Կայքէջ, Ծանոթություն, Նախաբան, էջ  1-15,  16-30,  31-45,  46-60,  61-75, 76-90, 91-105, 106-120, 121-135, 136-150, 151-165, 166-180, 181-195, 196-210, 211-225, 226-240, 241-255, 256-270, 271-285, 286-300, 301-315, 316-330, 331-345, 346-360, 361-375, 376-390, 391-405, 406-420, 421-435, 436-450, 451-461

<<<   >>>

 

 

/Էջ 286/

 

կան ինն թաղակապ խուցեր, որք ցարդ մնում են անվնաս և անաատիս կալն; Իսկ արևմտեան հանդէպ ջրաձորի ձախ ափի բարձրութեան վերայ կայ մի աւերակ մատուռ, որի մէջ դրուած են ութ հնաձև քարեայ խաչեր: Անապատս ունի ընկուզի շատ ծառ իւր հարաւային ձորում: ամայի անապատս և անմարդաբնակ:

            Երկու կամուրջ, յորոց մին շինուած է քարուկիր և գե- ղեցիկ Արութիւն վտակի վերայ և միւսն նորա օժանդակին, որ հոսում է Անապատին արևմտեան ձորով:

            Փոքր Բանանց Դամբլաձոր. Գտնուում է Մեծ-Բանանց գիւղից մղոնաչափ վերև նոյն վտակի աջ կողմի բարձրութեան վերայ, ուր կայ աւերակ գիւղատեղի և կիսաւեր եկեղեցի, որի աւազանին վերայ. «Մեհրի ճա'ն, տարան ա՜….»։ Մի կիսատ խաչարձանի վերայ. «Ես Դաւիթս կանգնեցի….»։

Նահատակ

            Աւերակներիցս ներքև ձորի մէջ կայ մի մեծ քար, որի տակից բղխում է յորդ աղբիւր: Քարիս արևմտահայեաց երե- սին շինուած է հնուց մի խաչ, որ է ուխտատեղի: Ամեն տարի շրջակայ գիւղերից խռնուում է այստեղ մեծ բազմու- թիւն աւագ չորեքշաբթի օրում, մանաւանդ բորոտութեամբ վարակուածներ, որք լողանալով աղբիւրումս բժշկուում են:

            Ճգնաւորի տեղ. Նահատակիս հանդէպ ձորի ձախ ա- փումն է մի քարայր, որի մէջ––ասում են երկար ժամանակ ճգնած է ոմն ճգնազգեաց ճգնաւոր:

            Թագաւորաշէն կամուրջ. Ջրաձորիս ստորոտում, Արու- թիւն վտակի վերայ կայ մի քարուկիր և հնաշէն կամուրջ, որի մասին, ասում են թէ շինած է Կիւրիկէ թագաւորն: Մի քանի քայլ վերև Խաչակապ գիւղացիք շինած են այլ նոր և գեղեցիկ կամուրջ, որի երկարութիւնն է 12 մետր, լայ- նութիւնն 4 մետր 50 սանթիմ:

            Ժ. ՔԱՐՀԱՏ ԳԻՒՂ (Դաշքեասան). Հիմնուած է մի խոր ձորում, որի արևելեան, հարաւային և արևմտեան կողմերն պատած են բարձրագոյն սարեր. բնակիչք բնիկ, հողն ար-

 

/Էջ 287/

 

քունի, ապառաժուտ և խիստ սակաւ արդիւնաբեր. տեղա- կան բերքերն նոյն ըստ Մեծ-Բանանց, անվնաս օդն, կլիման և ջուրն, երկար կեանք 85. եկեղեցին Սուրբ Աստուածածին, փայտաշէն, քահանայ մի: Ծուխ 76, ար. 486, իգ. 393, ար. ծն. 20, իգ. 14, պսակ 9, ար. ննջ. 7, իգ. 5:

Երկաթահանք, պղնձահանք և քարահանք (41)

            Արդէն խօսած եմք հանքերիս մասին իւր տեղումն. իսկ այստեղ միայն ասում ենք ջրաձորիս աջ ու ձախ կողմերն լի են երկաթի, պողպատի, պղնձի և զանազան պատուական քարի հանքեր: Մեծ-Բանանց բնակիչներն շարունակ գործ ածած են երկաթահանքերս մինչև անտառների վերայ տուրք կապելն, քանզի անմաքս եղած են անտառների փայտերն: Հալած և շինած են գութանի խոփ, ձևիչ, ճամբարակ, արօրի խոփ, եռոտանի և առատ երկաթ: Բայց անտառների վերայ տուրք դնելուց յետոյ այլ ևս խափանած են գործածութիւ- նը սակայն մեծ վնասներով:

            Խաչ-աղբիւր (Խաչ-Բուլաղ), աւերակ գիւղ Հայոց, որ գտնուում է Քարհատի հարաւային կողմում: Աւերակիս մէջ կայ մի նշանաւոր եկեղեցի 1), շինուած սրբատաշ քարով 4 սիւների վերայ, որ ունի «ՌՃԾԹ.» թուականը: Իսկ փոքր ինչ հեռի է հանգստարան: Այժմ մահմետականք են բնա- կում գիւղումս, ուր կայ շուկայ և առուծախ է լինում՝ մահ- մետականներն ձմերանոցից ամարանոց չուելուց յետոյ: Խաչ- աղբիւրիցս շատ հեռի չեն պատուական ամարանոցներն:

            ԺԱ. ԿԻՐԱՆՑ ԳԻՒՂ. Հիմնուած է Քարհատի հիւսիս ա- րևմտեան կողմում, Արութիւն վտակի հիւսիսային կողմի վե- րայ. բնակիչք բնիկ, հողն սեփական, ամենայն ին նոյն, ե- կեղեցին Սուրբ Աստուածածին, փայտաշէն, քահանան գալիս է Խաչակապ գիւղից: Ծուխ 44, ար. 224, իգ. 223, ար. ծն. 11, պսակ 4, ար. ննջ. 3, իգ. 3:

Կանգնեալ խաչ

            Գիւղիս մօտ կայ այս անուամբ մի փոքր մատուռ, որի

–––––––––––––––––––––

                1) Եկեղեցուցս փոքր ինչ ներքևից բղխում է մի յորդառատ աղբիւր, որ ունի մի խաչաձև աւազան, որից առած է Խաչաղբիւր անունը։

 

/Էջ 288/

 

խորանի տակ ամփոփուած է ոմն պատուական անձի սուրբ մարմինն, որի մասին աւանդաբար ասում են թէ «Գարդման գաւառիս իշխող Խուրս իշխանի գերեզմանն է, որին պատկա- նում էին ամբողջ հանքերս»։ Մեծ ուխտատեղի է այս: Մատ- րանս մօտ կայ և մի փոքրիկ վանք, մնացեալ խիստ հնուց, բայց այժմ վերնամասն փայտաշէն:

            ԺԲ. ԽԱՉԱԿԱՊ ԳԻՒՂ. Հիմնուած է Կիրանցի հիւսիսա- յին կողմում, մի առուակի ձախ կողմի վերայ: Գիւղս ևս շըր- ջապատուած է լեռներով. բնակիչք բնիկ. հողն արքունի, ապառաժուտ և նուազ արդիւնաբեր, ամենայն ինչ նոյն, ե- կեղեցին Սուրբ Աստուածածին, կամարակապ չորս սիւների վերայ, որ ունի մի փոքր զանգատուն, 18 մետր, 90 սան- թիմ երկարութիւն, 12 մետր 28 սանթիմ լայնութիւն:

            Արձանագրութիւնն. «Արդեամբ Խաչակապայ ժողովրդոց շինեցաւ 1650 ամի. նորոգեցաւ 1864 ամի»։ Դրան շուրջն. «Եկայք առ իս ամենայն….»։

            Արձանագրութիւն Զանգատան. «Արդեամբ շինեցաւ զան- գակատունս 1864 ամի Վերտի Յարութիւնեան Տռուզեանց»։ Քահանայ մի:

            . Գիւղիս ստորոտում կայ մի անտաշ քարով շինուած մա-տուռ, որի մէջ ամփոփուած է ոմն սուրբ անձի մարմինն: Մատուռս կոչուում է Խաչ-Քցի. գերեզմանիս վերայ վիճակ են ձգում երիտասարդներն և օրիորդներն: Ահա վիճակար- կութիւնս է Խաչ-Քցի կոչուելու պատճառն:

            Համանման մատուռ, միջումն ճգնաւորի գերեզման, Ծիրանաւոր անուանեալ, կայ գիւղիս միջում: Երկու մատուռ- ներս ևս ուխտատեղի են, երկոցունց ծածքն փայտեայ և եր- կու ամփոփեալների անուններն և անձնաւորութիւններն անյայտ: Ծուխ 104, ար. 699, իգ. 631, ար. ծն. 30, իգ. 27, պսակ 20, ար.ննջ. 7, իգ. 5:

 

ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ՎԱՆՔ (1)

 

            Հիմնուած է գիւղիս հիւսիսային կողմում, ոչ այնքան հեռի, մի գեղեցիկ, տեսարանաւոր և հարաւահայեաց սարա-

 

/Էջ 289/

 

հարթի վերայ: Ունի խաչաձև շինութիւն, երկու փոքր և մի աւագ խորան, մի կաթուղիկէ, տասն լուսամուտ, երկու խոր- հրդարան, մի դուռն, չափաւոր բարձրութիւն, 11 մետր երկարութիւն, 10 մետր 25 սանթիմ լայնութիւն և հիմնար- կութեան սոյն թուականը ՆԼԸ. (989)։ Վանքս ունի և գա- ւիթ կառուցեալ երկու խաչաձև կամարների վերայ, երկա- րութեամբ 7 մետր 75 սանթիմ, լայնութեամբ 6 մետր 60 սանթիմ: «Գաւիթս այս կառուցաւ ի վանահայրութեան Սա- մուէլ եպիսկոպոսի 1800 ամի»։ Ունի և զանգատուն «Զանգա- կատունս կառոյց Գանձակեցի Պօղոս Ամիրխանեանց ի 1856 ամի»։ Գաւթումս ամփոփուած են սուրբ տաճարիս ծառայող եպիսկոպոսների և վարդապետների մարմիններն. ինչպէս են Սամուէլ եպիս. Դատեանց, միւս Սամուէլ եպիս. Եփրեմ և Խաչատուր վարդապետների ևն.:

            Վանքումս կայ մեծադիր, մագաղաթեայ և ընտիր ձե- ռագիր մի աւետարան, ամբողջապէս գրուած գլխագրերով: Ունի Յիսուս Քրիստոսի ծննդեան, մկրտութեան, յարութեան, ընթրեաց, աւետեաց, դժողքի աւերման, Աստուածածնայ ննջման և չորս աւետարանչաց ընտիր պատկերներն: Ընտրե- լագոյն են պատկերներն, նկարներն, նախշերն, ծաղիկներն և թռչնագրերն. հիանալի են առհասարակ բոլոր գծագրու- թիւններն, անկեղծ ներկեր, վայելուչ գոյներն և ամենաըն- տիր ոսկեզօծն: Վերջապէս մի մագնիսական զօրութիւն, որ իրեն է քաշում այցելուաց ուշադրութիւնը, գեղարուեստի այն նրբագործութիւնն է, որի նմանն հազուագիւտ է հին ձեռագրաց մէջ: Սակայն հարկ է յայտնել որ պահպանուած չէ խնամքով: Սկզբում մանր գրերով բացատրուած է համե- մատութեանց գործածութեան կերպի եղանակն և տուած գե- ղեցիկ տեղեկութիւններ չորս աւետարանչաց մասին:

Գրուած է Մատթէոսի վերջում.

            «Յանուն առատապարգևին Աստուծոյ, որ միշտ ներգործէ յարարածս բարիս քաղցրութեան կամաց իւրոց: Արդ որպէս յամենայն դարու, նոյնպէս և ի մերս նուազեալ ժամանակիս

 

/Էջ 290/

 

յարոյց զքրիստոսասէր և զփառաւոր պարոնն զաւրհնեալն ի կա- նայս Ասփայ դուստր Տարսայիճին տեառն Սիւնեաց յազգէ Ուր- պէլեանց, որ էր ամուսին Մեծ և փառաւոր իշխանաց իշխա- նին պարոն Գրիգորին: Սա ամենայն բարեպաշտութեամբ զար- դարեալ, զարդարեաց զանազան սպասուք և շինուածիւք զեկե- ղեցիս Հայաստանեայց, ստացաւ և սուրբ աւետարանս յարդար ընչից իւրոց և ընծայեաց ի սուրբ ուխտն Խադարի (Խաթրայ) վանս, որ է գերեզմանատուն մեծ իշխանացն ազգին Դոփեանց և ինքն կարճաւրեայ կենաւք փոխի մահուամբ յաշխարէս առ Քրիստոս և դնի ի Դամբանի 'ի նոյն 'ի վերասացեալ սուրբ ուխտն. իսկ ըստ մարմնոյ գլուխ նորին և այր մեծ իշխան Գրիգոր զարդարեալ պճնէ զսա ոսկւով և արծաթով ի յիշա- տակ հոգւոյ սուրբ ամուսնոյն իւրոյ Ասփային և յերկարութիւն կենաց իւր և քրիստոսընծայ զաւակաց իւրոց, որոց յիշատակն նոցա եղիցի աւրհնութեամբ«:

            Մարկոսի վերջում. «Զմեղապարտ գծիչս զՏիրացու յիշե- ցէք ի Տէր»։ Ղուկասի վերջում. «Զմեծ և զամենաւրհնեալ պարոնաց Պարոն զԳրիգոր որդի Դոփին և զամենագովելի զբա- րեպաշտ ամուսին իւր զՊարոն Ասփայն զստացողք և զարդա- րիչք սուրբ աւետարանիս յիշեցէք ի Քրիստոս»։

            Յիշատակարանից. «Ի ժամանակս և 'ի դարս աւուրց տիեզերակալութեան և արքայութեան բոլոր աշխարհաց ազգին Նետողաց, որ տիրէ 'ի ծովէն Պոնտոսի մինչև ցծովն Կազբից և յԵփրատ գետոյ մինչև յանկոյս լերանցն Կովկասու, որոց գը- լուխ և ինքնակալ կանն աշխարհակալ Խարպանդայ կոչեցեալ 'ի թվ. Հայոց ՉԿԱ։: Յայսմ ժամանակի ծագեցաւ ոմն մեծ և երևելի տոհմային պայազատութեամբ ի ցեղէ վեհից, ի զարմէ դիւցազնաց, 'ի դասակարգէ քաջաց, 'ի գնդէ գովելեաց Գրի- գոր մեծ իշխան Հայոց, տէր և պարոն Փոքր Սիւնեաց, Հան- դաբերդոյ և Ականայ և Բարձր (Մռաւ և Գեղամեան մեծ լեռ- նաշղթան) ծովակին Գեղամայ, Սոթից մինչև ի Շաղուագայ, ամուսնացեալ ընդ դստեր Տարսայիճ իշխանին ընդ ամենաւրհ- նեալ պարկեշտ տիկնոջն Ասփայի: Ծնանի 'ի նմանէ ուստերս

 

/Էջ 291/

 

և դստերս. իսկ զմինն, որում անուն էր Սարգիս, Նուիրէ Քրիս- տոսի 'ի ստնդեայ հասակին, որ արժանաւորութեամբ 'ի կոչ- մանէ Հոգւոյն էանց ընդ ամենայն աստիճանս քահանայութեան՝ հասեալ  ի պատիւ եպիսկոպոսութեան Խաչենոյ, ընդ մարմնա- կան տէրութեան. զոր ունէր ի հարանց ստացեալ, ընգալաւ և զհոգևոր պետութիւն: Արդ յայսմ ամի, որ էր թիւս ՉԿ. փո- խեցաւ յաշխարհէս Ասփայն առ Քրիստոս և եդաւ ի շիրմի ի սուրբ ուխտն Խադարի վանս, վասնորոյ և մեծ Պարոն Գրիգոր նուիրէ գերեզմանի նորա ընծայս յոլով, գեղորայս, այգիս, և անդաստանս և զարդարէ զսուրբ ուխտն զանազան սպասուք և հանդերձիւք, ընդ որս պճնեալ շքեղացոյց և զսուրբ աւետա- րանս 1) ոսկենկար կազմածով և շնորհեաց գերեզմանի նորա և իւր նախնեացն յիշատակ, որում բարձաւղք և ընթերցողք սուրբ աւետարանիս յիշեցէք զԱսփայն 'ի Քրիստոս և դուք յի- շեալ լիջիք ի Տեառնէ»։ Ապա յականէ յանուանէ յիշուած են այն գաւառների և բերդերի անուններն, որք սեփական ժա- ռանգութիւն են Գրիգոր իշխանիս Դոփեանց:

            «Եւ գաւառք մեր յանուանէ այս է Սոթ, Գլուխ, և Բեր- դաձոր և Ճոխանց, Հոսաբակս, Ատրենիս, Կալեր, Ուռեաց Փոր և Խորուագետ, Դվալանոց, Էրքն Մափռելանց և այլ իւրեանց միջոց Մազրովն ի մեր նախնեաց մնացեալ հայրենիքս է իւ- րեանց չորս սահմաններովն ստոյգ և ճշմարիտ գրեալ 'ի յաւե- տարանիս»։

            Վանքս ունի ամուր շրջապարիսպ, ութ խուց, պարտէզ, մեղուանոց, կամուրջներ և պատուական աղբիւր: Իմ շրջած և տեսած բոլոր վանքերից պայծառ է վանքս: Նորոգուած է վանքս, գաւիթն շրջապարիսպն, խուցերն, և նորինորոյ շինուած կամուրջներ: Այս բոլոր նորոգութիւնները, պայծա- ռութիւնը և վերակենդանութիւնը պարտական ենք Գանձա- կեցի մեծ. Ներսէս-բէկ Աբրահամեան տէր-Ներսիսեանցին 2):

            ԺԳ. ՀԱՐՑՀԱՆԳԻՍՏ ԳԻՒՂ. (Չովդառ) Հիմնուած Մլըզ- նաբերդ կոչուած սարի հիւսիս արևմտեան կողմում, որ

–––––––––––––––––––––

                1) Այժմ զարդարանք չկայ աւետարանիս վերայ:

                2) Չկարողացանք իմանալ քանի՞ օրավար է վանքիս հողն:

 

/Էջ 292/

 

թարգմանչաց անապատի հիւսիսային կողմումն է, մի բարձր և տեսարանաւոր սարահարթի վերայ, որի ետև կայ մի լեռ 1), բնակիչք բնիկ, հողն արքունի, անջրդի լեռնային, բայց հա- ցաւէտ. տեղական բերքերն նոյն, գերազանց օդն, կլիման և ջուրն, սքանչելի՜ տեսարանն, եկեղեցին Սուրբ Յովհաննէս, կառուցեալ չորս սիւների վերայ, որ ունի իւր հարաւային կողմում գաւիթ և զանգատուն. քահանան գալիս է Խաչա- կապ գիւղից: Ծուխ 94, ար. 246, իգ. 226, ար. ծն. 22, իգ. 27, պսակ 15, ար. ննջ. 15, իգ. 12:

            Եկեղեցումս կայ մի սպիտակ փոքր և հին խաչարձան, որ բերուած է Մլզնաբերդից, որ զարմացնում է այցելունե- րը իւր գեղարուեստի նրբագործ քանդակներով, որ ունի. «Թվ. ՈԴ. Անուամբ Աստուծոյ ես Մարգարիտ դուստր Ուխ- տիկայ կանգնեցի զսուրբ նշանս 'ի փրկութիւն հոգւոյն Զարդմ- բերին և Զարդագունին, Մխիթարայ և Կանանին. որք յաղաւ- թըս յիշէք և զԱտոմ, որ գործող էր խաչիս»։

            Կայ և մի ձեռագիր աւետարան, մագաղաթեայ, միջակ դիրքով, որ ունի չորս աւետարանչաց պատկերներ: Ընտիր է մագաղաթն, գեղեցիկ պատկերներն, ծաղիկներն, նախշերն և թռչնագրերն: Յիշատակարանից. «Արդ գրեցաւ սուրբ աւե- տարանս ի թուականութեանս Հայոց 'ի ՈՀ. 'ի մայրաքաղաքս Տարսոն, յորում ամենայն ոք տատանէր,.. յետ մահուն աս- տուածասէր թագաւորին մերոյ Լևոնի. վշտատես ազգս Հայոց վշտանայր. չարն տեղի տայր, որոշեցան ոմանք 'ի սուրբ ուխ- տէն և ի միմեանց միաբանութենէ, և որպէս է սովորութիւն ազգիս՝ ամենայն ոք զինքն յառաջ կոչէր և չհաւանեալ միմեանց՝ լինէր արեան ճապաղիս 'ի բազում տեղիս. և գաւառք և գեողք քանդէին և եկեղեցիք աւերէին: Ի յայսմ դառն և ի շփոթման ժամանակիս աւարտեցի զգիրս սուրբ: Աղաչեմ զամենեսեան, որք կարդայք և լուսաւորիք յաստուածային բանիցս, յիշեսջիք… զնախասացեալ տիկին Առիւծ և զբարի ծնողն իւր զՇուշան

–––––––––––––––––––––

                1) Սարիս վերայ կայ կռապաշտ և քրիստոնեայ տարերից մնացած շատ հանգիստներ. գուցէ այս պատճառաւ կոչուած է Հարց-հանգիստ:

 

/Էջ 293/

 

Թագուհի (Լևոն թագաւորին)…. և զմեղապարտ գրիչս զԳրի- գոր սարկաւագ»։ Ունի նաև այլ յիշատակարաններ, որք գը- րուած են հետզհետէ:

            Ա. Վերջին երեսում ՉԽԹ. թուին:

            Բ.        ,,          ,,          երկրորդ անգամ ստացած է Շա- քեցի Չալապի խոջէն ՊՁԴ. թվին:

            Գ. Սկզբում    ՌԽԸ. թվին:

            Դ.        ,,          ՌԾԵ.  ,,

 

ՄԼԶՆԱԲԵՐԴ ՎԱՆՔ (Մածնաբերդ վանք)

 

            Հարցհանգիստ գիւղիս հարաւ արևելեան հանդէպ, ոչ այնքան հեռի, արձանացած է մի սար, որ բոլորովին առանձ- նացած է իւր չորս կողմերից և բարձրացած ձուաձև: Սարիս կատարն 12 կալաչափ հարթակ է, որի գրեթէ մէջ տեղում, նախկին վանքի տեղում, շինուած է երկու երկաթակապ կա- մարների վերայ մի փոքր եկեղեցի, որ ունի մի դուռն, եր- կու լուսամուտ, մի զանգատուն, 12 մետր 12 սանթիմ եր- կարութիւն, 6 մետր 72 սանթիմ լայնութիւն: Դռնագլխին. «Հնադարեան ուխտատեղիս յանուն Սուրբ Սարգսի որ է Մլըզ- նաբերդ, հիմնովին նորոգեց Գանձակեցի Սողոմօն Յար. Նալ- չագաիեանցն ծախիւք իւրովք ի յիշատակ իւր կնոջն Բալախա- նումի, որդւոյն Լեօնի և համայն ննջեցելոց իւրոց 'ի 1891 ՌՅԽ. ամի»։ Վանքաբարձ սարիս գագաթի եզերքներով պարս- պուած է եղել վաղուց ամրագին պատերով իբրև անմերձե- նալի ամրոց, որ այժմ կիսաւեր է: Պարսպիս ներսում կան շատ գերեզմաններ և միաբանութեան խուցերի մեծ աւերակ- ներ, (միայն կանգուն է երկու սենեակ): Հանգստարանս ծած- կուած է կաղնի, տխկի, ճըռ տանձի և այլ ծառերով:

            Վսկաթել (Ոսկեթել) մատուռ. Գտնուում է գիւղիս հիւսիսային անդնդախոր ձորում, որի միջով հոսում է Հարց- հանգիստ առուակն: Փոքրիկ մատուռ է, ձեղունն փայտաշէն, որի մասին ոչ ինչ չկայ գրաւոր. միայն աւանդութեամբ ա- սում են թէ «Մի Վսկաթել կոյս աղջիկ նահատակուած է այս- տեղ»։ Մատրանս ստորոտից բղխում է մի նշանաւոր աղբիւր:

20

 

/Էջ 294/

 

            Բախշիկ աւերակ. Ընդարձակ աւերակ գիւղ, մեծ և հին հանգստարան և եկեղեցի, որ շինուած է վեց սիւների վե- րայ, որի երկարութիւնն է 20 մետր 2 սանթ. և որի գլուխն խոնարհուած է այժմ: Աւերակս գտնուում է Հարցհանգիստի հիւսիսային հանդէպ, խորանդունդ ձորի ձախ կողմի բարձ- րութեան վերայ:

            Պտկեսբերք (Պտկի Սուրբ Գէորգ) կայ աւերակիս արևե- լեան հանդէպ կանգնած մի սրածայր սարի գլխին մի խա- չարձան, որ ուխտատեղի է: Վաղուց եղած է այստեղ անա- պատի նման մի մատուռ, որ աւերուած է յետոյ: Ահա այս է Պտկի Սուրբ Դէորգն:

            ԺԴ. ՆԻՒԿԶԱՐ ԳԻՒՂ. Հիմնուած է Սուրբ Գէորգ սա- րիս հիւսիսային և Շամքոր գետակի հարաւային կողմի սա- րահարթի արևելահայեաց լանջի վերայ. բնակիչք Ցիցիանովի ժամանակ գաղթած են Երևանեան նահանգի Ճաթղռան, Ճռըվիզ և Քանաքեռ գիւղերից. հողն արքունի, անջրդի սա- կայն հացաւէտ, տեղական բերքերն նոյն, պատուական օդն, կլիման և ջուրն, երկար կեանք 90––100. եկեղեցին Սուրբ Գէորգ, հիմնուած մի կամարի վերայ, որ ունի միայն մի փոքր խորան հիւսիսային կողմում և մի աւագ, 18 մետր 20 սան- թիմ երկարութիւն 9 մետր 5 սանթիմ լայնութիւն: Շինուած է գիւղիս նախկին բնակիչներից: Քահանայ մի: Ծուխ 70, ար. 360, իգ. 323, ար. ծն. 17, իգ. 13, պսակ 9, ար. ննջ. 2, իգ. 2:

            Գիւղիս հին հանգստարանում, որ մի քանի քայլ հեռի է եկեղեցուց, կայ մի հին մատուռ, շինուած անտաշ քարով, ծածքն փայտաշէն, քարեայ հին խաչերով զարդարեալ բեմի ժողովրդահայեաց երեսն: մատրանս մօտ մի շիրմաքարի վե- րայ. «Այս է հանգիստ Գրիգորոյ թվիս ՉԽԷ.»։

 

ԱՄԵՆԱՓՐԿԻՉ ՎԱՆՔ ՆԻՒԿԶԱՐԻ ՄՕՏ

 

            Հիմնուած է գիւղիս հարաւ-արևմտեան կողմում մի լան- ջի վերայ, որ նայում է Շամքոր գետակի ձորին, այժմ աւե-

 

/Էջ 295/

 

րակ է և մնում է միայն խորանի կամարն, վէմ և սեղան քարերն: Ունի միայն մի փոքր խորան աւագ խորանի աջ կող- մում, մի փոքր գաւիթ, որի ծեփի վերայ գրուած է. «Ես Դաւիթ եպիսկոպոս նորոգեցի զեկեղեցիս այս թվ. ՌՃԻԸ.»։ Եպիսկոպոսիս մարմինն ամփոփուած է խորանի տակ:

            Աւերակ դրութեան մէջ են վանուցս շրջապարիսպն և միաբանից խուցերն, բայց մնում է հանգստարանն, վա- նուցս հիւսիսային կողմում մի բլրակի վերայ:

 

ԾԾԵՐ

 

            Ամենափրկչիցս փոքր ինչ ներքև ձորի մէջ կայ մի ա- պառաժ քերծ, որի ստորոտով վազում է մի առուակ: Քեր- ծիս ստորին մասն ձևացած է ինչպէս քարայր, որի առաս- տաղից կախուած են (բնական գոյացած են) ամենատեսակ ծծեր––մարդոյ, ոչխարի, խոզի ևն,: Ծծերի ծայրերից կաթ- կաթում են ջրեր և թափուում աւազանին մէջ, որ տակին է: Ջրիցս խմում են կաթն պակաս մայրեր և աւելանում է կաթն. հաւատքով լողանում են աւազանիս մէջ և բժշկու- ում տեսակ տեսակ ախտաժէտներ:

Կարմիր եկեղեցի (կամ Հոռոմաշէն) (42)

            Շամքոր գետակի աջ ափի մօտ ճանապարհի վերայ հիմ- նուած է տաճարս, որ փոքր, խաչաձև, բարձրաշէն և ամ- բողջապէս սրաբատաշ կարմիր քարով շինուած է, վասնորոյ կոչուում է Կարմիր եկեղեցի: Տաճարս 1) ունի գեղեցիկ և սրածայր կաթուղիկէ, միայն աւագ խորան, որի հարաւային անկիւնում մի փոքր և մութ խորան: Աւելի վանքի ձև ու- նի տաճարս, քան թէ եկեղեցու, ունի և գաւիթ, որի մէջ ամփոփուած են շատ ննջեցեալներ, որոց քարերն չունին ար- ձանագրութիւն. ունի և բաւական խուցեր միաբանից հա- մար և հանգստարան և քարուկիր շրջապարիսպ, որք կիսա- ւեր են և ենթարկուած քայքայման վիճակի: Վանքս իւր հիւսիային արտաքին կողմում, սալկախից ներքև ունեցած

–––––––––––––––––––––

                1) Կոչուում է Դասան:

 

/Էջ 296/

 

է հայերէն երկար արձանարութիւն, որի մէջ յականէ յա- նուանէ նշանակուած է եղել վանուցս անշարժ կալուածներն: Մի քանի տարիներ առաջ Գանձակեցի ոմն անազնիւ հայ ջարդում է արձանագրութիւն կրող քարերը և նենգութեամբ իւրացնում կալուածները:

            ԺԵ. ԿԻՒԼԱՄԲԻՒՐ ՇԷՆ. Մի քանի գերդաստան հա- տուածեալ Նիւկզար գիւղից եկած և բնակութիւն հաստա- տած են շինումս, որ կայ Կարմիր եկեղեցուց վերև, Շամքոր գետակի աջ ափի մօտ: Ծուխերն և ամեն ինչ հաշուած է Նիւկզարի վերայ. ունին գեղեցիկ այգիներ:

            Գետակիս աջ ու ձախ հովտում կան աւերակ գիւղեր և հանգստարաններ:

            ԺԶ. ՆՈՐ-ՓԻՓ ԱՒԱՆ. Հիմնուած է Շամքոր գետակի աջ կողմում, մի լայնագոգ սարի արևմտահայեաց լանջի վե- րայ: Գիւղն շինուած է երկու սեռի և երկու ձորակի վերայ Կիւլամբիւրից շատ վերև, բնակիչք բնիկ, հողն արքունի, լեռնային, անջրդի և միջակ արդիւնաբեր, տեղական բեր- քերն նոյն––աւելի ոչխար, տաւար, գոմէշ, խոզ, հիանալի տեսարանն, օդն, կլիման և ջուրն, երկար կեանք 100. եկե- ղեցին Սուրբ Ստեփաննոս, քարուկիր, կամարակապ վեց սիւ- ների վերայ, ունի մի կաթուղիկէ դասի վերայ և մի փոքր զանգատուն եկեղեցուս արևմտեան ծայրում տանեաց վերայ. 22 մետր երկարութիւն 12 լայնութիւն, քարեայ խաչկալ և սոյն արձանագրութիւնը. «1849 ՌՄՂԸ. թվին»։ Քահանայ 2: Ծուխ 301, ար. 1641, իգ. 1407, ար. ծն. 72, իգ. 58, պսակ 35, ար. ննջ. 15, իգ. 13:

            Եկեղեցումս կան հետևեալ ձեռագիրներն.

            Ա. Աւետարան մագաղաթեայ, միջակ դիրքով, առանց պատկերի, նկարի, նախշի և ծաղկի:

            Յիշատակարանից. «Եւ արդ ես անարժան գրիչս Աթա- նաս զծոյլս 'ի բարեաց, որ անարժան ձեռաւքս գրեցի զսուրբ աւետարանս ի թուականիս Հայոց ՋԼԷ. 'ի սուրբ ուխտս Աւ-

 

/Էջ 297/

 

ծոպոյ 1) 'ի դուռն Սուրբ Աստուածածնին. յիշատակ Գասպա- րին և ծնողաց իւրոց»։

            Բ. Աւետարան թղթեայ, պատկերազարդ, բայց բոլորո- վին անճաշակ, անարուեստ և անախորժ գոյներով: Յիշա- տակարանից. «Արդ գրեցաւ սուրբ աւետարանս 'ի գեաւղս, որ կոչի Արտամէտ ձեռամբ… Կարապետ երիցու ընդ հովանեաւ Սուրբ Աստուածածնին և Սուրբ Ստեփաննոս Նախավկային և Ամենափրկչին 'ի դառն և 'ի նեղ ժամանակիս, որ կամք գերի 'ի ձեռս այլազգեաց, որ պիղծ, ժանդ և արեանարբուն Կարա- պետ Նեռին և որդին կորստեան Սարտար Ջղալ աւղլին 'ի Ըս- տամբուլայ երեգ 'ի Վան և արար ժողով իւր հեծելին և երկու դարբայ (անգամ) հարիւր հազար մարդ ժողովեաց և գնաց 'ի վերայ Շահ Աբասին և Աստուած զնորա բանն ո'չ յաջողեաց, այլ փախեաւ և եկաւ աւերելով 'ի Վան և աւերեաց զՎանայ աշխարհն զամեն, որ սովն կալաւ զարարածս, որ եղ(և) քիլայ ցորեն 'ի ութ ափասի, ապա գնող կեր և ծախող չկեր: Որ ՛ի սովու կերան զշուն և կատու, էշ և ձի և կաշի և աղքատն ժո- ղովէին զերեք և չորս տարու չոր ոսկրներն և սղկէին 2) և ու- տէին և կուտուց կուտուց 3) մեռանէին: Որ կերաւ մայրն զոր- դին և հայրն ծախեց զորդին բ. կորեք հացի, որ մեռան 'ի սովու հազարք հազարաց և բիւրք բիւրոց: Եւ այն որ մնաց, փախեան 'ի Ջզիրեն, 'ի Բաղդատ և յԱրաբսատան, 'ի Թաւրէզ, 'ի Ղազուին և 'ի Խորասան և Գուրջստան և ամենեքեան մե- ռան 'ի ղարիպութիւն, որ 'ի խազարէն մէկ չի դարձ (աւ) 'ի յետ: Որ 'ի Ջազիրէն 'ի քաղաքն միայն երիցներն (երիցունք) խսապ (հաշիւ) արարին ամենքն զիւրեանց թաղածն, խռ: (40000) մարդ էր մեռէր, թող զայն որ ի բուքն խեղդեցան և կամ ի գետն անգան և թող զայլ քաղքունէքն, որ ՛ի Սա- լամաստայ մինչև Գուռջստան և մինչև յԸստամբուլ և հիւսիսա- կողմով մինչև յԱմիրթ, յԱլապ եղև անմարդաբնակ, որ առջք և

–––––––––––––––––––––

                1) Ծոպ էր կոչուում 'ի հնումն այժմեան Դիլիջանի ձորն, իսկ Աստուա- ծածնայ վանքն այժմ անմարդաբնակ է, որ կոչուում է Ջոխտակ վանք:

                2) Մանրել, ջարդել, փոշիացնել:

                3) Կերակուր ի բերան մեռնիլ:

 

/Էջ 298/

 

խոզք և մարդակեր գայլքն և շունք ի շուռ գային և այն անաւ- րէն և պիղծ գազանաբարոյ ազգն Հոռոմեցիքն բռնէին զմար- դիկն և չարչարէին, զնոցա ամաւթն ծամէին և ասէին թէ մեզ հաց ու զահրայ տուէք և նոքա ոչ ունէին զատ (իր ինչ), որ տային նոցա և չարաչար մահուամբ սպանանէին…… յառաջն եբեր (Աստուած) զխաշանց մահ, որ երեկ յարևելից և գնաց մինչև 'ի մուտս արևու, 'ի հիւսիսոյ 'ի հարաւ….: Եւ յետոյ եբեր զմարդկային պատուհասն, որ 'ի սովու կերան զմիմեանս, որ եթող հայրն զորդին և մայրն զդուստրն, եղբայրն զեղբայրն և ուտէին կենդանի (ք) զմեռեալն և ամենեքեան յայլ աշխարհ գնային, և որն որ մեռան և որն որ թուրքացան և այլ ոչ դարձան 'ի յիւրեանց տեղն վասն ծովացեալ մեղա՜ց մերոց: Եւ մին 'ի բազմաց եղկելի գործողս էր, որ առի զընտանիքն իմ և գնացի 'ի Ջզիրէն և մեռան անդ զընտանիքն իմ, կին իմ և դստերքն իմ և մէկ որդին իմ Մկրտիչն և հարսներն իմ և եղ- բայրն 'ի Տէր Ատումն, որ զայս աւետարանս ծաղկեց և ամե- նեքեան մեռան ի ղարիպութիւն…. գրեցաւ սուրբ աւետա- րանս ի թուականիս Հայոց ՌԾԴ. ամի յիշատակ Գուլիարին և Սաղդաթեարին և Սպադիարին….»։

            Գ. Աւետարան թղթեայ, անթուական և անյայտ գրողի անունն և տեղն:

            Դ. Աւետարան թղթեայ, որի մէւ կան Քրիստոսի բոլոր բժշկութեանց և չորս աւետարանչաց պատկերներն, վերջից ընկած են յիշատակարանն և շատ թերթեր:

            Գիւղիս հին եկեղեցու, որի ծածքն փայտաշէն է, փայ- տեայ սիւնի վերալ. «Իշխանութեան Մէլիք Հախնազարի, պա- պեր 'ի Քրիստոս յիշեցէք, Հրապետն, որդիք Պալին Սարգիս, հանգուցեալ որդին Տէր Ղազար, մայրն իւր Նարկիզն թվ, ՌՃԼԶ.»։ Արձանագրութիւն «Սուրբ Աստուածածին բարեխօս տէր Ըստեփաննոսին թվ. ՌՃԺԹ.»։

            Սուրբ Գէորգեան միդասեան ուսումնարան, աշակերտք 40, թոշակատու 36. տարեկան ռոճիկ վարժապետին 350 րուբլի:

 

/Էջ 299/

 

            Շիպի հանք––Ամբողջապէս շիպահանք է գիւղիս հարա- ւային կողմի ահագին լեռն, որից ելած շիպաքարերը փո- խադրում էին գործարաններն, որ գիւղիս հարաւ արևմտեան ծայրումն են: Ապա քարերը վառարաններում այրում էին կրաքարի պէս, յետոյ ջարդում այրուած քարերը և լցնում էին աւազանների մէջ, ջրով լցնում աւազանները, թողնում ամսաչափ, յետոյ հանում աւազաններից, մեծ կաթսաներում եփում զանգուածը. թափում հորերի մէջ, որոց մէջ մնալով լինում էր շիպ: Բայց մի քանի տարի է որ այլ ևս չեն շի- նում Փիփեցիք շիպ. այլ դադարեցրած են կառավարութեան հրամանաւ:

            Քարահատի խաչ. Նոյն Շիպասարի վերայ մի մատուռ է, որի ծածքն փայտաշէն է և որի մէջ ամփոփուած է ոմն յարգելի անձի մարմինն, բայց անլայտ է սուրբ ամփոփեալի անունն: Ուխտատեղի է:

            Սվրեցիք. աւերակ գիւղատեղի Փիփիս արևելեան հիւ- սիսային կողմում, որ գտնուում է մի դալարագեղ և բարձր սարահարթի վերայ: Շամքոր գետակի աջ կողմի բարձրու- թեան վերայ: Տակաւին կայ ընդարձակ եկեղեցու աւերակն, որից մնում է կանգուն միայն խորանի թաղն և երկու փոքր խորաններն: Խորանի լուսամտի հարաւային կողմում. «Թվ. ՋԻԲ. ես Համզա կանգնեցի զխաչս որդոյ իմոյ Պապի»։ «Ես Համզա կանգ. զխաչս որդոյ իմոյ Էվատին»։

            Աւերակիցս ներքև, ձորի ձախ կողմում կայ հանգստա- րան, ուր մի գեղեցկաքանդակ խաչարձանի վերայ. «Սուրբ խաչս Թումանին Պէկաջին թվ. Պ.»։ Աւելի ուշագրաւ է սորա մօտ եղած մի խաչարձան. որ ունի գեղեցկաքանդակ պա- տուանդան 1), որի վերայ քանդակուած է մի գութան իւր մաճկալով, մաճկալեղբայրով և հօտաղներով, եզներով և գո- մէշներով, և մի ճաշաբեր հարսն, որ կերակրով լի կաթսան իւր գլխին դրած, գութանաւորների համար կէսօրուան ճաշ է բերում: Սորա խաչարձանի վերայ.

–––––––––––––––––––––

                1) Երկարութիւնն 1 մետր 10 սանթիմ, լայն. 95 ս.:

 

/Էջ 300/

 

            «Սուրբ խաչս բարեխաւս Գիչնին. կանկնե….» (43) Ափսո՞ս որ եղծուած են կէտադրեալ բառերն: Այլ քարի վե- րայ. «Սուրբ խաչս Հուռիփսիմի Մարտիրոսին»։

            Մաղթում զատէ. Հանգստարանից ներքև նոյն ձորի աջ կողմում, գետակահայեաց լանջի վերայ , մի տեսարանա- ւոր սարահարթում հանգստարան և աւերակ մատուռ: Մատ- րանս մէջ, որ բուսած է մի տխկի ծառ, կայ երկու խաչար- ձան. մէկի վերայ. «Սուրբ խաչս բարեխաւս Խամբկի ՆՀԳ.»։

            Խորհրդաւոր մահարձան. Հանգստարանումս մի գերեզ- մանաքարի վերայ շինուած է գութան իւր պարագայիւք, սազ ածող, թմբուկ զարկող. սեղան պատրաստող կին, պա- րող մարդիկ. գինու կուլան ձեռնին, իսկ իշխան ոմն իւր աջ ձեռնով բռնած բազէն և ձախովն գինու թասը: Սորա մօտ կոնգ, գինաման և կենդանի խոյ։ Քարիս արևելեան երեսին կայ մի ահագին արծիւ, որ բարձրացնում է մի գառն: Ափ- սո'ս միայն որ չունի արձանագրութիւն: Սորա մօտ այլ քա- րի վերայ. «Ես Եղոմ կամգնեցի խաչս Նատարին»։

            Րուսկան (գուցէ Որսկան) նահատակ. Փայտաշէն մատուռ Փիփի հիւսիսային կողմում, գետակահայեաց լանջի վերայ: Մատրանս մէջ կայ տապան, որի վերայ կանգնած է մի մեծ քարեայ խաչարձան, որ ուխտատեղի է:

Հին-Փիփ գիւղ.

            Շամքոր գետակի աջ կողմում, աւերակ է այժմ: Այս տեղից խոխադրուած են Փիփի բնակիչներն Նոր-Փիփ. բայց անարատ մնում է եկեղեցին, որ շինուած է երկու կամար- ների վերայ: Աւագ խորանի աջ ու ձախ կողմերում կան եր- կու ծակեր, որք գաղտնի պահարաններ են: Հոյակապ տա- ճարիս 1) երկորութիւնն է 26 մետր 35 սանթիմ, լայնու- թիւնն 12 մետր 70 սանթիմ, պատի հաստութիւնն 2 մետր 40 սանթիմ: Աւազանի վերայ. «Յիշեցէք ի Քրիստոս Ծա- տուրն և կողակից իւր Մարեան թվ. ՌՃԺԹ.»։ Հիւսիսային փոքր խորանի դռնագլխին. «Յիշեցէք ի Քրիստոս Գաւրկին և

–––––––––––––––––––––

                1) Սուրբ տանս հիւսիային կողմումն է հանգստարանն: