Կայքէջ, Ծանոթություն, Նախաբան, էջ  1-15,  16-30,  31-45,  46-60,  61-75, 76-90, 91-105, 106-120, 121-135, 136-150, 151-165, 166-180, 181-195, 196-210, 211-225, 226-240, 241-255, 256-270, 271-285, 286-300, 301-315, 316-330, 331-345, 346-360, 361-375, 376-390, 391-405, 406-420, 421-435, 436-450, 451-461

<<<   >>>

 

 

/Էջ 211/

 

Մշահանի վանք.

            Հիմնուած է յանուն սուրբ Աստուածածնի մի բլրի վե- րայ, որ գտնուում է նոյն գետաձորում և որի գլուխն մեծ հարթ է։ Փոքր է վանքս և պատկից ունի մի փոքր եկեղե- ցի որ ունի մի գաւիթ, որք ամբողջապէս շինուած են ան- տաշ քարով։ Գաւթի որմի մէջ կայ մի ամենափոքր մատուռ։ Բոլոր շինութիւններս քայքայման վիճակի մէջ են։

Եկեղեցու պատի վերայ.

            «Աստուծով ես Մլեհ տուի զիմ գնած հողն ՛ի Չափարին ՛ի սուրբ ուխտս. միաբանք տուին Սուրբ Յակովբի երկու ժամն Ա. ինձ. Ա. Փ…..»։

Վանքի վերայ.

            «Ես Մամա խաթուն միաբանեցայ սուրբ ուխտիս, առաջ- նորդ Յովհաննէս և եղբարքս տուին Բ. ժամ»։

 

ԳԱՒԱՌԻՍ ԲԵՐԴԵՐՆ

 

Ա. ՀԱՒՔԱԽԱՂԱՑ (ԼԱՉԻՆ ՂԱՅԱ) (29)

 

            Մի անտառապատ, վիմահերձ, խոր ձորերով անջատուած, բարձր սար է, որ սեպաձև արձանացած է Թարթառի աջ կողմի բարձրութեան վերայ։ Սարիս արևելահայեաց վիմա- հերձի մէջ կայ մի ահագին քարայր, որի առաջն պատուած է ժամանակաւ քարուկիր պատով, որով ձևացած է քարայրս անառիկ բերդ։ Արդէն աւերուած է քարայրս տանող կածանն, հետևապէս այժմ անկարելի է մուտ գործել ամրոցս։ Սարիս գագաթն գեղեցիկ և սքանչելի սարահարթ է, և բնական ամրոց ձևացած, որ նոյնպէս ունի դժուարատար մուտք, բայց չունի ջուր իւր մէջ։ Մի քանի տասնեակ տարիներ ա- ռաջ՝ բարեհամբաւ Ասլան-բէկ Աթաբէկեանցն շարժուած հե- տաքրքրութենից՝ չուանով վերևից կախել է տալիս քարայրս Հաթերքեցի Գալուստ անուն սրտոդ տղամարդը։ Վերև քա- շելուց յետոյ վերջինս յայտնում է թէ քարայրում կան հնուց մնացած շատ հին, ահագին և խեցեղէն ու դատարկ կարաս- ներ։ Պատերազմի պաշարի համար պահուած են կարասներն։

 

/Էջ 212/

 

            Բ. ՀԱԿԱՌԱԿԱԲԵՐԴ 1) Գտնուուն է Դատի վանքից վե- րև մի թրաձև և անտառապատ սարի վերայ։ Բերդս ունի ամուր դիրք, հիանալի տեսարան և նշանաւոր ջուր։ Մի քա- րուկիր և մեծ ջրամբար է լի կենդանի ջրով, որ ո՛չ աւելա- նում է և ո՛չ պակասում, ո՛չ ջուր է ընդունում և ոչ արտահանում։ Բոլորովին անջրպետուած է բերդասարս իւր չորս կողմերից խորանդունդ և լայնգոգ ձորերով. միայն ունի մի թելուղի, որ մի սեռի գլխով բարձրանում է դէպի բերդն։ Ամրոցիս մէջ տեղ տեղ երևում են հին շինութեանց հետքեր։

            Գ. ԲԵՐԴԱՔԱՐ 2), որ կայ Հաթերք գիւղին կից՝ իւր արևմտեան կողմից, որի արևելեան, հարաւային և արևմտեան կողմերն բարձր քերծեր են. իսկ հիւսիսային կողմն պարըս- պուած է եղել, բայց այժմ իսպառ անհետացած է պարիսպն և հազիւ հազ է նշմարուում ուրեք ուրեք։ Բերդս, որի մա- կերևոյթն հերկուում է այժմ, չունի ամրութիւն, բայց ու- նի մօտակայ տեղից բերուած ջուր, և ուշագրաւ տեսարան։

            Դ» ԱԿԱՆԱՅ ԲԵՐԴ. Հիմնուած է անառիկ ամրոցս Հա- թերքի հիւսիս արևելեան կողմում, Բալի սարի ստորոտում։ Խոր խոր ձորեր են բերդիս հիւսիս-արևմտեան և հարաւ- արևելեան կողմերն. պարսպուած է եղել բերդիս մնացեալ ––վերի և վարի կողմերն։ Ամրոցիս մակերևոյթն թեքուած է ձորերի դիրքով դէպի արևելեան հարաւ. բայց սորա մե- ծութեան ծաւալն, համեմատելով միւս բերդերի հետ, ան- համեմատ մեծ է։ Բերդիս մակերևոյթն լի է շինութեանց աւերակներով 3), հանգիստներով, կայ և եկեղեցու աւերակ և ականակիտ աղբիւրի պատուական ջուր։ Այժմ տեղ տեղ աւերուած են պարսպի պատերիցն։ Բալ։ի սարի հիւսիսահա- յեաց լանջի վերայ կայ մի աւերակ մատուռ։

            Բերդիս հիւսիսային կողմում, ձորի միւս ափում կայ ե-

–––––––––––––––––––––

                1) Անունս կայ և Դատի վանուց արձանագրութեանց մէջ. այժմ կո- չում են Չափարի բերդ։

                2) Հաթերք––Դղեակ է անուանում այս Գօշ-Մխիթարն (եր. 72–73)։

                3) Կայ իշխանական բնակարանների աւերակ ապարաններ, սենեակ- ներ և գոմեր։

 

/Էջ 213/

 

րեք տարօրինակ շինուածք, որ հեռի են փոքր ինչ իրարից և ունին իւրեանց վարի և վերի կողմերին մօտ կարակնաձև կլորակ լուսամուտներ։ Թէ ի՞նչ եղած են շինութիւններս, չգիտենք, զի անծանօթ է մեզ շինութեանցս անցեալն։

 

ԺԵ. ՋՐԱԲԵՐԴ ԳԱՒԱՌ. (30)

 

            Առ հասարակ հարուստ է գաւառս խոր խոր ձորերով, դալարագեղ, անտառապատ, ամենաբարձր, միջակ և փոքր լեռներով, վանքերով և ամրութիւններով և բաւարար հա- ցով և արծաթահանքով։

            Ա. ՂԱԶԱՆՉԻ ՇԷՆ, որ կայ Կիչանի արևելեան հիւսի- սային կողմում Խաչեն և Ջրոբերդ գաւառների սահմանագ- լուխ սարի հիւսիային կողմում։ Շինիս հարաւային, արև- մտեան և հիւսիսային կողմերն՝ սկսեալ շինի ստորոտներից, բարձրապատ սարեր են, միայն բաց է արևելեան կողմն. վեր- ջապէս խոր փոսի մէջ ընկած է շէնս։ Բնակիչք բնիկ, հողն բէկական, բարելի, տեղական բերքերն՝ ցորեն, գարի, գար- նանի, կորեկ, կտաւհատ, սորեկ, որիզ, ընկուզ, տանձ, խնձոր, տաւար, գոմէշ, խոզ, օդն և կլիման ճնշիչ ամրան եղանակ- ներում, ջուրն պատուական, երկար կեանք 75––80 տարի, եկեղեցին Սուրբ Գէորգ, քարուկիր, թաղակապ, երկարու- թիւնն 16 մետր 15 սանթիմ, լայնութիւնն 9 մետր 30 սան- թիմ. քահանան գալիս է Ջանեաթաղից (Ճանկաթաղ)։

            Դրան ճակատակալ քարի վերայ. «Սուրբ Գէորգ այ (է) եկեղեցիս թվ. ՌՃԻ.»։ Ծուխ 35. ար. 175. իգ. 150։

            Տաճարիս արևմտեան որմին մօտ մի տապանաքարի վե- րայ քանդակուած է մի քաջ ձիավոր, որ հանած է իւր թու- րը, և բարձրացրած մի այլ ձիաւորի վերայ, որ իջած է իւր ձիուց, բռնած նորա կապը, հանած իւր թուրը, կարծես յանձնում է զայն յաղթողին։ Յաղթուածն ֆէս ունի իւր գըլ- խին վերայ և կանգնած է խղճալի դիրքով։ Քարիս վերայ.

            «Այս է տապան Ղապատ որդի Յովան…չբէ եղբարսն զայն ստայօն, թվ. ՌԶ. եկաւ երկրիս, շադ դեղ.. ցայք, վեր-

15

 

/Էջ 214/

 

ջին Ղալա մէ տեսար ասգար եկաւ մեզ վերայ։ ԷՃ. (700) Թօպկոլայ եկաւ, իմ քարէն չի կարաց օնել (յինքն ունել, գրա- ւել), յեդոյ մասիհադարն դան սպանեցին»։

            Յաղթող ձիավորի գլխից վերև գրուած է.

            «Քարս բերաւ որ է Եղբարասաց պարոն»։

            Գիւլ-Մալիք 1) և Կարմիր Եղցուն խութ տեղերում, որք գտնուում են շինիս արևմտեան կողմում, կան գիւղատեղեր, հանգստարաններ և եկեղեցու աւերակներ։

            Բ. ՃԱՆԿԱԹԱՂ կամ ըստ օտարահնչիւն ձայնին Ջան- եաթաղ գիւղ. հիմնուած է մի ձորի աջ ու ձախ լանջերի վե- րայ (նոյն լեռնաշղթայի արևելեան կողմում) Ղազանչու հիւ- սիսային կողմում. բնակիչք գաղթած են Պարսկաստանի Ղա- րադաղ նահանգից 2) Պասգևչի ժամանակ. հողն արքունի, սակաւ և նուազ արդիւնաբեր, տեղական բերքերն նոյն (ու- նին և մասնաւոր այգի), անվնաս օդն, կլիման և ջուրն, եր- կար կեանք 75––85. եկեղեցին Սուրբ Գէորգ, հնաշէն, կա- ռուցեալ երեք կամարների վերայ, երկարութիւն 17 մետր 17 սանթիմ, լայնութիւն 8 մետր 82 սանթիմ. Դրան ճա- կատակալ քարի վերայ.

            «Թ. ՌԾԸ. յիշատակ Ղուկասի որդի Գրիգորի»։

            Քահանայ մի։ Տաճարիս դրան ամփոփուած են տասնևմի քահանաներ, որք են նախկին բնակչաց հոգևոր հովիւներն։ Ծուխ 85. ար. 390. իգ. 338։

            Մեղրակեր (Ղաբարթու) կոչուած տեղում կայ հանգստա- րան, գիւղատեղի և եկեղեցու աւերակ։

            Գ. ԳԻՒԼԵԱԹԱՂ, որ մի սեռով միայն բաժանուած է Ճանկաթաղից, հիմնուած է վերջին գիւղիս հիւսիսային կող- մում մի ձորի ձախ լանջին վերայ, որի երեք կողմերն լեռ- նապատ են, բաց է միայն արևելեան կողմն. բնակիչք բնիկ, հողն արքունի, անջրդի, բայց հացաւէտ, տեղական բերքերն նոյն. պատուական օդն, կլիման և ջուրն, երկար կեանք 90

–––––––––––––––––––––

                1) Նշանակում է Գայլ-Մէլիք։

                2) Ամրաղիւլ և Քիւնի գիւղերից։

 

/Էջ 215/

 

տարի, եկեղեցին Սուրբ Աստուածածին, քարուկիր կառուցեալ երեք կամարների վերայ, երկարութիւնն 17 մետր 5 սան- թիմ, լայնութիւն 8 մետր 40 սանթիմ. քահանայ մի։

            Գիւղիս վերի կողմումն է ճըռ-մէլիք-Ալլահվերտու բնա- կարանն, որ բաղկացած է հինգ սենեկից, որից կանգուն է երկուսն և կիսաւեր երեքն։ Շինութեանս երկարութիւնն ձգուած է հիւսիսից հարաւ, որ ունի իւր չորս անկիւննե- րում չորս աշտարակներ։ Դրան հիւսիսային սեմի վերայ.

            «Այս է Մէլիք Առուշան թվ. ՌՄԽԸ.»։

            Ծուխ 74. ար. 327. իգ. 284։

            Պղնձահանք. Գիւղիցս կէս մղոնաչափ հեռի դէպի արև- մուտք կայ պղնձահանք, որ անգործածելի է այժմ։

            Յովսէփ եղցի. փոքր ինչ վերև պղնձահանքիցն, ուր կայ այս անուն եկեղեցի ջրաձորի աջ կողմում, իսկ ձախ ա- փին՝ գիւղատեղին և հանգստարան։

            Մեհմանանց գիւղատեղի, ուր կայ աւերակ եկեղեցի, գիւղատեղի և հանգստարան։

            Արծաթահանք գտնուում է Մեհմանանց գիւղատեղիցն կէս մղոնաչափ վերև նոյն սահմանագլուխ լեռնաշղթայի հիւ- սիսային կողմում։ Որպէս երևում է փորուածներից, գործա- ծութեան մէջ եղած է հանքս շատ վաղուց։ 1870 թուին գալիս են Յոյներ, կապալաւ վեր առնում հանքս, բնակու- թիւն հաստատում հանքիս մօտ և սկսում հալել նիւթը։ Որ- պէս թէ կապարախառն է արծաթն և դժուարաւ է ծածկում ծախքը, վասն որոյ անգործածելի է այժմ հանքն…..։

            Դ. ԿՈՒՍԱՊԱՏ ԳԻՒՂ. հիմնուած է Գիւլեաթաղի հիւ- սիսային կողմում մի բարակ ջրաձորի ձախ լանջին վերայ, բնակիչք բնիկ, հողն արքունի 1) անջրդի և միջակ արդիւնա- բեր և միանգամայն սակաւաջուր, բայց այգևէտ. տեղական բերքերն նոյն (նաև ոչխար, ձի, այգի, բամբակ, սումաղ, սեխ, վարունկ, ձմերուկ), պատուական օդն, կլիման և ջուրն,

–––––––––––––––––––––

                1) Նախ եղած է մէլիքապատկան. չգիտենք ինչ պատճառաւ յետոյ փոխուած է արքունի։

 

/Էջ 216/

 

երկար կեանք 100 տարի, եկեղեցին Սուրբ Աստուածածին, քարուկիր, կառուցեալ չորս սիւների վերայ, վնասուած է գագաթնագծից, քահանայ երեք։

Եկեղեցուս դռնատակին մի քարի վերայ.

            «Թի. ՉԺԸ. այս է հանգիստ…..»։

Դռնագլխին.

            «Թիւն ՈՂ. ես Ապրել որդի Ուղտիկակա գնեցի զխաչս ինձ ու ամուսին իմոյ, աղաւթեցէք 1)»։

            Եկեղեցուս թէ՛ ներսում և թէ՛ դրսում ամփոփուած են շատ քահանաների մարմիններ։

            Ե. ՀՈՌԱԹԱՂ, որ կից է Կուսապատի այգիներին, թէ- պէտ կազմում է առանձին գիւղ, սակայն ծխաթիւն անբա- ժան է. այսպէս և

            Զ. ՄԱՐԴԱԿԵՐՏՆ, որ ունի առանձին եկեղեցի և մօտ կէս մղոն հեռի է Հոռաթաղից, հիմնուած միևնոյն Կուսա- պատի ձորի շարունակութեան վերայ, Ուտի առանձնակ գա- ւառի դաշտաբերանի մօտ, բնակիչք անջատուած Կուսապա- տից 2), հողն արքունի, բազմարդիւն, օդն և կլիման ջեր- մագին ամրան, ջուրն ոչ այնքան լաւ, երկար կեանք ո՛չ ա- ւելի 70-ից. եկեղեցին Սուրբ Կարապետ, ծածքն փայտաշէն, քահանայ մի։ Երեք գիւղերումն միասին ծուխ 355, ար. 1850, իգ. 1199, քահանայ 4։

            Նահատակ անուն ուխտատեղի, որ գտնուում է Հոռա- թաղի արևմտեան հանդէպ մի բլրի գագաթին վերայ. իսկ Կոտրած եղցին՝ սոյն գիւղի արևելեան հանդէպ սարին վերայ.

            Երի-Գիւլեաթաղում (Վերի-Գայլաթաղ), որ գտնուում է միևնոյն ջրաձորի մէջ Կուսապատից վերև, կայ հանգստա- րան, գիւղատեղի և քարուկիր փոքր եկեղեցի։

            Ինն-մաս անապատ––Հին-Մոխրաթաղ. Հիմնուած է Կու- սապատի հիւսիսային կողմում մի սեռի վերայ, որի երկու կողմերն ձորեր են։ Կառուցեալ է սրբատաշ քարով մի կա-

–––––––––––––––––––––

                1) Անկասկած քարերս բերուած են Հանգստարանիցն։

                2) Արքունի երկդասեան ուսումնարան կայ Կուսապատումն։

 

/Էջ 217/

 

մարի վերայ, որ ունի եկեղեցու և ո՛չ վանքի ձև, երկարու- թիւն 14 մետր 37 սանթիմ, լայնութիւն 8 մետր 20 սան- թիմ։ Ունի միայն աւագ խորան. որի միջից հիւսիսային և հարաւային կողմերից բացուած է դռնաչափ մուտքեր իբր փոքր խորաններ.

Հիւսիսային որմի վերայ.

            «Ի 1881 ամի շինեցաւ սուրբ ուխտս Ինն Մասանց տրօք ժողովրդոց ՛ի ժամանակս Յովսէփ վարդապետի Փինաչեանց»։

Խորանի հիւսիսային կողմում.

            «Շինեցաւ Սուրբ Ինն Մասանց սեղանն դստուիս (?) Սհար խանումին վասն հանգուցեալ Յարութիւն բէկ Աթաբէ- կեանի Կուսապատ գեղջ 1884 ամի»։

            Տաճարիս հարաւ-արևելեան կողմում կայ և մի հին եկե- ղեցու աւերակ։ Հարկ է յայտնել թէ այստեղ եղած է Մոխ- րաթաղ գիւղն, որի բնակիչք մի քանի տասնեակ տարիներ տեղափոխուած են Նոր-Մոխրաթաղ և մնացած է այստեղ հին եկեղեցին, գիւղատեղին և հանգստարանն։

            Նոր-տաճարիս հիւսիային որմի մօտով ամփոփուած են Մէլիք Իսրայէլեանների ննջեցեալները––Սայիբէկի, Սհար- խանումի, Մէլիք-Ադամի կին Թումար-խանումի, և այլ մէլի- քազուն գերդաստանների մարմիններն։

            Անապատս ունի երեք սենեակ և մի աշխարհական վա- նահայր։

 

ՄԷԼԻՔ-ԻՍՐԱՅԷԼԵԱՆՆԵՐԻ Ա. ԱՊԱՐԱՆՆ.

 

            Շինուած է Անապատիս արևմտեան կողմում մի քանի տասնեակ քայլ հեռի։ Շինութիւնն ունի արտաքուստ բերդի ձև––քարուկիր բարձր պարիսպ և մի դարբաս արևելեան կողմից։ Արտաքուստ չափելով ունի 49 մետր երկարութիւն 29 մետր 25 սանթիմ լայնութիւն։ Ամբողջ ապարանն բաղ- կացած է տասներկու սենեկից, որք ունին զանազան ձև և տարբեր մեծութիւն, Սենեակներն եղած են ընտանեկան սե- նեակ, ննջարան, ընդունարան, դատարան, թոնրատուն, խո-

 

/Էջ 218/

 

հանոց, սպասաւորանոց, գոմանոց։ Այս ամենի լուսամուտ- ներն բացուած են բերդի ներսի կողմից։ Արևելեան կողմից հաշուելով չորրորդ սենեակն ունի քառակուսի ձև և երդիկ, ամբողջապէս քարուկիր շինուած և սոյն արձանագրութիւնը.

            «Որ ղորմութեամբն ամենազօրին Աստուծոյ բազում ժա- մանակ է յոյժ տաքնապի շինեալ զտունս, իսկ բարերարին Աս- տուծոյ տուաւ ինձ կարողութիւն և զօրութիւն Սուրբ Հոգոյն՝ հանգուցեալ Մէլիք Իսրայէլի որդի ես Մէլիք Յադամս շինեցի զգեղեցիկ կամարօք և գեղեցկանկար տունս և սարայիս բազ- մահանճար զորդեակն իմ Մէժլումին…ծ. Աստուծոյ, աստուա- ծայնով բարեաւ վայելեսցէ հանդերձ մեօք ՌՄԻ.» 1)։

Հինգերորդ սենեկի վերայ.

            «Տեսէ՛ք մեր հաւատոյ հայրն Աբրահամ, կեանք նորա է .. ամ, նայ ոչ շինեաց տուն և տեղի և բակ.. վրանօք շրջէր յեր- կրին ի Խառան .. այլ սոյն կեանք մեր կարճացեալ թիւ Ծ. (50) ամ, համայն բոլոր երթալոց եմք մեք միւս անգամ, տե- սէք ՛ի մեր յիմարութիւնս, որ այժմուս գայ, չենք.. ազմա նման ամօք Աբրահամայ թվ. Ռ…»։

            Խաչ-Խոռհատ անուն տեղում, որ կայ Հին և Նոր-Մոխ- րաթաղի միջև, կայ աւերակ գիւղատեղի, հանգստարան և մի քարուկիր և միջակ եկեղեցի, որ կանգուն է բոլորովին, որի երկարութիւնն է 12 մետր 23 սանթիմ, լայնութիւնն 7 մետր։

            Է. ՆՈՐ-ՄՈԽՐԱԹԱՂ. Հիմնուած է Կուսապատի հիւսի- սային կողմում, տեսարանն զմայլելի (դաշտահայեաց) սեռի վերայ, հողն արքունի, անջրդի, բայց բազմարդիւն. տեղա- կան բերքերն նոյն, պատուական օդն, կլիման և ջուրն, եր- կար կեանք 90––100. եկեղեցին Սուրբ Աստուածածին, քա- րուկիր, կառուցեալ երկու կամարների վերայ, երկարութիւնն 17 մետր 95 սանթիմ, լայնութիւնն 11 մետր։ Քահանայ մի։ Դրան ճակատակալ քարի վերայ. «Ես Շուշուայ քաղաքի բնա- կիչ Մեսրոպ Թառումեանս կառուցի ծախիւք իմօք 2) յանուն

–––––––––––––––––––––

                1) Անձեռնմխելի թողինք սխալները։

                2) Հաստատապէս տեղեկացայ որ գիւղի հասարակութիւնն շինած է եկեղեցուս պատերը մինչև թաղն։

 

/Էջ 219/

 

Աստուածամօր վասն անյիշատակ հանգուցեալ եղբարցն իմոց Աբրահամայ, Գրիգորի և որդւոյն իմոց Աստուածատրի Մ. Թա- ռումեանց ի 1883 ամի»։ Ծուխ 85. ար. 394. իգ. 349։

            Ը. ՄԵԾ-ՇԷՆ. Շինուած է համարեա՛ թէ Նոր-Մոխրա- թաղի արևմտեան կողմում, մի արևելահայեաց լանջի վերայ, բնակիչք բնիկ (ամենամեծ մասն տեղափոխուած են Գանձա- կի գետաշէնի կողմերն), հողն կիսով չափ արքունի, անջրդի, բայց հացաւէտ, պատուական օդն, կլիման և ջուրն, երկար կեանք 90. եկեղեցին Սուրբ Գէորգ, քարուկիր, կառուցեալ չորս սիւների վերայ, երկարութիւնն 18 մետր 25 սանթիմ, լայնութիւնն 8 մետր 67 սանթիմ։ Աւազանին վերայ «Թվ. ՌԿԹ.––Բնաս.. յիշեցէք ՛ի Քրիստոս»։

            Խորանի հիւսիսային կողմում. Սուրբ խաչս բարեխաւս Կարապետ եպիսկոպոսին, սայ է լեալ պատճառ սուրբ եկեղե- ցոյս (շինութեան) թվ. ՌՂԹ.»։ «Սուրբ խաչս բարեխաւս Հայ- րապետին եղբայր պարոն տէր (իշխանազն քահանայ)»։ Քահա- նայ երկու։ Ծուխ 70. ար. 309. իգ. 268։

Կարմիր աւետարան.

            Եկեղեցումս կայ մի գրչագիր մեծադիր աւետարան, մա- գաղաթեայ, ամբողջապէս գրուած գլխատառերով՛ Բոլորովին անճաշակ են նախշերն և չունի պատկերներ։ Գրուած է Մատթէոսի սկզբում խաչի տակ. «Սուրբ նշանաւ գնեաց (Յի- սուս) մեղաւորիս Իգնատոսի»։ Տեղ տեղ գրուած է նաև «ԶԽաւ- շեն և զիւր ծնողսն յիշեցէք ի Քրիստոս»։ Գրուած է նաևս Մարկոսի վերջում. «Յամի չորրորդի առաջնորդի (՞) ի հայրա- պետութեան տեառն Բարսղի 1) Հայոց կաթուղիկոսի, ես Հայ- րապետ աբեղայս գնեցի զսուրբ աւետարանս ի Յոստան քա- ղաքի յայլազգեաց ՛ի ԻԵ. դեկ. կարմիր և ետու ի սուրբ Խաչի վանքն յիւր սեպհական տեղն, որ առնեն յամէն յամի.. Բ. պատարագ, զտեառնընդառաջին և զԿիւրղին անխափան և որ հեռացուցանել ջանայ ՛ի սուրբ Խաչէն զինչ և իցէ պատճառաւ,

–––––––––––––––––––––

                1) Նայելով գլխագրերի ձևերին՝ կարծում ենք որ Բարսեղ Ա. հայրա- պետի օրով (1086 թուերում մօտաւորապէս) եղած է գնելն և ոչ թէ Բարսեղ Բի, որ գահակալած է 1557––1562։

 

/Էջ 220/

 

ինքն հեռացեալ լիցի ՛ի փառաց Որդոյն Աստուծոյ. ամէն»։ Իսկ ցանկից յետոյ.

            «Արդ՝ ես յամենայնի նուաստ տէր Սարգիս ստացայ սուրբ աւետարանս անջինջ յիշատակ ինձ և իմ ծնողացն, որք ըն- թեռնոյք, յիշեցէք ՛ի Քրիստոս»։

            Յիշատակարանը գողացած է մի սարկաւագ ինչպէս վկա- յեցին։ Երանի թէ այս միայն լինէր գողացած….։ Ասում են որ 900 ծուխ եղած է Մեծ-շէնս, որպէս ապացուցանում է և մեծ անունն, քանզի այս եղած է մեծ Մէլիք-Ադամի մէ- լիքանիստն։ Երեք եկեղեցի եղած է գիւղումս, մէկն բոլորո- վին անհետացած է, միւսին աւերակն արդէն մնում է, եր- րորդն կանգուն է։

            Գիւղումս ծնուած է Դալի-Մահրասա––Աւագ վարդա- պետն, որ ազգական էր այժմեան Մկրտիչ քահանայի և Անդրէաս-բէկի։

            Եղցաթումբ. մի թումբ է գիւղիցս վերև, որի վերայ կայ ընդարձակ գիւղատեղի, մեծ հանգստարան և կանգուն եկեղեցի։

            Հարթապտուկ. Մեծ-շէնիս հիւսիսային հանդէպ շրջա- պատից առանձնացած և ձուաձև բարձրացած մի սար է, որի գագաթն պատուական հարթակ է։ Հարթակի եզերքներով պարսպուած է եղել հնուց, ինչպէս ակներև է հետքերից։ Այժմ կայ կատարիս վերայ մի ջրաւազան, հանգստարան և ուխտատեղի։ Ի նկատի առնելով շատ բերադասարեր, թուի թէ բերդ եղած է և սարիս գագաթն––Հարթապտուկն։

            Թ. ՄԱՂԱՎՈՒԶ կամ Չարտախլու. Հիմնուած է Թար- թառ գետի աջ կողմի բարձրութեան վերայ. Մեծ-շէնի հիւ- սիսային կողմում, մի լեռնահովտում. բնակիչք շատ վաղ՝ նախ տեղափոխուած են Մեծ-Սիւնեաց Մաղավուզ գիւղիցն այստեղ, ապա այս տեղից Շուլաւէրի կողմերն, ապա վերա- դարձած Գետաշէն, հուսկ յետոյ վերստին այստեղ։ Հողն ար- քունի, անջրդի, բայց բեղմնաւոր, պատուական օդն, կլիման և ջուրն, երկար կեանք 90. եկեղեցին Սուրբ Գէորգ, փայ-

 

/Էջ 221/

 

տաշէն, քահանայ մի։ Ծուխ 66. ար. 254. իգ. 299։

            Գիւղիս բարեկրօն Յովհաննէս քահանայի մօտ կայ մի գրչագիր մաշտոց, գրուած թղթի վերայ, դիրոն փոքր. յի- շատակարանից. «Արդ գրեցաւ գիրքս այս ի թուականութեան հայկազեան տումարիս ՌԻԴ.»։ Ստացողն է Գրիգոր անուն ոմն կրօնաւոր, իսկ գրողն է ոմն Յովհաննէս Աբեղայ։ Վերջին ստացողն է. «Արդ զվերջին ստացաւղ սուրբ տառիս, որ կո- չի մաշտոց.. Ովանէս էրէց… ՌՃԺԱ.»։ «Յիշատակ է բարե- միտ Յուրին, որ կողակից էի Ավազակին ի երկրէն Ծարայ ի գեղջէն Եանշաղէն. յիշատակ է այս սուրբ.. մաշտոցս հոգոյ իմոյ, տվի իմ ձեռովս Դաւիթ քահանային, օվ որ կարդայ, Աստուած ողորմի ասէ, ամէն»։ «Ես Մրչմանցի տէր Մէլիքսե- թի որդի Մարկոսըս… թվն ՌՃՀԸ. էր» (Այժմ աւերակ են Եանշաղ և Մրջման գիւղերն, ինչպէս գիտէ ընթերցողն)։

            Աւետարան փոքրադիր, գրուած թղթի վերայ առանց պատկերի։ Անյայտ է գրողն, տեղն և ժամանակն, միայն յայտնի է երկրորդ ստացողն, որ է Շաղուպատ անուն ոմն։

            Նոյն բարեկրօն քահանայ Տէր-Գրիգորեանի մօտ կայ և Ա. Մէլիք-Ադամից մի թուղթ, որով յայտնում է. «Մէլիք Հա- թամէս մալում լինի ձեզ Մաղավուզեցուց, մեծ և փոքր որ իմանաք Մէլքումն ձեզ քօվխայ (տանուտէր) շինեցի. պիտի որ յեսապի (իրաւացի) խօսկան դուս չի կեաք։ Դարձեալ ջամիյեաթ թէ եդ 1) նորայ եկիք թէ Մէլքումը մեզ հաջաթ (հարկաւոր կամ պէտք)-չի, ղապուլ չի, դուք էք հաւանել, շինել թվին ՌՄԻԸ. փետրվարի ամսուն ԺԷ.» (տեղի կնքոյ որի մէջ գրուած է. «Քրիստոսի ծառայ Մէլիք Ադամ»։

 

ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ՀԱՆԳՍՏԱՐԱՆ.

 

            Այսպէս է անուանում ժողովուրդն այն հանգստարանը, որ կայ Մաղավուզի արևմտեան կողմում, Թարթառ գետի աջ լանջի բարձրութեան վերայ, Երից մանկանց վանքի դէ- մուդէմ։ Ընդարձակ ծաւալ ունի հանգստարանս, բայց ծած-

–––––––––––––––––––––

                1) Իմաստն է, (եդ նորայ) եթէ այնուհետև եկիք իմ մօտ և ասացիք թէ Մէլքումն պէտք չէ մեզ, ևն.։

 

/Էջ 222/

 

կուած է դժնիկ փուշերով և մացառուտներով։ Հանգստա- րանումս կայ մի հնաշէն մատուռ. որ ուխտատեղի է և փոքր և շինուած անտաշ քարերով, որի գլուխն արդէն խոնար- հուած է. դրան ճակատակալ քարի վերայ քանդակուած է.

            «Թիւ ՉԹ. էր Կամաւն Աստուծոյ ես Խուռում (Հռիփսիմէ) շինեցի զեկեղեցիս, եղբայր իմ Վահրամ Շահ ի յիշատակ մեզ և ծնողաց մերոց ՛ի յիշխանութեան Ուքանին և յամիրութեան Փախրայդինին և ՛ի յառաջնորդութեան Տէր Սուքիասին. յա- ղաւթս..»։

            Մատրանս մէջ մի խաչքարի վերայ. «Թիւ ՈՂԹ.»։

            Սորա մօտ. «Ես Գր..րս սնուցած տէր Նարսի 1) կան- գնեցի զ (խ) աչերս ծնողաց իմոց և ննջեցելոց»։

            Հանգստարանիս տապանաքարերի մէջ գտանք միայն հետևեալը.

            Ա. «Այս տապան Քաչալ… է որդի Ապրէսին մեծի.. պապին եխպօրորդի… իմոյ պարոն Անին թվ. Ռ.»։

            Բ. «Թվ. Ռ….. որ փոխեցաւ առ Աստուած. Այս է տապան Շահփարին…. Նոյեմզարին….»։

 

ՄԱՅՐԱՔԱՂԱՔ կամ ՔՂԸՔԱՏԵՂ. (31)

 

            Սևկևլասեռ կոչուած սարի ստորոտով ընկած է մի խոր ձոր գրեթէ արևելքից արևմուտք։ Մատրան կամ հանգստա- րանին ստորոտիցն սկսեալ դէպի նոյն խոր ձորն կախուած են չորս ձորակներ, որոց վերայ վաղուց շինուած է քաղաքի նման մի շինութիւն։ Բերդավայրն ունի միայն երկու մուտք, արևմտեանն՝ խոր ձորին ստորոտովն, որ համարեա՛ թէ հպած է Թարթառ գետի աջ եզերքին, իսկ արևելեան կողմի մուտքն նոյն ձորի վերի ծայրովն։ Երկու մուտքերն ամրապնդուած է եղել քարուկիր պատով, որք քանդուած են այժմ։ Իսկ մնացեալ կողմերն բնութենաստեղծ և անմատչելի ամրու- թիւններ են, այս է բարձր վիմահերձ և քարաժայռ քերծեր են և ահարկու ձորեր։ Վաղուց շինուած են երկու երկյարկ

–––––––––––––––––––––

                1) Գուցէ «Ես Գրիգոր սնուցած տէր Ներսիսի»։

 

/Էջ 223/

 

քարուկիր և բոլորշի դիտարան, որոց մին քաղաքի հարաւա- յին կողմի բարձրութեան վերայ բերդից դուրս իսկ միւսն՝ արևմտեան մողմում քաղաքի ծայրում, բայց ամրոցի ներ- սումն։ Թափուած են միայն վերշնոյս որմի արտաքին մա- սերն տեղ տեղ։

            Այժմ աւերակ և անմարդաբնակ քաղաքատեղումս մնա- ցած են տակաւին հնութեան շատ նշաններ, ինչպէս են քա- րուկիր բնակարանների և այլ շինութեանց աւերակներ։ Հիւ- սիսային դիտարանի մօտ կայ մի մեծ շինութիւն, որ իւր ար- տաքին կողմում ունի երեք բուրգ, մէջ տեղում տասն մետ- րաչափ բարձր քարուկիր սիւն և երկու մեծ սենեակներից բաղկացած շինութիւն։ Այս է ամենից աւելի հնութիւնն, որ կարծես թէ իւր ամրագին կազմուածքովն ներկայացնում է տեղիս հին իշխողի բնակարանը, որ ունի և բնութեան հրա- շալի տեսարան։

            Բնակարանիս հարաւային կողմերում կան կիսաւեր քա- րուկիր շատ բնակարաններ, բաղանիսներ, ձիթահանք, որի բոլորաձև մեծ քարերն մնում են անվնաս և կանգուն, կա- մուրջներ, երեք կաղամախի ծերունազարդ և հաստ ծառեր, պառաւ ընկուզենիք, ևն։ Նշանաւոր է Շռշռան աղբիւրի ազ- նիւ ջուրն, որ քաղաքի կետրոնում շռշռալով թափուում է ժայռից։

            Բ. Ապարան. Մէլիք-Ադամ մեծի. երկրորդ ապարանս շինուած է արևելեան մուտքի կողմում, որի երկարութիւնն հիւսիս-արևմուտքից ձգուած է արևելեան հարաւ։ Շինու- թեանս գետնայարկն ծառայած է միայն տեղի զառիվայր դիրքը հարթելու. վերնայարկում կայ տասնևհինգ սենեակ, ընդարձակ դահլիճ, խոհանոց 1), երկու պատշգամ։ Գեղեց- կաձև տաշուած և նախշած ճակատակալ քարեր ունին վա- ռարաններն (բուխարի)։ Ամբողջ շէնքն ունի 37 մետր երկա- րութիւն, 34 մետր 40 սանթիմ լայնութիւն, որի ծածքն

–––––––––––––––––––––

                1) Գետնայարկով դուրս հանուած է արտաքնոցի և խոհանոցի միա- ցեալ ոտքը։

 

/Էջ 224/

 

ողջ փլած է, իսկ պատերն բովանդակ մնում են կանգուն։ Հարկ է յայտնել թէ ապարանիս կողքին է եկեղեցու աւե- րակն։ Բացի տասնևհինգ սենեկից, որք շինուած են մի միջ- նապատով, բայց երկու շարքով, կայ այլ ևս չորս պատուա- կան, բայց կիսաւեր սենեակ և մի երկար գոմ, որի մէջ կայ տասնևվեց ձիու ախոռ, և որի երկար ախոռափայտն մնում է դեծ անփուտ։ Շատ սենեակներում արդէն բուսած են ծառեր։

            Հարկ է յայտնել նաև որ Մէլիք-Ադամն 1) նորոգած է ապարանս, որ եղած է կանխաւ, ինչպէս երևում է հին և նոր որմերի տարբերութիւնիցն։

            Ապարանիցս փոքր ինչ վերև, արևելեան մուտքի մօտ կան վիմափոր քարայրներ, որք եղած են դռնապանների բնակարաններ։

            Քաղաքատեղիս հարաւային կողմումն է Հին––Մեծ-շէնի աւերակն, որի մէջ է մի աւերակ եկեղեցի և մօտերքում հանգստարան։ Մէլիք-Ադամ Բ-ի ժամանակ աւերակիս բնա- կիչներն տեղափոխուում են Գանձակի և Թիփլիսի կողմերն։ Յետոյ տեղափոխուածների փոքր մասն վերադառնում է, բայց փոխանակ այստեղ բնակելու, հիմնում Մեծ-շէնը և բնակում այնտեղ. քանզի երկիւղալի է լինում այստեղ բնակելն։

            Ժ. ՔՄՔԱՁՈՐ ՇԷՆ. հիմնուած է Մաղավուզի արևե- լեան սարի ստորոտի հարթում։ Բնակիչներն մօտ քսան տա- րի առաջ բաժանուելով Մաղավուզից բնակութիւն հաստա- տած են այստեղ. միևնոյն են հողն, բերքերն, միայն աւելի լաւ է տեղիս օդն և կլիման. քահանան և եկեղեցին Մա- ղավուզինն է, և ծուխն հաշուած նորա վերայ։

            ԺԱ. ՕՌԱԾ 2) ԹԱՓԷ ՇԷՆ. Հիմնուած է փոքր ինչ վար Քմքաձորից, բնակիչք անջատուած են Մաղաւուզից.

–––––––––––––––––––––

                1) Աւանդաբար ասում են թէ այս եղած է Մէլիք Իսրայէլեանների ձմերանոց ապարանն. իսկ Ինն-Մաս անապատի մօտինն՝ ամարանոց։

                2) Արցախեան բարբառի գլխաւոր յատկութիւններից մին ևս այն է որ ինչ պարագայում ու տառերով սկսուած անունների առաջի 2 գիրը հըն- ջում է իբր Օ. օրինակ ուռած––օռած, ուղտ––օղտ, ուրախ––օրախ, ևն. Ու- ռած բլուր––Օռած թափէ։

 

/Էջ 225/

 

ամենայն ինչ նոյն. Ծուխ Քմքաձորում, Օռած-Թափում և Վառնկաթաղում 30 114. իգ. 103։

            ԺԲ. ՎԱՐՆԿԱԹԱՂ կամ ԼԻՒԼԱՍԱԶ. Շինուած Թար- թառի աջ ափի բարձրութեան վերայ. բնակիչք բնիկ, միև- նոյն հողն և բերքերն. օդն և կլիման ծանր և անախորժ ամրան. երկար կեանք 60. եկեղեցին սուրբ Մինաս. քահա- նայ մի։ Ծուխ 20, ար. 70, իգ. 60։

            Ջոխտակ շինատեղ. աւերակ գիւղեր են, որք գտնու- ում են Մաղավուզի հիւսիսային կողմում, Թարթառ գետի աջ կողմի լանջի վերայ, ուր կայ և հանգստարան։

            Կթղուկոսարան (32) (Կաթուղիկոսարան), որ գտնուում է Թարթառ գետի աջ կողմի նոյն լանջի վերայ, Դոնի շէնի դիմացն։ Քարայրի նման մի բան է, որի առաջն պատելով ձևացրած են բնակարան, որի մէջ մի ժամանակ մնացած է Աղուանից Վիրոյ և այլ կաթուղիկոսներ։ Այժմ ուխտատեղի է հին աւերակս։

 

ՊԱՌԱՒԻ ԿԱՄՈՒՐՋ (Ղառը քեօրփի).

 

            Արդէն գիտենք Թարթառ գետի վերայ շինուած կա- մուրջներից առաջինն էր Պարտաւի մօտ եղած բազմաչեայ կամուրջն։ Բ-ն է Պառաւի կամուրջս, որ ունի միայն մի աչք և որ շինուած է Վարնկաթաղի առաջ։ Կամրջիս երկու կող- մերի հիմքերն ևս հաստատուած են վիմահերձ ապառաժնե- րի վերայ։ Շինողն եղած է հայ բարեպաշտուհի ոմն տիկին։ Գ. կամուրջն (փայտեայ) Դոնի շինի մօտ է։ Դ. կամուրջն (փայտեայ) Ջրաբերդի մօտով է։ Թարթառիս Ե. կամուրջն է Սարսանքի (քարուկիր) կամուրջն։ Զ-ն, որը շինել տուած էր տիկին Ասփան Խաթրայ վանքից վար Թարթառիս վերայ։

            ԺԳ. ՆԵՐՔԻՆ-ՉԱՅԼՈՒ. Հիմնուած է Թարթառ գետի ձախ ափի վերայ դաշտաբերանի մօտ. բնակիչք 1828-ին գաղ- թած են Պարսկաստանի Բադրբեօվ գիւղից. հողն արքունի, բարեբեր, ջրարբի, տեղական բերքերն ցորեն, գարի, կորեկ, խաղող, դեղձ, թութ, կեռաս, բամբակ, բոժոժ և որիզ, օդն