Կայքէջ, Ծանոթություն, Նախաբան, էջ  1-15,  16-30,  31-45,  46-60,  61-75, 76-90, 91-105, 106-120, 121-135, 136-150, 151-165, 166-180, 181-195, 196-210, 211-225, 226-240, 241-255, 256-270, 271-285, 286-300, 301-315, 316-330, 331-345, 346-360, 361-375, 376-390, 391-405, 406-420, 421-435, 436-450, 451-461

<<<   >>>

 

 

/Էջ 391/

 

բնիկ, հողն արքունի և բարեբեր (առատ են այգիներն) տեղական բերքերն նոյն, ամրան ճնշիչ ձորի օդն և կլիման, երկար կեանք 60 տարի. Արևելեան թաղի եկեղեցին սուրբ Գէորգ, քարուկիր. Արևմտեան Աստուածածին, ծածքն փայ- տաշէն. քահանայ մի:

            Ծուխ 160, ար. 614, իգ. 461.

            Օդարկու (Քեաքլիկ) գիւղիս հիւսիսային կողմում մի ձուաձև, բարձր և գեղեցիկ բլուր, որի գագաթի վերայ կայ մի աւերակ մատուռ Սուրբ Աստուածածին անուն, որի մօտ կայ մի մոխրատանձի:

            Զուլոյի գերեզման (Խազնադաշ). Օդարկուի արև- մտեան կողմում, մի ձորի արևելեան լանջին վերայ է աւե- րակ գիւղն, իսկ նոյն ձորի արևմտեան կողմում, ճանապարհի տակին է խաչարձաններով զարդարուած հանգստարան, որի մէջ և Զլոյի գերեզմանն: Մերձաբնակ մահմետականներն ջարդած են գեղեցկաքանդակ խաչարձաններից շատերն:

            Ղեասի գիւղատեղի. Զլոյի գերեզմանի արևմտեան կող- մում, խոր ձորի ձախ լանջի վերայ է այս գիւղատեղին, հանգստարանն, աւերակ եկեղեցին և նշանաւոր ջուր ունե- ցող աղբիւրն:

            ԻԳ. ԴՎԵՂ կամ ԴՈՎԵՂ գիւղ. Շինուած է Դվեղայ սուրբ Սարգիս վանքից վար, նոյն ձորի ձախ լանջի վերայ. բնակիչք տեղափոխուած են Բերդագիւղից, հողնար քունի, տեղական բերքերն նոյն, բարեխառն օդն, կլիման, երկար կեանք 85 տարի եկեղեցին սուրբ Սարգիս, նորաշէն, ծածքն փայտաշէն, քահանան գալիս է Պարանից:

            Ծուխ 30 Բերդագեղի վերայ հաշիւ արուածէ ծխաթիւ և գլխաթեւերն:

            ԻԴ. ԴՈՍՏԼՈՒ ԳԵՂ. Շինուած է Դվեղի արևելեան կող- մում, նոյն սարի հիւսիսահայեաց լանջի վերայ. բնակիչք բնիկ. հողն արքունի, լեռնային անվնաս օդն և կլիման. եր- կար ձեանք 75––80 տարի, եկեղեցին սուրբ Գէորգ. ծածքն փայտաշէն, քահանայ մի:

 

/Էջ 392/

 

            Ծուխ 72, ար. 322, իգ. 301.

            Ամենափրկիչ կամ Բարձրեալ. Մի հին, խարխուլ, քարուկիր մատուռ, որ կայ գիւղիս արևմտեան կողմում:

            ԻԵ. ԿՈԹԻ ԳԻՒՂ. Շինուած է մի խոր ու լայնագոգ ձորում Գագայ սուրբ Սարգսի արևմտեան կողմում. բնակիչք բնիկ. հողն արքունի, տեղական բերքերն նոյն. պատուական օդն, կլիման և ջուրն. երկար կեանք 100 տարի, եկեղեցին սուրբ Աստուածածին, ծածքն փայտաշէն. քահանայ երկու. «Այս Աստուածածին եկեղեցին յիշատակ է Կոթի Գիւղայ հա- սարակութեան 1850 ամի»:

            Ծուխ 200, ար. 961, իգ. 826.

            Գիւղումս պ. Տէր-Սահակեանցի տան կայ երկու կոնդակ ուղարկուած Եփրեմ կաթուղիկոսից1) որ արտայայտում է իւր շնորհակալութիւնը սուրբ Էջմիածնի համար ղրկուած գոր- գերի մասին և օրհնում է ղրկողները:

            Գիւղիս արևմտեան կողմում, գիւղիցս սուրբ Սարգիս վանքն տանող ճանապարհի վերայ կայ մարդաչափ բարձրու- թեամբ իմ արձան, որ խիստ հին է: Մարդարձանս, որ ներ- կայացնում է մի երիտասարդի հայկական տիպը, կերպա- րանքը, զգեստը, գուցէ դարերով ծածկուած է լինում բար- ձրակոյտ հողերի տակ: Ոմն երիտասարդ քանիցս երա- զում տեսնելով, որ ոմն անձանօթ անձն հրամայում է քան- դել և հորելով երևան հանել մարդարձանը: Ահա այսպէս գտնուած է: Չեմ կարող վճռաբար ասել թէ որ դարու գործ է այս. բայց կարող եմ վստահութեամբ ասել թէ խիստ հին է ըստ երևութին:

 

Գաւառիս բերդերն

 

            Ա. Շար-խաչ Գիւղի հիւսիս արևմտեան կողմում, մեծ քերծից վար կայ մի հին և փոքր բերդ, որի արևելեան և

–––––––––––––––––––––

                1) Սոյն երջանկայիշատակ կաթուղիկոսիս օծման հանդիսի առթիւ Կարբեցի Յովսէփ վարդապետ Մարուքեանցն 1824 Նեմբ. 9-ին խօսած է մի ՃԱՌ, որով յայտնում է Հայաստանեայց եկեղեցու ուրախութիւնը: Բնագիր ճառը յանձնեցի Մայր Աթոռոյս Ս. Էջմիածնիս Մատենադարանին:

 

/Էջ 393/

 

հարաւային կողմերն վիմահերձ ժայռեր են, իսկ մնացեալ կողմերն պարսպուած են քարուկիր պատով: Այժմ շատ տե- ղեր քայքայուած են պարսպիցն:

            Բ. ՄԱՆԹԱՇ ՂԱԼԱ. «Ղըզղալայի հանդէպ ճանապարհի Աղստև գետի միւս (ձախ) կողմի լերանց շղթայումը գտա- նվում է Մանթաշղալան, մի սուր սուր ժայռի գագաթին: Թէպէտ նրան շատ մօտենալը հեշտ է և չէ ներկայացնում ա- ռանձին դժուարութիւն, բայց նոյնիսկ գագաթին մօտ նոյն- պէս դժուար է բարձրանալ: Մանթաշ ղալայի շինութիւնների թիւն աւելի փոքր է և աւելի աւերակ, այնպէս որ այն տեղ ոչինչ շինութիւն չկայ ամբողջ մնացած, ինչպէս Ղըզղալա- յում: Աւերակների միւս մանրամասնութիւնները ներկայացնում են միևնոյն դրութիւնը՝ ինչ որ Ղըզղալայինը:

            Այդ երկու ղալաների Աղստափայ գետի ափին.. գտնվում է մի փոքրիկ աւերակ քարուկրից շինած, որ, ինչպէս պատ- մում են տեղացիք, բաղնիք է եղել: Այն կղզին… այժմ և կոչ- վում «Համամի ճալա» այսինքն բաղնիքի կղզի1):

            Ղզղալայի, Մանթաշղալայի և աւերակ բաղնիքի մասին ժողովրդեան մէջ մնացել է նոցա մէջ ընդհանրացած աւան- դութիւն: Ասում են.. Եղել է մի հերոսուհի գեղեցիկ աղ- ջիկ, որ ունեցել է իր զօրքը: Շատ իշխաններ գրաւվելով նորա գեղեցկութիւնից՝ ցանկացել են ամուսնանալ նորա վե- րայ՝ բայց նա մերժել է բոլորի առաջարկութիւնը, կամենա- լով կոյս մնալ: Երբ ոչինչ միջոցով հնար չէ եղել մամոզել նորան, այն ժամանակ այդ բախտախնդիր իշխանները կամե- ցել են ուժով տիրանալ նորան: Իշխանուհի հերոսը իւր կուսութիւնը պահպանելու համար ժողովում է իւր ձեռքի տակ եղած մարդկանց և զօրք կազմելով.. շինելով Ղզղալա ամրոցը, ապահովութիւն գտնում այդ տեղ: Նորա վերայ սիրահարուած իշխաններից աւելի զօրեղը և համարձակը.. չէ կամենում ձեռնաթող անել իւր սիրոյ առարկան: Աղջկայ քաջագործութիւններն աւելի և աւելի վառում են Մանթաշի

–––––––––––––––––––––

                1) ՃԱԼԱ նշանակում է հովիտ և ոչ թէ կղզի:

 

/Էջ 394/

 

սրտումը սիրոյ կայծը և նա Ղզղալի հանդէպ շինում է Մանթաշ ղալէն և այնտեղից երբեմն երբեմն յարձակմունք- ներ է անում Ղզղալի վերայ, ՛ի զուր է անցնում նորա ջանքը, միշտ յաղթող է հանդիսանում աղջիկը:

            Վերջապէս միանգամ աղջիկը իւր զօրքը տալիս է իւր զօրավարի ձեռքը և ուղարկում է Մանթաշ ղալի վերայ: Այդ կռւում, ու ինքն աղջիկը անձամբ չէ զօրավարում, յաղթւում է նորա զօրքը և Մանթաշը դորանից յետոյ հեշ- տութեամբ կարողանում է ձեռք ձգել աղջկան: Դորանից յե- տոյ կայանում է նոցա մէջ հետևեալ դաշը-որ նոցանից ամեն մինը կենայ առանձին իւր ղալայում, միայն ՛ի նշան բարե-կամութեան շինում են գետի ափին վերոյիշեալ բաղանիքը, որ այդ լինի նոցա միմեանց այցելութեան տեղը: Դոցանից յետոյ, ասում են, նոքա երկու ժայռերի գագաթից նշան- ներով խօսում էին միմեանց հետ և արտայայտում իրանց մտքերը և սէրը1):

            Գ. ՄԹՆԱՁՈՐ (ղարանլուի դէրէ): խորագոյն անտառա- պատ, հորիզօնն նեղ, սոսկալի ձոր, որի մէջ կան քարայրներ և պատսպարուելու տեղեր և պատուական ջուր: Այստեղ պատսպարուած են Լեկզիների արշաւանաց ժամանակ շրջա- կայ գիւղերի բնակիչներն, ինչպէս պատմում են ծերունիք:

            Դ. ԿԱՅԵՆԻ ԲԵՐԴ. Գտնվում է Մակարայ վանքից բա- ւական վերև Պայտաթափ (Նալթեօքան) սարի հարաւային կողմում: Առանձնացած է իւր չորս կողմերից բերդակիր սարս և անջրպետուաց ձորերով: Ահագին քարերով. պարսպուած է սարիս գլուխն գագաթի դիրքով, բայց անպարիսպ են տեղ տեղ վեմահերձերի գլուխներն: Բերդիս մակերևոյթն թեքուած է դէպի արևելահարաւ, որի մէջ երևում են բնա- կարանների աւերակներն և կուտակ կուտակ քարեր և տեղ տեղ ջրաւազաններ, որն բերուած է արտաքուստ մօտակայ աղբիւրից: Աւերակ մատուռ. բերդիս հիւսիսային կողմում

–––––––––––––––––––––

                1) Ղըզղալա և Մանթաշ ամրոցներիս մասին հանգուցեալ Մարտիրոսի գրածները ստացած եմ շնորհիւ իմ ազնիւ բարեկամ գիւտ քահանայ Աղան- եանցի նեղսակիր ջանից:

 

/Էջ 395/

 

արտաքուստ, որի մէջ կայ չորս կտոր եղած խաչարձան:

            Ե. ԲԵՐԴԱՔԱՐ. Գտնուում է Դեղձնուտի և Սամսոնի վանքերի մօտերքում, Խնձորկուտ անուանեալ ջրի աջ կող- մում: Իւր շրջապատից առանձնացած և բարձրացած է Բեր- դաքարս, որի կատարի մեծութեան ծաւալն հազիւ լինի հինգ կալաչափ տեղի տարածութեան: Քարուկիր պատով պարս- պուած է քարագլխի եզերքին: Ունի միայն մի դժուարատար, խիստ սառիվեր և միանգամայն վտանգաւոր կածան, որ առաջնորդում է տղեակն: Կայ յատուկ շինուած ջրաւազան, բայց ջուրն բերուած է ի պահանջել հարկին դղեկիս հարա- ւայի և հիւսիսային ստորոտներում եղած աղբիւրներից:

            Զ. ԳԱՒԱՐԶԻՆ ԱՄՐՈՑ. Ոսկեպար կա Ջողազ վտակի ձախ կողմում արձանացած է մի բարձր. միապաղաղ, գորշա- գոյն, զարմանալի և միանգամայն ահարկու ժայռ, որի արևե- լեան ստորոտով շինած են հնուց պարիսպ, որի ներսի կող- մում կան սենեակներ և խուցեր, որոնցից միոյն մէջ կայ ջրհոր և ջուր: Ժայռիս գագաթն բարձրանալու համար կայ միայն մի դժուարատար, սոսկալի, նեղ, չափազանց զառիվեր, և միանգամայն վտանգաւոր կածան հիւսիսալին կողմից: Գագաթն համարեա՛ թէ հարթակ է մօտ երկու կալաչափ, որի վերայ բուսած են թբլղի, հռմառկի թուփեր, և բռշնի, ջաղանի և վայրի դեղձի ծառեր: Ահա այս է Գաւարզինբերդ հռչակուածն, որի վերայ երկու տեղ շինուած է վիմափոր ջրաւազան, ջուրն բերուած է յիշեալ ջրհորիցն:

            Ժայռիս արևմտեան կողմում, բաւական բարձր երևում է մի մեծ ծակ, որի ետև, ասում են կայ մի մեծագոյն քա- րայր, որի ճանապարհն անյայտացած է այժմ: Երբեմն եր- բեմն արծիւներն այրիցս հանում են գորգի և կարպետի փտած կտորներ և ձգում վար:

            Գաւարզնի հարաւ-արևելեան կողմում, Ոսկեպար վտակի ափի վերայ Դամիրչիլար գիւղն, որի մօտ է մեծ հանգս- տարան և եկեղեցու աւերակն. բայց այժմ մահմետականա- բնակ է գիւղս և այլ մի քանի գիւղեր, որի կանխաւ եղած

 

/Էջ 396/

 

են հայաբնակ և որք կան Դամերչիլարիս շրջակայքում:

            Է. ԳԱԳԱՅ ԲԵՐԴ (66) Կոթի գիւղի արևելեան և Գա- ւարզնի հիւսիս-արևելեան կողմում արձանացած է Գագ անուն մի սար, որի հարաւային, արևելեան և հիւսիսային կողմերն դաշտալեզուներ են1): Գագ սարիս գագաթի եզեր- ներով պարիսպ ձգուած է վաղուց և ձևացրած մի անմատ- չելի բերդ, զի առանձնացած է սարս: Բաւական ամուր է բերդս, ափսո՛ս,, որ ջուր չունի իւր մէջ, վասն որոյ փորու- ած են մի քանի վիմափոր աւազաններ, որք բազմիցս լի են լինում անձրևաջրով: Համարեա՛ թէ 20-ից աւելի վիմափոր այրեր կան յատկապէս պատրաստուած, որք ի հնումն գուցէ ծա- ռայած են իբրև զօրանոց, յորոց մի քանիսն ունին երդիկներ:

            Գագայ վանք––Սուրբ Սարգիս. Բերդիս մէջ, սարիս ամե- նաբարձր գագաթին վերայ, շատ վաղուց շինուած է սրբատաշ կաթնագոյն քարով մի փոքր վանք: Ժամանակի երկարութիւնն մաշած լինելով վանքիս շինութիւնը՝ վասն որոյ քանիցս նորոգուած է: Սակայն վերջին անգամ վերանորոգած է վանքս Կոթի գիւղացի պ. Արզուման Խաչատրեան Տէր-Սար- գսեանցն միևնոյն գունով տաշուած քարով: Վանքիս ուխ- տագնացութեան ժամանակներնեն սուրբ Սարգսի և զատկի օրերն:

            Վանքիս մօտ՝ նոյնպէս շինուած սրվատած քարով՝ կայ մի մատուռ սուրբ Կիւրակէ անուն:

            Ը. ԲԵՐԴԱՏԵՂ.Պարանայ և Կողբ գիւղերի միջև կայ այս անուն մի սար, որի կատարի վերայ նշմարուում է բերդի նշաններ: Վաշուց պարսպուած է եղել սարիս գլխի հարթակի շրջապատն, այժմ թէև աւերուած է պարիսպն, բայց ոչ հիմունքներն, որք դեռ մնում են հողի աակ: Փոքր է դշեկիս ծաւալն, այսու ամենայնիւ պարսպին ներ- սից փորած, գտած և հանած են մեծ մեծ կարասներ, որք

–––––––––––––––––––––

                1) Գարգարացւոց մեծ դաշտի շարունակութիւնիցն երկու դաշտալեզու- ներն ևս, յորոց մեծն ընկած է Գագ լեռնաշղթայիս և Կուր գետի աջ ափե- րի մէջ և հետզհետէ նեղանալով վերջացած Կոտրած-Կամրջի մօտ. իսկ փո- քրն ընկած է նոյն Գագ սարի արևմտաձիգ լեռնաշղթայի և Ոսկեպար վտա- կի մէջ և գամ քան զգամ սեղմուելով վերջանում Նոր-Պիպիս գիւղի մօտ:

 

/Էջ 397/

 

պահուած են եղել այստեղ իբրև պաշար ջրի, քանզի ջուր չկայ այստեղ: Բացի կարասներիցս դղեկիս արևելեան կող- մում կայ մի հոր, որ բաւական խոր է. կարծում ենք, որ այս ևս ջրի համար է:

            Թ. Բերդագիւղի մօտ եղած Դղեակն, որ շինուած է գիւղիս արևելեան թաղի հիւսիսային ծայրում մի բլրի վե- րայ: Դղեակս ունի քառակուսի ձև, աշտարակներով պարիսպ և մի փոքր դուռն, որ այժմ ևս կանգուն է և անվնաս:

            Ժ. ՂԵԱՍԻ ԲԵՐԴ, որ Ղըզ-ղալա ևս է կոչուում. Ղեաս աւերակ գիւղի արևմտեան եզրից բարձրացած է մի սար, որի երկարութիւնն ձգուած է արևելքից արևմուտք և բոլորովին առանձնացած: Ամրոցիս մուտքն արևմտեան կողմից է, որ բարձրանում է սարի գլուխն, ուր կայ մի խաչարձան: Սարիս գլխի վերայ կայ երկու սարաբլուր, որք բարձրացած են ուղտի մէջքից բարձրացած աւելամասերի նման, բայց փոս մնացած է երկու սարաբլուրների մէջ տեղն: Ահա երկու բարձրութեանցս վերայ հիմնուած են երկու ամրագին դղեակներ: Առանց աշտարակների են պա- րիսպներն, որ տեղ տեղ բոլորովին կանգուն են և տեղ տեղ կիսաւեր: Արևմտեան դղեակն մեծ է քան արևելեան: Եր- կոցունց մէջ ևս չկայ ջուր, որը բերած են Ղեաս աւերա- կին մօտի պատուական աղբիւրիցն և ամբարած կարաս- ներում:

            Արևելեան դղեկիս տակի արևելեան բարձր քերծի մէջ կայ մի մեծագոյն քարայր, որ ունի նեղ, բայց երկար և բարձրագոյն դիրք: Քարայրիս առաջքը պատած են ժամա- նակաւ և ձևացրած բերդակ. որի մուտքն բարձրանում է սանդղաձև աստիճաններով և մտնում քարայրս յատուկ շինուած դռնով: Քանի՜ ահարկու է այրիս արձագանքն, մանաւանդ խորքերում: Այստեղ ևս չկայ ջուր, բայց կան հացի տաշտերի նման աւազաններ: Այս ևս պատկանում է Ղեասին (Ղուկասին):

            ԺԱ. Բերդն է Շինողն, որի մասին խօսած ենք:

 

/Էջ 398/

 

            ԺԱ. ԲՈՐՉԱԼՈՒ ԲԵՐԴ. Գտնում է Խրամ և Ձորագետ ջրերի միախառնուած տեղից վերև, Ձորագետի աջ կողմում մի բլրի վերայ։ Բերդիս հիմունքներն շինուած են քարու- կիր, իսկ գետնից վերև թրծեալ աղիւսով և կրաշաղախ ցե- խով։ Բերդս փոքր է, իւր ներսում ունի թաղակապ սենեակ- ներ, բայց չունի ջուր։ Սակայն բերդիս մօտ կայ մի փոքր լճակ, որից արտահոսում են երկու ջրաղաց դարձնելու չափ (վնասակար Ղարասու) ջուր։ Երևի թէ ջրիցս գործ ածած են բերդումս, որ կիսաւեր է այժմ։

            Հնարակետ ամրոց Կուր և Խրամ գետերի մէջ ընկած է մի շատ հին ամրոց, որի երկարութիւնն ձգուած է գրե- թէ արևմուտքից արևելք։ Բերդավայրի մեծ մասի մակե- րևոյթն թեքուած է Կուր գետի կողմից դէպի Խրամն. իսկ ստորին մասինն՝ խոնարհուած է դէպի գետախառնուրդն։ Բերդավայրիս երկու ջրերի մէջ մտած մասն ստացած է սուրանկիւն ձև, միջի մասն՝ լայն ձև և վերի մասն նեղ ձև. քանզի Խրամն արմունկ տալով նեղացրաց է այս մասը։ Մակերևութի երկարութիւնն այժմ քառորդ մղոնաչափ է և լայնութիւնն՝ մի տասն և չորսերորդ մղոնաչափ։ Հարկ է յայտնել որ թէ՝ երկարութիւնից և թէ՝ լայնութիւնից շատ պակասեցրած են գետերն, մանաւանդ Խրամն, ինչպէս ակ- ներև է։ Գետից գետ փորուած լայն և խոր խրամով բա- ժանուած է երեք մասի, Ստորին, միջին և վերին ամրոց։ Միջավայրի բարձրութեան վերայ կրացեխով և թրծեալ աղիւսով շինուած է մի ամրոց, որ ունի չորս աշտարակ իւր չորս անկիւներում և 120 մետր շրջապատ (արտաքուստ չափերով)։ Կործանուած է այժմ ամրոցս՝ բայց դեռ մնում են աշտարակների մնացորդներն և պարսպի հետքերն։ Ամրոցիս Կուրի գետահայեաց կողմերն յատուկ պատրաս- տուած անպիսի լանջեր են, որից անհնար է թշնամւոյն բարձրանալ. երևի թէ այսպէս պատրաստուած է եղել և Խրամահայեաց լանջերն, սակայն յորդած ժամանակ գետն երկար դարերի ընթացքում քանդած և տարած է։

 

/Էջ 399/

 

            Բոլոր բերդամասերի երեսներն լի է վաղեմի աղիւս- ների, յախճապակեայ անօթների, խեցեղէն կոպիտ և հաստ կարասների, սափորների և ամանների բեկորներով և շի- նութեանց հետքերով։ Թուի թէ ներկայ դարուս առաջին և երկրորդ քառորդում հերկած են ամրոցներիս մակե- րևոյթը, մանաւանդ վերնամասերն։

            Երկու տեղ երևում են հանգստարաններ, մին ամրո- ցիս արևմտեան կողմում. փոշտի հին ճանապարհի տակին և միւսն՝ Խրամի ձախ ափերի վերայ։ Մեր կարծիքով երկու հանգստարաններս միացած են եղել, այս է Կոտրած կա- մրջի մօտից մինչև Կուրի հանդէպն ամփոփեալ են ննջեց- եալներ, բայց տապանաքարերը տարած են և գործ դրած ուրիշ շինութեանց համար։ Ի նկատի ունենալով այդ բոլոր յատկութիւնները, կարծում ենք որ այս է Հնարակերտ ամ- րոցն (67)։

            Կոտրած-կամուրջ. Շինուած է Խրամի վերայ Նոր-Կա- մրջից փոքր ինչ վար։ Տակաւին երևում են Խրամի աջ ու ձախ ափերի վերայ ոտքերի անքակ մնացեալ մասերն։

            Նոր-Կամուրջ. Հիմնուած է Կոտրածից փոքր ինչ վե- րև, որ կառուցեալ է կրացեխով և թրծեալ աղիւսով և ունի չորս աչք, ամենամեծն է հիւսիսային աչքն։ Երկու եզերքների ոտքերի մէջ շինուած են երկու մեծ սենեակներ, իսկ մէջ տեղի մօտ, կամրջի երեսի արևելեան կողմից կայ մի մուտք, որ սանդղներով իջնում է մի այլ սենեակ, որ շինուած է մի ոտքի մէջ։ Երևի թէ պահապանի տեղեր են սենեակներս։ Կամրջիս երկարութիւնն է 160 մետր և լայ- նութիւնն՝ 7. որի երկու եզերքներով հաստատուած են երկաթեայ վանդակներ։ Կամրջիս շինութիւնն թերևս հին է. բայց նորոգութիւններ եղած են Ռուսաց երկրիս տիրե- լուց յետոյ։

 

Հարաւային կամ վերին գաւառներ

 

            Ի. Բերձոր կամ Բերդաձոր գաւառ, որի բնակչաց ամե-

 

/Էջ 400/

 

նամեծ մասն այժմ մահմետականներ են Հետևեալ գիւղերն, որ կանխաւ հայաբնակ եղած են, այժմ մահմետականաբնակ են, որոց մէջ կան եկեղեցիներ և հանգստարաններ։ Սկսեալ Երասխի ձախ ափից մինչև Ղալաղշլաղ գիւղն.

1) Դիրի՝ Երասխի ձախ ափում կամրջի մօտ Դիրի սարի տակ.

            2) Թոմաս գիւղում                    եկեղեցին         աւերակ.

            3) Բայաթ այժմ Բաշարաթ            ,,                      ,,

            4) Հին-փոքր թաղլարում                 ,,                      ,,

            5) Հորնաւոտում                               ,,                      ,,

            6) Հատք գիւղում                              ,,                կիսաւեր

            7) Դաշտահատ գիւղում                 ,,                աւերակ.

            8) Չէք                         ,,                      ,,                      ,,

            9) Փարաջան             ,,                      ,,                      ,,

            10) Հին-Մեծ թաղլարում1)              ,,                      ,,

            11) Եաւրին-խութ (մերձ կոզառ)                           ,,

            12) Երկաթաւոր (Դամիրլու)                                  ,,

            13) Սափիան գիւղում                                             ,,

            14) Թումասլու          ,,                                       կիսաւեր.

            15) Ամուտուկա        ,,                                             ,,

            16) Խոջիկ                  ,,                                             ,,

            17) Պատար              ,,                                              ,,

            18) Սարգիս               ,,                                             ,,

            19) Ջղջիկ այժմ Ջաղջիկ.

            20) Սպիտակ շէն.

            21) Ջամին-գիւմ (գոմ).

            22) Գառնակաշ.

            23) Ծակարի.

            Հայաբնակ են այժմ միայն հետևեալ գիւղերն.

            Ա. ԴՈԼԱՆԼԱՐ. Շինուած է Հին-Մեծ-թաղլարրի հա- րաւային կողմում մի սարի վերայ. բնակիչք գաղթած են Ղարադաղից. հողն արքունի, լեռնային և նուազ հացատու.

–––––––––––––––––––––

                1) Նոր-Թաղլարեցիք նախ Պարսկաստանից գաղթած են այստեղ և մի ժամանակից յետոյ տեղափոխուած են Նոր-Թաղլար աւանն:

 

/Էջ 401/

 

տեղական բերքերն ցորեն, գարի, գարնանի, հաճար, սորեկ, ոչխար, տաւար, այծ, խոզ, գոմէշ. կերազանց օդն, կլիման և ջուրն. երկար կեանք 100 տարի. եկեղեցին սուրբ Աս- տուածածին. ծածքն փայտաշէն քահանայ մի։

            Ծուխ 29, ար. 123, իգ. 117.

            Բ. ԽԱՆՁԱՁՈՐ գիւղ. Հիմնուած է Ծամ-ձոր գիւղին արևմտեան կողմում. բնակիչք գաղթած են Ղարադաղից, հողն բէկական. տեղական բերքերն միևնոյն. գերազանց օդն, կլիման և ջուրն, երկար կեանք 100 տարի, եկեղեցին սուրբ Յովհաննէս։

            Ծուխ 57, ար. 287, իգ. 222.

            Գ. ՅԱՐԱՐ ԳԻՒՂ. Շինուած է Խցաբերդի արևմտեան կողմում բնակիչք գաղթած են Ղարադաղից, հողն բեկա- կան, տեղական բերքերն միևնոյն, գերազանց օդն, կլիման և ջուրն երկար կեանք 100 տ. եկեղեցի չունին, քահանայ մի։

            Ծուխ 134, ար. 532, իգ. 482.

            Դ. ԽՑԱԲԵՐԴ ԳԻՒՂ. Շինուած է Դիզափայտի արև- մտահայեաց լանջին վերայ. բնանկիչք գաղթած են Ղարա- դաղցից. հողն արքունի, լեռնային (6000 ոտքից աւելի բարձր է) գերազանց օդն, կլիման և ջուրն. երկար կեանք 100 տ. եկեղեցին սուրբ Աստուածածին, ծածքն փայտաշէն, քահանայ մի. Ծուխ 50, ար. 166, իգ. 158։

            Ե. ՂԱԼԱ-ՂՇԼԱՂ. Հիմնուած է (Սաղսաղան 7083 ոտք) բարձր սարի հարաւային լանջի վերայ. բնակիչք բնիկ, հողն արքունի, տեղական բերքերն նոյն. գերազանց օդն, կլիման և ջուրն. երկար կեանք 110 տ. եկեղեցին սուրբ Աստուածածին, ծածքն փայտաշէն. քահանայ երկու։

            Ծուխ 337, ար. 1436, իգ. 1175.

 

ԳԱՒԱՌԻՍ ԲԵՐԴԵՐՆ

 

            Ա. ԱՄՏՈՒ ՏԵՂ ԱՄՐՈՑ. Շինուած է Հակարի գետի ձախ կողմում համանուն սարի վերայ (որի բարձր. 4131 ոտք)։ Քարուկիր պատով պարսպուած է վաղ ժամանակից

 

/Էջ 402/

 

սարիս գլուխն, որ ունի բաւական մեծութիւն, ամուր դիրք, պատուական տեսարան, և բարեխառն կլիմայ։ Ամ- րոցիս մակերևոյթն լի է շինութեանց բեկորներով, որոց մէջ տակաւին կանգուն է մի քարուկիր մատուռ, որ ուխ- տատեղի է և որի շուրջն ամփոփուած է հնուց ննջեցեալ- ներ։ Մատրանս հիւսիսային կողմում կայ երկու այլ գերեզ- ման, իսկ արևմտեան կողմում կայ մի վիմափոր աւազան, որ միշտ լի է ջրով. գալիս են կաշուի հիւանդութիւն ու- նեցողներ (ինչպէս է բորոտութիւն ևն.) լողանում ջրումս և աղօթում մատրանս մէջ և վերադառնում առողջացած։

            Բ. ԹՈՄԱՍ ԲԵՐԴ. Հիմնուած է համանուն սարի վե- րայ ( որի բարձր. 5230 ոտք) որ կայ Ամու տեղի հարաւ արևելեան կողմում։ Թոմաս սարս առանձնացած է իւր ամեն կողմերից և բարձրացած ձուաձև, որի վերայ է ամ- րոցն։ Այս ևս ունի քարուկիր պարիսպ, նշանաւոր ամրու- թիւն, սքանչելի տեսարան և մի աւերակ փոքր եկեղեցի։

            Գ. ՂԱԼԱԼՈՒ ԲԵՐԴ. որի սարն արձանացած է Բաշա- րաթ սարի արևմտեան հանդէպ և Բազմին (Բեզմին) սարի հարաւային հանդէպ։ Առանձնացած է իւր շրջապատից և բերդասարս, որ ունի մօտ 3600 ոտք բարձրութիւն և որի շուրջն ահագին քերծեր են։ Հնուց պարսպուած են մուտքի կողմերն և հարկ եղած տեղերն։ Ամրոցիս մէջ ևս կան հին շինութեանց շատ բեկորներ և աւերակ մատուռ։

            Դ. ԽՑԱԲԵՐԴ. որի մէջ արդէն բնակում են հայեր, ուր կայ և եկեղեցի, ինչպէս գիտենք։ Ամրոցս, որի բար- ձրութիւնն պակաս չէ 6000-ից, ունի ամուր պարիսպ, բերդակալ սար. ազնիւ ջուր, զմայլելի տեսարան և ամեն ընտիր յատկութիւն։ Հարկ է յայտնել որ հետզհետէ քայ- քայուում են բոլոր բերգերիս պարիսպներն։

            ԻԱ. և ԻԲ. Գաւառներն են Հարճլանք և Վակունիք։ Առհասարակ լեռնուտ են երկու գաւառներս ևս, որոց մէջ են Արտաշաւի սարն 4456 ոտք, Տղիկ կամ Տղայ՝ 5180, Լաչին՝ 6328, Սարի պապ (սարի պապա) 7574, Կարմիր

 

/Էջ 403/

 

քար (Ղզըլ-դաշ) 6552, Բաբադէմ՝ 6006, Փինկան՝ 7903, Յուշարձան (Վանքասար) 1861, Տէրտէրի սար (Քէշիշ-դաղի) 7560, Ներքին-Բևեռաթափ (Մխթեօքան) 6944, Աղջկայ բերդ (Ղըզ-ղալա) 9324, Դիւրին (Դիւրու դաղ) 6914, Սպի- տակ քերծ (Ալա կայա) 7672, Չիլ-կեազ (Չիլկեազ) 7777, Սահմանասար՝ 8687, Վանքա սար (Քիլիսա-դաղի) 7553, Երկաթաղբիւր (Դամիւր-բուլաղ) 7639, Կովսար (Ինաք-դաղի) 8583, Հին-գայլ (Ղոջա-ղուրդ) 7675, Սարի աղբիւր (Սարի բուլաղ) 9898, Պել-սար (Դալի-դաղ) 11907, Վերին-Բևեռա- թափ (Մխթեօքան) 11851, Աղխասար (Ախիա-դաղ) 8364։ Սքանչելի ամարանոցներ են լեռներս։

            Երկու գաւառներումս կան մօտ վաթսուն գիւղ, որ կանխաւ եղած է հայաբնակ, բայց այժմ մահմետականա- բնակ են, որոց մէջ սակայն անպակաս են հայկական հնու- թեանց հետքեր––կա՛մ կիսակործան, կա՛մ հիմնայատակ կոր- ծանուած և կա՛մ կանգուն տաճարներ, եկեղեցիներ, մա- տուռներ և հանգստարաններ։ Ահա՛ այն գիւղերից մի քա- նիսն։

            Զերդի (Զարդ) Տիկ, Բաբադէմ, Նիլջան, Ենկիջա, Ղա- րաչամ, Արտաշաւի, Վաղազին, Հաճի, Հոչազ, Հաճի Սամ- լու, Խալիփալլու (Առաջնորդապատկան), Սուաթ, Մարջան- լու, (Մունջուխլու), Հաթամլար, Հաճիլար, (Հարճլանք), Չուրման, Շամքեանդի, Կարաբայնի (Կարաբաց), Կարաչանի, Լիլօ-Բաղր (Լիլաբակ), Ալակչի (Մաղագործ), Թուրքիշվան (Թրքաշվանթուր քաշող և հալածող գիւղ), Շուքարան, Աղան, Ասրիկ (Իսրայէլի գիւղ), Աղջաքանդ (Ըղջկաքանդ––Աղջկայ քանդած), Ալուխան, Սևանդ (Սև հանդ), ևն.։

            Միայն մի հայաբնակ գիւղ մնացած է այժմ Հարճլանք գաւառում, որ է։

            Ալղուլի, Հիմնուած է Արտաշի սարի հարաւային կող- մում. բնակիչք բնիկ, հողն արքունի, օդն, կլիման և ջուրն պատուական, կրկար կեանք 95––105 տ. եկեղեցին սուրբ Աստուածածին. քահանայ մի։

            Ծուխ 74, ար. 372, իգ. 286.

 

/Էջ 404/

 

            Մի բերդ կայ միայն երկու գաւառներումս Աղ- ջկայ––բերդ (Ղըզ-ղալա) անուն, որ գտնուում է Ղըրխ-ղըզ (40 օրիորդ) սարի հիւսիսային կողմում և ունի 9324 ոտք բարձրութիւն։ Հարկ է յայտնել թէ այնքան ամուր տեղեր կան գաւառներումս, մինչև անգամ կարօտութիւն չկայ բերդերի։

            ԻԳ. Սիսական––Ոստան, Սիսական, Ծար, Վերին-Խա- չին, այժմ Զառ կամ Զար գաւառ։

            Գաւառս ևս, որ կանխաւ եղած է հայաբնակ, այժմ թրքաբնակ է ամբողջապէս, այսուամենայնիւ կան կանգում, կիսաւեր կամ հիմնայատակ կործանեալ եկեղեցիներ, վան- քեր և հանգստարաններ հետևեալ գիւղերում։

            Լև (Լևոնի գիւղ) Ջամիլ, Եղջերուագոմ (Մարալ դամի), Դամիրչիլար (Դարբնոց), Աղալար, Քիլիսաքեանդ (եկեղեցա- ձոր), Ղամիշլու (Եղեգնուտ), Չիլքին, Ալլահվերտի (Աս- տուածատրի գիւղ), Շահքեանդ (Շահնշէի գիւղ), Լև ղալա, Չափնի, Քիլիսալու, Ալխասլու, Չայքեանդ (Գետաշէն) Քա- լուաջար, Բաշքեանդ (Գլխաւոր գիւղ), Միլլի, Ջոմարդ, Շահդամ, Հաճի-Բաբա, Շռոթկան, Խաչպարալի (Խաչ-պարան), Ուլուխան, Փիրխանայի (Սրբադուն) Թարխանլու, Խայիւտ- ցոկ (Հայոց ձոր), Զակլիկ. Չախմախ, Զբիլ, Ղարախաչ, Չի- րախ, Մամատ-Սափի, Իստի սու (Ջերմուկ), Բաղասաղ, ևն.։

            Գաւառիս իշխանանիստ գիւղաքաղաքն եղած է Ծարն, որ կայ մի լեռնահովտում։ Գիւղաքաղաքիս չորս կողմերն ի բացուստ շրջապատած են, բարձրագոյն, ձիւնապատ, կա- րակնաձև և շղթայաշար լեռներ սկսեալ արևելքից մինչև հիւսիս, որք են. սարի աղբիւր (սարի-բուլաղ)  9900 ոտք, Տաք ջրին սար՝ 7240, Սև խաչ 9000, Քիթ (Քեթի) 11284. Կութ, սար՝ 9000 ոտք. Վիմահերձ և բարձր քերծեր են գիւղաքաղաքիս հիւսիսային, արևելեան և հարաւային կող մերն, որոց միջից հոսում են սրընթաց Թարթառ գետի վտակներն և միանում գիւղաքաղաքիս ստորոտում. իսկ արևմտեան կողմով՝ վիմահերձից վիմահերձ ձգուած է պա-

 

/Էջ 405/

 

րիսպ. այնպէս որ միանգամայն նշանաւոր ամրոց դարձած է Ծարս։ Գիւղաքաղաքիս մակերևոյթն հարթ է (ստորին կողմն փոքր ինչ թեքուած է դէպի արևելք) և ունի մեծ տարածութիւն, որ լի է աւերակ շինութեանց կոյտ կոյտ բեկորներով, մատուռներով և խաչարձաններով։

            Ա. ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ մատուռ, քարուկիր, կանգուն և շինուած Ծարիս հարաւային եզրում, որ ունի 7 մետր 15 սանթիմ երկարութիւն, 4 մետր 75 սանթիմ լայնութիւն։

 

Արտաքուստ դրան գլխին խաչքարի վերայ.

 

            «Սուրբ Սարգիս»։ Ապա «Քրիստոս որդի Դաւթի աւդնէ վանս Հասանայ անարժան ծառայիս յաւուրն ատենի ամէն թվ. ՉԻԳ.»։ Մատրանս դրան հարաւային կողմում արտա- քուստ կայ երկու նշանաւոր և գեղեցկաքնդակ խաչար- ձան՝ զետեղուած աստիճանաւոր պատուանդանների վերայ։ Հիւսիսային խաչարձանի վերայ, (որի երկար. 2 մ. 60 ս. լայն. 1 մ. 10 ս.) «Թվիս Հայոց ՉԼԸ. Աստուծով ես Գրի- գոր որդի Հասանայ քաջ և յաղթող զաւրավարին և մեծի իշ- խանին Ականոյ, Հանդաբերդոյ, Սոթից, Շողգահո և այլ բա- զում գաւառաց, կանգնեցի զխաչս ի գեղս որ կոչի Ծար սի- րեցելոյն հաւրն իմոյ հայրենիք և պարգև քաջութեան»։

            Հարաւային խաչարձանի ճակատի վերի կողմում քան- դակուած է սուրբ Աստուածածնայ պատկերն, որ գրկած է մանկացեալ Յիսուս Քրիստոսը։ Տէրունական պատկերիս շուրջն պատած են քառակերպեան կենդանիք, սուրբ Հոգին, արեգակն և մի թռչուն։ Խաչարձանիս ստորոտում. «Սուրբ Աստուածածին Քրիստոս Աստուած... ես Մամքան դուստր Քրդին ու Խորիշահի, ամուսին Հասանայ կանգնեցի զխաչս»։ Կան ուրիշ շատ տապանաքարեր և պատուական մահարձան- ներ, բայց անիրաւ քրդերն որը կոտրած են և որի գրերը ջնջած։ Մամքան տիկնոջ կանգնած արձանի համանմանն ամենայն մասամբ կայ փոքր ինչ հեռի դէպի արևմուտ (5 քայլաչափ), որի վերայ փորագրուած է։

27