Կայքէջ, Ծանոթություն, Նախաբան, էջ  1-15,  16-30,  31-45,  46-60,  61-75, 76-90, 91-105, 106-120, 121-135, 136-150, 151-165, 166-180, 181-195, 196-210, 211-225, 226-240, 241-255, 256-270, 271-285, 286-300, 301-315, 316-330, 331-345, 346-360, 361-375, 376-390, 391-405, 406-420, 421-435, 436-450, 451-461

<<<   >>>

 

 

/Էջ 181/

 

            Հանգստարանում, որ կայ տաճարներիս արևելեան հան- դէպ, մի խաչարձանի վերայ. «Թիւն ՈԻԹ. ես Գրիգոր կանգնե- ցի զսուրբ Նշանս Վասակ…..»։

 

ԴԱՐՊԱՍՆԵՐ.

 

            Ջալալեան մեծահամբաւ իշխանազն տոհմի ապարանն է այս, որ գտնուում է Վանքաշէն գիւղի հարաւային հանդէպ Խաչեն գետակի աջ կողմի բարձրութեան վերայ և Հաւապ- տուկ վանքի արևմտեան կողմում։ Մի ընդարձակ շինութիւն է այս, որ իւր մէջ ունի շատ սենեակներ մի քարուկիր պարսպի մէջ։ Ջալալ-Դօլայի ապարանիս մէջ աւելի ուշագրաւ է ընդունարանն և մի այլ սենեակ, որք ներկայացնում են ժամանակին ճարտարապետութեան և ճաշակին ոճը։ Բարձ- րաշէն, ամրապատ, թաղակապ և գեղեցկատես են սենեակ- ներս։ Թաղերի տակ շարուած են վայելուչ և բարակ խոյակ- ներ, որոց վերայ դարձրած ապա թաղերն կամարների վերայ, որք չեչ քարի ազնիւ տեսակիցն են, համակ սրբատաշ։ Առ- հասարակ սակաւ են լուսամուտներն և փոքր։ Չկարողացանք իմանալ սենեկաց թիւը, քանզի ծածկուած են խտացեալ մա- ցառով, ծառերով և մորենիներով։ Անհնար է հետազօտել առանց մացառուտը հարթելու։

            Ապարանիցս մի քանի քայլ վեր, մի շարքի վերայ շի- նուած է անտաշ քարով երկու միջակ մեծութեամբ եկեղեցի, որոց հիւսիսայինն ունի մի աւագ և մի փոքր խորան իւր հիւսիսային կողմում. իսկ հարաւային կողմի պատկից տաճարն փոքր է, բայց ունի առանձին դուռն, երկու փոքր և մի ա- ւագ խորան։ Երկու տաճարներիս արևմտեան կողմում եղած է քարուկիր և թաղակապ սրահ, որպիսին էր Պառաւաձորինն, բայց խոնարհուած է այժմ ամբողջ թաղն։ Անյայտացած են Ապարանի և տաճարներիս արձանագիր քարերն։

 

ՀԱՒԱՊՏՈՒԿ ՎԱՆՔ (մօտ 5000 ոտք) (20).

 

            Աւերակ վանքս, որ Ջաջուռ իշխանի ցեղի յատուկ դամ- բարանն է, շինուած է Դարպասների արևելեան կողմում, մի

13

 

/Էջ 182/

 

ձուաձև բարձրացած սարի գագաթին վերայ։ Վանքիս արևե- լեան ստորոտումն է Գեառնաքար շէնն, հարաւային հան- դէպ Խոխանաբերդն, արևմտեան հանդէպ Դարպասներն և հիւսիսային ստորոտով հոսում է Խաչեն գետակն, որ կոչու- ում է Խաչենագետ։ Վանքս փոքր է և թաղակապ, որ ունի մի փոքր գաւիթ իւր արևմտեան կողմում և մի սրահ տա- ճարի և գաւթի երկարութեամբ հարաւային կողմում։ Այժմ խոնարհուած են են գաւթի, սրահի և փոքր խորանի թաղերն ամբողջապէս, բայց մնումեն տակաւին որմերն։ Փոքր խորա- նի դրան ճակատակալ քարի վերայ։

            «Թիւն ՈԺԲ. էր յիշխանութեան Հասանա որդո Վախտան- գա և ամուսնո նորա Մամքանա ես տէր Յոհան քվերորդի տէր Գրիգորո և Գեորգ եղբաւրորդի և այլ միաբանքս շինեցաք զե- կեղեցիքս ՛ի փրկութիւն հոգոց մերոց և յիշատակ ծնողաց մերոց….»։

            Այլ քարի վերայ.

            «Յանուն Աստուծոյ ես Աթանաս, որ զԳոգին երկիրն գնե- ցի ՛ի Հաւուց պտուկ տվի. հայր Գեորգ և այլ միաբանքս տվին ի տարումն Դ. աւր պատարագ Նոր կիրակէին. որ զհողն յե- կեղեցւոյս հանէ, ՅԺԸ. հայրապետացն նզոված է…..»։

Հանգստարանում, որ խիստ մօտ է, մի խաչի վերայ.

            «Թուականն ՈՀԳ. էր ես Ջաջուռ որդի Խաղբակայ կանգ- նեցի զխաչս ՛ի տապանի որդոյ իմոյ Սմպատա, ոյք երկրպա- գէք…..»։ Մօտ սորին.

            «Ես Վասակ կանգնեցի զխաչս ի տապանի եղբաւր իմոյ Աբու 1) Սեդայ». Ջաջուր իշխանն ևս իւր Հասան որդու գե- րեզմանի վերայ, որ Հեռի չէ Աբու-Սեդի տապանից, կանգ- նած է մի գեղեցկաքանդակ խաչարձան։

–––––––––––––––––––––

                1) Արաբերէն աբու նշանակում է հայր. իսկ Աբու-Սեդայ՝ Սեդի հայր. օրինակ Աբու Բեքր, Աբու Եուսուփ, նշանակում է Բեքրի հայր, Եուսուփի հայր։ Բայց այստեղ Աբու Սեդ նշանակում է հայր Սեդ։ Ինչպէս կարծում եմ Արցախեան նահանգում գործածուած ապեր բառն մնացորդ է Արաբացւոց աբու բառին։ Այժմ ևս գործ են ածում Գեաբի-ապեր, Թիւնի-ապեր, ևն։

 

/Էջ 183/

 

            Վանքիս արևմտեան կողմում ոչ այնքան հեռի մի կի- սատ և ընկած խաչարձանի վերայ.

            «Թի. ՈՂԵ. յանուն Աստուծոյ յիշխանութեան Հասանայ ես Գէիորգ (Գեորգ) կանգնեցի զխաչս ի փրկութիւն հոգոյ իմոյ…………»։

 

ՀԱՄԱՄԻ ՁՈՐ.

 

            Ձորումս, որ գտնուում է Գեառնաքարից վերև կան բաղանիքներ ջրաձորի ձախ ափում, գիւղատեղի և հանգստա- րան և Անապատ անուն մի հնաշէն եկեղեցի։ Այս ամենի համար աւանդաբար ասում են որ պատկանում են Ջաջուռ իշխանին և սորա յետագաներին։ Դեռ մինչև ցայսօր ժողո- վուրդն յարգանօք է վերաբերում իշխանական հին շի- նութեանց։

            ԼԱ. ՇԱՀՄԱՍՈՒՐ ՇԷՆ. Հիմնուած է դէպի Արծաթա- սարն երկարած լեռնաշղթայի հարաւային ստորոտում Վան- քաշէնի և Ծմակահողի միջև, բնակիչք տեղափոխուած են Դիզակ գաւառի Առաքել գիւղից. հողն վանքապատկան և միջակ արդիւնաբեր. տեղական բերքերն նոյն. անվնաս օդն, կլիման և ջուրն, երկար կեանք 80. եկեղեցին նորաշէն, ծածքն փայտաշէն, քահանան գալիս է Վանք գիւղից։

            Գիւղիս ծխաթիւերը և մարդաթիւերը մտցրած են Վան- քաշինի հաշւոյն մէջ։

            ԼԲ. ԾՄԱԿԱՀՈՂ ԳԻՒՂ 1). Հիմնուած է նոյն լեռնա- շղթայի հարաւային ստորոտում Առաջաձոր գիւղի և Շահմա- սուր շինի միջև, բնակիչք բնիկ, հողն բէկական, տեղական բերքերն նոյն. սննդարար օդն, կլիման և ջուրն, երկար կեանք 80––85. եկեղեցին Ս. Ստեփաննոս, քահանայ մի։ Ծուխ 40, ար. 226, իգ. 197։

Անկնունք եղցի.

            Գիւղիս մօտ կայ մի հին եկեղեցի, որը հասարակութիւնն

–––––––––––––––––––––

                1) Թուրքերէն Բազարքեանդ, իսկ հին անունն՝ Վաճառ գիւղ կամ գիւղաքաղաք։

 

/Էջ 184/

 

անուանում է Անկնունք, այս է ոչ օծուած է և ոչ անուն դրուած:

Վաճառ աւերակ գիւղաքաղաք.

            Գիւղիս արևելեան հանդէպ, վաճառ առուի ձախ ափի լանջի վերայ երևում են ընդարձակ աւերակի հետքեր-տնա- տեղեր, խանութների և այլ շինութեանց քարուկիր մնացորդ- ներ: Այս է Ջալալեան իշխանների գիւղաքաղաքն, որպէս ցոյց է տալիս և անունն և աւերակն.

            Ոչինչ պակաս ընդարձակ ծաւալ ունի և Վաճառ գիւ- ղաքաղաքիս հանգստարանն, որի մէջ սրբատաշ չեչ քարով կառուցեալ է մի եկեղեցի, որի երկարութիւնն է 9 մետր 8 սանթիմ, լայնութիւնն 6 մետր 15 սանթիմ: Հիւսիսային խորհրդարանի ետև կայ մի գաղտնի մուտք, որի ետև և մի անյայտ պահարան: Տաճարիս հարաւային կողմում, գրեթէ պատկից շինուած է մի երկյարկանի փոքր մատուռ նոյնպէս սրբատաշ քարով: Գետնայարկի մէջ կայ մի գերեզմանի նման շէնք, որ ուխտատեղի է: Վերնայարկ մատուռն ունի սեղան և լուսամուտ և դուռն արևմտեան կողմից: Փլած է մատ- րանս հարաւ արևելահայեաց կողմն:

Տաճարի արձանագրութիւնն.

            «Ես Մամքան թագուհի ամուսին Ջալալ Դաւլին և թոռն Բաղուց թագաւորին, այսինքն Սիւնեաց, շինեցի զեկեղեցիքս և տուի ընծայ Ալնճայ հողն զիմ հոգւոյ. սպասաւորքս Ե. պա- տարագ առնեն ինձ, և ծննդեան ութ աւուրքն իմ ծնողաց առնեն, մինչ մեռանիմ` ինձ: Ով ոք որ զտուածս հանէ կամ զժամս խափանէ, դատի յԱստուծոյ և 'ի սրբոց թվին Չ. (1251)»:

Դրան արեւմտեան սեմին վերայ.

            «Հրամանաւ աստուածասէր իշխանին Հասանա տեառն Խաչենո ես Գրիգոր որդի քաջ զաւրականին Ջաջուռա ետու զԱւանախոռին երկիրն ի Սուրբ Նահատակս. տէրս և միա- բանքս տուին ինձ Սուրբ Գրիգորի տաւնն Բ. պատարագ……»:

Տաճարիս արեւմտեան կողմում.

            «Յանուն Աստուծոյ ես Սարգիս Կարնու քաղաքացի սա-

 

/Էջ 185/

 

լեցի եկեղեցիս և կանգնեցի զխաչերս ինձ և աշակերտի իմս Յովհաննիսի, յաղաւթ….»:

            Արդէն ընկած են խաչերն:

Փոքր մատրան արեւմտահայեաց ճակատին.

            «Ես Պապաքո և Խութլաա տուաք զԳոխիներերն ի սուրբ նահատակս, տէրս և միաբանքս տուին Ա. ժամ, Դաւ- թի տաւնին աղբայրակամ, կատարիչքն…»:

            Մի ընկած քարի վերայ. «..ՉԺԸ. ես Գելանշահդեցի …. Ալանջաի կամ Եղերն և տուաք Սուրբ Ստեփաննոս. միա- բանքս տուին Ա. աւր ժամ 'ի տարւոջն Ադնաանց (գուցէ Ատո- մանց) տաւնին կատարիչքն աւրհնին յԱստուծոյ»:

            «Շնորհիւն Աստուծոյ ես Հասան որդի Վախտանկայ և Խորիշահի տէր Խաչենու շինեցի զսուրբ եկեղեցիս` յորժամ յայտնեցաւ մասունք սուրբ Ստեփաննոսի 'ի սոյն տեղւոջս ի թուին ՈՀԸ. (1229). սահմանեցի 'ի սպասաւորացն զժամ զատ- կին վասն ինձ և վասն հօրն իմոյ 1)»: Միևնոյն Ջալալ––Դօ- լա––Հասանն է արձանագրութիւնս գրել տուողն, որ շինել տուած է Գանձասարայ հռչակաւոր վանքը, ինչպէս տեսանք։

            Եկեղեցուս հիւսիսային կողմում արտաքուստ կայ մի նշանաւոր մահարձան, որի վերայ կայ երկու գեղեցկաքան- դակ քարեայ խաչեր։ Երկար արձանագրութիւն կայ խաչե- րիս պատուանդանին վերայ, թէև եղծուած են գրերից շա- տերն, այսու ամենայնիւ ընդօրինակում ենք եղածը նոյնու- թեամբ, կէտեր դնելով պակասած տեղերում.

            «…… ԻՉԱ .…րդի կանգ…. աչս յիշատակ Ջալալ Դաւլին….. բարեխաւս ծ….. ՛ի Քրիստոս թ. ՈՂԹ.»։

            ԼԳ. ԱՌԱՋԱՁՈՐ ԳԻՒՂ 2). Հիմնուած է նոյն լեռնա- շղթային հարաւային ստորոտում, բնակիչք բնիկ, հողն բէկա-

–––––––––––––––––––––

                1) Այժմ պարզուեցաւ մթութիւնն։ Արձանագրութիւնս հաստատում է, որ յայտնուած է այստեղ Ս. Ստեփաննոս Նախավկայի և նահատակի մասունքն. հաստատուում է, որ երկյարկ մատուռներս շինուած են Փրկչա- կան 1229 թուին և կոչուած Ս. Ստեփաննոս, իսկ եկեղեցին շինուած է 22 տարի յետոյ, Չ. (1251) թուին դարձեալ յանուն Ս. Նահատակի (Սուրբ Ստե- փաննոս նահատակ)։

                2) Չիլէթ սար 5132 ոտք Առաջաձորից վերև։

 

/Էջ 186/

 

կան, անջրդի և միջակ արդիւնաբեր, տեղական բերքերն նոյն, առատ է լուբիան, պատուական օդն, կլիման և ջուրն, եր- կար կեանք 100. եկեղեցին Սուրբ Աստուածածին, թաղա- կապ երկու կամարների վերայ, երկարութիւնն 16 մետր 13 սանթիմ, լայնութիւնն 9 մետր 15 սանթիմ և մի քահանայ։ Եկեղեցւոյս հարաւային կողմում. «Թվին ՌՃԺ և Է. հայրա- պետութիւն Պետրոս կաթուղիկոսին, գիւղիս տանուտէրութիւն Եաղուբ (Յակովբ) պէկին, աղսախկալութիւն Պհարին ես ան- արժան Դաւիթ էրեցս շինեցի զեկեղեցիս ՛ի յիշատակ հոգոց մերոց, ով կարդաք, ողորմի ասէք մեղաւորիս»։ Ծուխ 197. ար. 814. իգ. 687։

            Եկեղեցումս կայ մի ձեռագիր աւետարան գրուած թղթի վերայ, միջակ դիրքով, առանց պատկերի.

            Յիշատակարանիցն. «Արդ շնորհիւն Աստուծոյ սկսեալ և ողորմութեամբն կատարեալ ՛ի ձեռաց մեզ. և բիծուն գրչիս Վարանէ (Վարդանէ) եպիսկոպոսիս ՛ի խնդրոյ Շմաւոն քահա- նայիս։ Արդ գինեցի (գնեցի) զսուրբ աւետարանս ՛ի հալալ և արդեանց ինչից իմոց յիշատակ ինձ և ծնողաց իմոց»։ Մատ- թէոաի վերջում գրուած է. «Զստացող սուրբ գրոյս և զծրաւղ սորա զՅորդան եպիսկոպոս յաղաւթս յիշեցէք»։

            Աստուածաշունչ. կայ և մի ձեռագիր սուրբ գիրք, որը գրած է Խոսրով անուն ոմն, իսկ ստացողներն են Մելիքսե- դեկ, Յովհաննէս և Մելիտէն քահանայք. բայց յայտնի չէ գրութեան թուականն։ Երկրորդ անգամ սուրբ գիրքս գնած է Վաճառ գիւղաքաղաքացի պարոն Ըռուզ-բէկն և իւր կողա- կից Հաւրին (Հուրին)։ Վերջին անգամ նորոգել տուած են գիւղաքաղաքին բնակիչներն. «Զվերջին աւր նորոգել տուող սուրբ Աստուածաշունչս ես Մկրտիչ, ես Մեհրպապս, ես Շահ- պանդս, Վաճառի մեծն և փոքրն նորոգել տվինք սուրբ Աս- տուածաշունչս... թվ. ՌԿԶ.»։

            Աստուածաշունչս գրուած է թղթի վերայ, չունի պատ- կերներ, նախշեր և ծաղիկներ, բայց գեղեցիկ են գրերն և դիւրաւ վերծանելի։ Հռութի գրքի վերջում գրուած է.

 

/Էջ 187/

 

            «Կամաւ ամենակալին Աստուծոյ, փաթիշահութեան Ջա- յան (Ջհան) Շահիս Ուլու պէկս որդի Մէջլիսին՝ թոռն մեծին Ճալալին, ես Շահանշէս որդի Մեհրապին՝ թոռն Արղութինի մեր հայրենեացս մէջքն խաւսք իլաւ (եղաւ), պարոն Ուլու պէ- կին թալեղ 1) մէկ մարդ մեռաւ. Արապայ հողին վեր 2), գի- նացինք 3) պարոն Աղայպաստին մուտ (մօտ). երեք սահրա- տին 4) վեր արիւն կապեց, Արապայ հողն երետ Ուլու պէկին, սահրատն շինեց Առաջաձորայ ջուրն 5) ու վեր գայ Ցամաք ձորն, ջուրն վեր գայ Ցեց դրած քարերն. Պզտիկ Փոսն, վեր գնայ Կապն, զեայ գինայ Արապայ ջոթերն, գինայ Արապայ հողն, գինայ սարն, վեր գինայ Սրխէ աղբիւրի հողն վեր գի- նայ Սթոռ, վեր գեայ Հաւազայ խոռն 6), վեր գեայ Խառն, վեր գինայ Քարհատն, վեր գինայ Քարի ջաղացն, գինայ գետն 7)։ Այսչանք 8) հանդ տեղ ա Շահանշին, իւր հայրենիք է, այ- լուն պուն բան չկայ (այլում ոչինչ չկայ). որ այլալյլում անի, այն (նա) նահլաթ իլնի 9). այս պայմանիս կապած Եղիա ե- պիսկոպոս առաջնորդ Գանձասարայ վկ 10). ես Յովհաննէս կա- թուղիկոս որդի Ջալալին, թոռն մեծին Աթապէկին վկ. ես Աղապաստի որդի Ճալալին վկ. ես Աղէկս որդի Ճալալին վկ. ես Միրզալիս որդի Տուրսունին վկ. Պաստամս վկ. ես Ամիր Հասանա որդի Ճալալին վկ. թ. ՋԵ. (1456)»։

            Երկու քարեայ խաչարձան. Կայ գիւղիցս Ծմակահող տանող ճանապարհի վերայ, բերդի հիւսիսային հանդէպ, խիստ մօտ։ Մարդաչափ բարձր և մեծ խաչարձաններս կանգ- նել տուած է իւր ծնողաց գերեզմանների վերայ Սէր անուն ոմն. «՛Ի թվ. ՈՁԶ. ես Սէրս կանգնեցի զխաչս ծնողին Մայր

–––––––––––––––––––––

                1) Մի մարդ մեռաւ Ուլու պէկի կողմի մարդիկներից։

                2) Վեր գնացինք Արապայ հողից։

                3) Գնացինք։

                4) Երեք սահմանների վերայ։

                5) Դատաւորն սահման որոշեց Առաջաձորի ջուրը։

                6) Իջնէ Աւազի մօտն (քանդուած տեղն)։

                7) Խաչեն գետակն (Խաչենագետն)։

                8) Այսչափ անդ տեղ է։

                9) Նզովեալ լինի։

                10) Այս կապած պայմանիս վկայ եմ Եղիա և այլն։

 

/Էջ 188/

 

Տիկին (Մայր Տիկնոջ), որք երկիրպագէք Աստուծոյ Քրիստոսի, յաղաւթս յիշեցէք»։

Ճգնաւորի հանգիստ.

            Ա. Ճգնաւորի բնակարանն և գերեզմանն գտնուում է գիւղիս եկեղեցուց վերև քարայրին մէջ, որի առաջի երեսն պատած, մի լուսամուտ և մի դուռն թողուած է։ Այժմ քան- դուած է պատի վերնամասն։ Ո՞վ է և ինչ անուն ճգնաւոր.––ո՛չ ոք չգիտէ։

            Բ. Համանման քարայր և ճգնաւորի գերեզման կայ նաև Ճգնաւորի ձոր կոչուած տեղում, գիւղիս արևելեան կողմում։

            Գ. Յար և նման ճգնաւորի քարայր և գերեզման կայ և գիւղիս արևելեան կողմում Անապատի մօտ։

            Անապատ. Գիւղիս արևելեան կողմում, մի բարձր քեր- ծի տակ, բարակ ջրաձորի, բարձրից թափուած ջրվէժի աջ կողմում, Շապարանց Յարութիւնի պարտիզում կայ երկու փոքր եկեղեցի, որք համարեա՛ թէ կից են միմեանց։ Եկեղե- ցիներս գրեթէ մեծ մասամբ գոյացած են քարայրից, որի ա- ռաջի կողը քարուկիր պատով պատելով ձևացրած են եկե- ղեցիներ։

            Արևելեան եկեղեցին ունի երկու խորան. մինի վերայ գրուած է. «Սուրբ Ովաննէս Մկրտիչ»։ Իսկ մուտքի արևելեան կողմում մի քարի վերայ. «Խորանք սաւրին (սորին) է, որ դրախտի նման են, երկնաւորի Հոգուն սուրբ են՝ զաւրաւարի՝ քրիստոնէից փրկանաւորեցաւ 1) ՛ի փրկութիւն Կարապետս և ի լուսաւորութիւն հոգոյ նորա շինեցաւ խորանս յիշատակ սմայ»։

            Իսկ արևմտեան եկեղեցին չունի գրութիւն։

            Եկեղեցիներիս դռների առաջ, (հարաւային հանդէպ) մի մեծ և անտաշ քարի վերայ.

            «Յորժամ նկարեցան հզաւր հանքս, թիւն ՈՂԸ. էր, ես տէր Խաչի Նոյջալա, գրեցան, նկարեցան. կատարեցաք, առաք. և էջս յանող սորա մեր որդի՝ սուրբ տնաւրէնութեամնաՔրիս-

–––––––––––––––––––––

                1) Մինջև 1 թուանշանս փորագրուած է մուտք7 մի քարին վերայ, որպէս գրեցի, իսկ թուանշանիցս վերջն՝ մի ընկած քարի վերայ է։

 

/Էջ 189/

 

տոսի բարեխաւս հոգոց և մարմնոց և ի պարծանս…։ Տէր Եղիա շինեց զՍուրբ Անապատս և ի սմա յեծէ, ի սմայ թշնա- մին կործանեսցէ սորա. այլք բարեկամ են սմայ. սա բարեխաւս է նոցա, որք միաբան են. սոցա բարին քո Տէ՛ր առատ խաղա- ղութեամբ …ցէ, մնասցէ նմա այժմս ահա և հանդերձեալսն, ոչ միայն ՛ի մի աջեալ, այլ աւրհնեալ եղիցին միաբան։ Մայր Տեառն.. միամաւր իմ, յուսացեալ ի Միածինդ քոյ, լուսաւորեա ընդ սուրս քո»։ Քարիս արեւելեան երեսին.

            «Որ Աստուծոյ արքայ Ջալալ Դաւլայ և Աթաբակ որդին, որ Աստուծոյ 1) իշխան Խաչենոյ և Ըռանայ 2), Ուքան մանուկն Հասանայ սաղաբ գոլ Աստուած ու մեծ փաթշայան պարոն շահ տէր Միքան Աստուծոյ սիրուլ մեաբան նայ ՛ի սմա ՅԼ։ (330) մեծամեծ իշխանք և զաւրքն ՌՅ. (1300) աց միահամուռ, հա- մակից միմեանց աւրհնեալ և զաւրացեալ եղիցին ՛ի կամս Աս- տուծոյ Հաւր և նմա փառք յաւիտեանս ամէն։ Տունկս բարի, ծառս ամենի, պտուղն իբր հազար բարի, ով փափագի՝ աստ վայելէ, կենաց յուսոյն նա հասանի, ողորմի Աստուած միաբա- նելոցս ՛ի սմա սիրով և արդեամբք յամենայն բարեպաշտ իշ- խանաց մերոց, տացէ Աստուած զբարեմտութիւն հոգոց, մար- մնոց մերոց. ամէն»։

            Կարմիր եղցի. Գտնուում է Առաջաձորիս հիւսիսային կողմում. գիւղիս ձմերանոց գոմերի մօտ։ Բոլորովին կանգուն է տաճարս, որի մօտ կայ և գիւղատեղի և հանգստարան։

            Նահատակ. Նոյն կողմերում քարուկիր փոքր եկեղեցի, որի մօտ նոյնպէս կայ ընդարձակ հանգստարան և մեծ գիւ- ղատեղի։

            ԼԴ. ԿՈՃՈՂՈՒՏ ԳԻՒՂ. Հիմնուած է նոյն լեռնաշղթա- յից (Եկեղանայ սարից) դէպի հիւսիս թեքուած մի սարահար- թի վերայ. բնակիչք տեղափոխուած են Վանքաշէնից, հողն վանքապատկան, տեղական բերքերն նոյն (չունին ոչխար), ամենապատուական օդն, կլիման և ջուրն, սքանչելի տեսա- րանն, երկար կեանք 100 տարի, եկեղեցին Ս. Աստուածա-

–––––––––––––––––––––

                1) Կա՛մ Որ ըստ Աստուծոյ և կամ Աստուծով և կամ յաստուծոյ։

                2) Առանի երկրին իշխող։

 

/Էջ 190/

 

ծին, ծածքն փայտաշէն, քահանան գալիս է Վանք գիւղից։

            Վաղուց արդէն բնակիչ եղած է գիւղումս. հին է և եկեղեցիս և հանգստարանս, որ եկեղեցուս շրջապատումն է։ Տաճարիս դրան մի խաչքարի վերայ. «ՈՂԸ. ես Սարգիս որդի Ասլանայ եկի աւտար աշխարհ. կալայ հագս մայր իմ (շալակե- ցի մայրս) Շահհնար, յաղաւթս յիշեցէք»։

            Գիւղիս և Արութիւնաշինի ծուխերը ձգած են Վանքա- շէնի վերան։

 

ԱՄԵՆԱՓՐԿԻՉ ՎԱՆՔ.

 

            Հիմնուած է Կոճողուտի արևելեան հանդէպ եղած մա- ցառուտ ձորում, այն առուակի հեղեղատի աջ կողմի բարձ- րութեան վերայ, որ խառնուում է Թարթառին։ Վանքս ու- նի բոլորակաձև և բարձր շինութիւն և կաթուղիկէ և մի դուռն արևմտեան կողմից։ Քանդուած են այժմ խորանն, կաթուղիկէի սալկախն և դռնագլխի քարերն։ Հանգստարան է վանքիս շուրջն, որոց մէջ կան գեղեցիկ ու մեծ մեծ խա- չարձաներ։ Վանքս ունեցած է միաբանից սենեակներ, որք կործանուած են այժմ։ Ամայի է վանքս։

            Խորաստանայ մատուռ. Շինուած է վանքիցս վերև եր- կու բարակ ջրերի մէջ։ Աւերակ է այժմ մատուռս, որի մօտ է գիւղատեղի և հանգստարան։

            Թխախոռ. Գիւղիս արևմտեան կողմում կայ այս անուամբ գիւղատեղի, հանգստարան և աւերակ եկեղեցի….։

            Գիւղիցս վերև կայ կիսաւեր մատուռ և ընդարձակ հին հանգստարան. որի մէջ մի խաչարձանից. «Թ. ՈՀԷ. ես Սարգիս որդի Բագար (ատայ) կանգնեցի զխաչս մաւր իմոյ Ազ (իզին)»։

            ԼԵ. ԱՐՈՒԹԻՒՆԱՅ ՇԷՆ կամ ԿԱՐՄԻՐ-ՔԱՐ. Շինուած է մի ձորակի երկու լանջերի վերայ, նոյն լեռնաշղթայի հիւ- սիսային կողմում. բնակիչք տեղափոխուած են Վանք գիւ- ղից. հողն բէկական, տեղական բերքերն նոյն, սննդարար օդն, կլիման և ջուրն. երկար կեանք 85––90 տ. եկեղեցին, քահանան և հանգստարանն Վաղահաս գիւղինն է։

 

/Էջ 191/

 

            Գիւղիս արևելեան հանդէպ Երի––Հոռաթաղ 1) կոչուած տեղում կայ գիւղատեղի. հանգստարան և կանգուն եկեղեցի, նոյնպէս հարաւային կողմում եղած անտառում կայ աւերակ եկեղեցի, հանգստարան և գիւղի տեղ։ Նոյնպէս Վարի և Վերի Ղամշուտ-ծով (Եղեգնուտ-Լիճ) անուն տեղում կան գիւղատեղեր, հանգստարաններ և աւերակ եկեղեցիներ։

            ԼԶ. ՎԱՂԱՀԱՍ կամ ՎՂԱՀԱՍ ԳԻՒՂ. Հիմնուած է նոյն լեռնաշղթայի հիւսիսարևմտեան կողմում, Թարթառ գե- տի աջ կողմի բարձրութեան վերայ. բնակիչք բնիկ. հողն վանքապատկան, անջրդի և բարեբեր, տեղական բերքերն նոյն, պատուական օդն, կլիման և ջուրն, երկար կեանք 100 տ. եկեղեցին Մայրաքաղաք կամ Տիրամայր, քարուկիր և խիստ հին, քահանան գալիս է Վանքից։ Ծուխ 40. ար. 160. իգ. 166։

            Գիւղիս եկեղեցին սովորաբար կոչուում է Մայրաքա- ղաք, որի շրջապատում կայ մեծատարած հանգստարան։ Ե- եկեղեցու մեծութիւնից և գերեզմանատան ծաւալից երևում է որ ժամանակաւ հռչակաւոր, վանք եղած է մայրաքաղաքս և բազմաբնակիչ գիւղս, որ փոքր է այժմ։ Վանքս կամ եկե- ղեցիս, որ ամբողջապէս շինուած է տորոնագոյն սրբատաշ քարով, ունի մի մեծ գաւիթ, հարաւային եկեղեցի և գրա- դարան։ Ամբողջ շինութեանս երկարութիւնն (արևելքից ա- րևմուտք) 14 մետր 45 սանթիմ, լայնութիւն 12 մետր 97 սանթիմ։ Տարօրինակ ձև ունի գաւիթս, որի արևելեան հիւ- սիսային անկիւնն գրադարան է, իսկ արևելեան միջին և ա- րևելեան հարաւային մասն երկու խորաններ և արևմտեան մասն գաւիթ, որի ամբողջ կամարներն խոնարհուած են և մնում են միայն չորս պատերն։ Սակայն կանգուն են գրա- դարանն միջի միջակ և հարաւային փոքրիկ խորաններն։ Գաւ- թիս հարաւային կողմին պատկից է մի նեղ, ցածր և բարձ- րաշէն եկեղեցի, որ ունի մի միայն փոք խորան հարաւային

–––––––––––––––––––––

                1) Երի՝ նշանակում է Վերի, Վարի––Հոռաթաղն արդէն գոմանոց է, բայց կան դեռ մի քանի գերդաստան։ Հոռաթաղ՝ նշանակում է Ուռի ծա- ռի թաղ։

 

/Էջ 192/

 

կողմում և մի մեծ խորան։

Գաւթի միջի խորանի ճակատին.

            «Աստուծոյ շնորհիւն ես Կոստանդին (Ա.) կաթուղիկոս ա- մենայն Հայոց միաբանեցայ եպիսկոպոսարանիս ՛ի ձեռն հոգևոր որդւոյ իմոյ տէր Մարգարէին, յիշխանութեան Մեծի Ջալալ Դաւլին և առաջնորդութեան սորայ տեառն Ներսիսի Աղուանից Կաթուղիկոսի, և այլ սպասաւորք սուրբ ուխտիս հաստատեցին Գ, պատարագ ի տաւնի տեառնընդառաջին Բ. ինձ, Ա. տէր Մարգարին. կատարիչքն օրհնին յԱստուծոյ։ Ով հանէ զաւետա- րանս յեպիսկոպոսարանէս, ինքն եղիցի որոշեալ և հանեալ ՛ի փառացն Աստուծոյ. ՛ի թվիս ՈՂԵ. էր»։

            Խորանի աջ կողմում. «ՈԼԲ. թուականութիւն Հայոց ՛ի հայրապետութիւն տեառն Գրիգորոյ ես Հասան որդի Վա- սակայ շինեցի զեկեղեցիս…..»։

Գրադարանիս հարաւային պատի ստորոտում.

            «Յառաջնորդութիւն Գրիգորոյ ես Սիմէոն և եղբարք իմ ետու շինել զփռնախուցս և կազմել զգրատունս և եղբարք ե- տուն Բ. աւր պատարագ. կատարիչքն աւրհնին…»։

            Քանդակագրուած է գաւթիս դրան արտաքին ճակատին.

            «ԶԳրիգորէս և զմայր և զամուսին իւր յաղաւթս յիշեցէ՛ք թիւ ՉԺԷ.»։

            Գաւթիս արևմտեան և հիւսիսային կողմերում արտա- քուստ եղած են ընդարձակ արձանագրութիւններ, որոց մէջ յականէ յանուանէ նշանակուած է եղել վանքիս նուիրուած անշարժ կալուածների քանակութիւններն, տեղերն և նուի- րողաց անուններն։ Գրուած քարերս քանդած և անյայտաց- րած են….. այժմ բաց մնացած են քարերի տեղերն։

Վանքիս հիւսիսային կողմում մի խաչարձանի վերայ.

            «Յանուն Աստուծոյ ես Յոհան գրասէր և Վախտանգս կանգնեցաք զխաչս ՛ի տապանի որդոյ իմոյ Գրիգորի….. թիւն ՈԿԲ. էր«։

            Վաղահաս գիւղիս շրջակայքում. Հին Վաղահաս գիւղն գտնուում է նորիս հարաւային կողմում, որ ունի ընդարձակ

 

/Էջ 193/

 

գիւղատեղի, կիսաւեր մեծ եկեղեցի և ճոխ հանգստարան և մի քարեայ բարձր խաչ, որի երկարութիւնն աւելի է 3 մետրից։

            Կամիր-Վանք, որ բարձր է փոքր ինչ աւերակիցս, և որ փոքր եկեղեցի է առանց կաթուղիկէի, բայց իւր մօտ կայ հանգստարան։

            Վահին անուամբ երկու մատուռ, որք գտնուում են Հին-Գայլ 1) (Ղոջա-Ղուրդ) սարի վերայ։ Մատուռներիցս, որ ուխտատեղի են, մէկի վերայ երբ լցնում են ջուր, անձրև է գալիս, իսկ միւսին վերայ երբ վառում են կրակ, արև է անում։ Վաղահասցիք կատարում են այս գործողութիւնները երաշտային և անձրեւային տարիներում։

            Վաղահաս գիւղիս արևելեան կողմում կայ Մատաղիս անուն գիւղատեղի, որ շատ հեռի չէ և ունեցած է՝ ըստ ա- ւանդութեան՝ 800 տուն։ Աւերակիս հիւսիս-արևմտեան կող- մում, Թարթառ գետի աջ ափի մօտ կայ մի քարուկիր կի- սաւեր մատուռ, քարուկիր կամրջի աւերակ և մեծ մեծ քա- րեայ խաչարձաններ։

            Խունկըթալա կոչուած տեղում ևս կայ աւերակ գիւղ, եկեղեցի և հանգստարան։

            Վաղահաս գիւղիս արևմտեան հանդէպ, խիստ մօտ է մի հին մատուռ, որի դուռն և արևելեան լուսամտի արտա- քին կողմն քանդուած են։

 

ԽԱԹՐԱՅ ՎԱՆՔ ԿԱՄ ԽԹՐԱՎԱՆՔ.

(Դերեզմանատուն Դոփեանց ցեղին)

 

            Հիմնուած է Դոփեանց Գրիգոր իշխանի գանձով Թար- թառ գետի աջ կողմի բարձրութեան վերայ մի սարահար- թում, որ հեռի է Վաղահասից դէպի արևմուտք 3½ մղո- նաչափ։ Կառուցեալ է չորս սիւների վերայ, որոց երկուսն միապաղաղ են և միւս երկուսն երկերկոտոր չորս կամարնե- րի գլխին բազմած է գմբէթն։ Վանքս ունի երկու փոքր և

–––––––––––––––––––––

                1) Բարձրութիւն Գայլասարիս 7875 է։

 

/Էջ 194/

 

մի աւագ խորան, մի առանձին խորան ևս հիւսիս- արևմտեան կողմում տաճարիս արևմտեան անկիւնում, մի գաղտնի պա- հարան հիւսիսային դասի ձեղունի մէջ 1), երեք դուռն հա- րաւային, արևմտեան և հիւսիսային կողմերից, 17 մետր 10 սանթիմ երկարութիւն, 14 մետր լայնութիւն։

Արտաքուստ տաճարիս արեւելեան ճակատին.

            «՛Ի ՈԾԳ. (1204) թուիս ես տէր Յովհաննէս շինեցի զե- կեղեցիս (արդեամբ նոյն իշխանի) և ժողովեցի զխաճս և զգիրս որ սմա և արկի զՋոթացն այգին և զՄատաղիսն 2) բազում աշխատութեամբ, և ետու զվանքս իւր ամէն սահմանաւն իմ եղբաւրս (եղբօրս) Հասանայ և իւր որդեանցն Հաթերքու տեառն միջնորդութեամբ. ով խափանէ, խափանեսցի ի կենացն Աս- տուծոյ»։ «Յանուն Աստուծոյ այս իմ գիր է Հասնայ որ երբ իմ աղբերս զեկեղեցիս շինեաց ու զվանքս ինձ երետ, ես զԽնձորոյ Բակս իւր սահմանով ի ի յեկեղեցիս տուի, ով հա- կառակ կայ, Աստուծոյ հակառակ կայ, ով զայս գիր խափանէ, չունի թողութիւն յԱստուծոյ»։

Մի ջարդուած կիսատ քարի վերայ.

            «Կամաւն Աստուծոյ ես Հասան և մայր իմ Շուշիկ շինե- ցաք զսուրբ կամար, Պետրոս հաւր իմոյ…… թվ. ՈԿԴ.»։

Վանքիս ներսում բեմի երեսին.

            «Շնորհիւ Քրիստոսի ես Ասփէ 3) դուստր արքայաշուք իշ- խանին Տարսայիճի, թագազարմ մաւրն իմոյ Մինա Խաթունին, նպաստ եղեալ քրիստոսապսակ գլխոյ իմոյ մեծափառ իշխանին Գրիգորի ՛ի շինութեան լուսանուէր սուրբ եկեղեցւոյս, կամե- ցայ ի ձեռն քահանայապետին մեծի տեառն Յովհաննիսի՝ զիմ յարդար ընչից կանգնեցի Բեմի սեղան ՛ի զենմանն Քրիստոսի, զի յամենայն կիրակէ և շաբաթ տաւն ծննդեան և տեառնըն- դառաջին, ատկին, զվարդավառին, աստուածածնին և սուրբ

–––––––––––––––––––––

                1) Գաղտնի պահարան կայ և աւագ խորանի գլխին։

                2) Միևնոյն Մատաղիսն աւերակ գիւղ է, որ էր Վաղահասի արևել- եան կողմում։

                3) Տես սորա մասին Գարդման գաւառի թարգմանչաց վանքի աւե- տարանի յիշատակարանը։

 

/Էջ 195/

 

խաչի ինձ կատարի պատարագ զամեն եկեղեցիքս. որ և տուի զմեր Խաս հողն Բլրի հանդի զսենեկպան ա. բահի ջուր, թէ ոք ՛ի մերոց կամ յաւտարաց զայս յայս եկեղեցւոյս հանէ կամ զպատարագն խափանէ, ՛ի փառաց որդւոյն Աստուծոյ, որո- շեալ եղիցի»։

            Ձախակողմեան փոքր խորանի վերայ. «Այս ձախակողմ խորանի սուրբ Պռոկոպիոս է, զմեծ տէր Յովհաննէս շինող ե- կեղեցոյս որդի Դաւփին, եղբայր մեծ իշխանին Հասանայ յա- ղաւթս յիշեցէք»։ «Աջակողման սուրբ Մինաս, զՄինա խաթուն դուստր մեծ իշխանին Ջալալին և ամուսին Տարսայիճին յա- ղաւթս յիշեցէք»։

Վէմ քարի վերայ.

            «Աստուած ողորմեա՛ Ամպատիս եղբաւր…»։

Հիւսիսային վերջի սիւնի վերայ.

            «Աստուծով ես Ազարիա միաբանեցայ սուրբ ուխտիս, տէր Յովհաննէս և միաբանքս տուին Ա. աւր ժամ համբարձման…»։

            «Կամաւքն Աստուծոյ և Հասանայ և տէր Յովհաննիսի ես Յակոբ ստացայ զսոյնս (սիւնս) հալալ արդեամբք իմովք, և միա- բանքս ետուն ՛ի տարւոջն Դ. պատարագ…..»։Վանքս նո- րոգուած է ՌՃԽ. թուին Հայոց Յօհան, Բարսեղ, Աթանաս և Ղազար վարդապետների ձեռնով։

            Վանքումս, մէջ տեղին մօտ, կայ մի գերեզման, որի տապանաքարի արձանագրութիւնը անհնարին եղաւ կարդալ, քանզի պատեց միգամածն, մթնեց տաճարիս ներսն, չկար մոմ վառելու, մօտենում էր երեկոն, 3½ մղոնաչափ (մօտ 25 վերստ) ճանապարհ ունէինք գնալու և այն գազանների միջով. վասն որոյ մնաց առանց կարդալու։ Սակայն գիտենք հաստատապէս, որ բարեպաշտուհի Ասփայի մարմինն ամփո- փուած է տաճարումս։ Օրհնեալ տիկինս Մեծ-Սիւնեաց Տար- սայիճ իշխանին դուստրն էր և Դոփեանց քաջ Հասան իշ- խանի որդի Գրիգոր իշխանին ամուսինն։ Ասփայ տիկինս վախ- ճանուած է Հայոց ՉԿ. (1311) և ամփոփուած վանքումս (տես նոյնը թարգմանչաց վանքի աւետ. Ա. յիշատակարանը)։