորներից
մի մի
խնդրուածքի
համար։ Ուխտատեղի
մզկիթս ունի
շրջապարիսպ,
որի հիւսի-
սային ներսի
կողմում
շինուած են
սենեակներ
թէ՛ կարդա-
ցող
մոլլաների
համար և թէ՛
աղօթաւոր
ուխտաւորների։
Թէ՛ պարսպի
ներսն և թէ՛
դուրսն լի է
սրածայր և
նախշուն
տապանաքարերով
և
գերեզմաններով։
Ուխտատեղիցս
մի քանի քայլ
դէպի արևելք
կայ վեց-
աչեայ մի
գմբեթ՝ ծածկուած
բլրի տակ։
Գմբեթիս
աչքերն
ներքուստ զարդարուած
են սպիտակ,
սև և դեղին
յախ- ճապակեայ
աղիւսով։ Այս
ևս ուխտատեղի
է մահմետականաց
և
հանգստարան։
Շիա
աղանդին են
պատկանում
Պարտաւիս
այժմեն բնակիչներն։
Այստեղ կայ
շուկա և
օրավաճառ, որ
լինում է
ամենայն
ուրբաթ օրեր,
ուր
համախմբուում
են ամեն կող-
մերից բազմաթիւ
առևտրականներ։
ՀԻՆ
ԿԱՄՈՒՐՋ.
Հեղեղատներից
երևում է որ
Թարթառ գետն
երեք ան- գամ
փոխած է իւր
ընթացքը
Պարտաւի
մօտերքում––նախ
հոսած է
Պարտաւի
հարաւային
կողմով կէս
մղոնաչափ հե-
ռի, որի
անջրդի
հեղեղատն
այժմ կանաչազարդ
հովիտ է.
երկրորդ՝
հոսած է
Պարտաւից մօտ
քառորդ մղոն հեռաւո-
րութեամբ, որի
վերայ
շինուած է
վաղուց մի
քարուկիր կա-
մուրջ, բայց
անջրդի է այժմ
և այս վովիտ
ձևացած հեղե-
ղատն, իսկ
այժմ հոսում է
Թարթառն ո՛չ
այս և ո՛չ այն
հով- տով, այլ
երկու հին
ճանապարհների
միջնավայրով
բացած է իւր
համար նոր
ճանապարհ, որից
հոսում է
այժմ։
Կամուրջս
ունի 1700 մետր
երկարութիւն,
5 մետր լայ- նութիւն
և 16 աչք, որոց
կամարներն
արդէն քանդու-
ած են և մնում
են միայն
ոտներն և
երկու կողմերի
պատերնլ
Սրբատաշ եղած
են բոլոր
անկիւնաքարերն,
իսկ
անտաշ՝
մնացեալ
քարերն։
Ինչպէս
վկայում են ունեցած
է հայերէն
արձանագրութիւն,
բայց անյայտացած
է, չ՛կայ
այժմ։
Աւանդաբար
ասում են թէ
Աղուանից
Վաչէ Բ. թա-
գաւորն շինած
է կամուրջս։
Ա.
ՀԱՍԱՆ-ՂԱՅԱ
Հայաբնակ
գիւղս, որ մօտ
մղոնաչափ
հեռի է Պարտա-
ւից, հիմնուած
է նոյն դաշտի
վերայ
Թարթառի ձախ
կող- մում։ Բնակիչք
բնիկ, հողն
բեկական,
ջրարբի և
բազմար- դիւն,
տեղական
բերքերն նոյն,
ամրան ծանր
օդն և կլիման
և տենդաբեր
ջուրն
(Թարթառի
ջրիցն չէ, այլ սև
ջուր) եր- կար
կեանք 55–60 տարի.
եկեղեցին
սուրբ
Աստուածածին,
գետնափոր, հողաշէն.
ծուխ 46,
քահանան
գալիս է Մարա-
լեան––Սարովից.
արական 158,
իգական 160։
Գիւղիս
հայ
ժողովուրդն
զզուելով իւր
Պարսիկ-բէկի
ան- կարգ
արարմունքներից՝
1880 թուին տեղափողուում
է Փի-
րումեանց Նիկալայ-բէկի
կալուածն, որ
գտնուում է
Մարա- ղայ
գիւղից վերև,
և բնակութիւն
հաստատում
նոյն կալուա-
ծի մէջ։ Սակայն
1883-ին՝ որպէս թէ
անհամաձայնութեան
պատճառաւ՝ վերստին
վերադառնում
են իւրեանց
նախկին գիւղն
Հասան-Ղայա
ինչ ինչ
հանգամանքներից
ստիպեալ։
Հարկ
է յայտնել որ
Թաթառ գետիս
ձախ կողմի
մարմ- նաւոր
գործերն
պատկանում են
Գանձակի
մարմնաւոր
դատարաններին,
իսկ հոգևոր գործերն՝
Արցախի
առաջնորդու-
թեան։
Բ.
ՂԱՀՐԻԼԱՐ ԿԱՄ
ԽՈՐՈԶԼՈՒ.
Շէնս
հիմնարկուած
է նոյնպէս
Թարթառի ձախ
կողմում.
բնակիչք բնիկ,
հոն բէկական,
ջրարբի և բազմարդիւն,
տե- ղական
բերքերն նոյն,
նոյն են նաև
օդն, կլիման,
ջուրն և երկար
կեանքն.
եկեղեցին
սուրբ
Աստուածածին,
ծածքն փայ-
տաշէն,
քահանան
գալիս է
Մարալեան––Սարովից։
Ծուխ 20, ար. 60, իգ. 53։
Գ.
ՂԱՐԱՄԱՆԼՈՒ
Գտնուում
է Ղահրիլարի
հիւսիսային
կողմում, փոշտի
հին
ճանապարհի
վերայ։
Ամբողջապէս
հայ եղած են
գիւղիս
նախկին բնակիչներն
1), բայց այժմ
մնացած է
միայն եօթն
գերդաստան հայ,
իսկ
մահմետական
են ամենամեծ
մասամբ
մնացեալներն։
Հայոցս
հոգևոր
պէտքերը կատարուում
է Սա- րով
գիւղի
եկեղեցում
Սարովի քահանայի
ձեռնով։ Ծուխ,
7. ար. 29. իգ. 28։
Դ. ՍԱՐՈՎ.
Գիւղս,
որ գտնուում է
Ղարամանլուի
հիւսիս-արևմտեան
հանդէպ, խիստ
մօտ, նոյն
դաշտի վերայ,
ծածկուած է
այ- գիներով։
Բնակիչք բնիկ,
հողն բէկական,
ջրարբի և բազ-
մարդիւն,
տեղական
բերքերն նոյն
(այտեղ լինում
է առատ կապար,
վայրի սամիթ,
ղարաղան, որից
շինում են օճառա-
քար, և
մատուտակ)։
Օդն և կլիման
ծանր ամրան, ջուրն
Թարթառից,
երկար կեանք 70––75
տարի. եկեղեցին
նորա- շէն,
հոյակապ,
բոլոր
անկիւնաքարերն
և կամարներն
շի- նուած
սրբատաշ
քարով, որի
երկարութիւնն
է 22 մետր 28 սանթ.
և լայնութիւնն՝
12 մետր 35 սանթ. 2)
քահանայ մի։
Գիւղիս
հանգստարանում
ամփոփուած են
ցարդ և անփոփ-
ուում են
Սարովիս,
Ղահրիլարի,
Բօզլուի և
Մարալեան-Սա-
րովի
ննջեցալներն,
որոց մէջ մի
տապանաքարի
վերայ փո-
րագրուած է.
«Տապանս
Մէլիքին.
ՌՃԻԲ. էր»։
Ծուխ 141. ար. 484, իգ.
440։
ՄԱՐԱԼԵԱՆ-ՍԱՐՈՎ.
Հիմնուած
է Սարովի
հիւսիսային
կողմում. բնակիչք
բնիկ, հողն
բէկական,
ջրարբի և
բազմարդիւն.
տեղական
–––––––––––––––––––––
1) Աւանդաբար
պատմում են թէ
Բօզի եղախ է
գիւղիս նախկին
ա- նունն, իւր
հիմնադիր
Բօզու անումբ,
որ մի քաջ և
ազդու մարդ
եղած է։ Յետոյ
պակասած են
բնակիչներն.
թրքաբնակ լինելուց
վերջն
փոխուած է Ղարամանլու։
2) Հին
եկեղեցու
աւազանի
արձանագրութիւնն.
«Յիշատակ է
սուրբ
աւազանս
Սարովեցւոց
Սուրբ Աստուածածնայ։
եկեղեցուն Թվ.
ՌՄՂԷ»։
բերքերն,
օդն, կլիման,
ջուրն և երկար
կեանքն՝ նոյն.
եկե- ղեցին
Սուրբ
Աստուածածին,
ծածքն փայտաշէն,
քահանայ մի,
որ հովուում է
և Ղահրիլարի
հոգևոր հօտը։
Ծուխ 32. ար. 126. իգ.
124։
Զ.
ԵԱՐՄՋԱՆ.
Հիմնուած
է Թարթառ գետի
աջ կողմում,
խիստ մօտ Սէյսուլան
գիւղին. հողն
բէկական,
բազմարդիւն.
տեղական
բերքերն նոյն.
օդն և կլիման՝
ծանր ամրան.
եր. կեանք 65.
եկեղեցին և
քահանան
Սէյսուլանինն
են։ Ծուխ 11. ար. 30.
իգ. 25.։
Է.
ՍԷՅՍՈՒԼԱՆ.
Հիմնուած
է Թարթառի աջ
կողմում,
Մարաղա գիւղից
բաւական
ներքև,
բնակիչք բնիկ
ուտիացի, թրքախօս,
հողն բէկական,
ջրարբի և
բազմարդիւն,
տեղական բերքերն
նոյն. օդն և
կլիման ծանր
ամրան, երկար
կեանք 65.
եկեղեցին
սուրբ
Աստուածածին,
ծածքն փայտաշէն,
քահանայ մի։
Ծուխ 35. ար. 106. իգ.
103։
Ը. ՄԱՐԱՂԱ
1)
Հիմնուած
է Թարթառի աջ
ափի վերայ
դաշտաբերա- նում.
բնակիչք 1828–ին
գաղթած են
Պարսկաստանի
Մա- րաղայից և
նոյն իսկ
անուամբ
հիմնած գիւղս.
հողն արքու-
նի, ջրարբի,
որիզաբեր,
բամբակաբեր և
բազմարդիւն.
տ- ղական
բերքերն նոյն.
օդն և կլիման
ոչ այնքան ծանր.
եր- կար կեանք 75–80
տարի.
եկեղեցին
սուրբ Աստուածածին,
ծածքն
փայտաշէն.
քահանայ մի։
Ծուխ 104. ար. 286. իգ.
254։
–––––––––––––––––––––
1) Մարաղա
գիւղիս
շրջակայքում
գտնուում են
մի տեսակ
բոյս, որ գործ
է ածուում
իբրև թէյ։
Հաւատացնում
են որ շատ
տարբեր չէ
Չինաս- տանի
թէյից. ափսոս
որ այժմ
անխնամ թողած
են գիւացիք
այս հազուա-
գիւտ բերքի մշակութիւնը։
ԲՕՐՈՄԻ
ԱՒԵՐԱԿՆ
Գտնուում
է Կուր գետի
աջ կողմում
Մինկեաչեօւիւր
անցքի (հուն)
արևմտեան
կողմում։ Այս
մի ընդարձակ
գիւ- ղաքաղաքի
աւերակ է, որի
մէջ կայ Ս.
Հովհաննէս
անուն մի
ուխտատեղի։
Թ.
ՇԱԿԱՇԷՆ ԿԱՄ
ԳԱՆՁԱԿԻ
ԳԱՒԱՌ
Ուտի–առանձնակ
գաւառի
արևմտեան
կողմին կից է
Շակաշէն կամ
Գանձակի
գաւառն։ Հարկ
է նախ խօսել
Գանձակ
քաղաքի մասին
և ապա
գաւառների գիւղօրէից
մասին, որ
ամենատեսակ
բարեմասնութիւններով
աւելի է
Ուտի–ա-
ռանձնակ
գաւառից։
ՆՈՐ-ԳԱՆՁԱԿ
ՔԱՂԱՔ (5)
Հիմնուած
է Գանձակ
գետակի աջ ու
ձախ ափերի վե-
րայ՝
երկաթուղւ
գծի
հարաւային
կողմում։
Մինչդեռ առաջ
գաւառական մի
աննշան քաղաք
էր Գանձակս,
մի քանի
տարիներից
ցարդ եղած է նահանգագլուխ
քաղաք, որի
այժմեան
տարածութիւնն
մի մղոն է այգիներով
հանդերձ,
որովք
զարդարուած է
քաղաքս և նոյն
իսկ
բնակարաններից
շատերն։ Հին շուկայի
և քաղաքամիջի
արդն ու զարդն
են կաղամախի ծերունազարդ
ծառերն, որք
տալիս են
քաղաքիս առանձին
շքեղութիւն և
վեհութիւն։
Հին է քաղաքիս
վեր- նամասի
շինութիւնն,
մանաւանդ
Քիլիսաքեանդ
կոչուած Հա-
յոց թաղն, որի
մէջ է մայր
եկեղեցին
Սուրբ Յովհաննէս
Մկրտիչ, իսկ
ստորին
մասում
Պարսից թաղն,
որի մասին, ա-
սում են թէ,
հիմնուած է Ա.
Շահ-Աբասից։
Հայք
ունին
քաղաքումս 1600
ծուխ, 4
եկեղեցի–սուրբ
Յովհաննէս
Մկրտիչ և
սուրբ
Լուսաւորիչ՝
Հայոց
թաղումն.
Սուրբ Գէորգ
Նոր-Շուկայի
մօտ, և Սուրբ Աստուածածին
Նորաշէն կամ
Երևանցւոց
թաղումն։
Հայք
զբաղուում են
այգեգործութեամբ,
վաճառականութեամբ
և զանազան ար-
հեստներով։
Սուրբ
Յովհաննէս-Մկրտիչ
մայր
եկեղեցին շինուած
է քարուկիր,
վեց միապաղաղ
և բոլորշի սիւների
վերայ մի- ջակ
բարձրութեամբ։
Ունի կանանց
վերնատուն,
երկու դուռն
արևմտեան և
հարաւային
կողմերից, մի
աւագ և չորս
մի- միանց
վերայ
շինուած փոքր
խորաններ,
վերին
խորանների
վերելակ
սանտուղներն
բարձրանում
են աւագ
խորանի աջ ու
ձախ կողմերից։
Հարաւային
վարի փոքր խորանում
կայ երկու
գերեզման. առաջնոյն
տապանաքարի
վերայ փո-
րագրուած է.
«Տէր
Յիսուս
Քրիստոս,
ՌՃՂԱ. թվին.
Այս
է տապան Սուրբ
Ներսէսի
Եւ
Աղուանից
Կաթուղիկոսի.
Եղև
վախճան
հանդիսի
Երկյոբելեան
կեանս հասի.
(հարիւրամեայ)
Ապա
կոչումն
Տեառն լսի
Փոխեալ
աստէն
յերկինս դասի.
Հազար
երկու հարիւր
ամի.
ԲԺ.
(Երկոտասն)
թուի
Եւ
Բարադասի
Ներ
սորա անւոջ
յիշատակի»։
ԵՐԿՐՈՐԴ
ՏԱՊԱՆԱՔԱՐԻ
ՎԵՐԱՅ
«Այս է
հանգիստ
Իսրայէլին,
Որ
է ազնիւ և
գովելին,
Նման
արդարոյն
Աբէլին,
Եւ
որդի Մելիք
Հաթամին.
Ութուտասան
կեանք սկալի
Առնու
անանց պարգևս
լի
Եւ
մեզ եթող
տրտմութեամբ
լի
ՌՄԻԵ.
թուի
Եւ
ԺԵ. Մայիսի»։
Եկեղեցուս
հիւսիսային
կողմի
երկրորդ սիւնի
վերայ խո-
յակին մօտ
գրուած է.
«Խանի» 1)։
Նոյն խոյակի
արևելեան
–––––––––––––––––––––
1) Պատմում
են թէ՝
Ջաւատ-խանն
ամեն կիւրակէ
օրերում
գալիս է եղել
և ներկայ
գտնուելիս
պատարագին։
Խանն
սովորաբար
կանգնելիս է
եղել սիւնիս
տակ, որն այժմ
ևս կոչուում է
խանի
սիւն։
կողմում.
«Լղար Էրեց»։
Եկեղեցուս
շինութեան բուն
արձա-
նագրութիւնն
գտնուում է
արտաքուստ
հարաւային
որմի վերայ,
արևի
ժամացոյցի
տակ, որ է.
«Ի
ժամանակն
Ովանէս
Կաթուղիկոսի
թվին ՌՁԲ. ամի
շինեցաւ
սուրբ Ովանէս
եկեղեցին (ս)»։
Ներքուստ
հիւսիսային
որմի Ա.
լուսամտի
գլխին
«Յիշատակ
է լուսամուտս
Մայիլեանց
Ղահրամանին
ու ծնո- ղաց
նորին Աւագին
և Եղիսաբէթին
1839 ամի»։
Բ. Լուսամտի
գլխին.
«Յիշատակ է
սուրբ
աւազանս և
լուսամուտս
Մահտեսի
Աղաջան
Խաչատուրեանի
... և ծնողաց և
եղբարց 1839 ամի»։
Գաւիթ.
Յետոյ
շինուած են
քարուկիր
գաւիթ, որ կից
է եկեղեցուս
արևմտեան
կողմին և զանգագատունն
և կա-
թուղիկէն։
Եկեղեցուս
արևմտեան
դրան գլխին
արտաքուստ.
«Հիմնեցաւ
ի հիմանէ
գաւիթ սուրբ
Յովհաննէս եկեղեց-
ւոյս ի
հայրապետութեան
տեառն Եփրեմայ
և
առաջնորդութեան
տեառն
Ներսէսի
Սրբազան արքեպիսկոպոսի
արդեամբ և ծա-
խիւք Մահտեսի
Տէր Գէորգի
Տէր
Յովհաննիսեան.
հայցեմ առ
սիրելի
եղբարցդ՝ որք
հանդիպիք
ընթեռնուլ՝
զմէկ բերան զո-
ղորմի
խնդրեցէք առ
Աստուած 1816
ամի»։
Գաւիթս
ունի երեք
դուռն-
հարաւային,
հիւսիսային և
արևմտեան
կողմերից և
կանանց
վերնատուն
որի, դուռն՝
իւր
հիւսիս–արևելեան
կողմից է.
ներքուստ
ունի 32½
մետր եր-
կարութիւն և 13
մետր 30 սանթ.
լայնութիւն (միասին
չա- փելով
եկեղեցին և
գաւիթը)։
Հարաւային
դրան վերայ
քան- դակուած
է. «Շինեցաւ
դուռնս
արդեամբ
Յովսէփ Զառափ
Գրիգորեանի
յիշատակ 1860
ամի»։
Գաւթումս բուն
տաճա- րի
արևմտեան
դրան
հարաւային
կողմում.
«Ի
թուին Հայոց
ՌՅԺԱ. շնորհիւն
Աստուծոյ ես Մահտե-
սի Աղաջան
Խաչատուրեան
իմով սեպհական
արդեամբ
կառուցի
նորաձև
կաթուղիկէս Սուրբ
Յովհաննէս
եկեղեցւոյս ի
յիշատակ հոգւոյ
իմոյ և
ամենայն
ննջեցելոց և
կենդանաց իմոց։
Աղա-
չեմ
զհանդիպողսդ,
յիշեսջիք
զմեզ
յարժանաւոր
մաղթանս ձեր,
զի
միջնորդութեամբ
Սուրբ
Աստուածածնին
և ամենայն
սրբոց ջնջեսցէ
Տէր զձեռագիր
յանցանց իմոց,
յամի տեառն 1862-ին
Գանձակ»։
Գաւթումն
ամփոփուած են.
«Այս է
տապան սուրբ
Եղիշէի
առաջնորդ Վա...
վար- դապետին
թվ. ՌՄԶ.»։
«Այս է
տապան
Չարաբերդցի
Աթանաս
վարդապետի ... ՌՄԺԳ.»։
«Այս է
շիրիմ Սուրբ
Երուսաղէմայ
նուիրակ
Թոխաթցի Ֆարաւոն
վարդապետի
ՌՄԼԵ.»։
«Այս է
տապան Մռուտ
անապատի
առաջնորդ
Յարութիւն
վարդապետի
ՌՄԽԹ. յունիս
ԺԶ.-ին»։
«Այս է
տապան Սուրբ
Ստեփաննոս
նախավկայի
միաբան
Ստեփաննոս
վարդապետի
ՌՄՁԳ.»։
Կան նաև
քահանայից
գերեզմաններ
գաւթիս ներսումն։
Արտաքուստ
գաւթիս
արևմտեան
դրան առաջ
ամփոփուած է
Գաղտնիք
Ղարաբաղի
գրքի հերոսներից
Դալի-Մահրա-
սայի
մարմինն, որի
տապանաքարի
վերայ
փորագրուած է
մի ցուպ և
սոյն
արձանագրութիւնն.
«Այս է տապան
Աւագ վար-
դապետին, որ է
Չարապերտու
Մեծ––Կուէնից 1)
ՌՄԽԵ.»։ Երկրորդ
հերոսն է Թիւլի-Արզուման,
որի
գերեզմանն
գըտ- նուում է
գաւթիս
հիւսիսային
կողմում եղած
պարտիզի հան-
գստարանում, որի
շիրմաքարի
վերայ
քանդակուած է.
«Այս է տապան
Չարաբերդցի
Սարգսի որդի
Արզուման
ուզպաշուն
ՌՄԽԵ. թուին»։
Արտաքուստ
գաւթիս
հիւսիսային
դրան առաջ.
«Այս
տապան Կորգի
որդի Մէլիք
Մնացականին
ՌՄԻ.»։
Շարունակութիւն
ունեցած չէ
սորա մելիքութիւնն,
այսինքն
յարատևած չէ
որդոց-որդի,
այլ սկսուած է
Մէլիք-Մնացակա-
նովս և
վերջացած սորա
մահուամբ։
–––––––––––––––––––––
1) Գաւառի
հին անունն է,
որ այժմ
կոչուում է
Ջրաբերդ, իսկ
Դալի-Մահրասայիս
բուն
ծննդավայրն է
Նոր-Մեծ–շէն
գիւղն։
Սուրբ
Յովհաննէս
եկեղեցիս
ունի չորս
քահանայ և հե-
տևեալ
ձեռագրերը։
Ա.
Աւետարան
միջակ դիրքով,
մագաղաթեայ,
որ ունի չորս
աւետարանչաց
պատկերներ
և արծաթեայ
կողակալներ։
Սակայն
գեղեիկ չեն պատկերներն,
թռչնագրերն և
ծաղկա-
նկարներն։ Կարևոր
համարուեցաւ
ընդօրինակել
յիշատակա- րանից
հետևեալը.
«Արդ՝ ով
սուրբ հարք և
առաքելագումար
դասք քահանա-
յից, յորժամ
վայելէք ի
քաղցրաճաշակ
եդեմատունկ,
աստուա-
ծառոյգ
վտակաց քառառաջեայ
հոսանաց
կենդանական
աստուա- ծային
աւետարանական
բանիցս,
մանաւանդ
յորժամ բառնայք
ի վերայ ուսոց
ի ժամ սոսկալի
պատարագին,
յորժամ խաղան
ի վերուստ
յողջոյն ձեր
զաւրք
հրեշտակաց և
սքողեալ ահիւ
խառնին ընդ
ձեզ, նովին
սուրբ
աւետարանաւդ
և միջնորդա-
կան հրաշիւք
կենդանարար
սուրբ
պատարագին,
յիշեսջիք զստա-
ցաւղ սորին
զբարեպաշտ
թագուհին
Կեռան հանդերձ
սուրբ
թագաւորաւն
Լևոնիւ և
զծնողս իւրեանց
և զդեռաբոյս
ծիրա- նածին
մանկունս
նոցա։ Զի
կենդանիքն
պարագայց
ամաւք և երկար
խաղաղութեամբ
անփորձ
պահեսցին և
հանգուցելոցն
հանգիստ և
ողորմութիւն
շնորհեսցի
յամենառատ
բարերարէն
Աստուծայ։
Արդ գրեցաւ
գիրս ձեռամբ
ամենամեղ
քահ(անայ) Ստե-
փաննոսի ի
թուականիս
Հայոց ՉԼԲ. (1283) ի
հայրապետու-
թեան տեառն
Յակովբայ և ի
թագաւորութեան
Լևոնի որդւոյ
Հեթմոյ ի
մեծանուն
սուրբ ուխտս
Սկեռայ ընդ
հովանեաւ Սուրբ
Փրկչիս և մաւր
լուսոյ
Աստուածածնիս
և կենսակիր
Սուրբ Նշանիս
մերձ
յանմատոյց
դղեակս
Լամբրուն, որ
է ի գլուխ
Տարսոնի և ի
ստորոտ մեծի
լերինս
Տաւրոսի,
յորում ամի
բա- րենշան և
բարեպաշտ
անդրանիկ
որդին
արքայիս
մերոյ պա- րոն
Հեթում
զձիաւորութեան
աշտիճան
ընկալաւ և
այժմ տիրէ
աստուածապահ
դղեկիս և այլ
շուրջակայ
գաւառացս, զոր
յու- սամ և
մաղթեմ ի Բարերարէն
Աստուծոյ
անփորձ մնալ
սորա ի յարդիսս
բազում ամաւք
ընդ երկայն
աւուրս անուանի
և յաղ-
թաւղ
լինել ի վերայ
երկրիս։ Եւս
առաւել
աղաչեմ յիշել
ի Քրիստոս
զնախայիշատակյալ
ստացաւղ
տառիս և զբնաւ
զարմն իւր
զկենդանիս և
զհանգու ......1)»։
Բ.
Աւետարան
մեծագիր,
մագաղաթեայ,
կաշեկազմ, որի
սկզբից և
վերջից 2) պակա
են շատ
թերթեր, որոց
հետ և յիշատակարանն։
Ամբողջապէս
գրուած է
գլխատառերով,
որոց ձևերն
ապացոյց են
հեռաւոր
հնութեան։ Մատթէոսի
վեր- ջում
գրուած է մանր
գրերով առանձ թուականի.
Ո՛վ սուրբ
ընթերցողք.
աղաչեմ զձեզ
երկրամերձ
դիմաւք
ապիկար
Թուումէս
յիշման արժանի
արարէք ի
մաքրափայլ
աղաւթս ձեր։
Թէպէտ և
անարժան մ այլ
վասն
աշխատութեան
յի- շեցէք զիս
և զծնողսն իմ,
աղաչեմ զձեզ։
Զի մագաղաթս
խոշոր էր և
նորոգողս
տգէտ,
անմեղադիր
լերուք։ Զնորոքողս
յիշեսջիք ի
Քրիստոս»։
Խնդրում է յիշել
նաև Մարկոսի
վերջում։
Յետին
ժամանակներում
գրուած է.
«Պատճառ
գրոյս այս է.
ես Մէհրիզատս
որդի Մկրտչին՝
իմ աղբէրորդի
Հապուլի Է. (7)
թուման պարտք
ունէր, որի
կէսն կանէր Գ.
թուման ու
կէս։ Ես
Մէհրիատս առի
զսուրբ աւե-
տարանս և շատ
երկիր շրջեցի
և իմ
աղբերորդի
Հապուլի Է.
թուման
պարտքը տուի։
Ով որ յետոյ,
առաջ պաղին
հողին և կամ
տանն խոսող
լինի, Է.
թուման տայ։ Ես
Կոստանդս
վկայ, Փանոս
վկայ, Մռաւս
վկայ, Ամիրս
վկայ. ես Ատի
շինեցի տէր Մեսրոպս
վկայ»։ Ապա
գրուած է. «Ես
ծառայ
Աստուծոյ Սա-
ւարշէս
տանուտէր
Քուչկայ
գնեցի ղսուրբ աւտարանս
ի հա- լալ
ընչից իմոց
յիշատակ ինձ և
ծնողացն իմոց
հաւրն իմոյ
Այտինին և
մաւրն իմոյ
Խութլու
խաթունին և
ամուսնոյն
իմոյ Էմխաթունին
և որդւոցն
իմոց Այտինին,
Գունդուզին,
Ջալա- լին և
եղբաւրորդոյն
իմոյ Ահիին… ......
Դարձեալ
ծանիք (ծա-
նիջիք) որ
հետի (վասն)
սուրբ աւտարանիս
շատ տաւի եղաւ
ի ներհակաց.
շարիաթով և
դատաստանաւ
հաղ
(իրաւունք)
ինձ
–––––––––––––––––––––
1) Ընկած
է թերթն և կորած։
2) Պակաս
են նաև
Ղազարոսի
աւետարանի
սոյն խօսքերից
մինչև վերջն.
«Չև ևս էր
եկեալ Յիսուս
ի գեաւղն։«
եղաւ։
Յայսմհետէ ով
որ տաւի անէ
յիմոց կամ յաւտարաց,
նզովեալ
եղիցի ի սուրբ
աւետարանէս. ամէն»։
Գ. Աւետարան
միջակ դիրքով,
որ ունի ազնիւ
մագա- ղաթ,
ընտիր պատկերներ,
նուրբ գրիչ և
գեղարուեստի
փայ- լուն
ճաշակ։ Ընտիր
են նախշերն,
ծաղիկներն և
թռչնագրերն, առհասարակ
գեղեցիկ են և
դիւրաւ
––վերծանելի փոքր
գրերն և
վայելուչ
ներկերով
ներկուած չորս
աւետարանչաց
պատկերներն։
Աւետարնիս
սկզբում
գրուած է
ոսկետառ
գրերով. «Դու
ստացաւղ
քոյոցս բանի և
զարդարաւղ
այսմ տառի և
ծա- ռայի քո
Սարգսի գրեա՛
զանուն ի գիր
քո կենդանի,
որ փո- խեցաւ ի թուականիս
յեթն հարիւր
խ. երորդին և
զՅուսէփայ
փիլիսոփայի
զհոգիս ընկալ
հովիւ բարի և
ընդ նմին
Զոհագի».
ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆԻՑՆ.
«Բայց
գրեցաւ լուսազարդեալ
աւտարանս ի
լուսալրական
ժամանակի
սկզբանց
արաչութեանն
մինչև առ մեզ
ՑՈԶ. (6606), իսկ ի
Կենարարին
գալստենէն
ՌՃՁԳ. (1183), իսկ
Խոսրովայն
Պարսից
սկսեալ ի մերս
թիւ ՉԽԴ. (744) և
գրե- ցաւ
յանապատիս
Դրազարկ
կոչեցեալ։ Արդ
եղեւ գրաւ
կատար- ման
սորա ի թուիս
ՉԽԴ. յորում
դեգերել կամք
առ դրան սո-
րա՝ ակն
ունելով ամենաւրհնեալ
մաւրն լուսոյ
Աստուածածնին
խնդրել
ողորմութիւն
մեզ և նեղեալ
եղբայրութեանս
և ամե- նայն
աշխարհի,
թագաւորաց
քրիստոնէից
ևս և բարեպաշտ
թագաւորին
Հեթմոյ, որ ի յարգասիս
մանկութեան
իւրոյ բար-
ձեալ բերէ
յինքեան
զամենայն
գործս
առաքինութեան,
նմա- նեալ թագաւորացն
սրբոց, զոր
աջն Աստուծոյ
պահեսցէ զնա և
զեղբարս սորա
հանդերձ
ամենայն
մերձաւորաւք
և հնազան-
դեցելովք
իւրովք ի կամս
Աստուծոյ ի
խաղաղութեան.
քահա-
նայապետական
աթոռոյ սուրբ
և անբիծ
հայրապետն
մեր Քրիս- տոս
պահեսցէ զսա......…
Եւ արդ ես
մեղաւք
մեռեալ հոգիս
անպիտան և
հողս Յովսէփ
փիլիսոփայ
ետու գրել
զսուրբ աւե-
տարանս ի
յողորմութենէն
Աստուծոյ։...
Արդ գրեաց
զերեք
աւետարանն
սուրբ և
պատուական
հայրն մեր և
վարդապետն Թորոս
փիլիսոփայն...
իսկ զմիւս ևս
աւետարանն
զգլուխն
զսուրբ
աստուածաբանն
Յովհանէս
գրեաց Յովհան
գրիչ և հո-
գեեղբայրն
մեր և
զարդարեաց
պէսպէս
երանգով և
գունով»։
Դ.
Աւետարանն
գրուած է թղթի
վերայ, որ
ունի մի- ջակ
դիրք և դիւրաւ
վերծանելի
տառեր, բայց
չունի ո՛չ
թուական և ո՛չ
պատկեր։
Ե.
Աւետարանեը
գրած է Եսայի
անուն ոմն.
«Շնորհիւ
Աստուծոյ
յանկ ելեալ
կատարեցի ի
թուականութեանս
ՌՃԺԲ... ի
թագաւորութեան
Պարսից Փոքր Շահ
Աբասին և ի
հայրա-
պետութեան
Աղուանից տեառն
Պետրոսի
Սրբազան կաթուղի-
կոսի ի
յերկիրս
Ծարայ ի
գեաւղն... 1)»։
Իսկ ստացողն
ե- ղած է
Սիմէօն անուն
ոմն։
Զ.
Աւետարան
գրուած է թղթի
վերայ Ղուկաս
անուն
քահանայից.
«յիշել զգծող
սորա Ղուկաս
անուն
քահանայ... ի թվին
ՌՃԻԷ. զստացող
սուրբ
աւետարանիս
զբարեմիտ պա-
րոն Ամիրխան»։
Է.
Աւետարան
նոյնպէս
գրուած է թղթի
վերայ ոմն
Մկրտիչ անուն
անձից ՌԴ.
Հայոց թուին։
Ը.
Աւետարան
գրուած է թղթի
վերայ
Տէր-Մարտիրոսից
ՌՃԿ. թուին։
Երկրորդ
անգամ
ծախուում է
աւետարանս, որը
գնում է
Ելենու որդին,
բայց չէ
կամենում սա յայտնել
իւր անունը՝
գրելով. «որ
չեմ զանունս
յիշելոյ ի
սուրբ աւե-
տարանս»։
«Գնեցաւ աւետաբեր
վտակս ի ՋԾԴ.
թուականիս ի
յերկիրս Վրաց
ի անուանի
աշխարհս
Կախեթ ի
թագաւո-
րութեան (Վրաց)
բարեպաշտ
Ալէքսանդրին
և որդւոյ իւր
պա- րոն
Կաւրկոյ... ի
ժամանակ
յորում
զաւրացեալ էր
Չարևա- ներ (՞)
առ ազգս Շիխ ..
Իլպաչ կոչի,
որ ելաւ ի
արևելայ և էառ
զթախտն
Թաւրիզոյ և
կոտորեաց և
կորոյս զազգն
Թիւրք- մանին
և էառ
զաշխարհս
ամենայն և
աւերեաց
բազում գաւառ
Հայոց և
Տաճկաց և թողին
զամենայն հայրենական
բնակու- թիւնս
և եկին ի
Վրաստունս.
վերջն
Աստուծոյ է
գիտելի թէ ինչ
կու լինի»։
Թ. Աւետարան
գրուած է թղթի
վերայ,
պատկերազարդ,
–––––––––––––––––––––
1) Պակաս
է.
միջակ
դիրքով, որի
սկզբում կայ
սոյն ծանօթութիւնն.
«.... Արդ ես
մեղապարտ և
անարժան
Պանազուրցի
Ալլահվերտի
քօ- խաս
(գիւղապետս)
տեսի աստուածաշունչ
սուրբ
աւետարանս ի
ձեռս
անօրինաց
գերի անկեալ,
՛ի արդեանց և
՛ի հալալ
ընչից իմոց
ազատեցի
սուրբ
աւետարանս և
ընդ սմին մէկ
թագ և մէկ
շուրջառ և
ետու վախմ
սուրբ Երից
մանկանց փա-
ռաւոր վանիցն
յիշատակ ինձ և
ծնողա իմոց և
ամենայն ար-
եան մերձաւոր
որդոյ իմոյ և
դստերաց
իմոց... ՌՃՂԴ.
թվին
նոյեմբեր ամսոյ
ԺԲ. գրեցաւ»։
Չունի
յիշատակարան։
Ժ.
Աւետարան,
գրուած է թղթի
վերայ,
Ղուկասի վեր-
ջում գրուած
է. «ի
թուաբերութեան
Հայոց ՌՃՀԴ.
ապրիլի ԺԸ. առի
(գնեցի)
աստուածախօս
աւետարանս ես
մեղապարտ և
անարժան
Մէլիք Եսայիս
յերկրէն Չարապերթու
և ՛ի գեղ- ճէն
բնակ
Մոխրաթաղու։
Արդ լուայ
զձայն
աստուածային,
որ ասէ. Երանի
այնորիկ, որ
ունի որդի
Սիօնի և
ընտանի ի յԵ-
րուսաղէմ և ՛ի
գութ շարժեալ
որդւոյ իմոյ՝
առի
զաստուածա- խօս
սուրբ
աւետարանս
յիշատակ իմ և
ծնողաց մարմանաւորաց
իմոց և մօրն
իմ ևս
կողակցին
իմոյ Հուրին և
որդւոյն իմ Յով-
սէփին,
Մէժլումին,
Դանիէլին,
Իսրայէլին և
դստերացն
իմոց և տուի
յիշատակ և
վախմ սուրբ Երից
մանկանց... ի
հայրա- պետութեան
Աղուանից
տառն Ներսէսի
հեզահոգի
կաթու-
ղիկոսին»։
ԺԱ.
Աւետարան միջակ
դիրքով,
գրուած թղթի
վերայ։ Յիշատակարանից.
«Արդ՝ գրեցաւ
սուրբ
աստուածանկար
աւե- տարանս
ձեռամբ
անարժան
Յովհաննիսի ի
յերկիրս
Գանջայ ի
գեօղն
Հարցհանկիստ
՛ի դրան սուրբ
Մալազնաբերթին
՛ի
հայրապետութեան
երիցս
երանելոյ
հովուապետին
տանս Աղուա-
նից տեառն
Պետրոսի
Սրբազան
կաթուղիկոսին,
յեպիսկոպո- սութեան
սուրբ
Ամենափրկչին
քաջ և արի
րապունապետի
Խա- չատուր
վարդապետի և
թագաւորութան
Պարսից փոքր
Շահ Աբասին,
խանութեան
երկրիս Աւղուրլու
խանին ի
թվակա-
նութեանս
Հայոց ՌՃԺԵ.
ամի»։
ՄԱՍՈՒՆՔՆԵՐ.
Ա.
Մասն Տեառնեղբօր
Յակովբոսի մի
արծաթեայ,
փոք- րիկ խաչի
մէջ, որ «Յիշատակ
է սուրբ
նշխարս
Տիրացու Գրի-
գորի թվ. ՌՄՀ.»։
Բ.
Մասն Յովհաննէս
Կարապետի մի
արծաթաթել
հիւսկէն
(չիւթիշի)
փոքր խաչի մէջ,
որի վերայ
գրուած է. «Այս
է թիկն
Յովհաննու Կարապետի»։
Գ.
Մասն Պանդալիոն
բժշկի մի
արծաթեայ,
ոսկեզօծ և
փոքր խաչի
մէջ, որ «Յիշատակ
է սուրբ
Պանդալիոնայ
ե- կեղեցւոյն
մասունքս
պահպանութիւն
հասարակ
ուխտաւո- րաց
Տէր Սարգիս
Ազարեանցին
ծախիւքն 1859
ամի»։
Դ.
Մասն սուրբ
Մինասայ մի
արծաթաթել
հիւսկէն,
փոքրիկ
խաչում, որ
կրում է. «Ի
վայելումն
ազնիւ
Վահանին»։
Ե.
Անյայտ մասն
մի արծաթեայ,
ականակուռ և
մեծա- դիր
խաչի մէջ, որի
արձանագրութիւնն
անկարելի
եղաւ կարդալ։
Եկեղեցիս
իբրև անշարժ
կալուած ունի
մի բաղանիս,
որի արդիւնքն
յատկացած է
ծխական
երկսեռ ուսումնարան-
ներին։
Ծխական
երկսեռ ուս. Ս.
Յով. եկեղեցուս.
Երկդասեան
երկսեռ
ուսումնարանս
կանգնած է եկեղե-
ցուս
արևելեան
հանդէպ։
Ուսանում
են աշակերտ . . . 140
աշակերտուհի
. 194
Վճարուում
է բոլոր
վարժապետաց և
վարժուհեաց 3000
րուբ. որք
գումարուում
են
մոմավաճառութիւնից,
թոշակա-
դրամներից և
կտակադրամներից։
Բ.
ՍՈՒՐԲ
ԼՈՒՍԱՒՈՐԻՉ
ԵԿԵՂԵՑԻ. 1)
Եկեղեցիս,
որ
հիմնարկուած
է քաղաքիս
վերի թաղումն
բազմամարդ
հայոց մէջ,
շինուած է
հոյակապ,
ընդարձակ,
բարձրաշէն,
չորս սիւների
վերայ։ Շքեղ և
մեծադիր են
լու-
–––––––––––––––––––––
1) Երկու
եկեղեցիքս ևս
հիմնուած են
Գանձակ
գետակի աջ
կողմում։
սամուտներն
և դռներն։
Բացի
լուսամուտների
մեծութիւնից,
տաճարիս ձևն և
մեծութիւնն
նման է
Երուսաղէմի
Հայոց Սրբոց
Յակովբեանց
վանքին։
Եկեղեցիս
ունի երեք
դուռն––հարաւային,
արևմտեան և հիւսիսային
կողմերից, մէն
մի դուռն
արտաքուստ
ունի փոքր
գաւիթ։
Տաճարիս
երկարու- թիւնն
է 30½ մետր,
լայնութիւնն
էչ մետր ևճ
սանթիմ։
Եկեղեցուս
հարաւային
սեան վերայ.
«Շինեցաւ
սիւնս
արդեամբ
Քերովբ Տէր
Մարտիրոսեանցի
՛ի յիշատակ
ծնողաց իւրոց
1857 ամի»։
Արձանագր.
տաճարիս
արևել. կող,
արտաքուստ.
Շնորհօք
և
ողորմութեամբ
Աստուծոյ
հիմնեցաւ
սուրբ տա-
ճարս ի 14-ին
Սեպտեմբերի 1853
ամի և յետ աւարտելոյն
տրովք
բարեպաշտ
ժողովրդոց
Գանձակայ ՛ի
կայսրութեան
ա- մենայն
Ռուսաց Ալքսանդր
Բ. և ՛ի
հայրապետութեան
տեառն Գէորգ
Դ. Օձաւ յ9
Նոյեմբերի 1869
ամի ՛ի
Սրբազան
Մակար
արքեպիսկոպոսէ
առաջնորդէ
Վրաստանի և
Իմերէթի և
անուա- նեցաւ
Սուրբ
Լուսաւորիչ
եկեղեցի
յանուն
սրբոյն Գրիգորի
մեծի
հայրապետին
Ազգիս։
Հիմնարկեցաւ
սուրբ տաճարս
յա- նուն
սրբոյն
Գրիգորի
Լուսաւորչին
ի 1853 ամի և աւարտե-
ցաւ 1869 ամի»։
Եկեղեցիս
ունի հինգ
քահանայ և
միայն մի գրչագիր
աւետարան, որի
Յիշատակարանից.
«Արդ գրեցաւ
զսուրբ
աւետարանս ՛ի
թուականութեանս
Հայոց ՌՃԺԷ.
՛ի հայրապե-
տութեան
երիցս երանելոյ
հովուապետին
տանս
Աղուանից
տեառն
Պետրոսի
Սրբազան
Կաթուղիկոսին
և առաջնորդու-
թեան սուրբ աթոռոյս
Ամենափրկչին
պարոն տէր
Յովհաննի– սին,
թագաւորութեան
Պարսից Փոքր
Շահ Աբասին.. խանու-
թեան
Ուղուրլու
խանին և
իշխանութեան
երկրիս
մեծաշուք և
բարեպաշտ
Սիմաւոն
Մելիքին։
Գրեցաւ
ձեռամբ
անարժան
սուտանուն
Յովհաննիսի
՛ի յերկիրս
Գանջայ ՛ի
գիւղս ո կոչի
Հարցանկիս (տ)
՛ի դրան սուրբ
Մլզնբերդին.
ամէն»։
Եկեղեցիս
ունի և
շրջապարիսպ,
որ շինուած է
սրբա- տաշ
քարով։
Պարսպիս
հարաւային
դրան կամարի
սեպ քա-