Կայքէջ, Ծանոթություն, Նախաբան, էջ  1-15,  16-30,  31-45,  46-60,  61-75, 76-90, 91-105, 106-120, 121-135, 136-150, 151-165, 166-180, 181-195, 196-210, 211-225, 226-240, 241-255, 256-270, 271-285, 286-300, 301-315, 316-330, 331-345, 346-360, 361-375, 376-390, 391-405, 406-420, 421-435, 436-450, 451-461

<<<   >>>

 

 

/Էջ 91/

 

(երէց). կանգնող խաչիս յաղաւթս յիշեսջիք, աղաչեմ ամէն»։ Կրկին այլ խաչքարի վերայ. «Յիսուս Քրիստոս, Հայոց թվ. ՈՀԷ. ես Ալի որդի Զենովբին եկի ՛ի Պարսից, շինեցի զսուրբ եկեղեցիս Աստուծոյ, փրկութիւն հոգոյ իմոյ, որք երկրպագէք, զիս յաղաւթս յիշեսջիք և Աստուած զձեզ յիշեսցէ»։ Այլ ջար- դուած քարի վերայ խոնչայի մի երեսին. «Սուրբ Պաւղոս. յամս աստուածապատիւ և հոգևոր տեառն Յովհաննիսի Ամարասա եպիսկոպոսին և պետութեան տեառն Գագիկա 1) Աղուանից իշխանաց իշխանի ես հայր Կիրակոս առաջնորդ սուրբ ուխտիս, եղբաւրորդի Կոկոնա». Խոնչայի միւս կէս երեսին վերայ. «Սուրբ Պետրոս. կանգնեցի զխաչս ՛ի փրկութիւն հոգո իմո և ծնողաց իմոց. Արդ որք երկրպագէք սուրբ նշանիս, զիս յաղաւթս յի- շեցէք և Աստուած զձեզ յիշեսցէ. ՆԽԶ. էր»։ Բայց թէ ի՞նչ ե- կած վանքիս անունն՝ Ս. Յովհաննէ՞ս, Պօղոս Պետրոս՝ չգիտենք։

            Հարկ է յայտնել, որ բարեպաշտ գիւղական ոմն դուրս թափած է աւերակիս փլուածքը և մաքրած գաւիթը և փոքր տաճարի յատակը, որպէս զի նորոգէ ի հիմանէ։ Ուխտատեղի է աւերակս, որն ժամանակաւ ունեցած է շրջապարիսպ, որի հետքերն երևում են ակներև։ Այժմ գրեթէ բլուրս ծած- կուած է մեծ մեծ ծառերով։ Բլրիս բարձր. մօտ 3600 ոտք։

Ջոխտակի եղցի

            Միմեանց կից շինուած են երկու եկեղեցիներ, որք նոյն- պէս կիսաւեր են։ Հազիւ թէ քարընկէց հեռի են երկու ա- ւերակ եկեղեցիներս վանքի աւերակիցն։ Մենք կարծում ենք թէ այս երկու կիսաւեր շինութիւններն ւս վանք եղած լի- նին. քանզի ո՛չ մօտ գիւղատեղի կայ և ո՛չ հանգստարան։

Գեօգ ուխտատեղի

            Մի մատրան աւերակ է, որ գտնուում է Վերի և Ներ- քի Թաղավարդների միջև։ Մատրանս շուրջն հանգստարան է։ Ուխտի օրն է ամեն Համբարձման տօնն։

            Ի. ՄՈՇ-ԽՄՀԱՏ գիւղ. Հիմնուած է Վերին-Թաղվարդի արևմտեան կողմում մի խոր ձորի աջ լանջի վերայ, որի հիւ-

–––––––––––––––––––––

                1) Գագիկ իշխանաց իշխանս է, երևի թէ, որ թագաւոր է անուանում սորա թոռն Ոսկին դուստրն Աբու-Մուսէի, որպէս տեսանք կարմիր-եկեղե- ցու արձանագրութեանց մէջ։

 

/Էջ 92/

 

սիսային կողմի ձորով հոսում է Քեօնդալանի օժանդակն։ Բնակիչք բնիկ. հողն բէկական և միջակ արդիւնաւէտ. տե- ղական բերքերն նոյն (չկայ այգի և թթենի) պատուական օդն, կլիման և ջուրն, երկար կեանք 85. եկեղեցին Սուրբ Աստուածածին, քարուկիր. քահանան գալիս է Ղևոնդեանց անապատիցն։ Ծուխ 50, ար. 155, իգ. 120։

 

ՂԵՒՈՆԴԵԱՆՑ ԱՆԱՊԱՏ (3220 ոտք).

 

            Հիմնուած է մի բարձր սարի գագաթին վերայ, որ ձուա- ձև արձանացած է Աւետարանոց աւանի, Սարգսաշէնի, Վե- րին-Թաղավարդի և Մոշ-Խմհատի կեդրոնում։ Փոքր մատուռ է անապատս՝ կառուցեալ անտաշ քարով յանուն Ղևոնդեանց առանց կամարի։ Արևմտեան կողմին կից է մի գաւիթ, նոյն- պէս նեղ դիրքով, որպիսին էր Ջոխտ-Պռըւածառի աւերակ անապատն։ Գաւիթ և անապատ միասին չափելով երկարու- թիւն 13 մետր 40 սանթիմ, լայնութիւն 5 մետր 10 սան- թիմ։ Անապատիս դրան հիւսիային սեմին վերայ. «Թվ. ՌԷՃ.» (թիւ Փրկչ.)։ Գաւթի դրան նոյն կողմի սեմի վերայ.

            «ՌՄԻԷ. –ին, յիշատակ է գաւիթս. Զաքարիա, Յովսէփ և Մելքոն վարդապետացն»։

            Անապատումս կան հետևեալ մասունքներն.

            1) Մասն Թադէոսի առաքելոյն  մի արծաթեայ փոքրիկ և տափակ խաչում, որ ունի սոյն արձանագրութիւնը. «Յիշա- տակ է. մասունքս է Թադէոս առաքել, որ եդ Մուսաէլ»։

            2) Մասն Յովհաննու Մկրտչի զետեղուած մի արծա- թեայ փոքր խաչում, որի վերայ քանդակուած է. «Յիշատակ է սուրբ խաչս, մասունք Յովհաննու Կարայբետին, Չախմախ- սազ––Պետրոսի որդի Արզըմանին և իւր կողակից Անուն ՌՄԿԶ.»։

            3) Մի արծաթեայ մեծ խաչում. «Սուրբ Յովհաննէս Մկրտչի մասունքն է այս»։

            4) Մի արծաթեայ միջակ խաչ.

            «Սուրբ նշանս յիշատակ է սուրբ Ղևոնդիա անապատին Յարութիւն հապեղին (աբեղային) թվ. ՌՄԼԹ.»։

 

/Էջ 93/

 

            5) Մասունք Ղևոնդեանց մի արծաթ միջակ խաչում. «ընծայեցաւ սուրբ խաչս Ղևոնդեայ հայրապետին Մարքարիտ Մէլիք Ջիւմշիւդեանց 1876 ամի»։

            Արտաքուստ վանուցս հարաւային կողմում ամփոփուած են մի քանի վարդապետաց մարմիններն, որոց մէջ է և հե- տևեալն.

            «Աստանօր հանգչի մարմին Յակվբայ սուրբ վարդապետի որդւոյ Թովմասայ Աւան Լալաեան յազգէն Իւղբզեանց յաւե- տարանոց գեղջէն, Վարանդայ սրբակրօն ճգնաւորական արար իւր կենաց զբարւոք վախճան 33 ամաց 1845 Նոյեմ. 25-ին»։

            Պարսպուած է անապատիս շուրջն, արևմտեան և հա- րաւային կողմում, պասպի ներսում շինուած են մի քանի սենեակներ, որք կիսաւեր են այժմ մեծ մասամբ։ Անապատս ունի վարելահեղ, անտառ, պարտէզ, ընկուզ, տանձ, խնձոր, շագանակ, զկեռ և սալոր։ Ապաստան է մի քահանայի։

            Ը. ՍԱՐԳՍԱՇԷՆ ԳԻՒՂ. հիմնարկուած է Քեօնդալան գետակի աջ կողմում. բնակիչք բնիկ, հողն բէկական, ան- ջրդի, բայց բազմարդիւն. տեղական բերքերն նոյն, օդն, կլի- ման և ջուրն անվնաս, երկար կեանք 80, եկեղեցին Սուրբ Աստուածածին, քարուկիր, սակայն անշուք. քահանայ մի։ Ծուխ 90, ար. 325, իգ. 254։

            Թ. ՂԱՐԱ-ԲՈՒԼԱՂ ԳԻՒՂ. Հիմնուած է Քեօնդալան գետակի ձորի ձախ կողմում, Սև աղբիւր (Ղարա-բուլաղ) յոր- դառատ աղբիւրի մօտ. բնակիչք բնիկ, հողն բէկական, տե- ղական բերքերն նոյն (գոյ թթենի), օդն, կլիման ծանր ամ- րան, ջուրն ո՛չ գովելի. երկար կեանք 85–80. եկեղեցին Սուրբ Աստուածածին, քարուկիր, բայց վտանգուած. քահա- նայ երկու։ Ծուխ 35. ար. 162. իգ. 135.

 

ՂԱՐԱԼԻ ԱՒԵՐԱԿ

 

            Այստեղ կայ գիւղատեղի, հանգստարան և եկեղեցու ա- ւերակ։

            Ժ. ԱԼԱՄԱՆՑ ԳՈՄԵՐ. Շինուած է նոյն ջրաձորի վե-

 

/Էջ 94/

 

րայ. բնակիչք բնիկ, հողն բէկական և բարեբեր. նոյն տե- ղական բերքերն, օդն, կլիման և այլն. եկեղեցին Ղևոն- դեանց անապատն և քահանան նորա վանահայր քահանան։ Գիւղումս ծնուած է բանաստեղծ Պետրոս Մատաթեանցն, վասնորոյ կոչուում է և Մատաթ-քեանդ։ Ծուխ 35. ար. 115. իգ. 92։

            ԺԱ. ՋԱՂԱՑՆԵՐ ԳԻՒՂ. Հիմնուած է Աւետարանոցից փոքր ինչ վար. բնակիչք հատուած Աւետարանոց աւանից. հղն արքունի, տեղական բերքերն նոյն (կայ և այգի), սննդա- րար օդն, կլիման և ջուրն, երկար կեանք 85. եկեղեցին Սուրբ Աստուածածին, նորաշէն, քարուկիր. քահանան գա- լիս է Աւետարանոցից։ Ծուխ 65. ար. 248. իգ. 181։

            ԺԲ. ԱՒԵՏԱՐԱՆՈՑ ԱՒԱՆ. Հիմնուած է միևնոյն Քեօն- դալան ջրաձորի ձախ ափի բարձրութեան վերայ, դիրքն ա- րևելահայեաց. բնակիչք բնիկ, հողն մէլիքական 1), բայց այժմ արքունի, տեղական բերքերն նոյն. պատուական օդն, կլիման և ջուրն, երկար կեանք 90, եկեղեցին Սուրբ Աս- տուածածին, հոյակապ կառուցեալ չորս սիւների վերայ. ունի մի փոքր կաթուղիկէ. երկարութիւն 27 մետր 35 սանթիմ, լայնութիւն 15 մետր 30 սանթիմ։ Դրան ճակատակալ քարի վերայ. «Թվ. ՌՃ.»։ Քահանայ երկու։ Ծուխ 257, ար. 936, իգ. 804։

            Եկեղեցումս կան հետևեալ գրչագիրներն և մասունքներն։

            Ա. Աւետարան մագաղաթեայ, փոքրադիր, պատկերա- զարդ, որ գրուած է Աւետարանոց աւանումս ՌՃԻ.թուին, բայց անյայտ է գրողի անունն։

            Բ. Աւետարան մագաղաթեայ, փոքրադիր, գեղեցիկ. նըր- բաճաշակ են չորս աւետարանչաց պատկերներն, նախշերն, ծաղիկներն և թռչնագրերն։Յիշատակարանից. «աւարտեցաւ... աւտարանս ձեռամբ բազմամեղ Գրիգոր անուամբ երիցու ի թուականութեանս Հայոց ռճեը. երորդի ի մարտ ամսոյ ի……

–––––––––––––––––––––

                1) 25 ծուխ մելիքազուն բէկեր կան, որոց հողերն սեփականութիւն է պապենական։ իսկ բնակչաց մեծ մասն տեղափոխուած է Սոթից և Մազ- րայից։

 

/Էջ 95/

 

և ծաղկեցի երբն երբն գունովք և ոսկեզօծ որակօք..... եղև աւարտ սուրբ աւետարանիս ի յերկիրս Գանջայ ի գիւղս, որ կո- չի Քարահատ ընդ հովանեաւ սուրբ աստուածածնիս ի ժամա- նակս Շահ Ապասին փոքոյ և ի կաթուղիկոսութեան հայոցս Աղուանից տեառն տէր Պետրոսի մաքրասուն և սուրբ հայրա- պետի և կրկին լուսաւորչի, որ և խնամօքն Աստուծոյ..... լուսաւորեաց զխաւարեալ տունս Աղուանից և պայծառացոյց զե- կեղեցիս կարգօք.... և մերում եպիսկոպոսութեան բազմահան- ճար, պատուական քաւչապետի տեառն տէր Անտօնի վերադի- տողի սուրբ աթոռոյն կաթուղիկէի վանիցն.....»։

            Յետոյ գրուած է այլ գրիչ աւետարանիս սկզբումն. «Սուրբ աւետարան սրբագիր և ոսկեզօծ վախմ և յիշատակ է Աբրահամ պարոն-Տէրին, որ տվան Մէլիք Պաղուն կուսակրօն դստերացն Հռուբսիմին և Դաւլաթին և Շահանդուխտին ձեռքն ի վայելումն.... գրեցաւ մատամբ տէր Եղիազարին մայիսի ԻԵ. օրն թվ. ՌՃՁԶ. էր.....»։

            1) Մասն կենաց փայտիցն զետեղուած է մի քառաթև, ածաթ խաչում։

            2) Մասն առաջին լուսաւորչացն Թադէոսի և Բարդու- ղիմէոսի։

            3) Մասն Պանդալիոնի բժշկին։

Մելիք-Շահնազարեանների ապարանի դրան ճակատին

            «Այս ամարաթս Մէլիք-Շահնազարի (Գ-ի) որդի Սէյին բէ- կին, որ է այս շինութիւնս, որ շինել տուած շէնքն է թ. ՌՄԼԵ.»։

 

ԿՈՒՍԱՆԱՑ ԱՆԱՊԱՏ.

 

            Հիմնուած է հիւսիսից դէպի հարաւ թեքուած մի բարձ- րաւանդակի վերայ, որ կից է աւանիս հարաւային կողմին։ Բարձրաւանդակին վերի ծայրն հասած է մինչև բերդի վերի ծայրն։ Անապատս շինուած է անտաշ քարով երկու կամարի վերայ, որի երկարութիւնն է 11 մետր. և լայնութիւնն 9, (խիստ անմաքուր է)։ Վէմ քարի վերայ քանդակուած է. «Թվ. ՌԿԵ. ես Աթաս Հխմսգչի (՞) կանգնեցի խաչս ի հայր իմ (հայրենի) վիճակին»։ Դրան ճակատակալ քարին վերայ.

 

/Էջ 96/

 

            «Եկեղեցիս թվ. ՌԿԵ. (շինեցաւ)»։

            «Թվական ՌՃԻԵ. Շահնազարին և վարդապետին Գրիգորի, յիշատակ է դուռս կոյս Խոսրովին և ծնողացն»։

            Անապատս ունի և գաւիթ, որ շինուած է նոյն ոճով, երկարութիւնն 5 մետր 75 սանթիմ, լայնութիւն 8 մետր 90 սանթիմ (հարաւից հիւսիս)։ Ինչպէս անապատս եղած է յա- տուկ կուսանոց, նոյնպէս գաւիթս եղած է յատկապէս դամ- բարան Մէլիք Շահնազարեանի իշխանական ցեղին։ Գաւթումս ամփոփուած են Մանուէլ վարդապետի, Մէլիք-Միրզայի, Մէ- լիք-Յիւսէյինի, Մէլիք-Յովսէփի և սոցա տիկնանց մարմիններն։

            Ամուր պտերով պարսպուած է եղել անապատիս շուրջն՝ համեմատ տեղի դիրքին, քանզի հարաւային կողմն քերծ է։ Պարսպի ներսում եղել են շատ սենեակներէ մաիաբան կուսանաց համար։ Բայց այժմ տեղ տեղ աւերուած են պարսպի պատերն և սենեակների ամենամեծ մասն։

            Աւետարանոցս իբրև մէլիքանիստ աւան և գաւառագլուխ, ունեցած է ամուր պարիսպ, որով շրջապատուած է եղել ամ- բողջ աւանս։ Պարսպիցն այժմ կանգուն մնում է միայն լեռ- նակողմինն, որ բրգաշատ է և ձգուած է Կուսանաց անապա- տիցն մինչև սարի գլուխ, պատած հիւսիսային և արևելեան կողմերով և միացած անապատի հարաւային ժայռին. Սակայն այժմ հիւսիսային և արևելեան կողմերի պարիսպներն քան- դուած են տեղ տեղ։ Պարիսպս շինող որմահիւս վարպետի գերեզմանն գտնուում է աւանիս միջում պարոն Առստամի (մականուանեալ Ումախան) պարտիզումն։ Տապանաքարի հա- րաւային երեսին. «Անուան Մէլիք Շահնազարին (Գ-ին), որ է որդի Մէլիք Սէյինի. այն ժամանակն որ Կուրջին եկաւ (Վրացի զօրք) թուին ՌՃՂԹ. էր, որ ղալաս (Աւետարանոցի բերդը) շինեցի, ով որ կարդա, մէկ բերան Աստուած ողորմի ասի. ամէն»։ Միւս երեսին. «Այս է տապան Գաբրիէլի որդի Դաւ- թին թ. ՌՄԽԸ»։

 

ՄԷԼԻՔԱԿԱՆ ԱՊԱՐԱՆՆԵՐ.

 

            Մէլիք-Բաղու ապարանն, որ մօտ է Կուսանաց անապա-

 

/Էջ 97/

 

տին, բաղկացած է երկու յարկից. գետնայարկում կայ երեք արցախական, քարուկիր տուն, որք մնում են ցարդ նոյնու- թեամբ։ Իսկ վերնայարկը քանդել տուած է ռազմագէտ գե- ներալ Առուստամ 1) Գիւգիեան Մատաթեանցն և շինած իւր համար բնակարան. որ աւերակ է այժմ։

            Մէլիք-Յիւսէյին Ա-նի ապարանն գտնուում է բերդի պարսպի լեռնային մասում-արևմտեան կողմում––որ աւերակ է այժմ։

            Մէլիք-Շահնազար Բ-ի ապարանն գտնուում է աւանիս հիւսիսային կողմում պարսպի ներսում։ Այժմ նստում են բնակարանումս սոյն մէլիքի յետագաներն։

Մէլիք––ժառանգների հանգստարան.

            Աւանիս հին հանգստարանից մի քանի քայլ ներքև է մնացեալ Մէլիք Շահնազարեանների հանգստարանն։

      «Այս է տապան Մէլիք Շահնազարին (Գ-ին)

Որ է որդի Մէլիք Յիւսէյինին,

Արցախ գաւառաց իշխանին

Վարանդու տիրապետողին,

Սա էր հայր Մէլիք Ջիւմշիտին,

Ըստ Ռուսաց պլկովնիկին,

Ազնիւ ոմն Հայոց ազգին,

Արի և քաջ զօրավարին

Խնդրեմ առնել զայս արժանին

Միոյ բերան Հայր մեղային

ՌՄԽ. թվին»։ (1792)։

      «Այս է տապան Մէլիք Ջիւմշիւտին.....

(Եղծուած են կէտադրեալ բառերն) Սա էր

Թոռն մեծասեռին

Ազնիւ Մէլիք Յիւսէյինին (Բ-ին)

Խնդրեմ առնել զայս արժանին

Միոյ բերան Հայր մեղային

Թվ. ՌՄԿԱ. աբրիլի ԻԵ.» (1712)։

–––––––––––––––––––––

                1) Առուստամ եղած է Կնեազ-Մատաթովի անուն, իսկ իւր հօր ա-նունն՝ Գիւգի (Գրիգոր)։

 

/Էջ 98/

 

      «Այս է տապան Մէլիք Ջհանբախչին

Իշխող Վարանդայ գաւառին

Ազնիւ որդոյ Մէլիք Շահնազարին

Վախճանեցաւ 1822»։

      «Մէլիք Խուդաթ իշխող Վարանդայ

Թոռն ըստ մարմնոյ Մէլիք Ջիւմշիւտայ

Այս նորա տապան յորում մարմնով կայ,

Կենդանի հոգւով միշտ է յարակայ,

Ամաց քառասնից ել սա յաշխարհէ,

Զերծ արդ գտանի յամեն չարէ.

Զայս վեմ ետ շինել առն իւրում ի ձօն,

Ի պատիւ սորա Կին սորին զգօն,

Թվ, ՌՄՁԲ. էր»։ 1833)։

            «Այս է տապան Մէլիք Յիւսէյինի որդի.. Աւաքճանին թ. ՌՄՀԲ.»։

            «Այս է տապան Մէլիք Յիւսէյինի որդի Մանասան բէկին թ. ՌՄԾԶ.»։

            «Այս ա տապան Մէլիք Շահնազարի որդի Մէլիք Յուսէ- յինին (Բ-ի) թ. ՌՄԾ. էր (1802)։

            Հանգստարանիս հիւսիսային կողման մօտ, ընկուզի ծա- ռի տակ մի հին և խաչազարդ քարի վերայ. «Այս է խաչս Թո- րոս այղայ թվ. ՈԶ. ար (էր)»։ Տապանաքարիս վերայ շինուած է Թորոս աղայի պատկերն, որ լարած է աղեղը և թռցնում է նետը մի եղջերուի վերայ։

            Տապանաքարիցս փոքր վերև կայ մի այլ տապանաքար, որի մէջքն կլոր է և իւր աջ կողմում ունի մի թագաւորի պատկեր, խաչը ձեռին, որ հեծած է ձին և բարձրացրած խաչը, գնում է առաջ։ Բայց մի ահագին վիշապ օձ, լայն բացած իւր կզակը և ընկած է թագաւորիս ետևից։ Խաչազարդ է տապանաքարիս միւս երեսն և քանդակուած մէջքի վերայ, որ կարդացուում է խիստ դժուարութեամբ. «Ի ՈՂ. ննճեց Հա.. թգաորի Աղվց..... ես տէր Մասուն գրեցիք. այս ով որ կարդէ. Աստուած ողորմի ասէ։ Այս է հանգիստ Մուրադի

 

/Էջ 99/

 

Ղաթիոնա գաջի (քաջի) Ւարանդայ գավառ հմուտոյն ասպա- րաբետի» (սպարապետի)։ Տապանաքարիս մօտ կայ նաև մի այլ ձիու վերայ մի թագուհու պատկեր, բայց տապանաքա- րիս վրաց չ՛կայ արձանագրութիւն։

            ԺԳ. ՍՂՆԱՂ ԳԻՒՂ. Հիմնուած է գրեթէ Աւետարա- նոցի արևմտեան կողմում. բնակիչք բնիկ. հողն արքունի. միջակ արդիւնաւէտ. տեղական բերքերն նոյն (չիք այգի), անվնաս օդն, կլիման և ջուրն, երկար կեանք 85, եկեղեցին սուրբ Աստուածածին, քահանայ մի։ Ծուխ 55. ար. 236. իգ. 188։

            ԺԴ. ՎԵՐԻՆ-ՍԶՆԷՔ ԳԻՒՂ. (Այն լեռնաբազուկն, որ սկսուած է Քիրս մեծ սարի արևելեան կողմից, անցած Շօշու գիւղի հարաւաարևելեան կողմից և հասած Պողորխանայ սարն։ Ապա սարիցս ճիւղաւորուած է երեք լեռնագօտի, Ա-ն ուղ- ղակի ձգուած է մինչև Վարազաբուն գիւղն. Բ-ն դէպի Կղար- ծի, Ղզղալա, Աշան և այլ գիւղերն. Գ-ն դէպի Սարուշէն, Մաւաս, Սխտորաշէն և Խազազի սարն). Հիմնուած է վերջին լեռնաշղթայիս հարաւային կողմում. բնակիչք գաղթած են Պարսկաստանից (Ղարադաղից), հողն բէկական և խիստ սա- կաւ, կլիման և ջուրն անվնաս, երկար կեանք 85, եկեղեցին սուրբ Աստուածածին, քարուկիր, քահանան գալիս է Ներ- քին-Սզնէքից։ Ծուխ 46. ար. 175. իգ. 148։

            ԺԵ. ՆԵՐՔԻՆ-ՍԶՆԷՔ ԳԻՒՂ. Հիմնուած է մօտ Վերին-Սզնէքին, հողն, բերքերն և այլն նոյն. եկեղեցին սուրբ Աս- տուածածին, քարուկիր, քահանայ երեք։ Ծուխ 92. ար. 377. իգ. 350։

            ԺԶ. ԽԱՉՄԱՉ ԳԻՒՂ (խաչերի մէջ եղած գիւղ, զի գիւ- ղիս չորս կողմերում կան քարեայ խաչարձաններ). Հիմնուած նոյն լեռնաշղթայի հարաւահայեաց լանջի վերայ. բնակչաց կէս մասն բնիկ և միւս կէս մասն գաղթած Բարկիւշադից և տեղափոխուած Հին-Քեաթուկ գիւղից (այժմ աւերակ), հողն բէկական, անջրդի, բայց հացաւէտ, տեղական բերքերն նոյն,

 

/Էջ 100/

 

օդն, կլիման և ջուրն պատուական, երկար կեանք 90. եկե- ղեցին սուրբ Ստեփաննոս, կառուցեալ մի կամարի վերայ ա- ռանց սիւների, որ ունի մի փոքր կաթուղիկէ, երկարութիւնն 13 մետր 90 սանթիմ, լայնութիւնն 9 մետր 32 սանթիմ։ Դրան արևելեան սեմին վերայ. «Ես ուստա Յուսէփ և Գէի- քուրգ (Գէորգ) Ըսմանայ եկեղեցիս շինեցի յիշատակ, ով որ տեսնոյ, Աստուած ողորմի ասէ»։ Իսկ դրան ճակատակալ քա- րի վերայ. «թվին ՌՃ.»։ Քահանայ մի։ Ծուխ 62. ար. 290. իգ. 220։

            Գիւղիս քահանային մօտ կայ երկու գրչագիր սաղմոս.

            Ա. Սաղմոս մագաղաթեայ, գեղեցկագիր, որ ունի իւր սկզբում. «Յառաջաբանութիւն Դաւթի Մարգարէին մեկնու- թեան՝ Աթանասի եպիսկոպոսի արարեալ»։

            Բ. Սաղմոս, գրուած թղթի վերայ, պակասաւոր, այս է վերջից թափուած են թերթեր։

            Գիւղիցս փոքր ինչ ներքև կայ մի հին գիւղատեղի և ընդարձակ հանգստարան։

 

ՇՕՇԿԱՅ ՎԱՆՔ (4669 ոտք)

 

            Հիմնուած է նոյն լեռնագօտու գագաթնագծի վերայ, Խաչմաչ և Մսմնայ գիւղերի մէջ. շինուած է մի կամարի վե- րայ եկեղեցու ձևով։ Երևում է հիմքերից՝ որ խիստ հին ե- ղած է վանքս. բայց ժամանակ առ ժամանակ նորոգուած է սպիտակ անտաշ քարով։ Ունի միայն մի խորան, երեք լուսա- մուտ և մի դուռն արևմտեան կողմից և խաչազարդ բեմ, որոց մէն մին յիշատակ եղած է առանձին առանձին մարդից։ Երկարութիւնն 9 մետր 18 սանթիմ, լայնութիւնն 6 մետր 25 սանթիմ։

            ԺԷ. ՍԱՐՈՒՇԷՆ. Հիմնուած է նոյն սարի հարաւ արև- մտահայեաց լանջի վերայ, բնակիչք բնիկ, հողն արքունի, անջրդի, հացաւէտ, տեղական բերքերն նոյն, պատուական օդն, կլիման և ջուրն. երկար կեանք 100. տեսարանն գե- ղեցիկ, եկեղեցին Ամենափրկիչ, քարուկիր, կառուցեալ մի կա-

 

/Էջ 101/

 

մարի վերայ, հնաշէն և նորոգուած քանիցս. երկարութիւնն 13 մետր 50 սանթիմ, լայնութիւնն 8 մետր 45 սանթիմ։ Գաւառիս բոլոր եկեղեցեաց մէջ առաջնակարգ տեղ բռնած է եկեղեցուս ներքին և արտաքին պայծառութիւնն, զարդն ու զարդարանքն։ Այս պայծառութիւնը պարտական ենք Գե- րազնիւ Գրիգոր աղա Այվազեանցին հոգատար խնամոցն։ Քա- հանայ մի։ Ծուխ 70. ար. 331. իգ. 253։

            Եկեղեցումս է Սարուշէնի հռչակուած ձեռագիր աւե- տարանն, որի մօտ ուխտի են գալիս ոչ միայն Արցախի շատ կողմերից, այլ Բագուից, Թիփլիզից, այլ և մահմէտականք։ Աւետարանս մագաղաթեայ և մեծադիր է, որ ունի Ռստա- կէս, Վրդանէս և Ստեփաննոս վարդապետների պատկեր- ները, բայց անճաշակ նկարուած.

            Առաջնոյն մօտ գրուած է «ԶՌստակէս գրիչ յիշեսջիք, սիրելի եղբարք»։ Ապա վախճանուելուց յետոյ գրուած է այլ գրողից. «որ փոխեցաւ առ Քրիստոս, որ գրեց զՄատթէս և զՄարկոս (աւետարանները)։ Երկրորդին մօտ գրուած է. «ԶՎրդանէս գրիչ՛ որ գրեցի զՂուկաս և զՅովհաննէս զվիրաւրս մեղաւք յիշեսջիք ո՛վ պատուական եղբարք, զի չիք մարդ մե- ղաւոր քան զիս յերկրի…»։ Երրորդին մօտ գրուած է միայն իւր անունն։ Անճաշակ են պատկերներն, նախշերն և ծաղիկ- ներն. սակայն գեղեցիկ է մագաղաթն և ամբողջապէս գրուած է գլխագրերով։ Սկզբում ունի յիշատակարանի նման մի գրու- թիւն, որն կարդացուում է խիստ դժուարութեամ, ուր ի միջի այլոց գրուած է.

            «Բայց գրեցաւ սուրբ աւետարանս… յաբեթեանս թուա- կանին ՈԼԱ.»։ Իսկ Մատթէոսի պատկերի տեղում գրուած է փակագրի ձևով.

            «Տէր Աստուած ողորմեա՛ Յակովբայ նկարչի»։ Նոյնպէս գրուած է սկզբում. «Յամի Տեառն 1827 և ի թուականիս (Հայոց) ՌՄՀԶ. սուրբ աւետարանս, որ գերի էր ընկել Պար- սից տէրութիւնն, ես Ղարաբաղու Շուշի Ղալի բնակիչ Միր- զայ Օհաննէսեան  Զարկարեանցովս տեսի զսուրբ աւետարանս

8

 

/Էջ 102/

 

ի ձեռս անօրէն այլազգեաց ի քաղաք Թաւրիզ, վասն որոյ դրամս ետու և գնեցի ի արդար վաստակոց իմոց և բերեալ ՛ի աւմուրս Շուշի և յանձնեցինք այն տեղն, ուր կայր և այժմ 1833 ամի և յամսեան մայիսի 12-ին. բերաք տեղս վասն մեր ուխտադրութեանն նորոգելութեամբ աւետարանս, ահա նորո- գեցինք և պայծառացուցինք ի յիշատակ մեր համայն կենդա- նեաց և ննջեցելոց.. Միրզայ Օհանեան»։

 

ԳՐԻԳՈՐԵԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆ

 

            Գիւղումս կայ և երկսեռ միդասեան ուսումնարան, որի երկյարկ շէնքը կառուցանել տուած է վերոյիշեալ բագուա- բնակ Գերազնիւ Գրիգոր աղա Թովմասեան Այվազեանցն։  Գետ- նայարկն ծառայում է իբրև փայտատուն, իսկ վերնայարկն՝ ուսումնարան, որի մէջ կայ չորս սենեակ, մի մեծ դահլիճ և մի գեղեցիկ սրահ, որի մէջ է հետևեալ արձանագրութիւնն.

            «Շինեցաւ ուսումնարանս արդեամբ ի յիշատակ Բագուա- բնակ Գրիգոր Թօմասեան Այվազեանցին 1890 թիւ Դեկտեմ- բեր»։ Վերնայրկն ունի գեղեցիկ պատշգամբներ, նոր ձևի շինուած. պատուական նստարաններ և գրատախտակներ ա- շակերտաց և աշակերտուհեաց համար։ Ծխական ուսումնա- րանիս երկարութիւնն 29 մետր է, լայնութիւնն 11 մետր 48 սանթիմ։ Ուսանում են մօտ 60 աշակերտ և աշակեերտուհի։

Տարեկան ռոճիկ վարժապետի      .           .           .           500 րուբլի.

         ,,             ,,    վարժուհու          .           .           .           400      ..

Լրագիր, գւիրք, և զանազան նիւթեր                     .           300      ,,

                                               –––––––––––––––––––––––––––––––––––––––––––––

            Միամեայ ընդհանուր ծախք          .           .         1200  րուբ.

            Այս բոլոր ծախքերը ամեն տարի անում է միևնոյն բա- րերար Գրիգոր աղա Այվազեանցն։ Բացի ծախքերիցս Նորին Գերազնուութիւնն անում է հագուստ մի քանի որբ աշա- կերտաց և աշակերտուհեաց համար։ Երջանիկ է Սարուշէնն, որ ունի այսպիսի բարերար։

            ԺԸ. ՄԱՒԱՍ ՇԷՆ. հիմնուած է նոյն լեռնագօտու գա-

 

/Էջ 103/

 

գաթնագիծ սարահարթի վերայ. բնակիչք տեղափոխուած են Ջրաբերդից. հողն բէկական, աւազուտ և սակաւ արդիւնա- ւէտ, տեղական բերքերն նոյն, ձմրան խիստ, ամրան գերա- զանց օդն, կլիման, տեսարանն և ջուրն. երկար կեանք 90–100. եկեղեցին Երեք մանկունք. քարաշէն, որ կրում է սոյն արձանագրութիւնը. «Շնորհօքն Աստուծոյ ես տիկին Քալոյ Յովսէփ-բէկ Մէլիք Շահնազարեանց կառուցի զայս Ե- րից մանկանց եկեղեցիս յարդար վաստակոց իմոց 1854 թուին»։ Քահանայ մի։ Ծուխ 34. ար. 114. իգ. 87։

 

ՄԱՄԱՍԷԻ ՎԱՆՔ

 

            Այսպէս է անուանում Արցախի հասարակութիւնն այն վանքը, որ շատ վաղուց շինուած է շէնիս մօտ բարձր բլրի վերայ, որի արևելեան և հիւսիսային կողմերն վիմահերձ բարձրութիւններ են։ Վանքս, որ կառուցեալ է երկու սիւ- ների վերայ, ունի եկեղեցու ձև։ Խորանի տակ կայ չորս գե- րեզմանաձև շիրիմ, որ նորոգուած է երբեմն տաճա- րիս հետ միասին։ Մեծ ուխտատեղի է վանքս և շիրիմներս։ Վանքիս մօտ եղած են խուցեր միաբանից համար, որք աւե- րակ են այժմ բոլորովին։ Երևում են նաև պարսպի հետքերն, որով պատած են վիմահերձից վիմահերձ։

            ԺԹ. ԲԼԲԼԱԿ ՇԷՆ. Հիմնուած նոյն լեռնագօտու հա- րաւահայեաց լանջի վերայ։ Բնակիչք բնիկ. հողն բէկական, տեղական բերքերն նոյն. չունին եկեղեցի. հոգևոր պէտքերն կատարուում են Սխտորաշինում։ Ծուխ 15. ար. 65. իգ. 65։

            Ի. ՍԽՏՈՐԱՇԷՆ. Հիմնուած է նոյն լեռնագօտու հարա- ւահայեաց լանջի վերայ. բնակիչք բնիկ, հողն բէկական, տե- ղական բերքերն նոյն (ունին այգի, պարտէզ և թթենի), օդն, կլիման և ջուրն անվնաս. երկար կեանք 75–80. ե- կեղեցին նորաշէն և կիսատ տակաւին, քահանան գալիս է Ծովատեղ գիւղից։ Ծուխ 65. ար. 281. իգ. 203։

            Շինիս այգիների աղբիւրի մօտ կայ մի թեղի բազմադարեան ծառ, որի հաստութիւնն է 22 մետր, 75 սանթիմ։

 

/Էջ 104/

 

            ԻԱ. ՀԵՐՀԵՐ ԳԻՒՂ. Հիմնարկուած է նոյն լեռնագօտու հիւսիսային կողմում. գիւղի դիրքն արևելահայեաց. բնակիչք բնիկ, հողն կիսով չափ արքունի և կիսով չափ բէկական, բայց բարեբեր և պտղատու, տեղական բերքերն նոյն, առատ է տանձն և խնձորն, պատուական օդն, կլիման և ջուրն, երկար կեանք 100. քահանայ մի. ծուխ 80. ար. 325. իգ. 255։ Եկեղեցին Սուրբ Գրիգորիս, հոյակապ, համակ սրբա- տաշ քարով շինուած, կառուցեալ չորս սիւների վերայ, ար- տաքուստ խաչաձև. ներքուստ, -ողովրդեան կանգնած տեղից, վերև գմբէթ. երկարութիւնն 19 մետր 24 սանթիմ, լայնութիւնն էփ մետր 63 սանթիմ։ Բեմի –ողովրդահայեաց երե- սին փորագրուած է.

            «Կամաւն Աստուծոյ ես Պետրոս Կաթուղիկոս Աղուանից սուրբ Աթոռոյ Գանձասարայ՝ նորոգեալ սուրբ աթոռս Ամա- րասայ արհի եպիսկոպոսութեան բոլոր նահանգի Վարանդու և Քոչիզու, քանզի փեռեկտեալ և պատառեալ էին զվիճակ սորին արարեալ ըստ իւրաքանչիւր կամաց. իսկ մեք զցանկ հայրենի նորոգեալ ժողովեցաք, նորոգեցաք զսիրելի աշակերտս մեր զտէր Բարսեղ արհի եպիսկոպոսն, որ և հրամայեցաք սմա շինել զե- կեղեցի իմ Հովարան Ամարասայ, զոր և շինեալ կատարեաց ըստ մերում հրամանի յաւուր տաւնի այլակերպութեանն Քրիս- տոսի. և աւրհնեցաք զսուրբ տաճարս անուանելով զսա սուրբ Գրիգորիս՝ բերելով ի նշխարաց սրբոյն Գրիգորիսի ամփոփե- ցաք երկրիս Վարանդու և Քոչիզու, զի եղիցի այս երկու ա- թոռս մի։ Ով ոք զայս վիճակս բաժանել և զոք նստուցանել այլ տեղի, եթէ կաթուղիկոս իցէ կամ եպիսկոպոս Տէր զայն- պիսին՝ նզովեալ եղիցի ՅԺԸ. հայրապետացն, ընդ խաչահա- նուացն դասեսցի. Յուդայի մասնակից եղիցի։ Այս կտակ և արձանագիր յաւիտեան մնայ հաստատ»։

Հարաւային փոքր խորանի հիւսիսային սեմի վերայ.

            «Մեք Հերհերայ ճամիաթս տանուտէր Ղասումս, մեծ և փոքր ճանապարճի գլխի տափն ի սկզբանէ վախմ էր սուրբ Աստուածածնին. մեք ևս վախմ արարաք Սուրբ Գրիգորիսիս. ով քակէ, նզովեալ եղիցի յԱստուծոյ»։

 

/Էջ 105/

 

Հիւսիսային փոքր խորանի հարաւային սեմի վերայ.

            «Աստուած ողորմի տնտես Մարիամին, որ Է. (7) տարի եկեղեցուս հացն ու ճաշն արաւ»։

Աւագ խորանի հիւսիսային կամարակալ սեան վերայ.

            «Կամաւն Աստուծոյ… եկի սուրբ Աս… թիւն Հայոց ՌՃԵ. ին հանդերձ Յո.. Ալէքսան, Եղիայ. և Մարտիրոս եպիս- կոպոսօքս, որ առ Աստուած փոխեցան, որ թիւն էր ՌՃԺԶ. ի ա. յուլ. հիմնարկեցաւ սուրբ տաճարիս.. արնա սուրբ Գրիգո- րիսի ձեռնտուութեամբ.... ի թիե… աշխատանս արարի … Մահդասի Գէսուն.... ցէ ըստ աշխար… անց՚ յիշե- ցէք՚ ցս ոս.. 1)»։

Արեւմտեան դրան ճակատակալ քարին վերայ.

            «Ես Պետրոս կաթուղիկոս աշակերտ Ղուկաս վարդապե- տին ետու շինել կաթուղիկէս յիշատակ ինձ և աշակերտին իմոյ Բարսեղ եպիսկոպոսին. յիշեցէք ի Քրիստոս»։

            «Աստուած աւրհնէ Քոչիզու ժողովուրդն այն աւրհնու- թեամբն, որ ոչ անցանէ, ձեռնտու եղեն կրին և քարին»։

            «Զաւրութեամբն Աստուծոյ շինեցաւ սուրբ եկեղեցիս ի դառն և ի նեղ ժամանակիս, վասն ծովացեալ մեղաց մերոց եկն մարախ եկեր զերկիրս Աղուանից և աւերեաց բազում տե- ղիս ի թագաւորութեան Շահ Սուլէմանին, պարոնութեան Միրզա Ղուլի բէկին և իշխանութեան երկրիս Վարանդու Մէ- լիք Բաղու որդի Մէլիք Շահնազարին և օժանդակութեան (թեամբ) Ովանիսին և քահանայից և տանուտեարց, մեծամեծաց և փո- քունց ամէն. թվին ՌՃԻԲ.»։

Հարաւային դրան ճակատակալ քարի վերայ

            «Շնորհօքն Քրիստոսի ես Բարսեղ եպիսկոպոս աշակերտ Պետրոս կաթուղիկոսին և ծնողսն իմ Աղայն և Գիւլաղայն ի գաւառէն Վարանդու, ի գեղջէ Գիշուն՝ նորոգեալ պայծառա- ցուցի զսուրբ աթոռս Ամարասայ, պարսպօք շրջապատեցաք հանդերձ յոգնաթիւ սենեկօք, զեկեղեցիս շքեղացուցաք զար- դուք, տուաք շինել զեկեղեցիս անուամբ սրբոյն Գրիգորիսի

–––––––––––––––––––––

                1) Եղծուած են կէտադրեալ բառերն և գրերն։